Difference between revisions of "Սասունցի Դավիթ"

From armeniapedia.org
Jump to: navigation, search
 
Line 25: Line 25:
  
 
Վերջում հարկ ենք համարում ընդգծել, որ համահավաքը գաղափարական ու գեղարվեստական ձևերի հարստությամբ ավելի է բարձր ու ամբողջական, քան ամեն մի պատում առանձին վերցրած:Բայց, չնայած դրան, այն հեռու է կատարյալ համարվելուց, ոոովհետե. նրա մեջ դեոևս չի հաջողվել խտացնել էպոսի աւ|ելի քան հարյուր պատումի բոլոր արժանիքները, մի բան, որին կարելի է հասնել ոչ թե մեկ կամ երկու, այլ տասնյակ համահավաքների հիման վրա: Այս առումով մեր համահավաքների լոկ մի փորձ է էպոսի կատարյալ բնագրի ստեղծման ճանապարհին:
 
Վերջում հարկ ենք համարում ընդգծել, որ համահավաքը գաղափարական ու գեղարվեստական ձևերի հարստությամբ ավելի է բարձր ու ամբողջական, քան ամեն մի պատում առանձին վերցրած:Բայց, չնայած դրան, այն հեռու է կատարյալ համարվելուց, ոոովհետե. նրա մեջ դեոևս չի հաջողվել խտացնել էպոսի աւ|ելի քան հարյուր պատումի բոլոր արժանիքները, մի բան, որին կարելի է հասնել ոչ թե մեկ կամ երկու, այլ տասնյակ համահավաքների հիման վրա: Այս առումով մեր համահավաքների լոկ մի փորձ է էպոսի կատարյալ բնագրի ստեղծման ճանապարհին:
 
 
                          Ճյուղ առաջին
 
 
ՍԱՆԱՍԱՐ ԵՎ ԲԱՂԴԱՍԱՐ
 
 
 
ՈՂՈՐՄԻՍ-ՆԱԽԵՐԳ
 
 
1
 
 
:Դառնանք զօղորմին  տանք,  զօղորմին,
 
:Գագիկ թագավորին.
 
:Դառնանք զօղորմին  տանք,  զօղորմին,
 
:Ծովինար խաթունին.
 
:Դառնանք զօղորմին  տանք,  զօղորմին,
 
:Սանասարին,  Բաղդասարին.
 
:Դառնանք զօղորմի՜ն  տանք,  զօղորմին,
 
:Դեղձուն  Ճուղ-Ծամին.
 
:Դառնանք զօղորմին  տանք,  զօղորմի՜ն,
 
:Քեռի Թորոսին.
 
:Խաղա՛նք,  ճուղե  ճուղ գանք
 
:Վեր Աանասար,  Բաղղասարի ճյուղի:
 
 
 
ՄԱՍ Ն    ԱՌԱՋԻՆ
 
ԿՌԻՎ  ԲԱՂԴԱԴԻ  ԽԱԼԻՖԱՅԻ  ԴԵՄ
 
 
2
 
 
 
:Վաղ  ժամանակին  մեջ  երկիր Հայոց,
 
:Կաղզվանից  դեն,  մեջ քերդ Կապուտին
 
:Գադիկ թագավոր կընստեր թախտ:
 
:Գագիկ թագավոր ծեր, իմաստուն  էր,
 
:Զարմ ու զավակներ չուներ,
 
:Մեկ  ւսղջիկ  ուներ շատ  ւոեսակով,
 
:Անուն  Ծովինար խաթուն:
 
 
 
:Հայաստան  աշխարքեն Հեռու,
 
:Հեռու  մեջ Բաղդադ քաղքին,
 
:Կռապաշա խալիֆ կընստեր թաիւտւ
 
:Էն շատ լար  ու խարդախ  Էր,
 
:Շատ զոր ու զորընդեզ.
 
:Էնոր  ահու աշխարք կըդողար,
 
:Պռունկ կըպատռեր՝ ով անուն տար:
 
:Կեղնի  օր  մի  էդ խալիֆան
 
:Զորք կըկապի,  կըգա մեր երկիր,
 
:Մեր ազգ կըջարդի, կընվազցու,
 
:Գագիկ թագավոր խսւրզադար կւււնի,
 
:Շատ առ ու ավար կրտանի,
 
:Շատ գերի կըբռնի,  կերթա:
 
:Գագիկ թագավոր տարեկան
 
:Քառսուն  կոտ ոսկի  կրտար  էնոր,
 
:Քառսուն կնիկ,  ւսխվիկ կըտար,
 
:Քառսուն խորոտ  տղա  կըտար,
 
:Քառսուն ըղտաբեռ ցորեն կըտար,
 
:Քառսուն  ըղտաբեռ գարի  կըտար,
 
:Նախիրներով եզ ու գոմեշ...
 
 
 
:էդ վախտ  ուրիշ  թագավորներ,
 
:Ջորք֊-զորսւպետ  առած,
 
:Կռիվ կըգան վեր խալիֆին:
 
:Կուզեն  Բաղդադ քաղաք քանդեն,
 
:Ինչ կւս֊-չկա լոպկեն տանեն:
 
:Բաղդադու խալիֆ յոթ տարի
 
:Գիշեր֊-ցերեկ կըռիվ կըտա,
 
:Թշնամու զորք֊-զորապետ  կըջարդի,
 
:Կէլնի  նորեն  կընստի  թախտ:
 
:Որ  կընստի թախտ,  կրկանչի  վեզիր,  կասի,
 
:—  Ցոթ տարի կւս,  աշխարքից Հայոց,
 
:Խարջ ու խարաջ չենք հավաքե,
 
:ճամփի քո մարդեր, թող էրթան,
 
:Մեր խարջ  առնեն,  դառնանք:
 
:Վեզիր կըկանչի իր մարդեր,  կասի,
 
:— Ելեք,  գացեք  երկիր Հայոց,
 
:Յոթ տարվան հարկ  աոեք,  դարձեք:
 
 
 
:Էդ մարդեր  էկան,  Հասան  Հայաստան,
 
:Էկան  Գագիկ  թագավորի քաղաք,
 
:Նրա քոշկ ու սարի առջև նստան,
 
:Խաբար տվին թագաւվորին,
 
:Թե «մենք խալիֆի  մարգերն  ենք,
 
:էկեր ենք  յոթ տաարվա հարկ  առնենք,  դառնանք»:
 
:Հանկարծ լուս մի երևաց նրանց,
 
:Ւրիշկեցին վեր,  ինչ տեսնեն՝
 
:Մի խորոտ աղջիկ բերդի  գլուխ,
 
:Արևուն կասեր.  «Դու դուրս մի  գա,  ես  դուրս  գիկամ»:
 
:Աղջիկ էնպես խորոտ,  էնպես խորոտ,
 
:Որ յոթ սարի  ետևեն  էլած
 
:Յոթ  ավուր լուսնի  կընմանվեր:
 
:Գիշեր  ու ցերեկ չուտեր, չխմեր
 
:Մենակ իր տեսքին թամաշա  աներ:
 
:Հարկ առնողներ ինչ տեսան աղջիկ,
 
:Խելք գլխներուց  գնաց,
 
:Անհուշ, անակահ ընկան  գետին:
 
:Մեկ  սհաթեն թագավոր  մարդ ղրկեց,
 
:էկան,  էնոնք տարան  պալատ:
 
:Պալատի  մարդեր  թոփ  էլան,
 
:էդոնց ջուր  տվին,  ուշքի բերին.
 
:—Ի՞նչ էլավ,—  ասին,— Ի՞նչի ընգաք:
 
:էդհարկ  առնողներ բան չասին,
 
:էլան,  սուս  ու փուս  դարձան  Բաղղադ:
 
:Գնացին,  խալիֆին  գլուխ տվին,
 
:Չոքեչոք  մոտեցան թախտին,  կայնան: Խալիֆան  Հարցուց.
 
:— Իմ խարչ բերի՞ք,  չբեր ի՞ք:
 
:— Ի՞նչ խարջ, ի՞նչ բան,—  ասին,—
 
:Էնպես մի բան  ենք  տեսեր,
 
:Աղեկ Էր՝ մենք չմեռանք,
 
:Դու տեսներ,  ավատաս  տարով
 
:Ուշաթափ  կընկներ  գետին:
 
:Խալիֆան  հարցուց.
 
:— Ի՞նչ Էր ձեր տեսած:
 
:Հարկ  առնողներ ասին.
 
:Քո  տուն  աստված շինի,
 
:Դու ի՞նչ կանես  ապրանք ու գանձ,
 
:Դու ի՞նչ կանես հարստություն,
 
:Քեզ ունես հող—երկիր,
 
:Քեզ  ունես  գանձ,  հարստություն,
 
:Դու շատ  ունես  արծաթ,  ոսկի,
 
:Դու շատ ունես  անգին քարեր:
 
:Բայց էդ բոլոր, ինչ դու ունես
 
:Չեն արժենա էն աղջկան,
 
:Որ մենք  տեսանք  երկրում Հայոց:
 
:Գագիկ թագավոր իրեն
 
:Մի էն տեսակ  աղջիկ ունի,
 
:Որ  ամեն  մի բան կարժի:
 
:էդ  աղջիկ հուր հրեղեն  եր,
 
:Արևուն  կասեր.  «Դու  դուրս  մի  գսւ,
 
:Ես  եմ,  որ կամ  էսւոեղ»:
 
:Գիշեր ցերեկ չուտեր,  չխմեր,
 
:Հա նրա շենք ու շնորհքին  աչքեր:
 
:Բերդի  գլուխ  որ  կըքելեր,
 
:Արևու նման  փել  կիդեր,
 
:Մարդու վրա որ Կիրիշկեր,
 
:Խելք  կըմաղեր,  սիրտ  կըդաղեր:
 
:էն աղջիկ մենակ քեզ է  արժան,
 
:Դու էլ ինչ խալիֆ  Բաղդաղու,
 
:Որ էնոր քեզ կնիկ չառնես:
 
:Խալիֆի  աչքեր փել  տվին,  վառվան,
 
:Սիրտ կրակ ու բոց ընկան,
 
:Կանչեց ուզընկաններ,  ասաց.
 
:— Գացեք,  Ծովինար ուզեք ինձ համար:
 
:Ուզընկաններ էկան,  ասին.
 
:— Թագավոր,  քո  աղջիկ  ւոաս  խալիֆին:
 
:Գագիկ  թագավոր  ասաց.
 
:— Ես  հայ  եմ,  էն՝  արաբ,
 
:Ես խաչապաշտ  եմ,  էն  կռապաշտ,
 
:Ինչպես իմ աղջիկ  տամ  էնոր.
 
:Չէ,  էդ էլնելու բան չէ,
 
:Ես իմ աղջիկ չեմ տա էնոր:
 
:Ուզրնկաններ  ասին.—  Թագավոր,
 
:Խաթրով էղնի տի տաս,
 
:Կովով էղնի  ւոի  տաս:
 
:Թե քո  աղջիկ  չտաս,
 
:Քո թախտ  ու թագ կավիրենք,
 
:Քո  ազգ ու տակ  սրի կըտանք,
 
:Քո երկիր քար ու քանդ կանենք:
 
:Գագիկ  ասաց.—  Կռիվ կանեմ, չեմ տա:
 
 
 
3
 
 
 
:Ուզընկաններ դարձան,  գացին Բաղդադ:
 
:Խալիֆ  զորք,  զորապետ կանչեց,  ասաց.
 
:— Գագիկ թագավոր  Ծովինար չի  տա.
 
:Ես  էլ իմ ցեղից  աղջիկ չեմ առնի:
 
:Ելեք,  էրթանք Հայաստան
 
:Աղջիկ  կըտա,  կըտա, չի  տար,
 
:Քար քաղենք,  ավազ մաղենք,
 
:Ինչ կա, չկա առնենք, դառնանք՛
 
:էլան, ընկան ճամփա,
 
:էկան հայոց թագավորի վրա,
 
:Ինչպես մորեխ՝ քաղաք բռնին, նստան:
 
:Խաբար  տվին,  ասին.—  Գագիկ թագավոր,
 
:Քո  աղջիկ  տուր տանենք,
 
:Թե չէ,  քար քաղեն՛ք,  ավազ մաղենք,
 
:Ինչ կա, չկա, կառնենք, կերթանք:
 
:Թագավոր էլավ դուրս,  ինչ տեսավ.
 
:Քանց աստղ երկինք՝ զորք է թափվե:
 
:Կռիվ արին, շատ զորք սպանին,
 
:Շատ կոտորեցին, ջարդին իրար:
 
:Շատ կնանիք անմարդ մնացին,
 
:Շատ հարսներ՝ անփեսա.
 
:Շատ մերեր անորդի մնացին,
 
:Շատ որդիներ    անհեր,  անմեր,
 
:Գեղեր  ավերվան,  բերդեր կորան,
 
:Արուն էլավ հեղեղ՝  գնաց,
 
:Ծուխ ու  մուխ  աշխարք բռնեց:
 
 
 
:Ծովինար էլավ վեր բերդին,
 
:Կոտորած տեսավ, միտք էրեց,
 
:«Որ իմ հեր իմանար էս բան,
 
:էսքան մեղք արունք չէր գցի իմ վիզ,
 
:Իմ  պատճառով էս  ամեն  տի  սպանեն,
 
:Քար տի քաղեն, ավազ մաղեն,
 
:Վերջ տի գան, ինձ զոռով տանեն:
 
:Աղեկ է՝ ես էրթամ, կորչեմ,
 
:Քանց իմ հոր երկիր ավերվի»:
 
:Լալով գնաց հոր  դիվան,  ասաց.
 
:— Հայրիկ թագավոր,  ին չ կըմտածես:
 
:Հեր պատասխան Էտու,  ասաց.
 
:— էն կըմտածեմ,  որ էս կո֊իվ,  կոտորած
 
:Խալիֆ կուզի մեր երկիր քանդի,
 
:Քեզի համար է կանեն.
 
:Խալիֆ կուզի մեր երկիր քանդի,
 
:Զամեն սպանի, քեզի առնի տանի:
 
:Թե իմ աղջիկ  տամ, լի էղնի,
 
:Չէ,  էն  արաբ է, ես հայ:
 
:Ծովինար խաթուն ասաց.
 
:— Հայրիկ,  որ ես խալիֆին չառնեմ, 
 
:Իմ պատճաոով զըմեն  տսպանի,
 
:Աղեկ  է՝  ես էրթամ,  վերջանամ,
 
:Քանց ուրիշ մարդու բան էղնի,
 
:Քանց մեր ազգ վերջանա,
 
:Քւսնց Հայասւոան  աշխարք  ավերվի:
 
:Հայրիկ,  ինձ տուր խալիֆին,
 
:Խալիֆ թող գա, ինձ տանի:
 
 
 
:Գագիկ թագավոր չէր  ուզի էդ բան.
 
:Տեսավ ճար, հնար չկա,
 
:Արուն  դաշտ բռնե,  կերթա.
 
:Կանչեց իր  մարգեր,
 
:Կանչեց Թորոս իշխան,
 
:Կանչեց ժողովուրդ,
 
:Սինոդ արեց,  ասաց.
 
:— Ւ՞նչ կասեք,  մեր  աղջիկ  տանք,
 
:Թե կռիվ անենք:
 
:Ս եկ  թև ասաց.—  Չենք  կարա  –կռիվ անենք,
 
:Խալիֆ  զորընդեղ թագավոր է.
 
:Մեր ազդ սրի է քաշե,
 
:Մեր  երկիր քար ու քանդ կանե:
 
:Աղջիկ  է՝ տանք,  առնի,  էրթա:
 
:Մեկել թև ասաց,—  էն  կռապաշտ  է,
 
:Մեր աղջիկ չենք տա,  կռիվ կանենք:
 
:էդտեղ Թորոս իշխան  ասաց.
 
:— Գագիկ թագավոր,  ժողովուրդ կուզե:   
 
:Կռիվ անե,  աղջիկ չտա,
 
:էն քեզ պատիվ կանե:
 
:Համա լավ է՝ աղջիկ մի վերջանա,
 
:Քանց թե  ազգ մի կորչի:
 
:Արի  աղջիկ  տանք  տանի,
 
:Մենք չենք կարա կռիվ անենք:
 
:Գագիկ թագավոր  ասաց.
 
:— Ծովինար կոտորած չի ուզե,
 
:էն էլ կասի, «էավ է՝ ես կորչեմ,
 
:Քանց ազգ մի,  ժողովուրդ մի վերջանա»:
 
:էդտեղ խորհուրդ արին նորեն,  ասին,
 
:— Շատ խելոք կասե Ծովինար,     
 
:Խաբար  արեք խալիֆային,
 
:Թե կտանք,  արի տար.
 
 
 
:Էդ ժամանակ Ծովինար Էկավ,
 
:Կայնավ դիվան,  ասաց.
 
:— Ես չեմ ուզի մեր ազգ վերջանա, 
 
:Ինձ տվեք խալիֆին,  էրթամ,
 
:Ւ մ բախտն էլ թող էսպես էղնի:
 
:Գագիկ թագավոր իջավ թախտեն,
 
:Ծովինար գրկեց, ճակատ  պագեց,
 
:Մեկելներ է լ ձեն բռնին, ասին.
 
:— Ապրես,  զորանաս Ծովինար,
 
:Դու ազատ  արիր մեր երկիր,  մեր ազգ:
 
:Ծովինար նորեն ասաց,
 
:— Ես պայման ունեմ, Հայրիկ,     
 
:Իմ պայման խալիֆին ասա,
 
:Թե կըկատարի, կերթամ հարս,
 
:Թե չի կատարի, չեմ էրթա:
 
:— Ի՞նչ պայման,— հարցուց թագավոր:
 
:— Հայրիկ թագավոր,—  ասաց Ծովինար,   
 
:— Խալիֆի առաջ պայման դիր,
 
:Որ ինձ հետ քահանա մի տիգա,
 
:Առավոտ, իրիկուն ժամ ասի:
 
:Ես աղոթք անեմ, մնամ մեր հավատին,
 
:էն  կռքեր  պաշտի,  մնա  իր  հավատին:
 
:Ինձ հետ  մեկ խդամ  էլ  տի  գա,
 
:Որ ինձ շահի,  իմ առաջ բանի:
 
:Մեկ  էլ՝ ինձ համար ջոկ  պալատ  շինի,
 
:Ւնձի  պալատի  մեջ  դնի,
 
:Յոթ տարի  մոտ ինձ չգա,
 
:Իմ կողվենք չմտնի:
 
 
 
:Գագիկ թագավոր  կանչեց խալիֆին,  ասաց.
 
:— Ես  հետ քեզ կռիվ չեմ անի, 
 
:Իմ  աղջիկ  Ծովինար կըտամ քեզ,
 
:Համա,  թագավոր,  պայման  կըդնեմ՝
 
:Հետ իմ  աղջկա քահանա մի  տի  գա,
 
:Առավոտ,  իրիկուն  ժամ  ասի,
 
:Էն  աղոթք  անի,  մնա իր հավատին,
 
:Դու կուռք պաշտես,  մնաս քո հավատին:
 
:Էնոր հետ մեկ խդամ Էլ  տի  գա,
 
:Որ շահի,  պահի,  Էնոր առաջ բանի:
 
:Էնոր համար ջոկ պալատ  տի շինես,
 
:Ինք դնես մեջ պալատին,
 
:Յոթ  տարի  Էնոր  մոտ  չերթաս,
 
:Էնոր կողվենք չմտնես:
 
:Կռապաշտ թագավոր ասաց.
 
:— Ես քենե  հարկ չեմ  սւռնի,
 
:Քեզ հետ  էլ կռիվ չեմ անի,
 
:Քո աղջիկ Ծովինար տուր ինձ,
 
:Ւմ անուն թող Էնոր վրա էղնի,
 
:Թող ինձ ասեն Հ.այոց փեսա, բավ է,
 
:էլ ուրիշ բան պետք չէ,
 
:Ամեն  պայման  կըկատարեմ:
 
 
 
4
 
 
 
:Գագիկ էլավ ձեռ,  ոտ  արեց,
 
:Պատրաստութեն տեսավ,
 
:Ծովինար տվեց խալիֆին:
 
:Խալիֆ  Ծովինար առավ,  գացին,
 
:Հասան  Նորագեղա  դաշտ,
 
:Վրաններ զարկին, նստան:
 
:Գագիկ էդտեղ ուներ  ամառանոց,
 
:էդ տեղաց անուն Չիլի էր,
 
:Հոտավետ,  անուշ  արոտներ  կար,
 
:Ծաղիկներով,  մարզերով զարդարված:
 
 
 
:Ծովինար խաթուն շատ  էր  տխուր,
 
:Արուն արցունք կը թափեր,
 
:Համա ինչ  աներ,  ձեռին  ճար չկար,
 
:Անճարն էր կերե բանջար:
 
 
 
:Ուզեց  սիրտ բացվի,  թեթևնա,
 
:Խնդիրք արավ խալիֆին, ասաց.
 
:—  Թող  տուր,  էրթամ,  թագավոր,
 
:Մեր  դաշտեր  ման  գամ,
 
:Մեր  սարեր  տեսնեմ,  մեր  ջրեր խմեմ,
 
:Նոր  դառնամ,  էրթամ օտարութեն:
 
:Թագավոր ասաց.— Քեզ հրաման է,
 
:Գնա,  ման  արի,  դարձի:
 
:Ծովինար խանում էլավ,
 
:Առավ քեռմեր,  աղջիկներ,  գացին,
 
:Ման էկան մինչև իրիկուն:
 
:Աղջիկ  տեսավ    աշխարք լուս արեգակ  կա,
 
:Ծառ ու  ծաղիկ, թոչունք կան,
 
:Ամեն  մարդ հետ իր  գործին,
 
:Ոմանք հետ իրենց ջրին, ոչխարին,
 
:Ոմանք էլ հետ իրենց  ռանչպարութենին:
 
:Աղջիկ միտք  արեց,  ասաց.—  Հե՜յ-վա՜խ,
 
:Էսքան լուս  աստևոր  կար  աշխարք,
 
:Էսքան  մարդ,  անասուն,  ես չէր իմացե:
 
:Գնացին Հիլի վանք ուիտ:
 
:Աղոթք արին,  էլան,
 
:Տեսան՝  ներքև  կապուտ  ծով,
 
:Իջան  ծովի  պռունկ՝  ման  գան:
 
:Ծովինար  ասաց.—  Աղջիկներ,  դուք  գացեք,
 
:Ձեզ համար քեֆ արեք,  դարձեք:
 
:Զինք խդամի հետ ծովն ի վեր գնաց.
 
:Մի քարափ  տեղ  կայնավ,  տեսավ՝
 
:Ծովին  տուտ ու տակ չկա:
 
:Ուզեց իրեն  գցի  ծով,
 
:Համա վախեցավ,  հետ կայնեց:
 
:Շատ  նեղեցավ աղջիկ՝ ման  գալով.
 
:Էնոր խդամ շատ  ծարվեցավ,
 
:Ւնքն  Էլ  ծարվեցավ,  ասաց,
 
:«Իջնամ պուտ մի ջուր խմեմ»:
 
:Ւջավ բուռ մի ջուր  աոավ բերան.
 
:Ծովի ջուր աղի էր,  թափեց:
 
:— Էս ծովի ջուր շատ  է  աղի,—  աւււսը,—
 
:Երանի աղբուր էղներ,
 
:Խմեր, իմ սիրտ հովաներ: Ւնք,  քեռմեր շատ ման  էկան,
 
:Քարերի  մեջ ջուր չգտան:
 
:Ծովինար խաթուն  ասաց.
 
:—  Աստված,  դու մեկ  աղբուր բուսցես,
 
:Ես խմեմ,  իմ սրտի պապակ  անցնի:
 
:Մեկ  Էլ իրիշկեց ծովի մեջ,
 
:Տեսավ՝ մի կապուտ քար Էլավ դուրս,
 
:Սիպտակ  աղբուր էդ քարից կըբխեր,
 
:Ջուրն  Էլ  էդ քարի բոլոր բոներ  էր:
 
:Մարդ առանց հալավ հանելու,
 
:Չէր կարա էրթա էդ աղբուր:
 
:Էլավ շորեր եհան,  գնաց էդ աղբուր,
 
:Մեկ բուռ լիք ջուր խմեց,
 
:Մեկել բուռ լավ չլցվավ,
 
:Մի քիչ կիսատ էր,  մի քիչ պղտոր,
 
:Էտ Էլ  խմեց,  աղբուր կտրավ:
 
:Լալով մեջ իր գլխուն էտու.
 
:«Հեյ վա խ,—  ասաց,— ինչ մեղավոր էր,
 
:Որ  աղբուր իմ առջև կտրա:
 
:Էն չէր  դիտեր,  որ ինք
 
:Էդ երկու բուռ ջրից Հղացավ:
 
:Քեռմեր,  աղջիկներ առավ,
 
:Ետ  դ արձավ, էկավ վրան:
 
:Մնացին,  առավոտ բացվավ,
 
:Խալիֆ  առավ  Ծովինար,  իր  զորք,
 
:Բռնեց  Բաղդադ քաղքի  ճամփան:
 
:Գնաց,  հասավ իր քաղաք,
 
:Սազեր  տվեց  ածել,  թմբուկ  տվեց  զարկել,
 
:Յոթ օր, յոթ գիշեր հարսնիք  արավ:
 
:Հեւոո  մեկ ջոկ  պալատ շինեց,
 
:Ծովինար խաթուն  ղրեց  մեջ,
 
:Քեռմեր,  քահանան  դրեց  կողքին,
 
:Հաց, ջուր ճամփեց,  ասաց.
 
:— Պալատից  դուրս չելնեք:
 
:Ծովինար էլավ,  յոթ դուռ փակեց,
 
:Սև կապեց  գլխին,  սուգ արավ:
 
 
 
5
 
 
 
:Մեկ-երկու օր անցավ,
 
:Կռապաշտ թագավոր  գիշեր էլավ,
 
:Գնաց  մոտ  Ծովինար,  ասաց.
 
:— Էսօր ես քե մեհվան եմ:
 
:Ծովինար խաթուն  ասաց.
 
:— Չէ՞,  մենք պայման  ենք կապե,
 
:Յոթ տարի պետք է  առանձին մնամ:
 
:Կռապաշտ թագավոր  ասաց.
 
:—  Ես յոթ տարի չեմ դիմանա:
 
:Ծովինար խաթուն  ասաց.
 
:—  Խալիֆ,  մենք հայ ենք,  դու արաբ,
 
:Մեր օրենքով էնպես է,
 
:Որ մինչև տարին չբոլորի,
 
:Հրամանք չկա իմ քով գաս:
 
:Կռապաշտ թագավոր ասաց.
 
:—  Ես չեմ կարա  տարի մի դիմանա:
 
:— Ծովինար  ասաց.—  Ի՞նչ կա,  քո  տուն չավրի
 
:Հարուր,  պակաս մեկ,  կնիկ  ունես,
 
:Օրական մեկի մոտ էրթաս,
 
:Տարին  կանցնի,  կըգաս մոտ ինձ:
 
:Կռապաշտ  թագավոր ասաց. —
 
:Հա, լավ կասես, ներող էղնիս:
 
:Պալատից  դուրս էկավ,  գնաց,
 
:Չէր  ուզի  Ծովինար  նեղենար,
 
:Դե, թագավորի աղջիկ էր, չէ՞:
 
 
 
:Ծովինար պալատի մեջ կապրեր,
 
:Համա  սիրտ կըմղկտեր,  կըկարոտեր  երկիր:
 
:Էդպես  ժամանակ  մի  անցավ,
 
:Իմացավ, որ ինք էրեխով է,
 
:Իմացավ՝ էն  ծովի ջրից  է,
 
:Խալիֆին բան չասաց:
 
:Խալիֆ իրեն  դես ու դեն  տվեց,
 
:Շատ  կուչ ու  ձիգ  արավ,
 
:Չդիմացավ,  որ տարին  անցներ,
 
:Էկավ Ծովինարի սենեկ,
 
:Կուղեր  մտներ կողվենք,
 
:Ծովինար ասաց,—  Թագավոր,
 
:Ես  մեր  ղրքեր կարդացեր  եմ,
 
:Մհր գրքեր կասեն,
 
:Մինչև թամամ տարի չանցնի,
 
:Ւրավունք չկա՝ մարդ կնկա մոտ  էրթա:
 
:Ասաց.—  Որ  էդպես  է,  դու կայնի  հերդիկ,
 
:Հետ ինձ խոսա,  իմ սիրտ բացվի:
 
 
 
                6
 
 
 
:Քանի  մի  ժամանակ  անցավ,
 
:Ծովինարի ոտ ծանրացավ,
 
:Էլ չկարաց թաքուն պահեր:
 
:Մի օր էլ սենեկապետ
 
:Որ հաց,  ջուր կըտաներ էնոր,
 
:Ջուղաբ տարավ թագավորին,
 
:Թե, բա էսպես֊էսպես,
 
:Էդ քո  կին  Ծովինար ծոցվոր է:
 
:Դու կասեր՝ չուր տարի մի
 
:Չէմ էրթա մոտ էնոր,
 
:Էս ի՞նչ բան է, ի՞նչ կասես:
 
:Խալիֆ էդ լսավ,  ոտ  էզար  գետին,
 
:Փրփրավ,  կատղավ  ասաց,
 
:—  Ես քո քով չեմ էկեր,
 
:Քո կողվենք չեմ մտեր,
 
:Համա քո ոտ  ծանրացեր է,
 
:Էս ի՞նչ բան  է:
 
:Ծովինար ասաց.—  Տո, քո տուն չավրի,
 
:Դու զոռբաղաստ  մարդ ես,
 
:Էնօր, որ ինձ հետ զրուց արիր,
 
:Քո բերնի  զոլ դիպավ ինձ, էն  օրվանե  ծոցվոր  էղա:
 
 
 
:Խալիֆ  գնաց դիվան նստեց,
 
:Կանչեց  վեզիր,  մեծամեծներ,
 
:Մեջիլս արեց ասաց.
 
:—  Բա չեք ասի,  էսպես -էսպես բան:
 
:—  Խալիֆան ապրած կենա,—  ասաց վեզիր,—
 
:Հրաման տուր,  գլուխ կըտրենք:
 
:Խալիֆան  կանչեց  դահիճ,  ասաց,
 
:—    Գնա,  Ծովինարի  գլուխ  կըտրե:
 
:Դահիճ գնաց  պալատ,  ասաց.
 
:—  Խալիֆան հրաման արե,
 
:Ես քո վիզ տի կըտրեմ:
 
:Ծովինար խաթուն  ասաց,
 
:—  Ձեր թագավորին  դատաստան չկա՞,
 
:Դէ՞ էրեխով կնկա վիզ կտրել,
 
:Երկու հոգու վիզ կըտրել է:
 
:Անասուն,  ինչ անասուն  է,
 
:Որ ոտ  ծանրանա, իրավունք չկա վիզ կըտրեն:
 
:Չէ՞,  վերն  աստված կա,
 
:Խելքն էլ լավ բան է:
 
:Ձեր թագավոր թող դադրի,
 
:Ինձ ժամանակ  տա,
 
:Ես իմ էրեխեն բերեմ,
 
:Նոր իմ գլուխ կըտրեք:
 
:Թե որ հարցուցեք,—  ասաց,—
 
:Իմ հոր տնեն ինչ էկեր եմ,
 
:Անարաւո  եմ էկե,  անմեղ  եմ էկե,
 
:Մինչև էսօր էլ անարատ եմ:
 
:Ինչ էղեր է, աստծու է,
 
:Իմ էրեխեն չրից է բհամ էկե:
 
 
 
:Դահիճ գնաց  դիվան,  ասաց.
 
:—  Թագավոր  ապրած կենա,
 
:Ծովինար խաթուն ինձ
 
:Էսպես-էսպես ասաց:
 
:Թագավոր հարցուց—  Ի՛նչ կասեք:
 
:Վեզիր ասաց,—  Աղեկ է ասեր  Ծովինար:
 
:Մենք տի մեղավոր գլուխ կտրենք.
 
:Մինչև էրեխեն չծնվի.
 
:Իրավունք չկա էնոր սպանել;
 
:Թագավոր  ասաց,—  Լա՛վ,  հրամանք է, թող ապրի՛
 
:Մենակ վարավուրդ արեք
 
:Պալատից չելնի  փախչի:
 
 
 
                7
 
 
 
:Մնաց, ինն ամիս, ինն օր, ինը ժամ,
 
:Ինն րոպեն  թամամեց,
 
:Ծովինար չոքեր էտու գետին,
 
:Բերեց էրկու տղա,  էրկու ճրագ,
 
:Մեկը ջոչ,  մեկը՝ պստիկ:
 
:Էնոնց ճկույթ ու մազեր ոսկի էր:
 
:Իմացավ՝ ջոջ տղեն լիք բուռ ջրից  էր,
 
:Պստիկ  տղեն՝ կիսատ բուռ, պղտոր ջրից:
 
:Մելիքսեթ քահանեն կանչին, էկավ,
 
:Տղեկներ թոնդրան վրա կնքեց.
 
:Ջոչ տղի անուն դրեց Սանասար,
 
:Պստիկ տղի անուն    Բաղղասար:
 
 
 
:Խաբար տարան խալիֆային,
 
:Թե՝ քե ջուխտ մի լաճ էղավ:
 
:Խալիֆ ասաց.— Իմ արնից չեն.
 
:Կանչեց դահիճ, հրաման էտու.
 
:—  Էրթաս,  Ծովինարի վիզ կտրես՝ գաս:
 
:Դահիճ գնաց մոտ Ծովինար,  ասաց.
 
:—  Խալիֆի հրաման  է,  քո վիզ կտրեմ:
 
:Ծովինար խաթուն  ասաց.
 
:—  Ձեր թագավոր դատաստան,  օրենք չունի՞,
 
:Ձեր թագավորին խելքի կտոր չկա՞,
 
:Ծծկեր տղեք ի՞նչպես կապրեն,
 
:Թե որ իմ գլուխ կտրեք:
 
:Թողեք երեխեք մեծացնեմ,
 
:Ւրենց  ձեռ իրենց բերան հասուցեմ,
 
:Նոր թագավոր գա իմ վիզ կտրի,
 
:Ես հո էստեղից չեմ կարա փախնիմ:
 
 
 
:Դահիճ դարձավ պալատ,  ասաց,
 
:—  Թագավոր  ապրած կենա,  Ծովինար կասի.
 
:«Ձեր թագավոր դատաստան,  օրենք չունի՞,
 
:Ձեր թագավորին խելքի կտոր չկա՞,
 
:Ծծկեր  տղեք ինչպես  կապրեն,
 
:Թե որ իմ գլուխ կտրեք:
 
:Թողեք,  երեխեք մեծացնեմ,
 
:Իրենց  ձեռ իրենց բերան հասուցեմ,
 
:Նոր թագավոր գա իմ վիզ կտրի,
 
:Ես հո էստեղից չեմ կարա  փախնիմ»:
 
 
 
:Խալիֆան կանչեց վեզիր,  ասաց.
 
:—  Ծովինար էսպես-էսպես ասեր է.
 
:Դու ի՞նչ կասես, ի՞նչ անենք:
 
:Վեզիր  ասաց,—  Խալիֆան ապրած կենսյ,
 
:Ծովինար  աղեկ  ասեր է,
 
:Արի,  տաս  տարի ժամանակ տուր,
 
:Տղեք պստիկ են, մեծանան,
 
:Իրենց ձեռ իրենց բերան հասնի,
 
:Նոր էնոր վիզ կտրենք.
 
:Էն էս  տեղից ուր տի փախնի:
 
:Խալիֆ ասաց.—  Լա՛վ, թող մեծանան:
 
:Քանի մի ժամանակ  անցավ:
 
:Հողածին թե տարով կըմեծանա,
 
:Էդ ճժեր օրով կըմեծանան.
 
:Ինչ էղան յոթ տարեկան՝
 
:Ինչպես տասնչորս տարեկան:
 
:Չէ՞ էդոնք  ազնավուր  ազգ են,
 
:Ջրից  են բհամ  էկե:
 
:Մեկ օր իրենց մոր ասին.
 
:—  Մարե, մեզ դուրս տար,
 
:Մենք էստեղ չենք կարա մնա:
 
:Ծովինար խաբար ղրկեց խալիֆին,  թե
 
:«Մենք հա՞վք ենք՝ դրեր ես վանդակ,
 
:Մենք բռնավո՞ր ենք՝ դրեր ես բանտ,
 
:Չէս թողնի տանից դուրս էլնենք,
 
:Արև էրես  տեսնենք»:
 
:Խալիֆ ասաց.—  Թողեք էլնեն, ման գան:
 
 
 
:Լուսուն Ծովինար կանչեց տղեկներ,  ասաց.
 
:—  Թագավոր հրաման տվե, գացեք:
 
:Տղեկներ էլան,  գացին քաղքի մեջ,
 
:Տեսան  ճժեր  կըխաղան,
 
:Ասին,—  Տղեկներ,  մենք լե խաղանք:
 
:Ասին.—  Էկեք, խաղցեք:
 
:Մեկ իրեն ընկեր բռնեց,  մեկ լէ իրեն,
 
:Ընկան մեջտեղ խաղցան:
 
:Ում դիպան՝ ձեռ, ոտ ջարդին,
 
:Գլուխ  օլրտին,  մեջք կոտրին,
 
:Սանասար սիլլա մի  եզար վազրի լաճուն,
 
:Գլուխ թռավ, ջլեր մացին կախ:
 
:Լաց-կոծ ընկավ քաղքի մեջ,
 
:Էնոնց հեր,  մեր հերսոտան,
 
:Գացին  գանգատ,  ասին.
 
:—  Էս ինչ պատիժ է, խալիֆ,
 
:Քո տղեկներ,  մեր էրեխեք ջարդին,
 
:Էդոնք հանե քաղքից, խրկե,
 
:Թե չէ մենք կրթորկենք, կերթանք:
 
:Խալիֆ  դարձավ    էնոնց  ասաց. - 
 
:Գացեք, էլ չեմ թորկի.–
 
:Խալիֆ տղեկներ կանչեց դիվան,
 
:Էրիշկեց, Էնոնց պետութեն որ տեսավ,
 
:Էնոնց խոսք ու զրուց որ լսեց,
 
:Վախեցավ,  էնոնց մոտեն
 
:Ճամփեց, գնացին տուն:
 
:Հետո միտք արավ իր մեջ.
 
:«Ես էդ տղեկներ տի սպանեմ,
 
:Թե չէ էսոնք ջոջանան,
 
:Իմ մորուսից տի կախվեն»:
 
 
 
            8
 
 
:Անցան  օրեր,  տարիներ,
 
:Տղեկներ նորեն Էլան փողոց,
 
:Հետ ուրիշ ճժերու ճան խաղցան:
 
:Էնոնց ճաներ տարան,  կռիվ ընկավ,
 
:Ճժեր ասին.—  Դուք բիճ եք, դուք բիճ Էք,
 
:Ինչի Էք էկե մեր մեջ,
 
:Դարձեք,  գացեք ձեր տուն:
 
:Երբ Էնոնց խոսք լսին,
 
:Լալով դարձան տուն,
 
:Իրենց թալին իրենց մոր գոգ,  ասին.
 
:—  Մարե, մեզ ասա՝ ո՞վ Է մեր հեր,
 
:Ճժեր մեՁ բիճ կրկանչեն:
 
:Մեր ասաց.—  Որդի,  ձեր հեր խալիֆն Է:
 
:- ՉԷ,֊  ասին,֊–  Էն թե մեր հեր եղներ,
 
:Ճժեր մեզ բիճ չեն կանչեր:
 
:Շատ որ խնդիրք  արին, լացին,
 
:Մեր մեղքացավ,  ասաց.
 
:—  Որդիք,  ղադրեք չուրի առավոտ,
 
:Ձեզ կըւտանեմ,  ձեր հոր տեղ շանց կըտամ,
 
:Ձեր հոր զրուց կանեմ:
 
 
 
:Առավոտուն  Ծովինար խդամին ասաց.
 
:—  Առ տղեկներ,  Էրթանք ծով,     
 
:Քիչ մի սեյր անենք,  դառնանք:
 
:Էլան,  առան տղեկներ,  գացին,
 
:Հասան  ծովի  պռունկ,  Սանասար ասաց.
 
:—  Մարե,  դե  իմ հոր  տեղ  շանց  տուր,
 
:Իմ  հոր  զրուց  արա,
 
:Թե չէ, քե ծով կըթալեմ:
 
:Մեր ասաց.—  Ռրդիք,  դուք հեր չունեք:
 
:Սանասար ասաց.—  Մարե,  ի՞նչ կասես,
 
:Մենք հո քարի, քոլի տակեն չենք էլե:
 
:Սեր ասաց.—  Մի ժամանակ մեր  երկիր
 
:Քեռմեր,  աղջիկներ  առա,
 
:Գացի Հիլի  վանք  ուխտ:
 
:Աղոթք  արինք,  պրծանք,
 
:Էլանք  դուրս,  տեսանք,                                       
 
:Ներքև կապուտ ծով:
 
:Իջանք  ծովի պռունկ,  նստանք:
 
:Իրիկուն  տուն  դարձին,  ասի.
 
:—  Աղջիկներ,  դուք  քելեք  էնտեղ,
 
:Ձեզ համար քեֆ արեք:
 
:Աղջիկներ  անցան  սարի թիկունք,
 
:Ես,  քեռմեր  ծովու բերան  վեր  գացինք:
 
:Գացինք, քարոտ  տեղ մի կայնանք,
 
:Տեսա՝ ծովին  տուտ ու տակ չկար,
 
:Հա լափին  կըտար,  կրծիծղար:
 
:Շատ ման  գալեն նեղացեր էր,
 
:Ծարվեցա,  ուզի ջուր խմեմ:
 
:Ծովի ջրից խմա, շոռ էր, թափի,
 
:Ասի,  ով տեր,  աղբուր մի  սարեր,
 
:Խմենք, մեր սիրտ հովաներ:
 
:Ասելուն պես  ծով բացվավ,
 
:Իրիշկի մեջ  ծով կապուտ քար մի.
 
:Մի  սիպւոակ  աղբուր էդ քարից  կըթալի:
 
:Ծովի ջուր քարի բոլոր բռներ էր.
 
