Չինարի

From armeniapedia.org
Revision as of 12:40, 3 February 2007 by Envoy (talk | contribs)
(diff) ← Older revision | Latest revision (diff) | Newer revision → (diff)
Jump to: navigation, search

Չինարի, (Чинари, Chinari), Չինար, Չինարլի Գյուղ ՀՀ Տավուշի շրջ-ում, Բերդ ք-ից 14 կմ հր-արլ Տավուշ գետի աջակողմյան Խնձորուտ վտակի աջ ափին, դեպի գետը թեքված ընդարձակ ու բարեբեր սարավանդի վրա՝ շրջապատված խաղողի այգիներով, ծխախոտի պլանտացիաներով և դաշտերով։ Գ ամբողջապես թաղված Է այգիների մեջ, ունի բանջարանոցներ։ Տները թեք տանիքով են, երկհարկանի, հարմարավետ։ Խմելու ջուրը տեղից Է (ունի 3 աղբյուր)։ Հիշատակվում Է ուշ միջնադարից։ 1897-ին ուներ 614, 1926-ին՝ 707, 1939-ին՝ 1097, 1959-ին՝ 1464, 1970-ին՝ 1575, 1979-ին՝ 1473, 1989-ին՝ 1467 հայ բնակիչ։ Զբաղվում են ծխախոտագործությամբ, բանջարաբուծությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ, անաս-նապահությամբ։ Ունի միջնակարգ ղպրոց, մշակույթի տուն, գրադարան, հեռախոսացանց, մշտական կինո, կենցաղսպասարկ-ման տաղավար, բուժկայան ե դեղատուն։ Գ-ից 1 կմ հս-արլ պահպանվել են Խորանաշատ վանքը, մատուռներ (13-17-րդ դդ), գե-րեզմանոց (13-րդ դ), դամբարաններ (1-ին հազարամյակ մթա)։ Չ֊-ից հր կան բնակատեղիի մնացորդներ։ 1988-89 թթ Ադրբեջանում ծայր առած հայկական կոտորածների կապակցությամբ Չ են յանագաղթել 6 տ (15 անձ) հայեր։ 04.12.1995 թ մտել Է ՀՀ Տավուշի մարզի մեջ։