Նորակերտ

From armeniapedia.org
Revision as of 08:52, 4 April 2007 by Envoy (talk | contribs)
(diff) ← Older revision | Latest revision (diff) | Newer revision → (diff)
Jump to: navigation, search

Նորակերտ, (Норакерт, Норакерт) - Գյուղ Մեծ Հայք Սյունիք աշխ-ի Գողթն գավ-ում: Գտնվում է Բստաձորի ամենավերին մասում, Զանգեզուրի լշ-ի բարձրադիր գոտում և համապատասխանում է այժմյան Նախիջևանի ԻՀ Օրդուբադի շրջ-ի Նուրգութ գ-ին (տ): Ըստ հին հարկացուցակի (13-րդ դ ) Տաթևի վանքին տալիս էր 12 միավոր (դրամ) հարկ: Շրջակայքում կան վաղ շրջ-ի բերդի և վանքի ավերակներ, կենտրոնում ներկայումս պահպանվել է եկեղեցին` Թարգմանչաց վանքը, որը եռանավ բազիլիկ է, կառուցված բազալտով և ճեղքված կիսամշակ քարերով: Վրան կան վիմագիր արձանագրություններ: Վերանորոգվել է 17-րդ դ: Այստեղ կա հիմնահատակ կործանված մի այլ եկեղեցի: