Նորատուս

From armeniapedia.org
Revision as of 08:49, 4 April 2007 by Envoy (talk | contribs)
(diff) ← Older revision | Latest revision (diff) | Newer revision → (diff)
Jump to: navigation, search

Նորատուս, (Норатус, Noratus), Նորադյուզ, Նորադվաց գյուղ, Նարադուզ, Նորադուխ, Նորադուս, Նորատոս, Նորատվաց գյուղ, Նորատու, Նորատուզ, Նորատուն, Նորատունս, Նորատունք, Նորատուս, Նորատուք- Գյուղ ՀՀ Կամոյի շրջ-ում, Կամո, այժմ ` Գավառ ք-ից 5-6 կմ հս-արլ, Սևանա լճի հր-արմ ափին, Գավառագետի ստորին հոսանքի աջափնյակում, գեղատեսիլ սարավանդի վրա, շրջապատված ընդարձակ, արգավանդ դաշտերով: Հնում երբեմն համարվել է գյուղաքաղաք և ոմանք նույնացրել են պատմական Գեղարքունիք գք-ին ու համարել Գեղամա նահապետի կառուցածը: Նավահանգիստ էր: Կլիման ցուրտ է, ձմռանը լինում են բքեր, օդը մաքուր է, ամառանոցային: Տները քարակերտ են, 1-3-հարկանի հարմարավետ: Խմելու ջուրը բերված է 8կմ հեռավորությունից` Գավառ ք-ի մոտից: 1831-ին ուներ 605, 1897-ին` 2726, 1926—ին` 2605, 1939-ին`3425, 1959-ին` 3649, 1970-ին` 4289, 1979-ին` 4605, 1989-ին` 5222 հայ բնակիչ:Զբաղվում են ծխախոտի, հացահատիկի, կարտոֆիլի բանջարեղենի մշակությամբ: Գ-ում գործում են 2 միջնակարգ և մեկ ր-ամյա դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կինո, հեռախոսային ցանց, 2 մսուր-մանկապարտեզ , դեղատուն, բուժկայան: Ունի ձկնաբուծական կայան, շինանյութերի (բազալտ,տուֆ,ավազ) արտադրություն: Կառուցվել է 1941-45 թթ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթող: Այստեղ են ծնվել սոցիալիստական աշխատանքի հերոսներ Ս. Կարապետյանը, Պ. Կյուրեղյան-Ասոյանը, Ասատրյանը և Ֆ. Հարությունյանը: Մեծ Հայքի Սյունիք աշխ-ի հնագույն բնակավայրերից է: Ավանդության ասելով` հիմնադրել է Գեղամ նահապետը և եղել է նրա առաջին բնակավայրը: Նույն ավանդության համաձայն` անունն էլ ծագել է նոր և տուն բառերի զուգորդությունից: Այստեղ կան բազմաթիվ հուշարձաններ` ս Աստվածածին եկեղեցին` գ-ի կենտրոնում (կառ 9-րդ դ վերջերին սյունիքի Սահակ իշխանի կողմից ), ս Գրիգոր Լուսավորիչը` գ-ից հր-արլ, (հավանաբար կառ 9-10-րդ դդ), ընդարձակ գերեզմանատունը, որտեղ պահպանվել են հին կոթողներ, հուշասյուների բեկորներ, 13-18-րդ դդ բազմաթիվ գեղաքանդակ խաչքարեր, դամբարաններ: Եղել է գրչության կենտրոն: Այստեղ գորխել են քարագործ վարպետներ, կազմողներ (Խաչատուր քարագործը, Մելիքսեթ կազմողը, Ներսեսը, Քիրամը և ուրիշներ): Գ-ի մոտ բացված են բրոնզի և քարի դդ դամբարաններ, 2-3 կմ հս նկատվում են Հին բնակավայրերի հետքեր: 04.12.1995 թ մտել է ՀՀ Գեղարքունիքի մարզի մեջ: