Սասունցի Դավիթ II:1

From armeniapedia.org
Revision as of 10:45, 12 February 2006 by Envoy (talk | contribs)
Jump to: navigation, search

<- Եդ Սասունցի Դավիթ

Ճյուղ երկրորդ

ՄԵԾ ՄՀԵՐ


Դառնամ, զօղորմին տամ,
Տամ զօղորմին նորեն,
            :Հազա՜ր զօղորմի՝ Գագիկ թագավորին. 
Դառնամ-զօղորմի՚ն տամ,
Տամ զօղորմին նորեն,
            :Հազա՜ր  օղորմի՝ Մելիքսեթ քահանին.
Դառնամ, զօղորմի՚ն տամ,
Տամ զօղորմին նորեն,
            :Հազա՜ր օղորմի՝ Դեղձուն ճուղ-Ծամին.
Դառնամ, զօղորմի՛ն տամ,
Տամ զօղորմին նորեն,
           :Հազա՜ր օղորմի՝ Սանասարին.
Դառնամ, զօղորմի՛ն տամ,
Տամ զօղորմին նորեն,
Հազա՜ր օղորմի՝ Բաղդաււարին.
Դառնամ, զօղորմի՛ն տամ,
Տամ զօղորմին նորեն,
           :Հազա՜ր  օղորմի՝ քեռի Թորոսին,
Դառնամ, զօղորմի՛ն տամ,
Տամ զօղորմին նորեն,
           :Հազա՜ր  օղորմի՝ Ձենով Օհանին.