Նոր Կյանք (Արարատ)

From armeniapedia.org
Revision as of 06:18, 4 April 2007 by Envoy (talk | contribs)
(diff) ← Older revision | Latest revision (diff) | Newer revision → (diff)
Jump to: navigation, search

Նոր Կյանք, (Нор Кянк, Nor Kyank), Նոր Կյանկ – Գյուղ Արարատի շրջ-ում, Արարատի ք-ից մոտ 8 կմ հս-արմ, Մերձարաքսյան հարթավայրում, Երևան-Նախիջևան խճուղու վրա, թաղված մրգատու և խաղողի այգիների մեջ: Տները քարակերտ են ու բարեկարգ: Խմելու ջուրը` Գառնիի ջրմուղից: 1959թ ուներ 957,1970-ին` 1636, 1979-ին` 1737, 1989-ին`2278 հայ բնակիչ: Զբաղվում են այգեգործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբև անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, կենցաղսպասարկման տաղավար,մսուր-մանկապարտեզ, բուժկայան: Հիմնադրվել է 1946թ: Բնակիչների հիմնական մասը եկել է Իրանի Խոյ և Սալմաստ գավ-ների գ-երից: 04.12.1995 թ մտել է ՀՀ Արարատի մարզի մեջ: