Ոսկեվան

From armeniapedia.org
Revision as of 13:43, 31 March 2007 by Envoy (talk | contribs)
(diff) ← Older revision | Latest revision (diff) | Newer revision → (diff)
Jump to: navigation, search

Ոսկեվան, (Воскеван, Voskevan), Կոշկոթան, Ղշղթան, Ղոշխոթան, Ղոշղոթան - Գյուղ ՀՀ Նոյեմբերյանի շրջ-ում, Նոյեմբերյան քտա-ից 6 կմ հր-արլ, լ-նալանջի վրա, թաղված այգիների մեջ։ Գեղատեսիլ է. շրջակայքում կան անտառներ, կլիման մեղմ է, ամառանոցային: Տները նորակերտ են, թեք տանիքով ու բարեկարգ։ Ո է վերանվանվել 25.01.1978 թ։ 1831-ին ուներ 534, 1897– ին՝ 1041, 1926-ին՝ 1204, 1939-ին` 1681, 1959-ին՝ 1186, 1970-ին՝ 1571, 1979-ին՝ 1495. 1989-ին՝ 1621 հայ բնակիչ, զբաղվում են անասնապահությամբ, ծխախոտագործությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, մսուր-մանկապարտեգ, բուժկայան, մշտական կինո։ Շրջակայքում կան մի քանի գերեզմանոցներ։ Գ-ից մաս 4 կմ արմ Շեկ աղբյուր, 3 կմ հս՝ Ոսկեվան, 3 կմ արլ՝ Խլեզձոր, իսկ 5 կմ հս՝ Սռի գ-ատեղիներն են։ Ունի 19-րդ դ մի եկեղեցի։ Ավանդության համաձայն՝ հայերը այս գ-ի տեղը վարելուց հետո եզներին արձակել են հանգստանալու համար։ Թուրքերը եկել ու ասել են, թե՝ դոշքյոթան (լծիր գութանը)։ Իբր այդտեղ հիմնած գ էլ կոչել են Ղոշղոթան։ Այստեղ է ծնվել Խորհրդային Միության հերոս Ի. Սարիբեկյանը (1912 թ)։ Գ-ում կանգնեցվել է 1941-45 թթ հայրենական մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձան-կոթող։ 04.12.1995 թ մտել է ՀՀ Տավուշի մարզի մեջ։