Difference between revisions of "Նախիջևան"

From armeniapedia.org
Jump to: navigation, search
 
(2 intermediate revisions by the same user not shown)
Line 1: Line 1:
 
[[Image:Nakhichevanmapap.jpg|right|270px]]
 
[[Image:Nakhichevanmapap.jpg|right|270px]]
  
ՆԱԽԱԳԻՏԵԼԻՔ
 
  
Սամոսատ քաղաքում հայոց մեծ ուսուցչապետ Մեսրոպ Մաշտոցի նորաստեղծ այբուբենով աոաջին անգամ արտահայտված Աստվածաշնչի այս պատգամը երիցս իմաստուն և ուսանելի է: Այո, ճանաչել և Իմանալ: Չէ որ առանց անցած դարերի ու նախընթաց սերունդների կուտակած իմաստության ու պատգամների ուղղակի անհնար է հասու լինել մայր՛ ժողովրդի ու հայրենիքի թե՛ պատմական հիշողությանն ու մշակույթին և թե՛ հայրենյաց ձեռակերտ ու անձեռակերտ արժեքներին: Իսկ այս ամենի հանրագումարը կարճ արտահայտությամբ կոչվում է մեկ բառով՝ հայրենասիրություն: Ահա այս սրբացած զգացմունքի շնորհիվ է, որ մարդը հայրենիքում իրեն միշտ էլ անհաղթահարելի, հզոր ու տեր է զգում: Մի նվիրական զգացում, որն էլ մարդու մեջ ծնում-արմատներ է գցում և դրսևորում հայրենիքի ու հայրենիի համար ամեն ինչ ներդնելու գաղափարը: Իսկ այս նշանակում է, որ առանց հայրենաճանաչության ու հայրենիքի համակողմանի իմացման չկա և չի էլ կարող լինել հայրենասիրություն ասած այդ վեհ ու գեղեցիկ գաղափարը: Իսկ այս ամենի գիտակցումը մեր հայրենիքի ու ազգի անմահության երաշխիքն է:
+
*[[Նախիջևան` Նախագիտելիք]]
 
+
*[[Նախիջևան` Գլուխ առաջին]] - Բնություն և բնական աշխարհ
Այս աշխատանքը, որը վերնագրել եմ «Նախիջևան, պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ», իմ ծննդավայր-հայրենիքի մասին է, որտեղ իմ նախնիները ու ապուպապերը բնակվել են անհիշելի ժամանակներից: Այստեղ՝ Գողթան երգիչների հայրենիքում, ամեն մի թիզ հողը ներծծված է հայկականութայմբ ու հայոց ոգով: Մանկությունս և դպրոցական երազկոտ տարիներս անցկացրել եմ այս հայաշխարհում: Պատմության անցուդարձերին, քաղաքականության ու պետական շահերի խաղերին անտեղյակ ամեն մի պատանու նման ես էլ դպրոցական տարիներիս շատ ու շատ բաներ չեմ իմացել իմ ծնընդավայր հայրենիքի մասին: Դեպքերի բերումով, երբ այդ տարիներին  անցել եմ լքված ու ավերակների վերածված բնակավայրերի, վանքերի ու եկեղեցիների, վիրավոր ու բզկտված գերեզմանատների կողքով, մի անասելի տխրություն է ինձ պատել, հոգիս քրքրել: Եվ բազում «հարցերն ու «ինչո՞ւ»–ները, ինձ զօր ու գիշեր մտատանջել ու բզկըտել են... Եվ պատանեկան տարիներիս այս ծանր մտածումներով լի հարցականներիս պատասխանները գտնելու համար մեկ անգամ չէ որ թերթել ու փնտրել եմ հին ու մերօրյա բազմաթիվ ու բազմաբովանդակ գիր ու գրականությունը: Ցանկացել եմ գտնել ինձ մտատանջող հարցերիս պատասխանները՝ պատմական ճշմարտությունն ու հիշողության թել-կապանքները, հաղորդակից լինել այս հայաշխարհի անցած աղուն, անտեր-անտիրական մնացած հազարավոր հուշարձանների կանչին: Ավա՜ղ, հույսերս ի դերև են եղել: Եվ եթե ի՛նչ-որ հարցերի պատասխանները գտել եմ, ապա դա էլ մեր միջնադարյան հեոատես ու իմաստուն պատմիչների պատմություններում արձանագրված վկայություններն ու տեղեկություններն են եղել: Եվ այսպես տխրությունս ու մտահոգությունս ավելի է խտւսցել-թանձրացել և ներքուստ մեջս լեոնացել-կարծրացել է մի անասելի ցավ ու զարմանք: Անասելի, որովհետև 1910-ական թվականներից՛ հետո այս լեռնաշխարհի մասին, բացասությամբ աննշան հիշատակումների, գրականություն չի ստեղծվել: Եվ կարծեք այս աններելի անտարբերությունը քիչ էր՝ մեղավոր լոության անցած այդ տասնամյակներում, հայրենի երկրից աստիճանաբար ու ծրագրված, րռնի տեղահան արվեցին նրա իսկական տերե՜րը, ավերվեցին-վերացվեցին մի քանի հազարի հասնող խաչքարեր ու եկեղեցիներ, բերդատեղեր ու հնավայրեր, գերեզմանատներ ու գյուղատեղեր և այլ մեծ ու փոքր կոթողներ ու պատմական վկայախոսներ: Դե արի ու մի անբաստանիր խորհրդանին կոչված այդ տասնամյակ սերը: Դե արի ու երախտագիտությամբ մի կրկնիր՝ հիշատակներդ հավերժ մնան XIX–XX դդ. հայ մշակույթի անխոնջ մշակներ Ղեոնդ Ալիշան ու Արիստակես Սեորակյան, Մեսյւովբ Սմբատյան ու Ե. Լալայան, Ս. Տեր-Ավետիպա՚ն ու Հ. Ոսկյան, Գարեգին Հովսեփյան, որ ձեր աշխատություններում ծոց արած բերել ե. մեզ եք հասցրել նաև ւս.յս հայաշխարհն ու դարերի թոհուբոհից փրկված նրա պատմության ու մշակույթի էջերը: Ահա այսպիսի մտածումներից է ծնունդ առել և անշիջելի խանդավառությամբ ու տաոաւցալից հաճույքով է շարադրվել ինչպես այս, այնպես էլ վերջին 20-25 տարիներում Նախիջևանի պատմության ու մշակույթի վերաբերյալ հրատարակած իմ բոլոր աշխատությունները:
+
*[[Նախիջևան` Գլուխ երկրորդ]] - Զանազանք
 
+
*[[Նախիջևան` Գլուխ երրորդ]] - Բնակավայրեր
Պատմական Հայաստանի այս անբաժանելի մասը կազմող Նախի¬ջևանի լեռնաշխարհը իր աշխարհագրական դիրքով գտնվել է հին աշխարհի հաղորդակցության և առևտրական մեծ ճանապարհների վրա: Այս կարևոր գործոնից բացի նրա բնաաշխարհագրական պայ¬մանները ինքնին թելադրել են նրա քաղաքական ու մշակութային աչքի ընկնող վայր լինելու հանգամանքը: Այս հատկանիշներով Նա¬խիջևանը ունեցել է հայկական լեռնաշխարհի մյուս հւսրմարավետ վայրերի՝ Արարատյան ու Խարբերդի դաշտերի, Վանա, Սևանա լճերի ավազանների և այլ վայրերի դերը, որոնց շուրջը խմբավորվել և պատմականորեն զարգացել է հայ ժողովուրդը, նրա պատմությունն ու մշակույթը:
+
*[[Նախիջևան` Գլուխ չորրորդ]] - Դպրոցներ, գրչօջախներ
 
+
*[[Նախիջևան` Գլուխ հինգերորդ]] - Քաջակորով այրք և տիկնայք Նախիջևան աշխարհի
Գողթն  գավառն  ու  Նախիջևան   քաղաքը,  Շարուրի  դաշտն  ու Վիշապասար  կամ Օձասար լեռը, Նավասար կամ Տապանասար, Երնջակ լեռները  և  այլ  պատմաաշխարհագրական  տեղանունները      հայ ժողովրդին  և  նրա  հայրենիքը  մատնացույց անող խորհրդանիշ գորխոններից  են:  Տեղանուններ  ու  անվանումներ,  որոնք  հազարամյակներ շարունւսկ  կապված  են  հայ մարդու  և  նրա  պատմության,  մշակույթի բաո  ու  բանի,  ավանդությունների  հետ:  Այստեղ  է,  որ  համատարած  ջրհեղեղից  հետո  իջևանել  Նոյը,  որտեղից  էլ առաջացել է Նախիջևան քաղաքի անունը որպես Նոյի առաջին իջևանած բնակավայրի:  Այստեղ  է,  որ    առաջին    անգամ    IV  դ.  սկզբներին տարածվեց  քրիստոնեությունը,  Մեսրոպ      Մաշտոցը    բացեց    հայոց  դպրոցներն ու դպրատները:  Այս ալեհեր  լեռնաշախարհն է, որ հազարամյակների ափերի մեջ՝ հին–հին դարերից ծոց աոած, պահել ու մեզ է  հասցրել  հայ ժողովրդի արարած ու երկնած,  ավանդությունների  և  նյութական  ձեռակերտերի    վերածված      բազմահազար վկաներ ու վկայախոսներ… Եվ այս ամենը այս  հայաշխարհի  բարձրագագսւթ լեռների փեշերին, ձորահովիտներում ու դաշտերում դաջվել–մնացել են որպես բերդեր ու ապարանքներ, ավաններ ու քաղաքներ, շեներ, վանքեր ու եկեղեցիներ, բազմահազար խաչքարեր... Իսկ գրավոր աղբյուրներում այս հայաշխարհը գոյատևում է որպես հայոց ձեռագիր մատյանների, երգ ու երաժշտության, պատմական եղելությունների, մշակութային ու հոգևոր գործիչների, պատմական ու քաղաքական անձերի, գրի ու դպրության սպասավորների, ավանդությունների, հուշերի ու պատգամների արարման կենտրոններից մեկը... Եվ այս ամենը, որոնք մարմնավորված ու իմաստավորված են դարերի ու պատմության հոլովույթներով, հավաստիորեն պատմում-բացահայտում են, բարեբանում նախընթաց սերունդների անցած ուղին, դարերին ու սերունդներին  հղում  բազմախորհուրդ պատգամներ...
+
*[[Նախիջևան` Գլուխ վեցերորդ]] - Հավելված
 
 
Պատմական Նախիջևանը անցել է մարդկային քաղաքակրթության բոլոր փուլերով: XIX դարի կեսերին և XX դարի սկզբներին այդտեղից հայտնաբերված քարեդարյան գործիքները (աղի հանքից), հատկապես նեոլիթյան և էնեոլիթյան շրջանների, բրոնզեդարյան հարուստ գունազարդ խեցեղենի և այլ նյութական մշակույթի իրեղեն մնացորդները (Քյուլ-Թափա, Կարմիր վանք, Արշատ-Շանթախտ և այլ հնավայրերից) ապացուցում են, որ Նախիջևանը, դեոևս նախորդ հազարամյակներում եղել է Հին Հայաստանի և Անդրկովկասի նշանավոր երկրագործական և մշակութային օջախներից մեկը: Պատմական մի շարք փաստարկումները և Նախիջևանի նախաֆեոդալական բերդերի (Արբա, Ճահուկ, Խախ, Նահաջիր, Սուրմարիկ, Երընջակ, Գիրան), ջրանցքների ճարտարապետական արվեստը հավաստի կերպով ապացուցում են, որ պատմական Նախիջևանի տարածքը  մ.թ.ա. IX—VII դարերում մտել է Արարատյան (Ուրարտու) պետության կազմում: Այնուհետև  մ.թ.ա. VII—II դարերում, Նախիջևանը ձևավորվելով որպես հայկական պետական միավորում, կազմել է Արարատյան պետության տարածքում կազմավորված Երվանդունիների թագավորության մասը: Հետագայում, ըստ պատմամատենւսգիտական աղբյուրների, Հայաստանի Արտաշեսյանների պետականության անկումից հետո այն (գտնվելով Վասպուրականի կազմում) ընկել է պարսկա-արաբական տիրապետության տակ: Վսապուրական, Այրարատ նահանգների ու Սյունիքի կազմի մեջ մտնող նրա գավաոները XII դ. ճակատագրի բերումով անընդհատ ենթարկվել են սելջուկ–թուրքերի, թաթար-մոնղպների, օղուզ-թուրքմենների, Օսմանյան Թուրքիայի և Սեֆյան Պարսկաստանի հարձակումներին և ժամանակ աո ժամանակ գտնվել նրանց տիրապետության տակ: Ահա հենց այս Ժամանակահատվածում էլ Նախիջևանի գավառների հոծ հայությունը ենթարկվեց բազմաթիվ զանգվածային ջարդերի ու հայրենի երկրից բռնի տեղահանությունների:
 
 
 
Իսկ նորեկ թուրքալեզու ցեղերը՝ օղուզներն ու թուրքմենները, թաթարները, որոնք ակնհայտ ցածր մակարդակ ունեին, ավերում ու թալանում էին ամեն ինչ: Նրանց մի մասը նվաճած վայրերում, այդ թվում և Նախիջևանում, սկսեցին աստիճանաբար հաստատվել այս կամ այն բնակավայրերում, տեր ու տնօրեն դաոնալ ամեն ինչին, բոնի մեթոդներով իսլամացնել կամ իրենց հայրենի բնակավայրերից տեղահան անել հայերին: Ազգային այս վարքագիծը, ի միջի այլոց, մինչև օրս էլ ոչ դարերն են փոխել և ոչ էլ զարգացած մշակույթ ու պատմություն ունեցող ժողովուրդների հետ վերջին 60—70 տարիներում նրանց ունեցած կապերն ու շփումը:
 
 
 
Չնայած այս ամենին Նախիջևանի հայությունը բազմիցս ելել է թշնամու դեմ, ղիմադրել և արագորեն վերականգնել հայ ազգաբնակ¬չության քանակը, պահպանել իր մշսւկոյթը, ւսզգային դեմքն ու դիրքը: Այնուամենայնիվ XVIII դ. Կսսերից հետո, երբ Ռուսաստանի սահմանները արդեն հասել էին մինչև Կովկաս, Պարսկաստանը որպես Ռուսական կայսրության սահմանների տարածման պատնեշ՝ իր ւոիրապետության տակ գտնվող Արևելյան Հայաստանի մյուս մարզերի թվում Նախիջևանում արագացրեց մահմեդականներով բնակեցնելու քաղաքականությունը: Այս քաղաքականությունը թելադրված էր Ռուսաստանից սպաոնացող վտանգով, որը, ինչպես ժամանակին ճշտորեն ընդգծել է Ի. Շոպենը. «ստիպում էր պարսկական կաոավարությանը ուժեղացնել աոավել վստահելի մահմեդական տարրը պետության սահմանամերձ շրջանում »:
 
 
 
Աապիսով, 1800-ական թվականներից սկսած, Նախիջևանի բնակչության էթնիկական կազմում սկսեց մուսուլմանական տարրի՝ թա¬թարների (նաև պարսիկների) աճըմ, որը XIX դ. վերջերին հասավ մինչև 40—50%-ի: Հակառակ դրան՝ 1900—1926 թթ. շեշտակիորեն սկսեց կրճատվել ու նվազել հայ բնակչության թիվր՝ ընդհանուր թվի 40—50%-ից 1960-ական թվականներին իջնել 12—10%-ի: Իսկ օրեցօր նվազող այս մասն էլ (մոտ 2%-ը) վերջնականապես տեղահան արվեց 1958—89 թթ.:
 
 
 
XIX դարի սկզբնեքփն այդտեղ տիրում էր խանական Պարսկաստանը: 1828 թ. Թուրքմենչայի ոուս-պարսկական հաշտության պայ մանագրով Արևելյան Հայաստանի հետ Ռուսաստանին է միացվում նաև Նախիջևանի խանությունը իր հին պատմական գավաոներով: Այնուհետև Նախիջևանը և նրա գավաոները վարչականորեն մտնում են 1828 թ. Ռուսաստանի կողմից կազմված Հայկական մարզի, իսկ հետո՝ 1849 թ. Երևանի նահանգի կազմի մեջ, որը և պահպանվեց մինչև 1918 թ. կեսերը: 1918 թ. հուլիսի 14-ին հայ ժողովրդի ազգային հերոս, գեներալ Անդրանիկը Նախիջևանը հոչակեց որպես խորհրդային Ռուսաստանի կազմի մեջ մտնող երկրամաս: Սակայն տեղական մուսավաթականներն ու թուրքական էմիսարները կարճ ժսւմանակամիջոցում տապալեցին Նախիջևանում Անդրանիկի հաստատած խորհրդային կարգերը: Այնուհետև 1918 թ. դեկտեմբերին Նախիջևանի գավալները միացվում են նորաստեղծ Հայաստանի Հանրապետությանը: Ինչպես 1918թ. հուլիսից հետո, այնպես էլ այս անգամ՝ 1920թ. նոյեմբերին, Թուրքիայի օգնությամբ ու միջամտությամբ Նախիջևանը անջատվում է Հայաստանի Հանրապետությունից: Հետագայում, երբ 1920 թ. նոյեմբերի 29-ին Հայաստանը հռչակվում է որպես խորհրդա¬յին հանրապետություն, Ադրբեջանի հեղկոմը 1920 թ. դեկտեմբերի 1-ի հատուկ հռչակագրով Զանգեզուրը, Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանը ճանաչում է որպես Հայաստանի անբաժանելի մասը: Սակայն, ինչպես 1918—19 թթ., այնպես էլ այս անգամ կոպտորեն խախտվում են թե՛ պատմական ու սահմանադրական և թե՛ ազգային իրավունքի բոլոր նորմերը: Ադրբեջանը, չկատարելով իր իսկ հոչակած հռչակագրի պարտավորությունները, նորից Թուրքիայի միջամտությամբ ու օգնությամբ սկսում է պահանջել Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանը միացնել Աղրբեջանին: Խորհրդային կառավարության թուրքամետ և ադրբեջանամետ քաղաքականության հետևանքով Անղրֆեդերացիայ՚ի բյուրոյի 1921 թ. հուլիսի 5-ի և խորհրդա-թարքական բանակցությունների 1921 թ. մարտի 16-ի միանգամայն անար¬դարացի, հակապետական ու հակասահմանադրական որոշումներով Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանը միացվում են Ադրբեջանին: Եվ այսպես, հակապատմական ու հակաազգային այս որոշումների հիման վրա 1923 թ. փետրվարին Նախիջևանը կազմավորվում է որպես ինք¬նավար մարզ, իսկ մեկ տարի հետո՝ 1924 թ. փետրվարի 9-ին, խախտելով սահմանադրական օրենքները, այն Ադրբեջանի կազմում, որի հետ ոչ մի սահման չունի, կազմավորվում է որպես ինքնավար հանրապետություն:
 
 
 
Հարկ է նշել, որ 1918—20 թթ. Հայաստանի Հանրապետությունը ամեն կերպ ձգտել է Նախիջևանում ամրապնդելու իր իշխանությունը: Այդ նպատակով էլ ՀՀ ներքին գործոց նախարարի կարգադրությամբ (1918 թ. նոյեմբերի 30-ի թիվ 159 որոշում) Նախիջևանի գա¬վառական կոմիսար է նշանակվում Գարեգի՚ն Տեր-Հարությունյանը (Նժդեհը): Կոմիսարի օգնականն էր Վահան Գալստյանը, փոխկոմիսարները՝ Բարդուղիմեոս Տոշյանը և Վասիլ Կախյանը: Այնուհետև 1919 թ. հունվարի 18-ի ՀՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ Նախիջևանում կազմակերպվում է նահանգապետություն (նահանգապետ՝ Գրիգոր Շելկովնիկյան): Անդրկովկասում խաղաղություն հաստատելու և առաջին համաշխարհային պատերազմի զինադադարի կատարման ընթացքը հսկողության տակ առնելու առաքելությամբ տարածաշրջան ժամանած Անգլիայի, Ֆրանսիայի և Ամերիկայի ներկայացուցիչների հետ համաձայնության գալով Հայաստանի Հանրապետությունը 1919 թ. փետրվարից Նախիջևանում ժամանակավորապես կազմավորում է անգլիական նահանգապետություն (նահանգապետ՝ Լաուտենին): Այս նահանգապետությունն էլ, որոշ ժամանակ անց, ՀՀ Մինիստրների խորհրդի 1919 թ. հուլիսի 3-ի որոշմամբ հուլիսի 10-ից վերացվում է: Այս որոշումից մի քանի օր հետո՝ հուլիսի 14-ին ստեղծվում է Նախիջևա՛նի և Շարուր-Դարալագազի միացյալ նահանգապետություն (նահանգապետ՝ Գ.Շելկովնիկյան):
 
 
 
Հետագայում, ռազմականորեն և քաղաքական իմաստով արդեն ճգնաժամ ապրող Հայաստանի Հանրապետությունը, անկարող լինելով պաշտպանել իր շահերը, 1920 թ. դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրմամբ ստիպված համաձայնվում է Նախիջևանը կորցնելու փաստի հետ: Իսկ 1920 թ. Ադրբեջանի և Հայաստանի խորհրդայնացումից հետո բոլշևիկյան գաղափարախոսությունը ոչ միայն Հայաստանից օտարեց հայ ժողովրդի այդ պապենական տարածքները, այլև մի քանի տասնամյակում այն նաև հայաթափեց:
 
 
 
Նախիջևանը դարեր  ի վեր գտնվելով  հին  աշխարհի  հաղորդակցական,  առևտրական  տարանցիկ  երթուղիների      հանգուցակետերից մեկի  վրա,  բազմիցս  ենթարկվել է  օտար  զավթիչների  արշավանքներին  և  հրկիզումներին:  Միաժամանակ  նրա  աշխարհագրական  դիրքը նպաստել է գյուղաքաղաքների ու ավանների արագ վերակառուցմանն ու  զարգացմանը:  Անցյալում  այդ  երկրամասի  համար  կարևոր  նշանակություն  են ունեցել Հայաստանի  գյխավոո  առևտրական երթուղիներից Եկբատան-Արտաշատը,  Սյունիք-Նախիջևանը,  Նախիջևան-Արճեշը,  բագրատունյաց  ժամանակաշրջանի  մայրուղիներից՝  Մարաղա–Դվինը, Դվին-Պարտավը և այլն: Նախիջևանը իր կազմի մեջ ընդգրկել է  պատմական  Հայաստանի  Այրարատ  նահանգի  Շարուր,  Վասպուրակա՚ն  նահանգի  Գողթն  ու  Նախճավան,  Սյունիքի՝  Երնջակ,  Ճահուկ  (Շահապոնք  գավառամասով)  և  մասամբ  Արևիք  գավառները: Պատմական  տարբեր  ժամանակահատվածներում Նախիջևանի  պատմական  սահմանները  համարյա  թե  անփոփոխ  են  մնացել:    Միայն Գողթն  գավառի  կազմից    վաղ  միջնադարում  անջատվել  և  ինքնուրույն գավաո է կազմել Արևեքը՝ այժմյան ՀՀ Մեղրու շրջանը:  Պատմական մի շարք փաստերով ու իրեղեն ապացույցներով փաստված է, որ  Նախիջևանը  իր  գավառներով  դարեր  շարունակ  եղել  ու  մնացել է  կենտրոնական  Հայաստանի    վարչաքադաքական    աչքի    ընկնող կազմավորումներից  մեկը  և  նշանակալից  դեր  կատարել  հայ  ժողովրդի  թե՛ քաղաքական պատմության և թե՛ մշակույթի  զարգացման  բնագավառներում: Նախիջևանի գավառներում, դեռևս բանուկ, բայց արդեն մոռացված ճանապարհների եզրերին պահպանվում են բազմաթիվ պատմաճարտարապետական հուշարձաններ, օտարաբնակ, ավերված ու լքված մեծ ու փոքր բնակավայրեր:
 
 
 
Դարերի ավերածությունների հետևանքով արաքսամերձ շրջաններում՝ Շարուր, Նախճավան և Ճահուկ գավառների պատմական բնա¬կավայրերի ու պատմաճարտարապետական հուշարձանների մեծ մասը վաղուց ի վեր արդեն ավերակների է վերածվել: Համեմատաբար ավելի մեծ թվով կանգուն հուշարձաններ և պատմական բնակավայրեր են պահպանվել Գողթն, Երնջակ և Շահապոնք գավառներում, որոնց մի մասը տեղադրված են լեռնային և նախալեռնային շրջաններում և հեռու են գտնվել բանուկ երթուղիներից: Նախիջևանի բնակավայրերի ու հուշարձանների զգալի մասը վերջին դարերում ավերվել և քանդվել է հատկապես Հայաստանի տարածքում XV- XVII դարերում Օսմանյան Թուրքիայի և Սեֆյան Իրանի միջև տեղի ունեցած պատերազմական գործողությունների ընթացքում: 1554 թ, Արարատյան դաշտից դեպի Նախիջևան և Սյունիք արշավող թուրքական բա¬նակի վայրագի գործողությունները նկարագրելիս ժամանակակից թուրք պատմիչ Իբրահիմ Փեչևին նշել է. «27-րդ օրը հասա Նախի¬ջևանի դաշտը: Հաղթական բանակի սարսափից քաղաքներն ու գյուղերը, տներն ու բնակավայրերը այն աստիճանի ամայացել, ավերվել և բուերի ու ագռավների բնակավայր էին դարձել, որ տեսնողներին սարսափ էին պատճառում: Բացի այդ, 4—5 օրվա տարածության վրա գտնվող ճանապարհի բոլոր գյուղերն ու ավանները, դաշտերն ու շինություններն այն աստիճան քանդեցին ու ավերեցին, որ շինության և կենդանության հետքն, անգամ չմնաց»: Նմանատիպ բազում վայրագություններից բացի բնակավայրերի ու հուշարձանների ավերմանը նպաստել է նաև բնության արհավիրքներն ու Նախիջևանի տարածքում տարբեր դարերում մինչև 8 բալի հասնող երկրաշարժերը:
 
 
 
Երկարամյա ու պրպտուն, տքնաջան աշխատանքից ծնված այս հանրագիտակի ամեն մի տողն ու բառը, փաստն ու ասելիքը քաղվել ու հավաստվել է բազմաթիվ ու բազմազան պատմական ու աղբյուրագիտական, վիմագբական ու ձեռագրական, ազգագրական ու տեղագրական և այլազան աղբյուրներից: Դժվար չէ մտովի պատկերացնել, թե որքան ժամանակ և ջանքեր են պահանջվել բազմաթիվ արհեստական ու բնական արգելքներն ու դժվարությունները հաղթահարելու համար: Եվ ամենևին էլ հավակնություն չունեմ պնդելու, որ այս հանրագիտակի հետագա լրացման ուղղությամբ անելիքներ չկան:
 
 
 
Կան և կլինեն,  հնարավոր է նաև որոշ վրիպումներ ու բացթողումներ:
 
 
 
Անշուշտ,  դժվար է, և նույնիսկ անհնար խոսել-ներկայացնել V—VI հազարամյակից  ավելի  կյանք  ու  ճանապարհ  կտրած-անցած  մի երկրամասի    ու    նրա  մարդկանց  վերաբերող  բոլոր  անցուդարձերը, դեպքերն  ու,  դեմքերը:  Անկասկած,  իմ ուշադրությունից  դուրս  կարող են մնացած լինել թանկագին անուններ, նույնիսկ տեղավայրեր ու իրադարձություններ:  Սակայն պատմական աղբյուրներից ու  հայոց դարերի ծալքերից ընտրությամբ քաղված և հինգ գլուխների տակ թեմատիկ ու այբբենական կարգով դասդասված 2500-ից ավելի մեծ ու փոքր բառահոդվածներից, որպես անցած ժամանակների ականջալուր վկայախոսներ,  առաջին անգամ մի ամբողջությամբ.՝  շարան-շարան, ՛ուրվագծվում են Նախիջևանի  ավաններն ու գյուղերը, քաղաքներն ու բերդերը,  լեռներն  ու  ձորերը,  վանքերն  ու  եկեղեցիները...  խրրոխտ  ու  մտածկոտ կեցվածքներով պատմության էջերից ու պատառիկներից մեզ են հառոում  իրենց  հայացքները  հայրենի  լեռնաշխարհը  շենացրած  և  "այն քաջարի  կերպով  պահած-պաշտպանած  հարյուրավոր  քաջ  ու  անվեհեր  այրերն ու տիկնայք,  մտքի ու արվեստի, գիտության կարաաետները,  հայրենի  բնակավայրերն ու  հուշարձանները թշնամու ավերումներից  բազում  անգամներ  աաշտպանած  ու  անձանձիր    վերականգնած շինականները… 
 
                                                                                       
 
Եվ ոպում ենք, որ ընթերցողը հենց սկզբից գիտենա, որ, ինչպես մեծ պատմիչ Ղազւսր Փարպեցին կասեր, այստեղ «չեղած բաներ, չի ավելացվել, եղածներն էլ չի նվազեցվել, այլ ամեն ինչը երևան է հանվել ողջախոհ զգուշությամբ»:     
 
                                                                 
 
Ուրեմն եկեք մեկիկ-մեկիկ թերթենք հայոց դարերի պատմության էջերը, խոնարհվենք ու շոշափենք, պատմության վտշաց մաքրենք, մոռացությունից ու անհայտությունից վեր հանենք ու ընդմիշտ հիշենք և սերունդներին ավանդենք Նախիջևան հայաշխարհն ու այստեղ արարված ու դարբնված պատմությունն ու մշակույթը: Քանզի, վաղ թե ուշ, այն նորից ու նորից գտնվելու; է իր տիրոջ՝ հայ ժողովրդի գրկում և այստեղ նորից ու նորից բարբառելու է հայոց լեզուն ու ոգին, շարունակվելու է հայոց հնամենի պատմությունն ու մշակույթը:
 
 
 
Ցանկությունս  այն  է, որ  հանրագիտակի  ժանրին  բնորոշ  այս հակիրճ ու սահմանափակ տողերի հաղորդ ած տեղեկությունները, որոնք հառնում են անցած-գնացած ժամանակներից, որպես զինվորներ գան ու կանգնեն ձեր կողքին, զրույցի բռնվեն ձեր հետ, հույս ու հավատ ներշնչեն, ամրապնդեն ձեր ու գալիք սերունդների պատմական հիշողությունը:
 
 
 
 
 
 
 
ԳԼՈԻԽ  ԵՐՐՈՐԴ
 
 
 
ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ
 
 
 
Պատմական Նախիջևանի գավառների հին ու նոր բնակավայրերը սփռված են բարձրագագաթ լեռների լանջերին ու փեշերին, բարեբեր հարթավայրերում ու ձորահովիտներում, գետերի ու գետակների շուրջը: Եվ հազարամյակների ու դարերի պատմություն տեսած այս մեծ ու փոքո բնակատեղիներից շատ շատերն իրենց հիմնադրումից մինչև օրս հարատևում են: Իսկ շատերն էլ դառն ճակատագրի բերումով վաչկատուն ցեղերի ու հորդաների հարձակումներից ավերվել, ավել ու ամայացել են: Նախիջևանի բնակավայրերի մեծ մասը ավերվել ու անմարդաբնակ են դարձել թուրքական ու պարսկական տիրապետության (XVI—XIX դդ.) ժամանակ: Այդ ժամանակամիջոցում էլ պատմական բնակավայրերի մայր անունների զգալի մասը աղավաղվել են, փոխարինվել օտարամուտ ու օտարազգի անուններով:
 
 
 
Մեր ոաումնասիրությունների ընթացքում՝ բազմազան սկզբնաղբյուրներով պարզել ու ճշտել ենք Գողթն, Երնջակ, Ծահուկ-Շահապոնք գավառների բնակավայրերի պատմական անվանումները: Ցավոք, դեռևս անհրաժեշտ սկզբնաղբյուրների բացակայության պատճառով Նախճավան և Շւսրուր գավառների տեղանունների մի զգալի մասը ստիպված ներկայացնում ենք XVII–XIX դդ. ստացած օտար անվանումներով: Այնումաենայնիվ, հայ մարդու մաքառումների ու հարատևության պատմության վկա այս բնակավայրերը՝ բնակելի թե անմարդաբնակ, մեր օրերն են հասցրել իրենց պատմությունն ու նյութական մշակույթի ժառանգությունը, մեր հեոու-հեոավոր նախնիների պատգամները: Բավական է նշել այն փաստը, որ բազմաթիվ ավերումներից հետո էլ ոչ հեռավոր անցյալում՝ մինչև 1910-ական թվականները, Նախիջևանի շուրջ 100 հայկական բնակավայրերում գործել է 180-ից ավելի եկեղեցի ու 32 վանք: Արժեքներ, որոնք ընդմիշտ վար: են պահում և ամրապնդում մեր պատմական ու ազգային հիշողությունը:
 
 
 
ԳՈՂԹՆ ԳԱՎԱՌ
 
 
 
Գեղեցիկ և հմայիչ է պատմական Հայաստանի Գողթն (Գողթան,)– գավաոը: Իր գրաված տարածքով, պատմական անցյալով այն էական դեր է խաղացել հայ ժողովրդի պատմության մեջ մինչև XX դարի, սկիզբը, ուր հարգի են եղել հայ երգն ու արվեստը, գիրն ու գրականությունը: Հայ ժողովրդի վիպասանական երգերի ու առասպելների մասին խոսելով՝ պատմահայ Մ. Խորենացին վկայում է, որ դրանք՛ «ախորժելով պահել են գինեվետ Գողթն գավառի կողմի մարդիկ»: Գողթն բառը ըստ լեզվաբան է. Աղայանի ստուգաբանության կապվում է հնդեվրոպական gal, ghel արմատի հետ, որը նախապես նշանակել է «կոչել, կանչել, գոչել»: Ըստ այսմի Գողթն բառը հնում նշանակել է պատմություն, երգ, վիպասանություն: Հ. Սանտալճյանի կարծիքով Գողթնը ուրարտական Գոլութախի (Cylutahiaha) երկիրն է:
 
 
 
Հայ  պատմագրության  մեջ  Գողթն  գավառը  հիշատակվում  է Գողթն,  Գողթան  (Մ.  1սորենացի),  Գողթան  տուն  (Կորյուն),  Գողթնսատան  (Թ.  Արծրոլնի)  անվանումներով:  Հույն  աշխարհագրագետ Պտղոմեոսի մոտ այն հիշատակվում է(greek word) կամ Colten անուններով:  Ըստ  մատենագիր  Կորյունի,  Մեսրոպ  Մաշտոցը որոշ տարիներ բնակվել է այս գավառում, որը նրա ամենասիրելի գավառներից մեկն է եղել:  Հենց այս գավառում է,  որ  հայոց գրերի ստեղծման  համար. Մաշտոցը «տրտմական հոգսերով պաշարված ու թակարդապատված և մտածմունքների ծփանքի մեջ էր ընկած»: Եվ նախքան գրերի ստեղծումը Մաշտոցը իր աշակերտների հետ մեկնել է Գողթն, որի  «առաջ դուրս եկավ Գողթնի  իշխանը...  որի անունը Շաբաթ էր և  հյուրամեծար ասպնջական  հանդիսանալով՝ բարեպաշտությամբ սպասավորում էր  (նրան)...  Իսկ  երանելին  իսկույն  իր  ավետարանական  արվեստլլ բանեցնելով՝ իշխանի հավատարիմ օգնությամբ սկսեց  (քարոզել) գավառում»:  Հայկական գրերի  ստեղծումից  հետո  էլ Գողթնը ամենաառաջիններից  մեկն  էր, ուր  Մաշտոցը  բացեց  առաջին  դպրոցները  և «այստեղ՝ բարեպաշտ Շաբաթի ընկերությամբ գավառը լիացրեց Քրիստոսի ավետարանի    ողջույնով, և գավառի բոլոր գյուղերում կարգեց սուրբ վանականների դասեր»:
 
 
 
Պատմահայր Խորենացոլ վկայությամբ Գողթն գավառը հնուց ի վեր Հայոց արքունական կալված Էր դեռևս Արտաշես Բ ժամանակներից: Այստեղ իշխում Էին գողթնեցիները, որոնք «...Սիսակւսն հատվածն են կազմում, բայց չգիտեմ, արդյոք գավառներն են կոչվեյ մարդկանց անունով, թե գավառների անունով կոչված են նախարարությունները»: Այս նույնը պնդում է նաև XIII դարի պատմիչ Ստ. Օրբելյանը: Գողթնի իշխանական նախարարությունը որպես պատմական Հայաստանի անբաժանելի մի մաս, հին Հայաստանի ավագ նախարարական տների հետ միասին «Գողթան տեր» անվանակոչմամբ դասված է V դարում կազմված «Գահնամակում», ԺԶ(16) թվի տակ և «Զոթանամակի» տվյալներով արքունի զորաբաժնին տալիս էր Շ (500) ձիավոր: Բանասիրության մեջ կարծիք կա, որ Մովսես էսորենացին ուսանել, իր երիտասարդ կամ էլ միջին տարիքում շրջագայել է Գողթնում (կամ էլ գողթնեցի է):
 
 
 
VII դարի «Աշխարհացոյցի» հւսղորդած տեղեկություններով Գ՛ողթնը Վասպուրականի 33-րդ գավառն էր, որը Արծրունիների տիրապետության տակ էր անցել հավանաբար V դարի կեսերից: Թ. Արծրունու տեղեկություններով Գողթնը Վասպուրականի կազմում եղել է մինչև 737 թ. «...իսկ Գողթն գավառ (հանեալ էր) ի ժամանակի կատարման սրբոյն Վահանայ, յամի ԾՁԶ (737) թուականութեանց, որում ամի կատարեցալ սուրբն Վահան, որ Էր որդի խոսրովայ Գողթան տեառն»:
 
 
 
Գղթն գավառը, որն իր մեջ հնում ընդգրկել է նաև Սյունաց Արևիք գավառը (այժմյան Մեղրու շրջան), VIII դարի կեսերից հետո փաստորեն գտնվել է Սյունիքի կազմի մեջ: Իսկ IX դարի կեսերից ընկել է սելջուկների և ապա մոնղոլների տիրապետության տակ: XVI—XVII դարերում այն մեկ գտնվել է Սեֆյան Պարսկաստանի, մեկ՝ Թուրքիայի տիրապետության տակ: XVIII դարում ծավալված ազգային֊ազատագրական շարժմանը մասնակցություն ցուցաբերած Գողթնը հետագայում, Ռուսաստանի և Պարսկաստանի միք և կնքված Թուրքմենչայի 1828 թ. դաշնագրով, որպես Հայաստանի անբաժան մաս, Նախիջևանի մյուս գավառների հետ միացվեց Ռուսաստանին: Այն սկզբնապես եղել է Հայկական մարզի և ապա Երևանի նահանգի կազմի մեջ:
 
 
 
Գողթն գավառը, որի տարածքը ընդգրկում է  այժմյան Օրդուբադի շրջանը, տարածված է Նախիջևանի հարւսվ-արևելյան մասում.
 
 
 
Արաքս գետի ձախ սւփին: Ըստ պատմական աղբյուրների, այս գավաոի ազգաբնակչությունը հնուց ի վեր զբաղվել է խաղողագործությամբ, այգեգործությամբ և բազմազան արհեստներվ: Հայոց պատմության մեջ Գողթնը առավելապես հայտնի է որպես «գինևէտ» գավառ, որի խաղողը, նուռը, ղեղձը և այլ մրգերը ունեցել են մեծ ճանաչում: Այս վաղեմի գավաոի գեղեցիկ բնաշխարհի անբաժան մասն են կազմում նրա միջնադարյան պատմաճարտարապետական հուշարձաններն ու վաղ շրջանի բնակատեղիները, գյուղաքաղաքներն ու ավանները, որոնք հիմնարկված են Ագուլիսի, Որդուարի, Տրունյաց կամ Վանանդի, Ցղնայի, Գիրանի կամ Բիստի ձորերում:
 
 
 
ԱԳՈՒԼԻՍ – Գողթնի մեծաշոլրք և  հնահիմք ալս քաղաքը  տարածված  է      եղել այժմյան  Վերին  Ա  Ներքին  Ագուլիսներ գյուղի  տարածքում:  Պատմական  Ագուլիսը    (տեղացիների  բարբառով՝      Իգուլիս) գտնվում  է՝  Օրդուբադ  շրջկենտրոնից  2—2,5  կմ  հեռավորության  վրա,  նրա  արևմտյան  կողմում    քարաժայռ      լեռներով շրջապատված  մի  ընդարձակ  ձորակի  երկարությամբ:  Վաղնջական ժամանակներից ի  վեր  տարածված  լինելով այդ երկարավուն  ձորանի  երկարությամբ,  որի  լայնությունը կազմում է 1—1,5 կմ, մի հիասքանչ ւոեսարան  է  ներկայացրել:  Ահա  այդ  ձորակի  երկարությամբ,  ավելի  քան      հինգ կիլոմետր  տարածությամբ,  լեռնային կարկաչուն  գետակի  աջ  և  ձախ ափերին,  արևախանձ և լերկ  քարաժայռերի  փեշերին է փոված եղել վաղեմի Ագուլիսը  (նկ. 29, 30,  32):  Քաղաքը  բաժանված  է եղել ավելի  բան  տասը  մեծ  թաղերի,  որոնցից ավելի  նշանավոր  են  եղել  Վանքի,  Փառակերտ,  Վերին գետ, Նուրիջանենց մահլա,  Մեյդանի,  Խցաձոր  (Խըձաձուր),  Վերին և Նեոքին թաղերը, անընդմեջ ունեցել է    8000  տուն  հայ  ազգաբնակչություն:
 
 
 
Ագուլիսը տեղադրված է աշխարհագրական մի միջավայրում, ուր պատմության ընթացքում տեղի են ունեցել քաղաքւսկան ու մշակութային շատ իրադարձություններ:  Ըստ  պատմագիրների,  Ագուլիսը դարեր շարունակ  համարվել է Գողթնի  գավառակենտրոնը,  նրա  մշակութային, քաղաքական կյանքի  հիմնական    օջախը: Ղ. Ալիշանի  ստուգաբանությամբ,  Ագուլիս  անունը  ծագել  է  «Այգեօք  լիք»  անվանումից,  իսկ  ըստ  ակադեմիկոս  Ս. Երեմյանի՝ Oskiola–ից: Պատմահայր Մ. Խորենացին Ագուլիսը որակել է որպես «Ոսկիողա աւան»: XI դարում Սարգիս կաթողիկոսը  իր  կոնդակում  քաղաքն  անվանել է Արգուլիք,  XVII  դարի  կեսերին  Զաքարիա Ագուլեցին՝ Ագուլիս,  Աքուլիս:  Ագուլիսը  անվանվել  է  նաև  «Ոսկե  ձոր»,  ի նկատի  ունենալով տեղացիների  և քաղաքի  հարստությունները:  Ագուլիս  քաղաքին առանձնահատուկ  գեղեցկություն,  պարծանք և  հմայք  են  հաղորդել  նրա  հնարմատ  այգիների  մեջ  թաղված  երկհարկանի    և եռահարկ բնակելի ապարանքները, 120–150  արհեստավորական    կրպակները,  հարուստ  խանութները,  մի  քանի  հոգևորական,  առևտրական դպրոց-դպրատները,  ավելի  քան  17 աղբյուրները,  դեղատները, բաղնիքները, շուկաները, հարուստ գրադարան-Անթէփցասբահը, մետաքսի, կաշվի, ձեթի և այլ գործարան-տաքսի,  կաշվի, ձեթի և այլ գործարանները,  իջևանատներն  ու  հյուրանոցները... վերջապես  12 մեծարվեստ  ճարտարապետություն ունեցող  էկեղեցիներն  ու  վանքերը:
 
 
 
Ագուլիսի պատմաճարտարապետական հուշարձանների, քաղաքի տարածական–հատակագծային, քաղաքաշինության հարցերի ուսումնասիրութլունը ապացուցում է, որ Ագուլիսը միջնադարյան Հայաստանի մյուս քաղաքների (Անի, Կարս, Խլաթ, Խարբերդ) նման ունեցել է հատակագծային եռամաս կազմություն (միջնաբերդ, շահաստան, արվարձանային մաս): Քաղաքի գեղեցկաշեն տները կառուցված են եղել ազատ, բարձրադիրք, ըստ ճարտարապետական որոշ մտահղացման, որոնց մուտքերը և ճակատները ունեցել են գեղեցիկ ճարտարապետական ձևավորումներ, քանդակազարդեր (քարի և փայտի վրա), ինչպես նաև բազմասենյակ հատակագծային սխեմա: Ագուլիսի տները, ապարանքներն ու շինությունները շրջապատված են եղել փարթամ այգիներով և ունեցել են բարձր (3—4 մ) աղյուսաշար կամ քարե ցանկապատներ, որը քաղաքին հաղորդել է մասնավոր դրոշմ: XIX դարի սկզբներին Մ. Թաղիադյանը լինելով Ագուլիսում, գրել է «Պատուականք են շինուածք Ագուլեաց, քան զորս տեսնի մինչ ցարդ և զարդարեալք սքանչելի նկարօք»: Տակավին XX դարի սկզբներին Ագուլիսի մասին, որը քաղաքի իր դեմքն ու վերելքը պահպանեց ընդհուպ մինչև XIX դարի վերջերը, հնագետ և ազգագրագետ Ե. Լալայանը գրել է. «Այստեղ կան մոտ 90 բավական գեղեցիկ խանութներ, եվրոպական ապրանքներով, որոնք նույնիսկ Օրդուբադում չի կարելի գտնել... միանգամայն քաղաքի է նմանվում և նույնիսկ մի քանի գավառական քաղաքներից, ինչպես, օրինակ, Նախիջևանից բարձր է»: XIX դարի վերջերին ֆրանսիացի ւոիկին Շանթրը Ագուլիսում լինելուց հետո նրա մասին գրել է. «Հանճարեղաց կենդրոն մը կրնայ համարուիլ (Ագուլիսը) աշխատասեր, լուսավորեալ և հարուստ ժողովրդեան... Հայք փոքրիկ Պարիս կը կոչեն...»: Իսկ Ագուլիսի; ժողովրդական տների մասին ընդգծել է, որ դրանք «ընդհանրապես մեծ շենքեր են, յաջ ու ձախ դարձիլ աւելի ընդարձակուած. ճակատին երկայնությամբը՝ յարկածածուկ ճեմելիք մը կայ՝ այլևայլ վերնագավիթ մտիւք: Գլխաւր շենքին և երկկողմեան թեւոց միջավայրն՝ պարտեզ մը խնամքով և գեղեցիկ ճաշակալ զարդարուած, մեծ աւազնաւ մը...»: Ագուլիսը, որը XVI—XVIII դարերում  Հայաստանի  զարգացած և  նշանավոր  քաղաքների  թվին  է  դասվում,  երկար    ժամանակ  մշտական  առևտրական գործարքների մեջ    է եղել Հնդկաստանի, Պարսկաստանի,  Իտալիայի, Ռուսաստանի,  Չինաստանի  և  այլ  երկրների  հետ:  Ականատեսների  վկայությամբ XIX  դարում  «Վ. Ագուլիսը  ունի  մի  փոքրիկ,  բայց  գեղեցիկ  շուկայ,  որ  ունի  մոտ 100  կրպակ...»:  Հայ    նշանավոր    գրող  և մանկավարժ  Պ.  Պռոշյանը    Ագուլիսի  այդ շուկայի    մասին    իր    հուշերում    իրավամք գրել  է. «այստեղ  է  կատարվում  ագուլեցվոց  մեծ վաճառականությունը,  այս շուկայի  փոքր  խանութները  կապ  ունեն  Ռուսաստանի  և  Եվրոպայի  մեծ  առևտրական տների հետ»:
 
 
 
Իսկ մեծանուն Րաֆֆին, որը դսաավանդել է Ագուլիսի դպրոցում, 1878 թ. իր նամակներից մեկում նշել է. «Ագուլեցվոց տների մաքրությունը, տնտեսական բարեկեցությունը, ընտանեական բարոյականությունը կարող են օրինակ լինել մյուս տեղերին: Ագուլեցվոց դպրոցների վիճակը նույնպես ավելի բարձր և ավելի ապստհով է, քւսն թե ուրիշ տեղերում: Մի խոսքով ագուլեցին բավական ուղիղ շավղի վրա է ընթանում, և չեմ սխալվի, եթե նրանց կոչելու լինեմ Կովկասի ամերիկացիք...»:
 
 
 
1905—1906 թթ. Գողթնի պաշտպանության խմբապետ ու հեղափոխական Բաշգաոնեցի Մարտիրոս Աբրահամյանը Ագուլիսի մասին իր հուշերում գրել է. «Եկանք Ագուլիս: Հայկական Շվեցարիա: Հայ ժողովրդի համն էս հոտը Վերին և Ներքին Ագուլիսներն Էին, Ցղնան ու Տանակերտը: Առևտրական տարրն էր այնտեղ: Տղամարդ թե կին, բոլորը կրթված էին, երեվանցիներից շատ ավելի զարգացած» («Ալիք» օրաթերթ, Թեհրան, 16 օգոստոս, 1977): Ավետիս Ահարոնլանը Քրիստափոր Միքայելյանին նվիրված աշխատությունում հիացմունքով ընդգծել է, որ «Ագուլիսը հայ ժողովրդի ստեղծագործության մի հուժկու ճիգն է, ժեո բարերի ծոցից ծնված մի հրաշք» (Խավարի մեջ, Եր. 1991, էջ 366): «Կովկասյան ոչ մի գավառակ,— այնուհետ շարունակում է  Ա. Ահարոնյանը,— քաղաք կամ ավան կարող է մրցել Ագուլիսի հետ լուսավորության ու քաղաքակրթության ասպարեզում... Եվ այսւոեղ՝ այս վայելուչ հարկերի տակ ապրում են հայ նահապետական ընտանիքներ՝ մեր աշխարհի առաքինի վարք ու բարքով» (էջ 867):
 
 
 
Պատմական շատ ու շատ իրադարձությունների մասնակից այդ քաղաքը բազմիցս տուժել է արաբական, մոնղոլական, թուրքական և պարսկական նվաճողների ասպատակություններից, որի պատճառով ժամանակ աո ժամանակ նրա ազգաբնակչության մի մասը սփռվել է աշխարհի տարբեր կողմերը: Պատմության մեջ այդ քաղաքի ավերումներից մեկը, որը սոսկալի է եղել, հայտնի է «Ագուլիսի աղետ» իրադարձությամբ: Ըստ որի 1751 թ. Ատրպատականի Ազատ խանը Ագուլիսի Մելիք Եսայիից իր զորքի համար պահանջում է  պարենամթերք ու դրամ: Բայց բացասական պատասխան ստանալով՝ դաժան խանը 1751 թ. հոկտեմբեր ամսին կողոպտում, կրակի է մատնում Ագուլիսը, նրա շրջակայքի ամբողջ գյուղերն ու ավանները: Եվ Ագուլիսն ու շրջակա գյուղերը 3 օր ավերումների ենթարկելով 12 հազար գերիներով հեռանում է  Պարսկաստան: Ագուլիսի և նրա շրջակայքի բզկտված ու կողոպտված ազգաբնակչության մի մասը հեռանալով հայրենի օջախից, ապաստան է գտնում Կ. Պոլսում ե Պարսկաստանում, մի մասը՝ Հնդկաստանում, Վենետիկում, Ամստերդամում, Ղարաբաղում (Շուշի): Վերջինում ագուլեցիները կառուցել են Ագուլեցոց եկեղեցին:
 
 
 
Ագուլիսի քայքայման պատճառներից մեկն էլ թուրքական ու պարսկական իշխանությունների ռեժիմի և տեղական մելիքների ճնշումն էր, ինչպես նաև քաղաքի աշխարհագրական ոչ բարենպաստ պայմանները: Նրա ժայռերը լերկ են, սակավ բուսականությամբ, բերքատու հողերի մեծամասնությունը կավային Է ու ավազային: Իսկ հորդ տեղումների ժամանակ այդ կապարագույն լանջերից վար խուժող անձրևաջրերը, որոնց հետ միախառնվում Էին քարաժայռերի ահագին կտորներ և ցեխը, հեղեղ–հեղեղատի վերածվելով քշում–տանում էր ամեն ինչ: Իսկ Ագուլիսը, նրա ազգաբնակչությունը այդպիսի հեղեղումների հաճախակի  ենթարկվել: Պատմության մեջ հայտնի են Ագուլիսի մի քանի հեղեղումներ, որոնցից ամենատսկալիները 1872 թ. հուլիսի 26-ին և 1884 թ. մայիսի 21-ին տեղի ունեցած հեղեղումներն են: Զարհուրելի Է եղել 1884 թ. հեղեղումը: Ականատեսների գրավոր վկայություններով կարկուտը տեղացել է ձվի մեծությամբ, իսկ լեռնային գետակը անսպասելորեն փրփրել է, լեռներից խաժող անձրևաջրերի շռնդալից հոսքի հետւ, խոշոր ժայռաբեկորներ առած ընթացել ձորի մեջ փռվւսծ քաղաքը, տակն ու վրա անելով տասնյակ տներ, խանութներ, արհեստանոցներ ու կամուրջներ... ամեն ինչ ծածկել Է տիղմով, սրա մեջ խեղդամահ անելով տասնյակ մարդկանց: Եվ ահա նման դեպքերից հետո էլ ագուլեցին չի լքել իր հազարամյա հայրենի բնակավայրը: Սակայն այս քսղաքը աննկարագրելի կերպով ավերվեց ու նրա բնակչության մեծ մասը սրի քաշվեց ոչ այնքան հեռու ժամանակներում: Այս ոճիրը կազմակերպվեց 1919 թ. դեկտեմբերի 25-28–ին այժմյան Օրդուբադի և նրա շրջակա ադրբեջանաբնակ գյուղերի բնակչության կողմից: Եվ մի քանի օր հետո՝ դեկտեմբերի 31-ին, Թավրիզից Ներսնս եպիսկոպոսը հնդկա-եվրոպական հեռախոսագծով հեոագրել է գուժաբեր լուրը. «Քարտեզի վրա Ագուլիսն այլևս գոյություն չունի»:
 
 
 
Արխիվային փաստաթղթերի հաղորդած տեղեկություններով այդ ոճիրի ժամանակ Ստորին Ագուլիսի բնակիչներից սրի Է մատնվել 400, իսկ Վերին Ագուլիսից՝ 1000 հայերի:
 
 
 
Ագուլիսի մշակութային կյանքում, արվեստի և ճարտարապետության մեջ իրենց առանձնահատուկ արժեքն ունեն նրա պատմաճարտարապետական կոթողները՝ վանքերն ու եկեղեցիները, որոնցից մի քանիսի հիմնումը (ս. Թովմա վանք, ս. Քրիստափոր, Մեծ Աստվածածին) ավանդությունը վերագրում է I—VI դարերին: Պատմական քաղաքի երկայնքով երեում են Ագուլիսի միջնադարյան ինը եկեղեցիները (մի քանիսը այժմ վնասված են, կիսականգուն) և ս. Թովմա գեղեցկատես վանքը: Մարդաշատ քաղաքում այդ կոթողները մյուս հուշարձանների հետ միասին մի հիանալի տեսարան են ներկայացրել: Քաղաքի վերին թաղում գտնվում Է ս. Ստեփանոսը, որից քիչ ներքև կառուցված է ս. Թովմա վանքը: Վանքի հարավ-տարևելյան բարձրադիր մասում՝ Շռնատակ թաղում, ս. Մինասն Է, իսկ քաղաքի կենտրոնական թաղամասում՝ ս. Քրիստափոր վեհաշուք եկեղեցին: Այս եկեղեցին քաղաքի կենտրոնում լին՛ ու հանգամանքով անվանվել Է նաև մար եկեղեցի: Այս եկեղեցուց մոտ 200 մ ար՚և վելք՝ լեռնալանջին կպած Է ոչ մեծ ս. Աստվածածինը: Ս. Քրիստոփոր եկեղեցուց մոտ 460 մ ներքև գտնվում Է ս. Շմավոնը, որից վերև, լեռնալանջի տակ՝ ս. Հովհաննես եկեղեցին: Ս. Հովհաննեսից քիչ վար ս. Հակոբ-Հայրապետ եկեղեցին է, իսկ Ագուլիսի արևելյան մասում, լեռնալանջին բազմել Է Մեծ Աստվածածին վանքի ավերակ համալիրը: Ստորին կամ Դաշտ Ագուլիսում կանգուն են ս. Երրորդություն և Ամարայի եկեղեցիներք: Նշված բոլոր հուշարձանները (բացառությամբ ս. Մինաս եկեղեցու, որը փայտածածկ է եղել) և ս. Թովմա վանքը կառուցված են սրբատաշ բազալտից ե տեղական քարերից, ունեն գեղեցիկ և պայծար զարդաքանդակներ, ճարտարապետական վարպետություն: Քաղաքի շրջակայքում կիսականգուն և ավերակ վիճակում են գտնվում նաև մի քանի այլ եկեղեցիների ու մատուռների (ս. Քրիստոս, Հակոբ ԱլփեաՏ կամ «Ընծայաց լույս») ավերակներ, քաղաքը պաշտպանած պարսպաշարքերի հետքերը: Ագուլիսի այս պատմաճարտարապետական հուշարձանները, կանգուն թե ավերակ, շատ բւսն են պատմում տեղացիների ճարտաոապետական արվեստի մասին: Այդ կոթողների մի մասը երբեմն ավերման և վերանորոգման Է ենթարկվել դեռևս վաղ միջնադարից: Հուշարձաններից շատերը վերանորոգվել են նաև XVII-XVIII դարերում: Ս. Թովմա վանքի, ս. Քրիստափոր, ս. Ստեփանոս, ս. Հովհաննես և այլ հուշարձանների հաստահեղույս որմերը, նրանց կամարները, գեղաքանդակ խաչքարերը, բնության հետ ներդաշնակվելու իրենց անզուգական հատկություններով միջնադարյան հայկական ճարտարապետության նշանավոր հուշարձաններից են, որոնք լերկ քարաժայռերով շրջապատված այդ ձորակում, գետնից, ասես, հաղթահասակ կերպով ծլել են որպես քարե բուսականություն: Հուշարձաններ, որոնց համալիրների առատությունը միջնադարյան մի փոքրիկ քաղաքի համար իրոք որ հարստություն ու հոաջալիք են:
 
 
 
Ճարտարապետական այդ կառույցների մեջ համեմատաբար բարվոք վիճակում է  ս, Թովմա վանքը, որն իր ճարտարապետությամբ ու պատմական անցյալով ամբողջ Գողթն գավառի ամենագեղեցիկ վանքն է: Աբրահամ Կրետացին այս վանքը որակել Է որպես «հիանալի եւ զարմանալի տեսողաց»: Եվ իրոք, այն մի հիանայի ճարտարապետական կոթող է: Ըստ ավանդության և նրա արևմտյան մուտքի բարավորին 1694 թ. քանդակված ընդարձակ արձանագրության, ս. Թովմայի վանքը հիմնադրվել է 305 թ., Բարդուղիմեոս առաքյալի կողմից, որը հետագա դարերում կրել է մի շարք վերակառուցումներ: Մատենագրական և ձեռագրական աղբյուրներում ս. Թովմայի վանքը հիշատակվում է XIV դարի սկզբներից:
 
 
 
Սուրբ Թովմայի վանքի այժմյան տաճարի վերանորոգումը վերաբերում է XVII դարին, որը և միաժամանակ Հայաստանի վանական համալիրների թվում կարևոր հուշարձան է և մեծ հետաքրքրություն է ներկայացնում (նկ. 31, 33, 34): Այս վանքը, որը գտնվում է այժմյան վերին Ագուլիսի Վանքի թաղում, միջնադարյան մի շարք խոշոր համալիրների նման (Խոր–Վիրապ, Կնեվանք, Տաթևի Մեծ անապատ, Լիմ անապատ, Աստապատի Կարմիր վանք) կառուցված է ուղղանկյուն, կանոնավոր հատակագծով, որի միակ տաճարը տեղադրված է վանքական համալիրի մեջտեղում: Տաճարի շուրջը, քառանկյունի պարիսպների պարագծով, որն ունի վեց հզոր աշտարակներ, կառուցված են համալիրի տնտեսական, բնակելի, օժանդակ և այլ կարույցները:
 
 
 
Ս. Թովմայի միակ տաճարը, որը գմրեթակիր քառամույթ բազիլիկա է, կառուցված սրբատաշ բազալտից և կարմիր քարերից, աոևելք-արևմուտք առանցքով, որի հորինվածքը բաղկացած է արևելյան կողմում ավագ և յոթանիստ խորանից, զույգ ավանդատներից և ընդարձակ ու թարձր ինտերյեր ունեցող դահլիճից: Վերջինիս չորս խաչաձև կտրվածքով հաստահեղույս մույթերի վրա կանգնեցված է գեղեցիկ, 12 պատուհաններով գմբեթը: Տաճարն ունի երեք մուտք՝ արևմտյան, հյուսիսային և հարավային կողմերից, որոնք զարդարված են գեղեցիկ զարդագոտիներով, պատկերաքանդակներով ու արձանագրություններով: Արևմտյան և հյուսիսային
 
մուտքերի աոջև 17-րդ դարի վերակաոուցումների ժամանակ կարուցվել են երկու մույթերի հորինվածքներով գեղեցիկ, սրբատաշ քարերով կիրարկված զանգակատՏեր, իսկ հարավային մուտքի մոտ, նրանցից քիչ դեպի արևմուտք՝ չորս մուտքերի հորինվածքով մի դամբարան-զանգակատուն:
 
 
 
Ս. Թովմայի տաճարի ընդարձակ և լուսավոր ներքին տարածությունը ավելի պատկերավոր Է դարձել նրա բարձրարվեստ որմնանկարներով, որը 1680-ական թվականներին կատարել է շոռոթեցի հայտնի նկարիչ և բանաստեղծ Նաղաշ Հովնաթանը:
 
 
 
Ս. Թովմայի տաճարի խորշերը, պատուհանները լույսի և ստվերի անցումները կենդանացնելուց բացի անքակտելիորեն կապված են տաճարի հոգևոր դերի հետ, որի հաստահեղույս մույթերի կամարների խորհրդավոր ստվերները, պատուհաններից լուսավորվող որմնանկարներն ունեն ավելի մեծ ներազդող նշանակություն:
 
 
 
Ս. Թովմայի մուտքերի մեջ իր շքեղությամբ աչքի է ընկնում արևմտյանը: Վերջինիս շուրջը արված գեղաքանդակ զարդագոտիներից, պատկերաքանդակից ու որմնանկարներից բացի պատմական կարևոր նշանակություն ունի նրա բարավորին քանդակված ընդարձակ արձանագրությունը: Ձափածո ոճով շարադրված այս վավերագիրը, որը քանդակվել է  XVII դարում, պատմում է ս. Թովմա վանքի I դարի կեսերին հիմնարկման պատմությունն և թվարկում է Գողթնի այդ եպիսկոպոսանիստ մանքին հանձնված գյուղերի անունները: Այս արձանագրությունը հայտնի է մի շարք հրատարակություններից, որոնցում կա որոշ տարընթերցումներ: Հաշվի աոնելով մեր աշխատության մեջ բազմիցս հիշատակվող այդ վավերագրի կարևորությունը այն վերահրատարակում ենք.
 
 
 
1. ԲԱՐԴՈԻՂԱՄԷՈՍ  Ի  ՀԱՅՍ  ԵԿԵԱԼ ԶՏՈԻՆ  ՏԵ(ԱՌՆ)  ՆԱԽ  ԱՍՏ ՀԻՄՆԱՐԿԵԱԼ. Ս(ՈԻՐ)Բ  ԹՕՎՄԱԻ  ԱՌԱՔԵԼՈՅՆ.                     
 
2. ԱՆՈԻՆ ԿՈՉԵԱԼ ԳԱՀ ՀԱՍՏԱՏԵԱԼ, ԿՈՄՍԻ ԱՆՈԻՆ ԶԻՒՐ ԱՇԱԿԵՐՏԸՆ. ՏԵՍՈԻՉ ՏԵՂՒՈՅՍ ՋՆԱ ԵՂԵԱԼ.
 
3. ՈՐ ԵՒ ԶՏՈԻՆ ԳՈՂԹ ԳԱԻԱՌԻՍ. Ի ՆԱ ՅԱՆՁՆԵԱԼ. ԶՀՕՏՆ ԸՆՏՐԵԱԼ ՄԵՐՁ ԱԳՈՒԼԻՍ ԵՒ ԴԱՏՏ ԳՕՎԵԱԼ
 
4. 8ՂՆԱ ՌԱՄԻՍ ՍՄԱ ՅԱՆԶՆԵԱԼ. ԲՈԻՍՏ ՓԱՌԱԿԱ ԵԻՍ ՏՎԵԱԼ. ԲՈԻՀՐՈԻՏ ՏԵԻԻ ԱՆՔԱԿ ԵՂԵԱԼ.
 
5. ԵԻ ՇՐԶՈԻ ԸՆԴ ՄԱՍՐԵՒԱՆ. ԱՂՍՀԵՑԻՔ ՑԱՆԿ ՀԱՍՏԱՏԵԱԼ ԴԱՍՏԱԿ ՎԱՆԱՆԴ ԿՑՈՐԴ ԵՂԵԱԼ.
 
6. ՏՐՈԻՆԻՍ ՏՆԱԿԵՐՏ ՄԻԱԲԱՆԵԱԼ ՕԲՈՎԱՆԻՍ ԵԻ ՔԱՂԱՔԻԿ ԵԻ ԱՆԱՊԱՏՆ ՅԱՆԴԱՄԻՋԱՑ. ՎԵՐԻՆ ԳԵՏՑԻՔ ԵԻ ՔԵՇ
 
7 ԵՐԵՑԻՔ. ՆՈՒՄՆԻՍ ՅՈՐԴՎԱՏ ԲԱԺԻՆ ԿԱՐԳԱՑ Ս(ՈԻՐ)ԲՆ ԴՐԻԳՈՐ ՅՈՐԺԱՄ ԵԿԵԱԼ Ի ԱՌԱՔԵԼՈՅՆ ՆՕՄՈՍ ՏԵ
 
8. ՍԵԱԼ ՁԵՌԱԳՐՈՎ ՆՈՅՆ ՀԱՍՏԱՏԵԱԼ ԵԻ ՆԶՕՎԻՒՔ ԱՄՐԱՓԱԿԵԱԼ. ՅԱՄԻ Տ(ԵԱՌ)Ն Գ Ճ ԵՒ
 
9. ՀԻՆԳ (305) ՀԱՍԵԱԼ ԼՈԻՍԱՎՈՐ֊ ՉԻՆ ՊԱՏՃԷՆ ԳՐԵԱԼ. ԱՐԶԱՆ ԳՐԻՍ ՈՐ ԱՍՏ ԵՂԵԱԼ:
 
 
 
Ս. Թովմայի վանքը 1898 թ. ուներ շուրջ 90 ձեռագրեր, իսկ 1906 թ.՝ այդ թիվը իջնում է 58-ի: Այս ձեռագրերն էլ, ինչպես նաև անհատ մարդկանց մոտ գտնվածները մեծամասամբ անհետ կորում են Ագուլիսի 1919 թ. կոտորածի ընթացքում (ականատեսների վկայությամբ դրանց մի մասը վաճառվել են Թավրիզի շուկայում):
 
 
 
Ս. Քրիստափոր եկեղեցի: Ագուլիսի ճարտարապետական հուշարձանների թվում այս եկեղեցին ունի ուրույն տեղ: Այն այժմ կանգուն է և կառուցված է Վերին Ագուլիսի կենտրոնական թաղամասում: Այս եկեղեցու առջև և նրա հյուսիսային մասում փռված է Ագուլիսի Վերին թաղի ապարանքների ու տների մեծ մասը:
 
 
 
Հատկապես եկեղեցու դիմաց, գետի աջ ափին փռված է եղել Ագուլիսի հռչակավոր մեծ շուկան:
 
 
 
Ս. Քրիստափոր մեծակառույց եկեղեցին (նկ. 35, 38), ըստ  ավանդության, հիմնադրվել է դեռևս I դարում, Թադեոս առաքյալի կողմից: Ձեռագրական աղբյուրներում ս. Քրիստափորը հիշատակ֊ վում է XV դարից: Սակայն այժմյան կառույցը ըստ նրա վիմագրությունների և Զաքարիա Ագուլեցոլ հաղորդված հավաստի տեղեկությունների, կառուցվել է 1671—1675 թթ., նախկինում այստեղ գոյություն ունեցող եկեղեցու հիմքերի վրա, որի կառուցման աշխատանքներին մասնակցել են Վասպուրականից եկած 30—40 շինարարներ ու վարպետներ, որոնց աշխատանքը ղեկավարել է «Մոկսու մեծ ուըտան»:
 
 
 
Ագուլիսի ս. Քրիստափոր եկեղեցին, որը կառուցված է գմբեթակիր քառամույթ բազիլիկայի հորինվածքով, բաղկացած է. գեղեցիկ և ավագ աբսիդից, զույգ ավանդատներից, բարձր ինտերյեր ունեցող դահլիճից և ունի երեք գեղեցիկ մուտք՝ արևմտյան, հյուսիսային ու հարավային ճակատներում: Դահլիճի չորս խաչաձև կտրվածքով մույթերի վրա կանգնեցված է աղյուսաշար գմբեթը:
 
 
 
Եկեղեցու արևմտյան մուտքի բարավորից վերև, բարձր կամարի տակ քանդակված է թագակիր Աստվածամոր պատկերը՝ Հիսուսը գրկին: Գեղեցիկ քանդակազարդ կամարներով են երիզված նաև եկեղեցու մյուս երկու մուտքերը, որոնց կամարներից ներքև քանդակված են մեկական զարդանախշեր: Եկեղեցու հարավային ճակատին կցված է եղել նրա գագիթը, որն այժմ ավերակ է:
 
 
 
Ս. Քրիստափոր եկեղեցու հարավային կողմում կառուցված են եղել մի ՛քանի շինություններ, որոնց թվում դեռևս տեսանելի են մի միանավ-թաղակապ քարավանատան ավերակները: Ս. Քրիստափոր եկեղեցին Ագուլիսի հետաքրքիր ճաբտարապետական    հուշարձաններից մեկն է:
 
 
 
Ագոլլիսի մյուս նշանավոր հուշարձանը՝ ս.Շմավոնը այժմ ավերակ է: Գեղեցկատես ու քառամույթ գմբեթակիր բազիլիկայի հորինծվածքով կառուցված այս եկեղեցին կանգուն հուշարձան է եղել մինչև 1930-ական թվականները: Այժմ ս. Շմավոնից տեսանելի է միայն աբսիդի առջևի երկու մույթերք, աբսիդը և հյուսիսային որմի մի հատվածը (նկ. 39, 40): Մեծակառույց այս եկեղեցին, ըստ Վ. Սիսոևի նկարագրության, ունեցել է երեք մուտք, որոնց առջև եղել է XVII-XVIII դարերի մոտ 20 վիմագիր տապանաքարեր: Եկեղեցու ինտերյերում կամարները զարդարված են եղել բուսական մոտիվներով արված որմնանկարներով, իսկ գմբեթի թմբուկի վրա նկարված է եղել թևատարած չորս հրեշտակների պատկերները:
 
 
 
Միջնադարում հիմնված այս եկեղեցին Ագուլիսի մյուս հուշարձանների հետ վերանորոգվել է նաև XVII դարում: Ս. Շմավոնի գմբեթից դեպի արևմուտք, ծածկի անկյունային մասում կանգնված է եղել գեղեցիկ զանգակատան ոոտոնդան: Ս. Շմավոնը եղել է նաև գրչօջախ, որի արտադրանքից քիչ բան է փրկվել: Մեզ հասած ձեռագրերից մեկը ս. Շմավոնում գրչադրվել է 1638 թ., իսկ մեկ ուրիշը. «...կազմեցաւ սբ գրքիս Պաւղոսի և Եսայի, ձեոամբ սուտանուն Մարգարայ իրիցի, ի գեղաքաղաքն Ագուլ (ե)աց ի դուոն ս. Շմաւոնի եկեղեցւոյ, ի թվաբերութիւն հայկազան տոմարի Ռ և ՁԹ (1640)...»:
 
 
 
Ս. Հովհաննես-Մկրտիչ եկեղեցի: Այս եկեղեցին Ադուլիսի միջնադարյան մշակույթում աչքի ընկնող դեր է խաղացել, որն այժմ կիսականգուն վիճակում է: Ս. Հովհաննեսը կաոուցված է Ագուլիսի ներքին թաղում և համարվում է այդ թաղի գլխավոր եկեղեցին (նկ. 37):
 
 
 
Ս. Հովհաննես եկեղեցու հորինվածքը կառուցված է արևելք-արևմուտք ա֊ռանյքով, որը բաղկացած է արևելյան մասում ավագ և հնգանիստ աբսիդից, երկհարկանի զույգ ավանդատներից և դահլիճից: Միակ մուտքը բացված Է կառույցի հյուսիս-արևմտյան անկյունային մասում: Դահլիճի չորս ութանկյունի կտրվածքով հաստահեղյուս մույթերի վրա կանգնեցված Է ութ լուսամուտներով աղյուսաշար գմբեթը: Ինչպես եկեղեցին, այնպես էլ նրա օժանդակ շինությունները առնված են եղել քառանկյունի պարսպի մեջ:
 
 
 
Ս. Հովհաննես եկեղեցու այժմյան կառուցը, ըստ գրավոր աղբյուրների և եկեղեցու գմբեթատակի պարագծի վրա եղած արձանագրության, վերանորոգվել է 1663, թ., որը 1686 թ. գաջվել և որմնանկարվել է, իսկ 1703 թ. կաոուցվել է նրա աղյուսաշար գմբեթը:
 
 
 
Ագուլիսի ս. Հովհաննես եկեղեցին ուշ միջնադարյան հետաքրքիր ճարտարապետական հուշարձան է, որի հնգանիստ աբսիդի կազմությունը իր որոշ կողմերով նման է Աստապատի Կարմիր վանքի եկեղեցու գլխավոր աբսիդին:
 
 
 
Ագուլիսի Վերին գետ թաղամասում՝ Փառակերտի և Վերին գետի միջև, լեռնալանջի հարթ փեշին բազմել է այդ թաղամասի եկեղեցին՝ ս. Ստեփանոսը, որի անցյալի մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել: Կարելի է ենթադրել, որ այս եկեղեցու նախկին շինությունը կառուցված է եղել XII—XIII դարերում և վերանորոգվել է XVII դարում: XX դարի սկզբին ևս վերանորոգված ս. Ստեփանոս եկեղեցին այժմ կիսախարխուլ վիճակում է (նկ. 36):
 
 
 
Ս. Ստեփանոս եկեղեցին կառուցված է մաքուր տաշած բազալտով և կարմրաերանգ քարերով, ունի քաոամույթ գմբեթակիր բազիլիկայի հորինվածք, որն իր արևելյան մասում, ավագ աբսիդի երկու կողմերում ունի մեկական կիսաշրջանաձև աբսիդներ ևս, որոնց արևմտյան ճակատները գլխավոր աբսիդի նման բաց ենճ և անմիջական կապ են պահպանում դահլիճի հետ: Աբսիդները իրենց տակ ունեն նկուղային հարկեր, ավանդատներ, որոնց մուտքերը բացված են աբսիդների բեմից և իջնում էն դեպի ներքև: Տաճարի քառանկյունի հիմքերով չորս խաչաձև կտրվածքով մույթերի վրա կանգնեցված է գեղեցիկ գմբեթը:
 
 
 
Ս. Ստեփանոսն ունի երեք մուտք՝ արևմտյան, հյուսիսային և հարավային ճակատներում, որոնք երիզված են գեղեցիկ և ձևավոր քանդակազարդերով: Ժամանակին երեք մուտքերի կամարների տակ ագուցված է եղել մեկական բարձրաքանդակ, որոնք այժմ չկան: Եկեղեցու հարավային մուտքի առջև կառուցված է եղել երկու մույթերի հորինվածքով զանգակատուն, որը հիմա ավերված է: Ս. Ստեփանոսի համալիրի օժանդակ և կոմունալ շինությունները առնված են քառանկյունի պարսպի մեջ, որոնց ավերակ հետքերն են այժմ տեսանելի միայն:
 
 
 
Ագուլիսի Խցաձոր թաղամասի «Փոքր բլուր» անվանվող վայրում, քառանկյունի պարսպի մեջ դեռևս կանգուն է նաև ս. Հակռբ-Հայրատետ եկեղեցին: Այս եկեղեցին փոքր չափի գմբեթակիր սրահա֊ վոր, միանավ հուշարձան է, որը կառուցված է քարով և թրծած աղյուսով (նկ. 42): Ս. Հակոբ Հայրապետ եկեղեցու հորինվածքը բաղկացած է սրահից և արեվելյան մասում ուղղանկյունի աբսիդից, ունի երկու մուտք՝ արևմտյան և հարավային ճակատներում: Սրահի երկու զույգ որմնամույթերի միջև ընկած շրջանաձև գմբեթատակի վրա կանգնեցված է նրա աղյուսաշար գմբեթը:
 
 
 
Ս. Հակոբ-Հայրապետ եկեղեցու ուղղանկյունի աբսիդը երկհարկանի կազմություն ունի, որի առաջին հարկի մուտքը բացված է բեմի հյուսիսային անկյունում, աբսիդ բարձրացող աստիճանների մովից: Ըստ եկեղեցու գմբեթի շրջանագծի վրա պահպանվող՝ սև ներկով գրված արձանագրության, Հակոբ-Հայրապետի այժըմյան շինությունը վերանորոգվել է 1901 թ., վեց ամսվա ընթացքում և հետաքրքիր լուծումներով հուշարձան է:
 
 
 
Ագուլիսի հուշարձանների թվում չափազանց կարևոր է նաև Մեծ Աստվածածին կամ ս. Աստվածածնի Մեծ Անապատ եկեղեցու համալիրը: Այս համալիրը տեղադրված է Ագողիսից մոտ 1,5 կիլոմետր դեպի արևելք գտնվող արևախանձ ու մերկ լեռնալանջին, որտեղից հիասքանչորեն ուրվագծվում է Ստորին կամ Դաշտ Ագուլիսի, արաքսամերձ գյուղերի ու դաշտերի գեղեցկատես համայնապատկերը: Այս եկեղեցու համալիրին «Մեծ» մակդիրր տրված է քաղաքի մեջ կառուցված մյուս ս. Աստվածածին եկեղեցուց տարբերելու համար:
 
 
 
Մեծ Աստվածածին եկեղեցին (նկ. 44), որը արդարև էլ ունի ճարտարապետական մեծ համալիր, բաղկացած է ընդարձակ եկեղեցուց,  գավիթից,  հյուրատնից  և  10-12 եկեղեցապատկան այլ շինություններից, որոնք առնված են եղել բարձր պարսպի մեջ: Ունեցել է նաև հատուկ այգի և աղբյուր: Այժմ այս համալիրի շինությունների մեծ մասը, պարիսպը ավերվել ու փլատակների են վերածվել: Եկեղեցին ևս խաթարված ու անխնամ է: Համալիրի ու նրա մերձակայքի ուսումնասիրությունը մեզ հանգեցնում է այն համոզմունքին, որ այդ վայրում հոգևոր հուշարձան հիմնադրված է եղել դեռևս հեթանոսական շրջանում: Ադուլիսեցիների ավանդությունը պնդում է, որ այս եկեղեցու տեղում հիմնված է եղել կռատուն: Քրիստոնեության ընդունումից հետո Թադևոս սռաքյալը կործանել է այդտեղ գոյություն ունեցող կուռքերի արձանները և հիմնադրել է եկեղեցի: Հետագա դարերում, ընդհուպ մինչև XIX դարի վերջերը, ըստ ականատես ագուլիսեցիների, այս եկեղեցու և նրա շինությունների վերանորոգումների ժամանակ հաճախակի գտնվել են կավից  ու մետաղից պատրաստված կուռքերի արձաններ: Ե. Լալայանը այդ մասին hանգամանալից տեղեկություն է մեջ բերել ագոզիսեցի տեր Հակոբի կազմած օրագիր-տետրից: Տեր Հակոբի վկայությամբ «1874 թուին, երբ Շուշեցի Կարապետ աղեն խոլերայի պատճաոաւ Թաւրիզից փախչելով եկած էր Ագուլեաց Դաշտ, Դաշտից ուխտ գնաց Աստուծածին: Աստուածածնայ նորոգութեան համար հարիլր ոսկի ընծայելով պատուիրեց Սարգիս Սարուխանբեկովին, որ իւր հսկողութիւնով նորոգել տայ: Այն ժամանակ Աստուածածնայ եկեղեցին մեջտեղից պատով կտրած երկուսի էր բաժանուած. պատի մեջտեղից դուռ ունէր՝ դրսի մասից ներսի մասը մտնելու. դրսի մասում, դրան գլխին կաւից շինուած սեղան ունէր, դրան աջ ու ձախ կողմից աստիճաններ. մտցնելու համար միջի պատը քանդած Ժամանակ կաւից շինուած սեղանի միշից խեցեայ և չուգունեայ կուռքեր է դուրս գալիս: Նա ե իւր կնքաւոր Օհւսննէս Մակարովը... մոլեոանդութիւնով խփում են քարերին՝ ջարդ ու փշուր անում...»:
 
 
 
Ստորին կամ Դաշտ Սգսփում նրա հյուսիսային թաղամասում վեր է խոյանում ս. Երրորդություն գմբ թավոր եկեղեցին, որի հյուսիսային ճակատին անմիջապես կից կաոուցված Է «Ամարային» եկեղեցին: Վերջինս եոանավ բազիլիկայի հորինվածք ունի, կազմված Է յոթանիստ ավագ աբսիդից, որն իր երկու կողմերում ունի ևս մեկական քառանիստ աբսիդներ, որոնց արևմտյան ճակատները բաց են Ա անմիջապես ավագ աբսիդի նման կապ ունեն դահլիճի հետ: «Ամարային» եկեղեցու դահլիճը ունի վեց հաստահեղյուս մույթ, որոնց կամարների վրա նստած Է ծածկը: Այժմյան տեսքով այս եկեղեցու դահլիճը իր շինության բարձրության 60 տոկոսի չափով երեք կողմից՝ հյուսիսից, հարավից Ա արևմուտքից ներկայանում Է որպես բաց կամարաշար (նկ. 45):
 
 
 
«Ամարային» եկեղեցու հիմնաշարի, նրա ճարտարապետական հորինվածքի ուսումնասիրությունը հանգեցնում Է ալն եզրակացույանը որ այս եկէղէցու նախկին շինությունը կառուցված Է եղել մոտավորապես IX դարում: Հետագայում XVII դ. վերակառուցվելով, վեր Է ածվեր դահլիճ-եկեղեցու, ուր ծիսակատարությունները կատարվել են ամռանը, որտեղից Էլ ստացել Է «Ամարային» մականունը:
 
 
 
1890 թ. Ստորին Ագոլլիսի այս եկեղեցիներում գրչագրված մի Հայսմավուր հիշատակարանը պարզաբանում Է, «Ամարային» մականունով եոանավ բազր լիկայի անունը ս. Նշան է , իսկ ս. Երրորդություն գմբեթավոր բազիլիկայինը՝ ս. Ստեփանոս։ Այդ մասին Հայսմավուրքի (գտնվում է  Ֆրեզնոյի ս. Երրորդություն Մայր եկեղեցում) հիշատակարանում ասվում է . «Ես նուաստ մահդասի Ազարիայս ստացա զԱյսմավուրս... և ետու ի դուռն սրբոց եկեղեցեացն, որ վերաձայնին Երե-խորանի և մ|սսուն՝ Սուրբ նշան Ա Սուրբ Մինաս, որ կան հովանի Ա պահապան գեղաքաղաքիս Դաշտ կոչեցեալ... յետ ժամանակայ, եթե Սուրբ Մինասի եկեղեցին շինեն յաջողմամբ Աստուծոյ, եթէ կա մին անդ տանին առանց տրտնջման, բայց այա Բ(2) եկեղեացս ի զատ...»:
 
 
 
Այնուհետև այդ նույն հիշատակարանը վկայում է, որ ձեոագիրը, «գրեցաւ և ավրատեցաւ... ի թուականիս Հայոց ՌՃ երեսն և ինն (1680). ի գեօղն, որ կոչի Ագուլեաց Դաշտ ընդ հովհւսննեաւ Սուրբ Ստեփանոսի եկեղեցոյս, որ վերաձայնի Երեք խորանի, այլև Սուրբ Նշան եկեղեցոյս, որ կոչի Սուրբ Մինաս, ձեոամբ Եփրեմ անիմաստ քահանայի...»:
 
 
 
Ս. Ստեփանոս քաոամույթ գմբեթակիր եկեղեցին (նկ. 43), որը հայտնի է նաև Երեք խորանի կամ ս. Երրորդություն մականուններով, կառուցված է մշակված որձաքարերով ու աղյուսով: Եկեղեցու աբսիդը հնգանիստ կազմություն ունի: Դահլիճի չորս մույթերը համարյա թե կլոր կսւրվածբ ունեն: Շինության հարթ կազմությամբ ծածկում կանգնեցված է գեղեցկատես ու աղյուսաշեն, ութանիստ թմբուկով գմբեթը: Եկեղեցու արևմտյան ճակատի առջև գտնվում է նուս գավիթ-սրահը, որը ըստ արձանագրությունների կառուցվել է XVII դարում՝ եկեղեցու վերանորոգման ժամանակ: Ս. Ստեփանոս կամ ս. Երրորդության և ս. Նշան կամ «Ամարային» եկեղեցիները ու նրանց օժանդակ շինությունները վերցված են եղել քարաշեն ու ընդարձակ պարսպի մեջ, որը այժմ ավերակ է: Եկեղեցու բակում եղած մի ստորգետնյա անցքից 3 ուղղություններից մեկը կապվել է Ս. Ստեփանոս եկեղեցու խորանի, իսկ հաջորդը՝ պարսպից դուրս գտնվող աղբյուրի հետ:
 
 
 
Գյուղի        հարավ-արևելյան      կողմում՝ Կոնգլաշ  բլուրի  ստորոտում,    գտնվում  է ս.  Սարգիս  եկեղեցին:  Այն անգմբեթ, փոքրիկ շենք է և այժմ ավերակ է:  Ագուլիսի  ճարտարապետական  հռւշարձանների  թվում  մասնավոր  են  նաև  նրա  XVI—XVIII  դարերում  գեղեցիկ      հորինվածքներով  կառուցված  աղբյուրները: Այդ աղբյուրներից  շատերը,  որոնք  կառուցված են  սրբատաշ  քարերով  և  թաղակապ  են, մինչև  այժմ  էլ  անխափան  կերպով  գործում  են:  Ագուլեցի  նշանավոր  գիտնական Ա.    Արասխանյանը    իրավացի    հպարտությամբ  Ագուլիսի  աղբյուրների  մասին  ժամանակին  գրել  է,  որ  «Հազիվ  թե      ողջ Կովկասում,  կհամարձակուեմ  ասել՝  ողջ... Աշխարհում  այնքան  լալ  աղբիւրներ  լինեն մի  այնքան  փոքրիկ  տարածութեան  վրայ, որքան    Գողթանի    սիրտը    կազմող  Ագուլիսում.  և որքան  խնամք  նրանց  պահպանութեան  համար,  ինչ  սիստեմ  ստորերկրեայ  ջրանցքների  և  հորերի... Դա  կատարեալ հիացք է: Բայց իմ ուզածը, սրտիս  սիրածը՝  Սնասենց-Կհովն  է:  Յիշեցեք  նրան,  նա  գիւղից      դուրս,  հեռավոր այգիները    տանող  ճամփայի    վրայ  է»:  Զ.  Ագուլեցին  Սնասենց  աղբյուրի  մաքսին  նշե|  է,  որ  «Սնասենց  Կհավի  յին  անունն  Գ  կհալ  կասին.  այս  կհավիս  Բ կհավն  քօոացել  այ,  ջուրն  ցամաքել.  ահաւյ  աքուլացի  այր  ոմն,  անունն  Խօջինց Թուման, այս կհավիս մին կհավն հանեց, մին մատն ջուր դուրս եկավ, ձգեց իւր այքին որ է թվին ՌՃԺԱ (1662)»: 1611թ. ագուլեցի Մելիք Մելքումն երկու աղբյուր է կառուցել, որոնցից մեկը իր տան առջև, իսկ մյուսը Մեյդանի թաղում՝ Մելիք Աղավելի տան մոտ: Մեկ այլ ագուլիսեցի՝ վաճառական Նուրին, 1616 թ. վերին թաղում կառուցել է մեկ ուրիշ աղբյուր, որը անվանակոչվել է Նուրունց կհավ:
 
 
 
Զ. Ագուլեցոլ հաղորդած տեղեկություններից հայտնի է դաոնում, որ Ագուլիսի վանքերի ու եկեղեցիների և քաղաքի թաղամասերի բազմազան աղբյուրների թվում նշանավոր և ջրառատ աղբյուր է  եղել Շամբի կամ Շաբի կհովը, ուր ամեն տարի Ագուլիսի հոգևոր դասն ու ժողովուրդը կատարել են ջրօրհնեքի արարողութունը:
 
Ագուլիսի պատմաճարտարապետական հուշարձանները միջնադարյան հայ ճարտարապետության աչքի ընկնող օրինակներից են, որոնք լրացնում են Հայաստանի ճարտարապետական անսամբլների ամբողջական պատմությունը:
 
 
 
ԱՋԱ (ՎԵՐԻՆ)– Գողթնի այս գյուղը գտնվում է  Գիրան գետի ստորին հոսանքում, անմիջապես գետի ձախ ափին, այգևետ վայրում: Գյուղը XV դ. հիմնադրվել է  պատմական Ազատ քաղաքատեղի ավերակների վրա և կազմված Է եղել 160—220 տուն հայ բնակչությունից: Այս գյուղից վերջին հայ ընտանիքները արտաքսվեցին 1989 թ. ազգամիջյան իրադարձությունների ընթացքում: Ենթադրվում է , որ ինչպես վերին, այնպես է լ Ներքին Ազաները իրենց անունները ստացել են Ազատ քաղաքի անվանումից:
 
 
 
Վերին Ազայի հուշարձաններից այժմ կիսակործան վիճակով մնում է  ս. Աստվածածին եկեղեցին և Գիրան գետի վրա կառուցված ու մինչև այժմ գործող նրա հնգաթոիչք կամոլրջը (նկ. 72): Ս. Աստվածածին եկեղեցին, որը հավանաբար հիմնադրված է  եղել XVII դարում, գտնըվում է գյուղի արևմտյան կողմի բարձունքի վրա: ճեղքված և կիսամշակ բարով կառուցված, միանավ հորինվածք ունեցող այս հուշարձանից մնում է միայն նրա աբսիդի ու ավանդատների հատվածները:
 
Գյուղի բնակիչները 1918 թ. ազգամիջյան ընդհարումների ժամանակ՝ 1918թ. մարտ-հուլիս ամիսներին, հերոսաբար «պայքարել են էդիֆ և Խալիլ բեյերի հրոսակների դեմ, որոնց բանակը Ազայի մոտ կորցրել է շուրջ 600 զինվոր:
 
 
 
ԱԶԱ (ՆԵՐՔԻՆ)–Գողթնի այս գյուղը գտնվում է Գիրան գետի ստորին հոսանքում, Արւսքս գետից ոչ հեոու, Վերին Ազա գյ%
 

Latest revision as of 07:14, 8 July 2007

File:Nakhichevanmapap.jpg