Նորաշենիկ

From armeniapedia.org
Revision as of 09:02, 4 April 2007 by Envoy (talk | contribs)
(diff) ← Older revision | Latest revision (diff) | Newer revision → (diff)
Jump to: navigation, search

Նորաշենիկ, (Норашеник Norashenik), Նարոշենիկ, Նորաշեկ, Նորաշեն, Նորաշենիկ Նոր, Նորաշենիկ Վերին, Նորաշենիկ, Փորաշենիկ-Գյուղ ՀՀ Կապանի շրջ-ում, Կապան ք-ից 8կմ հս-արմ, Աճանան գետի հովտում, զառիթափ լ-նալանջի վրա, թաղված մրգատու և դեկորատիվ ծառերի մեջ: Հնում` Նորաշենիկ, Մեծ Հայքի Սյունիք աշխ-ի Բաղք-Աճանան Գավ-ում: Շրջաքայքն անտառապատ է: Գ-ից ոչ հեռու կան պղնձի երևակումներ: Խմելու ջուրը բերված է 2կմ հեռավորությունից, ոռոգելունը ստացվում է ջրհան կայանի միջոցով: 1831-ին ուներ 97, 1922-ին`387, 1959-ին` 206, 1970-ին` 257, 1979-ին` 203, 1989-ին`151 հայ բնակիչ: Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի, կերաըին կուլտուրաների մշակությամբ, բանջարաբուծությամբ: Ունի ակումբ, գրադարան, կինո, կենցաղսպասարկման տաղավար, բուժկայան: Գ-ում կա 17-րդ դ կանգուն եկեղեցի: Ն-ի արլ. կողմում, հին գ-ատեղիում կա ևս մի եկեղեցի, որը կիսականգուն է: Այստեղ է ծնվել կենսաբան գիտ. դ-ր պրոֆ Ս. Սարգսյանը (1915): 04.12.1995թ մտել է ՀՀ Սյունիքի մարզի մեջ: