Ուրուտ

From armeniapedia.org
Revision as of 12:43, 26 February 2007 by Envoy (talk | contribs)
(diff) ← Older revision | Latest revision (diff) | Newer revision → (diff)
Jump to: navigation, search

Ուրուտ, (Урут, Urut), Կամենկա, Սուգուտլի, Սողութլի, Սողուտլի, Ուրուտ - Գյուղ ՀՀ Լոռու մարզում, նախկին Ստեփանավանի շրջ-ում, Ստեփանավան ք-ից 6 կմ հս, Լարվար լ-ան կանաչապատ ստորոտներում, Ուռուտ գետակի հովտում: Ձգվում է 2 կմ երկար: Տները տանիքով են, քարակերտ: Կան մրգատու և դեկորատիվ ծառեր: Կլիման չափավոր խոնավ է, օդը` մաքուր և առողջարար: Խմելու ջուրը բերված է 3-4 կմ հեռավորությունից: ՈՒ գ անունը ստացել է Ուռուտ գետակի ափերին աճող բազմաթիվ ուռենիներից: 1873 թ ուներ` 413, 1879 թ` 767, 1926 թ`1225, 1939 թ` 1477, 1959 թ` 1399, 1970 թ` 1181, 1979 թ` 1103, 1989 թ-ին 1224 հայ բնակիչ: Զբաղվում են անասնապահությամբ, դաշտավարությամբ, կերային և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ: ՈՒ-ում գործում են Սպիտակի կարի արտադրական միավորման մասնաճյուղը, կղմինդրի և պանրի գործարաններ, փուռ: Ունի միջնակարգ դպրոց (բացված 1870-ական թթ), ակումբ, գրադարան, բուժմանկաբարձական կետ, անասնաբուժական տեղամաս, կինո, կապի բաժանմունք, ավտոմատ հեռախոսակայան, կենցաղասպասարկման տաղավար, մանկապարտեզ: Բնակչության նախնիների մի մասը այստեղ է գաղթել Էրզրումից (Սանամեր գ-ից), Աննի շրջակա բնակավայրերից: ՈՒ-ում կան սրբատաշ քարից շինված մեկ կանգուն և մեկ ավերակ եկեղեցիներ, հր-արմ կողմում` խաչքար-մատուռ, շրջակայքում` գ-ատեղիներ: