Սանահին

From armeniapedia.org
Revision as of 13:42, 23 January 2007 by Envoy (talk | contribs)
(diff) ← Older revision | Latest revision (diff) | Newer revision → (diff)
Jump to: navigation, search

Սանահին,(Санаhин, Sanahin), Սանագին, Սանաին, Սանահինի վանք, Սանահնա վանք, Սանահնի վանք -Վանք ՀՀ Լոռու մարզում, նախկին Թումանյանի շրջ ում Սանահին գ-ում (այժմ՝ Ալավերդի ք-ի շրջագծում)։ Հնում մտնում Էր Մեծ Հայքի Գուգարք աշխ-ի Տաշիրք գավ-ի մեջ։ Ս ճարտարապետական մեծ համալիր Է, որի կազմի մեջ մանում են ամենատարբեր նպատակների համար կառուցված շինութ յուններ, որոնցից կանգուն են մնացել ս Աստվածածին և ս Ամենափրկիչ եկեղեցի ները, 3 գավիթները, գրատունը, զանգակա տունը, ճեմարանի սրահը և ս Գրիգոր փոք րածավալ եկեդեցի-մատոաը։ Ս Աստվա ծածինը կառուցվել է 928-944 թթ։ Այն քառանկյունի, ներսից խաչաձև, գմբեթավոր դահլիճ է։ Եկեղեցու գմբեթը կառուցված պետք է լինի ավելի ուշ, գուցե վերանորոգման առիթով՝ 1652 թ։ Ս Աստվածածին եկեղեցու գավիթը ավելացվել է 1211 թ, իշխան Վաչե Վաչուտյանի նախաձեռնությամբ։ Եկեղեցու զանգակատունը հս կողմում է (կառ 1211-1235 թթ)։ Ս Ասավածածնի հր կողմում է գտնվում համալիրի գլխավոր աաճար ս Ամենափրկիչ եկեղեցին, որը կառուցել է Աշոտ Գ Ողորմածի կինը՛ Խոսրովանուշ թա գուհին։ Այս եկեղեցին նույնպես աղղանկյուն-քառանկյունի, ներսից խաչաձև տեսք ունի։ Գավիթը կառուցել է ճարտարապետ ժամհայրը 1181 թ։ 11-րդ դ 2-րդ կեսերին եկեդեցու արլ ճակատային մասն ու նրան կից հս և հր հատվածները մշակվել են դեկո րատիվ կամարաշարով։ Այստեղ գտնվում են թագավոր Գուրգենի և նրա եղբայր՝ Անիի թագավոր Հովհաննես– Սմբատի հարթաքանդակները՝ եկևղեցու մանրակերտը ձեռքներին։

Վանքի ճեմարանի (Մագիստ րոսի ճեմարան) սրահը կառուցվել է 10-11–րդ դդ։ Այն գտնվում Է վերոհիշյալ 2 եկեղե ցիների արանքում։ Վանքի գրատուն-մատենադարանը գտնվում Է եկեղեցիների հս–արլ կողմում, այն կառուցվել Է Դավիթ Ան հալին թագավորի դուստր Հրանուշի միջոց ներով՝ 1063 թ։ Գրատան գավիթը ավելաց վել է հետագայում՝ 12-13-րդդդ։ Գրատա նը հր-արլ-ից կից է ս Գրիգոր մատուռը (կառ 10-րդ դ վերջերին), որի գմբեթը ավե լացվել է 1652 թ։ Վանքի համալիրից դուրս պահպանվել են նաև ս Հակոբ գմբեթավոր եկեղեցու ավերակներն (10-րդ դ) ու ս Հա րություն եկեղեցին։ Առաջինը կործանվել է 1753 թ, ե նրա քարերը օգտագործվել են Ամենափրկիչ եկեղեցու վերանորոգման հա մար։ Պատմաճարտարապետական առու մով ուշադրության արժանի են նաև Ս վ-ի տարածքում պահպանված Կյուրիկյան թա գավորների դամբարանները (10-11-րդ դդ). Զաքարյանների տոհմի ներկայացուցիչների խաչքար-հուշարձանը (12-13-րդ դդ). Արղության-Եբկայնաքազուկների (19-20– ՐԴ ԴԴ)> անվանի մարդկանց ու բարձրաստի ճան հոգևորականների 50-ից ավելի խաչքարերը և գերեզմանները. 2 աղբյուր–հու շարձանները (աոաջինը կառ 12-13-րդ դդ, երկրորդը՝ վանքի մոտ, 1831 թ)։ Վանքի արլ կողմում է գտնվում ս Կարապեա (10– 11-րդ դդ) եկեղեցին, արմ-ում՝ ս Մարգիս մատուռը (12-13-րդ դդ)։

Ս որոշ ժամանակ Լոռվա Կյուրիկյան թագավորության վարչական կենտրոնն ու եպիսկոպոսական աթոռանիստն էր (10-11–րդ դդ)։ 10-րդ դ-ից Ս Հայաստանի մշակույ թի նշանավոր կենտրոններից էր, ուներ հա րուստ մատենադարան և միջնադարյան տիպի բարձրագույն համալսարան (վար դապետարան), որտեղ ուսուցանում էին աստվածաբանություն, լեզուներ, մաթեմա տիկա, տիեզերագիտություն, երաժշտութ յուն և այլ առարկաներ։ 11-րդ դ կեսերին Ս-ի համալսարանում դասավանդել եճ նշանավոր գիտնականներ Գրիգոր Մագիստրո սը, Անանիա և Հակոբ Սանտհնեցիները. Գրիգոր Տուտեորդին, Հովհաննես Խաչենցին, Գրիգոր Րաբունապեաը և ուրիշներ։ Որպես գրչության խոշոր կենտրոն, այստեղ գրվել ու ընդօրինակվել են շատ ձեռագրեր, որոնցից պահպանվել են Եպիփան Կիպրացու Սաղմոսի մեկնությունը (1231-1233), 1421 թ ընդօրինակված Մանրուսմունքը. 1497-ին գրված Շարակնոցը և այլ ձեռա գրեր։ Ս վ-ի համալիրի պատերին պահ պանվել են նաև գիտական բարձր արժեք ներկայացնող բազմաթիվ հայերեն վիմա գիր արձանագրություններ։ Ս վ 11-րդ դ կեսերից, սելջուկ–թուրքերի նվաճումների ժամանակ, իր նշանակությունը կորցնում է։ Գիտական և վանական կյանքը այստեղ կրկին սկսում է վերակենդանանալ 12-րդ դ վերջերից և 13-րդ դսկզբներին, երբ Հայաստանի հս շրջ-ներն ազատագրում են Զաքարյանները։ Այդ ժամանակ Ս դառնում է ԶաքարյանՈերի հատուկ ուշադրության առարկան։ Այստեղ էին թաղվում այդ տոհմի նշանավոր գործիչները։ 13-րդ դ մոնղոլական նվաճումները, ապա նաև հետագայում Հայաստանի համար ստեղծված անհան գիստ քաղաքական իրադարձությունները խանգարեցին Ս վ-ի կանոնավոր գործու նեությունը։

Համեմատաբար հանգիստ ժամանակներ եղան 18-րղ դ վերջերը և 20-րդ դ սկզբները։ Այդ ընթացքում, մի որոշ ժամանակ, Ա-ում է ապրել հանճարեղ Սայաթ–Նովան։ Վանքը 18-րդ դ վերջերին Ա 20-րդ դ սկզբներին պատկանում էր Արղության–Երկայնաբազուկ իշխանական տոհմին։ Ս վ խորհրդային իշխանության տարիներին վերանորոգվել է։ Ըստ ավանդության՝ Ս վ հիմնել են Քրիստոսի առաքյալները, իսկ 4–րդ դ Գրիգոր Լուսավորիչը կառուցել է մի վտքրիկ խորան, որի վրա հետագայում հիմ նադրվել է ս Աստվածածին եկեղեցին։