Նորաբաց

From armeniapedia.org
Revision as of 06:45, 4 April 2007 by Envoy (talk | contribs)
(diff) ← Older revision | Latest revision (diff) | Newer revision → (diff)
Jump to: navigation, search

Նորաբաց, (Норабац, Norabats), Ենգիջա - Գյուղ ՀՀ Մասիսի շրջ-ում, Մասիս քտա-ից 4 կմ հս-արլ, հարթավայրում, թաղված փարթամ այգիների մեջ: Ենգինջան Ն. է վերանվանվել 25.01.1978թ : 1897-ին ուներ 27, 1926-ին` 194, 1939-ին` 446, (1959-ին ձուլված էր Երևան ք-ին), 1970-ին` 1469, 1979-ին` 1590, 1989-ին` 1881 հայ բնակիչ: Զբաղվում են բանջարաբուծությամբ և անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, մանկապարտեզ գրադարան: Այստեղ գտնվում է նոր քարիդարի բնակատեղի (6-4 հազարամյակ), որն այժմ ավերված է: Գ-ի շրջակայքում հայտնաբերվել են չորրորդական շրջ-ի փղերի բրածո մնացորդներ: 04.12.1995 թ մտել է ՀՀ Արարատի մարզի մեջ: