Սասունցի Դավիթ I:1
<- Եդ Սասունցի Դավիթ
Ճյուղ առաջին
ՍԱՆԱՍԱՐ ԵՎ ԲԱՂԴԱՍԱՐ
ՈՂՈՐՄԻՍ-ՆԱԽԵՐԳ
1
- Դառնանք զօղորմին տանք, զօղորմին,
- Գագիկ թագավորին.
- Դառնանք զօղորմին տանք, զօղորմին,
- Ծովինար խաթունին.
- Դառնանք զօղորմին տանք, զօղորմին,
- Սանասարին, Բաղդասարին.
- Դառնանք զօղորմի՜ն տանք, զօղորմին,
- Դեղձուն Ճուղ-Ծամին.
- Դառնանք զօղորմին տանք, զօղորմի՜ն,
- Քեռի Թորոսին.
- Խաղա՛նք, ճուղե ճուղ գանք
- Վեր Աանասար, Բաղղասարի ճյուղի:
ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ
ԿՌԻՎ ԲԱՂԴԱԴԻ ԽԱԼԻՖԱՅԻ ԴԵՄ
2
- Վաղ ժամանակին մեջ երկիր Հայոց,
- Կաղզվանից դեն, մեջ քերդ Կապուտին
- Գադիկ թագավոր կընստեր թախտ:
- Գագիկ թագավոր ծեր, իմաստուն էր,
- Զարմ ու զավակներ չուներ,
- Մեկ ւսղջիկ ուներ շատ ւոեսակով,
- Անուն Ծովինար խաթուն:
- Հայաստան աշխարքեն Հեռու,
- Հեռու մեջ Բաղդադ քաղքին,
- Կռապաշա խալիֆ կընստեր թաիւտւ
- Էն շատ լար ու խարդախ Էր,
- Շատ զոր ու զորընդեզ.
- Էնոր ահու աշխարք կըդողար,
- Պռունկ կըպատռեր՝ ով անուն տար:
- Կեղնի օր մի էդ խալիֆան
- Զորք կըկապի, կըգա մեր երկիր,
- Մեր ազգ կըջարդի, կընվազցու,
- Գագիկ թագավոր խսւրզադար կւււնի,
- Շատ առ ու ավար կրտանի,
- Շատ գերի կըբռնի, կերթա:
- Գագիկ թագավոր տարեկան
- Քառսուն կոտ ոսկի կրտար էնոր,
- Քառսուն կնիկ, ւսխվիկ կըտար,
- Քառսուն խորոտ տղա կըտար,
- Քառսուն ըղտաբեռ ցորեն կըտար,
- Քառսուն ըղտաբեռ գարի կըտար,
- Նախիրներով եզ ու գոմեշ...
- էդ վախտ ուրիշ թագավորներ,
- Ջորք֊-զորսւպետ առած,
- Կռիվ կըգան վեր խալիֆին:
- Կուզեն Բաղդադ քաղաք քանդեն,
- Ինչ կւս֊-չկա լոպկեն տանեն:
- Բաղդադու խալիֆ յոթ տարի
- Գիշեր֊-ցերեկ կըռիվ կըտա,
- Թշնամու զորք֊-զորապետ կըջարդի,
- Կէլնի նորեն կընստի թախտ:
- Որ կընստի թախտ, կրկանչի վեզիր, կասի,
- — Ցոթ տարի կւս, աշխարքից Հայոց,
- Խարջ ու խարաջ չենք հավաքե,
- ճամփի քո մարդեր, թող էրթան,
- Մեր խարջ առնեն, դառնանք:
- Վեզիր կըկանչի իր մարդեր, կասի,
- — Ելեք, գացեք երկիր Հայոց,
- Յոթ տարվան հարկ աոեք, դարձեք:
- Էդ մարդեր էկան, Հասան Հայաստան,
- Էկան Գագիկ թագավորի քաղաք,
- Նրա քոշկ ու սարի առջև նստան,
- Խաբար տվին թագաւվորին,
- Թե «մենք խալիֆի մարգերն ենք,
- էկեր ենք յոթ տաարվա հարկ առնենք, դառնանք»:
- Հանկարծ լուս մի երևաց նրանց,
- Ւրիշկեցին վեր, ինչ տեսնեն՝
- Մի խորոտ աղջիկ բերդի գլուխ,
- Արևուն կասեր. «Դու դուրս մի գա, ես դուրս գիկամ»:
- Աղջիկ էնպես խորոտ, էնպես խորոտ,
- Որ յոթ սարի ետևեն էլած
- Յոթ ավուր լուսնի կընմանվեր:
- Գիշեր ու ցերեկ չուտեր, չխմեր
- Մենակ իր տեսքին թամաշա աներ:
- Հարկ առնողներ ինչ տեսան աղջիկ,
- Խելք գլխներուց գնաց,
- Անհուշ, անակահ ընկան գետին:
- Մեկ սհաթեն թագավոր մարդ ղրկեց,
- էկան, էնոնք տարան պալատ:
- Պալատի մարդեր թոփ էլան,
- էդոնց ջուր տվին, ուշքի բերին.
- —Ի՞նչ էլավ,— ասին,— Ի՞նչի ընգաք:
- էդհարկ առնողներ բան չասին,
- էլան, սուս ու փուս դարձան Բաղղադ:
- Գնացին, խալիֆին գլուխ տվին,
- Չոքեչոք մոտեցան թախտին, կայնան: Խալիֆան Հարցուց.
- — Իմ խարչ բերի՞ք, չբեր ի՞ք:
- — Ի՞նչ խարջ, ի՞նչ բան,— ասին,—
- Էնպես մի բան ենք տեսեր,
- Աղեկ Էր՝ մենք չմեռանք,
- Դու տեսներ, ավատաս տարով
- Ուշաթափ կընկներ գետին:
- Խալիֆան հարցուց.
- — Ի՞նչ Էր ձեր տեսած:
- Հարկ առնողներ ասին.
- Քո տուն աստված շինի,
- Դու ի՞նչ կանես ապրանք ու գանձ,
- Դու ի՞նչ կանես հարստություն,
- Քեզ ունես հող—երկիր,
- Քեզ ունես գանձ, հարստություն,
- Դու շատ ունես արծաթ, ոսկի,
- Դու շատ ունես անգին քարեր:
- Բայց էդ բոլոր, ինչ դու ունես
- Չեն արժենա էն աղջկան,
- Որ մենք տեսանք երկրում Հայոց:
- Գագիկ թագավոր իրեն
- Մի էն տեսակ աղջիկ ունի,
- Որ ամեն մի բան կարժի:
- էդ աղջիկ հուր հրեղեն եր,
- Արևուն կասեր. «Դու դուրս մի գսւ,
- Ես եմ, որ կամ էսւոեղ»:
- Գիշեր ցերեկ չուտեր, չխմեր,
- Հա նրա շենք ու շնորհքին աչքեր:
- Բերդի գլուխ որ կըքելեր,
- Արևու նման փել կիդեր,
- Մարդու վրա որ Կիրիշկեր,
- Խելք կըմաղեր, սիրտ կըդաղեր:
- էն աղջիկ մենակ քեզ է արժան,
- Դու էլ ինչ խալիֆ Բաղդաղու,
- Որ էնոր քեզ կնիկ չառնես:
- Խալիֆի աչքեր փել տվին, վառվան,
- Սիրտ կրակ ու բոց ընկան,
- Կանչեց ուզընկաններ, ասաց.
- — Գացեք, Ծովինար ուզեք ինձ համար:
- Ուզընկաններ էկան, ասին.
- — Թագավոր, քո աղջիկ ւոաս խալիֆին:
- Գագիկ թագավոր ասաց.
- — Ես հայ եմ, էն՝ արաբ,
- Ես խաչապաշտ եմ, էն կռապաշտ,
- Ինչպես իմ աղջիկ տամ էնոր.
- Չէ, էդ էլնելու բան չէ,
- Ես իմ աղջիկ չեմ տա էնոր:
- Ուզրնկաններ ասին.— Թագավոր,
- Խաթրով էղնի տի տաս,
- Կովով էղնի ւոի տաս:
- Թե քո աղջիկ չտաս,
- Քո թախտ ու թագ կավիրենք,
- Քո ազգ ու տակ սրի կըտանք,
- Քո երկիր քար ու քանդ կանենք:
- Գագիկ ասաց.— Կռիվ կանեմ, չեմ տա:
3
- Ուզընկաններ դարձան, գացին Բաղդադ:
- Խալիֆ զորք, զորապետ կանչեց, ասաց.
- — Գագիկ թագավոր Ծովինար չի տա.
- Ես էլ իմ ցեղից աղջիկ չեմ առնի:
- Ելեք, էրթանք Հայաստան
- Աղջիկ կըտա, կըտա, չի տար,
- Քար քաղենք, ավազ մաղենք,
- Ինչ կա, չկա առնենք, դառնանք՛
- էլան, ընկան ճամփա,
- էկան հայոց թագավորի վրա,
- Ինչպես մորեխ՝ քաղաք բռնին, նստան:
- Խաբար տվին, ասին.— Գագիկ թագավոր,
- Քո աղջիկ տուր տանենք,
- Թե չէ, քար քաղեն՛ք, ավազ մաղենք,
- Ինչ կա, չկա, կառնենք, կերթանք:
- Թագավոր էլավ դուրս, ինչ տեսավ.
- Քանց աստղ երկինք՝ զորք է թափվե:
- Կռիվ արին, շատ զորք սպանին,
- Շատ կոտորեցին, ջարդին իրար:
- Շատ կնանիք անմարդ մնացին,
- Շատ հարսներ՝ անփեսա.
- Շատ մերեր անորդի մնացին,
- Շատ որդիներ անհեր, անմեր,
- Գեղեր ավերվան, բերդեր կորան,
- Արուն էլավ հեղեղ՝ գնաց,
- Ծուխ ու մուխ աշխարք բռնեց:
- Ծովինար էլավ վեր բերդին,
- Կոտորած տեսավ, միտք էրեց,
- «Որ իմ հեր իմանար էս բան,
- էսքան մեղք արունք չէր գցի իմ վիզ,
- Իմ պատճառով էս ամեն տի սպանեն,
- Քար տի քաղեն, ավազ մաղեն,
- Վերջ տի գան, ինձ զոռով տանեն:
- Աղեկ է՝ ես էրթամ, կորչեմ,
- Քանց իմ հոր երկիր ավերվի»:
- Լալով գնաց հոր դիվան, ասաց.
- — Հայրիկ թագավոր, ին չ կըմտածես:
- Հեր պատասխան Էտու, ասաց.
- — էն կըմտածեմ, որ էս կո֊իվ, կոտորած
- Խալիֆ կուզի մեր երկիր քանդի,
- Քեզի համար է կանեն.
- Խալիֆ կուզի մեր երկիր քանդի,
- Զամեն սպանի, քեզի առնի տանի:
- Թե իմ աղջիկ տամ, լի էղնի,
- Չէ, էն արաբ է, ես հայ:
- Ծովինար խաթուն ասաց.
- — Հայրիկ, որ ես խալիֆին չառնեմ,
- Իմ պատճաոով զըմեն տսպանի,
- Աղեկ է՝ ես էրթամ, վերջանամ,
- Քանց ուրիշ մարդու բան էղնի,
- Քանց մեր ազգ վերջանա,
- Քւսնց Հայասւոան աշխարք ավերվի:
- Հայրիկ, ինձ տուր խալիֆին,
- Խալիֆ թող գա, ինձ տանի:
- Գագիկ թագավոր չէր ուզի էդ բան.
- Տեսավ ճար, հնար չկա,
- Արուն դաշտ բռնե, կերթա.
- Կանչեց իր մարգեր,
- Կանչեց Թորոս իշխան,
- Կանչեց ժողովուրդ,
- Սինոդ արեց, ասաց.
- — Ւ՞նչ կասեք, մեր աղջիկ տանք,
- Թե կռիվ անենք:
- Ս եկ թև ասաց.— Չենք կարա –կռիվ անենք,
- Խալիֆ զորընդեղ թագավոր է.
- Մեր ազդ սրի է քաշե,
- Մեր երկիր քար ու քանդ կանե:
- Աղջիկ է՝ տանք, առնի, էրթա:
- Մեկել թև ասաց,— էն կռապաշտ է,
- Մեր աղջիկ չենք տա, կռիվ կանենք:
- էդտեղ Թորոս իշխան ասաց.
- — Գագիկ թագավոր, ժողովուրդ կուզե:
- Կռիվ անե, աղջիկ չտա,
- էն քեզ պատիվ կանե:
- Համա լավ է՝ աղջիկ մի վերջանա,
- Քանց թե ազգ մի կորչի:
- Արի աղջիկ տանք տանի,
- Մենք չենք կարա կռիվ անենք:
- Գագիկ թագավոր ասաց.
- — Ծովինար կոտորած չի ուզե,
- էն էլ կասի, «էավ է՝ ես կորչեմ,
- Քանց ազգ մի, ժողովուրդ մի վերջանա»:
- էդտեղ խորհուրդ արին նորեն, ասին,
- — Շատ խելոք կասե Ծովինար,
- Խաբար արեք խալիֆային,
- Թե կտանք, արի տար.
- Էդ ժամանակ Ծովինար Էկավ,
- Կայնավ դիվան, ասաց.
- — Ես չեմ ուզի մեր ազգ վերջանա,
- Ինձ տվեք խալիֆին, էրթամ,
- Ւ մ բախտն էլ թող էսպես էղնի:
- Գագիկ թագավոր իջավ թախտեն,
- Ծովինար գրկեց, ճակատ պագեց,
- Մեկելներ է լ ձեն բռնին, ասին.
- — Ապրես, զորանաս Ծովինար,
- Դու ազատ արիր մեր երկիր, մեր ազգ:
- Ծովինար նորեն ասաց,
- — Ես պայման ունեմ, Հայրիկ,
- Իմ պայման խալիֆին ասա,
- Թե կըկատարի, կերթամ հարս,
- Թե չի կատարի, չեմ էրթա:
- — Ի՞նչ պայման,— հարցուց թագավոր:
- — Հայրիկ թագավոր,— ասաց Ծովինար,
- — Խալիֆի առաջ պայման դիր,
- Որ ինձ հետ քահանա մի տիգա,
- Առավոտ, իրիկուն ժամ ասի:
- Ես աղոթք անեմ, մնամ մեր հավատին,
- էն կռքեր պաշտի, մնա իր հավատին:
- Ինձ հետ մեկ խդամ էլ տի գա,
- Որ ինձ շահի, իմ առաջ բանի:
- Մեկ էլ՝ ինձ համար ջոկ պալատ շինի,
- Ւնձի պալատի մեջ դնի,
- Յոթ տարի մոտ ինձ չգա,
- Իմ կողվենք չմտնի:
- Գագիկ թագավոր կանչեց խալիֆին, ասաց.
- — Ես հետ քեզ կռիվ չեմ անի,
- Իմ աղջիկ Ծովինար կըտամ քեզ,
- Համա, թագավոր, պայման կըդնեմ՝
- Հետ իմ աղջկա քահանա մի տի գա,
- Առավոտ, իրիկուն ժամ ասի,
- Էն աղոթք անի, մնա իր հավատին,
- Դու կուռք պաշտես, մնաս քո հավատին:
- Էնոր հետ մեկ խդամ Էլ տի գա,
- Որ շահի, պահի, Էնոր առաջ բանի:
- Էնոր համար ջոկ պալատ տի շինես,
- Ինք դնես մեջ պալատին,
- Յոթ տարի Էնոր մոտ չերթաս,
- Էնոր կողվենք չմտնես:
- Կռապաշտ թագավոր ասաց.
- — Ես քենե հարկ չեմ սւռնի,
- Քեզ հետ էլ կռիվ չեմ անի,
- Քո աղջիկ Ծովինար տուր ինձ,
- Ւմ անուն թող Էնոր վրա էղնի,
- Թող ինձ ասեն Հ.այոց փեսա, բավ է,
- էլ ուրիշ բան պետք չէ,
- Ամեն պայման կըկատարեմ:
4
- Գագիկ էլավ ձեռ, ոտ արեց,
- Պատրաստութեն տեսավ,
- Ծովինար տվեց խալիֆին:
- Խալիֆ Ծովինար առավ, գացին,
- Հասան Նորագեղա դաշտ,
- Վրաններ զարկին, նստան:
- Գագիկ էդտեղ ուներ ամառանոց,
- էդ տեղաց անուն Չիլի էր,
- Հոտավետ, անուշ արոտներ կար,
- Ծաղիկներով, մարզերով զարդարված:
- Ծովինար խաթուն շատ էր տխուր,
- Արուն արցունք կը թափեր,
- Համա ինչ աներ, ձեռին ճար չկար,
- Անճարն էր կերե բանջար:
- Ուզեց սիրտ բացվի, թեթևնա,
- Խնդիրք արավ խալիֆին, ասաց.
- — Թող տուր, էրթամ, թագավոր,
- Մեր դաշտեր ման գամ,
- Մեր սարեր տեսնեմ, մեր ջրեր խմեմ,
- Նոր դառնամ, էրթամ օտարութեն:
- Թագավոր ասաց.— Քեզ հրաման է,
- Գնա, ման արի, դարձի:
- Ծովինար խանում էլավ,
- Առավ քեռմեր, աղջիկներ, գացին,
- Ման էկան մինչև իրիկուն:
- Աղջիկ տեսավ աշխարք լուս արեգակ կա,
- Ծառ ու ծաղիկ, թոչունք կան,
- Ամեն մարդ հետ իր գործին,
- Ոմանք հետ իրենց ջրին, ոչխարին,
- Ոմանք էլ հետ իրենց ռանչպարութենին:
- Աղջիկ միտք արեց, ասաց.— Հե՜յ-վա՜խ,
- Էսքան լուս աստևոր կար աշխարք,
- Էսքան մարդ, անասուն, ես չէր իմացե:
- Գնացին Հիլի վանք ուիտ:
- Աղոթք արին, էլան,
- Տեսան՝ ներքև կապուտ ծով,
- Իջան ծովի պռունկ՝ ման գան:
- Ծովինար ասաց.— Աղջիկներ, դուք գացեք,
- Ձեզ համար քեֆ արեք, դարձեք:
- Զինք խդամի հետ ծովն ի վեր գնաց.
- Մի քարափ տեղ կայնավ, տեսավ՝
- Ծովին տուտ ու տակ չկա:
- Ուզեց իրեն գցի ծով,
- Համա վախեցավ, հետ կայնեց:
- Շատ նեղեցավ աղջիկ՝ ման գալով.
- Էնոր խդամ շատ ծարվեցավ,
- Ւնքն Էլ ծարվեցավ, ասաց,
- «Իջնամ պուտ մի ջուր խմեմ»:
- Ւջավ բուռ մի ջուր աոավ բերան.
- Ծովի ջուր աղի էր, թափեց:
- — Էս ծովի ջուր շատ է աղի,— աւււսը,—
- Երանի աղբուր էղներ,
- Խմեր, իմ սիրտ հովաներ: Ւնք, քեռմեր շատ ման էկան,
- Քարերի մեջ ջուր չգտան:
- Ծովինար խաթուն ասաց.
- — Աստված, դու մեկ աղբուր բուսցես,
- Ես խմեմ, իմ սրտի պապակ անցնի:
- Մեկ Էլ իրիշկեց ծովի մեջ,
- Տեսավ՝ մի կապուտ քար Էլավ դուրս,
- Սիպտակ աղբուր էդ քարից կըբխեր,
- Ջուրն Էլ էդ քարի բոլոր բոներ էր:
- Մարդ առանց հալավ հանելու,
- Չէր կարա էրթա էդ աղբուր:
- Էլավ շորեր եհան, գնաց էդ աղբուր,
- Մեկ բուռ լիք ջուր խմեց,
- Մեկել բուռ լավ չլցվավ,
- Մի քիչ կիսատ էր, մի քիչ պղտոր,
- Էտ Էլ խմեց, աղբուր կտրավ:
- Լալով մեջ իր գլխուն էտու.
- «Հեյ վա խ,— ասաց,— ինչ մեղավոր էր,
- Որ աղբուր իմ առջև կտրա:
- Էն չէր դիտեր, որ ինք
- Էդ երկու բուռ ջրից Հղացավ:
- Քեռմեր, աղջիկներ առավ,
- Ետ դ արձավ, էկավ վրան:
- Մնացին, առավոտ բացվավ,
- Խալիֆ առավ Ծովինար, իր զորք,
- Բռնեց Բաղդադ քաղքի ճամփան:
- Գնաց, հասավ իր քաղաք,
- Սազեր տվեց ածել, թմբուկ տվեց զարկել,
- Յոթ օր, յոթ գիշեր հարսնիք արավ:
- Հեւոո մեկ ջոկ պալատ շինեց,
- Ծովինար խաթուն ղրեց մեջ,
- Քեռմեր, քահանան դրեց կողքին,
- Հաց, ջուր ճամփեց, ասաց.
- — Պալատից դուրս չելնեք:
- Ծովինար էլավ, յոթ դուռ փակեց,
- Սև կապեց գլխին, սուգ արավ:
5
- Մեկ-երկու օր անցավ,
- Կռապաշտ թագավոր գիշեր էլավ,
- Գնաց մոտ Ծովինար, ասաց.
- — Էսօր ես քե մեհվան եմ:
- Ծովինար խաթուն ասաց.
- — Չէ՞, մենք պայման ենք կապե,
- Յոթ տարի պետք է առանձին մնամ:
- Կռապաշտ թագավոր ասաց.
- — Ես յոթ տարի չեմ դիմանա:
- Ծովինար խաթուն ասաց.
- — Խալիֆ, մենք հայ ենք, դու արաբ,
- Մեր օրենքով էնպես է,
- Որ մինչև տարին չբոլորի,
- Հրամանք չկա իմ քով գաս:
- Կռապաշտ թագավոր ասաց.
- — Ես չեմ կարա տարի մի դիմանա:
- — Ծովինար ասաց.— Ի՞նչ կա, քո տուն չավրի
- Հարուր, պակաս մեկ, կնիկ ունես,
- Օրական մեկի մոտ էրթաս,
- Տարին կանցնի, կըգաս մոտ ինձ:
- Կռապաշտ թագավոր ասաց. —
- Հա, լավ կասես, ներող էղնիս:
- Պալատից դուրս էկավ, գնաց,
- Չէր ուզի Ծովինար նեղենար,
- Դե, թագավորի աղջիկ էր, չէ՞:
- Ծովինար պալատի մեջ կապրեր,
- Համա սիրտ կըմղկտեր, կըկարոտեր երկիր:
- Էդպես ժամանակ մի անցավ,
- Իմացավ, որ ինք էրեխով է,
- Իմացավ՝ էն ծովի ջրից է,
- Խալիֆին բան չասաց:
- Խալիֆ իրեն դես ու դեն տվեց,
- Շատ կուչ ու ձիգ արավ,
- Չդիմացավ, որ տարին անցներ,
- Էկավ Ծովինարի սենեկ,
- Կուղեր մտներ կողվենք,
- Ծովինար ասաց,— Թագավոր,
- Ես մեր ղրքեր կարդացեր եմ,
- Մհր գրքեր կասեն,
- Մինչև թամամ տարի չանցնի,
- Ւրավունք չկա՝ մարդ կնկա մոտ էրթա:
- Ասաց.— Որ էդպես է, դու կայնի հերդիկ,
- Հետ ինձ խոսա, իմ սիրտ բացվի:
6
- Քանի մի ժամանակ անցավ,
- Ծովինարի ոտ ծանրացավ,
- Էլ չկարաց թաքուն պահեր:
- Մի օր էլ սենեկապետ
- Որ հաց, ջուր կըտաներ էնոր,
- Ջուղաբ տարավ թագավորին,
- Թե, բա էսպես֊էսպես,
- Էդ քո կին Ծովինար ծոցվոր է:
- Դու կասեր՝ չուր տարի մի
- Չէմ էրթա մոտ էնոր,
- Էս ի՞նչ բան է, ի՞նչ կասես:
- Խալիֆ էդ լսավ, ոտ էզար գետին,
- Փրփրավ, կատղավ ասաց,
- — Ես քո քով չեմ էկեր,
- Քո կողվենք չեմ մտեր,
- Համա քո ոտ ծանրացեր է,
- Էս ի՞նչ բան է:
- Ծովինար ասաց.— Տո, քո տուն չավրի,
- Դու զոռբաղաստ մարդ ես,
- Էնօր, որ ինձ հետ զրուց արիր,
- Քո բերնի զոլ դիպավ ինձ, էն օրվանե ծոցվոր էղա:
- Խալիֆ գնաց դիվան նստեց,
- Կանչեց վեզիր, մեծամեծներ,
- Մեջիլս արեց ասաց.
- — Բա չեք ասի, էսպես -էսպես բան:
- — Խալիֆան ապրած կենա,— ասաց վեզիր,—
- Հրաման տուր, գլուխ կըտրենք:
- Խալիֆան կանչեց դահիճ, ասաց,
- — Գնա, Ծովինարի գլուխ կըտրե:
- Դահիճ գնաց պալատ, ասաց.
- — Խալիֆան հրաման արե,
- Ես քո վիզ տի կըտրեմ:
- Ծովինար խաթուն ասաց,
- — Ձեր թագավորին դատաստան չկա՞,
- Դէ՞ էրեխով կնկա վիզ կտրել,
- Երկու հոգու վիզ կըտրել է:
- Անասուն, ինչ անասուն է,
- Որ ոտ ծանրանա, իրավունք չկա վիզ կըտրեն:
- Չէ՞, վերն աստված կա,
- Խելքն էլ լավ բան է:
- Ձեր թագավոր թող դադրի,
- Ինձ ժամանակ տա,
- Ես իմ էրեխեն բերեմ,
- Նոր իմ գլուխ կըտրեք:
- Թե որ հարցուցեք,— ասաց,—
- Իմ հոր տնեն ինչ էկեր եմ,
- Անարաւո եմ էկե, անմեղ եմ էկե,
- Մինչև էսօր էլ անարատ եմ:
- Ինչ էղեր է, աստծու է,
- Իմ էրեխեն չրից է բհամ էկե:
- Դահիճ գնաց դիվան, ասաց.
- — Թագավոր ապրած կենա,
- Ծովինար խաթուն ինձ
- Էսպես-էսպես ասաց:
- Թագավոր հարցուց— Ի՛նչ կասեք:
- Վեզիր ասաց,— Աղեկ է ասեր Ծովինար:
- Մենք տի մեղավոր գլուխ կտրենք.
- Մինչև էրեխեն չծնվի.
- Իրավունք չկա էնոր սպանել;
- Թագավոր ասաց,— Լա՛վ, հրամանք է, թող ապրի՛
- Մենակ վարավուրդ արեք
- Պալատից չելնի փախչի:
7
- Մնաց, ինն ամիս, ինն օր, ինը ժամ,
- Ինն րոպեն թամամեց,
- Ծովինար չոքեր էտու գետին,
- Բերեց էրկու տղա, էրկու ճրագ,
- Մեկը ջոչ, մեկը՝ պստիկ:
- Էնոնց ճկույթ ու մազեր ոսկի էր:
- Իմացավ՝ ջոջ տղեն լիք բուռ ջրից էր,
- Պստիկ տղեն՝ կիսատ բուռ, պղտոր ջրից:
- Մելիքսեթ քահանեն կանչին, էկավ,
- Տղեկներ թոնդրան վրա կնքեց.
- Ջոչ տղի անուն դրեց Սանասար,
- Պստիկ տղի անուն Բաղղասար:
- Խաբար տարան խալիֆային,
- Թե՝ քե ջուխտ մի լաճ էղավ:
- Խալիֆ ասաց.— Իմ արնից չեն.
- Կանչեց դահիճ, հրաման էտու.
- — Էրթաս, Ծովինարի վիզ կտրես՝ գաս:
- Դահիճ գնաց մոտ Ծովինար, ասաց.
- — Խալիֆի հրաման է, քո վիզ կտրեմ:
- Ծովինար խաթուն ասաց.
- — Ձեր թագավոր դատաստան, օրենք չունի՞,
- Ձեր թագավորին խելքի կտոր չկա՞,
- Ծծկեր տղեք ի՞նչպես կապրեն,
- Թե որ իմ գլուխ կտրեք:
- Թողեք երեխեք մեծացնեմ,
- Ւրենց ձեռ իրենց բերան հասուցեմ,
- Նոր թագավոր գա իմ վիզ կտրի,
- Ես հո էստեղից չեմ կարա փախնիմ:
- Դահիճ դարձավ պալատ, ասաց,
- — Թագավոր ապրած կենա, Ծովինար կասի.
- «Ձեր թագավոր դատաստան, օրենք չունի՞,
- Ձեր թագավորին խելքի կտոր չկա՞,
- Ծծկեր տղեք ինչպես կապրեն,
- Թե որ իմ գլուխ կտրեք:
- Թողեք, երեխեք մեծացնեմ,
- Իրենց ձեռ իրենց բերան հասուցեմ,
- Նոր թագավոր գա իմ վիզ կտրի,
- Ես հո էստեղից չեմ կարա փախնիմ»:
- Խալիֆան կանչեց վեզիր, ասաց.
- — Ծովինար էսպես-էսպես ասեր է.
- Դու ի՞նչ կասես, ի՞նչ անենք:
- Վեզիր ասաց,— Խալիֆան ապրած կենսյ,
- Ծովինար աղեկ ասեր է,
- Արի, տաս տարի ժամանակ տուր,
- Տղեք պստիկ են, մեծանան,
- Իրենց ձեռ իրենց բերան հասնի,
- Նոր էնոր վիզ կտրենք.
- Էն էս տեղից ուր տի փախնի:
- Խալիֆ ասաց.— Լա՛վ, թող մեծանան:
- Քանի մի ժամանակ անցավ:
- Հողածին թե տարով կըմեծանա,
- Էդ ճժեր օրով կըմեծանան.
- Ինչ էղան յոթ տարեկան՝
- Ինչպես տասնչորս տարեկան:
- Չէ՞ էդոնք ազնավուր ազգ են,
- Ջրից են բհամ էկե:
- Մեկ օր իրենց մոր ասին.
- — Մարե, մեզ դուրս տար,
- Մենք էստեղ չենք կարա մնա:
- Ծովինար խաբար ղրկեց խալիֆին, թե
- «Մենք հա՞վք ենք՝ դրեր ես վանդակ,
- Մենք բռնավո՞ր ենք՝ դրեր ես բանտ,
- Չէս թողնի տանից դուրս էլնենք,
- Արև էրես տեսնենք»:
- Խալիֆ ասաց.— Թողեք էլնեն, ման գան:
- Լուսուն Ծովինար կանչեց տղեկներ, ասաց.
- — Թագավոր հրաման տվե, գացեք:
- Տղեկներ էլան, գացին քաղքի մեջ,
- Տեսան ճժեր կըխաղան,
- Ասին,— Տղեկներ, մենք լե խաղանք:
- Ասին.— Էկեք, խաղցեք:
- Մեկ իրեն ընկեր բռնեց, մեկ լէ իրեն,
- Ընկան մեջտեղ խաղցան:
- Ում դիպան՝ ձեռ, ոտ ջարդին,
- Գլուխ օլրտին, մեջք կոտրին,
- Սանասար սիլլա մի եզար վազրի լաճուն,
- Գլուխ թռավ, ջլեր մացին կախ:
- Լաց-կոծ ընկավ քաղքի մեջ,
- Էնոնց հեր, մեր հերսոտան,
- Գացին գանգատ, ասին.
- — Էս ինչ պատիժ է, խալիֆ,
- Քո տղեկներ, մեր էրեխեք ջարդին,
- Էդոնք հանե քաղքից, խրկե,
- Թե չէ մենք կրթորկենք, կերթանք:
- Խալիֆ դարձավ էնոնց ասաց. -
- Գացեք, էլ չեմ թորկի.–
- Խալիֆ տղեկներ կանչեց դիվան,
- Էրիշկեց, Էնոնց պետութեն որ տեսավ,
- Էնոնց խոսք ու զրուց որ լսեց,
- Վախեցավ, էնոնց մոտեն
- Ճամփեց, գնացին տուն:
- Հետո միտք արավ իր մեջ.
- «Ես էդ տղեկներ տի սպանեմ,
- Թե չէ էսոնք ջոջանան,
- Իմ մորուսից տի կախվեն»:
8
- Անցան օրեր, տարիներ,
- Տղեկներ նորեն Էլան փողոց,
- Հետ ուրիշ ճժերու ճան խաղցան:
- Էնոնց ճաներ տարան, կռիվ ընկավ,
- Ճժեր ասին.— Դուք բիճ եք, դուք բիճ Էք,
- Ինչի Էք էկե մեր մեջ,
- Դարձեք, գացեք ձեր տուն:
- Երբ Էնոնց խոսք լսին,
- Լալով դարձան տուն,
- Իրենց թալին իրենց մոր գոգ, ասին.
- — Մարե, մեզ ասա՝ ո՞վ Է մեր հեր,
- Ճժեր մեՁ բիճ կրկանչեն:
- Մեր ասաց.— Որդի, ձեր հեր խալիֆն Է:
- - ՉԷ,֊ ասին,֊– Էն թե մեր հեր եղներ,
- Ճժեր մեզ բիճ չեն կանչեր:
- Շատ որ խնդիրք արին, լացին,
- Մեր մեղքացավ, ասաց.
- — Որդիք, ղադրեք չուրի առավոտ,
- Ձեզ կըւտանեմ, ձեր հոր տեղ շանց կըտամ,
- Ձեր հոր զրուց կանեմ:
- Առավոտուն Ծովինար խդամին ասաց.
- — Առ տղեկներ, Էրթանք ծով,
- Քիչ մի սեյր անենք, դառնանք:
- Էլան, առան տղեկներ, գացին,
- Հասան ծովի պռունկ, Սանասար ասաց.
- — Մարե, դե իմ հոր տեղ շանց տուր,
- Իմ հոր զրուց արա,
- Թե չէ, քե ծով կըթալեմ:
- Մեր ասաց.— Ռրդիք, դուք հեր չունեք:
- Սանասար ասաց.— Մարե, ի՞նչ կասես,
- Մենք հո քարի, քոլի տակեն չենք էլե:
- Սեր ասաց.— Մի ժամանակ մեր երկիր
- Քեռմեր, աղջիկներ առա,
- Գացի Հիլի վանք ուխտ:
- Աղոթք արինք, պրծանք,
- Էլանք դուրս, տեսանք,
- Ներքև կապուտ ծով:
- Իջանք ծովի պռունկ, նստանք:
- Իրիկուն տուն դարձին, ասի.
- — Աղջիկներ, դուք քելեք էնտեղ,
- Ձեզ համար քեֆ արեք:
- Աղջիկներ անցան սարի թիկունք,
- Ես, քեռմեր ծովու բերան վեր գացինք:
- Գացինք, քարոտ տեղ մի կայնանք,
- Տեսա՝ ծովին տուտ ու տակ չկար,
- Հա լափին կըտար, կրծիծղար:
- Շատ ման գալեն նեղացեր էր,
- Ծարվեցա, ուզի ջուր խմեմ:
- Ծովի ջրից խմա, շոռ էր, թափի,
- Ասի, ով տեր, աղբուր մի սարեր,
- Խմենք, մեր սիրտ հովաներ:
- Ասելուն պես ծով բացվավ,
- Իրիշկի մեջ ծով կապուտ քար մի.
- Մի սիպւոակ աղբուր էդ քարից կըթալի:
- Ծովի ջուր քարի բոլոր բռներ էր.
- Մարդ առանց հալավ հանելու,
- Չէր կարա էրթա էդ ջուր խմի:
- Ես շորեր հանի, գացի էդ աղբուր,
- Բուռս տարա, մի բուռ լիք ջուր խմա,
- Մեկ էլ տարա, լավ չլցվավ,
- Բուռս մնաց կիսատ,
- Ջուրն էլ քիչ պղտոր էր,
- Էդ կիսատ բուռն էլ խմեցի, աղբուր կտրավ:
- Աստված ձեզ էն ջրից է տվե ինձ.
- Դու էն լիք բուռ ջրից ես,
- Բաղդասար՝ կիսատ բուռ պղտոր ջրից:
- Սանասար ասաց,— Մենք մեր ծնունդ իմացանք.
- Դե, արի, դու էլ քո էութեն ասա,
- Կերևա դու հեր, մեր ունիս:
- Ծովինար ասաց,— Որդիք,
- Ես Հայոց Գագիկ թագավորի աղջիկն եմ:
- Շատ ժամանակ անցավ:
- Տղեկներ վարավուրդ արին, տեսան
- Իրենց մեր օր ավուր կըկոտրվի:
- — Մարե,— ասին,— քե ի՞նչ է էղեր,
- Որ դու օր ավուր կըկոտրվիս:
- Քո աչից արտասունք չի ցամաքի:
- Մենք կը տեսնենք՝ ծովի աղբուր
- Քեզ տվեր է ջուխտակ տղա,
- Դու էլ թագավորական կին,
- Ոչ մի բան պակաս չունես,
- Էկո նայենք՝ քո դարդ ի՞նչ է,
- Որ օր ավուր կըկոտրվիս:
- Մեր դարձավ, ասաց լաճերուն,
- — Ա՜յ որդիք, ես չկոտրվիմ, ո՞ր կոտրվի,
- Էսօր, էգուց է մնացեր,
- Որ խալիֆ գա, մեր վիզ կտրի:
- Սանասար դարձավ մեր, ասաց,
- — Մարե, էդպես բա՞ն էլ կա:
- Էրկու օր անցավ,
- Տաս տարին էկավ լրացավ.
- Խալիֆ կանչեց դահիճներ, ասաց,,
- — Գնացեք, էնոնց վիզ կտրեք:
- Սանասար, Բաղդասար քուրսու տակ նստուկ,
- Կասեն կըծիծղան, կըխնդանան,
- Մեր մեկել սենեկ կըծկվուկ,
- Այլուխ աչքերուն Կիլա:
- Ներս գիկան դահիճներ, կասեն,
- — Հիմակ ձեր վիզ տի կըտրենք:
- Ծովինար կասի.— Իմ վիզ կտրեք,
- Համա տղեկների վիզ մեք կտրի,
- Բա ձեր ձեռ կերթա՞ վեր իմ տղեկներ:
- Դահիճներ ասին,— Մեր ձեռ չերթա,
- Համա մենք ի՞նչ անենք,
- Խալիֆան է հրաման տվե:
- Ծովինար լալով ասաց,
- — Մի քիչ ցած խոսեք,
- Տղեկներ չլսեն, վախենան.
- Թող ծիծղան, խնդանան,
- Դուք էլ նստեք, դինջացեք:
- — Չէ, ասին, մեզ իրավունք չկա նստել.
- Շուտ արեք, էրթանք դուրս,
- Թե չէ էստեղ ձեր վիզ կտրենք,
- Արուն սենեկի մեջ կըթափի:
- Ծովինար տեղից ժաժ չեկավ:
- Դահիճ բոռաց, ասաց.— Շուտ արեք:
- Ջենն ընկավ Սանասարի ականջ,
- Դուռ էբաց, տեսավ քանի մի մարդ,
- Թրեր հանած, կայներ են ււենեկի մեջ.
- Ասաց.— Ւ՞նչ մարդ եք, ի՞նչ կուզեք:
- Ծովինար թաքուն աղաչեց, ասաց.
- — Իմ տղեկներ չասեք,
- Թե էկեր եք մեր վիզ կտրեք:
- Էնոնց տնից դուրս հանեք,
- Մեկ կայնի էն կող, մեկ էն կող.
- Ջարկեք, էնոնց վիզ թռուցեք,
- Որ էնոնք չտեսնին, վախենան:
- Ապա, դահիճներ, կաղաչեմ,
- Առաջ ինձ սպանեք, նոր խմ տղեկներ:
- Դահիճներ ասին,– Դե, էլ էրթանք:
- Ծովինար էլավ, տերթեր,
- Սանասար ասաց.— Մարե, ուր տերթաք:
- — Մենք տերթանք դուրս, դառնանք:
- — Մարե, ինձ ասա,
- Մինչև էսօր դու բռնավոր էր, էսօր մի բան կա, որ քե կըտանեն:
- Սանաււար չեթող էրթա, ասաց.
- — Էդ ինչ է, մարե, որ ինձ չես ասի:
- Մոր սրտին դիպավ, ասաց,
- — Որդի թե կուզես իմանաս,
- Խալիֆան ղրկե, որ մեր վիզ կտրեն:
- Ասաց. — Կտրող ո՞վ Է:
- Ասաց.— Էս դահիճներ:
- Մոտեցավ դահճին, բոռալով ասաց,
- — Դու ես մեր վիզ կտրող:
- Դահիճ ասաց..— Խալիֆի հրաման Է,
- Ձեր վիզ տի կտրեմ:
- Սանասար սիլլա մի Էզար դահճին,
- Գլուխ թռավ, ջանդակ մնաց կայնուկ,
- Էն մեկել էդ որ տեսավ, փախավ,
- Գնաց, խալիֆային ասաց.
- — Քո լաճ սիլլա մի էդար դահճին,
- Գլուխ թռավ, ջանդակ մնաց կայնուկ:
- Խալիֆ զորք զորապետ կանչեց,
- Ճամփեց էնոնց վրա կռիվ:
- Սանասար, Բաղդասար տեսան զորք էկավ,
- Ընկան զորքի մեջ.
- Մի երկու դիր գացին, էկան,
- Զորքի կես ջարդին:
- Չուր իրիկուն զորքի քոք կտրին,
- Գնացին տուն, պառկին, քնան:
- Մեկել օր մարդ չեկավ կռիվ:
- Թագավոր ասաց.— Զորապետ,
- Նոր զորք առ, գնա կռիվ:
- Զորապետ ասաց.— Խալիֆա,
- Մենք չենք կարա վեր էնոնց,
- Թե նորից կռիվ երթանք,
- Քո թախտ ու թագ կավիրեն:
- Աղեկն էն է, չերթանք կռիվ,
- Եղած զորքն էլ չտանք ջարդել:
- Թագավոր միտք արեց, միտք,
- Տեսավ, որ ճար, հնար չկա,
- Կռիվ իրեն վնաս է, ասաց.
- — Էլ գործ չունեք էնոնց մոտեն,
- Թող էրթան, իրենց համար ապրեն,
- Դառնան մեր օրենքին՝ կուռք պաշտեն:
- Էնոնք կտրիճ, անձնահուր մարդ են,
- Որտեղ պատերազմ ճամփենք, կըհաղթեն,
- Էնոնց դեմ ոչ մեկ չի կարա կայնի:
9
- Խալիֆ նորից զորք-զորաժողով արավ,
- Որ գա վեր մեր ազգին կռիվ:
- Գիշեր Ծովինար երազ տեսավ,
- Ելավ, պատմեց իր երազ, ասաց.
- — Թագավոր, արի ինձ ականջ արա
- Դու մի էրթա պատերազմ:
- Թագավոր ասաց,— Ինչո՞ւ:
- Ասաց.— էս գիշեր երազ եմ տեսե:
- Ասաց.— Ի՞նչ երազ ես տեսե:
- Ասաց.— Էս գիշեր տեսա մանր աստղեր,
- Հանկարծ վրա տվին մեծին,
- Էդ մեծ աստղ ցոլաց֊-ցոլաց,
- Էկավ մեր դռան առեջ ընկավ:
- — էհ,— ասաց,— Ծովինար, քեզ համար կըքնես,
- Ուրիշի համար երազ կըտեսնես:
- Քանի ջահել եմ, ժամանակն է՝
- Էրթամ քո հոր երկիր քանդեմ,
- Հայի քոք կտրեմ, տամ արևուն:
- Էն էլ ասաց.— Քո կամքն է, խալիֆ,
- Կերթաս դու գիտես, կըմնաս դու գիտես:
- Էլավ, ընկավ զորքի առեջ,
- Էկավ,Կապուտկող փաթթեց, նստավ:
- Յոթ տարի կռիվ արեց.
- Քաղքցիք մացին քաղքի մեջ,
- Մացին առանց վար ու ցանք,
- Սերմ էլ գետին չթալին:
- Յոթ տարի որ քաղքից չելան,
- Քաղքի մեջ ինչ կար-չկար, կերան,
- Թանկություն ընկավ քաղաք,
- Սովամահ կըմեռնին մարդեր:
- Գագիկ թագավոր,իր մեծամեծներ,
- Բերին նորից զորք կապին, ասին.
- — Մեր ուժ չի պատի էնոր,
- Համա ինչ էղնի,կռիվ տի անենք,
- Թե չէ մեր երկիր քարուքանդ կանի,
- Ինչ կա-չկա՝ կառնի կըտանի:
- Գագիկ թագավոր ասաց.
- — Գիշերվա մի վախտ ձեն-ձուն որ դադրի,
- Ընկեք զորքի մեջ, ջարդեք:
- Գիշերվա կեսին ձեն-ձուն որ կտրավ,
- Գագիկ թագավոր հրաման էտուր:
- Տղեկներ էլան, տեսան քաղքից դուրս
- Լուսեղեն մարդ մի կէծակե թուր ձեռ
- Ընկե զորքի մեջ, կըջարդե:
- «Մեր սուրբ հրաշքն է, սուրբ Կարապետ»,—
- Ասին, ու վրա տվին էնոնց.
- Էն վերևից, էսոնք գետնից, ամեն ջարդին:
- Կռապաշտի զորք շշկռավ
- Առջևին դարձավ վեր ետինին,
- Ետին դարձավ վեր առջեվին,
- Էնպես ջարդին, սպանեցին, կոտորեցին,
- Արուն Էլավ, բռնեց դաշտ,գնաց:
- Խաբար տարան խալիֆային, թե՝
- «Ի՛նչ կանես, զորք կոտորվեց, վերջացավ»:
- Կռապաշտ թագավոր էդ լսավ, փախավ:
- Բայց ուր տի փախներ:
- Էս դին կըփախներ՝ Գագիկի զորքն Էր,
- Էն դին կըփակներ՝ Թորոսի զորքն Էր,
- Ճար-հնար չկար, ազատում չկար:
- Զինք շատ նեղն ընկավ:
- Վերջ նստեց Շամա ուղտ,կանչեց.
- — Կռքեր,կռքեր ինձ ազատ արեք,
- Քառսուն երինջ մատաղ կանեմ:
- Է, կռքեր կըգա՞ն օգնության՝
- Ոչ մեկ կուռք չեկավ օգնության:
- Մեկ Էլ կանչեց, ասաց.— Ո՜վ կռքեր,
- Ինձ Էս փորձանքից ազատ արեք,
- Մի փութ արծաթ բաշխեշ կըտամ:
- Մի փութ ոսկի բաշխեշ կըտամ:
- Էլի կռքեր չեկան օգնության,
- Ախր կուռք ինչ Է, որ գա օգնության,
- Վերջ կանչեց իր ջոջ կուռք, ասաց.
- — Քո բախտն եմ ընկե, ջոջ կուռք,
- Դու ինձ ազատ անես Էս ազգից.
- Թե ես անվնաս դաոնամ տուն,
- Իմ երկու տղեն կանեմ քեզ մատաղ:
- Հենց Էդ ասաց, դիվանք Էկան,
- Մտան ուղտի փորու տակ,
- Առան խալիֆ, տարան Բաղդադ:
10
- Աղոթարան էր, լուս բացվեր էր.
- Ծովինար էլավ պալատի տանիս, տեսավ՝
- Խալիֆան հեծած Շամա ուղտ,
- Առանց զորք, առանց զորապետ կըգա,
- Սևցեր է, էղե կուպր:
- Էկավ, հասավ պալատին,
- Վռազով իրեն թալեց դուռ:
- Ծովինար տանիսից իջավ, ասաց.
- — Յա՜, թագավոր, խեր էղնի,
- Էս յոթ տարի քո ձեն լավ կըգար,
- Էդ ի՞նչ է էղե,
- Ո՞ւր է քո զորք,
- Ո՞ւր է քո զորապետ:
- Խալիֆան պատասխան տվեց, ասաց.
- — Կնիկ, Էնպես արի զգյավուրներ,
- Քաղաք փաթթի,նստա,
- Գագիկ պիտի թասլիմ Էղներ,
- Մեկ էլ էւոոնց աստվածն էր, ինչ էր,
- Լուսեղեն մարդ մի կեծակե թուր ձեռին
- Բուռ-բուռ կրակ թավեց վերից:
- Էն վերևից,Գագիկի զորք գետնից,
- Կոտորած գըցին իմ զորքի մեջ,
- Առջևին դարձավ վեր ետինին,
- Ետին դարձավ վեր առջևնին,
- Էնպես ջարդին, սպանեցին, կոտորեցին,
- Արուն էլավ, բռնեց դաշտ,գնաց:
- Պիտի ես էլ ընկնեմ մեջ՝
- Հեծա իմ ուղտ, ւիախա, էկա:
- Ինչքան կռքերուն իւնէդիրք արի,
- Ինչքան Էնոնց մատւսղ ասի,
- Ոսկի, արծաթ ընծա ասի,
- Ոչ մեկ չեկավ ինձ օգնության,
- Ոչ մեկ չեկավ ինձ ազատեր:
- Իմ երկու տղեն մատաղ եմ կանչեր
- Նոր ջոջ կուռք Էկե,
- Ւնձ առե թևին, բերե էստեղ:
- Ծովինար էդտեղ միտք արեց,
- Թե «Էդ իմ տղեք հասւոաւո տի մորթի,
- Կռքերին մատաղ կանի»:
- Գիշեր քնավ, երազ տեսավ.
- Տեսավ իրեն երկու ճրագ կար.
- Կըգար առջևով անցնելուն՝ կըհանգչեր,
- Ու կդառնար հեղ մ՛ էլ լուս կըտար:
- Էլավ առավոտ, երբ զարթնեց,
- Կանչեց իր էրկու տղեկներ էբի,
- Մեկ վեր մեկել չոքին էդիր,
- Մեկել վեր մեկել չոքին էդիր,
- Բռնեց, էրեսներ պաքեց, էլաց:
- Տղեկներ հարցուցին.— Մարե, ի՞նչի կըլաս:
- Ծովինար լալեն ասաց,
- — Ջեր հեր յոթ տարի գացեր էր կռիվ.
- Վերջին գիշեր, որ պիտի հաղթեր,
- Լուսեղեն մարդ մի կեծակե թուր ձեռ
- Բուռ-բուռ կրակ է թափե վերից:
- Էն վերևից, հայերի զորք գետնից,
- Ջարդեր են էնոր զորք, զորապետ,
- Ինք հազիվ է փախե, էկե.
- Ւր ջոջ կուռքին ձեզ մատաղ է կանչե,
- Էն էլ առե թևին, բերե տուն:
- Էս գիշեր երազ տեսա,
- Որ իմ երկու ճրագ,
- Կըգար առջևով անցնելուն,կըհանգչեր,
- Ու կըդառնար հեզ մէլ լուս կըտսր:
- Էն ձեզ օղորթ կըսպանի,
- Կռքերին մատաղ կանի,
- Փախեք,գնացեք Հայաստան,
- Գագիկ թագավորի երկիր;
- Գիշեր պայծառ աստղ բռնեք ձեզ նշան.
- Ցերեկն էլ՝ արևելք, գնացեք:
- Սանասար, Բաղդասար էլան,
- Առան իրենց թրեր, նետ-աղեղ,
- Պագին իրենց մոր ծիծ,
- Ջիեր քաշին դուրս, հեծան, ասին.
- — Մարե, դե խալիֆ թող գա,
- Մեզ բռնի, մեր վիզ կտրի:
- Էկավ, օր բացվավ,
- Խալիֆ գնաց կռքարան աղոթք,
- Կռքարանից ձեն է լավ, ասաց.
- — Քո տղեկներ՝ Սանասար, Բաղդասար,
- Բեր, աոջև մեզ մատաղ արա,
- Դու ինչ մուրազ արեր էս,
- Քո մուրազին հւսուցեր ենք քե:
- Ու էկավ խալիֆ, իր թախտ նստավ,
- Կանչեց իր մարդեր, ասաց,
- - Բերեք, տղեքի ականջներ տի կտրենք,
- Մեր Ջոջ կուռքին մատաղ տի անենք:
- Հրաման արձակեց, ապա,
- Որ գեղ-գեղով, քաղաք– քաղաքով գան,
- Փառք տան կուռքերին իրանց:
- Տախմանից բռնած չուրի ծով,
- Հազար-հազար մարդ թափավ էնտեղ,
- Դաշտ ու ձոր բռնեց կայնավ,
- Էնքան լցվան, էնքան լցվան,
- Որ ասեղ թալեր, չէր ընկնի գետին:
- Խալիֆ ասաց.— Գացեք, բերեք տղեկներ:
- Գացին մոտ Ծովինար խաթուն, ասին.
- — Խալիֆ տղեկներ կուզի մատաղ անի,
- Տուր տղեկներ տանենք:
- Ծովինար խաթուն ասաց.
- — Իմ տղեկներ խալիֆի տղեկներ չե՞ն, տարեք.
- Համա ո՞ւր է Սանասար, ո՞ւր է Բաղդասար:
- Էկան, ասին.— Ւ՞նչ տղեք, ի՞նչ բան,
- Տղեք չկան, տղեք փախեր են:
11
- Երկու ախպեր՝ Սանասար, Բաղդասար,
- Չորս օր գիշեր-ցերեկ քշեցին,
- Խալիֆի հողից դուրս էլան,
- Հասան ղարիբ երկիր մի:
- Էնտեղ գետ մի կըգար, կանցներ:
- Ձուկ կար գետի մեջ,
- Ձկներու հետ ցածրացան, գացին.,
- Ւջան նեղ ձոր մի:
- Տեսան առու մի սարեն կըգար,
- Կըզարկեր մեջ էդ գետին,
- Կըկտրեր էդ գետ,
- Կըշերտեր ջուր ի մեջտեղ,
- Ապա կըխառնվեր գետին, կերթեր:
- Բաղդասար ախպոր հարցուց.
- — Սանասա՛ր, ախպեր,
- Էդ առվի զորություն ինչ է,
- Որ ահագին գետ կըկտրի, կանցնի:
- Կըդիպնի դեմի փիլին,
- Նոր կրդառնա կըխառնվի Էնոր,կերթա:
- Շատ եմ զարմացե, ախպեր,
- Էդ բարակ ջուր ի՞մալ ջուր է:
- Սանասար ասաց.— Բաղդասար,
- Էդ ազնացորդու ջուր է.
- Ով էդոր ական ջուր խմե,
- Էնպես զորեղ կտրիճ կեղնի,
- Որ չեն կարա մեղք դնի գետին:
- Ով որ էդ ջրի ակ գտնի,
- Իր տուն էդ ջրի վրա դնի:
- Էնոր զարմ ու զավակներ
- Ազնացորդի կեղնեն:
- Բաղդասար ասաց,— Ախպեր,
- Արի էս ջրից մեկ-մեկ բուռ խմենք,
- էրթանք էդոր ակ զըտնենք,
- Վեր ական տուն շինենք, նստենք,
- Որ մեր զավակներ զորեղ էղնեն:
- էրկու ախպեր էլան,
- Էն ջոջ գետ անցան,
- Առուն առան, գացին:
- Ասով, Կասկետով, Հորգովով գացին,
- Էլան Անդովկա սարի գլուխ,
- Գտան աղբրի ակ, նստան՛
- Երկիր վիրունի էր, քարափրթա,
- Սարեր, ձորեր, անդունդք,
- Անտառ, արջ ու գազան,
- Անուշ ջրեր, դաշտ ու ծաղկունք,
- Էդ երկիր շատ հավնեցան:
- Էդտեղ Սանասար երդում արեց,
- «Հացն ու գինին, դեր կենդանին»,— ասաց.
- — Մենք էլ էս տեղիս չենք էրթա.
- Մենք զոռբա, էս ջուր զոռբա,
- Տեղն էլ աղեկ է, անուշ,
- Էստեղ շենլիք շինենք, ապրենք:
- Բաղդասար ասաց,— Լավ կասես, ախպեր,
- Աղբուրի ջուր անուշ է,
- Տեղն էլ անուշ է,
- Մենք էստեղեն ո՞ւր էրթանք,
- Մեր տուն էստեղ շինենք, ապրենք:
- Սանասար ասաց,— Դու գնա նեճիր,
- Ես էլ քարեր դնեմ իրար վրա,
- Նշանագահ անեմ, որ գեղ շինենք:
- «Յոթ օր իրար վրա Բաղդասար նեճիր արեց,
- Յոթ օր Սանասար ջոջ-ջոջ քարեր բերեց,
- Ամեն մի քար մի սար, մի քարափ,
- Սանասար գնաց արևելի կողմ,
- Բաղդասար գնաց արևմտի կողմ:
- Քարեր բերին, պրծան,
- Աստված կանչին, ձեռ իրար տվին,
- Էղան վարպետ, քար վեր քարի դրին,
- Իրենց բերդի հիմ թալին:
12
- Վեց –յոթ ամիս բանին վեր էդ բերդին:
- Մեկ օր էլ Սանասար էկավ,
- Տեսավ՝ Բաղդասար թաշկեր է,
- Ու քուն անցեր է վրեն,
- Արնոտ նեճիրներ էնպես ունեփել,
- Թալեր է գետին, քներ է:
- Շատ կսկծաց ախպոր համար, ասաց.
- — Բաղդասար, ել էրթանք,
- Մենք էսպես չենք կարա ապրի,
- Մինչև երբ պիտի մնանք էստեղ,
- Ու ալանի միս ուտենք:
- Աստված թե մեզ տար,
- Խալիֆի քոշկ ու սարեն կտար:
- Էրկու ախպեր էլան, հեծան ձիեր,
- Քշին, հասան Տարոն:
- Գնացին, կայնան թագավորի առեջ,
- Գլուխ իջուցին, յոթ անգամ գետին պագեցին,
- Վրա ութին ձեռներ կապին, ծունկի էկան:
- Թագավոր հարցուց էնոնց,
- — Ւ՞նչ պիտի ձեզ, որղիք:
- Տղեկներ դարձան, ասին.— Թագավոր,
- Վերև աստծուն ենք ապավինե,
- Ներքև քեզ ենք ապավինե,
- Էկեր ենք մեզ պահես, պահպանես:
- Թագավոր հարցուց.— Վի՞ր տղեկներն եք:
- Ասին, — Բաղդադու խալիֆի տղեկներն ենք:
- Ասաց,— Մենք չենք իշխնա ձեզ պահի,
- Էն զորընդեղ թագավոր է,
- Կըգա իմ երկիր կավիրի,
- Ւմ երկիր ձեզ տեղ չեղնի, քացեք:
- Տղեք եւո դարձան գացին,
- Ճամփի վրա կայնան միտք էրին,
- Թե հիմակ ո՞ւր էրթանք:
- Գնացին Արզրումա նստողին.
- Գլուխ իջուցին, յոթ անգամ գետին պագին,
- Վրա ութին ձեռներ կապին, ծունկի իջան:
- Թագավոր հարցուց.— Ւ՞նչ կուզեք, տղեք:
- Տղեք դարձան, ասին.— Թագավոր,
- Վերև աստծուն ենք ապավինե,
- Ներքև քեզ ենք ապավինե,
- Էկեր ենք, մեզ պահես, պահպանես:
- Թագավոր հարցուց,—Վիր տղեքն էք, որդիք:
- Ասին.— Բաղդադու խալիֆի տղեքն ենք,
- Թագավոր թոթվեց իր փողպատ,ասաց.
- — Հա՜յ-հա՜յ, հա՜յ-հա՜յ,
- Մենք էնոնց մեռելներից կըփախնենք,
- Էնոնց կենդանուն ռաստ կըգանք.
- Մենք ձեզ չենք կարա տեր էղնի,
- Ղարձեք, գնացեք ձեր տեղ:
- Էրկու ախպեր էդտեղեն էլան,
- Էկան մուտ Բիթլիսու իշխան,
- Էկան ախոռի դուռ կայնան:
- Ախոռապետ հարցուց,— Ձիապան չե՞ք էղնի:
- Ասին, — Կեղնինք, ինչի չենք էղնի:
- Ասաց.— Գի՞տեք ձի թիմարել:
- Ասին.—Հա՛, գիտենք:
- Ախոռապետ տարավ թավլեն,
- Տեղ շանց տվեց ասաց.— էստեղ կացեք:
- Առավոտ էկավք ասաց,
- — Էլեք,ձիերի տակ ավլեք:
- Սանասար ցախավել առավ, Բաղդասար թիակ,
- Ձիերի տակ ավլեցին, նստան:
- Ախոռապետ ասաց.— Ձիեր թիմարեք:
- Սանասար հարցուց,— Ո՞ւր է քերոց:
- Ասաց,— էդ սան վրա դրուկ է:
- Սանասար քերոց վերուց, ձիեր թիմարեց,
- Քերոց ձեռաց մեջ էղւսվ հող:
- Մեջ ախոռին ման էկավ, տեսավ՝
- Պղինձ մի դրուկ էնտեղ.
- Էդ առավ ձեռ, ձիեր թիմարեց,
- Որի մեջք պռտեց,
- Կաշին մաշկեց, հանեց դուրս:
- Բոլոր ձիեր Էդպես արեց, ասսւց.
- — Ախպեր, որ ձին կըթիմարեմ,
- Հանգիստ կրպռկի իր տեղ:
- Թիմարեց, պրծավ, Էկավ իր տեղ,
- Քիչ մի նստեց, ասաց,
- — Բաղղասար, Էլի ձիերին իրիշկի,
- Ախոռապետ չկա մեզ դուրս անի:
- Բաղդասար գնաց ձիեր իրիշկեց,
- Տեսավ՝ պառկեր են, ժաժ չեն գա:
- Էկավ ախպեր, ասաց.
- — Ամեն պառկեր են, ժաժ չեն գա:
- Լուս բացվավ, ախոռապետ Էկավ,
- Տեսավ՝ ձիեր ամեն սատկեր են.
- Կանչեց Սանասար, ասաց.
- — Էս ինչ ես արե;
- Ասաց,— Քերոց իմ տվե, ի՞նչ եմ արե:
- Ասաց.— Աստված քո տուն ավրի,
- Սաղ ձիեր սպաներ ես:
- Ասաց,— Հո՞ ես քո թշնամին չեմ,
- Թե չես ուզի, իմ հախ տուր, էրթամ:
- Էն էլ գնաց իշխանին ասաց.
- — Իշխան, էսպես, էսպես բան,
- Ինչ անենք էդ մարդերաց հետ,
- Էդ մարդեր աժդահար են:
- Իշխան ասաց,— Կանչեք գան:
- Կանչին բերին, իշխան ասաց.
- — Դուք ո՞վ եք, ի՞նչ տեղից եք:
- — Մենք խալիֆի տղեքն ենք, փախեր ենք,
- Էկեր ենք գործ անենք, ապրենք,— ասին:
- Ասաց.— Ախպեր, խալիֆից սատանեք կըփախնեն,
- Ւմ երկիր ձեզ տեղ չի էղնի, գացեք:
- Տղեք հեծան ձիեր գացին,
- Ճամփին իրար ասին,
- — Ախպեր, մենք խալիֆի մոտեն կըփախնենք,
- Էնոր անուն ո՞ւր ենք դրե մեր վրա.
- Արի էդ շան անուն էլ չտանք,
- Քանի էնոր անուն տանք,
- Մեզ պահող, պահպանող չեղնի:
- Էս անգամ ուր որ էրթանք,
- Ով որ մեզ հարցուց,
- Տասենք մեզ բան չկա,
- Ոչ հեր, ո՛չ մեր, ոչ տուն, ո՛չ տեղ,
- Բալքի մեղքանան, մեզ տիրեն:
13
- Տղեք գացին Մանազկերտ,
- Էնտեղ Թևաթորոս կնստեր թախտ,
- Թագավորի քոշկ ու սարի առեջ կայնան, ասին.
- — Թագավոր ո՞րն է:
- Թագավորի մարդիկ էկան, հարցուցին,
- — Դու ի՞նչ մարդ եք:
- — Էկեր ենք թագավորին եղնենք մշակ,— ասին:
- Գացին մոտ թագավոր, թե՝
- — Էրկու տղա էկած են քո համար:
- Թագավոր ասաց,— Կանչեք, գանք:
- Տղեք գացին վեր,
- Յոթ անգամ գետին պագին,
- Վրա ութին ձհռներ կապին, կայնան:
- Թագավոր տեսավ գոռբա տղեք են,
- Շատ հավանեց Էնոնց, հարցուց,
- Ի՞նչ պիտի ձեզ, որդիք,
- Ինչի՞ համար էք էկե:
- Ասին.— Քո ձեն լսեր ենք,
- Էկեր ենք մեզ պահես, պահպանես,
- Քո աչք վեր մեզ հովանի էղնի:
- Ետև անցման աստվսւծ իրարուց չամչցու:
- Թագավոր հարցուց,
- — Ո՞ւմ տղեկներն եք:
- Տղեկներ ասին, թե. «Մենք Էլեր ենք,
- Ոչ հեր ենք տեսեր ոչ մեր ենք տեսե,
- Մեզ Էսպես անտեր տղա ենք ւոեսե»:
- Թագավոր հարցուց նորեն.
- Ինչի՞ էք էկե, ի՞նչ կուզեք,
- Ասին. —Էկեր ենք, Էլնենք քեզ մշակ:
- Թագավոր Էդոնց խոսք ու գրից որ լսավ:
- Արուն եռաց վեր էնոնց, ասաց,
- — Տարեք էս տղեկներ,
- Դրեք մեծ սենեկի ,մեջ,
- Տարան, տղեկներ դրին մեծ սենեկի մեջ,
- Ու դանեց-դան հաց կրտանեին:
- Տարի մի թամամ պահեցին էդոնց.
- Տարին էկավ թամամավ,
- Վեզիր թագավորին ասաց.
- — Թագավոր, ախր ինչո՞ւ իզուր,
- Քո հաց կըկերցուս Էդոնց.
- Ասաց.— Ապա ի՞նչ անենք, վեզիր:
- Ասաց.— Օր մի բերիս, մեկ փորձիս Էդոնց,
- Տեսնաս՝ մեջներ հունար կա՞, թե չկա:
- Թագավորն ասաց.— Աղեկ կասես:
- Ու կանչեցին տղեկներ,
- Բերին թագավորի դիվան:
- Ու թագավոր ըդոնց ասաց.
- — Որդիք, լուսուն պիտի կռիվ էրթանք:
- — էրթանք,— ասին Սանասար, Բաղդասար:
- Թագավոր ասաց. —Իմ զորքի կես կըտամ ձեզի,
- Կես իմ հետ կըվերուցեմ:
- — Չէ, էդպես չի էղնի,— ասաց Սանասար:
- — Ապա ի՞նչպես,— հարցուց թագավոր:
- Ասաց.— Թող քո զորք քեզ հետ էղնի,
- Իմ ախպեր Բաղդասար ինձ հետ:
- Ես, իմ ախպեր մեկ դին կայնենք,
- Դու, քո զորք զորապետ՝ մեկ դին:
- — Թող քո խոսքն էղնի,— ասաց թագավոր:
- Տղեկներ էդ տեղեն էլան,
- Գացին, իրենց սենեկ նստան,
- Մնացին չուրի լուսացավ:
- Լուսուն թագավորի մարդիկ բերին,
- Մեկ-մեկ ձի տվին էնոնց,
- Մեկ-մեկ ձեռք զենք ու զրահ:
- Էլան, զենք ու զրահ կապին,
- Ձիեր հեծան, գացին Մանազկերտու դաշտ:
- Մանազկերտու դաշտ շատ խորոտ,
- Ու շատ դուրան դաշտ է՝
- Բռնած Լտարից մինչև Սիփան սարի տակ:
- Թևաթորոս իր զորք, զորապետ առավ,
- Լկավ մտավ դաշտ,մի դին կայնավ.
- Էրկու ախպերն էլ քշին ձիեր,
- Դաշտի մեկել դին կայնան:
- Թևաթորոս ձեռ վերուց,
- Նշանք էտու կռվի:
- Ու էկան, առան իրար կռիվ.
- Մեկ ղինեն, ինչըխ հեղեղ, զորք էկավ,
- Սեկել դինեն՝ ախպերներ.
- Ինչըխ կայծակ պայթի,
- Զորաց մեջ մտան,
- Ջարդ ու բուրդ անելով առաջ կերթան.
- Էնքան ջարդին՝ դաշտ լեշով լցվավ,
- Արուն էլավ գետ, գնաց:
- Թևաթորոս թմբան վրա կայնուկ կիրիշկեր,
- Տեսավ, որ զորաց վերջկիտան,
- Ասաց.— Վեզիր, քո տուն ավերի,
- Ինչպես դու իմ տուն ավիրիր,
- Մինչև հիմիկ էնոնք գիտեին,
- Թե մեր մեջ որձ մարդ կա,
- Հիմիկ էնոնք մարդ են, մենք՝ կնիկ,
- Շուտ արա, կռիվ դադրեցրու:
- Էհ, վեզիր ի՞նչ կարա անի,
- Թագավոր ձեռ վերուց,
- Նշանք էտու, կռիվ դադրավ:
- Վեզիր ասաց.— Թագավոր ապրած կենա,
- Քաղքից դուրս արա էղոնց, թող էրթան:
- Էդ վախտ մեկ էլ կանչեցին.
- — Հավա՜ր, ա՜յ հավա՜ր, հասե՛ք,
- Նախիր ավազակներ տարան:
- Թագավոր քառասուն ձիավոր կանչեց,
- Կանչեց տղեկներ, ասաց.
- — Գացեք գողերու հետև:
- Սանասար ասաց.— Թագավոր,
- Էդ ձիավորներ չենք ուզե,
- Մենք մենակ կերթանք գողերու հետև:
- Գացին հասան գողերուն,
- Զարկին, ջարդին, թափին գետին,
- Գողեր խառնեցին նախիրին,
- Բերին տվին թագավորին:
- Թորոս թագավոր կըխնդանա,
- Համա սպանած զորք որ կըտեսնա,
- Կայնուկ արուն որ կըզարկե աչք,
- Նորեն կըհերսոտնա, կըկանչե տղեք, կասե.
- - Իմ երկրից Էլեք,գացեք,
- Ես ձեզ չեմ կարա շահի, պահի:
- Սանասար, Բաղդասար ասին.
- — Թագավոր, մենք քեզ ի՞նչ ենք արե,
- Որ մեզ քո երկրից կըհանես,
- Դուք կռվեցիք, դուք էլ կ՝ըռկեք,
- Համ էլ մենք ո՞րտեղ էրթանք:
- Թևաթորոս թագավոր ասաց.
- — Դուք աժդահար մարդիկ եք,
- Ես ձեզ չեմ կարա շահի, պահի,
- Ձեզ պիտի քաղքից դուրս անեմ:
- Գացեք ձեր սենեկ, միտք արեք.
- Որ կողմ կուզեք, տամ ձեզ,
- Գացեք Էնտեղ նստեք:
- Տղեկներ միտք արի՜ն,
- Թե՝ «Էրթանք Էնտեղ, որ նշանագահ թալեր ենք:
- Կերթանք, Էնտեղ շինենք»:
- Առավոտ Էկան ասին.
- — Թագավոր ապրած կենա,
- Քենե պահենք, աստծուց ի՞նչ պահենք,
- Էս ինչ սարի գլուխ, աղբուրի մի վրա
- Մենք բերդի հիմք ենք դրե,
- Կերթանք, մեր բերդ շինենք:
- Մենակ կըխնդրենք քենե,
- Մի քանի տուն աղքատ,
- Մի քանի տուն հարուստ տաս
- Տանենք, մեզ հետ տնավորվենք,
- Իրիկնեց ժողվենք մեկտեղ,
- Զրուցենք մեր քաղքի մեջ:
- Թագավոր շատ հավնեց էդ խոսք,
- Էլավ տվեց էդոնց քառսուն տուն,
- Հեյ գիտի տուն...
- Ամեկուն մեկ էշ ու մեկ ճախարակ:
14
- Առավոտուն ախպերներ առան ժողովուրդ,
- Բարձան իրեն տներ,
- Թագավորից շնորհակալ էղան,
- Կաց բարով արին, քաղքից էլան:
- Մանազկերտուց անցան Խնուսու մեջ,
- Խնուս քաղքից անցան Տարոնի մեջ,
- Մշու դաշտով մտան Մուշ քաղաք,
- Ապա էլան Անղոկա գլուխ,
- Գացին, էլան վեր իրենց աղբրին,
- Ու վեր իրենց բերդի հիման:
- Բեռներ թափին, նստան,
- Սանասար ասաց Բաղդասարին,
- — Ախպեր, առեջ մեր բերդ շինենք.
- Թե՞ չէ էդ աղքատների տներ:
- Բաղդասար ասաց,
- — Առեջ շինենք էդոնց տներ,
- Ու նոր շինենք մեր բերդ.
- Էդ խեղճեր մեղք են,
- Չեն կարա արևու առեջ կենա:
- Ու սկսան էնոնց տներ շինել:
- Էդտեղ մեշեն մոտ էր,
- Քար էլ զաթի շատ կար:
- Բաղդասար փետ, քար կըբերեր,
- Սանաււար տներ կըշիներ:
- Սանասար էնքան զորեղ էր,
- Որ օրական տաս տուն կըշիներ:
- Էդպես բանին, չորս ավուր մեջ,
- Քառսուն տուն շինին պրծան:
- Ախպերներ օրեն մեկի տուն հաց կուտեին,
- Որի տուն որ հաց կուտեին,
- Էնոր տաշտ ու մաղ կըկախեին:
- Աղքատներ որ տնավորվան,
- Ախպերներ ձեռք զարկին իրենց բերդ
- Ահագին քարեր, քարափներ բերին,
- Աստված կանչին, սկսան բերդ շինել:
- Քանի մի օր բանեցին,
- Սանասար գնաց ապա Մուշ քաղաք,
- Ուրիշ մեկ վարպետ Էբեր:
- Վարպետ Էկավ, տեսավ ի՞նչ՝
- Լեռ քարեր, սարեր փրթած,
- Բերած վեր իրարու, նոր սար է շինած:
- Ասաց. —Ա՛յ մարդ, էս ի՞նչ եք արե,
- Էս սարեր ի՞նչի էք բերե էստեղ,
- Էս սարեր ես չեմ կարա շարժի,
- Իմ ուժից դուրս է էդ բան:
- Ախպրտիք կըզարմանան,ապա կասեն,
- — Որ էդ բան քո ուժից դուրս է,
- Դու պատի լարեր կապի, տեղեր շիտկի,
- Ես հետ իմ ախպեր քարեր կըշարենք:
- Վարպետ կըբերե, լարեր կըկապե,
- Տեղեր փորել, շիտկել կըւոա,
- Ախպերներ քարեր կըշարեն:
- Էդպես բերին քար վեր քարին դրին,
- Սուն վեր սան դրին,
- Օրավուր իրենց բերդ բարձրացուցին:
- Մեկ օր տան գերան կոտրավ,
- Վարպետ ասաց,— Տղեկներ,
- Մի գերան բերեք, տանք տակ:
- Գերան բերին, տվին տակ,
- Համա սուն կարճ էր, տո֊ւն կըփլերվ:
- Սանասար իր չոք դրեց տակ,
- Չուրի էրկեն մի սուն,
- Վարպետ կտրեց, չափեց, տաշեց,
- Բերեց առավ կոտրուկ սան տակ:
- Էդպես տարի մի բանին,
- Իրենց բերդ շինին, պըծուցին:
- Դարձան,պստիկ ժամ էլ գինին,
- Ու վարպետ ետ տարան քաղաք:
15
- Ախպերներ քաղքից դարձան, ասին,
- — Պետք է մեր տան անուն դնենք:
- Սանասար ասաց.— Մենք շինեցինք,
- Թող գեղացիք էլ անուն դնեն:
- Բաղդասար գնաց, կաչնավ ճամփի վերեն,
- Ով ռաստ էկավ, բռնեց էբի, ասաց,
- — Մեր տան անուն դրեք:
- Քանի մարդ բռնեց, էբի էդտեղ,
- Բերաններ փակվավ, չիմացան՝ ինչ ասեն:
- Քնան: Առավոտ կլան, Բաղդասար ասաց,
- — էրթանք էն թագավոր բերենք,
- Թող թագավոր մեր տան անուն դնի:
- Գնացին մոտ թագավոր, ասին.
- — Անդոկա սար մի բերդ ենք շինե,
- Արի, մեր բերդին անուն դիր:
- Թագավոր ասաց,— Բերդի անուն դրեր եք,
- Ինձ կըկանչեք, որ փորձեք:
- — Թագավոր ապրած կենա,— ասին,–
- Իտխաթ արա, որ մենք անուն չենք դրե:
- Թագավոր էլավ, էկավ, տեսավ,
- Չկարաց անուն դներ,
- Դրածն էլ անհարմար գտան տղերք:
- Քանի մի օր վերա կանցնի,
- Սանասար կէլնի բերդի գլոխ,
- Կիրիշկի մեջ դաշտին, կըտեսնի՝
- Բարակ մուխ մի կէլնի:
- Կասի,— «էրթամ, թե ծեր ալևոր էղնի,
- Բերեմ, մեր բերդին անուն դնի:
- Բերդից իջավ, հեծավ ձին, գնաց,
- Տեսավ՝ ծեր-ալևոր մարդ մի,
- Վեց կին լծեր, մեչ ոստնին վար կաներ
- Սանասար ձիուց իջավ,
- Էդ հալիվորի թև բռնեց, ասաց.
- — Պապիկ, արի, էրթանք մեր տուն:
- — Ա՜յ կանաչ, կտրիճ,— ասաց,—
- Գիտեմ, դու ինձ տ՝սպանես,
- Վազն էկո ինձնից, գնա:
- — Մի վախենա,— ասաց Սանասար,—
- Քե կըտանեմ ու հետ կըբերեմ:
- Հեծավ ձին, ձեռ էտու հալիվորի թև:
- Էթալ վեր ձիան,
- Տարավ հասուց Անդոկա սարի գլուխ,
- Իրենց բերդի առաջ իջուց:
- Ասաց.—Պապիկ, դու մեծ, ախտիար մարդ ես,
- Աշխարք շատ ես ման էկե,
- Էս տուն մենք նոր ենք շինե,
- Մեր տան անուշ անուն մի դիր,
- Քե բերեր եմ, որ մեր տան անուն դնես:
- Ծեր-ալևոր մարդ ասաց.
- — Հիմիկ մութն է, առավոտ էլնենք,
- Բերդի բոլոր ման գանք,
- Մի լավ անուն կըգտնենք:
- Առավոտուն կելնեն, ծեր-ալևոր կասի.
- — Էս ճոչ մարդ եմ,
- Ձեր բերդի բոլոր իմա՞լ օլըրտիմ.
- Իմ ձեռ բռնեք, Էրթանք:
- Սանասար Էդ մարդ կըդնի ուսին,
- Արևածագին բերդի դռնեն կելնի,
- Արևպատին նոր կհասնի բերդի դուռ,
- Ալևոր ուսերից կիջուցի:
- Իրենք Էլ Էսպես են մտածե.
- «Հալիվոր գալուն պես հարցնենք,
- Ինչ խոսք Էնոր բերնեն էլնի,
- Մեր տան անուն էն թող էղնի:
- Ասին.—Պապի, մեր տան բոլոր ման էկար,
- Մեր տուն, մեր բերդ տեսար,
- Մեր տան անուն ինչ կըդնես:
- Հալիվոր նորից կիրիշկի բերդ,
- Միտք կըբերի բերդի կողքեր,
- Քարափներ, ժայռեր պատ շարած.
- Կըտեսնի սարեր իրար վրա դրաձ,
- Կըզարմանա, կասի,
- — Աստված ձեզ բարին տա, կտրիճներ,
- Դուք էդ ինչքան ուժով եք,
- Որ էս քարեր հաներ եք էսքան բանձր,
- Վեր քարե սան քարե սուն զարկե,
- Էս հո տուն չեք շինե,
- Էս սասում եք շինե:
- — Բավ Է, պապի,— ասին ախպերներ,—
- Մեր բերդի անուն մնաց Սանսուն, Սասուն,
- Մեր տան անուն Սասնա տուն:
- — Պապի,— ասին ախպերներ,—
- Մեր ժամի անուն ի՞նչ կըդնես:
- — Էրթանք ժամ տեսնենք,— ասաց ալևոր:
- Գնացին ժամ տեսան,
- Էդ Էլ բերդի պես հաստատ Էր,
- Բերդի պես բանձր,
- Պապին ասաց,— Էս ինչքան բանձր Է,
- Էս Էլ Մարութա բանձր աստվածածին:
- Ախպերներ ասին,— Լավ, պապի,
- Էս Էլ Էղավ Մարութա բանձր Աստվածածին:
- Բերդի անուն, ժամու՝ դրին, պրծան,
- Ախպերներ դարձան հալիվոր, ասին.
- — Ըստի մնա, քե խորոտ կըպահենք:
- Հալիվոր ասաց.— Թե աստված կըսիրեք,
- Նորից ինձ տարեք իմ տեղ.
- Ձեր տուն շեն ու հաստսւտ մնա,
- Ձեր տուն ինձ տուն չի դառնա:
- Սանասար էդ մարդ կըդնի վար ձիուն,
- Նորից կըտանի իր տեղ, կասի,
- — Էս քո եզներ, էս քո չութ,
- Նորից, պապո, քո վարն էրա:
16
- Ավուր մեկին ախպերներ Էլան,
- Գնացին ծովու բերան, ման գան.
- Սանասար ասաւց,— Ախպեր,
- Մենք ծովու ջրից ենք ծնվեր,
- Ես ինձ թալիմ ծովու մեջ,
- Նայիմ ծովու տակ ի՞նչ կա, ի՞նչ չկա:
- Էն հրեղեն Էր, գիտեր որ ծովու տակ,
- Ծովու հրեղեն ձիեր կան:
- Սանասար Էլավ զինք թալեց ծով:
- Աստծու հրամանով ծով, ինչ չոր գետին,
- Վրա կերթա, կըբացվի,
- Աանասար կառնի իր մեջ:
- Բաղդասար նստուկ կըլա, կասի.
- «Վա յ իմ ախպեր կորուսավ,
- Ւմ ախպեր գնաց ծով, խեղդվավ»:
- Սանասար իջավ ծովու տակ.
- Քիչ մի գնաց, տեսավ՝
- Քոշկ ու սարե մի կա էնտեղ,
- Աղբուր առջև, ջուր կըթալի:
- Ալևոր մի կըգա առջև, կասի.
- — Գնա, Էդ դուռ բաց արա,
- Խաչ պատրաստին կո Էնտեղնի,
- Աղոթք արա, վերու էդիր քո թևին:
- Էն մեկել դուռ բաց,ել բախչեն,
- Քուռկիկ Ջալալին կաթնուկ է,
- Շապիկ զրեխլին,
- Կապեն Կադըֆին,
- Քամար օզընին,
- Շալվարն ի ոտին,
- Ջըզմեն ի ոտին,
- Գուրզ ֆէրըզին,
- Ռըմ Ջոջունին,
- Թուր Կեծակին
- Վար ձիուն կապուկ է,
- Էդոնք ամեն առ,
- Աղբուրի մեջ լողացի, աղբուրի ջուր խմի,
- Քուռկիկ Ջալալին հեծի, ել դուրս:
- Սանասար գնաց էդոնք ամեն առավ,
- Մտավ աղբուր լողացավ,
- Ջուր խմեց, ջոջացավ, ուժովցավ,
- Շորեր հագավ, Թուր Կեծակին կապեց,
- Էկավ, Քուռկիկ Ջալալին տի հեծներ,
- Ձին լեզու առավ, ասաց.
- — Էդ ի՞նչ կանես, քո միտք ի՞նչ ի:
- — Կուզեմ, քե հեծնեմ,— ասաց:
- Ասաց.— Քե կըտամ արեգական առջև, կըվառեմ:
- Ասաց.— Ւնձ կըտամ քո փորի տակ:
- Ասաց.— Քե կըզանեմ քարերու, սրերու, կըւիշրեմ:
- Ասաց,— Կըխաղամ քո քամկու վրեն:
- Սանասար թռավ, հեծավ զձին:
- Որ կտար արեգական,
- Ւնքն իրեն կըտար փորու տակ,
- Որ կըզարներ քարերու,սարերու,
- Կըխաղար քսւմկի վրեն:
- Շատ վեր թռավ, անդունդք իջավ,
- Շատ դես փախավ, շատ դեն փախավ, դադրավ,
- Կայնավ վեր հետին ոտներուն,
- Փրփրուր էտու վեր բերնին,
- Չկարցավ Սանասար իցկեր տակ:
- Ձին իմաստուն էր, մտածեց.
- «Էս ինձ հեծնող է», էլ ձէն չետուր:
- Սանասար մաղեր բռնեց, աչքեր մաժեց,
- Ասաց.—Քե տեր չկար, ես քե տեր եմ,
- Թիմար էնող չկար, քե թիմար էրող եմ,
- Քե կեր տվող չկար, քե կեր տվող եմ:
- Ձին ասաց.—Դու իմ տեր, ես քո ձին:
- Էնոնք ջրեղեն, հրեղեն են,
- Մեկ-մեկու լեզու հասկացան:
- Սանասար զձին քշեց,
- Նորից ծով վրա գնաց, բացվավ,
- Սանասար ծովի տակից էլավ դուրս:
- Բաղդասար հլա նստուկ կուլար,
- Հանկարծ իրիշկեց, տեսավ
- Մի սար էլեր սարի վրա կըգա:
- Չըճանաչեց ախպոր, վախեցավ, փախավ:
- Սանասար կանչեց,— Բաղդասւււր, մի փախի,
- Ես քո ախպեր Սանասարն եմ:
- Բաղդասար ասաց.— Իմ ախպեր ճիժ էր,
- Դու ջոջ, աժդահար մարդ էս,
- Իմ ախպեր էդպես հալավ,
- Էդպես զենքեր, էդպես ձի չուներ:
- Սանասար ասաց,— Ախպեր, մի փախի,
- Էդոնք ծովու տկեն իմ հաներ:
- Բաղդասար էլ չփախավ,
- Էրկու ախպեր իրարու գլուխ պագին,
- Հեծան ձին, գացին տուն:
17
- Էրկու ախպեր ամեն օր
- Կըթռնեն ձիերի քամակ,
- Կերթան Մարութկա պատ կրպագեն,
- Կընկնեն սար ու ձոր ավղուշ:
- Իրիկուն բեռնված տուն կըդառնան,
- Համ իրենք կուտեն, համ գեղական:
- 0րմ՝ էլ մի մարալ կըզարկեն,
- Էն գեհեն մեկ ուրիշ կըգա,
- Դունչ կըդնի վերան կրբոռա:
- — Էդ ուր մերն է,— կասի Բաղդասար:
- էդտեղ երկու ախպեր կըհիշեն իրենց մեր.
- Սանասար կասի.
- — Ախպեր,ախր չէ՞ մենք էլ մեր ունենք,
- Էրթանք Բաղդադ մեր մոր տեսնենք:
- Բաղդասար կասի.— Խալիֆ մեզ կըմատղի կռքերուն:
- Սանասար կասի.— էրթանք մեր մոր տեսնենք,
- Էնորեն ետ ինչ կեղնի, թող էղնի:
- Ախպերներ էլան հեծան ձիեր,
- Կաց բարով արին գեղական,
- Դարձան դեհ Մարութա Բանձր Աստվածածին,
- Պատ պագեցին, իրենք աղոթք ապավինին,
- Ընկան ճամփա, գացին
- Թոզ էլավ ձիերու ոտկերաց:
- Դաշտ ու դուրան բռնեց:
- Երբ որ հասան Բաղդադ,
- Գացին, իջան մոր դուռ,
- Ձիանք տարան կապին գոմ:
- Էլան իրենց տան առեջ,
- Տեսան մեր նստուկ է,
- Քառսուն փիլաքան վերև:
- Բարև տվին, ասին,—Բարի օր, մարե:
- Ասաց,— Աստծու բարին, բարով էկաք:
- Ասին,— Մարե, ղոնաղ չես ուզի:
- Ասաց.— Բալեք ջան , էս խալիֆի տուն Է ,
- Էն կռապաշտ Է ղոնաղ չի ուզի:
- Թագավորի տուն ղոնաղ չի գա:
- Ասին,— Սանասար, Բաղդասարի արև սիրես,
- Մեզ Էսօր տեղ մի տուր, քնենք,
- Լուսուն Էլնենք, կերթանք:
- Մեր տղեկներու համար Էնքան Էր լացե,
- Որ աչքեր բան չէր տեսնի:
- Տղեկներ տեսան՝ մեր իրենց չի ճանչնա,
- Ասին,— Մարե, դու մեզ չես ճանչնա:
- Ասաց,— Չէ, բալեք ջան:
- Սանասար ասաց,— Մարե,
- Չէ ես քո Աանասարն եմ,
- Ես էլ քո Բաղդասարն եմ:
- Ծովինար էդ որ լսեց,
- Քառսուն փիլաքան գլոր իջավ,
- Մեկ թևով գրկեց Սանասարին,
- Մեկել թևով Բաղդասարին,
- Ու քառսուն փիլաքան մե բեհնի
- Հանեց վերև, տարավ տուն:
- Մեկին դրեց մե չոքին,
- Մեկելին՝ մեկել չոքին,
- Էրեսներ պաղեց, էլաց:
- Փշուր մի հանդարտեց, ասաց.
- — Լաո, խալիֆ ձեզի
- Կռքերի համար մատաղ է կանչե,
- Անմեղ տեղ ձեզ տի մորթի:
- Ձեզ որ կանչի,ասի՝
- Հավաքեմ ժողովուրդ, ձեզ մատղեմ.
- Կասեք՝ խալիֆ ապրած կենա,
- Դու ի՞նչ կանես ժողովուրդ:
- Կասի լաո, ձեզ մատաղ եմ կանչե,
- Տի մատղեմ ձեզ կռքերուն:
- Դու ասեք՝ ախր, հարսանիք չես էրթա,
- Ախր քեզ պարծանք չէ,
- Որ ժողովուրդ կըկանչես, տանես,
- Արի մենք մենակ էրթանք,
- Էնտեղ մեզ մատղա, ինչ կանես, արա:
- Կերթաք, կըմտնեք կռոց տուն.
- Թագավոր ձեզ կասի
- Թ՛ե՝ պառկեք՝ ձեզ մատղեմ:
- Կասեք՝ դու երկրպագութեն արա, մենք սովրենք.
- Նոր պառկենք,մեզ մատղա:
- Էն որ երկրպագութեն կանի,
- Բաղդասար, դու զարկ խելք ընցնի,
- Սանասար, դու էլ թրով վիզ կտրի:
- Խալիֆ էլեր դիվանխանի տանիս՝
- Թևեր կանթեր, կերթար, կուգար:
- Ջուղաբ տարան, թե «աչքդ լուս»,
- Խալիֆ ուրախացավ, ասաց.
- — Կանչեք թող գան էստեղ:
- Էկան ասին.— Թագավոր ձեզ կուզե:
- Սանասար իր աստված կանչեց,
- Դարձավ Բաղդասար, ասաց.
- — Դու ձիու գլուխ բռնի, ես կերթամ,
- Որ կանչեմ, ձին կըհասցուս ինձ:
- Սանասար գնաց մոտ թագավոր.
- Թագավոր գռռաց, ասաց.
- — Ո՞ւր գնացիք, չիմացա՞ք ուր էրթաք,
- Ջոջ կուռք ձեզ կըբերե:
- Սանասար ասաց.— Թագավոր,
- Աշխարհ չենք տեսեր,
- Աշխարհ տեսանք, մոռցանք:
- Քո ջոջ կուռք զորավոր էր,
- Արևելք փախանք, չպրծանք
- Արևմուտ փախանք, չպրծանք,