Difference between revisions of "Սասունցի Դավիթ II:1"
Line 230: | Line 230: | ||
5 | 5 | ||
+ | |||
+ | :Լուսուն Մհեր էլավ, | ||
+ | :Առավ երկու կորեկի հաց, դրեց գոտին, | ||
+ | :Վերցուց իր փեշ, դրեց ուսին | ||
+ | :Ու ընկավ ճամփա, իջավ Մառընկա դաշտ, | ||
+ | :Գնաց, հասավ Բիթլիս քաղաք: | ||
+ | :Ջահել տղեք խաղ կանեին թաղի գլոխ, | ||
+ | :Տեսան մարդ մի գիկա, խոջա մարդ, | ||
+ | :Խոջա փեդ մի, գերան մի, | ||
+ | :Որ կըթալեն տան վրեն, | ||
+ | :Դրած իր փիջին, գիկա: | ||
+ | :Տղեկներ էդ որ տեսան, ասին. | ||
+ | :— Ւդա հըմլա մա՞րդ կէղնի, | ||
+ | :Գերան ղրե փիճին, կերթա: | ||
+ | :Մհեր հասավ, էնոնց հարցուց. | ||
+ | :— Տղեկներ, Գորգիկ իշխանի տուն որ մեկն է: | ||
+ | :Տղեւք թափան էնոր բոլոր, ասին. | ||
+ | :— Արի տանենք քեզ Գորգիկ իշխանի տուն: | ||
+ | :Առան, տարան Գորգիկ իշխանի տուն: | ||
+ | :Մհեր ուր փեդ դրեց գետին, մտավ ներս, | ||
+ | :Տեսավ Գորգիկ իշխան նստուկ իր օդեն, | ||
+ | :Իշխաններ առած բոլոր, զրուց կանեն: | ||
+ | :Մհեր էնոր բարև տվեց, | ||
+ | :Գորգիկ իշխան բարև չառավ: | ||
+ | :Մհեր տեսավ, որ էն վերև նստուկ է, միտք արեց, | ||
+ | :«Կէղնի-չէղնի էդ է իմ քեռին»: | ||
+ | :Գնաց, բռնեց քեռու թև, | ||
+ | :Վերցուց, կանգնեցուց իր տեղեն, | ||
+ | :Փշուր մի քեռու թև քամեց, | ||
+ | :Գիտցավ թև կոտրավ յոթ տեղով, | ||
+ | :Դարձավ շուտ հարցուց. | ||
+ | :— Տռ կտրիճ, հուստ ես: | ||
+ | :Մհեր ասաց.— Սասնեցի եմ: | ||
+ | :Ասաց.— Ո՞ւմ տղեն ես: | ||
+ | :Ասաց,— Սանասարի: | ||
+ | :Ասաց.— Ախ, դու բարով էկար, | ||
+ | :Հազար բարով էկար: | ||
+ | :Քեռին կեղծավորութեն արեց, | ||
+ | :Երբ որ տեսավ Մհերի ուժ: | ||
+ | |||
+ | |||
+ | :Տղեն նստավ, հանգստացավ, | ||
+ | :Քեռին հաց բերել տվեց տղինւ | ||
+ | :Մհեր հաց կերավ, պրծավ, | ||
+ | :Քեռին հարցուց,— Քո անուն ի՞նչ է: | ||
+ | :Տղեն ասաց.— Մհեր է: | ||
+ | :— Մհեր, լաո, էդ իմալ էղավ, | ||
+ | :Որ դու դեմ էկար ընձի: | ||
+ | :Ասաց,— Քեռի, էնպես մարմնով ծանրացեր եմ, | ||
+ | :Որ կերթամ նեճրութեն, | ||
+ | :Չեմ կարա գել-գազաններու հասնեմ, | ||
+ | :Կըփախին, կրպրծընին ձեռքես; | ||
+ | :էկեր եմ, որ ձի մի տաս, | ||
+ | :Առնեմ, տանեմ, հեծնեմ: | ||
+ | :Կըտա՞ս, տուր, չես տա, կելնեմ, կերթամ: | ||
+ | :Գորգիկ դարձավ ասաց, | ||
+ | :— Տղա, լաո, մի ձին ինչ է որ, | ||
+ | :Տաս ձի քեզ ղուրբան էղնի: | ||
+ | |||
+ | |||
+ | :Էդ իրիկուն քնան, առավոտ էլան, | ||
+ | :Հաց բերեցին, կերան, պրծան, | ||
+ | :Քեռին ասաց.— Լաո, էլ գնա թավլեն, | ||
+ | :Քառսուն ձի կա էնտեղ կապուկ, | ||
+ | :Քառսունից որ մեկին հավնար, | ||
+ | :Էն էլ առ, տար քեզ, հեծի: | ||
+ | |||
+ | |||
+ | :Էլավ Մհեր գնաց թավլեն, | ||
+ | :Տեսավ քառսուն ձի կա կապուկ. | ||
+ | :Քսան մեկ ջերգին կապուկ, | ||
+ | :Քսաան՝ մեկել ջերգին կապուկ: | ||
+ | :Որ՝ մեկ ձիու պառեկ ճխտեց, | ||
+ | :Փոր հասավ, քիսավ գետին: | ||
+ | :Քառսունն էլ փորձեց էդտեղ, | ||
+ | :Քառսունն էլ փորեր տվին գետին, | ||
+ | :Մհեր քուֆր մի տվեց, ասաց. | ||
+ | :— Էտոնց տիրու պապ… | ||
+ | :Ինձ պետքական ձի մի չկա, | ||
+ | :Էտոնք ևս տանեմ, ի՞նչ անեմ: | ||
+ | :Էկավ դռնեն դուրս կէլներ, | ||
+ | :Էրկու տարեկան քուռակ մի տեսավ, | ||
+ | :Արձակ, մեջ թավլին կըվազվզեր: | ||
+ | :Ասաց, «Դէ որ ինձ պետքական ձի չէղավ, | ||
+ | :Կայնի՝ գոմփ մի զարկեմ քուռկին, | ||
+ | :Քուռակ փետնա, էլնիմ, էրթամ: | ||
+ | :Էդ էլ մեկ անուն կէղնի ինձ»: | ||
+ | :Գոմփ մի որ զարկեց քուռկուն, | ||
+ | :Էդ գոմփ քիսավ քուռկու սազրուն, | ||
+ | :Քուռակ թռավ զտաս ձին կտրեց, | ||
+ | :Չուֆթեն զարգեց, քիսավ թրքնոցի քարին, | ||
+ | :Թրքնոցի քար կրակ տվեց... | ||
+ | :Թե Մհերին առներ քացին, | ||
+ | :ԸզՄհեր կը թալեր Սասուն: | ||
+ | :Մհեր ասաց, | ||
+ | :«Հավատա, ,ինձ վերուցող թե կա, էդ քուռակն է, | ||
+ | :Վերուցող թե չկա, էդ քուռակն է: | ||
+ | :Ախր ես իմ ուժ գիտեմ, | ||
+ | :Գոմփ որ զարկի, պիտի քուռակ փեդներ: | ||
+ | :Ուզեմ էդ քուռակ, տվեց՝ կըտանեմ, | ||
+ | :Չըտվեց՝ զաթի կըթողնեմ, կերթամ»: | ||
+ | :Մհերւ էլավ, էկավ օդեն նստավ: | ||
+ | :Գորգիկ ,իշխան հարցուց, | ||
+ | :— Մհեր, լա՛ո, հավնա՞ր ձիեր: | ||
+ | :Ասաց,— Քեռի, քո ձիեր քեզ բումբարաք էղնեն, | ||
+ | :Չխըմիշիմ քո ձիերու տեղ խոռեմ: | ||
+ | :Էն փռչոտ քուռակ, որ թավլեն կըզվըռնա, | ||
+ | :Էդ փռչոտ քուռակ տուր տանեմ: | ||
+ | :Որ էդ քուռակ չտաս ինձ. | ||
+ | :Զաթի կըթողնեմ,կերթամ տուն: | ||
+ | :Ասաց.— Մհեր, լա՛ո, ախըր, ամոթ է, | ||
+ | :Ես Գորգիկ իշխանն էղնեմ, | ||
+ | :Գաս ինձե քուռակ տանես, | ||
+ | :Էդ քուռակ ի՞նչ է, որ տանես, | ||
+ | :Ուրիշներ կասեն՝ քրոջ տղեն էկավ, | ||
+ | :Գորգիկ իշխան ափսոսաց | ||
+ | :Խորոտ ձի մի տար, տաներ: | ||
+ | :Ասաց,— Քեռի, էն քուռակն է, | ||
+ | :Կըտա՞ս ինձ, կըտանեմ, | ||
+ | :Չես տա, կըթողնեմ, կերթամ: | ||
+ | :Քեռին ասաց,— Լաո, դու գիտես, | ||
+ | :Հո զոռով չէղնի, դու գիտես, | ||
+ | :Որ կըտանես Էդ քուռակ, տար: | ||
+ | |||
+ | |||
+ | :Մհեր գնաց, քուռակ թավլեց քաշեց դուրս, | ||
+ | :Պարան ուզեց, քուռկու չ որս ոտ կապեց իրար, | ||
+ | :Փեդ մըտուց մե ջ ոտներուն, | ||
+ | :Վերցուց, դրեց փիճին, ասաց. | ||
+ | :— Քեռի,— դե մնացիր բարով, | ||
+ | :Աստված քո տուն շեն պահի: | ||
+ | :Ու վեր կացավ ընկավ ճամփա: | ||
+ | :Էդ քաղքի ճժեր, մարդեր սատանա ին, | ||
+ | :Հավաքված վրեն հոլ կանեն, բոլ կանեն, | ||
+ | :Կըծիծղան, որ մարդ շալկեր Է ձի, կըտանի: | ||
+ | :Մհեր իսկի տեր չէղավ, | ||
+ | :Էլավ, էկավ, հասավ Սասուն: | ||
+ | |||
+ | |||
+ | :Քեռի Թորոս տեսավ Մհեր էկավ՝ | ||
+ | :Քուռակ մի դրած վեր ուր փիճին, | ||
+ | :Ասաց,— Լաո, էդ քուռակ անջախ առար քո քեռուց | ||
+ | :Խորոտ ձի մի չկրցա՞ր առներ, բերել: | ||
+ | :Մհեր ասաց,— Քեռի, | ||
+ | :Իմալ որ դու կասեր՝ օղորթ էր, | ||
+ | :Գորգիկ իշխան քառսուն ձի ուներ կապուկ, | ||
+ | :Որ մեկի պառեկին ձեռ կպուցի, | ||
+ | :Որ մեկին ճըխւոի, փոր զարգավ գետին, | ||
+ | :Պետքական ձի մի չկար մեջներ: | ||
+ | :Քեռի, գոմփ մի զարկի | ||
+ | :Էդ քուռկու սազրին քիսավ, | ||
+ | :Թռավ, տաս ձին կտրեց, | ||
+ | :Չուֆթեն թալեց, քիսավ թրքնոցի քարին, | ||
+ | :Թրքնոցի քար կրակ տվեց: | ||
+ | :Քեռին ասաց,— Հա՛, լա՛ո, էդ քուռակ բեր, | ||
+ | :Էդ քուռակ բեր, ես պահեմ, | ||
+ | :Ւրեք տարին որ լրանա, | ||
+ | :Նոր հեծի գնա նեճրութեն: | ||
+ | :Քեռին պայտար էր, ձի լավ կըճանաչեր | ||
+ | :Ւրեք տարի պահեց, | ||
+ | :Քուռակ իր տեղն առավ, | ||
+ | :Նոր տվեց Մհեր հեծնի: | ||
+ | |||
+ | |||
+ | 6 |
Revision as of 13:12, 12 February 2006
<- Եդ Սասունցի Դավիթ
Ճյուղ երկրորդ
ՄԵԾ ՄՀԵՐ
1
- Դառնամ, զօղորմին տամ,
- Տամ զօղորմին նորեն,
- Հազա՜ր զօղորմի՝ Գագիկ թագավորին.
- Դառնամ-զօղորմի՛ն տամ,
- Տամ զօղորմին նորեն,
- Հազա՜ր օղորմի՝ Մելիքսեթ քահանին.
- Դառնամ, զօղորմի՚ն տամ,
- Տամ զօղորմին նորեն,
- Հազա՜ր օղորմի՝ Դեղձուն Ճուղ-Ծամին.
- Դառնամ, զօղորմի՛ն տամ,
- Տամ զօղորմին նորեն,
- Հազա՜ր օղորմի՝ Սանասարին.
- Դառնամ, զօղորմի՛ն տամ,
- Տամ զօղորմին նորեն,
- Հազա՜ր օղորմի՝ Բաղդաււարին.
- Դառնամ, զօղորմի՛ն տամ,
- Տամ զօղորմին նորեն,
- Հազա՜ր օղորմի՝ քեռի Թորոսին,
- Դառնամ, զօղորմի՛ն տամ,
- Տամ զօղորմին նորեն,
- Հազա՜ր օղորմի՝ Ձենով Օհանին.
- Դառնամ, զօղորմին տամ,
- Տամ զօղորմի՛ն նորեն,
- Հազա՜ր օղորմի՝ մեծ Մհերին.
- Դառնամ, զօղորմի՛ն տամ
- Տամ զօղորմին նորեն,
- Հազա՜ր օղորմի՝ Արմաղան խաթունին.
- Դաոնամ, զօղորմի՚ն տամ,
- Տամ զօղորմին նորեն,
- Հազա՜ր օղՈրմի՝Իսմիլ խանումին՛
- Դառնամ, զօղորմի՚ն տամ,
- Տամ զօղորմին նորեն,
- Հազա՜ր օղորմի՝ Սասնա տան մեծին ու պստիկին:
ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ
ԱՌՅՈԻԾ ՄՀ ԵՐԸ ԽՆԱՄՈՒՄ է ՍԱՍՈԻՆԸ
2
- Սանասարի մահից եդ սասունցիք ժողովան,
- էկան Մհերի մոտ քիչ մի լացին,
- Դարձան ապա սիրտ տվին, ասին.
- — Քո հեր մեռավ, օղորմի իրեն,
- Աստված հոգին լուսավորե,
- Ըստուց եդ մեր թագավոր դու ես,
- Քո հոր տեղ դու մեզ կաոավարե:
- Մհեր ասաց,— Վերգո, քանի որ դու ես մեր ջոջ,
- Թագավորութեն քե կըպատկանի:
- Ձենով Հովան ասաց,— Քո անուն վրեդ Է զաթի,
- Պետք Է, որ դու թագավորես:
- ՉԷ,— ասաց Վերգո,— ես չեմ կարա կառավարի,
- Ես թագավոր Էլնելու պետք չունեմ,
- Մեկ էլ, որ ես ճողված եմ:
- Օր մի անցուկ կռվու մեջ
- Սանասարի գուրզ վերուցի թալեմ,
- Ճողվա էնոր զոռեն:
- Վերջ ամեն մեկտեղ նստան,
- Խորհուրդ արին, վճիռ հանին,
- Որ Մհեր էղնի թագավոր:
- Ամա քանի Էն տղա Էր դեռ
- Ասին.— Թող Դեղձուն կառավարի երկիր:
- Դեղձուն շուտունց չէր էլե տնեն:
- Ավուր մի հեծավ Քուռկիկ Ջալալին,
- Գնաց սարեր սեյր անելու:
- Մարդ պիտեր էն գահ թամաշա աներ
- Էնոր ու իր ձին:
- Դրեր էր սադափե թամք ձիու վրեն,
- Ոսկե սանձ էնոր բերան,
- Ինք հագե երկաթե զրահ, պողպատե սոլ,
- Սանասարի գուրզ բռնե ձեռ,
- Կալխան էլ կապե քամակ:
- Քշեց չուր սարեր մեկ,
- Գնաց, հասավ էն ախպուր,
- Որից Ծովինար ջուր էր խմե:
- Էդ ախպուր անմահական ախպուր էր,
- Ով էն ջրեն խմեր՝ կըկտրիճներ:
- Էնտեղ Դեղձուն ձիուց իջավ տակ,
- Սանձ էհան բերնից, էթող արածա,
- Ինքն էլ նստավ կերավ,
- Խմավ ախպրի ջրից, լվացվավ,
- Ձին էլ խմցուց, պառկավ քնավ:
- Զարթավ, մնաց զարմանք,
- Էնքան են զորություն առե, մեծացե,
- Որ ամեն մեկ դարձեր են սար մի:
3
- Սասուն Դեղձունի ձեռ, Դեղձուն կըկառավարեր,
- Մըսր Մելիքի ձեռ, Մելիք կըկա ռավարեր:
- Մսրա Մելիք սար մի ուներ Մշու կողմ,
- Տարին մեկ կիգեր էնտեղ ամառանոց:
- Երբ իմացավ Սանասար մեռե,
- Մենակ պստիկ տղե մե մնացե տուն,
- Շուտ մի էլավ, քաշեց իր զորք, զորապետ,
- Էկավ վեր Սասնա երկիր:
- Էկավ, հասավ չուր փրե Բաթմանա կամուրջ,
- Խաբար ղրկեց Քառսուն ճող-ծամ Դեղձունին, ասաց.
- «Կամ քո կամքով Սասուն ինձ հպատակ կանես,
- Կամ կելնես իմ դիմաց կռիվ կաննս…»:
- Դեղձուն խաթուն էլավ,
- Թուխտ մի գրեց, իտուր քամուն,
- Քամին թուխտ տարավ, հասուց Մելիքի ձեռ:
- Էն թխտի մեջ գրուկ էր.
- «Ես կնիկ եմ, չեմ կարա հետ քեզ կռիվ անի.
- Ինձ իրեք տարի ժամանակ տու…»:
- Մսրա Մելիք ընդունեց էդ պայման,
- Ւրեք տարի ժամանակ էտու Դեղձուն:
- Ւրեք տարին վրեն անցավ:
- էն ժամանակ Մսրա Մելիք էկավ,
- Սասուն զըմեն տիրապետեց,
- ժողովուրդ հպատակ դարձուց,
- Խարջ ու խարաջ կապեց վրենւ
- Տարին քառսուն անծին երինջ,
- Տարին քառսուն կոտ ոսկի,
- Տարին քառսուն ազապ աղջիկ կառներ,
- Քառսուն թոփ լե անլվա կտավ:
4
- Մհեր էլավ յոթ տարեկան,
- Յոթ շենք էլավ իր բոյ:
- Ուրիշի տղեք տարով կըմեծանեն,
- Մհեր օրով, ժամով կըմեծաներ:
- Մեջքի լենութեն իրեք լոնք էր,
- Թևեր՝ ամեն մեկ մի գերան,
- Գոշն ապառաժ քար էր,
- Մարդ չէր կարա կայնի իր դեմ:
- Էնոր վանք-վարժատուն դրին,
- Ամեն բաներ սովրավ, շնորհքով լցվավ:
- Ավուր մեկ վարժատնից կըդառներ,
- Տեսավ տղեկներ ժողվեր են կըխաղան,
- Տղեկներաց մեկ պստիկ գուրզ մի շիներ.
- Էդ գուրզով կռիվ կըխաղեր:
- Մհերին դուր էկավ էդ բան, ասաց.
- — Ես էլ կուզեմ խաղամ հետ ձեզ:
- Չուր իրիկուն խաղալեն եդ,
- Երբ տուն դարձավ, ասաց.
- — Մարե, էլ չեմ էրթա վարժատուն,
- Ինչ որ ուսա, էն էլ հերիք է:
- Ինձ գուրզ մի տուր, նետ-աղեղ,
- Առնեմ էլնեմ սար, ավ անեմ,
- Մարդամեջ մտնեմ, մարդ էղնեմ:
- Մեր ընդունեց էնոր խոսք, համա ասաց,
- — Որդի, պստիկ ես դեռ,
- Չես կարա ավղուշ անի,
- Քանի մի տարի էլ համբերե,
- Ապա քո ուզածի պես արա:
- — Չէ, մարե,— ասաց Մհեր,—
- Քանի մեր տուն տղամարդ չկա,
- Կեղնի որ դևեր գան, մեզ վնաս տան,
- Աղեկ է հիմիկվանե պատրաստվեմ,
- Որ հետո դուշմանի դեմ կայնեմ:
- Դեղձուն տեսավ չի կարա վեր տղուն,
- Գուրզ մի, նետ-աղեղ մի իտուր,
- Տղեկներաց հետ ղրկեց սար:
- Ամեն օր կերթեր նեճրութեն,
- Ոտքով կերթեր, ձի, բան չկար,
- Կըշրջեր սարեր, ձորեր,
- Մշո դաշտ, Վան, Խլեթ, Արճեշ,
- Ցերեկ կերթար, իրիկուն տուն կըդառնար:
- Որ էղավ տասնհինգ տարեկան,
- Օր մի էկավ մոտ Քեռի Թորոս, ասաց.
