Help someone in Armenia today by giving them a micro business loan!

Նոր Կյանք (Արթիկ)

From Armeniapedia.org
Jump to: navigation, search

Նոր Կյանք, (Нор Кянк, Nor Kyank), Մաշտլի, Մաչդլի, Մաչ[ը]դլի Մաչթալի Մաչիդլի, Մաջըթլի,Մաջիթլի, Մաջիտլու, Մեճիտլու, Մեչեդլի, Մեչիթլի, Մեչիտլի, Մեջիդլի, Մեջիդլու, Նոր Կյանկ - Գյուղ ՀՀ Արթիկի շրջ-ում, Արթիկի ք-ից 6-7 կմ հս-արմ, Մանթաշ գետակի ձախ ափին, մեղմաթեք սարավանդի վրա: Տները քարակերտ են, թեք տանիքով: Խմելու ջուրը` մոտ 17 կմ հեռավորությունից: Ն Կ է վերանվանվել 01.06.1940 թ: 1831-ին ուներ 271, 1897-ին` 1131, 1926-ին` 1136, 1939-ին` 1174, 1959-ին` 1138, 1970-ին` 1370, 1979-ին` 1246, 1989-ին` 1690 հայ բնակիչ, որոնց նախնիների մի մասը եկել է Կարսից ու Խնուսից 1829-30 թթ: Զբաղվում են հացահատիկի կերային կուլտուրաների, ծխախոտի, շաքարի ճակնդեղի մշակությամբև անասապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, կենցաղսպասարկման տաղավար, մսուր-մանկպարտեզ, բուժկայան, Մանթաշի երաժշտական դպրոցի մասնաճյուղ: Գ-ում գտնվում է ս. Գր. Լուսավորիչ եկեղեցին (6-7 դդ), որը շարված է սրբատաշ տուֆով: Կանգուն է, գմբեթը` փլված: Շրջակայքում կան գ-ատեղի, գերեզմանոց, խաչքարեր, մահարձան: 1988թ դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հետևանքով եղել են ավերածություննռր, որոնք վերաշինվում են: 04,12,1995 թ մտել է ՀՀ Շիրակի մարզի մեջ:




Personal tools
Namespaces
Variants
Actions
Navigation
Databases
Toolbox