Նոր Գյուղ

From armeniapedia.org
Revision as of 06:30, 4 April 2007 by Envoy (talk | contribs)
(diff) ← Older revision | Latest revision (diff) | Newer revision → (diff)
Jump to: navigation, search

Նոր Գյուղ, (Нор Гюх, Nor Gyugh, Դաշտավանք, Թազագյուղ, Նորագյուղ, Նորաշեն, Նորգյուխ - Գյուղ ՀՀ Կոտայքի շրջ-ում, Աբովյան ք-ից 3 կմ արլ, Հատիս լ-ն ստորոտին, հարթավայրում,թաղված մրգատու այգիների մեջ: Տները թեք տանիքով են, քարակերտ: Խմելու ջուրը բերված է 3 կմ հեռավորությունից: Ն Գ է կոչվել 4.64.1946թ: 1897-ին ուներ 709, 1926-ին` 610, 1970-ին`727, 1979-ին` 948, 1989-ին` 1279 հայ բնակիչ: Զբաղվում են երկրագործությամբ, անասնապահությամբ, ծխախոտագործությամբ, թռչնաբուծությամբ: Ղ.Ալիշանը հնարավոր է համարում Ն Գ նույնացնել Խարաբա-Սարվանլարի հետ: 1927-28 թթ ներգաղթի ժամանակ իրանահայերը, Վարդան Մամիկոնյանի ենթադրյալ գերեզմանի վրա կառուցված մատուռից իրենց հետ իբրև մասունք մի սրբատաշ քար են բերել ու դրել այս գ-ի եկեղեցում, որը այդ տարիներից ի վեր վերակոչվեց ս. Վարդան, նախկինում` ս. Աստվածածին: Այստեղ են ծնվել Խորհրդային Միության հերոս, մայոր Հ.Գ. Բաբայանը, ֆիզ-մաթ գիտութ. դ-ր, պրոֆ. Հ. Վ. Բադալյանը: 04.12.1995թ մտել է ՀՀ. Կոտայքի մարզի մեջ: