Difference between revisions of "Սասունցի Դավիթ II:2"
Line 173: | Line 173: | ||
ՄՀԵՐԸ ԻՍՄԻԼ ԽԱԹՈՒՆԻ ԿԱՆՉՈՎ ԳՆՈՒՄ է ՄԸՍՐ | ՄՀԵՐԸ ԻՍՄԻԼ ԽԱԹՈՒՆԻ ԿԱՆՉՈՎ ԳՆՈՒՄ է ՄԸՍՐ | ||
+ | |||
+ | 1 | ||
+ | |||
+ | :Մհեր քառսուն տարի թագավորութեն արավ, | ||
+ | :Էնպես կըպահեր Սասուն, | ||
+ | :Որ դուշման կըվախեր Սասուն մոտնար: | ||
+ | :Չորս բոլոր առեր էր ձեռաց տակ, կըպահեր, | ||
+ | :Հավք չէր կընա էրթեր՝ էնտեղ: | ||
+ | :ժամանակ մի անցավ, Մսրա Մելիք մեռավ: | ||
+ | :Էնոր կնիկ՝ Իսմիլ խանում, միտք արավ, միտք, ասավ. | ||
+ | :«Մըսրա Մելիք մեռեր է, | ||
+ | :Թե սասմեցուց մոտեն կրակ չառնենք, | ||
+ | :Էնոնք կէլնին մեզ կըվառեն: | ||
+ | :Չէ՞ իմ մարդն էլ կասեր, — Կնիկ, | ||
+ | :Մհերից, իր ձիուց թե ջինս չվերունք, | ||
+ | :Լնոնք մեր քոք կըկտրեն | ||
+ | :Ես ճիժ չունեմ, որ Մըսր թագավոր էղնի, | ||
+ | :Մեր ազգին տերութեն անի: | ||
+ | :Մհեր կտրիճ է, առյուծ է, զորեղ է. | ||
+ | :Էլնեմ մարթ ճամփեմ մոտ Մհեր, | ||
+ | :Խնդիրք անեմ, բալքի գա, իմ կուշտ պառկի. | ||
+ | :Ինձ տղա մի էղնի, | ||
+ | :Մըսրա թագավորութեն չընցնի»: | ||
+ | |||
+ | |||
+ | :Իսմիլ խանում էլավ, թուղթ մի գրեց, | ||
+ | :Չանչեց փահլևաններ, ասաց. | ||
+ | :— էս թուղթ կըտանեք Սասուն, կըտաք Մհերի ձեռ, | ||
+ | :Կասեք Մըսրա խանում քեզ կըկանչե: | ||
+ | :Էլան էրկու փահլևաններ, թուղթ առան, | ||
+ | :Էկան, հասան Սասուն: | ||
+ | :Մտան քաղաք, հարցրին Մհերի տուն: | ||
+ | :Մհեր սարից գիկար, ծառ մի թևին, | ||
+ | :Ամեն ճյուղից նեճիր մի կախած: | ||
+ | :Փահլևաններ տեսավ, հարցուց. | ||
+ | :— Ու՞մ կուզեք: | ||
+ | :Ասին.– Մհեր կուլզենք: | ||
+ | :Ասաց.— Մհեր ես եմ: | ||
+ | :Փահլևաններ թուղթ տվին Մհերի ձեռ: | ||
+ | :Մհեր թուխտ վերուց, կարդաց, ասաց. | ||
+ | :— Մսրա խանումին ,բարև տարեք, | ||
+ | :Ասեք՝ քառսուն օրից եդ | ||
+ | :Ես էնոր մոտ կէղնիմ: | ||
+ | |||
+ | |||
+ | :Քառսուն օր անցավ: | ||
+ | :Մհեր գնաց մոտ Արմաղան, ասաց, | ||
+ | :— Կնիկ, ես տ՚Էրթամ Մըսր, | ||
+ | :Իսմիլ խանում թուղթ գրե, կանչե, | ||
+ | :Գոտիկ~լաչակ ուղարկե, ասե. | ||
+ | :«Թե չգաս, քան զիս շատ կնիկ ես»: | ||
+ | :— Մ էրթա, էնիկ չուզի քո խորոտութեն, | ||
+ | :Կուզի քո իգիթութեն, կտրիճութե: | ||
+ | :Մըսրա թագավորի կնիկ կուզի էրթաս զեն առնես, | ||
+ | :Քեզնե լաճ մի ունենա, | ||
+ | :Էլնի քաղաք կառավարի, | ||
+ | :Մըսրա օջախ շենացն՚ի, | ||
+ | :Սասնա օջախ փըչացնի: | ||
+ | :Քեզ տղա չկա, մ՚էրթա, կաց էստեղ, | ||
+ | :Աստված բալքի քեզ տղա մի տա: | ||
+ | :Մհեր ասաց,— Կնիկ, | ||
+ | :Թե ես չէրթամ, վատ մարդ կ՚Էղնեմ: | ||
+ | :Մհերի կնիկ ասաց.— Մ՚էրթա: | ||
+ | :Մհեր ասաց.— Տէրթամ: | ||
+ | :Մհերի կնիկ աւսաց.— Մ՚էրթա: | ||
+ | :Մհեր ասաց,— Տ’էրթամ: | ||
+ | :Կնիկ կասի.֊– Քո քեֆն է, | ||
+ | :Իմ զոռ քո վերա չէրթա, ամա կասեմ՝ մ՚էրթա. | ||
+ | :Դե որ տ՚էրթաս, իմացած էղիր, | ||
+ | :Չուր քառսուն տարի իմ հեր, իմ աղբեր սւ էլնես, | ||
+ | :Չուր քառսուն տարի իմ վերա հարամ-պաս տ՚էլնես, | ||
+ | :Ղու իմ կողվենք քառսուն տարի տի չգաս: | ||
+ | |||
+ | |||
+ | :Մհեր ականջ չարեց կնկան, | ||
+ | :Էլավ հեծավ Քուռկիկ Ջալալին, | ||
+ | :Օրզանգու զարկեց, որ էրթա, | ||
+ | :Արմաղան սև մուշամբեն բերեց, | ||
+ | :Լալով քաշեց վեր էնոր սնարին: | ||
+ | :Ձենով Հովան էդ որ տեսավ, | ||
+ | :Ինքն էլ լալով կախվեց ձիու վզեն, ասաց, | ||
+ | :— Մ՚էրթար, էն անաոակ քեզ խաբեր է: | ||
+ | :Ձենով Հովան չէր թողնի Մհեր էրթա: | ||
+ | :Շատ որ չարեն կտրավ, | ||
+ | :Գուրզ վերուց, շարժեց վեր Հովան, | ||
+ | :Գուրզի քամին էզար, Հովան խփեց գետին, | ||
+ | :Ուշք գնաց, Մհեր մնաց շիվար: | ||
+ | :Իմացավ՝ Հովան մեռեր է, | ||
+ | :Ւջավ ձիուց, Հովանի սիրտ մաժեց, ասաց. | ||
+ | :— Հովան, իմ ախպեր, վեր էլի, վեր էլի, | ||
+ | :Ես Մելիքի հետ երթում ,իմ կերե, | ||
+ | :Թե չէրթամ, երթում ինձ կըմեռուցի. | ||
+ | :Վեր Էլի, իմ ախպեր, վեր էլի: | ||
+ | :Հովան էլավ, Մհերի ճակատ պագեց, ասաց, | ||
+ | :— Մհեր, դե որ էդպես է, մնա: | ||
+ | :Զոր ճամփեք քո առեջ թող կանաչեն, | ||
+ | :Թող քո ձեռ թշնամու վրա բանցր մնա: | ||
+ | |||
+ | |||
+ | :Մհեր հեծավ Քուռկիկ Ջալալին, | ||
+ | :Ձիու գյամ թողեց ու թռավ տեղեն: | ||
+ | |||
+ | |||
+ | 2 |
Revision as of 13:42, 12 February 2006
<- Եդ Սասունցի Դավիթ
ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ
ՄԵԾ ՄՀԵՐԻ ԵՎ ՄՍՐԱ ՄԵԼԻՔԻ ԳՈՏԵՄԱՐՏԸ
- Մհեր էլավ Սասնա թագավոր,
- Երկրի սահմաններ հասավ Ֆարկին, Համիթ,
- Համիթեն մինչև Սևորակ,
- Սևորակեն մինչև Բալաճուկ:
- էն ժամանակ Մըսրա Մելիք
- Իր մարդեր ղրկեր էր Սասուն՝
- Դեղձուն խաթունից հարկ առնելու:
- Մհեր տեսավ Մելիքի մարդեր,
- Ասաց,— Մարե, էս ի՞նչ կտրիճներ են,
- Որ էկեր են մեր երկիր:
- Մեր խաբեց, ասաց.— Մըսրա Մելիքի մարդեր են,
- էկեր են քո թագավորութեն շնորհավորեն:
- Կըվախեր՝ չէլնի, թե Մհեր ջարդեր էնոնց:
- Մնաց մինչև առավոտ:
- Մհեր գնաց վեր ախպրին ջուր խմելու:
- էնտեղ տեսավ էն աղջիկ,
- Որ թագուն սեր կաներ հետ:
- էդ աղջիկ տեսավ Մհեր, ասաց.
- — Բարով ես էկի, հազար բարով, Մհեր ջան,
- Քո կուռ դալար մնա, երկար ապրես,
- Մհե՛ր ասաց.— Ւնչի՞ էդպես կասես, աղջի;
- Ասաց.— էնդոլ համար կասեմ,
- Որ էս տասներկու տարի մեզ կըպսւհես:
- Դե, ասա, տեսնանք, ի՞նչ արիր
- Մըսրա Մելիքի մարդերաց հետ:
- Մհեր ասաց,— ի՞նչ պետք է անեմ,
- Ինոնք կտրիճներ են, հյուր էն էկի մեզ:
- Աղջիկ գլուխ տարավ, բերավ, ասաց, —
- էհ, օղորմած, ի՞նչ հյուր, ի՞նչ բան,
- Ինոնք էկիր են հարկ ժողվելու:
- Մհեր էդ որ լսավ, հերսոտավ,
- Վզի ջլեր գերանի պես կայնան:
- Դարձավ, էկավ մոտ էն մարդեր, ասաց,
- — Ի՞նչ կուզեք մեզնե:
- էն մարդեր ասին, — Խարջ ու խարաջ կուզենք,
- Թե չտաս, Մըսրա Մելիք գիկա կռիվ քո վերա:
- Մհեր էս խոսք լսելուն պես շուտ էլավ,
- Գնաց մոտ քեռի Թորոս, ասաց,
- — Հացն ու գինին, Տեր կենդանին,
- Չեմ տա, կերթամ կռիվ Մելիքի դեմ:
- Քեռի Թորոս ասաց.— Մհեր, լաո,
- Դու էղեր էս խոջա մարդ, խելքի հասած,
- Քշի գնա Մըսր, Մելիքի մոտ,
- Խընդրվի՝ բալքի մեր խարաջ պակասցու,
- Մեր խարաջ շատ է, մենք աղքատ ենք,
- Կըտեսնիս, չենք կըրնա ապրի:
2
- Առավոտ լուսուն Մհեր էլավ,
- Քուռուկիկ Ջալալին հեծավ,
- Քշեց, գնաց, հասավ Բաղդադ:
- Մըսրա Մելիք ամարաթի դուռ նստուկ էր:
- Տեսավ հեռվանց ձիավոր մի գիկա,
- Ւնք խոչա ամրոց մի՝ նստուկ ձիու վրեն,
- Էդ ձին փոթորկի պես գիկեր:
- Էկավ, հասավ, բարև տվեց:
- Մըսրա Մելիք էնոր տեսավ, զարզընդավ:
- Չկըրցավ շիտակ բարև առներ,
- Մեջ ուր մտքին ասաց,
- «էդմալ էլ մարթ կէղնի աշխարք»:
- Շուտ հրաման էտու, «Ձին բռնեք»:
- Ծառաներ ձին բռնին, Մհեր իջավ:
- Մըսրա Մելիք Մհեր վերուց, էլավ պալատ,
- Էտեխ նոր բարև տվեց, բարև առավ,
- Դարձավ հարցուց,— Դու ո՞րտեղացի ես, կտրիճ:
- Ասաց,— Ես Սասունից եմ,
- Քեռի Թորոսի խարզեն եմ:
- — Հա ,— ասաց,— իմ հողի մեջ որ կընստեք, դու եք
- Մհեր ասաց,— Հա, մենք ենք:
- Մըսրա Մելիք սիրով ընդունեց Մհեր,
- Պատվեց, կերցուց, խըմցուց, սիրաշահեց,
- Տեսավ ինք հաստատ մարդ է, ազնավուր մարդ է,
- «էդոր արուն որ մեր ազգի մեջ չընկնի,
- Էդոնք իմ ազգի քոք կըկտրեն»:
- Էլավ Մըսրա Մելիք, գնաց մոտ Ւսմիլ խանում, ասաց
- — Կն՛իկ, դու քեզ էնպես զարդարես,
- Որ լուն քո քթեն ընկնի, հազար կտոր էղնի:
- Ասաց,— Ւնչի Մըսրա Մելիք:
- Ասաց,— էդ մարդ որ էկեր է,
- Յոթ օր քո մոտ պետք է պառկի:
- Կնիկ, Մհերից, ուր ձիուց թե ջինս չվերունք,
- Էս մարդու ազգ մեր քոք կըկտրի:
- Մրսրա Մելիք էլավ, Մհեր կանչեց, ասաց.
- — Մհեր, գինա՞ս ինչ կա:
- — Չէ,— ասաց,— չեմ գինա:
- Ասաց,— Ես ծեր եմ,
- Մինչ էսօր աստված ինձ զավակ չի տվեր,
- Ես ջահել կնիկ մի ունեմ,
- Դու էս գիշեր պետք է էրթաս իմ կողվենք,
- Որ ինձ տղա մի էղնի,
- Իմ թագավորութեն պահի:
- — էդ չեղած բան է,— ասաց Մհեր,—
- Ինչպես կըրնամ քու կողվենք մտնեմ:
- Խալիֆ ասաց.— Մհեր, ես քեզ սիրեր եմ,
- Խաթրով էղնի, տէրթաս,
- Զոռով էղնի, տէրթաս:
- Ինչ արեց, չարեց Մելիք,
- Մհեր ասաց.— «Չէ ու չէ»:
- Մըսրա Մելիք ուժեղ մարդ էր,
- Հերս բռնավ Մհերի վրեն՝ կռիվ սկսավ:
- Մհեր էլավ, գնաց Բշկերու դաշտ,
- Մըսրա Մելիք էկավ էնոր առեջ:
- Ամեն մեկու գուրզ իրեք հարիր լիտր էր,
- Գուրզեր առան էկսն իրար դիմաց, կռիվ արին,
- Թրըխկոց, շրըխկոց էրկինք, դետինք բռներ էր:
- Կես ասին,—«Ամպերն են, կըգոռան»
- Կես ասին,— «էրկրաշարժ է, սարը կըպլեն»:
- Էտոնց զարկ-զարկոցից աշխարք կըդողար:
- Էտոնց կռիվ իրեք օր, իրեք գիշեր քաշեց:
- Չորրորդ օր Մելիք ինք զինք ասաց.
- «Մեր գրքերաց մեջ գրուկ է,
- Որ Սասնա կտրիճներ մեզ պետք է հաղթեն:
- Քանի որ էդպես է գրվե մեր ճակատ,
- Գիր չավրի, էդպես էլ տէղնի»:
- Մտածեց, թողեց կռվի դաշտ,
- Եդ քաշվավ, էկավ իր տուն:
- Իրիկուն Մելիք ասաց,
- — Մհեր ջան, արի ես ու դու ախպեր դառնանք»,
- Իրար հետ պայմանն դնենք, թուխտ գրենք՝
- Ես շուտ մեռա, իմ կնիկ, էրեխեք դու տանես, պահես,
- Դու շուտ մեռար, քո կնիկ, էրեխեք ես բերեմ, պահեմ՝
- Ուրիշներ չասեն՝ ախպեր չունի,
- Անտեր են մնացե ինոնց ճժեր:
- Մհեր ասաց,— Լավ կասես, Մելիք:
- Ախպերութեն քաղցր է, արուն արնի խառնին,
- Խըմեցին, էղան ախպեր:
- Մհեր էլավ, հեծավ իր ձին,
- Ասաց,— Մըսրա Մելիք, մնաս բարով:
- Ասաց,— Մհեր ջան, ինչքան որ խարջ կար,
- Ամեն էլ հալալ էղնի քեզ,
- Էն հողեր, ամեն տվեր եմ քեզ,
- Գնա, կեր, խմի, վայելի,
- Մենակ կռվի ժամանակ որ էղնի,
- Դու իմ պառկ էղնիս:
- Էդ, Մըսրա Մելիք սաղ սրտով չասաց,
- Կըվախենար Մհեր,ից, կըկեղծավորնար,
- Մսրա Մելիք կըտեսներ Մհեր,
- Որ ինք հաստատ մարդ, ազնահուր մարդ է:
- Մհեր էկավ հասավ Սասուն,
- Քեռի Թորոս դուռ կանուկ էր,
- Բարև տվեց քեռուն, բարև առավ:
- Ասաց,— Մհեր, լաո,
- Մեր խարջ պակսեցուցի՞ր:
- — Տո քեռի՛, ինչ կասես,— ասաց,—
- Շատ աղեկ մարդ Է Մըսրա Մելիք,
- Խարջ ամեն բաշխեր Է ինձ.
- Էս Սասնա հողերու տեր մենք ենք,
- Ասաց՝ «Գնա, կեր, խմի, վայելի»:
- Քեռի, գինա՞ս ինչ,
- Ես Մըսրա Մելիքի հետ ախպեր եմ Էղի.
- Մենք ուխտ արինք, արուին արնի խառնինք,
- Որ ես շուտ մեռնեմ, էն իմ էրեխեք տանի, պահի
- Էն շուտ մեռնի, ես էնոր էրեխեք պահեմ,
- Որ ուրիշներ չասեն՝ մացած են որբ:
ՄՀԵՐԸ ԻՍՄԻԼ ԽԱԹՈՒՆԻ ԿԱՆՉՈՎ ԳՆՈՒՄ է ՄԸՍՐ
1
- Մհեր քառսուն տարի թագավորութեն արավ,
- Էնպես կըպահեր Սասուն,
- Որ դուշման կըվախեր Սասուն մոտնար:
- Չորս բոլոր առեր էր ձեռաց տակ, կըպահեր,
- Հավք չէր կընա էրթեր՝ էնտեղ:
- ժամանակ մի անցավ, Մսրա Մելիք մեռավ:
- Էնոր կնիկ՝ Իսմիլ խանում, միտք արավ, միտք, ասավ.
- «Մըսրա Մելիք մեռեր է,
- Թե սասմեցուց մոտեն կրակ չառնենք,
- Էնոնք կէլնին մեզ կըվառեն:
- Չէ՞ իմ մարդն էլ կասեր, — Կնիկ,
- Մհերից, իր ձիուց թե ջինս չվերունք,
- Լնոնք մեր քոք կըկտրեն
- Ես ճիժ չունեմ, որ Մըսր թագավոր էղնի,
- Մեր ազգին տերութեն անի:
- Մհեր կտրիճ է, առյուծ է, զորեղ է.
- Էլնեմ մարթ ճամփեմ մոտ Մհեր,
- Խնդիրք անեմ, բալքի գա, իմ կուշտ պառկի.
- Ինձ տղա մի էղնի,
- Մըսրա թագավորութեն չընցնի»:
- Իսմիլ խանում էլավ, թուղթ մի գրեց,
- Չանչեց փահլևաններ, ասաց.
- — էս թուղթ կըտանեք Սասուն, կըտաք Մհերի ձեռ,
- Կասեք Մըսրա խանում քեզ կըկանչե:
- Էլան էրկու փահլևաններ, թուղթ առան,
- Էկան, հասան Սասուն:
- Մտան քաղաք, հարցրին Մհերի տուն:
- Մհեր սարից գիկար, ծառ մի թևին,
- Ամեն ճյուղից նեճիր մի կախած:
- Փահլևաններ տեսավ, հարցուց.
- — Ու՞մ կուզեք:
- Ասին.– Մհեր կուլզենք:
- Ասաց.— Մհեր ես եմ:
- Փահլևաններ թուղթ տվին Մհերի ձեռ:
- Մհեր թուխտ վերուց, կարդաց, ասաց.
- — Մսրա խանումին ,բարև տարեք,
- Ասեք՝ քառսուն օրից եդ
- Ես էնոր մոտ կէղնիմ:
- Քառսուն օր անցավ:
- Մհեր գնաց մոտ Արմաղան, ասաց,
- — Կնիկ, ես տ՚Էրթամ Մըսր,
- Իսմիլ խանում թուղթ գրե, կանչե,
- Գոտիկ~լաչակ ուղարկե, ասե.
- «Թե չգաս, քան զիս շատ կնիկ ես»:
- — Մ էրթա, էնիկ չուզի քո խորոտութեն,
- Կուզի քո իգիթութեն, կտրիճութե:
- Մըսրա թագավորի կնիկ կուզի էրթաս զեն առնես,
- Քեզնե լաճ մի ունենա,
- Էլնի քաղաք կառավարի,
- Մըսրա օջախ շենացն՚ի,
- Սասնա օջախ փըչացնի:
- Քեզ տղա չկա, մ՚էրթա, կաց էստեղ,
- Աստված բալքի քեզ տղա մի տա:
- Մհեր ասաց,— Կնիկ,
- Թե ես չէրթամ, վատ մարդ կ՚Էղնեմ:
- Մհերի կնիկ ասաց.— Մ՚էրթա:
- Մհեր ասաց.— Տէրթամ:
- Մհերի կնիկ աւսաց.— Մ՚էրթա:
- Մհեր ասաց,— Տ’էրթամ:
- Կնիկ կասի.֊– Քո քեֆն է,
- Իմ զոռ քո վերա չէրթա, ամա կասեմ՝ մ՚էրթա.
- Դե որ տ՚էրթաս, իմացած էղիր,
- Չուր քառսուն տարի իմ հեր, իմ աղբեր սւ էլնես,
- Չուր քառսուն տարի իմ վերա հարամ-պաս տ՚էլնես,
- Ղու իմ կողվենք քառսուն տարի տի չգաս:
- Մհեր ականջ չարեց կնկան,
- Էլավ հեծավ Քուռկիկ Ջալալին,
- Օրզանգու զարկեց, որ էրթա,
- Արմաղան սև մուշամբեն բերեց,
- Լալով քաշեց վեր էնոր սնարին:
- Ձենով Հովան էդ որ տեսավ,
- Ինքն էլ լալով կախվեց ձիու վզեն, ասաց,
- — Մ՚էրթար, էն անաոակ քեզ խաբեր է:
- Ձենով Հովան չէր թողնի Մհեր էրթա:
- Շատ որ չարեն կտրավ,
- Գուրզ վերուց, շարժեց վեր Հովան,
- Գուրզի քամին էզար, Հովան խփեց գետին,
- Ուշք գնաց, Մհեր մնաց շիվար:
- Իմացավ՝ Հովան մեռեր է,
- Ւջավ ձիուց, Հովանի սիրտ մաժեց, ասաց.
- — Հովան, իմ ախպեր, վեր էլի, վեր էլի,
- Ես Մելիքի հետ երթում ,իմ կերե,
- Թե չէրթամ, երթում ինձ կըմեռուցի.
- Վեր Էլի, իմ ախպեր, վեր էլի:
- Հովան էլավ, Մհերի ճակատ պագեց, ասաց,
- — Մհեր, դե որ էդպես է, մնա:
- Զոր ճամփեք քո առեջ թող կանաչեն,
- Թող քո ձեռ թշնամու վրա բանցր մնա:
- Մհեր հեծավ Քուռկիկ Ջալալին,
- Ձիու գյամ թողեց ու թռավ տեղեն:
2