- — Ես տի էրթամ ուրիշ սարեր:
- Էլավ, ընկավ ճամփա,
- Գնաց դեմի բանձրիկ սար:
- Տեսավ՝ չի կանա նեճիր բռնե,
- Միտք արավ, միտք, պատ շարեց,
- Նեճիր ամեն առավ մեջ,
- Էրկու դին թողեց դարգահ,
- Անուն դրեց Ծովասար:
- Աշուն նեճիր արեց,
- Ամեն տան յոթ նեճիր հասավ:
- Ավուր մի Մհեր շատ էր վազե,
- Աղվեսներու հետև շատ էր վազե,
- Չէր կարեցեր բան մի բռնի:
- Իրիկուն էկավ դադրսւծ, հերսոտ,
- Իր ձեռաց փետ թալեց գետին:
- Քեռին հարցուց,— Լաո , հորի՞ ես հերսոտե:
- Մհեր ասաց.— Է՜, քեռի, անտեր մնա,
- Ջանավարներ կըփախնեն,
- Չեմ կարա հասնի լարելով,
- Հեռվանց նետ-աղեղ կըթալեմ,
- Չի հասնի, դատարկ կըդառնամ, գիկամ:
- Ախ, քեռի, քեռի, իմալ կըդադրեմ...
- Ինք որ մարմնով ծանրացեր Էր՝
- ՉԷր կարա աղեկ վազներ,
- Որ կըվազներ, չուր լոքեր կըթաղվեր մեջ հողին:
- Քեռին ասաց,— Դու, իմկնի Սասնա ծուռ,
- Սասունցիք բոլոր ծուռ պիտի էղնին,
- Մարդ էլ ոտքով վազի, ջանավար բռնի:
- — Հապա, Քեռի, ի՞նչ անեմ,— ասաց Մհեր,
- — Քեզի, լաո , քեռի կա Բիթլիս քաղաք,
- Անուն Գորգիկ իշխան,
- Քառսուն ձի կա էնոր,
- Հոգին չելնի, գնա, առ ձի մի,
- Բեր Հեծի, գնա նեճրութեն,
- Ասաց.— Քեզնե ջոկ մագար ինձ քեռի՞ կա,
- Աստված քո տուն ավրե, բա չես ասե ըսկի:
- Մարե, մեկ-երկու հաց պահե,
- Լուսուն պետք է էրթամ Բիթլիս քաղաք:
5
- Լուսուն Մհեր էլավ,
- Առավ երկու կորեկի հաց, դրեց գոտին,
- Վերցուց իր փեշ, դրեց ուսին
- Ու ընկավ ճամփա, իջավ Մառընկա դաշտ,
- Գնաց, հասավ Բիթլիս քաղաք:
- Ջահել տղեք խաղ կանեին թաղի գլոխ,
- Տեսան մարդ մի գիկա, խոջա մարդ,
- Խոջա փեդ մի, գերան մի,
- Որ կըթալեն տան վրեն,
- Դրած իր փիջին, գիկա:
- Տղեկներ էդ որ տեսան, ասին.
- — Ւդա հըմլա մա՞րդ կէղնի,
- Գերան ղրե փիճին, կերթա:
- Մհեր հասավ, էնոնց հարցուց.
- — Տղեկներ, Գորգիկ իշխանի տուն որ մեկն է:
- Տղեւք թափան էնոր բոլոր, ասին.
- — Արի տանենք քեզ Գորգիկ իշխանի տուն:
- Առան, տարան Գորգիկ իշխանի տուն:
- Մհեր ուր փեդ դրեց գետին, մտավ ներս,
- Տեսավ Գորգիկ իշխան նստուկ իր օդեն,
- Իշխաններ առած բոլոր, զրուց կանեն:
- Մհեր էնոր բարև տվեց,
- Գորգիկ իշխան բարև չառավ:
- Մհեր տեսավ, որ էն վերև նստուկ է, միտք արեց,
- «Կէղնի-չէղնի էդ է իմ քեռին»:
- Գնաց, բռնեց քեռու թև,
- Վերցուց, կանգնեցուց իր տեղեն,
- Փշուր մի քեռու թև քամեց,
- Գիտցավ թև կոտրավ յոթ տեղով,
- Դարձավ շուտ հարցուց.
- — Տռ կտրիճ, հուստ ես:
- Մհեր ասաց.— Սասնեցի եմ:
- Ասաց.— Ո՞ւմ տղեն ես:
- Ասաց,— Սանասարի:
- Ասաց.— Ախ, դու բարով էկար,
- Հազար բարով էկար:
- Քեռին կեղծավորութեն արեց,
- Երբ որ տեսավ Մհերի ուժ:
- Տղեն նստավ, հանգստացավ,
- Քեռին հաց բերել տվեց տղինւ
- Մհեր հաց կերավ, պրծավ,
- Քեռին հարցուց,— Քո անուն ի՞նչ է:
- Տղեն ասաց.— Մհեր է:
- — Մհեր, լաո, էդ իմալ էղավ,
- Որ դու դեմ էկար ընձի:
- Ասաց,— Քեռի, էնպես մարմնով ծանրացեր եմ,
- Որ կերթամ նեճրութեն,
- Չեմ կարա գել-գազաններու հասնեմ,
- Կըփախին, կրպրծընին ձեռքես;
- էկեր եմ, որ ձի մի տաս,
- Առնեմ, տանեմ, հեծնեմ:
- Կըտա՞ս, տուր, չես տա, կելնեմ, կերթամ:
- Գորգիկ դարձավ ասաց,
- — Տղա, լաո, մի ձին ինչ է որ,
- Տաս ձի քեզ ղուրբան էղնի:
- Էդ իրիկուն քնան, առավոտ էլան,
- Հաց բերեցին, կերան, պրծան,
- Քեռին ասաց.— Լաո, էլ գնա թավլեն,
- Քառսուն ձի կա էնտեղ կապուկ,
- Քառսունից որ մեկին հավնար,
- Էն էլ առ, տար քեզ, հեծի:
- Էլավ Մհեր գնաց թավլեն,
- Տեսավ քառսուն ձի կա կապուկ.
- Քսան մեկ ջերգին կապուկ,
- Քսաան՝ մեկել ջերգին կապուկ:
- Որ՝ մեկ ձիու պառեկ ճխտեց,
- Փոր հասավ, քիսավ գետին:
- Քառսունն էլ փորձեց էդտեղ,
- Քառսունն էլ փորեր տվին գետին,
- Մհեր քուֆր մի տվեց, ասաց.
- — Էտոնց տիրու պապ…
- Ինձ պետքական ձի մի չկա,
- Էտոնք ևս տանեմ, ի՞նչ անեմ:
- Էկավ դռնեն դուրս կէլներ,
- Էրկու տարեկան քուռակ մի տեսավ,
- Արձակ, մեջ թավլին կըվազվզեր:
- Ասաց, «Դէ որ ինձ պետքական ձի չէղավ,
- Կայնի՝ գոմփ մի զարկեմ քուռկին,
- Քուռակ փետնա, էլնիմ, էրթամ:
- Էդ էլ մեկ անուն կէղնի ինձ»:
- Գոմփ մի որ զարկեց քուռկուն,
- Էդ գոմփ քիսավ քուռկու սազրուն,
- Քուռակ թռավ զտաս ձին կտրեց,
- Չուֆթեն զարգեց, քիսավ թրքնոցի քարին,
- Թրքնոցի քար կրակ տվեց...
- Թե Մհերին առներ քացին,
- ԸզՄհեր կը թալեր Սասուն:
- Մհեր ասաց,
- «Հավատա, ,ինձ վերուցող թե կա, էդ քուռակն է,
- Վերուցող թե չկա, էդ քուռակն է:
- Ախր ես իմ ուժ գիտեմ,
- Գոմփ որ զարկի, պիտի քուռակ փեդներ:
- Ուզեմ էդ քուռակ, տվեց՝ կըտանեմ,
- Չըտվեց՝ զաթի կըթողնեմ, կերթամ»:
- Մհերւ էլավ, էկավ օդեն նստավ:
- Գորգիկ ,իշխան հարցուց,
- — Մհեր, լա՛ո, հավնա՞ր ձիեր:
- Ասաց,— Քեռի, քո ձիեր քեզ բումբարաք էղնեն,
- Չխըմիշիմ քո ձիերու տեղ խոռեմ:
- Էն փռչոտ քուռակ, որ թավլեն կըզվըռնա,
- Էդ փռչոտ քուռակ տուր տանեմ:
- Որ էդ քուռակ չտաս ինձ.
- Զաթի կըթողնեմ,կերթամ տուն:
- Ասաց.— Մհեր, լա՛ո, ախըր, ամոթ է,
- Ես Գորգիկ իշխանն էղնեմ,
- Գաս ինձե քուռակ տանես,
- Էդ քուռակ ի՞նչ է, որ տանես,
- Ուրիշներ կասեն՝ քրոջ տղեն էկավ,
- Գորգիկ իշխան ափսոսաց
- Խորոտ ձի մի տար, տաներ:
- Ասաց,— Քեռի, էն քուռակն է,
- Կըտա՞ս ինձ, կըտանեմ,
- Չես տա, կըթողնեմ, կերթամ:
- Քեռին ասաց,— Լաո, դու գիտես,
- Հո զոռով չէղնի, դու գիտես,
- Որ կըտանես Էդ քուռակ, տար:
- Մհեր գնաց, քուռակ թավլեց քաշեց դուրս,
- Պարան ուզեց, քուռկու չ որս ոտ կապեց իրար,
- Փեդ մըտուց մե ջ ոտներուն,
- Վերցուց, դրեց փիճին, ասաց.
- — Քեռի,— դե մնացիր բարով,
- Աստված քո տուն շեն պահի:
- Ու վեր կացավ ընկավ ճամփա:
- Էդ քաղքի ճժեր, մարդեր սատանա ին,
- Հավաքված վրեն հոլ կանեն, բոլ կանեն,
- Կըծիծղան, որ մարդ շալկեր Է ձի, կըտանի:
- Մհեր իսկի տեր չէղավ,
- Էլավ, էկավ, հասավ Սասուն:
- Քեռի Թորոս տեսավ Մհեր էկավ՝
- Քուռակ մի դրած վեր ուր փիճին,
- Ասաց,— Լաո, էդ քուռակ անջախ առար քո քեռուց
- Խորոտ ձի մի չկրցա՞ր առներ, բերել:
- Մհեր ասաց,— Քեռի,
- Իմալ որ դու կասեր՝ օղորթ էր,
- Գորգիկ իշխան քառսուն ձի ուներ կապուկ,
- Որ մեկի պառեկին ձեռ կպուցի,
- Որ մեկին ճըխւոի, փոր զարգավ գետին,
- Պետքական ձի մի չկար մեջներ:
- Քեռի, գոմփ մի զարկի
- Էդ քուռկու սազրին քիսավ,
- Թռավ, տաս ձին կտրեց,
- Չուֆթեն թալեց, քիսավ թրքնոցի քարին,
- Թրքնոցի քար կրակ տվեց:
- Քեռին ասաց,— Հա՛, լա՛ո, էդ քուռակ բեր,
- Էդ քուռակ բեր, ես պահեմ,
- Ւրեք տարին որ լրանա,
- Նոր հեծի գնա նեճրութեն:
- Քեռին պայտար էր, ձի լավ կըճանաչեր
- Ւրեք տարի պահեց,
- Քուռակ իր տեղն առավ,
- Նոր տվեց Մհեր հեծնի:
6