Նախիջևան

From armeniapedia.org
Revision as of 15:04, 28 January 2006 by Envoy (talk | contribs)
Jump to: navigation, search

ԳԼՈԻԽ ԵՐՐՈՐԴ

ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ

Պատմական Նախիջևանի գավառների հին ու նոր բնակավայրերը սփռված են բարձրագագաթ լեռների լանջերին ու փեշերին, բարեբեր հարթավայրերում ու ձորահովիտներում, գետերի ու գետակների շուրջը։ Ծվ հազարամյակների ու դարերի պատմություն տեսած այս մեծ ու փոքո բնակատեղիներից շատ շատերն իրենց հիմնադրումից մինչև օրս հարատևում են։ Իսկ շատերն էլ դառն ճակատագրի բերումով վաչկատուն ցեղերի ու հորդաների հարձակումներից ավեո– վել, ավել ու ամայացել են։ Նախիջևանի բնակավայրերի մեծ մասը ավերվել ու անմարդաբնակ են դարձել թուրքական ու պարսկական տիրապետության (XVI—XIX դդ.) ժամանակ։ Ս>յդ ժամանակամիջոցում էլ պատմական բնակավայրերի մայր անունների զգալի մասը աղավաղվել են, փոխարինվել օտարամուտ ու օտարազգի անուններով: Մեր ոաումնասիրությունների ընթացքում՝ բազմազան սկզբնաղ– բ;ւ ւրներով պաոզել ու ճշտել ենք Գողթն, Երնջակ, Ծահուկ-Շա հապոնք գավառների բնակավայրերի պատմական անվանումները։ Ցավոք, դեռևս անհրաժեշտ սկզբնաղբյուրների բացակայության պատճառով Նախճավան և Շւսրուր գավառների տեղանունների մի զգալի մասը ստիպված ներկայացնում ենք XVII–XIX դդ. ստացած օտար անվանումներով։ Այնումաենայնիվ, հայ մարդու մաքառումների ու հարատևության պատմության վկա այս բնակավայրերը՝ բնակելի թե անմարդաբնակ, մեր օրերն են հասցրել իրենց պատմությունն ու նյութական մշակույթի ժառանգությունը, մեր հեաս-հեոավոր նախնիների պատգամները։ Բավական է նշել այն փաստը, որ բազմաթիվ ավերումներից հետո էլ ոչ հեռավոր անցյալում՝ մինչև 1910-ական թվականները, Նախիջևանի շուրջ 100 հայկական բնակավայրերում գործել է 180-ից ավելի եկեղեցի ու 32 վանք։ Արժեքներ, որոնք ընդմիշտ վար։ են պահում և ամրապնդում մեր պատմական ու ազգային հիշողությունը։

ԳՈՂԹՆ ԳԱՎԱՌ

Գեղեցիկ և հմայիչ է պատմական Հայաստանի Գողթն (Գողթան,)– գւսվաոը։ Իր գրաված տարածքով, պատմական անցյալով այն էական դեր է խաղացել հայ ժողովրդի պատմության մեջ մինչև XX դարի, սկիզբը, ուր հարգի են եղել հայ երգն ու արվեստը, գիրն ու գրականությունը։ Հայ ժողովրդի վիպասանական երգերի ու առասպելների մասին խոսելով՝ պատմահայ Մ. Խորենացին վկայում է, որ դրանք՛ «ախորժելով պահել են գինեվետ Գողթն գավառի կողմի մարդիկ»։ Գողթն բառը ըստ լեզվաբան է. Աղայանի ստուգաբանության կապվում է հնդեվրոպական gal, ghel արմատի հետ, որը նախապես նշանակել է «կոչել, կանչել, գոչել»։ Ըստ այսմի Գողթն բառը հնում նշանակել է պատմություն, երգ, վիպասանություն։ Հ. Սանտալճյանի կարծիքով Գողթնը ուրարտական Գոլութախի (Cylutahiaha) երկիրն Է։

Հայ պատ՛մագրության մեջ Գողթն գավառը հիշատակվում Է Գողթն, Գողթան (Մ. 1սորենացի), Գողթան տուն (Կորյուն), Գողթ– նսատան (Թ. Արծրոլնի) անվանումներով։ Հույն աշխարհագրագետ Պտղոմեոսի մոտ այն հիշատակվում Է (greek word) կամ՛ Colten անուններով։ Ըստ մատենագիր Կորյունի, Մեսրոպ Մաշտոցը որոշ տարիներ բնակվել Է այս գավառում, որը նրա ամենասիրելի գավառներից մեկն Է եղել։ Հենց այս գավառում Է, որ հայոց գրերի ստեղծման համար. Մաշտոցը «տրտմական հոգսերով պաշարված ու թակարդապատված։ և մտածմունքների ծփանքի մեջ Էր ընկած»։ Եվ նախքան գրերի ստեղծումը Մաշտոցը իր աշակերտների հետ մեկնել Է Գողթն, որի «առաջ դուրս եկավ Գողթնի իշխանը... որի անունը Շաբաթ Էր և հյուրամեծար ասպնջական հանդիսանալով՝ բարեպաշտությամբ սպասավորում Էր (նրան)... Իսկ երանելին իսկույն իր ավետարանական արվեստլլ բանեցնելով՝ իշխանի հավատարիմ օգնությամբ սկսեց (քարոզել) գավառում»։ Հայկական գրերի ստեղծումից հետո Էլ Գողթնը ամենաա֊ ռաջիններից մեկն Էր, ուր Մաշտոցը բացեց առաջին դպրոցները և «այստեղ՝ բարեպաշտ Շաբաթի ընկերությամբ գավառը լիացրեց Քրիստոսի ավետարանի ողջույնով, և գավառի բոլոր գյուղերում կարգեց սուրբ վանականների դասեր»։

Պատմահայր Խորենացոլ վկայությամբ Գողթն գավառը հնուց ի վեր Հայոց արքունական կալված Էր դեռևս Արտաշես Բ ժամանակներից։ Այստեղ իշխում Էին գողթնեցիները, որոնք «...Սիսակւսն հատվածն են կազմում, բայց չգիտեմ, արդյոք գավառնե՞րն են կոչվեյ մարդկանց անունով, թե գավառների անունով կոչված են նախարարությունները»։ Այս նույնը պնդում Է նաև XIII դարի պատմիչ Ստ. Օր– բելյանը։ Գողթնի իշխանական նախարարությունը որպես պատմական Հայաստանի անբաժանելի մի մաս, հին Հայաստանի ավագ նախարարական տների հետ միասին «Գողթան տեր» անվանակոչմամբ դասված Է V դարում կազմված «Գահնամակում», ԺԶ(16) թվի տակ և «Զոթանամակի» տվյալներով արքունի զորաբաժնին տալիս Էր Շ (500) ձիավոր։ Բանասիրության մեջ կարծիք կա, որ Մովսես էսո– րենացին ուսանել, իր երիտասարդ կամ Էլ միջին տարիքում շրջագայել Է Գողթնում (կամ Էլ գողթնեցի Է)։ VII դարի «Աշխարհացոյցի» հւսղորդած տեղեկություններով Գ՛ողթնը Վասպուրականի 33-րդ գավառն Էր, որը Արծրունիների տիրապետության տակ Էր անցել հավանաբար V դարի կեսերից։ Թ. Արծրունու տեղեկություններով Գողթնը Վասպուրականի կազմում եղել Է մինչև 737 թ. «...իսկ Գողթն գավառ (հանեալ Էր) ի ժամանակի կատարման սրբոյն Վահանայ, յամի ԾՁԶ (737) թուականութեանց, որում ամի կատարեցալ սուրբն Վահան, որ Էր որդի խոսրովայ Գողթան տեառն»։

Գղթն գավառը, որն իր մեջ հնում ընդգրկել Է նաև Սյունաց Արևիք գավառը (այժմյան Մեղրու շրջան), VIII դարի կեսերից հետո փաստորեն գտնվել Է Սյունիքի կազմի մեջ։ Իսկ IX դարի կեսերից ընկել Է սելջուկների և ապա մոնղոլների տիրապետության տակ։ XVI—XVII դարերում այն մեկ գտնվել Է Սեֆյան Պարսկաստանի, մեկ՝ Թուրքիայի տիրապետության տակ։ XVIII դարում ծավալված ազգային֊ազատա– գրական շարժմանը մասնակցություն ցուցաբերած Գողթնը հետագայում, Ռուսաստանի և Պարսկաստանի միք և կնքված Թուրքմենչայի 1828 թ. դաշնագրով, որպես Հայաստանի անբաժան մաս, Նախիջևանի մյուս գավառների հետ միացվեց Ռուսաստանին։ Այն սկզբնապես եղել Է Հայկական մարզի և ապա Երևանի նահանգի կազմի մեջ։

Գողթն գավառը, որի տարածքը ընդգրկում Է այժմյան Օրդուբա– դի շրջանը, տարածված Է Նախիջևանի հարւսվ-արևելյան մասում.

Արաքս գետի ձախ սւփին։ Ըստ պատմական աղբյուրների, այս գա– վաոի ազգաբնակչությունը հնուց ի վեր զբաղվել է խաղողագործությամբ, այգեգործությամբ և բազմազան արհեստներվ։ Հայոց պատմության մեջ Գողթնը առավելապես հայտնի է որպես «գինևէտ» գավառ, որի խաղողը, նուռը, ղեղձը և այլ մրգերը ունեցել են մեծ ճանաչում: Այս վաղեմի գավաոի գեղեցիկ բնաշխարհի անբաժան մասն են կազմում նրա միջնադարյան պատմաճարտարապետական հուշարձաններն ու վաղ շրջանի բնակատեղիները, գյուղաքաղաքներն ու ավանները, որոնք հիմնարկված են Ագուլիսի, Որդուարի, Տրունյաց կամ Վանան– դի, Ցղնայի, Գիրանի կամ Բիստի ձորերում։

ԱԳՈՒԼԻՍ–Գողթնի մեծաշոլրք և հնա– հիմք ալս քաղաքը տարածված է եղել այժմյան Վերին Ա Ներքին Ագուլիսներ գյուղի տարածքում։ Պատմական Ագուլիսը (տեղացիների բարբառով՝ Իգուլիս) գտնվում է՝ Օրդուբադ շրջկենտրոնից 2— 2,5 կմ հեռավորության վրա, նրա արև– մըտյան կողմում քարաժայռ լեռներով շրջապատված մի ընդարձակ ձորակի երկարությամբ։ Վաղնջական ժամանակներից ի վեր տարածված լինելով այդ երկարավուն ձորանի երկարությամբ, որի լայնությունը կազմում է 1—1,5 կմ, մի հիասքանչ ւոեսարան է ներկայացրել։ Ահա այդ ձորակի երկարությամբ, ավելի քան հինգ կիլոմետր տարածությամբ, լեռնային կարկաչուն գետակի աջ և ձախ ափերին, ա– րևախանձ և լերկ քարաժայռերի փեշերին է փոված եղել վաղեմի Ագուլիսը (նկ. 29, 30, 32)։ Քաղաքը բաժանված է եղել ա– վելի բան տասը մեծ թաղերի, որոնցից ավելի նշանավոր են եղել Վանքի, Փա– ռակերտ, Վերին գետ, Նուրիջանենց մահլա, Մեյդանի, Խցաձոր (Խըձաձուր), Վերին և Նեոքին թաղերը, անընդմեջ ունեցել է 8000 տուն հայ ազգաբնակչություն։

Ագուլիսը տեղադրված է աշխարհագրական մի միջավայրում, ուր պատմության ընթացքում տեղի են ունեցել քա– ղաքւսկան ու մշակութային շատ իրադարձություններ։ Ըստ պատմագիրների, Ագու– լիսը դարեր շարունակ համարվել է Գողթ– նի գավառակենտրոնը, նրա մշակութային, քաղաքական կյանքի հիմնական օջախը: Ղ. Ալիշանի ստուգաբանությամբ, Ագուլիս անունը ծագել է «Այգեօք լիք» անվանումից, իսկ ըստ ակադեմիկոս Ս. Ե– րեմյանի՝ Oskiola–ից։ Պատմահայր Մ. Խո– րենացին Ագուլիսը որակել է որպես «Ոս– կիողա աւան»։ XI դարում Սարգիս կաթողիկոսը իր կոնդակում քաղաքն անվանել է Արգուլիք, XVII դարի կեսերին Զաքա– րիա Ագուլեցին՝ Ագուլիս, Աքուլիս։ Ագուլիսը անվանվել է նաև «Ոսկե ձոր», ի նկատի ունենալով տեղացիների և քաղաքի հարստությունները։ Ագուլիս քաղաքին առանձնահատուկ գեղեցկություն, պարծանք և հմայք են հաղորդել նրա հնարմատ այգիների մեջ թաղված երկհարկանի և եռահարկ բնակելի ապարանքները, 120–150 արհեստավորական կրպակները, հարուստ խանութները, մի քանի հոգևորական, առևտրական դպրոց-դպրա– տները, ավելի բան 17 աղբյուրները, դե- ղատները, բաղնիքները, շուկաները, հարուստ գրադաբսւն-Անթէփցասբահը, մետաքսի, կաշվի, ձեթի և այլ գոր&արան– տաքսի, կաշվի, ձեթի և այլ գործարանները, իջևանատներն ու հյուրանոցները... վերջապես 12 մեծարվեստ ճարտարապետություն ունեցող էկեղեցիներն ու վանքերը։

Ագուլիսի պատմաճարտարապետական հուշարձանների, քաղաքի տարածական– հատակագծային, քաղաքաշինության հար– ցերի ուսումնասիրութլունը ապացուցում է, որ Ագուլիսը միջնադարյան Հայաստանի մյուս քաղաքների (Անի, Կարս, Խլաթ, Խարբերդ) նման ունեցել է հատակագծային եռամաս կազմություն (միջնաբերդ, շահաստան, արվարձանային մաս)։ Քաղաքի գեղեցկաշեն տները կառուցված են եղել ազատ, բարձրադիրք, ըստ ճարտարապետական որոշ մտահղացման, որոնց մուտքերը և ճակատները ունեցել են գեղեցիկ ճարտարապետական ձևավորումներ, քանդակազարդեր (քարի և փայտի վրա), ինչպես նաև բազմասենյակ հատակագծային սխեմա։ Ագուլիսի տները, ապարանքներն ու շինությունները շրջապատված են եղել փարթամ այգիներով և ունեցել են բարձր (3—4 մ) աղյուսաշար կամ քարե ցանկապատներ, որը քաղաքին հաղորդել է մասնավոր դրոշմ։ XIX դարի սկզբներին Մ. Թաղիադյանը լինելով Ագուլիսում, գրել է «Պատուականք են շինուածք Ագուլեաց, քան զորս տեսնի մինչ ցարդ և զարդարեալք սքանչելի նկարօք»։ Տակավին XX դարի սկզբներին Ագուլիսի մասին, որը քաղաքի իր դեմքն ու վերելքը պահպանեց ընդհուպ մինչև XIX դարի վերջերը, հնագետ և ազգագրագետ Ե. Լալայանը գրել է. «Այստեղ կան մոտ 90 բավական գեղեցիկ խանութներ, եվրոպական ապրանքներով, ո– րոնք նույնիսկ Օրդուբադում չի կարելի գտնել... միանգամայն քաղաքի է նմանվում և նույնիսկ մի քանի գավառական քաղաքներից, ինչպես, օրինակ, Նախիջևանից բարձր է»։ XIX դարի վերջերին ֆրանսիացի ւոիկին Շանթրը Ագուլիսում լինելուց հետո նրա մասին գրել է. «Հան– ճարեղաց կենդրոն մը կրնայ համարուիլ (Ագուլիսը) աշխատասեր, լուսավորեալ և հարուստ ժողովրդեան... Հայք փոքրիկ Պարիս կը կոչեն...»։ Իսկ Ագուլիսի; ժողո– վըրդական տների մասին ընդգծել է, որ դրանք «ընդհանրապես մեծ շենքեր են, յաջ ու ձախ դարձիլ աւելի ընդարձակուած. ճակատին երկայնությամբը՝ յարկածածուկ ճեմելիք մը կայ՝ այլևայլ վերնագավիթ մտիւք։ Գլխաւր շենքին և երկկողմեան թեւոց միջավայրն՝ պարտեզ մը խնամքով և գեղեցիկ ճաշակալ զարդարուած, մեծ աւազնաւ մը...»։ Ագուլիսը, որը XVI— XVIII դարերում Հայաստանի զարգացած և նշանավոր քաղաքների թվին է դասվում, երկար ժամանակ մշտական առևտրական գործարքների մեջ է եղել Հընդ– կաստանի, Պարսկաստանի, Իտալիայի, Ռուսաստանի, Չինաստանի և այլ երկըր– ների հետ։ Ականատեսների վկայությամբ XIX դարում «Վ. Ագուլիսը ունի մի փոքրիկ, բայց գեղեցիկ շուկայ, որ ունի մոտ 100 կրպակ...»։ Հայ նշանավոր գրող և մանկավարժ Պ. Պռոշյանը Ագուլիսի այդ շուկայի մասին իր հուշերում իրավամք գրել է. «այստեղ է կատարվում ագու– լեցվոց մեծ վաճառականությունը, այս շուկայի փոքր խանութները կապ ունեն Ռուսաստանի և Եվրոպայի մեծ առևտրական տների հետ»։

Իսկ մեծանուն Րաֆֆին, որը դսաա– վանդել է Ագուլիսի դպրոցում, 1878 թ. իր նամակներից մեկում նշել է. «Ագուլեց– վոց տների մաքրությունը, տնտեսական բարեկեցությունը, ընտանեական բարոյականությունը կարող են օրինակ լինել մյուս տեղերին։ Ագուլեցվոց դպրոցների վիճակը նույնպես ավելի բարձր և ավելի ա– պստհով է, քւսն թե ուրիշ տեղերում։ Մի խոսքով ագուլեցին բավական ուղիղ շավղի վրա է ընթանում, և չեմ սխալվի, եթե նրանց կոչելու լինեմ Կովկասի ամերի– կացիք...»։

1905—1906 թթ. Գողթնի պաշտպանության խմբապետ ու հեղափոխական Բաշգաոնեցի Մարտիրոս Աբրահամյանը Ագուլիսի մասին իր հուշերում գրել է. «Եկանք Ագուլիս։ Հայկական Շվեցարիա: Հայ ժո–ղովրդի համն էս հոտը Վերին և Ներքին Ագուլիսներն Էին, Ցղնան ու Տանակերտը։ Առևտրական տարրն Էր այնտեղ։ Տղամարդ թե կին, բոլորը կրթված Էին, երե– վանցիներից շատ ավելի զարգացած» («Ա– լիք» օրաթերթ, Թեհրան, 16 օգոստոս, 1977)։ Ավետիս Ահարոնլանը Քրիստա– փոր Միքայելյանին նվիրված աշխատությունում հիացմունքով ընդգծել Է, որ «Ա– գուլիսը հայ ժողովրդի ստեղծագործության մի հուժկու ճիգն Է, ժեո բարերի ծոցից ծնված մի հրաշք» (Խավարի մեջ, Եր. 1991, Էջ 366)։ «Կովկասյան ոչ մի գավառակ,—այնուհետ շարունակում Է Ա. Ա– հարոնյանը,—քաղաք կամ ավան կարող Է մրցել Ագուլիսի հետ լուսավորության ու քաղաքակրթության ասպարեզում... Եվ այսւոեղ՝ այս վայելուչ հարկերի տակ ապրում են հայ նահապետական ընտանիքներ՝ մեր աշխարհի առաքինի վարք ու բարքով» (Էջ 867)։

Պատմական շատ ու շատ իրադարձությունների մասնակից այդ քաղաքը բազմիցս տուժել Է արաբական, մոնղոլական, թուրքական և պարսկական նվաճողների ասպատակություններից, որի պատճառով ժամանակ աո ժամանակ նրա ազգաբնակչության մի մասը սփռվել Է աշխարհի տարբեր կողմերը։ Պատմության մեջ այդ քաղաքի ավերումներից մեկը, որը սոսկալի Է եղել, հայտնի Է «Ագուլիսի աղետ» իրադարձությամբ։ Ըստ որի 1751 թ. Ատր– պատականի Ազատ խանը Ագուլիսի Մելիք Եսայիից իր զորքի համար պահանջում Է պարենամթերք ու դրամ։ Բայց– բացասական պատասխան ստանալով՝ դաժան խանը 1751 թ. հոկտեմբեր ամսին կողոպտում, կրակի Է մատնում Ագուլիսը, նրա շրջակայքի ամբողջ գյուղերն ու ավանները։ Եվ Ագուլիսն ու շրջակա գյուղերը 3 օր ավերումների ենթարկելով 12 հազար գերիներով հեռանում Է Պարսկաստան։ Ագուլիսի և նրա շրջակայքի բզկըտ– ված ու կողոպտված ազգաբնակչության մի մասը հեռանալով հայրենի օջախից, ապաստան Է գտնում Կ. Պոլսում ե Պարսկաստանում, մի մասը՝ Հնդկաստանում, Վենետիկում, Ամստերդամում, Ղարաբա– ղում (Շուշի)։ Վերջինում ագուլեցիները կառուցել են Ագուլեցոց եկեղեցին։

Ագուլիսի քայքայման պատճառներից մեկն Էլ թուրքական ու պարսկական իշխանությունների ռեժիմի և տեղական մելիքների ճնշումն Էր, ինչպես նաև քաղաքի աշխարհագրական ոչ բարենպաստ պայմանները։ Նրա ժայռերը լերկ են, սակավ բուսականությամբ, բերքատու հողերի մեծամասնությունը կավային Է ու ավազային։ Իսկ հորդ տեղումների ժամանակ այդ կապարագույն լանջերից վար խուժող անձ– րևաջրերը, որոնց հետ միախառնվում Էին քարաժայռերի ահագին կտորներ և ցեխը, հեղեղ–հեղեղատի վերածվելով քշում– տանում Էր ամեն ինչ։ Իսկ Ագուլիսը, նրա ազգաբնակչությունը այդպիսի հեղեղումների հաճախակի Է ենթարկվել։ Պատմության մեջ հայտնի են Ագուլիսի մի քանի հեղեղումներ, որոնցից ամենատսկա– լիները 1872 թ. հուլիսի 26-ին և 1884 թ. մայիսի 21-ին տեղի ունեցած հեղեղումներն են։ Զարհուրելի Է եղել 1884 թ. հեղեղումը։ Ականատեսների գրավոր վկայություններով կարկուտը տեղացել Է ձվի մեծությամբ, իսկ լեռնային գետակը ան՚– սպասելորեն փրփրել Է, լեռներից խա– ժող անձրևաջրերի շռնդալից հոսքի հետւ, խոշոր ժայռաբեկորներ առած ընթացել ձորի մեջ փռվւսծ քաղաքը, տակն ու վրա անելով տասնյակ տներ, խանութներ, արհեստանոցներ ու կամուրջներ... ամեն ինչ ծածկել Է տիղմով, սրա մեջ խեղդամահ անելով տասնյակ մարդկանց։ Եվ ահա նման դեպքերից հետո Էլ ագուլեցին չի լքել իր հազարամյա հայրենի բնակավայրը։ Սակայն այս քսղաքը աննկարագրելի կերպով ավերվեց ու նրա բնակչության մեծ մասը սրի քաշվեց ոչ այնքան հեռու ժամանակներում։ Այս ոճիրը կազմակերպվեց 1919 թ. դեկտեմբերի 25-28–ին այ– ժըմյան Օրդուբադի և նրա շրջակա ադըր– բեջանաբնակ գյուղերի բնակչության կողմից։ Եվ մի քանի օր հետո՝ դեկտեմբերի 31-ին, Թավրիզից Ներսնս եպիսկոպոսը հնդկա-եվրոպական հեռախոսագծով հե– ոագրել Է գուժաբեր լուրը. «Քարտեզի վրա Ագուլիսն այլևս գոյություն չունի»։ Արխիվային փաստաթղթերի հաղորդած տեղեկություններով այդ ոճիրի ժամանակ Ստորին Ագուլիսի բնակիչներից սրի Է մատնվել 400, իսկ Վերին Ագուլիսից՝ 1000 հայերի։

Ագուլիսի մշակութային կյանքում, արվեստի և ճարտարապետության մեջ իրենց առանձնահատուկ արժեքն ունեն նրա պատմաճարտարապետական կոթողները՝ վանքերն ու եկեղեցիները, որոնցից մի քանիսի հիմնումը (ս. Թովմա վանք, ս. Քրիստափոր, Մեծ Աստվածածին) ա– վանդությունը վերագրում Է I—VI դարերին։ Պատմական քաղաքի երկայնքով ե– րեում են Ագուլիսի միջնադարյան ինը եկեղեցիները (մի քանիսը այժմ վնասված են, կիսականգուն) և ս. Թովմա գեղեցկատես վանքը։ Մարդաշատ քաղաքում այդ կոթողները մյուս հուշարձանների հետ միասին մի հիանալի տեսարան են ներկայացրել։ Քաղաքի վերին թաղում գտնվում Է ս. Ստեփանոսը, որից քիչ ներքև կառուցված Է ս. Թովմա վանքը։ Վանքի հարավ-տարևելյան բարձրադիր մասում՝ Շռնատակ թաղում, ս. Մինասն Է, իսկ քաղաքի կենտրոնական թաղամասում՝ ս. Քրիստափոր վեհաշուք եկեղեցին։ Այս ե– կեղեցին քաղաքի կենտրոնում լին՛ ու հանգամանքով անվանվել Է նաև մար և– կեղեցի։ Այս եկեղեցուց մոտ 200 մ ար՚և վելք՝ լեռնալանջին կպած Է ոչ մեծ ս. Աստվածածինը։ Ս. Քրիստոփոր եկեղեցուց մոտ 460 մ ներքև գտնվում Է ս. Շմավոնը, ո– րից վերև, լեռնալանջի տակ՝ ս. Հովհաննես եկեղեցին։ Ս. Հովհաննեսից քիչ վար ս. Հակոբ-Հայրապետ եկեղեցին Է, իսկ Ագուլիսի արևելյան մասում, լեռնալանջին բազմել Է Մեծ Աստվածածին վանքի ա– վերակ համալիրը։ Ստորին կամ Դաշտ Ագուլիսում կանգուն են ս. Երրորդություն և Ամարայի եկեղեցիներք։ Նշված բոլոր հուշարձանները (բացառությամբ ս. Մինաս եկեղեցու, որը փայտածածկ Է եղել) և ս. Թովմա վանքը կառուցված են սրբատաշ բազալտից ե տեղական քարերից, ունեն գեղեցիկ և պայծար զարդաքանդակներ, ճարտարապետական վարպետություն։ Քաղաքի շրջակայքում կիսականգուն և ավե– րակ վիճակում են գտնվում նաև մի քանի այլ եկեղեցիների ու մատուռների (ս. Քրիստոս, Հակոբ ԱլփեաՏ կամ «Ընծայաց լույս») ավերակներ, քաղաքը պաշտպանած պարսպաշարքերի հետքերը։ Ագուլիսի այս պատմաճարտարապետական հուշարձանները, կանգուն թե ավերակ, շատ բւսն են պատմում տեղացիների ճարտաոապե– տական արվեստի մասին։ Այդ կոթողների մի մասը երբեմն ավերման և վերանորոգման Է ենթարկվել դեռևս վաղ միջնադարից։ Հուշարձաններից շատերը վերանորոգվել են նաև XVII-XVIII դարերում։ Ս. Թովմա վանքի, ս. Քրիստափոր, ս. Ստեփանոս, ս. Հովհաննես և այլ հուշարձանների հաստահեղույս որմերը, նրանց կամարները, գեղաքանդակ խաչքարերը, բնության հետ ներդաշնակվելու իրենց անզուգական հատկություններով միջնադարյան հայկական ճարտարապետության նշանավոր հուշարձաններից են, որոնք լերկ քարաժայռերով շրջապատված այդ ձորակում, գետնից, ասես, հաղթահասակ կերպով ծլել են որպես քարե բուսականություն։ Հուշարձաններ, որոնց համալիրների առատությունը միջնադարյան մի փոքրիկ քաղաքի համար իրոք որ հարստություն ու հոաջալիք են։ Ճարտարապետական այդ կառույցների մեջ համեմատաբար բարվոք վիճակում Է ս, Թովմա վանքը, որն իր ճարտարապետությամբ ու պատմական անցյալով ամբողջ Գողթն գավառի ամենագեղեցիկ վանքն Է։ Աբրահամ Կրետացին այս վանքը որակել Է որպես «հիանալի եւ զարմանալի տեսողաց»։ Եվ իրոք, այն մի հիանայի ճարտարապետական կոթող է։ Ըստ ավանդության և նրա արևմտյան մուտքի բարավորին 1694 թ. քանդակված ընդարձակ արձանագրության, ս. Թովմայի վանքը հիմնադրվել է 305 թ., Բարդու-ղիմեոս առաքյալի կողմից, որը հետագա դարերում կրել է մի շարք վերակառուցումներ։ Մատենագրական և ձեռագրական աղբյուրներում ս. Թովմայի վանքը հիշատակվում է XIV դարի սկզբներից։

Սուրբ Թովմայի վանքի այժմյան տաճարի վերանորոգումը վերաբերում է XVII դարին, որը և միաժամանակ Հայաստանի վանական համալիրների թվում կարևոր հուշարձան է և մեծ հետաքրքրություն է ներկայացնում (նկ. 31, 33, 34)։ Այս վանքը, որը գտնվում է այժմյան վերին Ագուլիսի Վանքի թաղում, միջնադարյան մի շարք խոշոր համալիրների նման (Խոր– Վիրապ, Կնեվանք, Տաթևի Մեծ անապատ, Լիմ անապատ, Աստապատի Կարմիր վանք) կառուցված է ուղղանկյուն, կա– նոնավոր հատակագծով, որի միակ տաճարը տեղադրված է վանքական համալիրի մեջտեղում։ Տաճարի շուրջը, քառանկյունի պարիսպների պարագծով, որն ունի վեց հզոր աշտարակներ, կառուցված են համալիրի տնտեսական, բնակելի, օ– ժանդակ և այլ կարույցները։

Ս. Թովմայի միակ տաճարը, որը գըմ– րեթակիր քառամույթ բազիլիկա է, կա– ռուցված սրբատաշ բազալտից և կարմիր քարերից, աոևելք-արևմուտք առանցքով, որի հորինվածքը բաղկացած է արևելյան կողմում ավագ և յոթանիստ խորանից, զույգ ավանդատներից և ընդարձակ ու թարձր ինտերյեր ունեցող դահլիճից։ Վերջինիս չորս խաչաձև կտրվածքով հաստահեղույս մույթերի վրա կանգնեցված է գեղեցիկ, 12 պատուհաններով գմբեթը։ Տ– ճարն ունի երեք մուտք՝ արևմտյան, հյու– սիսային և հարավային կողմերից, որոնք զարդարված են գեղեցիկ զարդագոտիներով, պատկերաքանդակներով ու արձանագրություններով։ Արևմտյան և հյուսիսային մուտքերի աոջև 17-րդ դարի վերակա– ոուցումների ժամանակ կարուցվել են երկու մույթերի հորինվածքներով գեղեցիկ, սրբատաշ քարերով կիրարկված զանգա– կատՏեր, իսկ հարավային մուտքի մոտ, նրանցից քիչ դեպի արևմուտք՝ չորս մուտքերի հորինվածքով մի դամբարան-զան– գակատուն։

Ս. Թովմայի տաճարի ընդարձակ և լուսավոր ներքին տարածությունը ավելի պատկերավոր Է դարձել նրա բարձրարվեստ որմնանկարներով, որը 1680-ական թվականներին կատարել Է շոռոթեցի հայտ– նի նկարիչ և բանաստեղծ Նաղաշ Հովնա– թանը։ Ս. Թովմայի տաճարի խորշերը, պատուհանները լույսի և ստվերի անցումները կենդանացնելուց բացի անքակտելիորեն կապված են տաճարի հոգևոր դերի հետ, որի հաստահեղույս մույթերի կամարների խորհրդավոր ստվերները, պատուհաններից լուսավորվող որմնանկարներն ունեն ավելի մեծ ներազդող նշանակություն։

Ս. Թովմայի մուտքերի մեջ իր շքեղությամբ աչքի Է ընկնում արևմտյանը։ Վերջինիս շուրջը արված գեղաքանդակ զար– դագոտիներից, պատկերաքանդակից ու որմնանկարներից բացի պատմական կարևոր նշանակություն ունի նրա բարավորին քանդակված ընդարձակ արձանագրու– թյունը։ Ձափածո ոճով շարադրված այս վավերագիրը, որը քանդակվել Է XVII դարում, պատմում Է ս. Թովմա վանքի I դարի կեսերին հիմնարկման պատմությունն և թվարկում Է Գողթնի այդ եպիսկոպոսանիստ մանքին հանձնված գյուղերի անունները։ Այս արձանագրությունը հայտնի Է մի շարք հրատարակություններից, որոնցում կա որոշ տարընթերցումներ։ Հաշվի աոնելով մեր աշխատության մեջ բազմիցս հիշատակվող այդ վավերագրի կարևորությունը այն վերահրատարակում ենք.

1. ԲԱՐԴՈԻՂԱՄԷՈՍ Ի ՀԱՅՍ ԵԿԵԱԼ ԶՏՈԻՆ ՏԵ(ԱՌՆ) ՆԱԽ ԱՍՏ ՀԻՄՆԱՐԿԵԱԼ. Ս(ՈԻՐ)Բ ԹՕՎՄԱԻ ԱՌԱՔԵ– ԼՈՅՆ. 2. ԱՆՈԻՆ ԿՈՉԵԱԼ ԳԱՀ ՀԱՍՏԱ– ՏԵԱԼ, ԿՈՄՍԻ ԱՆՈԻՆ ԶԻՒՐ ԱՇԱԿԵՐ– ՏԸՆ. ՏԵՍՈԻՉ ՏԵՂՒՈՅՍ ՋՆԱ ԵՂԵԱԼ. 3. ՈՐ ԵՒ ԶՏՈԻՆ ԳՈՂԹ ԳԱԻԱՌԻՍ. Ի ՆԱ ՅԱՆՁՆԵԱԼ. ԶՀՕՏՆ ԸՆՏՐԵԱԼ ՄԵՐՁ ԱԳՈՒԼԻՍ ԵՒ ԴԱՏՏ ԳՕՎԵԱԼ 4. 8ՂՆԱ ՌԱՄԻՍ ՍՄԱ ՅԱՆԶՆԵԱԼ. ԲՈԻՍՏ ՓԱՌԱԿԱ ԵԻՍ ՏՎԵԱԼ. ԲՈԻՀ– ՐՈԻՏ ՏԵԻԻ ԱՆՔԱԿ ԵՂԵԱԼ. 5. ԵԻ ՇՐԶՈԻ ԸՆԴ ՄԱՍՐԵՒԱՆ. Ա– ՂՍՀԵՑԻՔ ՑԱՆԿ ՀԱՍՏԱՏԵԱԼ ԴԱՍՏԱԿ ՎԱՆԱՆԴ ԿՑՈՐԴ ԵՂԵԱԼ. 6. ՏՐՈԻՆԻՍ ՏՆԱԿԵՐՏ ՄԻԱԲԱՆԵԱԼ ՕԲՈՎԱՆԻՍ ԵԻ ՔԱՂԱՔԻԿ ԵԻ ԱՆԱՊԱՏՆ ՅԱՆԴԱՄԻՋԱՑ. ՎԵՐԻՆ ԳԵՏՑԻՔ ԵԻ ՔԵՇ 7 ԵՐԵՑԻՔ. ՆՈՒՄՆԻՍ ՅՈՐԴՎԱՏ ԲԱԺԻՆ ԿԱՐԳԱՑ։ Ս(ՈԻՐ)ԲՆ ԴՐԻԳՈՐ ՅՈՐԺԱՄ ԵԿԵԱԼ Ի ԱՌԱՔԵԼՈՅՆ ՆՕ– ՄՈՍ ՏԵ 8. ՍԵԱԼ ՁԵՌԱԳՐՈՎ ՆՈՅՆ ՀԱՍՏԱՏԵԱԼ ԵԻ ՆԶՕՎԻՒՔ ԱՄՐԱՓԱԿԵԱԼ. ՅԱ– ՄԻ Տ(ԵԱՌ)Ն Գ Ճ ԵՒ 9. ՀԻՆԳ (305) ՀԱՍԵԱԼ ԼՈԻՍԱՎՈՐ֊ ՉԻՆ ՊԱՏՃԷՆ ԳՐԵԱԼ. ԱՐԶԱՆ ԳՐԻՍ ՈՐ ԱՍՏ ԵՂԵԱԼ։

Ս. Թովմայի վանքը 1898 թ. ուներ շուրջ 90 ձեռագրեր, իսկ 1906 թ.՝ այդ թիվը իջնում է 58-ի։ Այս ձեռագրերն էլ, ինչպես նաև անհատ մարդկանց մոտ գտնվածները մեծամասամբ անհետ կորում են Ագուլիսի 1919 թ. կոտորածի ընթացքում (ականատեսների վկայությամբ դրանց մի մասը վաճառվել են Թավրիզի շուկայում):

Ս. Քրիստափոր եկեղեցի։ Ագուլիսի ճարտարապետական հուշարձանների թվում այս եկեղեցին ունի ուրույն տեղ։ Այն այ– ժըմ կանգուն է և կառուցված է Վերին Ագուլիսի կենտրոնական թաղամասում։ Այս եկեղեցու առջև և նրա հյուսիսային մասում փռված է Ագուլիսի Վերին թաղի ապարանքների ու տների մեծ մասը։

Հատկապես եկեղեցու դիմաց, գետի աջ ափին փռված է եղել Ագուլիսի հռչակավոր մեծ շուկան։

Ս. Քրիստափոր մեծակառույց եկեղեցին (նկ. 35, 38), ըստ՜ ավանդության, հիմնադրվել է դեռևս I դարում, Թադեոս առաքյալի կողմից։ Ձեռագրական աղբյուրներում ս. Քրիստափորը հիշատակ֊ վում է XV դարից։ Սակայն այժմյան կառույցը ըստ նրա վիմագրությունների և Զաքարիա Ագուլեցոլ հաղորդված հավաստի տեղեկությունների, կառուցվել է 1671 — 1675 թթ., նախկինում այստեղ գոյություն ունեցող եկեղեցու հիմքերի վրա, որի կառուցման աշխատանքներին մասնակցել են Վասպուրականից եկած 30—40 շինարարներ ու վարպետներ, որոնց աշխատանքը ղեկավարել է «Մոկսու մեծ ուըտան»։

Ագուլիսի ս. Քրիստափոր եկեղեցին, որը կառուցված է գմբեթակիր քառամույթ բազիլիկայի հորինվածքով, բաղկացած է. գեղեցիկ և ավագ աբսիդից, զույգ ավանդատներից, բարձր ինտերյեր ունեցող դահլիճից և ունի երեք գեղեցիկ մուտք՝ արևմտյան, հյուսիսային ու հարավային ճակատներում։ Դահլիճի չորս խաչաձև կտրվածքով մույթերի վրա կանգնեցված է աղյուսաշար գմբեթը։ Եկեղեցու արևմտյան մուտքի բարավորից վերև, բարձր կամարի տակ քանդակված է թագակիր Աստվածամոր պատկերը՝ Հիսուսը գրկին։ Գեղեցիկ քանդակազարդ կամարներով են երիզված նաև եկեղեցու մյուս երկու մուտքերը, որոնց կամարներից ներքև քանդակված են մեկական զարդանախշեր։ Եկեղեցու հարավային ճակատին կցված է եղել նրա գա– գիթը, որն այժմ ավերակ է։

Ս. Քրիստափոր եկեղեցու հարավային կողմում կառուցված են եղել մի ՛քանի շինություններ, որոնց թվում դեռևս տեսանելի են մի միանավ-