:Մարդ առանց հալավ հանելու,
 
:Չէր կարա էրթա էդ ջուր խմի:
 
:Ես շորեր հանի,  գացի  էդ աղբուր,
 
:Բուռս տարա, մի բուռ լիք ջուր խմա,
 
:Մեկ էլ տարա, լավ չլցվավ,
 
:Բուռս մնաց կիսատ,
 
:Ջուրն  էլ քիչ պղտոր  էր,
 
:Էդ կիսատ բուռն  էլ  խմեցի,  աղբուր կտրավ:
 
:Աստված ձեզ  էն ջրից է  տվե ինձ.
 
:Դու էն լիք բուռ ջրից ես,
 
:Բաղդասար՝ կիսատ բուռ պղտոր ջրից:
 
:Սանասար  ասաց,—  Մենք մեր ծնունդ իմացանք.
 
:Դե, արի, դու էլ  քո էութեն ասա,
 
:Կերևա դու հեր,  մեր ունիս:
 
:Ծովինար ասաց,—  Որդիք,
 
:Ես Հայոց Գագիկ թագավորի աղջիկն  եմ:
 
 
 
:Շատ  ժամանակ անցավ:
 
:Տղեկներ վարավուրդ արին,  տեսան
 
:Իրենց մեր օր ավուր կըկոտրվի:
 
: —  Մարե,—  ասին,— քե ի՞նչ է էղեր,
 
:Որ դու օր ավուր կըկոտրվիս:
 
:Քո  աչից  արտասունք չի ցամաքի:
 
:Մենք կը տեսնենք՝ ծովի աղբուր
 
:Քեզ տվեր է ջուխտակ  տղա,
 
:Դու էլ թագավորական կին,
 
:Ոչ  մի բան  պակաս չունես,
 
:Էկո  նայենք՝ քո  դարդ ի՞նչ է,
 
:Որ օր  ավուր կըկոտրվիս:
 
:Մեր դարձավ,  ասաց լաճերուն,
 
:—  Ա՜յ  որդիք,  ես չկոտրվիմ,  ո՞ր կոտրվի,
 
:Էսօր, էգուց է մնացեր,
 
:Որ խալիֆ գա,  մեր վիզ կտրի:
 
:Սանասար դարձավ մեր,  ասաց,
 
:—  Մարե,  էդպես բա՞ն  էլ  կա:
 
 
 
:Էրկու օր անցավ,
 
:Տաս տարին էկավ լրացավ.
 
:Խալիֆ  կանչեց  դահիճներ,  ասաց,,
 
:—  Գնացեք,  էնոնց վիզ կտրեք:
 
:Սանասար,  Բաղդասար քուրսու տակ նստուկ,
 
:Կասեն կըծիծղան,  կըխնդանան,
 
:Մեր մեկել սենեկ կըծկվուկ,
 
:Այլուխ աչքերուն Կիլա:
 
:Ներս գիկան դահիճներ,  կասեն,
 
:—  Հիմակ ձեր վիզ տի կըտրենք:
 
:Ծովինար  կասի.—  Իմ վիզ կտրեք,
 
:Համա տղեկների վիզ մեք կտրի,
 
:Բա  ձեր  ձեռ կերթա՞ վեր իմ տղեկներ:
 
:Դահիճներ ասին,—  Մեր ձեռ չերթա,
 
:Համա  մենք ի՞նչ անենք,
 
:Խալիֆան  է հրաման տվե:
 
:Ծովինար լալով ասաց,
 
:—  Մի քիչ ցած խոսեք,
 
:Տղեկներ չլսեն,  վախենան.
 
:Թող ծիծղան, խնդանան,
 
:Դուք էլ նստեք,  դինջացեք:
 
:—  Չէ,  ասին,  մեզ իրավունք չկա նստել.
 
:Շուտ  արեք,  էրթանք դուրս,
 
:Թե չէ էստեղ ձեր վիզ կտրենք,
 
:Արուն  սենեկի մեջ կըթափի:
 
:Ծովինար  տեղից ժաժ չեկավ:
 
:Դահիճ բոռաց,  ասաց.—  Շուտ արեք:
 
:Ջենն ընկավ Սանասարի ականջ,
 
:Դուռ էբաց,  տեսավ  քանի մի մարդ,
 
:Թրեր  հանած,  կայներ  են  ււենեկի  մեջ.
 
:Ասաց.—  Ւ՞նչ մարդ եք,  ի՞նչ կուզեք:
 
:Ծովինար թաքուն  աղաչեց,  ասաց.
 
:—  Իմ տղեկներ չասեք,
 
:Թե  էկեր  եք մեր  վիզ կտրեք:
 
:Էնոնց  տնից  դուրս հանեք,
 
:Մեկ կայնի էն կող, մեկ էն կող.
 
:Ջարկեք,  էնոնց վիզ թռուցեք,
 
:Որ էնոնք չտեսնին, վախենան:
 
:Ապա,  դահիճներ,  կաղաչեմ,
 
:Առաջ ինձ սպանեք,  նոր խմ տղեկներ:
 
:Դահիճներ ասին,– Դե, էլ էրթանք:
 
:Ծովինար էլավ, տերթեր,
 
:Սանասար ասաց.—  Մարե,  ուր տերթաք:
 
:—  Մենք տերթանք դուրս,  դառնանք:
 
:—    Մարե, ինձ ասա,
 
:Մինչև էսօր  դու բռնավոր էր, էսօր մի բան  կա,  որ քե կըտանեն:
 
:Սանաււար չեթող  էրթա,  ասաց.
 
:—  Էդ ինչ է,  մարե,  որ ինձ չես  ասի:
 
:Մոր սրտին դիպավ,  ասաց,
 
:—  Որդի թե կուզես իմանաս,
 
:Խալիֆան  ղրկե,  որ  մեր վիզ կտրեն:
 
:Ասաց. —  Կտրող  ո՞վ Է:
 
:Ասաց.—  Էս  դահիճներ:
 
:Մոտեցավ դահճին, բոռալով ասաց,
 
:—  Դու ես մեր վիզ կտրող:
 
:Դահիճ ասաց..—  Խալիֆի հրաման Է,
 
:Ձեր վիզ  տի  կտրեմ:
 
:Սանասար  սիլլա մի  Էզար դահճին,
 
:Գլուխ թռավ,  ջանդակ  մնաց  կայնուկ,
 
:Էն  մեկել  էդ որ  տեսավ, փախավ,
 
:Գնաց,  խալիֆային  ասաց.
 
:—  Քո լաճ սիլլա  մի էդար  դահճին,
 
:Գլուխ թռավ,  ջանդակ  մնաց  կայնուկ:
 
:Խալիֆ  զորք զորապետ կանչեց,
 
:Ճամփեց էնոնց վրա կռիվ:
 
:Սանասար, Բաղդասար  տեսան  զորք  էկավ,
 
:Ընկան զորքի մեջ.
 
:Մի  երկու  դիր  գացին,  էկան,
 
:Զորքի կես ջարդին:
 
:Չուր իրիկուն  զորքի քոք կտրին,
 
:Գնացին  տուն,  պառկին, քնան:
 
:Մեկել օր մարդ չեկավ կռիվ:
 
:Թագավոր  ասաց.—  Զորապետ,
 
:Նոր  զորք  առ,  գնա  կռիվ:
 
:Զորապետ  ասաց.—  Խալիֆա,
 
:Մենք չենք  կարա  վեր  էնոնց,
 
:Թե նորից  կռիվ երթանք,
 
:Քո թախտ ու թագ կավիրեն:
 
:Աղեկն էն է, չերթանք կռիվ,
 
:Եղած զորքն էլ չտանք ջարդել:
 
:Թագավոր միտք  արեց,  միտք,
 
:Տեսավ,  որ ճար,  հնար չկա,
 
:Կռիվ իրեն վնաս  է,  ասաց.
 
:— Էլ գործ չունեք էնոնց մոտեն,
 
:Թող էրթան,  իրենց համար ապրեն,
 
:Դառնան  մեր օրենքին՝ կուռք պաշտեն:
 
:Էնոնք կտրիճ,  անձնահուր մարդ են,
 
:Որտեղ  պատերազմ ճամփենք,  կըհաղթեն,
 
:Էնոնց դեմ ոչ մեկ չի  կարա  կայնի:
 
 
 
            9
 
 
 
:Խալիֆ  նորից  զորք-զորաժողով  արավ,
 
:Որ  գա  վեր  մեր  ազգին  կռիվ:
 
:Գիշեր  Ծովինար երազ տեսավ,
 
:Ելավ,  պատմեց իր  երազ,  ասաց.
 
:—  Թագավոր, արի ինձ ականջ  արա
 
:Դու մի էրթա պատերազմ:
 
:Թագավոր  ասաց,—  Ինչո՞ւ:
 
:Ասաց.—  էս  գիշեր երազ եմ  տեսե:
 
:Ասաց.—  Ի՞նչ երազ ես  տեսե:
 
:Ասաց.—  Էս  գիշեր տեսա մանր աստղեր,
 
:Հանկարծ վրա տվին մեծին,
 
:Էդ մեծ աստղ ցոլաց֊-ցոլաց,
 
:Էկավ մեր  դռան  առեջ ընկավ:
 
:—  էհ,—  ասաց,—  Ծովինար, քեզ համար  կըքնես,
 
:Ուրիշի համար  երազ կըտեսնես:
 
:Քանի ջահել  եմ,  ժամանակն  է՝
 
:Էրթամ քո  հոր երկիր քանդեմ,
 
:Հայի քոք կտրեմ,  տամ արևուն:
 
:Էն էլ ասաց.— Քո կամքն է, խալիֆ,
 
:Կերթաս  դու գիտես,  կըմնաս դու գիտես:
 
:Էլավ, ընկավ զորքի առեջ,
 
:Էկավ,Կապուտկող  փաթթեց,  նստավ:
 
:Յոթ տարի կռիվ արեց.
 
:Քաղքցիք մացին քաղքի մեջ,
 
:Մացին առանց  վար ու ցանք,
 
:Սերմ էլ  գետին չթալին:
 
:Յոթ տարի որ քաղքից չելան,
 
:Քաղքի մեջ ինչ կար-չկար,  կերան,
 
:Թանկություն ընկավ քաղաք,
 
:Սովամահ կըմեռնին մարդեր:
 
 
 
:Գագիկ  թագավոր,իր մեծամեծներ,
 
:Բերին  նորից  զորք  կապին,  ասին.
 
:—  Մեր ուժ չի պատի էնոր,
 
:Համա ինչ էղնի,կռիվ տի  անենք,
 
:Թե չէ մեր երկիր քարուքանդ կանի,
 
:Ինչ կա-չկա՝ կառնի կըտանի:
 
:Գագիկ թագավոր ասաց.
 
:—  Գիշերվա մի վախտ  ձեն-ձուն  որ դադրի,
 
:Ընկեք զորքի մեջ, ջարդեք:
 
:Գիշերվա կեսին  ձեն-ձուն որ կտրավ,
 
:Գագիկ թագավոր հրաման էտուր: 
 
:Տղեկներ էլան, տեսան քաղքից դուրս
 
:Լուսեղեն մարդ մի կէծակե թուր ձեռ
 
:Ընկե զորքի մեջ,  կըջարդե:
 
:«Մեր սուրբ հրաշքն է,  սուրբ Կարապետ»,—
 
:Ասին,  ու վրա տվին էնոնց.
 
:Էն  վերևից,  էսոնք  գետնից,  ամեն ջարդին:
 
:Կռապաշտի զորք շշկռավ
 
:Առջևին  դարձավ վեր  ետինին,
 
:Ետին  դարձավ վեր առջեվին,
 
:Էնպես ջարդին,  սպանեցին,  կոտորեցին,
 
:Արուն  Էլավ,  բռնեց  դաշտ,գնաց:
 
:Խաբար  տարան խալիֆային,  թե՝
 
:«Ի՛նչ կանես,  զորք կոտորվեց, վերջացավ»:
 
:Կռապաշտ թագավոր էդ լսավ,  փախավ:
 
:Բայց ուր տի փախներ:
 
:Էս  դին  կըփախներ՝  Գագիկի զորքն  Էր,
 
:Էն դին կըփակներ՝ Թորոսի զորքն Էր,
 
:Ճար-հնար չկար, ազատում չկար:
 
:Զինք շատ  նեղն ընկավ:
 
:Վերջ նստեց  Շամա ուղտ,կանչեց.
 
:—  Կռքեր,կռքեր ինձ ազատ  արեք,
 
:Քառսուն  երինջ մատաղ կանեմ:
 
:Է,  կռքեր կըգա՞ն օգնության՝
 
:Ոչ մեկ կուռք չեկավ օգնության:
 
:Մեկ Էլ կանչեց,  ասաց.—  Ո՜վ կռքեր,
 
:Ինձ Էս  փորձանքից  ազատ  արեք,
 
:Մի  փութ արծաթ բաշխեշ  կըտամ:
 
:Մի փութ ոսկի բաշխեշ կըտամ:
 
:Էլի  կռքեր չեկան  օգնության,
 
:Ախր կուռք ինչ Է,  որ գա օգնության,
 
:Վերջ  կանչեց իր ջոջ  կուռք,  ասաց.
 
:—  Քո բախտն  եմ ընկե, ջոջ  կուռք,
 
:Դու  ինձ ազատ անես Էս  ազգից.
 
:Թե ես անվնաս դաոնամ տուն,
 
:Իմ երկու տղեն  կանեմ քեզ մատաղ:
 
:Հենց Էդ ասաց,  դիվանք Էկան,
 
:Մտան ուղտի փորու տակ,
 
:Առան խալիֆ,  տարան Բաղդադ:
 
 
 
                          10
 
 
 
:Աղոթարան էր,  լուս բացվեր էր.
 
:Ծովինար էլավ պալատի տանիս,  տեսավ՝
 
:Խալիֆան հեծած Շամա ուղտ,
 
:Առանց  զորք,  առանց  զորապետ  կըգա,
 
:Սևցեր է,  էղե կուպր:
 
:Էկավ,  հասավ պալատին,
 
:Վռազով իրեն թալեց դուռ:
 
:Ծովինար  տանիսից իջավ,  ասաց.
 
:—  Յա՜,  թագավոր,  խեր էղնի,
 
:Էս յոթ  տարի քո  ձեն լավ կըգար,
 
:Էդ ի՞նչ է էղե,
 
:Ո՞ւր  է քո  զորք,
 
:Ո՞ւր է քո զորապետ:
 
:Խալիֆան պատասխան  տվեց, ասաց.
 
:—  Կնիկ,  Էնպես  արի զգյավուրներ,
 
:Քաղաք  փաթթի,նստա,
 
:Գագիկ  պիտի թասլիմ Էղներ,
 
:Մեկ էլ էւոոնց աստվածն  էր, ինչ էր,
 
:Լուսեղեն  մարդ մի կեծակե թուր  ձեռին
 
:Բուռ-բուռ կրակ թավեց վերից:
 
:Էն վերևից,Գագիկի  զորք գետնից,
 
:Կոտորած գըցին իմ զորքի մեջ,
 
:Առջևին  դարձավ վեր ետինին,
 
:Ետին  դարձավ վեր  առջևնին,
 
:Էնպես  ջարդին,  սպանեցին,  կոտորեցին, 
 
:Արուն  էլավ,  բռնեց  դաշտ,գնաց:
 
:Պիտի ես էլ ընկնեմ մեջ՝
 
:Հեծա իմ ուղտ,  ւիախա,  էկա:
 
:Ինչքան  կռքերուն իւնէդիրք արի,
 
:Ինչքան Էնոնց մատւսղ ասի,
 
:Ոսկի,  արծաթ ընծա  ասի,
 
:Ոչ մեկ չեկավ ինձ օգնության,
 
:Ոչ մեկ չեկավ ինձ  ազատեր:
 
:Իմ երկու տղեն մատաղ եմ կանչեր
 
:Նոր ջոջ կուռք Էկե,
 
:Ւնձ  առե թևին,  բերե  էստեղ:
 
:Ծովինար  էդտեղ  միտք արեց,
 
:Թե  «Էդ իմ տղեք  հասւոաւո  տի  մորթի,
 
:Կռքերին  մատաղ  կանի»:
 
 
 
:Գիշեր քնավ, երազ տեսավ.
 
:Տեսավ իրեն  երկու ճրագ  կար.
 
:Կըգար  առջևով  անցնելուն՝ կըհանգչեր,
 
:Ու կդառնար հեղ մ՛ էլ լուս  կըտար:
 
:Էլավ առավոտ,  երբ զարթնեց,
 
:Կանչեց իր էրկու տղեկներ էբի,
 
:Մեկ վեր մեկել չոքին էդիր,
 
:Մեկել  վեր մեկել  չոքին  էդիր,
 
:Բռնեց, էրեսներ պաքեց, էլաց:
 
:Տղեկներ  հարցուցին.—  Մարե,  ի՞նչի  կըլաս:
 
:Ծովինար լալեն ասաց,
 
:—  Ջեր հեր յոթ տարի  գացեր էր կռիվ.
 
:Վերջին  գիշեր,  որ պիտի հաղթեր,
 
:Լուսեղեն մարդ մի կեծակե  թուր ձեռ
 
:Բուռ-բուռ կրակ է թափե վերից:
 
:Էն վերևից,  հայերի զորք գետնից,
 
:Ջարդեր  են  էնոր  զորք,  զորապետ,
 
:Ինք հազիվ է  փախե,  էկե.
 
:Ւր  ջոջ կուռքին  ձեզ մատաղ է կանչե,
 
:Էն էլ առե թևին,  բերե տուն:
 
:Էս  գիշեր երազ տեսա,
 
:Որ իմ  երկու ճրագ,
 
:Կըգար  առջևով անցնելուն,կըհանգչեր,
 
:Ու  կըդառնար հեզ  մէլ լուս կըտսր:
 
:Էն  ձեզ  օղորթ կըսպանի,
 
:Կռքերին  մատաղ  կանի,
 
:Փախեք,գնացեք Հայաստան,
 
:Գագիկ թագավորի երկիր;
 
:Գիշեր  պայծառ աստղ բռնեք ձեզ նշան.
 
:Ցերեկն  էլ՝  արևելք, գնացեք:
 
:Սանասար,  Բաղդասար  էլան,
 
:Առան իրենց  թրեր,  նետ-աղեղ,
 
:Պագին իրենց մոր ծիծ,
 
:Ջիեր քաշին  դուրս,  հեծան,  ասին.
 
:—  Մարե,  դե խալիֆ թող գա,
 
:Մեզ բռնի, մեր վիզ կտրի:
 
 
 
:Էկավ, օր բացվավ,
 
:Խալիֆ գնաց կռքարան  աղոթք,
 
:Կռքարանից  ձեն է լավ, ասաց.
 
:—  Քո  տղեկներ՝  Սանասար,  Բաղդասար,
 
:Բեր,  աոջև մեզ մատաղ արա,
 
:Դու ինչ մուրազ արեր էս, 
 
:Քո մուրազին հւսուցեր  ենք քե:
 
:Ու էկավ խալիֆ, իր թախտ նստավ,
 
:Կանչեց իր մարդեր,  ասաց,
 
:-  Բերեք,  տղեքի ականջներ տի կտրենք,
 
:Մեր Ջոջ կուռքին մատաղ տի անենք:
 
:Հրաման  արձակեց,  ապա,
 
:Որ գեղ-գեղով, քաղաք– քաղաքով գան,
 
:Փառք  տան  կուռքերին իրանց:
 
:Տախմանից բռնած չուրի ծով,
 
:Հազար-հազար  մարդ թափավ էնտեղ,
 
:Դաշտ  ու ձոր բռնեց  կայնավ,
 
:Էնքան լցվան,  էնքան լցվան,
 
:Որ  ասեղ թալեր, չէր ընկնի գետին:
 
:Խալիֆ  ասաց.—  Գացեք, բերեք տղեկներ:
 
:Գացին  մոտ  Ծովինար խաթուն,  ասին.
 
:—  Խալիֆ  տղեկներ  կուզի  մատաղ անի,
 
:Տուր տղեկներ տանենք:
 
:Ծովինար խաթուն  ասաց.
 
:—  Իմ տղեկներ խալիֆի  տղեկներ չե՞ն,  տարեք.
 
:Համա ո՞ւր է  Սանասար,  ո՞ւր է Բաղդասար:
 
:Էկան,  ասին.—  Ւ՞նչ  տղեք,  ի՞նչ բան,
 
:Տղեք չկան,  տղեք  փախեր  են:
 
 
 
11
 
 
 
:Երկու ախպեր՝ Սանասար,  Բաղդասար, 
 
:Չորս  օր  գիշեր-ցերեկ քշեցին,
 
:Խալիֆի հողից  դուրս էլան,
 
:Հասան  ղարիբ  երկիր մի:
 
:Էնտեղ  գետ  մի  կըգար, կանցներ:
 
:Ձուկ  կար  գետի մեջ,
 
:Ձկներու հետ ցածրացան,  գացին.,
 
:Ւջան նեղ ձոր մի:
 
:Տեսան  առու մի սարեն կըգար,
 
:Կըզարկեր  մեջ էդ գետին,
 
:Կըկտրեր էդ գետ,
 
:Կըշերտեր  ջուր ի  մեջտեղ,
 
:Ապա  կըխառնվեր  գետին,  կերթեր:
 
:Բաղդասար  ախպոր հարցուց.
 
:—  Սանասա՛ր,  ախպեր,
 
:Էդ առվի զորություն ինչ է,
 
:Որ ահագին գետ կըկտրի, կանցնի:
 
:Կըդիպնի  դեմի փիլին,
 
:Նոր կրդառնա  կըխառնվի  Էնոր,կերթա:
 
:Շատ  եմ զարմացե,  ախպեր,
 
:Էդ բարակ ջուր ի՞մալ ջուր է: 
 
:Սանասար ասաց.— Բաղդասար,
 
:Էդ ազնացորդու ջուր է. 
 
:Ով  էդոր  ական ջուր խմե,
 
:Էնպես  զորեղ կտրիճ կեղնի,
 
:Որ չեն կարա մեղք  դնի գետին:
 
:Ով որ էդ ջրի ակ  գտնի,
 
:Իր տուն  էդ ջրի վրա  դնի:
 
:Էնոր  զարմ ու զավակներ
 
:Ազնացորդի կեղնեն:
 
 
 
:Բաղդասար  ասաց,— Ախպեր,
 
:Արի  էս ջրից մեկ-մեկ բուռ խմենք,
 
:էրթանք էդոր ակ զըտնենք,
 
:Վեր  ական  տուն շինենք,  նստենք,
 
:Որ մեր զավակներ զորեղ էղնեն:
 
 
 
:էրկու ախպեր  էլան,
 
:Էն ջոջ  գետ  անցան,
 
:Առուն առան,  գացին:
 
:Ասով,  Կասկետով, Հորգովով  գացին,
 
:Էլան  Անդովկա սարի գլուխ,
 
:Գտան աղբրի  ակ,  նստան՛
 
:Երկիր վիրունի  էր, քարափրթա,
 
:Սարեր,  ձորեր,  անդունդք,
 
:Անտառ,  արջ ու  գազան,
 
:Անուշ ջրեր,  դաշտ ու ծաղկունք,
 
:Էդ երկիր շատ հավնեցան:
 
:Էդտեղ Սանասար երդում արեց,
 
:«Հացն  ու գինին,  դեր կենդանին»,— ասաց.
 
 
 
:—  Մենք էլ էս տեղիս չենք էրթա.
 
:Մենք  զոռբա,  էս ջուր զոռբա,
 
:Տեղն  էլ աղեկ  է, անուշ,
 
:Էստեղ շենլիք շինենք,  ապրենք:
 
:Բաղդասար  ասաց,—  Լավ  կասես,  ախպեր,
 
:Աղբուրի ջուր  անուշ է, 
 
:Տեղն  էլ անուշ  է,
 
:Մենք  էստեղեն  ո՞ւր  էրթանք,
 
:Մեր տուն  էստեղ շինենք,  ապրենք:
 
:Սանասար  ասաց,— Դու գնա  նեճիր,
 
:Ես  էլ քարեր դնեմ իրար վրա,
 
:Նշանագահ անեմ,  որ  գեղ շինենք:
 
:«Յոթ օր իրար  վրա  Բաղդասար  նեճիր  արեց,
 
:Յոթ օր  Սանասար ջոջ-ջոջ  քարեր բերեց,
 
:Ամեն  մի քար մի սար,  մի քարափ,
 
:Սանասար  գնաց  արևելի կողմ,
 
:Բաղդասար  գնաց  արևմտի կողմ:
 
:Քարեր բերին, պրծան,
 
:Աստված կանչին,  ձեռ իրար  տվին,
 
:Էղան վարպետ, քար վեր քարի  դրին,
 
:Իրենց բերդի հիմ թալին:
 
 
 
12
 
 
 
:Վեց –յոթ  ամիս բանին  վեր  էդ բերդին:
 
:Մեկ օր էլ  Սանասար էկավ,
 
:Տեսավ՝  Բաղդասար թաշկեր է,
 
:Ու քուն անցեր է վրեն,
 
:Արնոտ  նեճիրներ  էնպես  ունեփել,
 
:Թալեր  է  գետին, քներ է:
 
:Շատ  կսկծաց  ախպոր  համար,  ասաց.
 
:—  Բաղդասար, ել էրթանք, 
 
:Մենք էսպես չենք կարա ապրի,
 
:Մինչև  երբ  պիտի  մնանք  էստեղ,
 
:Ու ալանի միս ուտենք:
 
:Աստված թե մեզ տար,
 
:Խալիֆի քոշկ  ու սարեն  կտար:
 
:Էրկու ախպեր  էլան,  հեծան  ձիեր,
 
:Քշին,  հասան  Տարոն:
 
:Գնացին,  կայնան թագավորի  առեջ,
 
:Գլուխ իջուցին,  յոթ անգամ գետին պագեցին,
 
:Վրա ութին  ձեռներ կապին,  ծունկի էկան:
 
:Թագավոր հարցուց էնոնց,
 
:—  Ւ՞նչ պիտի ձեզ, որղիք:
 
:Տղեկներ  դարձան,  ասին.—  Թագավոր,
 
:Վերև աստծուն ենք ապավինե,
 
:Ներքև քեզ ենք  ապավինե,
 
:Էկեր  ենք մեզ պահես,  պահպանես:
 
:Թագավոր հարցուց.— Վի՞ր  տղեկներն  եք:
 
:Ասին, —  Բաղդադու խալիֆի  տղեկներն  ենք:
 
:Ասաց,—  Մենք չենք իշխնա  ձեզ պահի,
 
:Էն զորընդեղ թագավոր է,
 
:Կըգա իմ երկիր կավիրի,
 
:Ւմ  երկիր  ձեզ տեղ չեղնի,  քացեք:
 
 
 
:Տղեք եւո դարձան  գացին,
 
:Ճամփի  վրա  կայնան  միտք  էրին,
 
:Թե հիմակ  ո՞ւր  էրթանք:
 
:Գնացին  Արզրումա  նստողին.
 
:Գլուխ իջուցին,  յոթ անգամ  գետին  պագին,
 
:Վրա ութին  ձեռներ  կապին,  ծունկի իջան:
 
:Թագավոր  հարցուց.—  Ւ՞նչ կուզեք,  տղեք:
 
:Տղեք  դարձան,  ասին.—  Թագավոր,
 
:Վերև աստծուն  ենք  ապավինե,
 
:Ներքև քեզ ենք ապավինե,
 
:Էկեր  ենք,  մեզ պահես,  պահպանես:
 
:Թագավոր հարցուց,—Վիր  տղեքն էք,  որդիք:
 
:Ասին.—  Բաղդադու խալիֆի  տղեքն  ենք,
 
:Թագավոր թոթվեց իր  փողպատ,ասաց.
 
:— Հա՜յ-հա՜յ,  հա՜յ-հա՜յ,
 
:Մենք  էնոնց  մեռելներից  կըփախնենք,
 
:Էնոնց  կենդանուն  ռաստ  կըգանք.
 
:Մենք ձեզ չենք կարա  տեր էղնի,
 
:Ղարձեք,  գնացեք ձեր տեղ:
 
:Էրկու ախպեր էդտեղեն էլան,
 
:Էկան մուտ Բիթլիսու իշխան,
 
:Էկան ախոռի դուռ կայնան:
 
:Ախոռապետ հարցուց,— Ձիապան չե՞ք էղնի:
 
:Ասին, — Կեղնինք, ինչի չենք էղնի:
 
:Ասաց.—  Գի՞տեք ձի թիմարել:
 
:Ասին.—Հա՛, գիտենք:
 
:Ախոռապետ տարավ թավլեն,
 
:Տեղ շանց տվեց ասաց.— էստեղ կացեք:
 
:Առավոտ էկավք ասաց,
 
:— Էլեք,ձիերի տակ  ավլեք:
 
:Սանասար ցախավել  առավ,  Բաղդասար  թիակ,
 
:Ձիերի  տակ  ավլեցին,  նստան:
 
:Ախոռապետ  ասաց.—  Ձիեր թիմարեք:
 
:Սանասար հարցուց,—  Ո՞ւր է քերոց:
 
:Ասաց,—  էդ սան  վրա  դրուկ է:
 
:Սանասար քերոց վերուց,  ձիեր թիմարեց,
 
:Քերոց  ձեռաց  մեջ  էղւսվ հող:
 
:Մեջ  ախոռին  ման  էկավ, տեսավ՝
 
:Պղինձ մի  դրուկ  էնտեղ.
 
:Էդ առավ ձեռ,  ձիեր թիմարեց,
 
:Որի մեջք պռտեց,
 
:Կաշին  մաշկեց,  հանեց  դուրս:
 
:Բոլոր ձիեր Էդպես արեց,  ասսւց.
 
:—  Ախպեր,  որ ձին կըթիմարեմ,
 
:Հանգիստ կրպռկի իր տեղ:
 
:Թիմարեց, պրծավ,  Էկավ իր  տեղ,
 
:Քիչ մի նստեց,  ասաց,
 
:—  Բաղղասար,  Էլի  ձիերին իրիշկի,
 
:Ախոռապետ չկա  մեզ  դուրս  անի:
 
:Բաղդասար գնաց ձիեր իրիշկեց,
 
:Տեսավ՝ պառկեր  են,  ժաժ չեն  գա:
 
:Էկավ ախպեր,  ասաց.
 
:—  Ամեն պառկեր են,  ժաժ չեն գա:
 
 
 
:Լուս բացվավ,  ախոռապետ  Էկավ,
 
:Տեսավ՝ ձիեր ամեն սատկեր են.
 
:Կանչեց Սանասար, ասաց.
 
:—  Էս ինչ ես արե;
 
:Ասաց,— Քերոց իմ տվե, ի՞նչ եմ արե:
 
:Ասաց.—  Աստված քո տուն ավրի,
 
:Սաղ ձիեր սպաներ ես:
 
:Ասաց,— Հո՞ ես քո թշնամին չեմ,
 
:Թե չես ուզի, իմ հախ տուր,  էրթամ:
 
:Էն էլ գնաց իշխանին ասաց.
 
:—  Իշխան,  էսպես,  էսպես բան,
 
:Ինչ  անենք էդ  մարդերաց հետ,
 
:Էդ մարդեր աժդահար են:
 
:Իշխան  ասաց,— Կանչեք գան:
 
:Կանչին բերին, իշխան ասաց.
 
:—  Դուք ո՞վ եք, ի՞նչ տեղից եք:
 
:—  Մենք խալիֆի տղեքն  ենք,  փախեր ենք,
 
:Էկեր ենք գործ անենք, ապրենք,—  ասին:
 
:Ասաց.— Ախպեր, խալիֆից սատանեք կըփախնեն,
 
:Ւմ երկիր ձեզ տեղ չի էղնի,  գացեք:
 
 
 
:Տղեք հեծան ձիեր  գացին,
 
:Ճամփին իրար ասին,
 
:—  Ախպեր,  մենք խալիֆի  մոտեն  կըփախնենք,
 
:Էնոր  անուն ո՞ւր ենք  դրե մեր վրա.
 
:Արի էդ շան անուն էլ չտանք,
 
:Քանի էնոր  անուն  տանք,
 
:Մեզ պահող,  պահպանող չեղնի:
 
:Էս անգամ ուր որ էրթանք,
 
:Ով որ մեզ հարցուց,
 
:Տասենք մեզ բան չկա,
 
:Ոչ հեր,  ո՛չ մեր,  ոչ տուն,  ո՛չ տեղ,
 
:Բալքի մեղքանան, մեզ տիրեն:
 
 
 
13
 
 
 
:Տղեք գացին Մանազկերտ,
 
:Էնտեղ  Թևաթորոս կնստեր թախտ,
 
:Թագավորի քոշկ ու սարի առեջ կայնան,  ասին.
 
:—  Թագավոր ո՞րն  է:
 
:Թագավորի մարդիկ  էկան,  հարցուցին,
 
:—  Դու ի՞նչ մարդ եք:
 
:—  Էկեր  ենք թագավորին  եղնենք մշակ,—  ասին:
 
:Գացին  մոտ թագավոր, թե՝
 
:—  Էրկու տղա էկած են քո  համար:
 
:Թագավոր ասաց,—  Կանչեք,  գանք:
 
:Տղեք գացին  վեր,
 
:Յոթ անգամ գետին պագին,
 
:Վրա ութին  ձհռներ կապին,  կայնան:
 
:Թագավոր տեսավ գոռբա  տղեք են,
 
:Շատ հավանեց Էնոնց,  հարցուց,
 
:Ի՞նչ պիտի  ձեզ,  որդիք,
 
:Ինչի՞ համար էք էկե:
 
:Ասին.— Քո ձեն լսեր ենք,
 
:Էկեր  ենք մեզ պահես,  պահպանես,
 
:Քո  աչք  վեր մեզ հովանի էղնի:
 
:Ետև անցման  աստվսւծ իրարուց չամչցու:
 
:Թագավոր հարցուց,
 
:—  Ո՞ւմ տղեկներն եք:
 
:Տղեկներ ասին,  թե.  «Մենք Էլեր ենք,
 
:Ոչ  հեր  ենք տեսեր  ոչ մեր ենք տեսե,
 
:Մեզ Էսպես անտեր տղա  ենք  ւոեսե»:
 
:Թագավոր հարցուց  նորեն.
 
:Ինչի՞  էք էկե,  ի՞նչ  կուզեք,
 
:Ասին. —Էկեր ենք,  Էլնենք քեզ մշակ:
 
:Թագավոր Էդոնց խոսք ու գրից    որ լսավ:
 
:Արուն  եռաց վեր էնոնց,  ասաց,
 
:—  Տարեք  էս  տղեկներ,
 
:Դրեք  մեծ սենեկի ,մեջ,
 
:Տարան,  տղեկներ  դրին  մեծ սենեկի  մեջ,
 
:Ու  դանեց-դան հաց  կրտանեին:
 
 
 
:Տարի  մի թամամ պահեցին  էդոնց.
 
:Տարին  էկավ թամամավ,
 
:Վեզիր թագավորին  ասաց.
 
:—  Թագավոր,  ախր ինչո՞ւ  իզուր,
 
:Քո հաց  կըկերցուս Էդոնց.
 
:Ասաց.—  Ապա ի՞նչ անենք,  վեզիր:
 
:Ասաց.—  Օր մի բերիս,  մեկ  փորձիս  Էդոնց, 
 
:Տեսնաս՝ մեջներ հունար  կա՞,  թե չկա:
 
:Թագավորն  ասաց.—  Աղեկ կասես:
 
:Ու կանչեցին  տղեկներ,
 
:Բերին թագավորի  դիվան:
 
:Ու    թագավոր ըդոնց  ասաց.
 
:—  Որդիք, լուսուն պիտի կռիվ էրթանք:
 
:—  էրթանք,—  ասին Սանասար,  Բաղդասար:
 
:Թագավոր  ասաց. —Իմ զորքի կես կըտամ  ձեզի,
 
:Կես իմ հետ կըվերուցեմ:
 
:—  Չէ,  էդպես չի  էղնի,—  ասաց  Սանասար:
 
:—  Ապա ի՞նչպես,—  հարցուց թագավոր:
 
:Ասաց.—  Թող քո  զորք քեզ հետ  էղնի,
 
:Իմ ախպեր Բաղդասար  ինձ հետ:
 
:Ես,  իմ ախպեր մեկ  դին  կայնենք, 
 
:Դու, քո զորք զորապետ՝ մեկ դին:
 
:—  Թող քո խոսքն էղնի,—  ասաց թագավոր:
 
:Տղեկներ էդ տեղեն  էլան,
 
:Գացին, իրենց սենեկ նստան,
 
:Մնացին չուրի լուսացավ:
 
 
 
:Լուսուն թագավորի մարդիկ բերին,
 
:Մեկ-մեկ  ձի  տվին  էնոնց,
 
:Մեկ-մեկ  ձեռք  զենք ու  զրահ:
 
:Էլան,  զենք  ու զրահ կապին,
 
:Ձիեր հեծան,  գացին  Մանազկերտու դաշտ:
 
:Մանազկերտու դաշտ շատ խորոտ,
 
:Ու շատ  դուրան  դաշտ է՝
 
:Բռնած Լտարից  մինչև Սիփան  սարի  տակ:
 
:Թևաթորոս իր զորք,  զորապետ  առավ,
 
:Լկավ մտավ դաշտ,մի դին կայնավ.
 
:Էրկու ախպերն  էլ քշին  ձիեր, 
 
:Դաշտի մեկել դին կայնան:
 
:Թևաթորոս ձեռ վերուց,
 
:Նշանք էտու կռվի:
 
:Ու էկան,  առան իրար կռիվ.
 
:Մեկ  ղինեն,  ինչըխ հեղեղ,  զորք էկավ,
 
:Սեկել  դինեն՝ ախպերներ.
 
:Ինչըխ կայծակ պայթի,
 
:Զորաց մեջ մտան,
 
:Ջարդ ու բուրդ անելով առաջ կերթան.
 
:Էնքան ջարդին՝ դաշտ լեշով լցվավ,
 
:Արուն  էլավ գետ,  գնաց:
 
:Թևաթորոս թմբան  վրա  կայնուկ  կիրիշկեր,
 
:Տեսավ, որ զորաց վերջկիտան,
 
:Ասաց.—  Վեզիր,  քո  տուն  ավերի,
 
:Ինչպես դու իմ տուն ավիրիր,
 
:Մինչև հիմիկ  էնոնք  գիտեին,
 
:Թե մեր մեջ որձ մարդ կա,
 
:Հիմիկ  էնոնք մարդ են,  մենք՝ կնիկ,
 
:Շուտ  արա,  կռիվ դադրեցրու:
 
:Էհ,  վեզիր ի՞նչ կարա  անի,
 
:Թագավոր ձեռ վերուց,
 
:Նշանք էտու,  կռիվ դադրավ:
 
:Վեզիր ասաց.—  Թագավոր ապրած կենա,
 
:Քաղքից  դուրս  արա  էղոնց,  թող էրթան:
 
:Էդ վախտ մեկ էլ կանչեցին.
 
:—  Հավա՜ր,  ա՜յ հավա՜ր,  հասե՛ք,
 
:Նախիր  ավազակներ  տարան:
 
:Թագավոր քառասուն  ձիավոր  կանչեց,
 
:Կանչեց  տղեկներ,  ասաց.
 
:—  Գացեք  գողերու հետև:
 
:Սանասար ասաց.—  Թագավոր,
 
:Էդ ձիավորներ չենք  ուզե,
 
:Մենք մենակ կերթանք գողերու հետև:
 
:Գացին հասան գողերուն,
 
:Զարկին,  ջարդին,  թափին  գետին,
 
:Գողեր խառնեցին նախիրին,
 
:Բերին տվին թագավորին:
 
:Թորոս թագավոր կըխնդանա,
 
:Համա սպանած զորք որ կըտեսնա,
 
:Կայնուկ  արուն  որ կըզարկե  աչք,
 
:Նորեն կըհերսոտնա, կըկանչե տղեք,  կասե.
 
:-  Իմ երկրից Էլեք,գացեք,
 
:Ես ձեզ չեմ կարա շահի,  պահի:
 
:Սանասար,  Բաղդասար ասին.
 
:—  Թագավոր,  մենք քեզ ի՞նչ ենք  արե,
 
:Որ մեզ քո երկրից  կըհանես,
 
:Դուք կռվեցիք,  դուք էլ կ՝ըռկեք,
 
:Համ էլ մենք ո՞րտեղ էրթանք:
 
:Թևաթորոս թագավոր  ասաց.
 
:—  Դուք աժդահար մարդիկ  եք,
 
:Ես ձեզ չեմ կարա շահի,  պահի,
 
:Ձեզ պիտի քաղքից դուրս անեմ:
 
:Գացեք ձեր սենեկ, միտք արեք.
 
:Որ կողմ կուզեք,  տամ ձեզ,
 
:Գացեք Էնտեղ նստեք:
 
:Տղեկներ միտք արի՜ն,
 
:Թե՝ «Էրթանք Էնտեղ,  որ նշանագահ թալեր  ենք:
 
:Կերթանք,  Էնտեղ շինենք»:
 
:Առավոտ Էկան ասին.
 
:—  Թագավոր  ապրած  կենա,
 
:Քենե պահենք,  աստծուց ի՞նչ պահենք,
 
:Էս ինչ սարի գլուխ,  աղբուրի մի վրա
 
:Մենք բերդի հիմք ենք դրե,
 
:Կերթանք,  մեր բերդ շինենք:
 
:Մենակ կըխնդրենք քենե,
 
:Մի քանի  տուն  աղքատ,
 
:Մի քանի տուն հարուստ տաս
 
:Տանենք,  մեզ հետ տնավորվենք,
 
:Իրիկնեց  ժողվենք  մեկտեղ,
 
:Զրուցենք մեր քաղքի  մեջ:
 
:Թագավոր շատ  հավնեց  էդ խոսք,
 
:Էլավ տվեց  էդոնց քառսուն  տուն,
 
:Հեյ գիտի տուն...
 
:Ամեկուն մեկ էշ ու մեկ ճախարակ:
 
 
 
14
 
 
:Առավոտուն  ախպերներ  առան  ժողովուրդ,
 
:Բարձան իրեն տներ,
 
:Թագավորից շնորհակալ էղան,
 
:Կաց բարով արին, քաղքից էլան:
 
:Մանազկերտուց  անցան Խնուսու մեջ,
 
:Խնուս քաղքից անցան Տարոնի մեջ,
 
:Մշու դաշտով մտան  Մուշ քաղաք,
 
:Ապա էլան  Անղոկա գլուխ,
 
:Գացին,  էլան  վեր իրենց  աղբրին,
 
:Ու վեր իրենց բերդի հիման:
 
:Բեռներ թափին,  նստան,
 
:Սանասար  ասաց Բաղդասարին,
 
:—  Ախպեր,  առեջ մեր բերդ շինենք.
 
:Թե՞ չէ  էդ աղքատների  տներ:
 
:Բաղդասար ասաց,
 
:—  Առեջ շինենք էդոնց տներ,
 
:Ու նոր շինենք մեր բերդ.
 
:Էդ խեղճեր  մեղք  են,
 
:Չեն  կարա  արևու առեջ կենա:
 
:Ու սկսան  էնոնց  տներ շինել:
 
:Էդտեղ մեշեն մոտ էր,
 
:Քար էլ  զաթի շատ  կար:
 
:Բաղդասար փետ, քար կըբերեր,
 
:Սանաււար տներ կըշիներ:
 
:Սանասար էնքան  զորեղ էր,
 
:Որ օրական տաս տուն  կըշիներ:
 
:Էդպես բանին, չորս  ավուր մեջ,
 
:Քառսուն  տուն շինին  պրծան:
 
:Ախպերներ  օրեն  մեկի  տուն  հաց  կուտեին,
 
:Որի  տուն  որ հաց  կուտեին,
 
:Էնոր տաշտ ու մաղ կըկախեին:
 
 
 
:Աղքատներ որ տնավորվան,
 
:Ախպերներ  ձեռք  զարկին իրենց բերդ
 
:Ահագին քարեր, քարափներ բերին,
 
:Աստված կանչին,  սկսան բերդ շինել:
 
:Քանի մի օր բանեցին,
 
:Սանասար գնաց  ապա  Մուշ քաղաք,
 
:Ուրիշ մեկ  վարպետ  Էբեր:
 
:Վարպետ Էկավ,  տեսավ ի՞նչ՝
 
:Լեռ քարեր,  սարեր փրթած,
 
:Բերած վեր իրարու,  նոր  սար  է  շինած:
 
:Ասաց. —Ա՛յ մարդ,  էս ի՞նչ եք արե,
 
:Էս  սարեր ի՞նչի էք բերե էստեղ,
 
:Էս  սարեր  ես չեմ կարա շարժի,
 
:Իմ ուժից  դուրս  է  էդ բան:
 
:Ախպրտիք կըզարմանան,ապա  կասեն,
 
:—  Որ էդ բան քո ուժից դուրս է,
 
:Դու  պատի լարեր  կապի,  տեղեր շիտկի,
 
:Ես  հետ  իմ  ախպեր քարեր  կըշարենք:
 
:Վարպետ  կըբերե,  լարեր կըկապե,
 
:Տեղեր  փորել,  շիտկել  կըւոա,
 
:Ախպերներ քարեր  կըշարեն:
 
:Էդպես բերին քար վեր քարին դրին,
 
:Սուն  վեր սան  դրին,
 
:Օրավուր իրենց բերդ բարձրացուցին:
 
:Մեկ  օր  տան  գերան  կոտրավ,
 
:Վարպետ  ասաց,—  Տղեկներ,
 
:Մի  գերան բերեք,  տանք  տակ:
 
:Գերան բերին,  տվին  տակ,
 
:Համա  սուն կարճ էր,  տո֊ւն կըփլերվ:
 
:Սանասար իր չոք  դրեց  տակ,
 
:Չուրի  էրկեն  մի սուն,
 
:Վարպետ  կտրեց,  չափեց, տաշեց,
 
:Բերեց  առավ կոտրուկ  սան  տակ:
 
:Էդպես տարի մի բանին,
 
:Իրենց բերդ շինին,  պըծուցին:
 
:Դարձան,պստիկ  ժամ էլ գինին,
 
:Ու վարպետ  ետ  տարան քաղաք:
 
 
 
          15
 
 
 
:Ախպերներ քաղքից  դարձան,  ասին,
 
:—  Պետք է մեր տան անուն դնենք:
 
:Սանասար    ասաց.—  Մենք շինեցինք,
 
:Թող գեղացիք էլ անուն  դնեն:
 
:Բաղդասար  գնաց,  կաչնավ ճամփի  վերեն,
 
:Ով ռաստ էկավ, բռնեց  էբի,  ասաց,
 
:—  Մեր տան անուն դրեք:
 
:Քանի մարդ բռնեց,  էբի էդտեղ,
 
:Բերաններ փակվավ,  չիմացան՝ ինչ ասեն:
 
 
 
:Քնան: Առավոտ կլան,  Բաղդասար ասաց,
 
:—  էրթանք էն թագավոր բերենք,
 
:Թող թագավոր մեր տան  անուն դնի:
 
:Գնացին մոտ թագավոր, ասին.
 
:—  Անդոկա  սար մի բերդ ենք շինե,
 
:Արի,  մեր բերդին  անուն դիր:
 
:Թագավոր ասաց,—  Բերդի անուն դրեր եք,
 
:Ինձ կըկանչեք, որ փորձեք:
 
:—  Թագավոր ապրած կենա,— ասին,–
 
:Իտխաթ արա,  որ  մենք  անուն չենք դրե:
 
:Թագավոր էլավ, էկավ, տեսավ,
 
:Չկարաց  անուն  դներ,
 
:Դրածն էլ անհարմար  գտան  տղերք:
 
 
 
:Քանի մի  օր վերա կանցնի,
 
:Սանասար կէլնի բերդի  գլոխ,
 
:Կիրիշկի մեջ դաշտին,  կըտեսնի՝
 
:Բարակ մուխ մի կէլնի:
 
:Կասի,—  «էրթամ, թե ծեր ալևոր էղնի,
 
:Բերեմ, մեր բերդին անուն դնի:
 
:Բերդից  իջավ,  հեծավ ձին,  գնաց,
 
:Տեսավ՝ ծեր-ալևոր մարդ մի,
 
:Վեց  կին լծեր,  մեչ ոստնին վար կաներ
 
:Սանասար ձիուց իջավ,
 
:Էդ հալիվորի թև բռնեց, ասաց.
 
:—  Պապիկ,  արի,  էրթանք մեր տուն:
 
:—  Ա՜յ կանաչ, կտրիճ,—  ասաց,—
 
:Գիտեմ,  դու ինձ տ՝սպանես,
 
:Վազն էկո ինձնից, գնա:
 
:—  Մի վախենա,—  ասաց  Սանասար,—
 
:Քե կըտանեմ  ու հետ կըբերեմ:
 
:Հեծավ ձին, ձեռ էտու հալիվորի թև:
 
:Էթալ վեր ձիան,
 
:Տարավ հասուց Անդոկա  սարի  գլուխ,
 
:Իրենց բերդի  առաջ իջուց:
 
:Ասաց.—Պապիկ,  դու մեծ,  ախտիար  մարդ ես,
 
:Աշխարք շատ  ես ման  էկե,
 
:Էս  տուն մենք  նոր  ենք շինե,
 
:Մեր տան  անուշ անուն մի դիր,
 
:Քե բերեր  եմ,  որ մեր տան  անուն դնես:
 
:Ծեր-ալևոր  մարդ  ասաց.
 
:—  Հիմիկ մութն  է,  առավոտ  էլնենք,
 
:Բերդի բոլոր  ման  գանք,
 
:Մի լավ անուն կըգտնենք:
 
 
 
:Առավոտուն կելնեն,  ծեր-ալևոր կասի.
 
:—  Էս ճոչ մարդ եմ,
 
:Ձեր բերդի բոլոր իմա՞լ  օլըրտիմ.
 
:Իմ ձեռ բռնեք,  Էրթանք:
 
:Սանասար  Էդ մարդ կըդնի  ուսին,
 
:Արևածագին բերդի դռնեն  կելնի,
 
:Արևպատին նոր կհասնի բերդի դուռ,
 
:Ալևոր  ուսերից  կիջուցի:
 
:Իրենք Էլ Էսպես  են մտածե.
 
:«Հալիվոր  գալուն  պես  հարցնենք,
 
:Ինչ խոսք Էնոր բերնեն էլնի,
 
:Մեր տան  անուն  էն թող էղնի:
 
:Ասին.—Պապի,  մեր  տան բոլոր ման  էկար,
 
:Մեր տուն,  մեր բերդ տեսար,
 
:Մեր տան անուն ինչ կըդնես:
 
:Հալիվոր նորից կիրիշկի բերդ,
 
:Միտք  կըբերի բերդի  կողքեր,
 
:Քարափներ,  ժայռեր պատ շարած.
 
:Կըտեսնի սարեր իրար վրա դրաձ,
 
:Կըզարմանա,  կասի, 
 
:—  Աստված ձեզ բարին  տա,  կտրիճներ,
 
:Դուք էդ ինչքան  ուժով եք,
 
:Որ էս քարեր հաներ  եք  էսքան բանձր,
 
:Վեր քարե սան քարե սուն զարկե,
 
:Էս հո  տուն չեք շինե,
 
:Էս սասում եք շինե:
 
:—  Բավ Է,  պապի,—  ասին ախպերներ,—
 
:Մեր բերդի  անուն մնաց  Սանսուն,  Սասուն,
 
:Մեր տան անուն Սասնա տուն:
 
 
 
:—  Պապի,— ասին  ախպերներ,—
 
:Մեր ժամի  անուն ի՞նչ կըդնես:
 
:—  Էրթանք ժամ տեսնենք,—  ասաց ալևոր:
 
:Գնացին ժամ տեսան,
 
:Էդ Էլ բերդի  պես  հաստատ  Էր,
 
:Բերդի  պես բանձր,
 
:Պապին  ասաց,— Էս ինչքան բանձր Է,
 
:Էս Էլ  Մարութա բանձր  աստվածածին:
 
:Ախպերներ  ասին,—  Լավ,  պապի,
 
:Էս  Էլ  Էղավ Մարութա բանձր  Աստվածածին:
 
 
 
:Բերդի անուն,  ժամու՝ դրին,  պրծան,
 
:Ախպերներ դարձան հալիվոր,  ասին.
 
:—  Ըստի մնա,  քե խորոտ կըպահենք:
 
:Հալիվոր ասաց.—  Թե աստված կըսիրեք,
 
:Նորից ինձ տարեք իմ տեղ.
 
:Ձեր տուն շեն ու հաստսւտ մնա,
 
:Ձեր տուն ինձ տուն չի դառնա:
 
:Սանասար էդ մարդ կըդնի վար  ձիուն, 
 
:Նորից  կըտանի իր  տեղ,  կասի,
 
:—  Էս քո եզներ,  էս քո չութ,
 
:Նորից, պապո,  քո վարն  էրա:
 
 
 
              16
 
 
:Ավուր մեկին  ախպերներ Էլան,
 
:Գնացին  ծովու բերան, ման  գան.
 
:Սանասար  ասաւց,— Ախպեր,
 
:Մենք  ծովու ջրից  ենք  ծնվեր,
 
:Ես ինձ թալիմ  ծովու մեջ,
 
:Նայիմ ծովու տակ ի՞նչ կա, ի՞նչ չկա:
 
:Էն հրեղեն Էր,  գիտեր որ ծովու տակ,
 
:Ծովու հրեղեն  ձիեր  կան:
 
:Սանասար Էլավ զինք թալեց ծով:
 
:Աստծու հրամանով  ծով, ինչ չոր  գետին,
 
:Վրա կերթա, կըբացվի,
 
:Աանասար  կառնի իր  մեջ:
 
:Բաղդասար նստուկ  կըլա,  կասի.
 
:«Վա յ  իմ  ախպեր  կորուսավ,
 
:Ւմ  ախպեր  գնաց  ծով,  խեղդվավ»:
 
 
 
:Սանասար իջավ ծովու  տակ.
 
:Քիչ մի գնաց,  տեսավ՝
 
:Քոշկ  ու սարե  մի կա էնտեղ,
 
:Աղբուր  առջև, ջուր կըթալի:
 
:Ալևոր  մի  կըգա  առջև,  կասի.
 
:—  Գնա,  Էդ դուռ բաց  արա,
 
:Խաչ պատրաստին  կո  Էնտեղնի, 
 
:Աղոթք  արա,  վերու էդիր քո թևին:
 
:Էն մեկել  դուռ բաց,ել բախչեն,
 
:Քուռկիկ Ջալալին  կաթնուկ  է,
 
:Շապիկ  զրեխլին,
 
:Կապեն  Կադըֆին,
 
:Քամար  օզընին,
 
:Շալվարն ի  ոտին,
 
:Ջըզմեն ի  ոտին,
 
:Գուրզ ֆէրըզին,
 
:Ռըմ Ջոջունին,
 
:Թուր  Կեծակին
 
:Վար ձիուն  կապուկ  է,
 
:Էդոնք ամեն առ,
 
:Աղբուրի մեջ լողացի,  աղբուրի ջուր խմի,
 
:Քուռկիկ Ջալալին  հեծի, ել  դուրս:
 
:Սանասար  գնաց էդոնք ամեն  առավ,
 
:Մտավ աղբուր լողացավ,
 
:Ջուր խմեց,  ջոջացավ,  ուժովցավ,
 
:Շորեր հագավ,  Թուր  Կեծակին կապեց,
 
:Էկավ,  Քուռկիկ Ջալալին տի հեծներ,
 
:Ձին լեզու  առավ,  ասաց.
 
:—  Էդ ի՞նչ  կանես,  քո  միտք ի՞նչ ի:
 
:—  Կուզեմ, քե հեծնեմ,—  ասաց:
 
:Ասաց.—  Քե կըտամ արեգական  առջև,  կըվառեմ:
 
:Ասաց.— Ւնձ կըտամ քո փորի տակ:
 
:Ասաց.—  Քե  կըզանեմ քարերու,  սրերու,  կըւիշրեմ:
 
:Ասաց,—  Կըխաղամ քո քամկու  վրեն:
 
:Սանասար թռավ, հեծավ զձին:
 
:Որ կտար արեգական,
 
:Ւնքն իրեն կըտար փորու տակ,
 
:Որ կըզարներ քարերու,սարերու,
 
:Կըխաղար քսւմկի  վրեն:
 
:Շատ  վեր թռավ, անդունդք իջավ,
 
:Շատ դես փախավ, շատ դեն  փախավ,  դադրավ,
 
:Կայնավ վեր հետին  ոտներուն,
 
:Փրփրուր էտու վեր բերնին,
 
:Չկարցավ  Սանասար իցկեր  տակ:
 
:Ձին իմաստուն  էր,  մտածեց.
 
:«Էս ինձ հեծնող է», էլ  ձէն չետուր:
 
:Սանասար մաղեր բռնեց,  աչքեր մաժեց,
 
:Ասաց.—Քե  տեր չկար,  ես քե  տեր եմ,
 
:Թիմար էնող չկար,  քե թիմար էրող եմ,
 
:Քե կեր տվող չկար, քե կեր տվող եմ:
 
:Ձին ասաց.—Դու իմ տեր,  ես քո ձին:
 
:Էնոնք ջրեղեն,  հրեղեն  են,
 
:Մեկ-մեկու լեզու հասկացան:
 
 
 
:Սանասար զձին քշեց,
 
:Նորից ծով վրա գնաց, բացվավ, 
 
:Սանասար ծովի  տակից  էլավ դուրս:
 
:Բաղդասար հլա նստուկ կուլար,
 
:Հանկարծ իրիշկեց, տեսավ
 
:Մի սար էլեր սարի վրա կըգա:
 
:Չըճանաչեց ախպոր, վախեցավ, փախավ:
 
:Սանասար կանչեց,—  Բաղդասւււր,  մի փախի,
 
:Ես քո ախպեր Սանասարն եմ:
 
:Բաղդասար  ասաց.—  Իմ ախպեր ճիժ էր,
 
:Դու ջոջ,  աժդահար մարդ էս,
 
:Իմ ախպեր էդպես  հալավ,
 
:Էդպես զենքեր,  էդպես ձի չուներ:
 
:Սանասար  ասաց,—  Ախպեր,  մի  փախի,
 
:Էդոնք ծովու տկեն իմ հաներ:
 
:Բաղդասար  էլ  չփախավ,
 
:Էրկու ախպեր իրարու գլուխ պագին,
 
:Հեծան  ձին, գացին  տուն:
 
 
 
                  17
 
 
:Էրկու ախպեր ամեն օր
 
:Կըթռնեն  ձիերի քամակ,
 
:Կերթան Մարութկա պատ  կրպագեն,
 
:Կընկնեն  սար  ու  ձոր  ավղուշ:
 
:Իրիկուն բեռնված տուն կըդառնան,
 
:Համ իրենք կուտեն,  համ գեղական:
 
:0րմ՝  էլ մի  մարալ  կըզարկեն, 
 
:Էն գեհեն մեկ ուրիշ  կըգա,
 
:Դունչ կըդնի վերան կրբոռա:
 
:—  Էդ ուր մերն  է,—  կասի Բաղդասար:
 
:էդտեղ երկու ախպեր կըհիշեն իրենց մեր.
 
:Սանասար  կասի.
 
:— Ախպեր,ախր չէ՞ մենք էլ մեր ունենք,
 
:Էրթանք Բաղդադ մեր մոր տեսնենք:
 
:Բաղդասար կասի.— Խալիֆ մեզ կըմատղի կռքերուն:
 
:Սանասար կասի.— էրթանք մեր մոր տեսնենք,
 
:Էնորեն  ետ ինչ կեղնի,  թող էղնի:
 
:Ախպերներ էլան  հեծան  ձիեր,
 
:Կաց բարով  արին  գեղական,
 
:Դարձան դեհ Մարութա  Բանձր  Աստվածածին,
 
:Պատ  պագեցին,  իրենք  աղոթք  ապավինին,
 
:Ընկան ճամփա,  գացին
 
:Թոզ էլավ ձիերու ոտկերաց:
 
:Դաշտ ու դուրան բռնեց:
 
 
 
:Երբ որ հասան  Բաղդադ,
 
:Գացին, իջան մոր դուռ,
 
:Ձիանք  տարան կապին գոմ:
 
:Էլան իրենց տան առեջ,
 
:Տեսան մեր նստուկ է,
 
:Քառսուն փիլաքան վերև:
 
:Բարև տվին,  ասին,—Բարի օր,  մարե:
 
:Ասաց,—  Աստծու բարին, բարով էկաք:
 
:Ասին,—  Մարե,  ղոնաղ չես ուզի:
 
:Ասաց.—  Բալեք ջան , էս խալիֆի  տուն Է ,
 
:Էն կռապաշտ Է ղոնաղ չի ուզի:
 
:Թագավորի  տուն ղոնաղ չի գա:
 
:Ասին,—  Սանասար,  Բաղդասարի  արև սիրես,
 
:Մեզ Էսօր տեղ մի  տուր, քնենք,
 
:Լուսուն Էլնենք, կերթանք:
 
:Մեր  տղեկներու համար Էնքան Էր լացե,
 
:Որ  աչքեր բան չէր տեսնի:
 
:Տղեկներ տեսան՝ մեր իրենց չի ճանչնա,
 
:Ասին,—  Մարե,  դու  մեզ չես ճանչնա:
 
:Ասաց,—  Չէ, բալեք ջան:
 
:Սանասար ասաց,—  Մարե,
 
:Չէ  ես քո  Աանասարն  եմ,
 
:Ես էլ քո  Բաղդասարն  եմ:
 
:Ծովինար էդ որ լսեց,
 
:Քառսուն փիլաքան  գլոր իջավ,
 
:Մեկ թևով գրկեց Սանասարին,
 
:Մեկել թևով Բաղդասարին,
 
:Ու քառսուն փիլաքան մե բեհնի
 
:Հանեց վերև, տարավ տուն:
 
:Մեկին դրեց մե չոքին,
 
:Մեկելին՝ մեկել չոքին,
 
:Էրեսներ պաղեց, էլաց:
 
 
 
:Փշուր մի  հանդարտեց,  ասաց.
 
:—  Լաո, խալիֆ  ձեզի
 
:Կռքերի  համար  մատաղ է  կանչե,
 
:Անմեղ տեղ ձեզ տի մորթի:
 
:Ձեզ  որ  կանչի,ասի՝
 
:Հավաքեմ ժողովուրդ,  ձեզ մատղեմ.
 
:Կասեք՝ խալիֆ  ապրած կենա,
 
:Դու ի՞նչ կանես ժողովուրդ:
 
:Կասի լաո,  ձեզ մատաղ  եմ կանչե,
 
:Տի մատղեմ ձեզ  կռքերուն:
 
:Դու ասեք՝  ախր,  հարսանիք չես  էրթա,
 
:Ախր քեզ պարծանք չէ,
 
:Որ  ժողովուրդ կըկանչես, տանես,
 
:Արի մենք մենակ էրթանք,
 
:Էնտեղ  մեզ մատղա,  ինչ կանես, արա:
 
:Կերթաք,  կըմտնեք  կռոց տուն.
 
:Թագավոր  ձեզ կասի
 
:Թ՛ե՝ պառկեք՝ ձեզ մատղեմ:
 
:Կասեք՝  դու երկրպագութեն  արա,  մենք  սովրենք.
 
:Նոր  պառկենք,մեզ մատղա:
 
:Էն որ երկրպագութեն  կանի,
 
:Բաղդասար,  դու զարկ խելք ընցնի,
 
:Սանասար,  դու էլ թրով վիզ կտրի:
 
 
 
:Խալիֆ էլեր դիվանխանի տանիս՝
 
:Թևեր կանթեր,  կերթար,  կուգար:
 
:Ջուղաբ  տարան,  թե  «աչքդ լուս»,
 
:Խալիֆ ուրախացավ,  ասաց.
 
:—  Կանչեք թող գան էստեղ:
 
:Էկան  ասին.—  Թագավոր ձեզ կուզե:
 
:Սանասար իր  աստված կանչեց,
 
:Դարձավ Բաղդասար,  ասաց.
 
:—  Դու ձիու գլուխ բռնի, ես կերթամ,
 
:Որ կանչեմ, ձին կըհասցուս ինձ:
 
 
 
:Սանասար գնաց մոտ թագավոր.
 
:Թագավոր  գռռաց,  ասաց.
 
:—  Ո՞ւր գնացիք, չիմացա՞ք ուր էրթաք,
 
:Ջոջ կուռք ձեզ կըբերե:
 
:Սանասար ասաց.— Թագավոր,
 
:Աշխարհ չենք տեսեր,
 
:Աշխարհ տեսանք,  մոռցանք:
 
:Քո ջոջ կուռք զորավոր էր,
 
:Արևելք փախանք, չպրծանք
 
:Արևմուտ փախանք,  չպրծանք,
 
:Վերջ եկանք,  որ մեզ մատաղ անես:
 
:Թագավոր ասաց.— Բա քո ախպեր՝
 
:Քո  ախպեր  Բաղդասար ուր է:
 
:Սանասար ասաց.
 
:—  Իմ ախպեր ճիժ է,  հետի-հետի կըգա,
 
:Ինձ  տար զինի,  չուր իմ ախպեր  կըգա:
 
:Թագավոր  ասաց,—  Դե, էրթանք:
 
:Էլան,  գացին:
 
:Թամաշա  էրողներ թափվան:
 
:Հասան  կռքատուն,  խալիֆ  ասաց.
 
:—  Ջոջ  կուռքին  երկրպագութեն  տուր,
 
:Որ քեզ մատաղ անեմ էնոր:
 
:Սանասար ասաց.—  Թագավոր,
 
:Ես  էտոր  երկրպագութեն չեմ տվե,
 
:Չեմ գիտեր՝ ինչպես կըպառկեն,
 
:Դու արի  երկրպագութեն տուր,
 
:Տեսնեմ՝ իմալ կըտաս,
 
:Ես լե քեզնե սովրեմ,  տամ:
 
:Թագավոր ոսկի թագ դրեց գլուխ,
 
:Պառկեց,  մեկ  էրես՝ տրորեց ոսկե սալին,
 
:Էրից որ մեկել էրես տրորե,
 
:Սանասար  կանչեց.
 
:«Յա Հացն ու գինին,  Տեր կենդանին»,
 
:Ու գուրզ մի իջավ խալիֆի գլխուն,
 
:Յոթ գազ գետին վար իջուց,
 
:Ապա քաշեց Թուր Կեծակին,
 
:Գլուխ կտրեց, թալեց դուրս:
 
 
 
:Էնոր մարդեր ձեն  գցին քաղաք,
 
:Զորք զորապետ ժողվին, էկան:
 
:Սանասար կանչեց.— Բաղղասար ձին:
 
:Բաղդասար  ձին հասուց:
 
:Սանասար հեծավ ձին,
 
:Տեսավ, ի՞նչ տեսավ,
 
:Քաղաք-քաղքով թափան կռիվ:
 
:Ձին լեզու էկավ,  ասաց,
 
:—  Սանասար,  Բաղդասար,  չվախեք,
 
:Զձի քշեք չուր  Տախմանաց,
 
:Էն  տեղեն չուր  ծով գացեք, էկեք,
 
:Ձեր թուր Զարկեք, ջարդեք  զորքեր:
 
:Էնոնք ձին քշին չուր Տախմանաց,
 
:Դարձան,  էկան,  հասան  ծովափ,
 
:Տաս  դիր  գացին,  տաս դիր  դարձան,
 
:Էնպես  փրթին  կռապաշտներ,
 
:Որ խոտի  պես փովան  գետին:
 
:Խաբար  տվին՝ մարդեր էկան,
 
:Լեշեր  ժողվին  ծովափ,  դաշտի մեջ,
 
:Զոռբա սար մի  էլավ,
 
:Չուր հիմիկ էլ տեղ կերևա:
 
:Գետ կես տրորե,  տարե լցե ծով,
 
:Մեկել  կես հլա  կայնուկ  է  էնտեղ:
 
:Էրկու ախպեր  հետո  էկան,
 
:Գուրզեր  առան մտան  կռքատուն:
 
:Բաղդասար ասաց.—  Աանասար,
 
:Հիմիկ արի կռքեր ջարդենք,
 
:Տեսնենք էդոնց  օղորթ հունար կա:
 
:—  Դե,—  ասաց Սանասար,
 
:Դու ներքևեն  արի, ես վերևեն:
 
:Քրքրին հըմեն  կռքեր:
 
:Հըմեն խառնին իրար,
 
:Ջարդ ու փշուր էրին,
 
:Տեսան ըսկի բան չկա
 
:Վերջ կանչին ժողովուրդ,  ասին.
 
:—  Արեք,  տարեք ոսկի,  արծաթ,  ապրեք:
 
:Ժողովուրղ թափավ կռքատուն,
 
:Ում շատ հասավ,  շաա տարավ,
 
:Ում քիչ հասավ,  քիչ տարավ:
 
 
 
:Սանասար,  Բաղդասար դարձան,
 
:Ուրախ-ուրախ  գացին  տուն:
 
:Տեսան՝ իրենց մեր նստե կըլա.
 
:Ասին.—  Մարե,  ինչի՞  կըլլաս:
 
:Ասաց.—  Բալեք,  սա՞ղ  եք:
 
:Ասին.—  Սաղ  ենք,  մարե:
 
:Ասաց,— Հապա ի՞նչպես  էղավ,
 
:Անխիղճ խալիֆ  ձեզ չմատղեց:
 
:Ասին.—  էն  մեզ չկարաց մատղեր,
 
:Համա մենք իրան մատղեցինք:
 
 
 
        18
 
 
 
:Տարի մի  մացին  Բաղդադ:
 
:Վերջ խորհուրդ արին,  ասին,
 
:Էստեղանք մեզ տուն չի  դառնա,
 
:Էլն ենք քոչինք,  էրթանք:
 
:Լուսուն քնուց  էլան,
 
:Իրենց  ապրանք բարձին ուղտերուն,
 
:Առան իրենց մեր, քեռմեր,  քահանեն,
 
:Էլան ընկան ճամփա,  գաւցին,
 
:Հասան Մշու դաշտ,  նստան:
 
 
 
:Իրիկվորե  մինչև  կես  էյ ի շեր,
 
:Սանասար կնստեր,  կհսկեր Էնոնց,
 
:Կես  գիշերին  Բաղդասար կէլներ  կնստեր,.
 
:Մինչև լուս մոտեներ:
 
:Աղոթարանին քահանեն կէլներ  կնստեր,
 
:Մինչև շիտակ լուս բացվեր:
 
:Լուս որ բացվեց,  արև առներ,
 
:Կէլնին կէրթին իրենց ճամփեն,
 
 
 
:Մեկ տասն  սւվուր էդպես գացին:
 
:Գիշեր մի Սանասարեն ետո
 
:Բաղդասար կհսկեր էնոնց:
 
:Հանկարծ    թիթեռնիկ  էր,  թե քամի,
 
:Զարկեց,  ճրադ ընցուց:
 
:Բաղդասար  ձեռ տարավ ծոց,
 
:Նա  կրակ  կար,  նա չախմախ:
 
:Ախպորն  էլ  ամոթու չիմցուց:
 
:Էլավ,  աչք  ածեց,  տեսավ՝ մի  տեղ,
 
:Վրանի  տակ,  կրակ  վեր  կրակի,  կըվառեր:
 
:Իր թուր կապեք,  գուրզ առավ ձեռ,  գնաց:
 
:Գնաց,  կրակ վերուց տի բերեր,
 
:Փոշմընավ,  դարձավ ետ,
 
:Կրակ էրողին հարցոլց.
 
:—  Ի՞նչ մարդ եք,
 
:Էս կրակ էրող մարդ ասաց,
 
:—  Ես  կրակ խափուշիկն  եմ,
 
:Էնա,  էնտեղ էլ իմ զորքն է:
 
:Ասաց,—  Որ դու կրակ խափուշիկն ես,
 
:Ուստի՝ կըգաս,  կամ  ուստ  կերթաս–
 
:Էն էլ  ասաց.—  Մեր  թագավոր
 
:Սանասար,Բաղդասար  սպաներ են,
 
:Կերթամ  էնոնց  սպանեմ,
 
:Մեր  թագավորի վրեժ առնեմ:
 
:Բաղդասար թուր քաշեց,  ասաց.
 
:—  Ես Բաղդասարն  եմ,  որ կամ,
 
:Սանասարն  էլ  էնտեղ քնուկ  է:
 
:Զարկեց,  խափուշիկի  վիզ թռցուց,
 
:Ապա  ընկավ զորքի  մեջ,
 
:Աջու գնաց,  ձախ ու ջարդեց,
 
:Ձախու գնաց,  աջ ու ջարդեց,
 
:Ամեն շունչ-կենդանի  կտրեց,
 
:Դարձավ,  էկավ իր  տեղ,
 
:Գլուխ դրեց,  պառկավ:
 
:Լուս բացվավ,  էլան,
 
:Բեռներ բարձին,  գացին,
 
:Գագիկ թագավորի քաղքին  մոտեցան,
 
:Մե  ծառի  տակ  վրան  զարկին,  նստան:
 
:Տեսան՝ մեկ մարւդ էնտեղեն  գիկա:
 
:Կանչին,  ասին,—  Գնա քաղաք,
 
:Թագավորին շատ բարև, տար,  ասա
 
:Ծովինար,  իր էրկու տղեք
 
:Էկած են  ողջ-առողջ  աղբրի  մոտ,
 
:Աչք ձեր լուս էղնի:
 
 
 
:Էդ մարդ ակընճկլեն տարավ թագավորին,
 
:Թե  քո  աղջիկ էկավ էրկու տղա հետ:
 
:Գագիկ թագավոր մինչև էտ  օր
 
:Էնքան  արցունք էր թափե,
 
:Որ աչքեր վնասվեր էր:
 
:Էրբոր լսավ էդ բան, խնդացավ,
 
:Էլավ,  գնաց  աղջկա  առեջ:
 
:Տեսավ  աղջկա հետ մարդ չկա,
 
:Մենակ էրկու տղեք են,
 
:Գլուխ կախեց, շատ տրտմեցավ:
 
:Սանասար էդ բան  տեսավ,  հարցուց.
 
:—  Պապո, ի՞նչու տրտմեր եք:
 
:Թագավոր պատասխան էտու,  ասաց,
 
:—  Դուք խալիֆի լաճերն  եք,
 
:Ձեր մեր՝ թագավորական  կին.
 
:Ձեզ հետ հազար  ձիավոր  տեղներ,
 
:Ուր  են հապա  էդոնք,
 
:Կա -չկա դուք  փախեր էք,
 
:Լաո,  էդ ինչի  էկեր էք:
 
:Սանասար ասաց.—  Պապո,
 
:Մենք որ կանք, ջրեղեն ենք,  հրեղեն,
 
:Քո  աղջիկ  մինչև հիմիկ էլ  կույս է:
 
:Մեր մեր էրեսից իցկեցին,
 
:Մեզ էլ  կուզին  մատղեն  կռքերին:
 
:Մենք էլանք, խալիֆ սպանինք,
 
:Տարի մի Բաղդադ նստանք, 
 
:Վերջ թորկինք, էկանք քո դուռ:
 
:Սրանից ետ էլ մի վախենա,
 
:Ոչ մեկ էլ  չի կարա  գա,
 
:Քո երկիր քար ու քանդ անի,
 
:Քո  աղջիկ, քո  ազգ գերի  անի,  տանի:
 
:Էս խոսքի վրա  Գագիկ խնդացավ,  ասաց.
 
:- Դե՛,  էլեք, որդիք, էլեք էրթանք:
 
 
 
:Մեր տղերաց խրատ  էր  տվե,  ասե.
 
:—  Թագավոր  ձեզ որ  տուն  կանչե,
 
:Շնորհակալ էղեք, ասեք.
 
:«Էկանք ձեզ տեսանք՝ ողջ առողջ էք,
 
:Իրարուց հավաս  առանք,  կէրթանք»:
 
:Որ շատ զոռի,  ասեք,  թագավոր,
 
:Թե  Ծովասար,  Մարութկա ջուր,
 
:Ճապաղջրի Բաժն ու Քոդեն
 
:Մեզ տաս,  կըգանք պալատ,
 
:Թէ չե՞ս տար, կերթանք:
 
:Ինք որ «Հացն ու գինին,  Տեր կենդանին»  երդվավ,  կտա,
 
:Որ տվեց,  կելնենք,  կերթանք:
 
:Թագավոր որ հրավերք  արեց,
 
:Տղեք  ասին.—  Շնորհակալ  ենք,  պապո.
 
:Էկանք,  ձեզ տեսանք,  ողջ-առողջ  եք,
 
:Ւրարուց հավաս  առանք,  կէրթանք:
 
:Թագավոր մեկ  էլ հրավերք  արեց,
 
:Սանասար ասաց.—  Պա՛պո,
 
:Թէ  Ծովասար,  Մարութկա ջուր,
 
:Ճապաղջրի Բաժն ու Քոդեն տաս,
 
:Կըգանք պալատ,  թէ չէ՝  կէրթանք:
 
:—  Որդիք,—  ասաց թագավոր,—
 
:Հացն  ու գինին,  Տեր կենդանին,
 
:Մեր հոգուց զատ, ինչ ուզեք կտանք:
 
:Տվեցի, որդիք,  արեք Էրթանք:
 
:Էլան,  գնացին քաղաք,
 
:Ւջան թագավորի պալատ,
 
:Տարի մի մացին պապու մոտ:
 
:Ավուր մի  Ծովինար ասաց.—
 
:Տղեկներ,  գացեք թագավորին խնդրեք,
 
:Թող  մեզ իզին  տա,  մենք  էրթանք,
 
:Ինչքան  մացինք բավ է:
 
:Սանասար,  Բաղդասար  մոտ  գացին  թագավոր,
 
:Գլուխ  տվին,  կայնան  ասին.—  Պապո,
 
:Կըխնդրենք քենե,  իզին  տաս 
 
:Քաղքից  դուրս  գանք,  էրթանք  մեր տեղ: 
 
:Գագիկ  թագավոր  ասաց.
 
:—  Որդիք,  ես տղա չունեմ, 
 
:Մնացեք ինձ մոտ,  ես կըմեռնեմ,
 
:Իմ թախտ ու թագ ձեզի կըմնա, 
 
:Կըլնի ձեզի  տուն:
 
:Ասին.—  ՉԷ  պա՛պո,
 
:Էկանք  ձեզ  տեսանք,  ողջ-առողջ  եք,
 
:Իրարուց  կարոտ  առանք,  կերթանք,
 
:Անդոկա սարի  գլուխ  տուն  ենք շիներ,
 
:Կերթանք,  Էնտե ապրենք:
 
 
 
:Շնորհակալ կգան,  կաց բարով արին, 
 
:Առան  իրենց  մեր,  քեռմեր,  քահանին,
 
:Ձիեր  հեծան,  ընկան  Էնոնց  առեջ, 
 
:Գացին,  Էլան  Անդոկա  սարի  գլոխ,
 
:Հասան իրենց բերդին,վար իջան:
 
 
 
:Սանասար շատ  զորըդնեղ մարդ Էր, 
 
:Սև  սարի  բոլոր  Ու չուր  Ծծմակաքիթ,
 
:Մշու վերևով բադան քաշած,
 
:Էլած Էր չուր  Սեղանասարի  գոտին,
 
:Չուրի ճապաղջրի դուրան,  Մուրադ գետի  բերան:
 
:Էդ  ամեն  տիրապետեց  Սանասար:
 
:Չորս  դարգահ Էլ թողեց բերդին, 
 
:Ու միշտ,  հանապազ    կըզարկեր դարգահներ
 
:Ու կըհեծներ իր  ձին,
 
:Ու ինչքան գել ու գազան Էղներ,  կըբռներ:
 
:Օրերուց մեկ  էլ  զարկեց,  գնաց  չուրի  Մըսր,
 
:Չուրի Բաթմանա կամուրջ,  չուրի  Անգեղա ձոր:
 
:Էնպես փահլևան էղան  ախպերներ,
 
:Որ էնոնց ձեն աշխարհք բռնեց:
 
:Շատ մարդեր լսան,  ասին,
 
:- Ջանըմ,  մենք նստեր ենք էստեղ,  ի՞նչ,
 
:Գող մարդեր  ամեն  ժամանակ
 
:Կըգան  մեր  ապրանք  զարն են,  տանեն,
 
:Մենք  էրթանք  էդա  Սասուն.
 
:Էնտեղ Սանասար,  Բաղդասար
 
:Իրենց  գեղական լավ կըպահեն,
 
:Էնոնց մալ-անասուն  կըպահպանեն,
 
:Էնոնցմե նա  խարչ կառնեն,  նա իյարաչ.
 
:Վար  ու ցանք  կանեն,  կըհարստանան:
 
:Խեղճ,  աղքատ  մարդեր  էլան, 
 
:Հա քիչ-քիչ, հա քիչ-քիչ էկան  Սասուն,
 
:Աասուն շատացավ,  ահագին քաղաք  դարձավ,
 
:Քեռի  Թորոսն  էլ  քոչեց  էս  նոր քաղաք:
 
 
 
      ՄԱՍՆ  ԵՐԿՐՈՐԴ
 
 
ՍԱՆԱՍԱՐԻ  ԵՎ  ԲԱԴԱԱԱՐԻ  ԱՄՈԻՍՆՈԻԹՅՈԻՆԸ
 
 
 
1
 
 
 
:Սանասարի,  Բաղդասարի  անուն,
 
:Էնոնց խեր-խաբար էլավ Սասունեն,
 
:Գնաց,  հասավ Քաջանց թագավորի քաղաք,
 
:Ընկավ Քառսուն ճող  ծամ Դեղձունի  ականջ:
 
:Քառսուն ճող ծամ Դեղձուն
 
:Շատ  սիրու տեր  եղավ վեր  Սանասար,
 
:Ասաց.— էն մարդ կտրիճ է,
 
:Թուղթ  գրեմ գա,  էս  վիշապներ,  քաջքեր  հաղթի,
 
:Ինձ էլ առնի,տանի:
 
:Էլավ,  մեկ  կուժ լիք ջուր  Էլից,
 
:Խնձոր բերան  Էդիր,
 
:Մեկ  կուժ դատարկ՝ 
 
:Խնձոր բերան  Էդիր,
 
:Մեկ  թուղթ էլ  գրեց,  թե՝
 
:Քաջանց թագավորի աղջիկ Քառսուն ճող  ծամից
 
:Շատ բարով Սանասարին,  Բաղդասարին,
 
:Իլլաքի  Սանասարին,  Սանասարին:
 
:Սանասար տղա,
 
:էս  Պղնձե քաղքի թագավորի  աղջիկն եմ,
 
:Իմ սիրտ քանց էս դատարկ կուժ,  սարսուփ է,
 
:Իմ գլուխ քանց  էս լիք կուժ, լիքն է,
 
:Աստծու շնորհքով լցուկ եմ, 
 
:Քառսուն  տեղե, քառսուն  մարդ
 
:Էկած է իմ վրա,  ինձ ուզելու,
 
:Ես խոսք չեմ տվե,
 
:Երազով քեզ տեսեր  եմ,
 
:Արի ինձ առ,
 
:Ինձ շատ  դուր կըգաս  դու,
 
:Էս թուղթ գրեր եմ քեզ համար:
 
:Ինչ որ կանես, արա,
 
:Գլուխ թացեր էս,  չկնտես,
 
:Գաս,  ինձ տանես քեզ համար:
 
 
 
:Իր պատկեր դրեց մեջ թղթին,
 
:Կանչեց  էրկու  աղջիկ,  ասաց, —
 
:Էս թուղթ տանեք Սասնա  քաղաք,
 
:Էլնեք  աջակողմ հերդիս,
 
:Թալեք Սանասարի տեղաց վրա. 
 
:Թե որ էն կտրիճ մարդ է,
 
:Թող գա, ինձ տանի իր համար:
 
:Էդ աղջիկներ,  իմալ իրենց խաթուն,
 
:Սևհրբանդ էին,  կախարդ.
 
:Առան Քառսոււն ճող ծամի թուղթ, 
 
:Հագան աղավնու թևեր, թռան:
 
:Թռան,  հասան Սասնա բերդ,
 
:Աջակողմ հերդիււի վրա  գացին,
 
:Տեսան՝ մեկ ջահել-ջիվան տղա քնուկ,
 
:Էնքան  կարմիր,  արևուն  կասի՝
 
:«Դու դեն գնա,  ես  առաջանամ»:
 
:Մե ջուխտ  մոմ գլխուն կըվառվի,
 
:Մե ջուխտ  մոմ ոտներուն կըվառվի:
 
:Թուղթ բերողներաց մեկ ասաց.
 
:—  Այ քուրս, արի էրթանք,
 
:Էս մեկել հերդիսի վրա աչկենք,
 
:Բալքի Սանասար  տղեն  էդ չի
 
:Գացին  էն հերդիսի վրա,տեսան
 
:Մի ջահե-ջիվան  տղա քնուկ,
 
:Էն  տղից  տասնապատիկ  աղեկ:
 
:Քուր ասաց. —էս է Սանասար տղեն,
 
:Թալենք էս հերդիսից  վար:
 
:Մեկել  ասաց.—  Քուրս,  ի՞նչ ասեմ,
 
:Չեմ գիտի էս է Սանասար, Թե էն մեկելն է Սանասար:
 
:Չիմացան  էդ որու հերդիսն  էր,
 
:Թուղթ դրին  վեր  Բաղդասարի բարձին:
 
 
 
2
 
 
 
:Առավոտուն ժամու զանգեր զարկին,
 
:Բաղղասար քնուց  էլավ,  տեսավ՝
 
:Թուղթ մի, պատկեր մի վեր բարձին 
 
:Պատկեր վերուց  աչքեց, խելք  գնաց,
 
:Արուն քթից փրթավ էկավ
 
:Թուղթ կարդաց,  հերսոտավ,  ասաց.
 
:«Իմ  ախպեր  գախտիկ  գործ կանի,
 
:Կուզի պսակվի,  ինձ չի հարցնի,
 
:Ինձ մարդու տեղ չի  դնի,
 
:Իմ  ախպեր  էդ ինչ ախպեր  է:
 
:Լավ է  էլնեմ,  հեծնեմ իմ ձին,
 
:Էրթամ ուրիշ  երկիր,  կորուսեմ»:
 
:Բաղղասար իր  սենեկից չելավ դուրս,
 
:Մեջ իր սրտին  էրավ խոց.
 
:Նեղեցավ,  նստավ իր տեղ:
 
 
 
:Սուփրեն բացին,  նստան  հացի,
 
:Կիրիշկեն,  Բաղղասար չկա:
 
:Մեր  կասի.—  էսա  Բաղդասար  հիվա՞նդ էր,
 
:Որ չէկավ  նստեր հացի .
 
:Կէլնի,  կէրթա էնոր հետև:
 
:—  Բաղդասար,  ի՞նչ էղեր  է  քե,—  կասի,—
 
:Դու ի՞նչու չես  գար հացի:
 
:Բաղդասար կասի,— Դու իմ մեր չէլներ,
 
:Ուրիշ  ով էլներ,  էսա  դուռ բացեր,
 
:Ես  էնոր  կտոր-կտոր  կաներ,
 
:Ջոջ բրդուճ ականջ կըթողեր:
 
:Մեր հարցուց.— Ի՞նչ է  եղեր,  որդի:
 
:Բաղդասար  ասաց.—  Մարե,
 
:Առ էս  պատկեր, էսա թուղթ.
 
:Իմ  ախպեր  գաղտուկ կնիկ ուզեր է.
 
:Ինչո՞ւ ես մարդ չէ՞ր,
 
:Թող ինձ հարցում  էներ,
 
:Ինձ հետ խորհուրդ նստեր,
 
:Նոր էրթար, կնիկ ուզեր.
 
:Կամ  էն  տի  մնա  կենդանի, կամ ես:
 
:Կըռկի,  կընստի վար իր տեղաց,
 
:Չի էլնի  դուրս իր  սենեկից:
 
:Մեր կասի.—  Ես խաբար չեմ,  որդի,
 
:Ես  էլ  քանց քե շատ ըռկա,
 
:Ես, էրթանք մոտ Սանասար:
 
 
 
:Կըգան, Սանասար թուղթ կառնի,  կըկարդա.
 
:«Քաջանց թագավորի  աղջիկ Քառսուն ճող  ծամից
 
:Շատ բարով Սանասարին,  Բաղդասարին,
 
:Իլլաքի  Սանասարին,  Սանասարին:
 
:Սանասար  տղա,
 
:Ես  Պղնձե քաղքի թագավորի  աղջիկն  եմ,
 
:Իմ սիրտ քանց էս դատարկ կուժ,  սարսափ է,
 
:Իմ գլուխ քանց էս լիք կուժ, լիքն է,
 
:Աստծու շնորհքով լցուկ եմ,
 
:Քառսուն  տեղե, քառսուն մարդ
 
:Էկած է իմ վրա,  ինձ ուզելու,
 
:Ես խոսք չեմ տվե.
 
:Երազով քեզ  տեսեր  եմ.
 
:Արի ինձ առ,
 
:Ինձ շատ  դուր կըգաս  դու,
 
:Էս թուղթ գրեր  եմ քեզ համար:
 
:Ինչ որ կանես, արա,
 
:Գլուխ թացեր  էս,  չկնտես,
 
:Գաս,  ինձ տանես քեզ համար»:
 
:Սանասար կասի.— Բաղդասար,  ախպեր ջան,
 
:Էս թղթի  համար  դու ինձնե կըռկես,
 
:Աստված վկա,  ես էդ բանից խաբար չեմ,
 
:Էդ աղջիկ  սեհրբանդ է,  կախարդ,
 
:Մեր անուն լսեր է,  էս թուղթ գրե:
 
:Արի  մի  դարբ  զարկ ինձի,
 
:Թող քո հերս իջնա, քո սիրտ հովնա:
 
:— Չէ,—  կասե Բաղդասար,—  մենք տի կռվենք,
 
:Կամ ես քե կսպանեմ, կամ դու ինձ:
 
:Ինչքան  ասին,  հնարք չեղավ,
 
:Չէ  որ  էսիկ հաստս/դամար էր,
 
:Էնոր երակ փշուր  մծուռ էր,
 
:Էնոր  կասին  ծուռ Բաղղասար:
 
 
 
3
 
 
 
:Առավոտ  էլան,  առան  իրենց  գուրզեր,
 
:Զենք ու զրահ կապին,
 
:Ձիեր հեծան,գացին  մեյդան  կռիվ:
 
:Առւսջ ձիաթողս խաղցան  գուրզով:
 
:Էն ինչ Սանասարն  էր,  հանաք  կաներ,
 
:Գուրզ բանձր կըզարկեր ախպոր.
 
:Էն  ինչ Բաղդասարն  էր, հանաք չաներ,
 
:Գուրզ  սրտով կըզարկեր  ախպոր,
 
 
 
:Կուզեր,  Սանասար ձիուց բերի  տակ:
 
:Տուրի կեսօր էդպես  կռվան,
 
:Չկարցան  մեկ  մեկու հաղթեն:
 
:Չիմանատեղ էնքան  գացին,  էկան, 
 
:Էնքան չըխչըխփեցին իրար,
 
:Օր քրտինք  էլավ գետ,  գնաց:
 
 
 
:Մեր կիրիշկի,  տղեք չկան,
 
:Կասի,—  էս ի՞նչ  ելավ,  էտոնք չեկան:
 
:Տնեն  կելնի,  էնոնց ձեն ընկե քարեր,
 
:Գետին  կըդողա,  թունդ կառնի:
 
:Կերթա, կըտեսնի  էնոնց  հալ,
 
:Ծնկներ կըտփի,  կուդում  կըկոտրի,
 
:Կանիծի  կախարդ աղջկան, կասի: 
 
:«Թող արև չտեսնա էն աղջիկ,
 
:Ինչ իրար դեմ հանեց իմ տղեք»:
 
:Տղեք շատ  զարկին իրար,
 
:Նա էն կարաց էնոր հաղթի,
 
:Նա էն կարաց էնոր հաղթի, 
 
:Մութ ընկավ,  էլավ իրիկուն,
 
:Իրիկուն թողին էկան  տուն:
 
:Մառախ ընկավ մեջ էնոնց  սրտին, 
 
:Ճամփին իրար ասին.
 
:—  Վաղ էլ  գանք,  հասնենք իրար,
 
:Տեսնենք ով ում կըտա  գետին:
 
 
 
:Առավոտ էլան,  հաց  կերան  գացին.
 
:Էս անգամ գյուլաշ բռնին իրարու,
 
:Ձեռ թալին,  արին կռիվ, էդպես կռվան չուրի  կեսօր .   
 
:Կեսօր էկավ  Բաղդասար ասաց,
 
:—  Սանասար,  արի  գուրզով զարկենք:
 
:Սանասար կայնեց նշանգաղի գլոխ,
 
:Բաղդասար  գուրզ  առեց,  էզար,
 
:Գուրզ  գնաց  գլխու վերեն:
 
:Սանասար բռնեց  գուրզ.
 
:Ետ էթալ, չհասուց ախպեր,
 
:Չէր ուզե ախպեր սպաներ,
 
:Կուզեր, որ էնոր հերս իջներ:
 
:Բաղդասար էնոր կըզարկեր,
 
:Համա  Սանասար խաղ կաներ:
 
 
 
:Գուրզի  ձեն  մեր լսեց,  էկավ,
 
:Նստավ էնտեղ,  թամաշա  արեց,
 
:Տեսավ՝ Բաղդասար  նվազավ,
 
 
 
:Ուժ պակսավ,  առեց հաղթվել,
 
:Մեր էլաց, բոռաց,  կանչեց. 
 
:«0՜  սարեր,  օ՜ քարեր,  օ    թփեր,
 
:Խաբար տարեք քեռուն,
 
:Թող  գա,  հասնի իր կտրիճներուն:
 
 
 
:Մեկ սհաթ էլ թամաշա էրաց,
 
:Տեսավ՝ չէ,  Սանասար էլ կըզարկի
 
:Բաղդասար ուր որ է կընկնի:
 
 
 
:Էլաց,  կանչեց,  ասաց,
 
:«0՜,  սարեր,  օ՜, քարեր,  օ՜,  թփեր,
 
:Խաբար տարեք քեռուն,
 
:Թող գա,  հասնի իր  կտրիճներուն»:
 
 
 
:Տղեք շատ  գուրզ  թալին իրար:
 
:Սանասար կըտեսնի՝ էն իրեն կըսպանի,
 
:Սպանելու դարբ կըզարկի  Բաղդասար,
 
:Կասի.—  էնոր  դարբ չի դիպնի ինձ,
 
:Ես  էլ  զարկեմ,  տեսնենք
 
:Էն կարա՞ իմ գուրզի  առեջ կայնի:
 
:Մեկ թեթև դարբ կըզարկե,
 
:Բաղդասար իր մատալ կտա  առջև,
 
:Չի  կարա  դարբի  առաջ առնե,
 
:Գուրզ  կրդիպնա  ախպոր մեկ ոտաց, 
 
:Հուշ  կերթա,  կընկնի  գետին
 
:Սանասար էդ կըտեսնա,  կիլա,  կասի.
 
:«Վախ,  էս  ինչ արի  ես,
 
:Իմ  ձեռաց չափ  չիմացա,
 
:Զարկեցի,  իմ  ախպեր  սպանեցի:
 
:Վազեց  տեսավ  չէր մեռե,
 
:Շլկեց ախպոր, բերեց  տուն,
 
:Նստան,  չուր լուս լացին:
 
:Լուս բացվավ  ախպոր ուշք էկավ վրեն.
 
:Վերկացավ,  նստեց  տեղաց մեջ
 
:Սանասար հարցուց.—  Ախպեր,
 
:Էդ Ի՞նչու դու էտա ցեղ էղար:
 
:Ասաց.—  Գուրզ  դիպավ իմ ոտաց,
 
:Ոտս ցավաց,  իմ խելք  գնաց:
 
:Էլան  իրենց  մոր խաթեր
 
:Իրարու  գլուխ  պագեցին,
 
:Էլան  առաջվա ախպեր:
 
:Բաղդասար  ասաց.—  Ախպեր,
 
:Ես չէր գիտե՝ դու քանց ձի ուժով էս,
 
:Էս ինձ խրատ, որ ըստուց ետ,
 
:Քեզ  վրա էլ  ձեռ չվերցիմ,
 
:Ես քո պստիկ ախպեր,
 
:Դու իմ ճոչ ախպեր,
 
:Ինչ որ  ասիս,  քե  կըլսեմ,
 
:Ել, գնա էն  աղջկա հետև:
 
:Սանասար ասաց,— Ես չեմ էրթա էնոր հետև,
 
:Էն  սեհրբազ է,  էն  կախարդ է,
 
:Ես չեմ էրթա  էնոր բերի:
 
:Բաղդասար  ասաց.— էլ,  գնա  բեր,
 
:Էն  գիտի  մենք ճոչ մարդ ենք.
 
:Որ  դու չերթաս,  էն  աղջիկ բերես,
 
:Մենք շատ պստիկ  կեղնենք,
 
:Անկարելի է,  տերթաս,  բերես:
 
 
 
4
 
 
 
:Սանասար  էլավ,  իր  հող ու քար  էրավ,
 
:Գնաց մոր փեշ  պագեց,  ասաց.
 
:—  Մարե,  ես  կերթամ Քաջանց  երկիր:
 
:Մեր ասաց,—  Մի  էրթա,  որդի,
 
:Էն երկրեն  անջախ  փրթանք էկանք:
 
:Սանասար ասաց,—  Չէ , պիտի էրթամ,
 
:Թե  որ իմ  գլուխն  էլ  գացել  է,  տերթամ:
 
:Թռավ,  հեծավ իր ձին, էլավ,
 
:Կայնավ ճամփի վրա,  կանչեց.
 
:—  Բաղդասար, ախպեր,  կո ես  կերթամ,
 
:Յոթ ավուր  ետ  էկա՝ էկա,
 
:Թե որ չէկա,  նեղության մեջ եմ,
 
:Գաս հասնես ինձ օգնության:
 
:Ահա իմ մատնիք,  դիր քո մատ,
 
:Թե էնոր  ակ  սևցավ,
 
:Իմացի նեղն  եմ,  արի:
 
:Ախպերներ փաթաթվան իրարու,
 
:Իրարուց հալալութէն ուղին,
 
:Կաց բարով արին, բաժանվան:
 
:Սանասար  ձիու սանձեր  թողեց:
 
:Քառսուն  ավուր ճամփա
 
:էն իրեք  օրեն  գնաց,
 
:Գնաց,  հասավ Փրե Բաթմանա կարմունջ:
 
:Տեսավ էնտեղ քառսուն դևեր նստած
 
:Սեղան բացեր են,  կուտեն,  կըխմեն:
 
:էս  դևեր Քաչանց թագավորի թշնամիք ին.
 
:Էսոնք երբ  տեսան  Սանասար, խնդացան,
 
:Շուտ ըմ  էլան  իրենց  տեղեն,
 
:Սանասար իջուցին  ձիուց տակ,
 
:Ուրանց հետ  սեղան նստեցուցին,
 
:Մի լավ կերան, խման,  ապա հարցուցին.
 
:—  Բա  ո՞ւր էդպես,  ախպեր  Սանասար:
 
:—  Կերթամ Քաջանց  երկիր,—  ասաց,
 
:—  Քառսուն  ճող ծամ Դեղձուն, բերեմ:
 
:—  Քանի  որ էդպես  է,—  ասին,—
 
:Պետք է  առաջ տեսնաս մեր մեր,
 
:Լսես  էնու խրատներ,
 
:Որ քե  փորձանք չկա Քաջանց  երկրեն:
 
:Մեր մեր էնա  տուն նստած,
 
:Ծծեր թալած թևքերուն,  հաց կըթխե:
 
:Թե կարեցար էնոր ծծի պտուկ
 
:Ետևանց  առնել քո բերան,
 
:Կըհասնես քո  սրտի մուրազին.
 
:Թե չկարեցար,  շատ կըվնասվես:
 
 
 
:Սանասար  առան,  տարան  տուն:
 
:Սանասար,  երբ  տուն  մտավ,
 
:Տեսավ՝  ահագին,  սարի  պես  կնիկ  մի,
 
:Ծծեր  աջ ու ձախ թևքերուն թալած,
 
:Նստե ցորեն հաց  կըթխե:
 
:Տեսնելուն  պես հասավ ետվանց
 
:Ու էնոր ծծի պտուկ առեց բերան:
 
:— Հողածին,  կոտրի  էն բերան,—  ասաց,–
 
:Որ էս բան քեզ սովրեցուց,
 
:Թե չէ իմ պատրաստ կեր պիտի  էղներ,
 
:Համա  էս կերպով դու էլ
 
:Իմ զավակներաց  մեկն  էղար:
 
:Հիմիկ,  որ իմ զավակն էս,  ասա,
 
:Էդ ո՞ւր,  էդպես բարով:
 
:Սանասար ասաց,—  Կերթամ Քաջանց  երկիր,
 
:Քառսուն ճող ծամ Դեղձուն բերեմ:
 
:—  Մի  գնա,—  ասաց պառավ,—
 
:Էնտեղ վնաս կըքաշես:
 
:Սանասար ասաց.—  Տերթամ,  մարե,
 
:Թե որ  գիտնամ՝ իմ վիզ իրեք  տեղով կըկտրին:
 
:Թե ուրիշ խրատ ունիս,  ասա:
 
:Պառավ ասաց,—  Որդի,  որ կերթաս,
 
:Ինչ որ  ռաստ  կրգա,
 
:Թե քար, թե թուփ, թե հայվան, թե ջանավար,
 
:Ամենուն բարև տաս,  նոր  անցնես,  էրթաս.
 
:Թէ  որ  առանց  բարև  անցար,
 
:Էն  երկիր կախարդ է,  քեզ կըվնասե:
 
:Սանասար  ասաց,— Մնացիր բարի,  մա՛րե:
 
:Պառավ ասաց,—-  Կաց մի խրատ էլ  կա:
 
:Որ կուզես քո  թշնամին  հաղթես,
 
:Հիշի «Հացն ու զինին,  Տեր կենդանին,
 
:Մարութա  բանձր  Աստվածածին,
 
:Խաչ պատրաստեն վեր Սանասարի աջ թևին:
 
:Քաջանց թագավոր,  էնոր մարդեր
 
:Էդ աղոթքից շատ կըվախեն:
 
:Էն  պառավ իր ջահել վախտին
 
:Քաջանց թագավորի յարն  էր էղե.
 
:Էնոր  ասեր  էր  օր մի,
 
:Թե,  «Արար-աշխարհքեն կըդողա,
 
:Էլ դու ումից կըվախես»:
 
:Էն  էլ  թե՝ «Ես ոչ մեկ տեղեն վախ չունեմ,
 
:Իմ վախ մենակ  Սանասարից  է»:
 
:Պառավ ասաց.—    Գնա,  որդի,
 
:Քաջանց թագավոր,  էնոր մարդեր
 
:Քո ուժի առաջ չեն կարա կայնի,
 
:Դու էնոնց ամեն կըջարդես,
 
:Դեղձուն կառնես,  կըգաս:
 
:Սանասար հեծավ ձին,  թռավ,
 
:Գնաց,  դուրս էկավ Քաջանք թագավորի հող,
 
:Տեսավ,  մի հովիվ ձեն կոտա,կասի.
 
:«Սանասար,  Սանասար,
 
:Կայնե, քե բան  ասեմ,  նոր գնա»:
 
:Սանասար կասի.
 
:«Ջանըմ, հովիվ իմ անուն ինչ գիտի»,
 
:Գնաց  մոտ  հովիվ,  բարև էտու.
 
:Մի ասի, էդ հովիվ թագավորի հովիվն է,
 
:էնոր փահլևաններից մեկն է:
 
:Հովիվ ձիու գամ  բռնեց,  հարցուց.
 
:—  Ախպեր,  էդ ո՞ւր է  կերթաս:
 
:Սանասար ասաց,—  Հովիվ ախպեր,
 
:Իմ ձիու գամ բաց թող,
 
:Իմ ճամփեն  հեռու է.
 
:Կերթամ Քաջանց  երկիր,
 
:Դեղձուն  առնեմ,  տանեմ Սասուն:
 
:Հովիվ ասաց.—  Ա՜յ,  կանաչ-կտրիճ,
 
:Ետ  դարձի,  մեղք  ես,
 
:Շատերն  են  գացե, քար դարձե,
 
:Դուն  էլ  կերթաս,  քար  կըդառնաս:
 
:Սանասար  ասաց.— Չէ , հովիվ ախպեր,
 
:Ինչ էլ էղնի, տ՚էրթամ:
 
:—  Դե,  որ  էդպես  է,—  կասի հովիվ,—
 
:Կաթ մի կթեմ,  կեր, նոր գնա:
 
:Ասաց,— Չէ,  ես  վռազ եմ,  կերթամ:
 
:Հովիվ ասաց.— Հնար չկա,  էստեղեն  գացող,
 
:Անկաթ ուտել չեմ թողնի  էրթա,
 
:Զոռով նստեցուց  Սանասար:
 
:Բերեց  մեկ  փետե  տաշտ  մի, 
 
:Որ մեջ յոթ մարդ կըլողաներ.
 
:Լիք կաթ լցուց,  տրմուզ փրթեց,
 
:Դրեց  Սանասարի  առեջ,
 
:Ւնք գնաց ոչխարի բոլոր ման գալու:
 
:Էդ հովըվու միտք ի՞նչ Է.
 
:Կուզի  փորձի  Էկող,  գնացող,
 
:Իմանա  Էնոնց  ուժի չափ՝
 
:Նոր թողնի,  էրթան քաղաք:
 
:Որ  կերթան քաղաք,
 
:Փահլևաններ էնոնց կըսպանեն,
 
:Գլուխ կըկտրեն,  կանեն բերդ:
 
:Մեկ փաթ օլրտավ, Սանասար  բոռաց.
 
:—  Հովիվ,  արի քո  տաշտ վերու:
 
:Հովիվ էկավ,  տեսավ տաշտ սրփուկ կործուկ է,
 
:Աշխարհով մեկ  էղավ,  խնդացավ,
 
:Համա իր տեղ դողաց,  ասաց.
 
:—  Գնա՛, հալալ էղնի քեզ,
 
:Էսքան գալացող տաշտ կես չէր  արե,
 
:Դու փշում՛  կախ ամեն կերար,
 
:Ուր էրթաս, մարդ քեզ չի հաղթի.
 
:Գնա՛,  դու կրբերես Քառսուն  ճող ծամ:
 
 
 
:Սանասար հեծավ իր  ձին,  գնաց,
 
:Տեսավ ճամփին  աղվես մի
 
:Սարեն սար կըթռնի, կասի,
 
:«Խառ խիալ, քարվան  խիալ»:
 
:Սանասար բարև էտու,  անցավ:
 
:Մի քիչ գնաց, տեսավ՝
 
:Մարդ մի կզվեր է  առվին,
 
:Յոթ ջաղցի ջուր  կըխմի,  կասի.
 
:«Ամա՜ն, ես ծարավ մեռա»:
 
:Սրան  էլ բարև  տվեց,  անցավ:
 
:Տեղմ՝  Էլ  տեսավ՝
 
:Յոթ փուռ հաց  կըթխեն,
 
:Էդ հաց մեկ մարդ կուտի,  կասի.
 
:«Ամա՜ն, ես սոված մեռա»:
 
:Էդտեղեն էլ անցավ,  գնաց:
 
:Մեկ տեղ էլ  տեսավ՝ յոթ դև նստած,
 
:Խնձոր կը թալեն իրարու,
 
:Էն  կը թալի էնոր,  կասի.
 
:«Հազար բարին քե», 
 
:Էն կը թալի էնոր,  կասի.
 
:«Հազար բարին քե»:
 
:Սանասար բարև էտու,  փրծավ,  գնաց:
 
:Գնաց հասավ Պղնձե քաղքի պատի տակ,
 
:Իրիշկեց,  տեսավ  ի՞նչ.
 
:Քառսուն  ձիավոր կըտրիճ
 
:էնքան  են  մնացեր էնտեղ,
 
:Որ մորուքներ էկեր,  դեղներ է,
 
:Չուր մեջք քար են  դարձած,
 
:Մեջքից բանձր մարդ են մացե:
 
:Ասաց,—  Բարև ձեզ,
 
:Սիպտակ մորուս, կարծիր մորուս,  թուխ մորուս մարդեր,
 
:Էս ինչի եք քար  դարձեր:
 
:—  Աստծու բարին, կանաչ-կտրիճ,— ասին,–
 
:Քիչ մի համբերի,  մութ իջնի,
 
:Դուն էլ կեղնիս մեր հալին:
 
:Ասաց.—  Ի՞նչպես  տ՚իլնեմ ձեր հալին:
 
:Էնոնցմե  մեկ  ասաց,
 
:—  Մենք  էլ քեզ պես  կտրիճ էինք,
 
:Կանք  էս  աղջկա հետև,
 
:Դարձանք էսպես՝ կես քար,  կես մարդ:
 
:Ասաց,—  Ձեզ ո՞վ դարձուց  կես քար,  կես մարդ:
 
:Ասին.— Քառսուն ճող ծամ Դեղձուն:
 
:Էդ աղջիկ  անխիղճ կախարդ է,
 
:Ինքն էլ կախարդ հավք ունի,
 
:Մի քիչ համբերի,  կըգա,
 
:Էս պատի վրա կըճվա,
 
:Մեր հասակի մարդ կըդառնաս:
 
 
 
:Սանասար իմաստուն էր,
 
:Իր ձին դարձուց, քաղքից զատացավ,
 
:Իրեն տվեց ուրիշ տեղ մի,
 
:Մնաց, չուր մութ էտու գետին:
 
 
 
5
 
 
 
:Մութ էտու գետին,
 
:Սանասար դարձավ քաղքի կուշտ,
 
:Ձիու սանձ ոլորեց,  մեյդան բաց արավ,
 
:Հիշեց՝ Հացն ու գինին, Տեր կենդանին,
 
:Մարութա բանձր Աստվածածին,
 
:Խաչ պատրաստին,  վեր իր աջ թևին,
 
:Զանգուներ զարկեց  ձիուն,
 
:Բադանից թռավ, անցավ քաղքի մեջ:
 
:Շատ ման էկավ քաղքի մեջ,
 
:Էկավ հացի խան մի գտավ, ասաց,
 
:—  Ափո ջան,  էս խանի վարձ ի՞նչ է...
 
:Ասաց,—  Որդի,  ձիուն՝ մեկ  արծաթ,
 
:Մարդուն՝ երկու արծաթ:
 
:Ասաց.—  Ափո,  կըտամ ձիուն էրկու արծաթ,
 
:Իմ գլխուն՝ երեք արծաթ,
 
:Մենակ  ձիուս աղեկ  պահես:
 
:Ձին  կապեց  էդտեղ,
 
:Գնաց մեջ քաղքին ման  գալու:
 
:Քիչ մի ման էկավ քաղքի մեջ,
 
:Մեկ հաց  առավ փռնչուց,
 
:Դրեց թևի տակ,  դարձավ, էկավ խան:
 
 
 
:Նստեց իր հաց  կերավ,  ասաց.
 
:—  Ափո,  մի հարցմունս անեմ քենե:
 
:Ասաց.—  Որդի, ի՞նչ հարցմունս:
 
:Ասաց,—  էս քաղաքի  անուն ի՞նչ կասեն:
 
:Ասաց.—  Որդի,  էս քաղաքի  անուն՝
 
:Պղնձե քաղաք կասեն:
 
:Ասաց.—  էս քաղաքի թագավոր  մեկ  աղջիկ  ունի,
 
:Էդ աղջիկ ի՞մալ աղջիկ է:
 
:Ասաց.— Քե ի՞նչ կա հետ էնոր,
 
:Իմալ կէղնի,  թող էղնի:
 
:Ասաց.—  Պապե,  կըհարցնեմ էլի:
 
:Ասաց.—  Որդի,  էն  կախարդ է,
 
:Քանի-քանի  կտրիճ տղա էկան,
 
:Որ  էնոր  առնեն,  տանեն.
 
:Սեհր  արեց,  էթալ սարեր,
 
:Մեկն  արեց աղվես,  սարից  սար կըթռնի,
 
:Մեկ՝ կըզած առվի վրեն,
 
:Յոթ ջաղացի ջուր կըխմի,
 
:Համա կասի՝ «Ծարավ մեռա»:
 
:Մեկելներ արե դևեր, կո էնտեղ նստած,
 
:Խնձոր կըթալեն իրարու.
 
:Մեկ դես է թալե,  մեկ՝ դեն:
 
:Չըլնի՞  էկեր  էս  էնոր  առնես:
 
:Ես  կիրիշկեմ,  դու ափսոս  տղա  ես,
 
:Թե էնոր ապով էս էկե,
 
:Թող դարձի, մեղք ես:
 
:Սանասար  ասաց.—Չէ, պապո ,
 
:Ես էնոր ապով չեմ էկե,
 
:Ինձ ի՞նչ կա հետ Էնոր.
 
:Պապո, Էնոր սեհր ի՞նչ Է,
 
:Էնոր սեհր չի՞  կապվի:
 
:—  Որդի,—  ասաց,—  Էնոր  սեհր մատնիք է,
 
:Դրած վիշապի բերան,
 
:Էն էլ  յոթ ծովու տակ  պառկած:
 
:Հրեղեն  մարդ մի  տեղնի,
 
:Որ էրթա, մտնի ծով,
 
:Մատնիք վիշապի բերն են հանի,
 
:Էնոր սեհր խափանի,
 
:Ու աղջիկ  առնի,  էրթա:
 
 
 
:Սանասար հարցուց.— Պապո,
 
:Բա էնոր քոշկ ու սարեն ո՞րն է,
 
:Ինչ կէղնի,  էնոր քոշկ  ու սարեն շանց  տուր,
 
:Ես էլ տեսնեմ,  սեհր անեմ,
 
:Էրթամ մեր երկիր,  ասեմ,
 
:Թե էսպես քաղաք կա աշխարհք:
 
:Ալևոր ասաց.—Դու տղա  էս հալա,
 
:Քե գործ չկա էդ բաներին:
 
:Շատ  որ աղաչանք  արեց,
 
:Հալիվոր  առավ տղեն,
 
:Էլավ տանիս, ձեռ պարզեց,  ասաց.
 
:—  Էս սև փանջարեք,  սև ամարաթներ կըտեսնաս,
 
:Թագավորի աղջկա քոշկ ու սարեն է.
 
:Կըտեսնաս էդ սև հերդիսներ:
 
:Ասաց.–֊  Ափո ջան, հա, կըտեսնամ:
 
:Ասաց.—  էն  սև փարդա է կապած հերդիսներուն,
 
 
 
:Որ աղջիկ դուրս չտեսնի:
 
:Տղան հարցուց.— Ափո,
 
:Էն ի՞նչ է տանիս, ճրագի պես կըվառվի:
 
:Ասաց.—  Որդի,  էն ոսկի խնձոր է,
 
:Սան  գլուխ  զարկուկ:
 
:Էն բուրջ կըտեսնա՞ս
 
:Էն բրջան գլոխ գուրզ մի կա դրուկ:
 
:Ով կտրիճ  էղնի, զարկե,
 
:Էն խնձոր բերի տակ,  դնի իր ծոց,
 
:Մեկ էլ  ձթով թռնի,  դնի  տեղ, 
 
:Ով գուրզ բրջեն  թալի  տակ,
 
:Թագավորի  հետ  կռիվ անի,
 
:Աղջիկ  կըտանի իրեն:
 
:Սանասար  ասաց,—  Օ՜ֆ,  ափո,  ես ի՞նչ եմ,
 
:Որ էդ բաներին  ձեռ թալեմ,
 
:Քելե էրթանք,  հարցմունս  արի, պրծավ:
 
:Գնացին  խան, տեղ իցկին,  քնան:
 
 
 
:Հալիվոր քնավ,  համա  Սանասար չքնի:
 
:Տեսավ,  որ հալիվոր քնավ,
 
:Քաղաք  հանդարտվեց,  մարդիկ  պակսան,
 
:Էլավ,  գնաց քաղքի  մեջ:
 
:Լուսնակ  գիշեր  մի,  ինչպես ցերեկ:
 
:Քառսուն ուղտ  գտավ, քառսուն բեռ գինի,
 
:Գիշերով տարավ,  էթալ  ծովու պռունկ,
 
:Ուղտեր  դարձուց,  ինք մնաց էնտեղ:
 
:Քառսուն բեռ գինին լցրեց  ծով,
 
:Վիշապ խմեց  գինովցավ:
 
:Գնաց մտավ  ծովու տակ,
 
:Տեսավ վիշապ  գլոխ բարձրացրեր է.
 
:Հշանգուլ  վերեվանո  էթալ,
 
:Բերնեն  մատնիք  էհան, դրեց  ծոց,
 
:Գուրզ մի  էզարկ  վիշապի  գլխուն,
 
:Վիշապ  զինք թափ  էտու,
 
:Ջուր էլից քաղաք,
 
:Անձրև-հեղեղ  էլավ քաղաք թրջեց,
 
:Ծով կատղավ,  վիշապ քամին քաղաք բռնեց:
 
:Ինք դարձավ, էկավ խան:
 
:Ձին  դուրս քաշեց,  հեծավ,
 
:Խաչ պատրաստին կանչեց,
 
:Քշեց դեհ աղջկա քոշկ ու սարեն:
 
:Մեյդանի մեջ գնաց-էկավ,
 
:Ձին  տաքացրեց,  հերսլամիշ  արավ,
 
:Հանդու մի  զարկեց  կողերին,
 
:Թռուցեց, էլավ դարգահի  գլոիւ,
 
:Ոսկե խնձոր վերուց,  դրեց ծոց:
 
:Մեկ սհաթվան ճամփա գնաց,
 
:Թափկան էկավ, նորեն
 
:Ձին թռուցեց,  հանեց բրջան  գլուխ, 
 
:Խաչ պատրաստին կանչեց, 
 
:Ձեռ թալեց,  գուրզ բռնեց,  ոլորեց,
 
:Տեղեն հանեց, թալեց:
 
:Թալելուն  հետ իրեք  սհաթվան ճաւմփա  գնաց,
 
:Դիպավ ամառվա չոր գետնին,
 
:Գազ մի մտավ մեջ չոր գետին:
 
:Դարձավ ապա,  էկավ իր  տեղ,
 
:Պառկավ, քնավ չուր լուսաբաց:
 
:Լուսաբացին էլավ,  տեսավ՝
 
:Քոշկ ու սարի փանշարեք բացվե,
 
:Լուս  տվեր  է քաղաք.
 
:Աղջիկ մեջ իր սենեկին կերևա:
 
:Էնոր  կախարդանք խափաներ էր:
 
 
 
6
 

Latest revision as of 09:05, 12 February 2006

Table of Contents


ԵՐԿՈԻ ԽՈՍՔ

«Սասունցի Դավիթ» էպոսի առաջին համահավաք բնագիրը կազմվել է 1939ին՝ նրա 1000–ամյակի տոնակատարության նախօրեին: Սույն աշխատւթյունը էպոսի համահավաք բնագիրը կազմելու երկրորդ փորձն է, որի համար 1936, 1944 և 1951 թթ. երեք գրքերում հրապարակված 53 պատումից բացի, հիմք են ծաոայել նաև 1977, 1979 թթ. առանձին ժողովածուներով հրապարակված ու բանահյուսական արխիվներում պահպնվող նորաահայտ պատումները, որոնց թիվն անցնում է քաոասունից: Ի տարբերություն մեր նախորդների, նոր համահավաքը կազմել ենք ավելի քան հարյուր պատումի հիման վրա:Եվ եթե նկատի ունենանք, որ յուրաքանչյուր պատում, իբրև էպոսի բնագիր, իր հետ մի նոր երանգ, մի նոր գիծ բերելով, հարստացնում է էպոսի աշխարհը, խորացնում նրա գաղափարախոասթյունն ու այն կրող կերպարների բնութագիրը, ապա պարզ կդաոնա, թե քաոասունյոթ նորահայտ պատումը որքան է ընդարձակել էպոսը՝ պատմական իրականության համապարփակ ընդգրկման, կերպարների աոավել կատարյալ կերտման և ընդհանրապես գեղարվեստական ձևերի անհատնում բազմազանության աոումներով:

Մենք, իհարկե, չենք կարող հավակնել, թե անմնացորդ օգտագործել ենք պատումների ընձեոած բոլոր հնարավորությունները:Բայց որ ձգտել ենք դրան և ամեն միջոց գործադրել իրականություն դարձնել այն, անկասկած է և անվիճելի:Համահավաքը ամբողջական ու կատարյալ ներկայացնելու ձգտումով, իբրև լավագույն պատում, օգտագործել ենք նաև նախորդ համահավաքը, վերցնելով այն ամենալավագույնը, ինչ կա նրա մեջ: Ընթերցողը մեր բնագրի որոշ միջադեպերում ու հատվածներում նմանություն կգտնի նախորդ համահավաքի հետ: Դա միանգամայն բնական է, որովհետև թե՛ մեզ և թե՛ մեր նախորդների համար շատ հաճախ հիմք է ծաոայել միևնույն և միակ պատումը: Մեր ձեոքի տակ եղած ավելի քան քառասուն նոր պատումը՝ սյուժեների, միջադեպերի, կերպարների ակնհայտ հարստությամբ հանդերձ, մեզ հնարավորություն չի տվել սյուժետա֊յին գծի զարգացման նոր ընթացք ընտրելու կամ՝ որոշ մի֊ջադեպեր նորովի կազմելու: Ընդհանրապես մենք ձգտել ենք ոչ թե տարբերվել նախորդից և հանուն դրա քմահաճորեն շեղվել կամ անտեսել ավանդույթի ու վիպական շարունակության ուժով մեզ հասած գեղարվեստական արժեքները, այլ՝ դրանք օգտագործելով, լրացնել և հնարավորին չափ բնագրին տալ նոր որակ: Մի քանի նոր կերպարների, ենթասյուժեների, բազմաթիվ նոր միջադեպերի ու գործողությունների ներմուծումը բնագիր՝ այդ քանի լավագույն ապացույցներն են: Պատկերը կամբողջանա, եթե ավելացնենք նաև հյուվածքի մեր եղանակը, նյութի ընտրության մեր սկզբունքը և այն նոր ոճերը, որ մենք քաղել ենք հրապարակվւսծ ու արխիվներում պահպանվող նորահայտ քաոասունյոթ պատումից: Մեր համահավաք բնագիրը երեք հազար տողով ավել է նախորդից:Դա ինքնին շատ բան է ասում, դա քանակի հետ միասին նաե որակ է, որին հասնելու համար մենք միաժամանակ զգուշացել ենք նախորդ համահավաքում տեղ գտած կոմպոզիցիոն շեղումներից, մի քանի պարբերությունների, միջադեպերի, ենթասյուժեների և կերպարների բացթողումներից, ինքնահնար բաոերի, տողերի, կապակցությունների հավելումներից, ինչպես նաև որոշ միջադեպերը անհարկի երկարացնելու գայթակղությունից կամ հպանցիկ անցնելուց: Բնավ չենք տարակուսում, որ կատարելության հասնելու ձգտումով, քննադատաբար կվերաբերվեն նաև մեր համահավաքին մեզնից հետո նոր համահավաք բնագիր կազմողները:

Մենք, իբրև անխախտ սկզբունք, պահպանել ենք էպոսի սյուժետային գծի զարգացման ընթացքը և կոմպոզիցիոն ամբողջականոլթյունը:Բազմաթիվ նման միջադեպերից և սյուժեներից վերցրել ենք միայն գաղափարական ու գեղարվեստական տեսակետից լավագույնը, լրացնելով ու հարստացնելով այն պատումներում եղած նոր բաղադրամասերով, միջադեպերով, սյուժեներով, ենթասյուժեներով և աոանձին բառերով: Տառացիորեն ոչինչ ինքնահնար չի ավելացվել համահավաքին՝ սկսած աոանձին բաոերից, վերջացրած սյուժեներով ու միջադեպերով: Հատվածները, պարբեբություններն ու միջադէպերը իրար հետ կապելու համար, եթե դրա կարիքը զգացվել է, համապատասխան բաոեր ու տողեր բերվել են միայն ու միայն պատումներից: Վերացվել, ավելի ստույգ, խմբագրվելեն բոլոր այն միջադեպերի, սյուժեների, պարբերությունների կրկնողթյունները, որոնք պատկանում են Դավթի ճյուղին, սակայն ասացողները շփոթելով պատմել են Սանասարի կամ Մեծ ու Փոքր Մհերների վերաբերյալ:սմբագրվել է նաև պատումներում եղած միջադեպեբի ու սյուժեների հաջորդականության շփոթը:

Համահավաքը սկզբնապես կազմվել է աոանց պատումների բարբառը փոխելու: Աշխատանքն ամբողջապես ավարտելուց հետո այն վեր է ածվել արարատյան բարբառի, ինչ պես արված է 1989-ի համահավաքում՝ պահպանելով արևմտյան բարբաոների մի քանի քերականական ձե.եր՝ օրինակ «զ» նախդիրը, «տ», «տի» ձեերը և «կը»–ի գործածությունը ներկա ժամանակի համար: Սակայն էպոսը հիմնականում պատմվել է անցյալ կատարյալ ժամանակով, ինչպես որ պատումներում է: Համահավաքը մի միասնական լեզվի՝ արարատյանի վերածելիս պահպանվել են ինչպես պատումների մի շարք բաոաձևեր, օրինակ՝ «վեր ձիուն», «մեջ երկիր», «վեր երդիս», «մոտ ձի», «ինձի», «քեզի», «էս դին», «էն դին» և աըն, այնպես էլ բարբաոների պոետական լեզվի կարևոր բաղադրամասերը՝ ասացվածք-աոածները և այլն:

Իբրև սկզբունք հայերեն են թարգմանվել պատումներում եղած թուրքերեն և օտարամուտ բոլոր բաոերն ու արտահայտությունները:

Վերջում հարկ ենք համարում ընդգծել, որ համահավաքը գաղափարական ու գեղարվեստական ձևերի հարստությամբ ավելի է բարձր ու ամբողջական, քան ամեն մի պատում առանձին վերցրած:Բայց, չնայած դրան, այն հեռու է կատարյալ համարվելուց, ոոովհետե. նրա մեջ դեոևս չի հաջողվել խտացնել էպոսի աւ|ելի քան հարյուր պատումի բոլոր արժանիքները, մի բան, որին կարելի է հասնել ոչ թե մեկ կամ երկու, այլ տասնյակ համահավաքների հիման վրա: Այս առումով մեր համահավաքների լոկ մի փորձ է էպոսի կատարյալ բնագրի ստեղծման ճանապարհին: