Նախիջևան

From armeniapedia.org
Revision as of 15:04, 28 January 2006 by Envoy (talk | contribs)
Jump to: navigation, search

ԳԼՈԻԽ ԵՐՐՈՐԴ

ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ

Պատմական Նախիջևանի գավառների հին ու նոր բնակավայրերը սփռված են բարձրագագաթ լեռների լանջերին ու փեշերին, բարեբեր հարթավայրերում ու ձորահովիտներում, գետերի ու գետակների շուրջը։ Ծվ հազարամյակների ու դարերի պատմություն տեսած այս մեծ ու փոքո բնակատեղիներից շատ շատերն իրենց հիմնադրումից մինչև օրս հարատևում են։ Իսկ շատերն էլ դառն ճակատագրի բերումով վաչկատուն ցեղերի ու հորդաների հարձակումներից ավեո– վել, ավել ու ամայացել են։ Նախիջևանի բնակավայրերի մեծ մասը ավերվել ու անմարդաբնակ են դարձել թուրքական ու պարսկական տիրապետության (XVI—XIX դդ.) ժամանակ։ Ս>յդ ժամանակամիջոցում էլ պատմական բնակավայրերի մայր անունների զգալի մասը աղավաղվել են, փոխարինվել օտարամուտ ու օտարազգի անուններով: Մեր ոաումնասիրությունների ընթացքում՝ բազմազան սկզբնաղ– բ;ւ ւրներով պաոզել ու ճշտել ենք Գողթն, Երնջակ, Ծահուկ-Շա հապոնք գավառների բնակավայրերի պատմական անվանումները։ Ցավոք, դեռևս անհրաժեշտ սկզբնաղբյուրների բացակայության պատճառով Նախճավան և Շւսրուր գավառների տեղանունների մի զգալի մասը ստիպված ներկայացնում ենք XVII–XIX դդ. ստացած օտար անվանումներով։ Այնումաենայնիվ, հայ մարդու մաքառումների ու հարատևության պատմության վկա այս բնակավայրերը՝ բնակելի թե անմարդաբնակ, մեր օրերն են հասցրել իրենց պատմությունն ու նյութական մշակույթի ժառանգությունը, մեր հեաս-հեոավոր նախնիների պատգամները։ Բավական է նշել այն փաստը, որ բազմաթիվ ավերումներից հետո էլ ոչ հեռավոր անցյալում՝ մինչև 1910-ական թվականները, Նախիջևանի շուրջ 100 հայկական բնակավայրերում գործել է 180-ից ավելի եկեղեցի ու 32 վանք։ Արժեքներ, որոնք ընդմիշտ վար։ են պահում և ամրապնդում մեր պատմական ու ազգային հիշողությունը։

ԳՈՂԹՆ ԳԱՎԱՌ

Գեղեցիկ և հմայիչ է պատմական Հայաստանի Գողթն (Գողթան,)– գւսվաոը։ Իր գրաված տարածքով, պատմական անցյալով այն էական դեր է խաղացել հայ ժողովրդի պատմության մեջ մինչև XX դարի, սկիզբը, ուր հարգի են եղել հայ երգն ու արվեստը, գիրն ու գրականությունը։ Հայ ժողովրդի վիպասանական երգերի ու առասպելների մասին խոսելով՝ պատմահայ Մ. Խորենացին վկայում է, որ դրանք՛ «ախորժելով պահել են գինեվետ Գողթն գավառի կողմի մարդիկ»։ Գողթն բառը ըստ լեզվաբան է. Աղայանի ստուգաբանության կապվում է հնդեվրոպական gal, ghel արմատի հետ, որը նախապես նշանակել է «կոչել, կանչել, գոչել»։ Ըստ այսմի Գողթն բառը հնում նշանակել է պատմություն, երգ, վիպասանություն։ Հ. Սանտալճյանի կարծիքով Գողթնը ուրարտական Գոլութախի (Cylutahiaha) երկիրն Է։

Հայ պատ՛մագրության մեջ Գողթն գավառը հիշատակվում Է Գողթն, Գողթան (Մ. 1սորենացի), Գողթան տուն (Կորյուն), Գողթ– նսատան (Թ. Արծրոլնի) անվանումներով։ Հույն աշխարհագրագետ Պտղոմեոսի մոտ այն հիշատակվում Է (greek word) կամ՛ Colten անուններով։ Ըստ մատենագիր Կորյունի, Մեսրոպ Մաշտոցը որոշ տարիներ բնակվել Է այս գավառում, որը նրա ամենասիրելի գավառներից մեկն Է եղել։ Հենց այս գավառում Է, որ հայոց գրերի ստեղծման համար. Մաշտոցը «տրտմական հոգսերով պաշարված ու թակարդապատված։ և մտածմունքների ծփանքի մեջ Էր ընկած»։ Եվ նախքան գրերի ստեղծումը Մաշտոցը իր աշակերտների հետ մեկնել Է Գողթն, որի «առաջ դուրս եկավ Գողթնի իշխանը... որի անունը Շաբաթ Էր և հյուրամեծար ասպնջական հանդիսանալով՝ բարեպաշտությամբ սպասավորում Էր (նրան)... Իսկ երանելին իսկույն իր ավետարանական արվեստլլ բանեցնելով՝ իշխանի հավատարիմ օգնությամբ սկսեց (քարոզել) գավառում»։ Հայկական գրերի ստեղծումից հետո Էլ Գողթնը ամենաա֊ ռաջիններից մեկն Էր, ուր Մաշտոցը բացեց առաջին դպրոցները և «այստեղ՝ բարեպաշտ Շաբաթի ընկերությամբ գավառը լիացրեց Քրիստոսի ավետարանի ողջույնով, և գավառի բոլոր գյուղերում կարգեց սուրբ վանականների դասեր»։

Պատմահայր Խորենացոլ վկայությամբ Գողթն գավառը հնուց ի վեր Հայոց արքունական կալված Էր դեռևս Արտաշես Բ ժամանակներից։ Այստեղ իշխում Էին գողթնեցիները, որոնք «...Սիսակւսն հատվածն են կազմում, բայց չգիտեմ, արդյոք գավառնե՞րն են կոչվեյ մարդկանց անունով, թե գավառների անունով կոչված են նախարարությունները»։ Այս նույնը պնդում Է նաև XIII դարի պատմիչ Ստ. Օր– բելյանը։ Գողթնի իշխանական նախարարությունը որպես պատմական Հայաստանի անբաժանելի մի մաս, հին Հայաստանի ավագ նախարարական տների հետ միասին «Գողթան տեր» անվանակոչմամբ դասված Է V դարում կազմված «Գահնամակում», ԺԶ(16) թվի տակ և «Զոթանամակի» տվյալներով արքունի զորաբաժնին տալիս Էր Շ (500) ձիավոր։ Բանասիրության մեջ կարծիք կա, որ Մովսես էսո– րենացին ուսանել, իր երիտասարդ կամ Էլ միջին տարիքում շրջագայել Է Գողթնում (կամ Էլ գողթնեցի Է)։ VII դարի «Աշխարհացոյցի» հւսղորդած տեղեկություններով Գ՛ողթնը Վասպուրականի 33-րդ գավառն Էր, որը Արծրունիների տիրապետության տակ Էր անցել հավանաբար V դարի կեսերից։ Թ. Արծրունու տեղեկություններով Գողթնը Վասպուրականի կազմում եղել Է մինչև 737 թ. «...իսկ Գողթն գավառ (հանեալ Էր) ի ժամանակի կատարման սրբոյն Վահանայ, յամի ԾՁԶ (737) թուականութեանց, որում ամի կատարեցալ սուրբն Վահան, որ Էր որդի խոսրովայ Գողթան տեառն»։

Գղթն գավառը, որն իր մեջ հնում ընդգրկել Է նաև Սյունաց Արևիք գավառը (այժմյան Մեղրու շրջան), VIII դարի կեսերից հետո փաստորեն գտնվել Է Սյունիքի կազմի մեջ։ Իսկ IX դարի կեսերից ընկել Է սելջուկների և ապա մոնղոլների տիրապետության տակ։ XVI—XVII դարերում այն մեկ գտնվել Է Սեֆյան Պարսկաստանի, մեկ՝ Թուրքիայի տիրապետության տակ։ XVIII դարում ծավալված ազգային֊ազատա– գրական շարժմանը մասնակցություն ցուցաբերած Գողթնը հետագայում, Ռուսաստանի և Պարսկաստանի միք և կնքված Թուրքմենչայի 1828 թ. դաշնագրով, որպես Հայաստանի անբաժան մաս, Նախիջևանի մյուս գավառների հետ միացվեց Ռուսաստանին։ Այն սկզբնապես եղել Է Հայկական մարզի և ապա Երևանի նահանգի կազմի մեջ։

Գողթն գավառը, որի տարածքը ընդգրկում Է այժմյան Օրդուբա– դի շրջանը, տարածված Է Նախիջևանի հարւսվ-արևելյան մասում.

Արաքս գետի ձախ սւփին։ Ըստ պատմական աղբյուրների, այս գա– վաոի ազգաբնակչությունը հ