Նոր Գեղի

From armeniapedia.org
Revision as of 06:27, 4 April 2007 by Envoy (talk | contribs)
(diff) ← Older revision | Latest revision (diff) | Newer revision → (diff)
Jump to: navigation, search

Նոր գեղի, (Нор Гехи, Nor Geghi), Բազմավան, Ճաթղռան, Ճաթղրան, Չատկրան, Ջատկրան-Գյուղ ՀՀ Նաիրի շրջ-ում, Հրազդան գետի աջ ափին: Նախկինում մտնում էր Երևանի նահ-ի Էջմիածնի գավ-ի մեջ: 08.07.1957թ Ճաթղռանը վերանվանվել է Բազմավան, իսկ 10.02.1962թ`Ն Գ: մինչև 1972թ մտնում էր աշտարակի շրջ-ի մեջ: 1897թ ուներ 630,1926-ին` 85, 1939-ին` 256, 1970-ին` 2018, 1979-ին` 2496, 1989-ին` 4753 հայ բնակիչ: 1959-ին` ձուլված է եղել Լուսակերտին: Ունի նորաշեն միջնակարգ դպրոց, Գ. Աղաջանյանի անվան գյուղմեխանիզացիայի և էլեկտրաֆիկացիայի տեխնիկում, ակումբ-գրադարան, մսուր-մանկապարտեզ, կենցաղ սպասարկման կետեր, խանութներ: Գ-ում կա թռչնաբուծական ֆաբրիկա: Խմելու ջուրը բերվում է Արզականի ջրմուղով: Ն Գ ի հանդամասերով է անցնում Արզնի-Շամիրամ ոռոգման ջրանցքը: Եկեղեցին ս. Գևորգ: 04.12.1995թ մտել է ՀՀ Կոտայքի մարզի մեջ: