Նախիջևան` Գլուխ հինգերորդ

From armeniapedia.org
Revision as of 10:04, 14 April 2007 by Envoy (talk | contribs)
Jump to: navigation, search

<-Նախիջևան

Քաջակորով այրք Նախիջևան աշխարհի

«Ապրում են միայն նրանք, որոնք պայքարում են...
Ու քայլում մտախոհ,վսեմ իղձերով տոդորված
Սնուցանելով անդաղար, ցերեկ և գիշեր,
Կամ մի սուրբ աշխարհի և կամ թե մի մեծ սեր..»
Վ. ՀՅՈԻԳՈ

Այս ենթավերնագրի տակ դասդասված են պատմական այն ան¬ձևրը, մշակութային, հոգևոր ու գիտության, աշխարհիկ գործիչներն ու բարեգործները, որոնց գործունեությամբ ու աջակցությամբ դարեր շարունակ գոյատևել ու շենացվել է այս լեռնաշխարհը, զարկ տրվել միջնադարյան ու մերօրյա հայ մշակույթն ու գիտությունը։ Չկա մի այնպիսի բնագավաո, որտեղ նրանք ներդրած չլինեն իրենց լուման ու տաղանդը։ Անշուշտ, այս ցանկը դեոևս ամբողջական չէ և ամենևին էլ հավակնություն չունի լիակատար հարմարվելու։ Չէ որ դժնի ու դաժան ժամանակները կուլ են տվել պատմական շատ իրադարձություններ ու դեմքեր, այստեղ երկնած ու ստեղծագործած շատ ու շատ հայորդիների ճակատագրերն ու կենսագրությունները, նրանց գործունեության շատ գաղտնիքները։ Եթե այսօր Նախիջևանի պատմական գավառները հայությունից դատարկ ու ամուլ են, ապա դրա պատճառները նախևառաջ եղել են արտաքին գործոնները։ Այդ գործոններից առաջին հերթին պետք է նշել Հայկական լեռնաշխարհ IV—XIX դդ. մուտք գործած պարսիկների ու արաբների, թուրք սելջուկների ու թաթարների, թուրքերի ավերումներն ու պատերազմական գործողությունները, որոնք սովորաբար ավարտվում էին ժողովրդի զանգվածային ջարդերով ու տեղահանություններով։ Այսպես, նախիջևանահայության մի հոծ զանգված՝ շուրջ 2 հազար ընտանիք (մոտ 15 հազար մարդ) դեռևս 360-ական թվականներին, պատմիչ Փավստոս Բյուզանդի վկայությամբ, Շապուհ 2-ի արշավանքների ժամանակ գերի է տար¬վել Պարսկաստան։ Այնուհետև նախիջևանահայության երկրորդ մեծտեղահանությունները կատարվել են արաբական արշավանքների (VIII–IX դդ.) ժամանակ և ապա XIII-XVIII դդ.։

Պատմական մի շարք աղբյուրներով պարզված է, որ XIII դ. կեսերից նախիջևանահայության մի զգալի մասը (Ագուլիսից, Ջուղա¬յից, Նախիջևանից, Շոռոթից Ցղնայից, Փառակայից և այլ վայրերից) հիմնավորվել են Կ. Պոլսում ու Զմյուռնիայում, Անկուրիայում ու Պրուսայում, Սթոնոզիայում և այլ քաղաքներում։ Նշված և այլ քաղաքներում նախիջևանահայության կուտակումները ստվարանում է Լենկթեմուրի 1375—1425 թթ. արշավանքների և ապա XV—XVII դդ. Հայաստանի տարածքում տեղի ունեցան թուրք-պարսկական պատերազմների հետևանքներով։ XVI—XVII դդ. թուրք-պարսկական պատերազմների պատճառով նախիջևանահայության մեծ խմբերը (Ագուլիսից, Ջուղայից, Ռամիսից, Նախիջևանից, Փառակայից, Շոռոթից, Ցղնայից, Խոշկաշենից, Շահապոնքից և մի շարք այլ բնակավայրերից) բռնագաղթվել են Պարսկաստան ու Հնդկաստան, Թուրքիա, Իտալիա ու Հոլանդիա, Բուլղարիա (Շումեն, Կոլարովգրադ, Ռուսե), Ռուսաստան (Պետերբուրգ, Մոսկվա, Աստրախան), Ուկրաինա, Հյուսիսային Կովկաս, Մոլդավիա ու Բեսարաբիա և այլուր։ Միայն 1605 թ. Շահ Աբասը Նախիջևանի գավառներից բռնագաղթեց շուրջ 40—50 հազար հայերի։ Իսկ XIX դ. կեսերից հետո և 1900—1920֊ ական թվականներին Նախիջևանի հայության մի զգալի մասը աստիճանաբար կենտրոնացվել է նաև Անդրկովկասի մշակութային կենտրոններում՝ Թիֆլիսում ու Երևանում, Շուշիում ու Բաքվում, ինչպես և Նուխիում, Պետերբուրգում, Մոսկվայում, Աստրախանում և այլուր։ Իսկ այսպիսի տեղաշարժերի ու ստեղծված բնական պայմանների ընթացքում, ինչ խոսք, հաճախակի մշուշապատվում—մոռացության են տրվում բազմաթիվ իրադարձություններն ու բազում ճակատագրերը, նախնիների ծննդավայրը։ Ահա այսպիսի բռնագաղթերի ու տեղաշարժերի պատճառով է, որ Նախիջևանի բնակավայրերից, մասնավորապես Ագուլիսից ու Ցղնայից, Նախիջևանից ու Շոռոթից, Ջուղայից ու Փառակայից օտար երկրներ են տեղափոխվել «Հանրագիտակում» ընդգրկված հանճարեղ Կոմիտասի նախնիները, Սամվել Մուրադյանի ու Հարություն Խալիբյանի, Ռուբեն Մամուլյանի ու Մայքլ Առլենի, Հանրի Տրուայաի ու էդգար Շահինի, Ավետ Ավետյանի ու Դավիթ Մալյանի, Ռաֆֆի Պետրոսյանի ու Աբգար Հովհաննիսյանի, Արամ Խաչատրյանի ու Նիկողայոս Ռունիաթյանի, Լազարյանների ու Սաֆրազյանների, Հովնաթանյանների ու Քալանթարյանների տոհմերը և բազմաթիվ այլ աչքառու գործիչների ու սպասավորների ծնողներն ու պապերը, գերդաստանները։

«Քաջակորով այրք ու տիկնայք Նախիջևան հայաշխարհի» շարքով ներկայացվող հայ ժողովրդի մշակութային ու պատմական գործիչների մի մասը, անշուշտ, ընթերցողին ծանոթ կլինեն զանազան աղբյուրներից։ Այդուհանդերձ բազմաթիվ անուններ հանրությանը ներկայացվում են առաջին անգամ։ Համոզված եմ, որ մեր ժողովրդի պատմության, գիտության ու մշակույթի սպասավորների ու մշակների անունների իմացումը, կամբողջացնի մեր ունեցած գիտելիքները և կամրապնդի մեր պատմական հիշողությունն ու ճշմարտությունը։ Եվ թող երիցս Օրհնյալ լինեն և միշտ հիշվեն այստեղ ներկայացված մեծ ու փոքր բոլոր մշակները, որոնք իրենց ունակություններով ու ինչքի ներդրումով զարգացրել ու վառ են պահել հայ մշակույթի ու գիտության այս կամ այն բնագավառը։

ԱԲԱՍ Ճահկեցի (XIII դ.) - իշխան։ Ապրել և գործել Ճահուկ գավառի Ճահուկ գավառակենտրոնում։ Ճահուկի տոհմիկ մեծահարուստներց է, Սյունյաց Ստեփանոս 3-րդ եպիսկոպոսի (1168—1216 թթ.) քրոջ ամուսինը։ Սրա Խաթուն անունով դուստրը Ելիկում Օրբելյանի կինն էր:

ԱԲԵԼ Գաղեցի (XVI դ.) - գրիչ։ Ծնվել Է Երնջակ գավառի Գաղ գյուղում։ Սրա գրչագրած ձեռագրերից հայտնի է լատինահայ մի Ճաշոց, ուր նա գրչագրել է Ֆլորենցիայի Տոսկանի քաղաքում 1571 թ.։

ԱԲԵԼ քահանա (XV ղ.) - վարդապետ, բարերար։ Ծնվել և գործել է Գողթնի Ոբևան գյուղում, եղել է Ոբևանի ս. Գևորգ եկեղեցու առաջնորդը։ Սրա ծախսերով ցղնեցի Ստեփանոս աբեղա գրիչը 1488 թ. գրչագրել է մի Ավետարան, որն այժմ պահվում է Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքում։

ԱԲԵՂՅԱՆՆԵՐԻ տոհմ (XIX–XX դդ.) - Նախնավան գավառի Աստապատ ավանի նշանսւվոր տոհմերից։ Ճանաչված գիտնական, ազգային-հասարակական գործիչ Արտաշես Աբեղյանի հավաստմամբ տոհմի նախահայրր եղել է Պետրոսը, որը հավանաբար ապրել է XVIII ո.։ Նա ունեցել է Աղբեղ մականունը կամ ծաղրանունը։ Որպես թե նրա ընչացքներից մեկը եղել է սև, իսկ մյուսը՝ սպիտակ (թուրքերեն՝ «աղ»), այդ պատճառով էլ համագյուղացիները նրան անվանել են «Աղ-բեղ», իսկ գերդաստանը՝ «Աղբեղենք»։ Այս անվանումն էլ իր հերթին հետագայում «բարեփոխվելով» կազմվել է Աբեղյան ազգանունը։

Աղբեղ մականված Պետրոսը ունեցել է մի քանի արու գավակ, որոնցից մեկն է եղել Գալուստը։ Այդ պատճառով էլ գերդաստանի անդամների մի մասը կոչվել են նաև Գալստյան ազգանունով։ Գալուստի որդիներից է եղել Խաչատուրը (կինը՝ Մարթա), որն էլ ունեցել է Գաբրիել, Մանուկ Աբեղյան զավակները։Աբեղյան տոհմը առանձնապես ճանաչման է ւարժանացել մեծանուն գիտւնական Մանուկ Աբեղյանի, ազգային-հասարակական գործիչ, փիլիսոփա, մանկավարժ Արտաշես Աբեղյանի, լրագրող Խաչիկ Աբեղյանի, ՀՀ ժող. նկարիչ Մհեր Աբեղյանի և այլոց գործունեությամբ: Տոհմի սերունդների մեծ մասը բնակվում են Երևանում, Գերմանիայում և այլուր։

ԱԲԵՂՅԱՆ Արտաշես Գաբրիելի (մահացել է 1955 թ.) — ազգային-հասարակական գործիչ, մանկավարժ։ Ծնվել է նախճավան գավառի Աստապատ ավանում մոտավորապես 1870-ական թվականներին։ Մանուկ Աբեղյանի հորեղբոր որդին է։ Բարձրագույն կրթությունը ստացել է Գերմանիայում՝ այդտեղ ստանալով փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչումը։ Մանկավարժական աշխատանքներ է կատարել Թիֆլիսում, Երևանում, եղել է Ներսիսյան դպրոցի ուսուցիչներից։ Այստեղ Մանուկ Աբեղյանի և Մամբրե Մատենճյանի հետ կազմել և հրատարակել է (ձեռագիր տպատառերով, 1908 թ-ից) «Գրագետ» վերնագրով ուղղագրական հոդվածների 3 պրակները, որոնք հետագայում ունեցել են մի քանի տպագրություններ։ Հայաստաւնի Հանրապետության շրջանում եղել է խորհրդարանի անդամ, խորհրդարանի դաշնակցական պատգամավորական խմբի ղեկավար։ Զգալի քաղաքական աշխատւսնքներ է կատարել դաշնակցության գաղափարախո սության ասպարեզում։ Հայաստանի խորհրդայնացումից հետո մշտական բնակություն է հաստատել Գերմանիայում։

Հայաստանից տարագրվելուց հետո Գերմանիայում բացառիկ ու կարևոր աշխատանքներ է կատարել գերմանահայության մշակութային ու քաղաքական կյանքի կազմակերպման գործում։ Լինելով գերմանահայ համայքի Ազգային միության անդամ և փոխնախագահ, ապա նախագահ բացառիկ աշխատանքներ է ծավալել 1941—45 թթ. պատերազմի հազարավոր հայ ռազմիկների ու տարագիր հայության փրկության համար: 1945—46 թթ. Շտուտգարդ քաղաքում եղել է հայկական համակենտրոնացման ճամբարի հայկական դպրոցի տնօրեն, ապա Մյունխենի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետի պրոֆեսոր, հայերենի դասախոս։ Հրատարակել է բազմա թիվ պատմաբանասիրական, պատմաքաղաքական, մանկավարժական հոդվածներ ու աշխատություններ։ Հայերենից գերմաներեն և գերմաներենից հայերեն կատարել է մի շարք թարգմանություններ։ Աշխատակցել է սփյուռքի թերթերին ու հանդեսներին։ Որպես դաշնակցական գործչի նրա աշխատությունները Հայաստանում չեն տպագրվել։ Արխիվը գտնվում է Երևանի Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։

ԱԲԵՂՅԱՆ Խաչիկ Անդրեի (1909– 1987) — լրագրող, մանկավարժ։ Ծնվել է Նախհավանի Աստապատ ավանում։ 1928—35 թթ. աշխատել է Հյոաիս-կովկասյան երկրամասային «Գրոհ» թերթում, որպես ուսուցիչ՝ Տուապսեի շրջանի հայկական դպրոցներում, Ռոստովի «Ուրյադնիկ» թերթում։ 1941—42 թ. եղնլ է Երևանի «Կոմունիստ» թերթի բաժնի վարիչ։ Պատերազմի վերջի տարիներին եղել է «Բոյեվայա զվեզդա» («Մարտական աստղ») թերթի խմբագիր։ 1946—75 թթ. աշխատել է «Սովետական Հայաստան», «Կոմունիստ» թերթերում, «Բանբեր Հայաստանի արխիվների» հանդեսում։ Հեղինակ է բազմաթիվ հոդվածների։Պարգևատրվել է մի շարք մեդալներով ու շքանշաններով։

ԱԲԵՂՅԱն Մանուկ Խաչատուրի (1865–1944)— բանասեր, գրականագետ ու լեզ վաբան, բառարանագիր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1943): Ծնվել է Նախճավան գավառի Աստապատ ավանում, ուր և ստացել է սկզբնական կրթությունը։ Գիտամանկավարժական գործունեությամբ գործել է Թիֆլիսում, Շուշիում, Երևանում։ Հայ գրականության, լեզվի և գրականագիտության վերաբերյալ հրատարակել է ավելի քան 60 առանձին գրքեր ու աշխատություններ, որոնց մեծ մասը հիմնարար ուսումնասիրություններ են («Հայոց հին գրականության պատմություն», «Հայոց լեզվի տեսություն», «Աշխարհաբարի շարահյուսությունը», «Հայոց լեզվի տաղաչափությունը» և այլն)։ Աբեղյանի .անունով է կոչվում ՀՀ ԳԱԱ գրականության ինստիւոուտը։

ԱԲԵՂՅԱՆ Մհեր Մանուկի (1909)-նկարիչ։ Ծնվել Է Նախճավանի Աստապատ ավանից Էջմիածին տեղափոխված Աբեղյանների ընտանիքում։ ՀՀ ժող. նկարիչ (1960)։ Մասնագիտական կրթությունը ստացել է Երևանում, Մոսկվայում ու Լենինգրադում։ Զբաղվել է նաև մանկավարժական ու հա սարակական աշխատանքներով։ 1937—1945թթ. դասավանել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1954—59 թթ՝ Գեղարվեստաթատերական ինստիտուտում։ 1939–45 և 1967–68 թթ. եղել է Հայաստանի նկարիչների միություն վարչութնան նախագահ։ Արվնստը ինքնատիպ է և խարսխված ազգային ավանդույթներով։ Նրա բազմաժանր շատ ու շուտ ստեղծագործությունները լայն ճանաչման են արժանացնել աշխարհի շատ երկրներում։

ԱԲՐԱՀԱՄ Աստապատցի (1710 — 1777)– մատենագիր, գրիչ, եպիսկոպոս։ Էջմիածնի միաբան, Հովսեփ Տաթևացու և Սիմեոն Երևանցու ընկերակիցը: Ծնվել է Նախճավան գավառի Աստապատ ավանում, որի համար էլ ստացել է Աստապատի մականունը։ Յոհան քահանայի որդին է։ 1743—45 թթ. և 1759 թ. եղել է Զմուռնիայի առաջնորդ։ Կ. Պոլսում մահտեսի Մարկոսին աջակցել է տպարան բացելու։ 1755 Ադրիանապոլսում գրչագրել է մի ժողովածու (Մատենադարան, 71)։ 1774 — 76 թթ. եղել է Սյունաց թեմի առաջնորդ։ Հրատարակել է մի քանի գրքեր։ Ստեղծագործությունների մի մասը մինչև այժմ անտիպ են։

ԱԲՐԱՀԱՄ Աստապատցի (XVIII–XIX դդ.) — մատենագիր վարդապետ։ Ապրել և ստեղծա գործել է XVIII դ. վերջերին և XIX դ. սկգբներին։ Ծնվել և ուսանել է Նախճավան գավառի Աստապատ ավանում։ Եղել է Էջմիածնի միաբան: Հեղինակ է մի շարք չափածո տաղերի ու ներբողների, ճա ռերի և այլ երկերի, որոնց մի մասը տեղ են գտել Կ. Պոլսում 1807 թ. լույս տեսած «Ներբողեան սրբոյ աթոռոյն Էջմիածնի» գրքում։ 1796 թ. Ագուլիսի ս. Թովմա վան¬քում գրել է մի պատմական հիշատակարան՝ Անդրկովկասում և Թիֆլիսում Աղա Մահմեդ խանի կատարած արշավանքների ու ավերումների մասին։

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Արամ Հակոբի (1899–1992) — բժիշկ–ուրոլոգ։ ՀՀ գիտ. վաստ. գործիչ (1959), սոց. աշխ. հերոս (1969)։ Ծնվել է 1880-ական թվականներին Ագուլիսից Թիֆլիս տեղափոխված ագուլեցու ըն տանիքում։ Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը ավարտելուց հետո 1930 թ-ից աշխատել է Մոսկվայի մարզային կլինիկական ԳՀԻ ուրոլոգիկան կլինիկայում, 650—75 թթ. եղել նրա տնօրենը:

Բժշկական հիմնարկներում վարել է զանազան պաշտոններ: Հրատարակել է մի շարք բժշկագիտական աշխատություններ։ Մի շարք գիտական ընկերությունների և արտասահմանյան ակադեմիաների պատվավոր անդամ է եղել։ 1976 թ. արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի: Երևանում հիմնադրել է «Ռուսական արվեստի թանգարան» և իր գեղանկարչության հարուստ հավաքածուն նվիրել Հայաստանին։

ԱԲԵՅԱՆ տոհմ (XIX-XX դդ.) - Ագուլիսի նշանավոր և մինչև այժմ շարունակվող տոհմերից։ Տոհմի ներկայացուցիչները գործել են Ագուլիսում, Թիֆլիսում, Աստրախանում, Թեհրանում, Երևանում։ Պետերբուրգի, Մոսկվայի, Թեհրանի համալսարանները ավարտած Աբեյաններից մեծ ճանաչման են արժանացել բժիշկներ Քրիստափոր և Խաչատուր Աբեյաները։ Ազգային-հասարակական գործիչ է եղել Մուշեղ Աբեյանը։

ԱԲԵՅԱՆ Մուշեղ (մահացել է մոտավորապես 1940-ական թվականներին) — ազգային-հասարակական գործիչ։ Ծնվել է Ագուլիս քաղաքում XIX դ. վերջերին։ Բարձրագույն կրթությունը ստացել է Մոսկվայում։ Գործել է Մոսկվայում, Երևանում, Թիֆլիսում և Պարսկւսստանում։ Հայաստանի Հանրապետության ժամանակ վարել է կարևոր պաշտոններ, որից հետո տարագրվել է Պարսկաստան։ Սրա որդիներից Սմ բատ Աբեյանը ավարտել է Թեհրանի և ԱՄՆ մաթեմաթիկական գիտությունների համալսարանները և այժմ հաստատվել ԱՄՆ-ում, ունի մեծ ճանաչում։ Դուստրը՝ Գոհար Աբեյանը, ավարտել է Թեհրանի պետական երաժշտական կոնսերվատորիան և դասախոսում է այդտեղ։

ԱԲԵՅԱՆ Քրիստափոր (մահացել է 1930–40-ական թվականներին) - բժիշկ։ Ծնվել է Ագուլիս քաղաքում։ Աբեյանների տոհմից է։ Բժշկական բարձրագույն կրթությունը ստացել է Մոսկվայի համալսարանում, որից հետո գործել է Թիֆլիսում, Աստրախանում։ Սրա եղբայրը՝ Խաչատուրը, ևս բժիշկ է եղել, որը Մոսկվայի համալսարանը ավարտելուց հետո գործել է Թիֆլիսում:


ԱԲՐՀԱՄՅԱՆ Խորեն (1900-1937)֊ ռազմական գործիչ: Ծնւ|ել է Նախիջևան քաղաքում։ Գործել է Ռուսաստանում, Միջին Ասիայում, Թիֆլսում, Երևանում։ 1919 թ. եղել է «Սամարղանդ» նավի կոմիսար։ 1921 թ. մասնակցել է Ղամարլոփ, Զանգեզուրի և Դարալագազի ճակատամարտերին: Հայաստանում քաղաքացիական կռիվների ավարտից հետո նշանակվել է հրետանայինգնդի, ապա 1925—27 թթ. ռազմա-քաղաքական դպրոցի կոմիսար։ Այնուհետև մինչև 1937 թ. եղել է Անդրկովկասի ռազմական հետևակային դպրոցի, հայկական դիվիզիայի կոմիսար: 1935 թ. պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ Հրատարակել է «Պայքար բասմաչների դեմ», «Քաղաքացիա¬կան պատերազմները Հայաստանում» և այլ գրքերը։ Աքսորվել է 1937 թ.։

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Վոլոդյա Ղազարոսի (1939) – ինժեներ: Ծնվել Է Գողթնի Փառակա գյուղում: Գիտությունների դոկտոր Է, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ (1984 թ-ից)։ Հրատարակել Է մի շարք գիտական աշխատանքներ։

ԱԴԵԼՅԱՆ (Ազարիա Դանիելյան, 1873–1903) – բելետրիստ։ Ծնվել է Նախիջևան քաղաքում։ Ավարտել է Ռիգայի պոլիտեխնիկումը և ուսուցչություն արել Երևանի թեմական դպրոցում։ Աշխատակցել է «Մուրճին»։ Հրատարակել է մի շարք հոդվածներ և գրական երկեր, որոնք ստորագրել է Ադելյան կեղծանունով։

ԱԶԱՏՅԱՆ Շմավոն (1925) - Ճարտարապետ։ Ծնվել է Գողթնի Ագա գյուղից Զա քաթալա տեղափոխված ազեցու ընտանիքում։ 1958 թ-ից աշխատում է «Երևան նախագիծ ինստիտուտում։ Եղել է արվեստանոցի ղեկավար, տնօրեն։ Նախագծել է մի շարք շենքեր, կատարել պատմաճարտ. հուշարձ. վերականգնման նախագծեր։ Հրատարակել է հոդվածներ, «Հայկական շքամուտքերը» գիրքը, դասախոսել բուհում։

ԱԶԱՐԻԱ (XV դ.)–Գողթն գավառի եպիսկոպոս 1471 թ.։

ԱԶԱՐԻԱ (XV դ.) – Երնջակ գավառի եպիսկոպոս 1475 թ.։ Ալթունդաշի և Փայխաթունի որդին։ Սրա հիշատակին 1475 թ. մի խաչքար է կանգնեցվել Աբրակունիսի ս. Կարապետ վանքում։

ԱԶԱՐԻԱ (XV դ.)– գրակազմ։ Ծնվել ու գործել է Ագուլիս քաղաքում։ Սրա կատարած աշխատանքներից հայտնի Է Ագուլիսում 1456 թ. կազմած Գրիգոր գրչի մի Հայսմավուր ք ը:

ԱՋԱՐԻԱ (XVII դ.) — վաճառական, բարեար։ Ծնվել է Ստորին կամ Դաշտ Ագուլիսում։ 1690 թ, Ստորին կամ Դաշտ Ագուլիսում Ափրեմ քահանա գրչին իր ծախսերով մի Հայսմավուրք գրչագրել տալով ստացել ու նվիրել է ս. Ստեփանոս կամ Երեք Խորանի եկեղեցուն:

ԱԶԱՐԻԱ (XVII դ.)–Ստորին կամ Դաշտ Ագուլիսի տանուտեր 1668 թ.։ Տեր Մարգարի որդին է։

ԱԶԱՐԻԱ աբեղա (XV դ.) — հոգևորական, բարերար: Ծնվել է Գողթնի Բիստ գյուղում։ XV դ. կեսերից հետո Հակոբ և Յոհան Տևացիների հետ Բիստում գրչագրել է տվել մի Հայսմավուրք:

ԱԶԱՐԻԱ ԱԿՌԱՆ (XVIII դ.) - կրոնական գործիչ։ Գործել է Նախճավան և Երնջակ գավառներում, եղել է Գարագուշ գյուղի և Քռնայի ս. Աստվածածին վանքերի վանահայրը։ 1743 թ. Ճամփորդել է Իտալիա եղել է Հռոմում և Վենետիկում։

ԱԶԱՐԻԱ Շահկերտցի (Ջուղայեցի, Ազարիա Ա., 1563–1601)– կրոնական գործիչ, տաղերգու։ Ծնվել է Երնջակի Շահկերտ ավանում, Պողոսի և Օղլանփաշի որդին է։ Իրեն անվանել է նաև Ջուղայեցի։ Ունեցել է Աղուպշի, Փաշա և Ալինջա եղբայրները։ Եղել է Ներսես Ամկեցու ւսշակերտը։ Գործել է Երնջակում, Հալեպում, Սիսում։ 1584 — 86 թթ. և ապա 1592 թ-ից եղել է Սսի կաթողիկոս: Հալեպում բացել է վարդապետական դպրոց և դասավանղել այնտեղ։ Սրա աշակերտներն են Հովհանես Անթափցի, Հակոբ Զեյթունցի, Մեսրոպ Տաթևացի, Մկրտիչ Խարբերդցի վարդապետները։ հեղինակ է «Մանկութիուն քերականութեան» աշխատությանը։ Գրել է նաև տաղեր, որոնցից 7-ը հասել են մեր օրերը։ Մեծ մասամբ կրոնական բովանդակության այդ տաղերից ուշադրության է արժանի հատկապես «Տաղ վասն գինւոյ յԱզարիայէ ասացեալ» տաղը։

ԱԶԱՐԻԱ Ջահկեցի (Ճահկեցի, XVII դ.) — հայ կաթոլիկ քահանա։ Ծնվել է XVII դ. առաջին կեսերին, Ճահուկ գավաոի Ճահուկ գավառակենտրոնում։ Անտոն Նազարոսի հետ որպես դեսպան Եվրոպական վեհապետներին (Հռոմի պապ, Տոսկանիայի դուքս, Վենետի– կի քաղաքապետ) Պարսից շահի թղթերը մատուցանելու համար 1669 — 73 թթ. ճամփորդել է Եվրոպա։

ԱԶԱՐԻԱ Ջուղայեցի (XVI-XVII դդ.) - տոմարագետ, կրոնական գործիչ։ Ապրել և գործել է Երնջակ գավառի Ջուղա քաղաքում (1695 թ. տեղահանությունից հեատո` Պարսկաստանում) ՝ XVI դ. երկրորդ կեսերին և XVII դ. առաջին կեսում։ Ծնողներն էին Խումարն ու Երինջանը։Սրա անունով է կոչվել հայոց տոմարական 3-րդ շրջանը կամ «փոքր» տոմարը, որը սկսվում է 1616 թ.։ Հեղինակ է մի շարք աշխատու թյունների, որոնց մի մասը հրատարակվել են՝ «Գիրք տոմարայ հայոց Ազարիայի և Հռոմայեցւոց» (Վեն., 1685), «Գիրք տոմարաց որ և Պարզատումար կոչի» (Նոր Ջուղա, 1647) :

ԱԶԱՐԻԱ Ջուղայեցի (XVI դ.)- տաղերգու, եպիսկոպոս։ Ապրել և ստեղծագործել է Երնջակ գավառի հռչակավոր Ջուղա քաղաքում: Հեղինակ է մի շարք տաղերի, որոնց մի մասը անտիպ են:

ԱԶԱՐԻԱ Ցղնեցի (XV դ.) – եպիսկոպոս։ Հիշատակվում է 1488 թ. Ցղնայում Ստեփանոս աբեղա գրչի գրչագրած մի ձեռագրի հիշատակարանում:

ԱԶԱՐԻԱ Ֆրիդռն Ապարանեցի (1562– 1607 թթ.) — հայ եկեղեցական գործիչ, կաթոլիկ եպիսկոպոս։ Ծնվել է Երնջակ գավառի պատմական Տիգրանավան (Ապարաններ) գյուղում։ Եղել է Նախիջևանի կաթոլիկ եկեղեցու վիճակի առաջնորդ։ 1602 թ. մեկնել է Հռոմ իր պաշտոնի հաստատման համար և չի կարողացել վերադառնալ հայրենիք: Մահացել է Հռոմում և թաղվել ս. Մարիամ Եգիպտաց ի եկեղեցում: Լատիներեն գրել է «Հաղորդագրություն Հայաստանի եկեղեցիների կացության մասին» աշխատությունը, որի մեջ նկարագրել է նաև ժամանակակից դեպքեր ու իրադարձություններ. ինչպես և Նախիջևանի գավառների 12 կաթոլիկ գյուղերի մասին։

ԱԶՐԻ Ագուլեցի (XVII դ.) - բարեգործ։ Ծնվել է Դաշտ Ագուլիսում, մահտեսի Եարղուլի և Հռիփսիմեի որդին է։ 1655 թ. կառուցել է ավել Գորիսի շրջանի Շնհերի Կուսանաց Անապատի ե՝կեղեցին ու համալիրը։ Սրա որդին է Բենիամին Ագուլեցին։

ԱԹԱՆԱՍ (XV դ.)–գրիչ։ Գործել է Շահապոնք գավառամասի Օծոփ գյուղի ս. Աստվածածին վանքում։ Գրչագրել է մի շարք ձեռագրեր։ Մեզ է հասել 1486 թ. և 1488 թ. նրա գրչագրած Ավետարաններից երկուսը։

ԱԹԱՆԱՍ (XVI դ.)- կրոնական գործիչ։ Գործել է Նախճավան գավառում, 1541 թ. եղել է գավառի եպիսկոպոսը։

ԱԹԱԲԵԿՅԱն Գարեգին (1870-ական – 1930-ական թվականներ)- բժիշկ։ Ծնվել է Ագուլիս քաղաքում։ Ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը և գործել Թիֆլիսում։

ԱԹԱՆԵՍՅԱՆ Զարիկ Մկրտիչի (1916) – մանկավարժ։ Ծնվել է Նախիջևան քաղաքում։ Թիֆլիսում ավարտելով հայկական մանկավարժական ուսումնարանը 1936 թ. տեղափոխվել է Երևան և գբաղվել մանկավաչժությամբ։ Հասարակական ակտիվ և մանկավարժական բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրվել է մի շարք պատվոգրերով, իսկ 1966 թ.՝ Լենինի շքանշանով։

ԱԼԵՔՍԱՆ (XVII դ.)– գրիչ։ Ղազար քահանա գրչի ու ծաղկողի որդին՝ Կոզմա Նորաշենցու եղբայրը։ գործել է Երնջակ գավառի Նորաշենի ս. Աստվածածին վանքում և գրչագրել մի շարք ձեռագրեր։ 1669 թ. նրա գրչագրած երկու Ավետարաններից մեկը և 1665 թ. գրչագրած մեկ այլ ձեռագի¬րը այժմ պահպանվում է Մաշտոցյան Մատենադարանի թիվ 8253 և 148 համարի տակ։

ԱԼԵՔՍԱՆ (XVIII դ.) -կաթոլիկ կրոնական գործիչ։ Ծնվել է Ճահուկ ավանում։ Գործել է Շահապոնք գավառամասի Շահապոնք ավանում։ 1729 — 37 թթ. եղել է Շահապոնքի ս. Աստվածածին վանքի վանա-հայրը։ 1730 թ. Իտալիայում տպագրել է տվել կրոնական կանոններ ընդգրկող «Ժամք» գրքույկը։

ԱԼԵՔՍԱՆ Բստեցի (XVII դ.) - Գողթն գավառի Բիստի ս. Նշան կամ Կոպատափ անապատի վարդապետ, վանքի առաջնորդ 1670 թ.։ 1687 թ. նորոգել է տվել Բիստի ս. Աստվածածին եկեղեցին։

ԱԼԵՔՍԱՆՈՍ (XVII դ.)- գրիչ, ծաղկող։ Ծնվել է Երնջակի Նորաշեն գյուղում։ Գործել է Ագուլիս քաղաքում։ Ազարիա քահանայի և Խանումի որդին է։ Հայտնի է 1651 թ. նրա ծաղկած և գրչագրած Շարակնոցներից մեկը։ Մեկ այլ Շարակնոց էլ Ագուլիսում գրչագրել է 1659 թ.։

ԱԼԹՈւՆՅԱՆ Հովհաննես (Ալթըն ժան, 1709 — 1774) - գյուղատնտես։ Ծնվել է Ճահուկ գավառի Ճահուկ գավառակենտրոնում, գավառապետի ընտանիքում։ Նադիր Շահի տիրապետության ժամանակ՝ Թամազի Ղուլիի արշավանքների ընթացքում, 1726 թ. Արթունյան ընտանիքը սրի է քաշվում, իսկ Հովհաննեսին որպես ստրուկ վաճառքի է տարվում Անատոլիա։ 14 տարվա ստրկու¬թյան տարիներին Հովհաննեսը աշխատել է տորոնի մշակման դաշտերում և յուրացրել նրս տեխնոլոգիան, որին նախապես ծանոթ էր հայրենի Ճահուկում տորոնի մշակման փորձից։

Ստրկության ծանր լուծը ազատատենչ ձգտումներով օժտված Հովհաննեսին ստի պում են դիմել փախուստի։ Նա իր հետ վերցնելով տորոնի սերմերը Անատոլիայից փախչում է Զմուռնիա և դիմում Ֆրանսիայի դեսպանին՝ իրեն Ֆրանսիա ուղարկելու խնդրանքով։ Դեսպանի օգնությամբ Հովհաննեսը հաստատվում է Ավինյոն քաղաքում և մեծ արգելքներից հետո 1758թ.՝ առաջին անգամ Ֆրանսիայում, հիմք է դնում տորոնի մշակմանը, որը, ինչպես հայտնի է, որդան կարմիրից հետո արժեքավոր և շահութաբեր ներկանույթ է։ Ամուսնացել է ֆրանսուհի Մարի Օբրիի հետ, որից ունեցած միակ աղջիկը մահացել է 1812 թ.։ Ֆրանսիայում մետաքսի արդյունաբերության հարցերով հանդիպել է Լուի 15-րդ թագավորի հետ։ Ձեռք բերած հաջողությունների համար ստացել է Ֆրանսիայի Գիտությունների թագավորական ընկերության Մոնպելիեի Պատվո նշան։ 1744 թ. նախագծել է կնգուղից բամբակ զատող մի մեքենա։ Այս գյուտը Ֆրանսիայի Գիտությունների ընկերության կողմից հիացմունքով է ընդունվել, սակայն միջոցների պակասի պատճառով չի կառուցվել։

1812 թ. ֆրանսիացիները Ալթունյանի հիշատակին հուշատախտակ (արձան) են դրել Ավինյոնի Կալվե թանգարանում, իսկ 1846 թ.՝ հավուր պատշաճի գնահատելով նրա ծառայությունը Ֆրանսիային, ՆոթրԴամ դը Դոմ ժայռի վրա կանգնեցրել են նրա բրոնզե մեծաձույլ արձանը՝ «Տորոնը ներմուծող Ժան Ալթընին երախտագետ վոկլյուզցիներից» մակագրությամբ։ 1944թ. այս արձանը գերմանացիները այլ մետաղաձույլ արձանների հետ Ֆրանսիայից տեղափոխել են Գերմանիա և ձուլել որպես թնդանոթ։ Ֆրանսիացիները այս արձանը վերականգնել են 1988 թ.։ Նրա անունով է կոչվում Ալթըն լը Պայլուդ գյուղը։ 1836 թ. բանաստեղծ Շարլ Սուլիեն նրա հիշատակին գրել է մի բանաստեղծություն, իսկ նրա գործունեությունը բնորոշել այսպես. «...Մի աղքատ, թշվառ հայ, որը միլիոններ սփռեց մեր հողում»։

ԱԼԹՈԻՆՏԱՇ (XV դ.)- ոսկերիչ, Գողթնի Ազարիա եպիսկոպոսի հայրը։ Գործել է Ագուլիս քաղաքում, Գողթն գավառում։ Հիշվում է 1476 թ. գրչագրված մի ձեռագրում (Երևանի Մաշտոցյան Մատենադարան N 6257):

ԱԿՈԲ (XV դ.)- խառատ։ Ծնվել և գործել է Գողթնի Բիստ ավանում։ Պատրաստել է 1336 թ. Բիստի ս. Նշան կամ Կոպատափ անապատում 1336 թ. գրչագրված Ավետարանի կազմի տախտակները։

ԱՀԱՐՈՆ (XVII ղ.)- բարերար։ Ծնվել ու գործել է Գողթնի Փառակա գյուղում։ 1665 թ. Ղազար երեց գրիչը Փառակայում սրա ծախսերով գրչազրել է մի Ավետարան։

ԱՀԱՐՈՆՅԱՆ Հովհաննես (Օվի, 1885–1921)— դերասան։ Ծնվել է Ագուլիսում, գործել Թիբիլիսի և Բաքվի թատրոններում։ Խաղացել է նաև Կ. Պոլսում, Թավրիզում և Արմավիրում։ Կերպարանավորել է մի շարք դերեր:

ԱՀԻՋԱՆ (XV դ.) – բարերար։ Ծնվել ու գործել է Ասուլիսում, Տիրիջանի որդին է։ Վան քաղաքում իր մոր՝ Թաթարխաթունի հետ, Ազարիա գրչին 1484 թ. գրչագրել է ավել մի Ավետարան։

ԱՂԱ ՇԱԻՆ (XV դ-բարեզործ։ 1441 թ. նորրգել է ավել Գողթն գավառի Քաղաքիկ գյուղի ս. Ստեփանոս եկեղեցին։

ԱՂԱԲԵԿ (XVI դ.)-Երնջակ գավառի Սալիթաղ գյուղի գեղջավագ 1540 թ.։

ԱՂԱԲԱԲՅԱՆ Ղազար (XVIII ղ.)- Վաճառական։ Ծնվել է Ագուլիս քաղաքում։ Վաճառականական գործերով եղել է Ռուսաստանում, Ամստերդամում։ Մահացել է Պետերբուրգում։

ԱՂԱԶԱՐ -Շոռոթեցի (մահ. է 1490թ.)–բարերար, շոռոթեցի Խութլիբեկի որդին է, Շոռոթում մի խաչքար է կանգնեցվել սրա հիշատակին։

ԱՂԱՋԱն (XVII դ.)- բարերար։ Ծնվել է Երնջակ գավառի Գաղ գյուղում։ 1657 թ. սրա ծախսերով շոռոթեցի Հովհանես վարդապետը գրչագրել է մի Ավետարան։

ԱՂԱՋԱՆ (մահացել է 1899 թ.)- մելիք, բարեգործ։ Ծնվել և գործել է Երնջակ գավառի Նորաշեն գյուղում։ Մելիք Անդրեասի որդին է, կինը՝ Ղանաթել։ Տապանաքարը գտնվում է Նորաշենի գերեզմանատանը։

ԱՂԱՄ Ջուղայեցի (XVI–XVII դդ.)- բարերար։ Ծնվել է Ջուղա քաղաքում։ 1605 թ. բռնագաղթվել է Նոր Ջուղա։ Ամիրվելի և Սուլթանի որդին է։ 1619 թ. սրա մեկենասությամբ Նոր Ջուղայում մի Ավետարանի կազմ է արծաթապատվել (Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանք, 382)։

ԱՂԱՄԱԼ Նախիջևանցի (XVII–XVIIIդդ.)— բարեգործ։ Նախիջևանցի Աղաջանի և Նանագուլի որդին։ 1705 թ. կառուցել է տվել Երնջակ գավաոի Աբրականիսի ս. Կարապետ վանքի ս. Ստեփանոս մատուռի զանգակատունը։ 1704 թ. նորոգել է տվել Շամբի ս. Ստեփանոս նախավկայի վանքի եկեղեցու արևմտյան պատը:

ԱՂԱՄԱԼ Շոռոթեցի (XVII դ.)- վաճառական։ Ծնվել է Երնջակի Շոռոթ գյուղաքաղաքում։ Գործել է հայրենի գյուղաքաղաքում, Պարսկաստանում, Վենետիկում։ Հայտնի է եղել իր հարստությամբ և բարերարությամբ։

ԱՂԱՄԱԼ Ջուղայեցի (XVII դ.)- գրիչ։ Ծնվել է Ջուղայում, գործել՝ Նախիջևանի գավառներոսմ, Թիֆլիսում: Գրչագրել է մի շարք Հեռագրեր։ Հայտնի է 1661 թ. Թիֆլիսի Փաշիվանքում, 1665 թ. գրչագրած և այլ ձեռագրերը։

ԱՂԱՄԱԼՅԱՆ Շմավոն (մահացել է մոտավորապես 1940-ական թվականներին) - բժիշկ: Ծնվել է Ագուլիսում։ Դարասկզբին ավարտելով Մոսկվայի համալսարանի բժշ֊ կական ֆակուլտետը տեղափոխվել է Բաքու և գործել այնտեղ։

ԱՂԱՄԱԼՅԱՆ Սուքիաս (1738-1789)-մանկավարժ, մաթեմատիկոս, կրթական գործիչ։ Ծնվել է Երնջակ գավաոի Շոռոթ գյուղաքաղաքում։ Փոքր հասակում ծնողների հետ գաղթել է Բուլղարիա, իսկ հետո՝ 1755 թ. մեկնել է Վենետիկ։ Ս. Ղազարի վանքի դպրոցը ավարտելուց հետո քարոզչական պաշտոնով մեկնել է Հնդկաստան (Կալկաթա): Զբաղվել է կրթամանկավարժական աշխատանքներով, կազմել դասազրքեր և այլ ձեռնարկներ: 1791 թ. Վենետիկում տպագրվել է նրա հեղինակած «Թուաբանութիւն» աշխատությունը, որը պարունակում է մաթեմատիկական սահմանումներ ու ապացույցներ և ունի հարուստ բովանդակություն։

ԱՂԱՄԻՐԶՅԱՆ Շմավոն (1870-ական – 1940-ական թվականներ) - բժիշկ։ Ծնվել է Ագուլիս քաղաքում։ Ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։Գործել է հիմնականում Բաքվում։

ԱՂԱՆՈԻՐ Հելենա (1850-ական թվակ.– 1913) — նկարչուհի, բանաստեղծուհի։ Ծնվել և գործել է Իտալիայի Պադուա քաղաքում, Երնջակ գավառի Շոռոթ գյուղաքաղաքից սերող նշանավոր բարերար Սամվել Մուրադյանի ղստեր թոռնուհին է։ Գրել է մի շարք բանաստեղծություններ (իտալերեն) , որոնցից մեկը՝ «Կանթեղ» բանաստեղծությունը, հայերեն է թարգմանել Արսեն Ղազիկյանը։ Կատարել է նաև մի շարք գեղանկարներ, նկարազարդել է քրոջ՝ Վիկտորիա Աղանուրի «Նոր անթոլոգիա» ժողովածուն։

ԱՂԱՆՈՒՐ Վիկտորիա (1855—1910)- բանաստեղծուհի։ Ծնվել է Իտալիայի Պաղու քաղաքում, Երնջակ գավառի Շոռոթ գյուղաքաղաքից սերող նշանավոր բարերար Սամվել Մուրադյանի դստեր թոռնուհին է:։ Էդուարդ Աղանուրի և Իտալուհի Ջուզեպպինա Բաչինի ընտանիքի հինգ ղուստրերից (Հելենա, Անժելիկա, Մարիա) ամենաճանաչված ու տաղանդավոր ստեղծագործողն է եղել։ Գործել է Պադուայում, Նեապոլում, Վենետիկում, Հռոմում։ Գրել է սիրային ու քնարական բանաստեղծությունների շարքեր, որոնք հրատարակվել են «հավիտենական զրույց» (1900), «Նոր անթոլոգիա» (1908) ժողովածուներում և հեղինակին մեծ ճանաչում բերել ինչպես Իտալիայում, այնպես էլ Եվրոպայում։ Ունեցել է նաև արտակարգ գեղեցկության: 1890 թ. ամուսնացել է իտալական պետական բարձրաստիճան պաշտոնյա Գուիդո Բոմբ իլլի հետ։ 1910 թ., երբ վախճանվել է Վիկտորիան, նրա աճյունի մոտ ամուսինը` Գ. Բոմբիլլին, ինքնասպան է եղել և թաղվել են միասին։

ԱՂԱՋԱՆ Շահապունեցի (մահ. է 1720 թ.) — վաճառական, բարերար։ Ծնվել է Շահապոնք գավառի Շահապունիք ավանում, Բալասան Շանապունեցու որդին է։ XVIII դ. սկգբներից բնակվել է Վենետիկում։ Թաղվել է Վենետիկի ս. Խաչ եկեղեցու գերեզմասնատանը։ Ս. Խաչ եկեղեցուն նվիրաբերել է արծաթյա սպասքեղեն, կարպետ և այլ իրեր:

ԱՂԱՍՅԱՆ (Աղասիև, Աղալով) Անդրեաս (XIX ղ.)— արծաթագործ վարպետ։ Գործել է Գողթն գավառի Որղուար քաղաքում, XIX դ. կեսերին։

ԱՂԱՍՅԱՆ Վարսենիկ Գրիգորի (1898-1974) — բանաստեղծուհի, դրամատուրգ, թարգմանչուհի։ Ծնվել է Ճահուկ գավառի Ճահուկ ավանում։ Շուրջ 17 ժողովածուների («Մայրական հույզեր», «Հատընտիր», «Լիրիկա») հեղինակ է: Ռուսերենից կատարել է մի շարք թարգմանություններ:

ԱՂԱՎԵՅԱՆ Սերգեյ Դավթի (1913)– խորհրդային քանակի ինժեներ-գնդապետ։ Ծնվել է Գողթն գավառի Բիստ գյուղում։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է սովետա-ֆրանսիական «Նորմանդիա-Նեման» ավիագնդի հրամանատարի տեղակալ։ Մասնակցել է Տու-104, 114, 124 և 134 ինքնաթիռների ստեղծման և փորձարկման աշխատանքներին։

ԱԼԵՔՍԱՆԴՐ Շրջուացի (XVIIIդ.)– վարդապետ, Ագուլիսի ս. Թովմա վանքի միաբան։ Ծնվել է Գողթն գավառի Շրջու (Սրջու) գյուղում, որի համար էլ ստացել է Շրջուացի մականունը։

ԱՂՊՈԻՂԱ (XV դ.) – մեկենաս։ Գողթն գավառի Ստեփանոս արքեպիսկոպոսի հայրը։ Ծնվել և գործել է Գողթն գավառում։ Սրա մեկենասությամբ գրչագրվել են մի քանի ձեռագրեր։

ԱՂՈՒՄ Ցղնեցի (XVII դ.) - վաճառական, բարերար։ Ծնվել է Գողթնի Ցղնա ավանում։ Վաճառականական գործերով եղել է Պարսկաստանում և այլ երկրներում։ Նվիրատվություններ է կատարել Անկարիայի ս. Աստվածածին վանքին։

ԱՄԲՐԱՍԻՈՍ (Ամրասիոս, XIV–XV դդ.) — Շահապոնք գավառամասի Օծոփի ս. Աստվածածին վանքի Վրթանես եպիսկոպոսի հայրը, Խութլուբեկի որդին։ Ծնվել է մոտավորապես 1390 թ.։ Պռոշյան իշխանական տոհմի 2-րդ ճյուղի շառավիղներից է։

ԱՄԻՐՅԱՆ (Ամիրով) Հակոբ (XIX դ.) - ոսկերիչ, արծաթագործ վարպետ։ Ծնվել և գործել է Գողթնի Որդուար քաղաքում, XIX դ. կեսերին։

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ (Ամիրխանով) Առուստամ (XIX դ.) — ոսկերիչ, արծաթագործ վարպետ։ Ծնվել է և գործել Նախիջևան քաղաքում։

ԱՅՎԱԶ (XVII դ.)– դարբին։ Ծնվել և գոծել է Ագուլիս քաղաքում։ 1694 — 95 թթ. արձանագրության համաձայն 6 տարի աշխատել է Ագուլիսի ս. Թովմա վանքի նորոգման համար։

ԱՅՎԱԶ, Ագուլեցի (XVII դ.) - բարերար:։ Ծնվել և գործել է Ագուլիսում։ 1651 թ. մի Ավետարան է գրչագրել տվել և այն ստանալով նվիրել է Ագուլիսի ս. Աստվածածին Եկեղեցուն.։

ԱՅՎԱԶՅԱՆ (Այվազով) Հակոր (XIX դ.)— արծաթագործ վարպետ։ Ծնվել և գործել է Որդուար քաղաքում, XIX դ. կեսերին։

ԱՅՎԱԶՅԱՆ (էյվազով) Սարգիս (XIX դ.)— զինագործ։ Գործել է Որդուար քաղաքում, XIX դ. 2-րդ կեսերին։

ԱՆԱՆ (XVII դ.) — շինարար վարպետ։ Ծնվել և գործել է Աստապատ ավանում։ Արզուի ամասինր։ հիշատակվում է Շամբի ս. Ստեփանոս նախավկայի վանքի շինարարական խաչքարի հիշատակագիր արձանա¬գրություններից մեկում։

ԱՆԱՆԻԱ (XV դ.)— գրիչ, քաջ գրագետ ու կազմող։ Գործել է Ագուլիս քաղաքում, գրչագրել մր շարք ձեռագրեր, որոնցից մեկը պահպանվում է Երևանի Մաշտոցյան մատենադարանում (N 6846)։

ԱՆԱՆԻԱ (մահ. է 1721 թ.) - վաճառական։ Ծնվել է Երնջակ գավառի Դարգամարգ (Թագավորամարգ) (գյուղում, Գրիգորի որդին է։ Եղել է մի քանի երկրներում։ Բնակվել է Գրիգորոպոլիս քաղաքում։ Խոր ծերության տարիքում մահացել է Գրիգորոպոլսում և թաղված է ս. Աստվածածին եկեղեցում։

ԱՆԱՆՅԱՆ (Անանով) Օհան (XIX դ.)- արծաթագործ վարպետ։ Ծնվել է Նախճավան գավառի Յարմջա գյուղում: Գործել է Նախիջևան քաղաքում, XIX դ. կեսերին։

ԱՆԱՍՏԱՍ եպիսկոպոս (VI դ.) - 550–580 թթ. եղել է Գողթն գավառի եպիսկոպոսը։ Գործել է նաև Նախճավան գավառում:

ԱՆԴՐԱՆԻԿ (Սողոմոնյան, 1873 — 1949) — դերասան, ռեժիսոր։ Ծնվել է Ագուլիս քաղաքում, բեմական ասպարեզ է մտել 1890 թ. սկզբնեից։ Գործել է Բաքվում, Թիֆլիսում։ Դերասանուհի Ազնիվի հետ ամուսնանալով Թիֆյիսում կազմեյ է մի թատերաւկան խումբ և ներկայացումներով հանդես եկել Պարսկաստանում, Կարսում և Կովկասի հայաշատ մի շարք քաղաքներում։ 1903 թ. Սիրանուշի խմբի հետ ներկայացումներ է տվել Բուլղարիայում, Ռումինիայում, Եգիպտոսում։ Հետագայում՝ 1920–ական թվականներին, ներկայացումներով հանդես է եկել Ֆրանսիայում ու Ամերիկայում։ Կերպարանավորվել է մի շարք դերեր։ 1921 թ. տեղափոխվել է արտասահման և 1923 թ. հաստատվել ԱՄՆ-ում։

ԱՆԴՐԱՆԻԿ Գոհար (ծնվել է մոտավորապես 1915 թ.) — դերասանուհի, դերասան Անդրանիկի դուստրը։1921 թ. ընտանիքի հետ մեկնել է արտասահման և 1923 թ. հաստատվել ԱՄՆ-ում։Խաղացել է հոր կազմած թատերախմբում։ Հանդես է եկել մի շարք քաղաքներում։ Ամուսնացել է դերասան Եղիշե Հարությունյանի հետ և գրվել Անդրանիկյան–Հարությունյան ազգանունով։ Ունեցել է նաև նկարելու ձիրք։

ԱՆԴՐԱՆԻԿ Պերճուհի (1901—1979)– դերասանուհի, դերասան Անդրանիկի դուստր։ Ծնվել է Թիֆյիսում։ Սկզբնական շրջանում խաղացել է Թիֆլիսի Արտիստական թատրոնում։ 1921 թ. ընտանիքով մեկնելով արտասահման 1923 թ. հաստատվել է ԱՄՆ-ում։ Խաղացել է հոր` Անդրանիկի հետ, իսկ հետո Հ. Աբելյանի թատերախմբում և հանդես եկել մի շարք դժվարին դերերով։Ներկայացումներով հանդես է եկել Բուլղարիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և այլ երկրնեում։ 1950 թ. Լոս Անջելեսում նշվել է նրա բեմական գործունեության 25–ամյակը։ Հայաստանում եղել է մի քանի անգամ։

ԱՆԴՐԵԱՍ երեց (XVII դ.)- գրիչ։ Գործել է Ազուլիս քաղաքում։ Հայտնի է սրա գրչագրած մի քանի ձեռագրերը, որոնցից մեկը՝ Ճաշոցը, գրաչագրել է 1657 թ.։

ԱՆԴՐեԱՍ քահանա (մահացե) է 1657 թ.) — հոգևոր զործիչ։ Ծնվել և գործել է Երնջակի Շոռոթ գյուղաքաղաքում։ Եղել է Շոռոթի հոգևոր դպրոցի ուսուցիչ։

ԱՆԴՐԵԱՍ քահանա Նախիջևանցի (XVI– XVII դղ.) — մանկավարժ, հայոց նոր վկաներից։ Ծնվել է Նախիջևան քաղաքում։ Փոքր հասակում՝ Շահ Աբասի ավերումներից, նրա ծնողները Նախիջևանից տեղափոխվել են Ագուլիս քաղաք, որտեղ էլ հետագայում Անդրեասը ձեռնադրվել է որպես Ագուլիսի դպրոցի «դպրապետ», մանկավարժ։ Այս դպրոցում, որը բացել էին Պողոս և Մովսես վարդապետները, սովորում էին մոտ 50 աշակերտներ։ Շահ Աբասի Ագուլիս այցելելու կապակցությամբ Անդրեասը դպրոցական երեխաներին հավաքագրումից փրկելու համար ածիլել է տալիս նրանց մազերր։ Սակայն այդ արարքը բացահայտվում է և Շահի հրամանով Անդրեասին բանտարկում են։ Նրան ազատություն են խոստա նում միայն մի պայմանով՝ եթե նա ուրանա քրիստոնեությունը։ Սակայն մեծ հայրենասեր Անդրեասը գերադասում է մեռնել, քան հավատախոխ լինել։ Մի շարք չարչարանքների ենթարկելուց հետո Շահի հրամանով, նրան սրախողխող են անում 1617 թ. նոյեմբերի 18-ին։ Կսկիծով լցված ագուլիսցիները Անդրեասի դին ամփոփում են Ագուլիսի ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։

ԱՆԴՐԻԱՍ (XVI-XVII դդ.) - վարդապետ։ Ծնվել ու զործել է Երնջակ գավառում։ 1609 է. եղել է Աբրակունիսի ս. Կարապետ վանքի վանահայրը։

ԱՆԴՐԻԱՍՅԱՆ (Անդրիասով) Միքայել (XIX դ.)— զնագործ վարպետ։ Ծնվել է Նախիջևան քաղաքում։ Այդտեղ էլ գործել է 1880-ական թվականներին։

ԱՆՈՅՇ (XVIII–XIX դդ.) - բարերար։ Ծնվել է Գողթնի Ռամիս գյուղում։ XIX դ. սկգբներին բնակվել է Բուլղարիայի Ռուսե քաղաքում և Ռուսեի եկեղեցուն նվիրել է մեկ գորգ, մեկ պղնձյա քշոց և այլ իրեր։ ԱՆՏՈՆ (XVI–XVII դդ.)- հոգևորական, բարերար։ Ծնվել և գործել է Աստապատ ավանում, Մարջանի և Աննայի որդին է։ Եղել է ս. Վարդան եկեղեցու վերակացու։ 1703 թ. օժանդակել է ս. Վարդան եկեղեցու նորոգմանը։

ԱՆՁՐԵՎ (XVII դ.)- Գողթն գավառի Ցղնա ավանի գեղջավագ, խոջա։ Շահ Աբասի Ագուլիս այցելելու և Անդրեաս քահանային նահատակելու դեմ առնելու համար 1617 թ. իր կնոջ հետ մեկնել է Ագուլիս և միջնորդություններ է արել շահին։ Սակայն ամեն ինչ անցել է անօգուտ։

ԱՆՏՈՆ Նազարոս Ապրակունեցի (XVII դ.) — կրոնական գործիչ, Ավգուստինոս (0գոստինոս) Բաջենցի եպիսկոպոսի քեռորդին կամ եղբորորդին։ Ծնվել է Երնջակ գավառի Ապրակունիս ավանում։ 1670—73 թթ. որպես ճարտար և գիտուն գործիչ պարսից Շահի՝, դեսպանական հանձնարարությամբ եղել է Եվրոպայում (Ֆրանսիա, Իտալիա), 1673 թ,՝ Վենետիկում և ապա Հռոմում՝ Պապի մոտ։ 1674 թ. ճամփորդել է Փարիզ և շարադրել իր դեսպանության ճանապարհորդական նոթերը, որը Ք. Պատկանյանը զետեղել է «Նշխարք մատենագրութեան հայոց» ժողովածույում։ Այս ճանապարհորդա կան նոթերը (պահպանվում է Փարիզի Ազ գային Մատենադարանում) 1899 թ. տպագրվել է նաև «Բանասեր» հանդեսում և թարգմնվել Ֆրանսերեն (Մ. Բրոսե): Հե֊ղինակ է նաև խրատական բովանդակության երկի։ Եվրոպական երկրներ կատա¬րած ճանապարհորդությունից վերադառնալուց հետո՝ 16584 թ. եղել է Ապրակուսյաց վանքի վանահայր:

ԱՆՈԻՇՅԱՆ Գրիգոր (1760—1830) - երգիծաբան։ Ծնվել է Ագուլիս քաղաքում։ Նադիր Շահի արշավանքներից րնտանիքով բռնագաղթվել է Կ. Պոլիս։ Նրա ստեղծագործական ժառանգությունից մեզ է հասել երգիծական մի ուշագրավ ստեղծագործություն։

ԱՌԱՔԵԼ (XIII դ.) - գրիչ: Ծնվել և գոր ծել է Նախճավանի Աստապատ ավանում: 1269 թ. գրչագրած նրա մի Ավետարանը, պահպանվում է Երևանի Մաշտոցյան Մատենադարանում (N 382)։

ԱՌԱՔԵԼ (XIV-XV դդ.) – վարդապետ, գրիչ։ Ծնվել է Նախճավանի Աստապատ ավանում։ 1409 թ. Աստապատում գրչագրել է մի Ավետարան։

ԱՌԱՔԵԼ դպիր (XIX դ.) - գրիչ։ Գործել է Նախճավան գավառի Աստապատ ավա¬նում: Նրա գրչագրած մի շարք մատյաններից հայտնի է 1369 թ. ս. Վարդան եկեղե¬ցում գրչագրած Ավետարանը։

ԱՌԱՔԵԼ Կուքեցի (XVIII դ.) – կրոնական գործիչ, գրիչ։ Ծնվել է Շահապոնք գավառամասի Կուքի գյուղում։ Գործել է հայրենի գավառում և Կ. Պոլսում։ Գրչագրել է մի քանի ձեռագրեր, որոնցից մի ժողովածու 1730 թ. ընդօրինակել է Կ. Պոլսում։ 1735 թ. մի խաչ է նվիրել հայրենի գյուղի ս. Նշան կամ Հազարաբյուրաց նշանավոր վանքին։

ԱՌԱՔԵԼ Նախիջևանցի (XVII–XVIII դդ.) — տաղերգու, եպիսկոպոս։ Ծնվել է Նախիջևան քաղաքում։ XVII դ. վերջերին և XIII դ. աոաջին տասնամյակներում ապրել ու քործել է Կ. Պոլսում։ 1678 թ. որպես Հակոբ Ջուղայեցու պատվիրակ եղել է Վենետիկում։ 1730 թ. ընդօրինակված մի «Ծաղկաքաղ» ժողովածույում պահպանվել է Ա. Նախիջևանցու հայկական տոմարին նվիրված մի բանաստեղծությունը։ 1678 թ. Մարսիլիայի հայկական տպարանը պահպանելու համար նամակներ է գրել հայ վաճառականներին և Թոմաս Հայրապետին։

ԱՌԱՔԵԼ Նախիջևանցի (XIV դ.) – կրոնական գործիչ, թարգնմանիչ։ Ծնվել է Նախիջևան քաղաքում, գործել է Երնջակ գավառի Քռնայի վանքում և Նախիջևանում։ 1335 թ. լատիներենից հայերեն է թարգմանել Պետրոս Արագոնացու կազմած «Գիրք Դատաստանաց և Կանոնաց ժողովածուն (Երևան, Մատենադարան N 184) և այլ աշխատություններ:

ԱՌԱՔԵԼ Շոռոթեցի (XVII դ.) - գրիչ, գրակաքմուղ։ Ծնվել և գործել է Շոռոթում։ Կ. Պոլսում գրչագրել, կազմել և նորոգել է մի շարք ձեոագրեր։ 1682 թ. նրա գրչագրած մի Հայսմավուրքը պահպանվում է Երևանի Մաշտոցյան Մատենադարանում (N 9370)։

ԱՌԱՔԵԼ Շոռոթեցի (Բոբիկ 1613—1680) - կրոնական և հասարակական գործիչ, տա¬ղերգու, արքեպիսկոպոս։ Ծնվել է Երնջակի Շոռոթ գյուղաղաքաղաքում։ 1648 թ. ձեռնադրվել է Ֆահրապատի եպիսկոպոս, իսկ 1659 թ. Փիլիպոս կաթողիկոսի կողմից նշանակվել է հայրենի Երնջակ գավառի ս. Կարապետ վանքի արքեպիսկոպոս և առաջնորդ։ Փիլիպոս կաթողիկոսին հաջորդած Հակոբ Ջուղայեցու հանձնարարությամբ 1679 թ. մեկնել է Հռոմ՝ բանակցությունւներ վւսրելու: Այստեղ էլ 1680 թ. օգոստոսի 6-ին մահացել է և թաղվել Հռոմի ս. Մարիամ եգիպտացի եկեղեցում։ Սրբակրոն անձ էր և անվանի քարոզիչ, բոբիկ շրջելու համար ստացել է Բոբիկ մականունը, իսկ իրեն նվեր տված դրամնե¬րը աղքատներին բաժանելու համար կոչվել է «անարծաթ վարդապետ»։ Հեղինակ է մի քանի տաղերի։ Հայրենի գավառում կատարել է մի շւսրք բարեգործական աշխատանքներ, կազմակերպել եկեղեցիների ու վանքերի նորոգման լսշխսաւաւնք ներր։ Դա սավանդել է Երնջակի ս. Կարապետ վանքի դպրոցում:

ԱՌԱՔԵԼ Քարձգեց Շոռոթնցի (XVII–XVIII դդ) — Երնջակ գավառի Շոռոթ գյուղաքաղաքի ճանաչված վաճառական։ Վենետիկում ունեցել է առևտրական տուն, ուր և գործել է 1718–1738 թթ.։

ԱՌԱՔԵԼՅԱՆ (Առաքելով) Դանիել (XIX դ.) — ոսկերիչ, արծաթագործ վարպետ։ Գործել Նախիջևան քաղաքում, XIX դ. կեսերին։

ԱՌԱՔԵԼՅԱՆ Համազասպ Ալեքսանդրի(1909)-շինարար։ Ծնվել է Շարուր գավառի այժմյան Դաշարխ գյուղում։ Տեխնիկական գիտությունների դոկտոր է։ 1962 թ-ից երկար տարիներ ղեկավարել է շինարարության և ճարտարապետության ԳՀԻ-ի հիդրոտեխնիկայի և հատուկ բետոնների լաբորատորիան։ Հրատարակել է մի շարք գիտական աշխատանքներ։

ԱՌԱՔԵԼՅԱՆ-ՆԵՐՍԻՍՅԱՆ Մենտոր (1878 ֊1904)–ինժեներ։ Ծնվել է Ագուլիսում։ Ավարտել է Ֆրեյբերգի ակադեմիան։ Մահացել է 1904 թ. հոկտեմբերի 19-ին և թաղվել ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գերեզմանատանը։

ԱՌԱՔԵԼՅԱՆ (Առաքելով) Մակար (XIX դ.) — արծաթագործ վարպետ։ Ծնվել է Նախճավան գավառի պատմական Տամբատ (Թմբուլ) գյուղում։ Գործել է Նախիջևան քաղաքում, XIX դ. կեսերին։

ԱՌԱՔԵԼՅԱՆ Սեդրակ Առաքելի (1884– 1942) — նկարիչ, խորհրդահայ գեղանկարչական դպրոցի հիմնադիրներից։ Ծնվել է Դահուկ գավառի Ճահուկ ավանում։ Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի ուսումնարանի հիմնադիրներից ու դա¬սատուներից։ Հայկական բնաշխարհի լա¬վագույն պատկերողներից մեկն է։ Աշխա¬տանքների մեծ մասը գտնվում է Երևանի և այլ պատկերասրահներում։

ԱՌԼԵՆ Մայքլ (Գույումճյան Տիգրան, 1895-1956)– գրող։ Ծնվել է 1860-ական թվականներին Ռուսաստան, ապա Բուլղարիայի Ռուշչուկ (Ռուսե) քաղաք տեղափոխված ցղնեցու ընտանիքում։ 1900-ից ապրել է Անգլիայում։ Անգլիագիր ստեղծագործող է։ Թղթակցել է նշանավոր «Դեյլի Էքսպրես», «Արարատ» և այլ թերթերին ու հանդեսներին։ Համաշխարհային գրականության պատմության մեջ հայտնի են նրա «Լոնդոնյան արկածախնդրություն» (1920), «Կանաչ գլխարկը» (1924), «Մեյ ֆերը» (1925), «Ռոմանտիկ կինը» (1921), «Հափշտակ¬ված թագը» (1937), «Մի գաղտնի պատմություն» (1954) և այլ երկերը։ Նրա միշարք ստեղծագործությունների հիման վրա բեմադրված ու նկարահանված կինոնկար¬ները լայն ճանաչում են գտել Եվրոպայի, Ամերիկայի և այլ երկրներում։ Իր հայկա¬կան ծագման մասին տեղեկություններ է հաղորդել «Ես գիտեի դոկտոր Գեբելսին» պատմվածքում:

ԱՌՈԻԽ Աստապատցի (XVII դ.) - վաճառական, բարերար։ Ծնվել է Նախիջևանի Աստապատ ավանում։ Վաճառականական գործերով եղել է Պարսկաստանում, Իտալիայում և այլուր։ 1650—60-ական թվականներին օժանդակել է Գաղատիո ս. Աստվածածին վանքի նորոգման աշխատանքներին:

ԱՍԱՏՐՅԱՆ Նվարդ Ղազարի (1925)- դերասանուհի։ Ծնվել է Շահապոնքի Գոմեր գյուղում։Հայաստանի վաստակավոր և Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1979)։ Գործել է Բաքվի և Ստեփանակերտի թատրոններում, կերպարանավորել մի շարք դերեր։

ԱՍԼԱՆ Շոռոթեցի (1675–1735) - վաճառական, բարերար։ Ծնվել է Երնջակի Շոռոթ գյուղաքաղաքում, Պողոսի որդին է։ Գործել է հայերենի գյուղաքաղաքում, Ամստերդամում։ 1720-ական թվականներից բնակությոն է հաստատել Ամստերդամում։ Ունեցել է (կինը՝ Գասբար) 4 աղջիկ և 3 տղա։ Թաղված է Ամստերդամի ս. Սևերոս եկեղեցու գերեզմանատանը։

ԱՍԼԱՆՅԱՆ Թովմաս (1880-ական – 1930–ական թվականներ) - իրավաբան։ Ծնվել է Ագուլիս քաղաքում։ Ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և իրավաբանական գործու¬նեությամբ գործել Մոսկվայում։

ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ (XIV–XV դդ.)– վարդապետ։ Ծնվել և գործել է Գողթն գավառում, եղել է Գողթնի Սինեական անապատի րաբունիներից։ Դասավանդել է գրչարվեստ և այլ առարկաներ։

ԱՍՏԱՏՈԻՐ (XVII–XVIII դդ.)- բարերար։ Ծնվել և գործել է Աստապատ ավանում, Կոստանդինի որդին է։ 1704 թ. օժանդակել է Շամբի ս. Ստեփանոս վանքի նորոգման աշխատանքներին։

ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ (XVII–XVIII դդ.)- վաճառական, բարերար։ Ծնվել է Աստապատ ավանում, Կուսանենց խոջա Արզումանի որդին է։ 1725 թ. օժանդակել է Շամ¬բի ս. Ստեփանոս վանքի նորոգման աշխատանքներին։

ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ (XVIII դ.) – բարերար։ Ծնվել է Աստապատ ավանում, Վարդանի և Թեղիկի որդին է։ Իր եղբայրներ Ստեփանի ու Թաղվերանի հետ 1725 թ. օժանդակել է Շամբի ս. Ստեփւանոս վանքի նորոգման աշխատանքների՝ն։

ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ (XVIII-XIX դդ,)- բարերար։ Ծնվել ու գործել է Նախիջևանում։ 1821 թ. իր կնոջ՝ Հերիքնազի հետ մի արծաթյա խաչ պատրաստել տալով նվիրել է Էջմիածնի Գանձատանը (թիվ 140)։

ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ (XV դ.) - գրիչ։ Գործել է Գողթնի Բիստ գյուղում։ Մեզ է հասել 1489 թ. նրա գրչագրած մի Ավետարանը, որը նա գրչագրել է Ղարիպ Խաթունի հիշատակին։

ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ դպիր (XVII դ.) - գրիչ։ Գործել է Երնջակ գավառում։ 1649 թ. Երնջակի ս. Կարապետ վանքում գրչագրել է մի ձեռագիր:

ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ Ագուլեաց Դաշտեցի (XVIII դ.)— տպարանատեր։ Ծնվել է Գողթն գավառի Ստորին կամ Դաշտ Ագուլիսում։ Կ. Պոլսում XVII դ. վերջերին հիմնել է տպարան։ 1698 թ. այդ տպարանում տպագրվել է «Գիրք խոստովանութեանց» և այլ գրքեր։

ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ Գաղեցի (XVII ղ.) - վաճառական։ Ծնվել է Երնջակի Գաղ գյուղում։ Վաճառականական գործերով եղել է մի քանի երկրներում, 1698 թ–ից բնակվել է Վենետիկում:

ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ Մասրևանցի (XVII դ.) - բարերար։ Ծնվել է Գողթնի Մասրևան գյուղում։ Եղել է մի քանի երկրներում։ Իր ծախսերով մի արծաթյա, ոսկեզոծված ու թանկարժեք քարերով պատած խաչ է պատրաստել ավել ու 1621 թ. նվիրել ս. Հաճկատար Աստվածածին եկեղեցուն։ Խաչը այժմ պահպանվում է Լվով քաղաքի պատ֊ մության թանգարանի մետաղյա իրերի բաժնի MT—179 թվի տակ։

ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆ Զաքար (XIX դ.)- բարեգործ։ Ծնվել և ապրել է Շահապոնք գա֊վառամասի Բաբոնք գյուղում։ 1849 թ. Բաբոնք գյուղի մոտ՝ Նախիջևան գետի վրա, կառուցել է տվել մի կամուրջ, որի ավերակ հետքերը տեսանելի էին մինչև 1960-ական թվականները։

ԱՎԱԳ (XVI դ.) - շինարար վարպետ։ Ծնվել և գործել է Երնջակ գավառում։ 1560 թ. կառուցել է Երնջակ գավառի Փորադաշտի ս. Ստեփանոս վանքի պարիսպը, որի վերաբերյալ արձանագիր խաչքարը պահ¬պանվել է ս. Ստեփանոս վանքի եկեղեցու արևմտյան մուտքի շարված՜քում։

ԱՎԱԳ (XVII–XVIII դդ.)-շինարար վարպետ։Ծնվել է Աստապատ ավանում, վարպետ Պողոսի հայրը։ Հիշատակվում է Շամբի ս. Ստեփանոս վանքի եկեղեցու 1724 թ. մի խաչքարի Հիշատակագիր արձանագրությոննում:

ԱՎԱԳՅԱՆ Նազիկ Քրիստափորի (1924) — ազգագրագետ։ Ծնվել է Գողթնի Ցղնա ավանում։ Զբաղվում է հայ ժողովրդի նյութական մշակույթի արժեքներից մեկի՝ ժողովրդական տարազի, հարցերով: Այւդ բնագավառի ուսումնասիրման վերաբերյալ հրատարակել է բազմաթիվ գիտական հոդվածներ և առանձին գրքեր։

ԱՎԱԳՅԱՆ ՍԱՐԳԻՍ (1848-1907) - շինարար վարպետ։ Ծնվել և գործել է Երնջա¬կի Շահկերտ գյուղում։ Հայրենի գյուղում կատարել է մի շարք շինարարական աշխատանքներ։

ԱՎԱԳՅԱՆ վանգես Հայկի (1931)– քանդակագործ, Ռուսաստանի վաստակավոր նկարիչ։ Ծնվել է Շանապոնք գավառամասի Գոմեր գյուղում։ Բնակվում է Չելյաբինսկում, հեղինակ է մի շարք հետաքրքիր քանդակագործական աշխատանքների։

ԱՎԱԼՋԱՆ (XVII ղ.)- բարեգործ։Ծնվել է Երնջակ գավառի Գաղ գյուղում, Ծատուրի և Նոյամի որդին։ 1658 թ. Ստամբուլում գերի ընկած մի Ավետարան գնելով բերել է հայրենի գյուղ և նվիրել գյուղի ս. Գրիգոր եկեղեցուն։

ԱՎԱՆԵՍՅԱՆ (Ավանեսով) Սահակ (XIX դ.) — ոսկերիչ, արծաթագործ։ Գործել է Նախիջևան քաղաքում, XIX դ. վերջերին և 1900 ական թվականներին։

ԱՎԱՆԵՍՈՎ Ստեփան (1921– 1964)– պատմաբան, արևելագետ։ Ծնվել է Գողթն գավառի Փառակա գյուղում։ Պաշտոնավարել է գիտագաղափարական հիմնարկներում։ Հեղինակ է մի շարք աշխատությունների: «Ազգային փոքրամասնությունների վիճակը Թուրքիայում», «Թուրքական կառավարության արտաքին քաղաքականության պրոամերիկյան կողմնորոշումը 1950 — 1960 թթ.» և այլն)։

ԱՎԵՏԻՍ (XVII դ.)–գրիչ։ Գործել է Նախճավան գավառի Աստապատ ավանում։ Նրա գրչագրած մի շարք ձեռագրերից հայտնի է 1661 թ. մի Հայսմավուրքը, որը գրչագրել է Վարդան քահանայի հետ` մահտեսի Սարգիսի պատվերով։

ԱՎԵՏԻՍ Աստապատցի (մահ. է 1771թ.)- վարդապետ։ Հայրենի գավառում գործելուց բացի աշխատել է նաև Զմյուռնիայում։ Թաղված է Զմյուռնիայի ս. Ստեփանոս եկեղեցու գերեզմանատանը:

ԱՎԵՏԻՍՍ Աստապատցի (XIV — XV դդ.) — կրոնական գործիչ, Գրիգոր Տաթևացու աշակերտը։ Ծնվել է Նախճավան գավառի Աստապատ ավանում։ Գործել է հայրենի Նախճավան, Երնջակ և Սյունյաց գավառներում։ 1409 թ. Գ. Տաթևացու 15 աշակերտների թվում մեկնել է Քաջբերունիքի Մեծոփա վանք:

ԱՎԵՏԻՍ Շոռոթեցի (մահ. է 1661 թ.)–վարդապետ։ Գործել է հայրենի Շոռոթում, Աբրակունիսում։ Թաղված է Աբրակունիսի ս. Կարապետ վանքի գերեզմանատանը:

ԱՎԵՏԻՍՅԱՆ (Ավետիսով) Ալեքսան (XIXդ.) — արծաթագործ վարպետ։ Ծնվել է Գողթի Որղույար քաղաքում, գործել՝ Վերին Ասուլիսում, XIX դ. վերջերին։

ԱվԵՏԻՍՅԱՆ Խաչատուր (մահացել է մուսավորապես 1930-ական թվեականներին) - բժիշկ։ Ծնվել է Գողթնի վերին Հանդամեջ գյուղում։ Դարասկգբին ավարտելով Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակոււոետը հաստատվել է Բաքվում և գործել այնտեղ։

ԱՎԵՏԻՍՅԱՆ Մինաս (մահացել է մոտավորապես 1940-ական թվականներին)- բժիշկ։ Ծնվել է Գողթնի Վերին Հանդամեջ գյուղում։ Բժշկական բարձրագույն կրթույունը Մոսկվայում ստանալուց հետո հաստատվել է Թիֆլիսում և գործել այնտեղ։

ԱՎԵՏԻՔ (XVI–XVII դդ.)- վաճառական։ Ծնվել է Ջուղա քաղաքում, Խուդաբաշխի որդին է։ Գործել է հայրենի քաղաքում, Պարսկաստանում, Իտալիայում։ 1602 թ-ից բնակվել է Վենետիկում։

ԱՎԵՏԻՔ (XVII-XVIII դդ.)– բարերար։ Ծնվել ու գործել է Գողթնի Փառակա գյուղում, Մանուկի որդին է։ 1706 թ. իր հողերի մի մասը փառակեցիներ Փիլիպոսի, Մուրադի ու Պալեղի հետ նվիրաբերել է Փառակայի եկեղեցիներին։

ԱՎԵՏԻՔ Աստապատցի (Ալթուն, XVII դ.)— եկեղեցաշինության կտիտոր: Ծնվել է Նախճավանի Աստապատ ավանում։ Նա մեծ ջանքեր գործադրելով Երնջակ գավառիա Ապարաններ ավանի կաթոլիկ հայրերից վերցնում է Բոլու սարում թաքցրած ս. Հռիփսիմեի մասունքները, որոնց մի մասը դնում է Նախճավան գավառի Քյուլթափա գյուղի նորակառույց եկեղեցու հիմքում և այն անվանակոչում ս. Հռիփսիմե։

ԱՎԵՏԻՔ Դաշտեցի (XVI-XVII դդ.)- գուսան։ Ծնվել է Ստորին կամ Դաշտ Ագուլիսում։ Շահ Աբասի բռնագաղթի ժամանակ (1605 թ.) տեղափոխվել է Նոր Ջուղա։ Մականունով կոչվել է նաև Աբդի։ Նրանից հայտնի է մի շարք գուսանական երգեր, որոնք ամփոփված են «Տաղարանի» մեջ (Երևանի Մատենադարան, N 3692):

ԱՎԵՏԻՔ Շոռոթեցի (XVIII դ.)–տաղերգում։ Ծնվել է Երնջակ գավառի Շոռոթ գյուղաքաղաքում։ Նրա անտիպ տողերի մի մասը պահպանվել են Նաղաշ Հավնաթանի «Տաղարանում»։

ԱՎԵՏԻՔ Ճահկեցի (Ջահկեցի, մահ. է 1744 թ.) — հոգևոր և դրական գործիչ, վարդապետ։ Ծնվել է Ճահուկ գավառի համանուն ավանում։ Ապրել և գործել է 17-րդ դ. 2-րդ կեսից։ Եղել է հայտնի մանկավարժ-թարգմանիչ Փիլիպոս Ղայթմազյանի ուսուցիչը։ Մականունով կոչվել է «Սրբակենցաղ վարդապետ»։ 1744 թ. եղել է Երնջակ գավառի եպիսկոպոս, այնուհետև վրա հայոց թեմի առաջնորդ։ հեղինակ է «Ներբողեան առ թագաորն Հերակլ» չափածո աշխատանքի, որի վրացերեն օրինակը պահվում է Թիֆլիսիի Կ. Ս. Կեկելիձեի անվան ձեռագրերի ինստիտուտում (ծ— 3723)։ Թաղված է Աբրակունիսի ս. Կարապետ վանքի գերեզմանատանը։

ԱՎԴԱԼ (XVII–XVIII դդ.) –բ արերար։ Ծնվել է Աստապատ ավանում, Աղաջանի որդին է։ Իր եղբայրների հետ 1725 թ. օժանդակել է Շամբի ս. Ստեփանոս վանքի նորոգման աշիատանքներին։

ԱՎԵՏԻՍՅԱՆ (ՈՍԿԱՆՅԱՆ) Ավետ Մարկոսի (1897—1971) — դերասան; ժող. արտիստ (1962)։ Ծնվել է Գողթնի Ցղնա ավանից 1890-ական թվականներին Թիֆլիս տեղափոխված ցղնեցու ընտանիքում։ Գործել է Թիֆլիսում, Բաքվում, Վանաձորում և Երևանում։ 1922 թ-ից բնակվելով Երևանում մինչև իր կյանքի վերջը աշխատել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնում։ Իր ստեղծած բազմաթիվ ու մեծարվեստ կերպարներով հայ թատրոնի մեծատաղանդ գործիչներից է և առանձնա¬հատուկ տեղ ունի հայոց թատրոնի պատմության մեջ: Թատրոնից բացի բազմիցս նկարահանվել է նաև «Հայֆիլմի» կինոնկարներում և ստեղծել բարձրարվեստ կինոդերակատարումներ (Բազազ Արտեմ, Զիմզիմով Սաղաթել) : Իր բազմամյա ու տաղանդա¬շատ զործունեության համար պարգևատրվել է Լենինի և այլ շքանշաններով, արժանացել ԽՍՀՄ պետական մրցանակի ՝(1941)։

ԱՎԻ (XVII դ.) – շինարար վարպետ։ Ծնվել է Ագուլիս քաղաքում։ Գործել է հայրենի քաղաքում և Գողթն գավառում։

ԱՐԶՈԻՄԱն Աստապատցի (XVII–XVIII դդ.) — բարերար: Ծնվել է Աստապատ ավանում։ Եղել է Բուլղարիայում և այլուր։ 1714 թ. Եվդոկիա քաղաքի ս. Պարսամ եկեղեցում ստացել է Եղիա Մարզվանցի գրչի գրչագրած մի «Խորհրդատետրը» և այս նվիրել Բուլղարիայի Տռնովա (այժմ՝ Վելիկո-Տռնովո) քաղաքի ս. Աստվածածին եկեղեցուն։

ԱՏՈՄ (IV դ.) - Գողթն զավառի իշխան։ Հիշատակվում է IV դ. երրորդ քառորդում՝ Փ. Բուզանդ պատմիչի պատմությունում։

ԱՏՈՄ Գաղեցի (XIV դ.) - վարդապետ։ Ծնվել է Երնջակի Գաղ գյուղում, Պետրոս Գաղեցի գրակազմի հորեղբայրն է։ Եղել է Երնջակ ս. Գևորգ վանքի վարդապետներից, մահացել է մինչև 1396 թ.։

ԱՐԱԽԱՆՅԱՆՆԵՐ֊Ի տոհմ (XIX–XX դդ.) — Ագուլիսի նշանավոր տոհմերից։ Ագուլիսում, Որդուարու ունեցել են մետաքսի արտադրության գործարաններ։ Ինչպես հայրենի քաղաքում, այդպես էլ Որդուարում, Թիֆլիսում կատարել են բարեգործական աշխատանքներ։ Տոհմի նշանավոր ներկայացուցիչը հայատնի տնտեսագետ, հրապարակախոս ու հասարակական գործիչ Ավետիք Արասխանյանն է։

ԱՐԱՍԽԱՆՅԱՆ Ավետիք Մկրտումի(1857—1912) — տնտեսագետ, հրապարակախոս, հասարակական գոոծիչ, գաղափարա¬խոս, գրականագետ։ Ծնվել է Ագուլիսում, Քալանթարյան նշանաւ|որ տոհմի փեսա էր։ Գործել է Թիֆլիսում։ Հեղինակ է մի շարք կարևոր աշխատությունների ու հոդվածների։ Հատկապես աչքի են ընկնում նրա «Հողի արդյունաբերությունը և հասարակությունը», «Ազգաբնակչությունը և ազգաբնակչական շարժումները» և այլ աշխատությունները։ 1875—87 թթ. աշխատակցել է «Մշակ»–ին։ 1889—1900 թթ. խմբագրել և հրատարակել է «Մուրճ» ամ¬սագիրը։ Կատարել է նաև մի շարք թարգմանչական աշխատանքներ։

ԱՐԱՐԱՏՅԱՆ Սերովբե (մահացել է 1890 թ.) – հոգևոր գործիչ, եպիսկոպոս։ Ծնվել է հավանաբար Երնջակ գավառում և գործել տեղի եկեղեցիներում։ Թաղված է Ապրակունիս գյուղի գերեզմանատանը։

ԱՐԻՍՏԱԿԵՍ (XVII դ.) -վարդապետ, գրակազմ։ Ծնվել է Երնջակ գավառում։ Եղել է Երնջակի ս. Կարապետ վանքի վարդա¬պետներից։ 1636 թ. այդտեղ Տեր Մարգարի հետ կազմել է Տաթևում գրչագրված մի Ավետարան և նվիրել Շամբաձորի ս. Աստվսւծածին եկեղեցուն։

ԱՐԻՍՏԱԿԵՍ (մահ. է 1673 թ.) - վարդապետ։ Ծնվել ու գործել է Երնջակ գավառում։ Եղել է Աբրակունիսի ս. Կարապետ վանքի վանահայր, դպրոցի րաբու¬նի։ Թաղված է ս. Կարապետ վանքի գերեզմանատանը:։

ԱՐԻՍՏԱԿԵՍ (XVI–XVII դդ.) - եպիսկոպոս, գրիչ։ Ծնվել ու գործել է Նախիջևան գավառում։ 1617 թ. Նախիջևան քա¬ղաքում գրչագրել է մի Ավետարան։

ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ Հակոբ (1860-ական թվակ — 1930-ական թվակ.) — մանկավարժ։ Ծնվել է Գողթնի Վերին Ազա գյուղում։ Մանուկ Աբեղյան֊ի քրոջ որդին է։ Գևորգյան ճեմարանը ավարտելուց հետո զբաղվել է ուսուցչությամբ:

ԱՐՄԱՄ (XVIII–XIX դդ.) – բարերար։ Ծնվել ոււ գործել է Ագուլիսում, Սահակի որդին է։ Սրա և Փիլիպոսի դուստր Մարթայի ծախսերով 1814 թ. Ագուլիսի ս. Թովմա վանքում պատրաստվել է Ավետարանի մի արծաթյա կազմ, որն այժմ պահպանվում է Էջմիածնի Գանձատանը (թիվ 274)։

Բ

ԲԱԲ (XVII–XVIII դդ.) - բարերար։ Ծնվել է Աստապատ ավանում։ Աստապատցի Պողոսի որդին է։ 1704 թ. Բունիաթ և Խաչիկ Աստապատցիների հետ օժանդակել է Շամբի ս. Ստեփանոս եկեղեցու նորոգման աշխատանքներին։

ԲԱԲԱԽԱՆՅԱՆ Աբել Մելքի (1838– 1915) — այգեգործ, իրավաբան։ Ծնվել է նախիջևան քաղաքում, տոմարագետ Միրզա Աբաս Մելիք Բաբախանյանի (մահ. է 1843 թ.) որդին է։ Ավարտել է Լազարյան ճեմարանը և գործել Նախիջևանում։

ԲԱԲԱՅԱՆ (Բաբաև) Խաչատուր (XIX դ.)—արծաթագործ վարպետ։ Ծնվել է Շարուր գավառի Բաշ Նորաշեն գյուղում և գործել այդտեղ 1880-ական թվականներին։

ԲԱԲԱՅԱՆ Կարապետ (1839 — 1920) - գործարանատեր, բարեգործ։ Ծնվել է Գողթնի Հանդամեջ գյուղում։ Զբաղվել է մետաքսի արտագրությամբ։ Որդուարում 1849 թ. բացել է մետաքսի արտադրության գործարան, ուր մեծ համբավ է ունեցել ամբողջ Անդրկովկասում։ Այդ գործարանի հիմքերի վրա 1930-ական թվականներին կազմակերպված մետաքսի գործարանը գործում է մինչև այժմ Բաբաև վերաանվանակոչումով։ Կատարել է մի շարք բարեգործություններ և մեծ լումա ունի Գողթնում շերամապահության ու մետաքսագործության հիմնադրման գործում։

ԲԱԲԳԵՆ (X դ.) - Նախճավան գավառի եպիսկոպոս 976 թ.։ X դ. սկզբին Նախճավանի եպիսկոպոսությունը կարճ ժամանակով փոխադրվել էր Մարդաստան գավառի Համբոյրազան ավան, իսկ այստեղից էլ Ջուղայի մոտ, Արաքսի մյուս ափին գտնվող Մաղարդայի կամ Շամբի ս. Ստեփանոս Նախավկայի վանքը։

ԲԱԲԵԼԱՍ (II դ.) - Գողթնի օտարազգի եպիսկոպոս Կումս եպիսկոպոսից հետ:

ԲԱԳԱՐԱՏ (XVII դ.) - գրիչ։ Ծնվել և գործել է Երնջակ գավառի Շոռոթ գյուղւսքաղաքում: Նրա գրչագրած ձեռագրերիցերկուսը՝ 1648 թ. «Ճաշոցը» և 1651 թ, «Մեկնութիւն Սաղմոսացը» պահապնվում են Երևանի Մաշտոցյան. Մատենադարանում (N, N 7422, 1528)։

ԲԱԴԱԼ (1810-1860) -գուսան։ Ծնվել է Շահապոնք գավառամասի Նորս գյուղում։ Գործել է Շուշիում։ Փոքր հասակում ծա¬ղիկ հիվանդությունից կուրացել է։ Ստեղծագործել և կատարել է իր երգերը։

ԲԱԴԱԼՅԱՆ Արփիկ Խազարի (1896– 1976) — բժիշկ, ՀՀ վաստակավոր բժիշկ (1945)։ Ծնվել է Նախիջևան քաղաքում։ 1927թ. ավարտել է Երևանի պետհամալսարանի բուժֆակը։ Աշխատել է Վեդու շրջանում, ապա Երևանի Ն. Հակոբյանի անվան Էպիդեմիոլոգիայի և հիգենիայի ինստիտուտում։ Գիտության դոկտոր է։ Հրատարակել է մի շարք բժշկագիտական աշխատություններ: Ծառայել է Հայրենական Մեծ պատերազմում։ Պարգևատրվել է մեդալներով ու շքանշաններով։

ԲԱԴԱԼՅԱՆ Գրիգոր Ստեփանի (1913-1986) - բժիշկ։ Ծնվել է Երնջակ գավառի Փորադաշտ գյուղում։ 1918 թ. ընտանիքով տեղափոխվել է Վարդենիս։ 1941 թ. ավարտելով Երևանի բժշկական ինստիտուտը զորակոչվել է բանակ։ Եղել է Կովկասյան, Ղրիմի, 1-ին բելոռուսական ռազմաճակատներում։ Ծառայելով Հայկական 89-րդ Թամանյան դիվիզիայում եղել է 400-րդ գնդի սանիտարական վաշտի հրամանատար։ Պարգևատրվել է մի շարք շքանշաններով։

ԲԱԴԱԼՅԱՆ Խաչատուր (1905-1992) - պատմաբան։ Ծնվել է Երնջակ գավառի Փորադաշտ գյուղում։ Դւսսախոււել է Երևանի պետհամալսարանում։ Հեղինակ է մի շարք պատմագիտական աշխատանքների։

ԲԱԴԱԼՅԱՆ Օվի (1879-1940–ական թ վակ.) — ազատամարտիկ։ Ծնվել է Գողթնի Բիստ գյուղում։ 1918-20 թթ. եղել է Բիստի ագգային ջոկատի հրամանատար։ Աքսորվել) է 1937 թ., որից հետո տեղեկություններ հայտնի չեն։

ԲԱԴԱՄՅԱՆ (Բաղամով) Մեսրոպ (XIX դ ) – զինագործ վարպետ։ Ծնվել է Նախիջևան քաղաքում, ուր և գործել է 1880-ական թվականնեւին։

ԲԱԺԲԵՈՒԿ-ՄԵԼԻՔՅԱՆ Լավինիա Ալեքսանդրի (1922)–նկարչուհի։ Ծնվել է Թիֆլիսում, մայրը՝ Նեկտար Խոջամիրյանը, ագուլիսեցի է։ ՀՀ ժող. նկարիչ (1983), ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի թղթ. անդամ (1988)։ Ավարտել է Մոսկվայի Սուրիկովի անվ. գեղ. ինսստուտը։ Ստեղծել է բազմաթիվ գեղանկարչական՝ ար ժեքներ։ Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների։ Ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի. և այլ երկրների թանգարաններում ու անհատների հավաքածուներում։

ԲԱԼԱՍԱՆ Պողոսի Շահապունեցի (ծն. է մոտավորապես 1680-ական թվակ.)– նավապետ, վաճառական։ Ծնվել է Շահապ ոնք գավառամասի Շահապունիք ավանում։ XVIII դ. սկգբներից բնակվել է Վենետիկում, ուր և ունեցել է սեփական նավ։ Որպես նավապետ հաճախակի հիշված է 1740—49 թթ. նավավարության գործարքներում:

ԲԱԼԱՍԱՆՅԱՆ Աբիսակ Գրիգորի (1908 - 1941)– զինվորական։ Ծնվել է նախճավան գավառի Ազնաբերդ գյուղում։ Անդրկովկասի հետիոտնի Թիֆլիսի ռազմական դպրոցը ավարտելուց հետո որպես սպա 1939 թ. մասնակցել է ֆիննական պատերազմին, իսկ այնուհետ՝ Հայրենական Մեծ պատերազմին։ Կռվելով Կարելական ռազմաճակատում հերոսաբար զոհվել է 1941 թ. սեպտեմբերի 15-ին՝ 361-րդ բարձունքի գրավման ժամանակ։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1941)։

ԲԱԼՅԱՆ Բագրատ Հովհաննեսի (1898 — 1940) – տնտեսագետ, մանկավարժ։ Ծնվել է Գողթնի Բիստ ավանում։ Գործել է հայրենի ավանում, Բաքվում։ Մեկ տասնյակ տարուց ավելի դասախոսել է Բաքվի համալսարանում։

ԲԱՂԴԱՍԱՐ (մահ. է 1602 թ.) – վաճառական։ Ծնվել է Ջուղա քաղաքում։ Աղաբաբի որդին է։ Կյանքի վերջին տասնամյակնեում հիմնական բնակություն է հաստատել Կ. Պոլսում։ Մահացել և թաղվել է Կ. Պոլսում։

ԲԱՂԴԱՍԱՐ (մահ. է 1685 թ.) - վաճառական, բարերար։ Ծնվել է Գողթնի Ցղնա ավանում։ Մի շարք օժանդակութլուններ է կատարել Ցղնայի ս. Աստվածածին եկեղեցու նորոգումների ժամանակ։ Թաղված է ս. Աստվածածին եկեղեցու մեջ։

ԲԱՂԴԱՍԱՐ (XVII դ.) - գրիչ։ Ծնվել է Երնջակ գավառում։ 1696 թ. երնջակի Նորաշեն գյուղում գրչագրել է մի ձեռագիր:

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Համո Միքայելի (1895–1931)— արհմիութենական պետական գործիչ։ Ծնվել է Նախիջևան քաղաքում։ Ներսիսյան դպրոցը ավարտելուց հետո 1917 թ. Էրզրումի շրջանում աշխատել է որպես վիճակագրական բաժնի պետ, 1921—23 թթ.՝ Ալեքսանդրապոլի արհեմիութ. բյուրոյի պատասխանատու քարտուղւսր, Երևանի հողանտառարհմիության կենտրոնական վարչության նախագահ։ 1928 - 30 թթ. եղել է ՀԱՄԿԽ-ի (Մոսկվա) հրահանգիչ, կուլտսեկտորի վարիչ։

ԲԱՅԱԹՅԱՆ (Բայաթով) Սարգիս (XIX 17.) — ոսկերիչ, արծաթագործ վարպետ։ Գործել է Նախիջևան քաղաքում, XIX դ. վերջերին։

ԲԱՐԵՂԱՄ (XVII դ.) – բարերար: Ծնվել ու գործել է Երնջակի Նորաշեն գյուղում։ 1668 թ. իր ծախսերով Կոզմա Նորաշենցի գրչին գրչագրել է տվել մի Հայսմավուրք:

ԲԱՐՍԵՂ (XVII դ.) – բարերար։ Ծնվել է Ջուղայում, Ամիրի որդին է։ Պատրաստել է տվել մի եկեղեցական կանթեղ, որի պատվանդանը (արձանագրությամբ) այժմ պահվում է Հայաստանի պատմության պետական թանգարանում (N 2635) :

ԲԱՐՍԵՂ (XVII դ.) - գրիչ։ Ծնվել ու գործել է Ագուլիսում։ Հայտնի է Ագուլիսում 1676 թ. գրչագրած նրա ձեռագրերից (Նարեկ) մեկը։

ԲԱՐՍԵՂ (XV-XVI դդ.) - րաբունապետ, գրիչ։ Ապրել և գործել է Ագուլիս քաղաքում, ղեկավարել Ագուլիսի ս. Թովմայի դպրոցը։ Գրչագրել է ձեռագրեր և բարձր որակ ունենալու համար կոչվել է «շնորհալի գրագիր», «դասագլոխ րաբունի»։

ԲԱՐՍԵՂ (XVI–XVII դդ.)– կրոնական գործիչ, գրիչ։ Ծնվել և գործել է Ջուղա քաղաքում։ Նրա 1603 թ. գրչագրած «Մեկնութիւն Ղուկասու Ավետարանին» ձեռագիրը պահպանվում է Երևանի Մաշտոցյան Մա տենադարանում (N 8243):

ԲԱՐՍԵՂ Աստապատցի (XVII դ.) – վաճառական, բարերար: Վաճառականական գործերով եղել է մի շարք երկրներում։ XVIII դ. կեսերից բնակվել է Վենետիկում։ Գաղատիո ս. Աստվածածին վանքի 1650—60-ական թվականների նորոգման աշխատանքներին օժանդակելուց բացի վանքին նվիրել է նաև զանազան սպասքեր ու նվերներ:

ԲԱՐՍեՂ Ջուղայեցի (XVII դ.) - վարդապեւո։ Ստեփանոս Ձիք Ջուղայեցու ու Աննայի որդին է, Հակոբ Ջուղայեցի գրչի եղբայրը.։ Գործել է Նոր Ջուղայում։

ԲԱՐՍԵՂ Փառակեցի (մահ.. է 1771 թ.) — կրոնական գործիչ, Էջմիածնի միաբան, Եպիսկոպոս, գրիչ։։ Ծնվել է Գողթն գավառի Փառակա գյուղում: Մինչև 1749 թ. եղել է Աստրախանի և Ռուսաստանի թեմի ա֊ ռաջնորդ։ Թողել է 2 հատոր մատենագրական նյութեր, գյրչագրել է ձեռագրեր՝։ 1751 թ. հայրենի գյուղում գրչագրել է «Ծառ Մեռոնի, պատմութիուն կազմութեան և նիթոց Մեռոնի» մատյանը։ Մահացել է Զմյուռնիայում և թաղված է Զմյուռնիայի ս. Ստեփանոս եկեղեցու գերեզմանատանը:

ԲԱՐԱՔԻԱՍՅԱՆ Շոռոթեցի (XVIII դ.)- գրիչ։ Գործել է հայրենի զյուղաքաղաք Շոռոթում, Ադրիանապոլսում:

ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ Անդրեաս (1870-ական — 1940-ական թվականներ) — մեղվաբույծ։ Ծնվել է Ագուլիս քաղաքում, գործել՝ Թիֆլիսում։ Մեղվաբույծներին օգնելու նպատակով Թիֆլիսում 1910 թ. հրատարակել է «Գործնական ձեռնարկ մեղվաբուծության» գրքույկը:

ԲԱՐԽՈԻԴԱՐՅԱՆ Արշակ (1870-ական-1930-ական թվականներ)— իրավաբան։ Ծնվել է Ագուլիս քաղաքում։ Իրավաբանա– կան բարձրագույն կրթությունը ավարտել է Մոսկվայում և գործել այնտեղ։

ԲԱՐԽՈԻԴԱՐՅԱՆ Մկրտիչ (1862-1927) — բանասեր, թա՝գմանիչ, հրատարակիչ։ Ծնվել է Ագուկիսում, գործել՝ Մոսկվայում։ 1888— 96թթ. Մոսկվայում հրատարակել է «Հանդես գրական և պատմական» պարբե¬րականը։ Հեղինակ է մի շարք հրապարակախոսական քաղվածների։ Նրա թարգմանությամբ Երևանում լույս է տեսել Լ. Տոլստոյի «Հաջի Մուրադ՚ վեպը։ Անտիպ է Վիպպերի «Հին արևելքը և Էգեյան կուլտուրան» աշխատությունը։

ԲԵԳԻՋԱՆԵՆՑ Գասպար (XVII դ.) - գրիչ: Ծնվել և գործել է Շոռոթ գյուղաքաղաքում։ Նրա գրչագրած ձեռ֊ագրերից հայտնի է 1659 թ. մի Հայսմավուրքը։

ԲԵԳԼԱՐՅԱՆ Սարգիս Մկրտիչի (Բեգլա– րով Սերգեյ Նիկիտի, 1898 — 1949) – նկարիչ։ Ծնվել է Ագուլիս քաղաքում։ Գործել է երևանում և Թուրքմենական ԽՍՀ-ում։ Թուրքմենական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1939) : Մեծ ներդրում ունի Թուրքմենական ԽՍՀ նկարիչների միության գործունեության (1929-1934 թթ.), տեղի գեղարվեստի ուսումնարանի հիմնադրման և֊ մանկավարժության(1931-1948 թթ.) բնագավառում: Նրա ՍՏեղծած գեղանկարչության մի մասը գտնվում է Աշխաբադի, Մոսկվայի և այլ թանգարաններում:

ԲԵԳՅԱն Արմենակ Ջիլֆուգարի (1910) - իրավաբան։ Ծնվել է Գողթնի Փառակա գյուղում։ Գործել է Մոսկվայում, Երևանում ։ Գիտությունների դոկտոր է։ Հրատարակած գիտական աշխատանքները վերաբերում են պետական։ իրավունքի, պետության պատմության և այլ հարցերին։

ԲԵԿԼԱՐ (XVII դ.) – խմբապնտ, զինվոր: Ծնվել և գործել է Շոռոթ գյուղաքաղաքում։

ԲԵՆԵԴԻԿՏՈՍ Նախիջևանցի (XVII դ.) - կրոնական գործիչ, Բուռզատի որդին։ Շահ Թամազի արշավանքների ժամանակ գերի ընկած Բենեդիկտոսին ազատելու համար ճահկեցիննրը վաճառում են իրենց եկեղեցական սպասքները, ազատում նրան և 1542 թ. ուղարկում են Հռոմ՝ իրենց եպիսկոպոս ձեռնադրելու համար։

ԲԵՆԻԱՄԻՆ Ագուլեցի (XVII դ. 70-ական — XVIII դ. 30-ական թվականներ) — շինարար վարպետ, բարեգործ։ Ծնվել է, Գաշտ Ագուլիսում։ Ազրի և Ոսկիի որդին է։ Նո րոգել է տվել Շնհերիի Կուսանաց Անապատի եկեղեցին, որը կառուցել է, իր հայր Ազուրիան կամ Ազրին։

ԲՇԽԵՄ (XVII դ.) - հոգևորական, բարեգործ։ Ծնվել և գործել է Նախճավանի Աստապատ գյուղաքաղաքում, Խոջա Ամիրի և Գուլստանի որդին է։ Սրա ծախսերով 1656 թ. մարմարապատվել է Շամբի ս. Ստեփանոս Նախավկայի եկեղեցու սեղանը, որի մասին պահպանվել է վիմագրություն։

ԲՈԴԵ (XVI–XVII դդ.) - խաչքարագործ վարպետ։ Ծնվել և գործել է Ճահուկ ավանում։ 1697 թ. քանդակած նրա խաչքարերից մեկը՝ (Դազաթի հիշատակին) պահպանվել է Ճահուկի ս. Հովհանես եկեղեցու որմում։

ԲՈԻՆԻԱԹ (XVII դ.) - շինարար վարպետ։ Ծնվել և գործել է Ագուլիսում։ 1694– 95 թթ. արձանագրության համաձայն դարբին Այվազի հետ 6 տարի աշխատել է Ագուլիսի ս. Թովմա վանքի նորոգման հա¬մար։

ԲՈւՆԻԱԹ Աստապատցի (XVIII դ.)- կրոնական գործիչ։ Ծնվել և գործել է Նախճավանի Աստապատ ավանում։

ԲՈԻՆԻԱԹ Խոշկաշենցի (XVII-XVIII դդ.) — վաճառական, բարեգործ։ Ծնվել է Երնջակ գավաոի Խոշակունիք, Խոշկաշեն գյուղում։ 1706 թ. Վենետիկում տպագրել է տվել մի ժամամացուց և մի «ժամագիրք սրբուհւոյ Կուսին Մարիամու Աստուածածնին» (1768) գրքերը։ Խոջա Ազարի որդին է։

ԲՈԻՆԻԱԹՅԱՆ Աբրահամ (1848—1911)մանկավարժ։ Ծնվել է Գողթնի Ցղնա ավանում։ Բարձրագույն կրթություն ստանալուց հետո գործել է Մոսկվայում։ Թաղված է Մոսկվայի ս. Հարություն եկեղեցու գերեզմանատանը։

ԲՈԻՆԻԱԹՅԱՆ Ալեքսանդր (1868—1930–ական թվականներ) — տնտեսագետ, մանկավարժ։ Ծնվել է Գողթնի Ցղնա ավանում։ Բարձրագույն կրթությունը ստացել է Գերմանիայում և հիմնականում գործել Թիֆլիսում։

ԲՈՒՆԻԱԹՅԱՆ (Բունիաթով) Գրիգոր (XIX դ)—արծաթագործ վարպետ։ Ծնվել է Նախճավան գավառի Յարմջա գյուղում։ Գործել է Նախիջևան քաղաքում, XIX դ. 2-րդ կետերին։

ԲՈԻՆԻԱԹՅԱն Մենտոր Աբրհամի (1888– 1969) - տնտեսագետ։ Ծնվել է Գողթնի Ցղնա ավւսնում։ Սովորել է Բեռլինի, Լայպցիգի, Մյունխենի և Օտրասբուրգի համալսարաններում։ Որպես դասախոս գործել է Մյունխենում, Մոսկվայում, Թիֆլիսում, Երևանում։ 1920 թ-ից բնակվել է Փարիզում։ Եղել է քաղաքատնտեսության գիտությունների ակադեմիայի (ԱՄՆ), Ամերիկյան և Ֆրանսիական տնտեսսւգիտության ընկերությունների անդամ։ Ապրանքի ու փողի, կապիտալի ու վարկի, ճգնաժամերի ու կապիտալիզմի մյուս տնտեսական կատեգորիաների մասին հրատարակել է մի շարք գիտական աշխատություններ։

ԲՈԻՆԻԱԹՅԱՆ Նիկողայոս (1878—1943) — ճարտարապետ։ Ծնվել է Նախիջևան քաղաքից 1860-ական թվականների Թիֆլիս տեղափոխված նախիջևանցու ընտանիքում։ 1914 թ. ավարտելով Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիան 1914—16 թթ. մասնակցել է Անիի ուսումնասիրման Ն. Մառի արշավախմբի աշխատանքներին։ 1924 թ. հրավիրվելով Երևան մինչև 1938 թ. եղել է Երևանի գլխավոր ճարտարապետը։ Նախագծել և կառուցել է ավելի քան 70 շենքեր («Երևան», «Սևան» հյուրանոցները և այլն)։ Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների։ Առանձին գրքերով հրատարակելէ «Անի. պալատական եկեղեցի» (ռուսերեն, 1915), «Հեթանոսական տաճար Տրդատի տաճարին կից Գառնի ամրոցում» (1933) աշխատություններր։ երկար տարի¬ներ դասավանդել է նաև Մոսկվայի ու երև անի բուհերում։

ԲՈԻՆԻԱԹՅԱՆ Օրի (Իսրայել) Ավագի (1895—1970) - դերասան։ ՀՀ ժողովր դական արտիստ (1950)։ Ծնվել է Ճահուկ գավառի համանուն ավանում։ 1922թ. աշխատել է Հայաստանի առաջին պետական թատրոնում (Սունդուկյանի անվան պետ. թատրոնում): Նկարահանվել է, նաև «Հայֆիլմի» «Կամո», «Սևանի ձկնորսները» և այլ ֆիլմերում։

Գ

ԳԱԲՐԻԵԼ (XVII դ.)– գրիչ։ Ծնվել և գործել է Շոռոթ գյուղաքաղաքում։ 1682 թ. և 1692 թ. գրչագրած նրա երկու Հայսմավուքները պահպանվում են Երևանի Մաշտոցյան Մատենադարանում (N, N 6217, 7472)։

ԳԱԲՐԻԵԼ (XVIII դ.) - վարդապետ, քսւրեոսր։ Ծնվել ու գործել է Ագուլիսում։ 1743 թ. Ագուլիսում նորոգել է մի արծաթյա պահարան, որն այժմ պահպանվում է Էջմիածնի Գանձատանը (թիվ 288) :

ԳԱԲՐԻԵԼ աբեղա (XVII դ.) - բարերար։ Ծնվել է Գողթնի Տևի գյուղում։ 1695 թ. Ռեմալ քաղաքում գերությունից ազատվել է մի «Հարանց Վարք»։

ԳԱԳԻԿ Քռնեցի (XIII դ.) - Երնջակ գավառի Քռնա գյուղի մեծահարուստներից։ Սրա հիշատակին 1191 թ. մի խաչքար է ք անդակել Քռնայում:

ԳԱԼՍՏՅԱՆ Գրիգոր Զաքարի (1913) – բուսաբույծ։ Ծնվել է Շահապոնքի պատմական Օծոփ (այժմ՝ Բադամլու) գյուղում։ Գիտությունների դոկտոր է։ Երկար տարիներ դասախոսել է հայկական գյուղատնտեսական ինստիտուտում, 1968—197Տ թթ. եղել է նույն ինստիտուտի ագրոնոմ, ֆակ-ի դեկանը, 1978 — 86 թթ.՝ բուսաբուծության ամբիոնի պրոֆեսոր։ Հրատարակած գիտական աշխատանքները վերաբերում են Հայաստանում տարածված առվույտների մշակության և այլ հարցերի ուսումնասիրմանը։

ԳԱԼՍՏՅԱՆ Հրայր (զոհվել է, 1909 թ.) — ազգային-ազատագրական պայքարի մար¬տիկ։ Ծնվել է Գողթնի Փառակա գյուղում։ ՀՀ դաշնակցության ակտիվ գործիչներից է, սպանվել է ռուս դավաճանի գնդակից։ Թաղված է Ջուղա գյուղի գերեզմանատանը։

ԳԱԼՍՏՅԱՆ Վիլեն Շմավոնի (1941)– բալետի արտիստ։ Ծնվել է Գողթն գավա¬ռից Երևան տեղափոխված փառակեցու ըն¬տանիքում։ ՀՀ ժող. արտիստ է (1967)։ Երևանի պարարվեստի ուսումնարանը ավարտելուց հետո 1959—61 թթ. եղել է Թբիլիսիի Փալիաշվիլու, 1961-ից՝ Երևանի Սպենդարյանի անվան օպերայի ու բալետի թատրոնների արտիստ (ղեկավարել է նաև բալետային խումբ , եղել թատրոնի գլխա¬վոր բալետամայստեր): 1987—1988 թթ. եղել է Մոնտեվիդեոյի «Տեատրու Սոլիս»–ի գլխավոր բալետմայստերը: Բեմադրնլ է մի քանի բալետներ; Նա դերապարերից հիշարժան են Սպարտակ, Արմեն (Ա. Խաչատրյանի «Սպարտակ», «Գայանե» , Զիգֆրիղ) Չայկովսկու «Կարապի լիճը»), Անտունի, Դավիթ (Հավհաննիսյանի «Հավերժական կուռք ) և այլ դերակատարումները։ Արժանացել է ՀՀ պետական մրցանակի (1967) , դասական պարարվեստի միջազգային մրցույթի առաջին մրցանակի և ոսկե մեդալի (Վառնա, 1968) :

ԳԱԼՈԻՍՏ (XIX-XV դդ.) - վարդապետ։ Ծնվել և գործել է Գողթնի զավառում, եղել է Գողթնի Սինետկան անապատի վարդա¬պետներից և հիշատակվում է Ֆռանգ գրչի 1402 թ. գրչագրած ձեռագրերից մեկում։

ԳԱԼՈԻՍՏ (XVII դ.)- գրիչ։Ծնվել ու գործել է, Ագուլիս քաղաքում։

ԳԱԼՈԻՍՏ Ագուլեցի Գողթանյան (XVII դ.)- տաղերգու։ Ծնվել է Ագուլիս քաղա¬քում, հավանաբար XVII դ. (կենսագրական տվյալները շատ քիչ են)։ 1709 թ. Կ. Պոլսում տպագրված Ագաթանգեղոս պատմիչի պատմությանը առդիր հրատարակվել է նաև Գալուստի «Երգ սրբոյն Գրիգորի մեծի Լուսաորչին մերոյ» բանաստեղծությունը և մեկ այլ ոտանավորը։

ԳԱՍՊԱՐՅԱՆ-ՆՈԻՐԻՆՅԱՆՑ Մ ա ր թ ա (XIX դ.–1920-ական թվականներ) -մանկավարժ։ Ծնվել է Ագուլիսում։ 1895—96 թթ. եղել է ներքին Հանդամեջ գյուղի իգա¬կան դպրոցի կագմակերպիչ և վարժուհի։

ԳԱՍՊԱՐՅԱն Գասպար (Մանուչարյան Արամայիս, 1888 —1968) - ՀՀԴ գործիչ։ Ծնվել է Ճահուկ գավառի Ճահուկ ավանում։ 1905 թ. եղել է ՀՀԴ անդամ և մի շարք հանձնարարություններ է կատարել Նախիջևանի գավառներում։ 1908 թ. ձերբակալվել է և դատպարտվել մահապատժի։ Կովկասի փոխարքա Վարանցով Դաշկովի հրամանով որպես անչափահասի մահապատիժը փոխարինվել է 20 տարվա բանտարկության։ Տաժանակրությունը անց է կացրել Պետերբուրգի և Խերսոնի բանտերում մինչև ցարիզմի տապալումը՝ 1917 թ.։ Ազատվելուց հետո մեկնել է հայրենի Ճահուկ և վերստին ակտիվ մասնակցություններ է ունեցել Նախիջևանում ՀՀԴ և Հայաստանի Հանրապետության 1918—1920 թթ. ծավալաւծ գործողություններին։ 1920 — 1930 թթ. բնակվել և գործել է Թիֆլիսում, Երևանում։Չեկայի հետապնդումներից խուսափելու համար 1934 թ. փոխել է անունը և կոչվել է Արամայիս Մանուչարյան։ 1937 —1942 թթ. աշխատել է Բերդյանսկ քաղաքի (Ուկրաինա) ավացիոն գործարանում։ Այնուհետև 1942 թ. տեղափոխել է ԱՄՆ և բնակվել Լոս Անջելեսում։ Իր անցած կյանքի ոդիսական-հուշերի ձեռագիրը 1965 թ. ուղարկել է Հայաստանի գյրողների միությանը։ Գրող Ս. Խանգադյանը Գասպարյանի հիշողությունները հրատարակել է «Բանբեր Հայաստանի արխիվների» պարբերականում (N 3, 1990, N 3, 1991)։

ԳԱՎԱԶԱՆ (XIV դ.)–գրիչ, մանրանկարիչ: Երնջակ գավառի Նորակերտի ս. Գրիգոր եկեղեցում 1357 թ. պարոն Ջեսարի պատվերով գրչագրել և մանրանկարել է մի Ավետարան։

ԳԱՐԱ (Կիրակոս, 1813–1871) – գուսան։ Ծնվել և գործել է Նախիջևան քաղաքում։ Հորինած երգերը կատարել է սա¬գի նվագակցությամբ։

ԳԵՎՈՐԳ (XVI–XVII դ) -վաճառա– կան։ Ծնվել է Ջուղա քաղաքում, Անտոն Ջուղայեցու որդին է։ Մականունով կոչվել է Սերդար: Հիմնականում զբաղվել է մետաքսի վաճառականությամբ։ 1599 թ–ից բնակվում էր Վենետիկում։

ԳԵՎՈՐԳ – Ագուլեցի (XV դ.)-Ագուլիս քաղաքի առաջնորդ 1435 — 36 թթ.։

ԳԵՎՈՐԳՅԱՆ Հովհաննես (1870–ական թվակ. — 1940-ական թվակ.) — բարերար։ Ծնվել է Գողթնի Քաղաքիկ գյուղում։ իր հայրենի գյուղի և Գողթնի մի շարք այլ բնակավայրերի համար կատարել է բարեգործական աշխատանքներ։ 1914 թ. իր կնոջ՝ Նինայի, հետ որոշ Ժամանակ Քաղաքիկի իր տանը հյուրընկալել է Մարտիրոս Սարյանին, ուր և Մարտիրոս Սարյանը կատարել է «Քաղաքիկի ծաղիկները» հայտնի կտավաշարքը:

ԳԷՈՐԳ (XIV դ.) – Գողթնի իշխան։Հովհաննես եպիսկոպոս Քռնեցու եղբայրը։

ԳԻԳԻ (XIII դ.) —Շահապոնք գավառամասի ՆՈՐՍ Գյուղի իշխաններից։ 1251 թ. մի գեղաքանդակ խաչքար է կանգնեցրել Նորսում ի հիշատակ իր և ծնողների։

ԳՅՈԻԼՆԱԶԱՐՅԱՆ Մովսես (1880-ական թվականներ–1919–21 թթ.) -Ագուլիս քաղաքի 1919 թ. թուրքերի դեմ ազգային պայքարի կազմակերպման զինվորական ղե¬կավար։ Զոհվել է 1919-21 թթ.։

ԳՅՈԻՏ (V դ.) – Գողթնի իշխան, Շաբիթ իշխանի որդին։ Կորյուն պատմիչի վկայու¬թյամբ Գյուտը Մեսրոպ Մաշտոցին «շատ ծառայթյուններ էր անում» Գողթնում դպրոցներ բացելու և ուսումնական գործը ամրապնդելու համար։

ԳՈՀԱՐ (XIII) - Ծնվել ու գործել է Շահապոնք գավառում։ Գրիգոր քահանայի կինն է։ Իր ամուսնու բարեխոսության համար 1293 թ. մի խաչքար է քանդակել տվել Շահապոնք գյուղում:

ԳՈՐԳ (XIV դ.) – Երնջակ գավառի Քռնա գյուղի գեղջավագ, Հովհաննես Քռնեցու մոր¬եղբայրը։ Իր կնոջ՝ Ելթիկի, հետ 1330 թ. իր հայրենի Քռնայում 70 օրում կառու¬ցել է տվել ս. Աստվածածին նշանավոր վանքը, որին կից գործել է բարձրագույն տիպի դպրոց։

ԳՈՐԳԻԿ (XV դ.) - Գողթն գավառի Յոբեվանիս գյուղի գեղջավագ, 1488 թ.։

ԳՐԻԳՈՐ (XIV –XV դդ.) - գրիչ։ Գործել է Շահապոնք գավառամասի Շահապոնք գյուղում։ Խոցադեղի և Թանկիելի որդին է։ Շարունակել է Հովսեփ Շահապունեցի վարդապետի «Յաղագս խորհրդոց եկեղեցւոյ, Թովմայի Աքուինացոյ» (Վրացական թանգարան,N 10) սկսած և մինչև 1415 թ. կիսատ թողած աշխատության թարգմանու¬թյան և գրչագրման աշխւատանքը։

ԳՐԻԳՈՐ (VI դ.) -Նախճավան գավառի եպիսկոպոս 553 թ.։

ԳՐԻԳՈՐ (XV դ.) - գրիչ։ Ծնվել և գոր¬ծել է Գողթն գավառի Բիստ գյուղում, Պետրոսի և Միհրիշարի որդին է։ Եղել է Բիստի Կոպատապ կամ ս. Նշան անապատի աբեղա։ 1489 թ. նրա գրչագրած Ավետարաններից մեկը պահպանվում է Երևանի Մաշտոցյան Մատենադարանում (N 6531) : Մեկ այլ Հայսմավուրք էլ գրչագրել է Ագուլիսում՝ 1456 թ.։

ԳՐԻԳՈՐ (XVII–XVIII դդ.) - բարեգործ, մեծահարուստ։ Ծնվել և գործել է Երնջակի Շոռոթ գյուղաքաղաքում։ 1702 — 1706 թթ. աջակցել է հայրենի գյուղաքա¬ղաքի ս. Հակոբ Հայրապետ եկեղեցու նորոգման աշխատանքներին։

ԳՐԻԳՈՐ (մահ.է 1656 թ.) - վաճառական, բարերար։ Ծնվել է Նախիջևան քաղաքում, Սերոբի որդին է։ Բնակվել և գործել է հիմնականում Կ. Պոլսում։

ԳՐԻԳՈՐ (XVI դ.) – շինարար վարպետ։ Ծնվել և գործել է Ջուղա քաղաքում։ 1582թ. նորոգել է Ջուղայի Ամենափրկիչ վանքի։ պարիսպը։

ԳՐԻԳՈՐ (XVII-XVIIIդդ.) - բարերար Ծնվել ու գործել է Գողթնի Բիստ գյուղում, Եղիաի որդին է։ Թոխատ քաղաքի ս. Պարսամ եկեղեցում մասրևանց Եղիա գրչին իր ծախսերով գրչագրել է տվել մի Պատա րագամատույց:

ԳՐԻԳՈՐ (XVI-XVII դդ.) - դպիր։ Ծնվել է Գողթնի Մեսրոպավան գյուղում, Դավիթի որդին է։ Գործել է Ցղնայում և Գողթնի այլ բնակավայրերում։ Հիշատակվում է 1708 թ. արձանագրության մեջ։

ԳՐԻԳՈՐ (XVI-XVII դդ.) - վաճառական։ Ծնվել է Ջուղա քաղաքում, Մարտի րոսի որդին է։ 1602 թ–ից գործել է Վենետիկում։

ԳՐԻԳՈՐ (XVII-XVIII դդ.) – վարդապետ։ Ծնվել և գործել է Շոռոթ գյուղաքաղաքում։ Շոռոթի ժողովրդի միջոցներով սա 1708 թ. կառուցել է տվել Շոռոթի ս. Գրի¬գոր Լուսավորիչ վանքի եկեղեցու զանգակատունը։

ԳՐԻԳՈՐ (XVII դ.) – գրիչ։ Ծնվել և գործել է Երնջակի Շոռոթ գյուղաքաղաքում։ 1650 թ. նրա գրչագրած մի ժողովածուն պահպանվում է Երևանի Մաշտոցյան Մատենադարանում։

ԳՐԻԳՈՐ (XVII դ.) - դարբին։ Ծնվել է Նախճավան գավառի Աստապատ ավանում: Սրա մասին 1656 թ. մի խաչքար է հայտնի Աստապատի ս. Վարդան Եկեղեցու արև մտյան շքամուտքի շուրջը ագուցված արձանագիր խաչքարերի թվում :

ԳՐԻԳՈՐ Գծող (XVII–XVIII դդ.) – քարգործ վարպետ։ Ծնվել և գործել է Ագուլիսում։ Սրա մասին 1703 թ. մի խաչքար է հայտնի Ստորին կամ Դաշտ Ագուլիսի ս. Նշան կամ Ամարաին եկեղեցում։

ԳՐԻԳՈՐԻՍ (XVII–XVIII դդ.) – ճարտարապետ: Ծնվել է Ագուլիսում, գործել Գողթն և Երնջակ գավառներում։ 1706 թ. նորոգել է Շոռոթ գյուղաքաղաքի ս. Հակոբի գմբեթը և այլ հուշարձաններ:

ԳՐԻԳՈՐ կաազմող (XVI դ.) - խաչքարեր կազմող վարպետ։ Ծնվել և գործել է Ջուղա քաղաքում։ Քանդակել է մի շարք ինքնատիպ ու գեղաքանդակ, բարձրարվեստ խաչքարեր, որոնցից մի քանիսի վրա կա նաև նրա ինքնադիրը։

ԳՐԻԳՈՐ Ալթունյան (XVIII դ.) - գրիչ։ Գործել է Նախիջևան քաղաքյում։ Նախիջևանի Ամենայն Սրբոց վանքում 1770 թ. գրչագրել է մի Քարոզգիրք:

ԳՐԻԳՈՐ Ապարաներցի (XIV–XV դդ.) —վարդապետ, գրիչ: Ծնվել և գործել է Երնջակ գավառի Ապարաններ ավանում, եղել Ապարաների վանքի վանահայր: Նրա գրչագրած մի Աստվածաշունչը պահպանվում Երևանի Մաշտոցյան Մատենադարանում (N 354) :

ԳՐԻԳՈՐ Դպիր (XVII Դ.) – գրիչ: Ծնվել և գործել է Ագուլիս քաղաքում։ Մեզ է հա¬սել 1637 թ. նրա գրչագրած մի «Կանոնա¬գիրք, Դատաստանագիրք» ձեռագիրը, որը ժողովածուն, պահպանվում է Երևանի Մատենադարաում (N 6496)։

ԳՐԻԳՈՐ Դպիր (XVII դ.) – գրիչ: Ծնվել և գործել է Աստապատ ավանում։ նրա գրչագրած ձեռագրերից մեկը՝ 1665—69 թթ. ժողովածուն, պահպանվում է Երևանի Մատենադարանում (N 3468)։

ԳՐԻԳՈՐ Ըզնըմերցի (XVIII դ.) – վար¬դապետ, Ագոււլիսի ս. Թովմա վանքի միա¬բան։ Ծնվել է Գողթն գավառի Ըզնըմեր, Ազնամիր գյուղում, որի համար էլ ստա¬ցել է Ըզնըմերցի մականունը։

ԳՐԻԳՈՐ Ապրակունեցի (XIV դ.) - կրոնական գործիչ, Եսայի Նշեցու աշակերտը։ Ծնվել է Երնջակ գավառի Ապրակունիս ավանում։ 1330 թ. եղել է Երնջակ գավառի վանքի վանահայրը, վանքի դպրոցի բա բունապետը։

ԳՐԻԳՈՐ Ծործորեցի (XVII դ.) – կաթոլիկ և հոգևոր գործիչ, թարգմանիչ։ Գործել է Նախիջևանի կաթոլիկ գյուղերում։ Լատիներենից հայերեն է թարգմանել մի քանի աշխատութ ուններ:

ԳՐԻԳՈՐ Շահկերտցի (XVIII դ.) -Երնջակ գավառի Շահկերտ ավանի 1750 թ. Նախիջևանի պարսիկ կուսակալ Հեյդար խանի դեմ կազմակերպած ապստամբության կազմակերպիչներից և ակտիվ մաս¬նակից։ Մականունով կոչվել է Սարու Գրի¬գոր։ Հեյդար խանի հետ կնքված հաշտու թյունից հեւոո սա ևս Հովաննես Խանդամիրյանի հետ հավանաբար խաբեությամբ հրավիրվել է խնջույքի և թունավորվել։

ԳՐԻԳՈՐ Շահկերտցի (XVII–XVIII դդ.) — կրոնական գործիչ։ Երնջակ գավառի ե պիսկոպոս 1704թ.։ Ծնվել է Շահկերտ ավանում, մականունով կոչվել է Վալոնց։ Մահացել է 1704 թ. և թաղված է Աբնրա– կունիսի ս. Կարապետի գերեզմանատանը։

ԳՐԻԳՈՐ Ջահկեցի (XVII–XVIII դդ.) - թարգմանիչ, տպագրիչ։ Ծնվել է Ճահուկ գավառի Ճահուկ ավանում, որտեղից էլ ստացել է Ճահկեցի (Ջահկեցի) մականու¬նը։ Պետրոս Ջահկեցու հետ 1714 թ. լատիներենից 3 ամսում թարգմանելով տպա¬գրել է «ժամագիրք Ջահկայ» գիրքը 1715 թ. մեկ այլ գիրք:

ԳՐԻԳՈՐ Ջուղայեցի (XIV–XV դդ.) - հոգևոր գործիչ, վարդապետ։ Գրիգոր Տաթևացու, աշակերտը։ Ծնվել և գործել է Ջուղա քաղաքում, Սյունաց գավառներում։ 1410 թ. գրչագրել է մի Հայսմավուրք:

ԳՐԻԳՈՐ Ջուղայեցի (XVII դ.) – գրիչ։ Ջուղայի տեղահանությունից հետո 1675 թ, Ջուղայում գրչագրել է ձեռագրեր:

ԳՐԻԳՈՐ Վարպետ (XVII դ.) – ճարտարապետ, Հին Ջուղայեցի Սրապիոնի որդին։ Գործել է Երևանում և այլուր։ 1642թ. կառ ուցել է Երևանի Կաթոլիկե եկեղեցու արևմտյան կողմում եղած ժամատունը։

ԳՐԻԳՈՐՅԱՆ Գրիգոր (1900—1979) – լեզվաբան։ Ծնվել է Նախճավան գավառի Աստապատ ավանում (Թազագյուղ) : Որպես ուսուցիչ աշխատել է Երևանի տարբեր դպրոցներում։ Մամուլում հրատարակել է լեզվաբանասիրական մի շարք հոդվածներ, շարադրել Ներսիսյան դպրոցի պատմությունը։ 1940 թ. լույս է ընծայել «Գրի պատմություն» ոչ ծավալուն մենագրությունը:

ԳՐԻԳՈՐՅԱՆ Ղազար (մահ. է 1770 թ.) — վաճառական, բարերար։ Ծնվել է Ագուլիս քաղաքում։ 1730-ական թվականներից բնակվել է Կ. Պոլսում։ Մահացել է Հնդկաստանում։ Սրա թողած ժառայնգության մի մասը բաժանվել է 1864 թ. Պոլսի Պատրիարքայության միջոցով։

ԳՐԻԳՈՐՅԱՆ (Կիրկորով) Սիմոն XIX դ.) —արծաթագործ վարպետ։ Ծնվել է Նախճավան գավառի Աստապատ (Թազագյուղ) գյուղում։ Գործել է Նախիջևան քաղաքում, XIX դ. 2-րդ կեսերին։

ԳՐԻԳՈՐՅԱՆ Օրբել Հովհաննեսի (1899 1989) — գյուղատնտես, մանկավարժ։ Ծնվել է Գողթնի Բիստ ավանում։ Գործել է Նա խիջևանում, Երևանում։ Դասավանդել է Նախիջևան քաղաքի Պուշկինի անվան դպրոցում, մանկավարժական ուսումնարանում, բժշկական տեխնիկումում, Երևանի ֆինանսա-առևտրական, հիդրոմելիորատիվ և այլ տեխնիկում

ԳՐԻԳՈՐՅԱՆՑ Ալեքսանդր Կարապետի (1923—1988) –պատմաբան։ Ծնվել է Գողթնի Մեսրոպավան գյուղում։

Գիտությունների դոկտոր, 1958-60 թթ. եղել է ՀԽՍՀ գլխարխիվի պետի տեղակալ, ապա աշխատել է ԳԱ պատմության ինստիտուտում։ 1969 — 73 թթ. եղել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, 1975 -1988 թթ.՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի գիտկոմունիզմի ամբիոնի վարիչ։ ՀԽՍՀ բանվոր դասակարգի և մտավորականության ձևավորման պատմության վերաբերյալ հրատարակել է մի շարք աշխատանքներ:

ԳՐՈ (Տեր-Հակոբյան Գրիգոր, 1887–1969) – բժիշկ–հոգեբույժ։ Ծնվել է Նախիջևան քաղաքում։ Ծննդավայրում սկզբնական կրթությունը ստանալուց հետո 1905 թ. ավարտել է Երևանի գիմնազիան, Մոսկվայի համալսարանի բնագիտության, Օդեսայի համալսարանի բժշկական ֆակուլտետները։ փորձել է Մոսկվայի, Երևանի բուժ հիմնարկներում։ 1925 — 37 թթ. Երևանում եղել է հոգեբուժական բաժանմունքի վարիչ կլինիկայի դիրեկտոր, ամբիոնի վարիչ։ Ա ռանց դիսերտացիայի պաշտպանության 1936 թ. ստացել է պրոֆեսորի կոչում 1937 թ. աքսորվել է։ Աքսորից վերադառ նալուց հետո գործել է Երևանում։ Հեղինակ է մի շարք բժշկագիտական հոդվածների։ 1936 թ. հրատարակել է նյարդաբանական տերմինների առաջին հայերեն բառարանը։

ԳԵՎՈՐԳ (VIII դ.) - Նախճավան գավառի եպիսկոպոս 768 թ.։

ԳԵՎՈՐԳ (XV111 դ.)– Գողթն գավառի իշխան 1770 թ.։

ԳԵՎՈՐԳ Ծերունի (XIV դ).)– րաբունապետ։ Գործել է Նախճավանի Աստապատ ավանում։ Եղել է Աստապատի դպրոցի րա բունապետ։

ԳԵՎՈՐԳ Քռնեցի (XIV դ.) - Գողթնի իշխան։ Ծնվել է Երնջակ գավառի Քռնա ավանում։ Հովսեփ Քռնեցու եղբայրն է։

ԳԵՎՈՐԳՅԱՆ Գրիգոր (1870-ական – 1930-ական թվականներ) – իրավաբան։ Ծնվել է Ագուլիս քաղաքում։ Մոսկվայի համալսարանը ավարտելուց հետո իրավաբանական գործունեությամբ բնակվել է Թիֆլիսում:

ԳԵՎՈՐԳՅԱՆ Մամիկոն Հարությունխ (1877—1962) — դրամատուրգ, թատերական գործիչ, թարգմանիչ, բառարանագիր: Ծնվել է Գողթն գավառի Քաղաքիկ գյուղում։ Գործել է Մոսկվայում, Թիֆլիսում, Երևանում։ 1901—1916 թթ. որպես դատապաշտպան գործել է Մոսկվայում, Թիֆլիսում և Կովկասում։ 1921—28 թթ. որոշ ընդմիջումներով եղել է Գ. Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնի, 1933-ին՝ Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի տնօրեն։ Գրել է «Փառանձեմ» և «Վարդազար» պատմական պիեսները։ Հայերենից ռուսերեն է թարգմանվել Փավստոս Բուզանդի «Հայոց Պատմությունը», Գ. Սունդուկյանի «Խաթաբա լա» և այլ (ստեղծագործությունները։ Ռուսերենից հայերեն կատարել է մի շարք թարգմանություններ։ 1943—60 թթ. մասնակցել է ռուս-հայերեն քառահատոր բառարանի ստեղծմանը։

ԳՈԻԼԱԲԵԿ (XVI–XVIIդդ. ) - վաճառական։ Ծնվել է Ջուղա քաղաքում, Փափազֆակի որդին է։ 1611 թ–ից բնակվել է Վենետիկում։

ԳՈՒԼԻԱՐ (XV դ.) – գրիչ։ Ծնվել ու գործել է Շահապունիք գյուղում։ Սրա գրչագրած ձեռագրերից մեկը պահպանվում է Երևանի Մաշտոցյան Մատենադարանում (N 3 36) :

ԳՈՒԼԽԱՆԴԱ (XVII Դ) - Բարեգործ: Ծնվել և բնակվել է Գողթն գավառի Անապատ գյուղում, Ղուլի կինն է։ 1671 թ. մի Ավետարան գնելով նվիրել է Անապատի ս. Ստեփանոս Նախավկայի եկեղեցուն։

Դ

ԴԱՆԻԵԼ (XIV դ.) – Գողթն գավառի Ցղնա ավանի տանուտեր, Պետրոսի որդին է։ 1349 թ. ստացել է Ցղնայում գրչագրված մի Ավետարան։ Նույն թվականին էլ բազում տանջանքների է ենթարկվել Գողթն ասպատական թաթարների, կողմից։

ԴԱՆԻԵԼ (XVI–XVII դդ.) - վաճառական։ Ծնվել է Ջուղա քաղաքում, Դերվիշի որդին է։ 1599—1600 թ–ից բնակվել է Վենետիկում:

ԴԱՆԻԵԼ (XVIII դ.) – վարդապետ։ Ծնվել է Նախճավանի Աստապատ ավանում։ Գործել է հայրենի գավառում։ 1790 թ. եղել է Աստապատի ս. Ստեփանոս վանքի առաջնորդը:

ԴԱՆԻԵԼ (XVI–XVII դդ.) - վարդապետ։ Ծնվել է Գողթնի Մեսրոպավան գյուղում, գործել` Գողթնում։ Հիշատակվում է 1601 թ.։

ԴԱՆԻԵԼ Կուքեցի (XIII-XIV դդ.) - գրիչ։ Ծնվել և գործել է Շահապոնք գավառամասի Կուռքի գյուղում։ Գրչագրել է մի շարք ձեռագրեր։ Մարգարե վարդապետ Օծոփեցու խնդրանքով գրչագրել է Հ. Քռնեցու «Գիրք դժոխոցը», իսկ 1409 թ.՝ «Ստորագրութեանց Արիստոտելին» ձեռագիրը։

ԴԱՆԻԵԼ Վարպետ (XVII դ.) - ճարտարապետ-վարպետ, Սահակի և Խուպծնիկարի որդին։ 1683 թ. կառուցել է Երնջակ գավա ռի Փորադաշտ գյուղի ս. Ստեփանոս վանքի բարձր պարիսպները և այլ շինությունները։

ԴԱՍՏԱԿՅԱՆ Արամ Ավետիսի (1895–1938) — հեղափոխական, պետական աշխա¬տող։ Ծնվել է Ագուլիս քաղաքում։ 1919 թ. եղել է Պարսկաստանի կոմկուսի անդամ։

ԴԱՎԻԹ (XVIII–XIX դդ.) - բարերար։ Ծնվել է Գողթնի Ռամիս գյուղում։ XIX դ. սկզբներին բնակվել է Բուլղարիայի Ռուսե քաղաքում և տեղի եկեղեցուն նվիրել է մի վարագույր ու մի գորգ։

ԴԱՎԻԹ (XVII դ.) — ճարտարապետ։ Երնջակ գավառի ս. Կարապետ վանքի եկեղեցու 1644—66 թթ. նորոգման ճարտարապետը, որի ինքնագիրը պահպանվել է նույն եկեղեցու բեմի ճակատին։ Նա Հովհաննես ճարատարապետի հետ նորոգել է նաև ս. Կարապետ վանքի գավիթն ու վանքապատկան շինությունները:

ԴԱՎԻԹ Դպիր (XVII դ.) - գրակազմ։ Ծնվել և գործել է Գողթն գավառի Ցղնա ավանում։ 1698 թ. նորոգել Է Մարութա գրչի Գրչագրած 1694 թ. Մաշտոցը (Երևանի ֊ Մատենադարան, N4175):

ԴԱՎԻԹ Շոռոթեցի (XVII դ.) — վաճառական, բարերար: Գործել է հայերենի գավառում, Պարսկաստանում, Թուրքիայում: Կյանքի վերջում բնակվել է Անկուրիա քաղաքում: Անկուրիայի հայկական եկեղեցին նվիրել է արծաթյա կանթեղ և այլ իրեր։

ԴԱՎԻԹ Ջուղայեցի (XIII դ.) - բարերար։ Ջուղայեցի Կիրակոսի որդին է: Կառուցել է տվել Կեչառիսի վանքի ժամատան ձախ ավանդատան վերինն հարկը։

ԴԱՎԹՅԱՆ Հկոբ Քրիստափորի (1888—1938) – խորհրդային դիվանագետ։ Ծնվել է Ագուլիս քաղաքում: Դիվանագիտական աշխատանքները սկսել g 1919 թ.։ 1921–22 թթ. եղել է ՌԽՖՍՀ արտաքին գործերի մինիստրության կոլեգիայի անդամ, մերձբալթյան երկրների բաժնի վարիչ։ 1922—24 թթ. ԽՍՀՄ ներկայացուցչության խորհրդական Չինաստանում: 1925—27 թթ. ԽՍՀՄ ներկայացուցչության խորհրդական և ապա ժամանակավոր հավատարմատար Ֆրանսիայում: 1927—38թթ. Խորհրդային լիազոր ներկայացուցիչ Պարսկաստանում։

ԴԱՎԹՅԱՆ Մարգար Դանիելի (1910–1964) - զրող։ Ծնվել է Երնջակ գավառի Շոռոթ գյուղաքաղաքում։ 1930 թ. Բաքվում միջնակարգը ավարտելուց հետո սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում, ապա Բաքվի համալսարանում։ Երկար տարիներ աշխատել է Բաքվի հայերեն «Կոմունիստ» թերթում և «Գրական Ադրբեջան» (հայերեն) հանդեսի խմբագրություններում որպես բաժնի վարիչ։ 1939— 64 թթ. եղել է Ադրբեջանի գրողների միության հայկական մասնաճյուղի նա|սագահ։ Գրական ստեղծագործությունները հրատարակել է 18 գրքերով «Երջանկություն», Ծիրանի ծաո», «Մեր քաղաքում», «Հավերժական կտակ» և այլն)։

ԴԵՊՈԻՀ Նորաշենիկցի (XVII դ.) - գրիչ։ Ծնվել և գործել է Երնջակ գավառի Նորա շեն գյուղում, Ալեքսան գրչի եղբայրն է : Եղբոր մահից հետո 1669 թ. շարունակել է գրագրել Ալեքսանի կիսատ, թողած ձեռագիրը:


ԴԻԼԱՔ (XVII—XVIII դդ.) –բարերար: Ծնվել է Աստապատ ավանում, Հակոբի որդին է։ Իր Դանիել, Էվում, Ռադեոս և Հով սեփ եղբայրների հետ 1705 թ. օժանդակել է Շամբի ս. Ստեփանոս վանքի նորոգման աշխատանքներին։

ԴԺԽան (XVII–XVIII դդ.) -բարերար։ Ծնվել է Ագուլիսում, Վարդանի դուստրն է։ 1717 թ. ս. Շմավոնի մի Աջ է նվիրել Ագուլիսի ՝ս. Շմավոն եկեղեցուն։

ԴԻՈՆԵՍԻՈՍ Ճահկեցի (XVIII դ.)- թարգմանիչ։ Ծնվել է Ճահուկ գավառի Ճահուկ ավանում։ 1740 թ. Վենետիկում թարգմանել է Հիվեդ եպիսկոպոս Ավրունշաի պատմական գործերը։

ԴՈՄԻՆԻԿՈՍ Ճահկեցի (XVII–XVIII դդ.)— արդապետ, թարգմանիչ։ Գործել է հայրենի Ճահուկ և Երնջակ գավառներում։ կատարել է նաև թարգմանություններ։ 1737 թ. իտալերենից հայերեն է թարգմանել սրբագրել ու խմբագրել «Պատմություն ընդհանուր աշխարհաց» աշխատությունը։

ԴՈՄԻՆԻԿՈՍ Սալիթաղեցի (XIV դ.) -կրոնական գործիչ, գրիչ, թարգմանիչ։ Ծնվել է Երնջակի Քռնա ավանի մոտ գտնվող Սալիթաղ գյուղում, Առաքելի ու Փոքրմերի որդիքն է։ Հիմնականում գործել է Քռնայի վանքում։ Գրչագրած մատյաններից հայտնի են «Բօնա Վենդուի վասն վարուց սրբոյն Ֆրանցիսկոսի» (1339), Ալպերտի (1341) և այլ ձեռագրերը։ 1344 թ. Մարգարե Օծոփեցու հետ ւ|երստին լատիներենից հայերեն են թարգմանել Ալպերտի աշխատությունը, 1345 թ.՝ «Գիրք տնօրինութեան Քրիստոսի» և այլ գրքեր։ Թարգմանություններից բացի գրել է նաև ինքնուրույն աշխատություններ։

ԴՈՄԻՆԻԿՈՍ Շահապոնցի (XV դ.) - րիչ, գրակազմ։ Ծնվել և գործել է Շահա պոնքում։ 1440 թ. նրա գրչագրած Ավետարաններից մեկը պահպանվում է Երուսաղեմի Մատենադարանում (N 1822): Հայտնի է նաև նրա Հովսեփ Ապարենեցու հրամանով կազմած-նորոգած 1433 թ. և 1442 թ. ձեռագրերը (Փարիզի Ազգային գրադարան, Մակլերի N 107)։

ԴՊԻՐ Նազար (XVII դ.) - պիր: Ծնվել և գործել է Ագուլիսում։ Մահացել է 1651 թ. և թաղվել Ագուլիսի Բեկի գերեզմանատանը։

Ե

ԵԱՂՈԻԲ Ագուլեցի (XVI դ.) -քարագործ վարպետ։ Այս վարպետի աշխատանքներից հայտնի են 1556 թ. Ադրբեջանի Դաշքյասանի շրջանի Մեծ Բանանց գյուղի հին եկեղեցում կանգնեցված երկու խւսչքարերը։

ԵԴԳԱՐ Ջուղայեցի (մահ. է 1637 թ.) - վաճառական։ Ծնվել է Ջուղա քաղաքում, Հովհան բեկի որդին է։ Գործել է Ջուղայում, Իտալիայում։ Մահացել է Վենետիկում։ Կատարել է բարեգործություններ:

ԵԴԻԳԱՐՅԱՆ Արշակ (1869—1940)– հրապարակախոս։ Ծնվել է Նախիջևան քաղաքում, գործել՝ իֆլիսում։ Պարբերական մամուլում հրատարակել է, բազմաթիվ հոդվածներ։ Թարգմանել է Չ. Դիկենսի «Վերադարձրած հանցավորը» երկը (Թիֆ. 1896):

ԵԶԻԿԻԵԼ (XVII–XVIIIդդ.) - գրիչ: Գործել է Գողթնի Փառակա գյուղում։ Նրա գրչագրած ձեռագրերից մեկը՝ «Խորհրդատետր պատարագին», հասել է մեր օրերը և գրչագրված է 1717 թ.։

ԵԼԹԻԿ (XIV դ.)— րնջակ գավառի Քռնա ավանի գեղջավագի՝ պարոն Գորգի կինը, որը ամուսնու հետ 1330 թ. Քռնայում 70 օրում կառուցել է տվել նշանավոր ս. Աստվածածին վանքը։

ԵՂԻԱ (XVII-XVIII դդ.)- գրիչ։ Ծնվել է Գողթնի Մեսրոպական գյուղում։ 1711 թ. Թոխաթ քաղաքի ս. Պարսամ եկեղեցում գրչագրել է մի ձեռագիր։ Մեկ այլ Խորհրդաւտետր էլ գրչագրել է Գողթնի Տանակերտ գյուղում 1719 թ., մեկ ուրիշը 1726 թ. Նախիջևան քաղաքում։

ԵՂԻԱ Երեց (XVII–XVIII դդ.) – գրիչ։ Գործել է Գողթն գավառի Տանակերտ գյու– դում։ Այստեղ գրչագրած նրա ձեռագրերից մեկը՝ «Խորհրդատետր պատարագին», գրվել է 1710 թ.։

ԵՂԻԱ Օծոփեցի (XIV—XV դդ.) — հոգևոր գործիչ, Գրիգոր Տաթևացու աշակերտը։ Ծնվել է Շահապոնք գավառամասի Օծոփ գյուղում։ Գործել է Շահապոնքում։

ԵՂԻՍԱԲԵԹ (XVII դ.) – Երնջակ գավառի Շոռոթ գյուղաքաղաքի ս. Աստվածածին վանք Կուսանոցի մայրապետ 1650-ական թվականներին։

ԵՂՆԱԶԱՐ Նորսեցի (XVII-XVIII դդ.) — վաճառական, բարերար։ Ծնվել է Շահապոնք գավառամասի Նորս գյուղում: XVIII դ. սկզբներին բնակվել է Վենետիկ քաղաքում և ս. Խաչ եկեղեցուն կատարել նվիրատվություններ:

ԵՆՈՔՅԱՆ Սենեքերիմ Մկրտչի (1893-1971) – զինվորական գործիչ։ Ծնվել է Շարուր գավառի Վարմազիար գյուղում: 1920թ. գտնվել է զինծառայության մեջ: Եղել է Հայաստանի առաջին զինկոմիսարը: 1928թ. ավարտելով զինվորական ակադեմիան, երկար տարիներ աշխատել է ԽՍՀՄ պաշտ պանության մինիստրությունում։

ԵՍԱՅԻ (XVIII դ.) - Գողթնի եպիսկոպոս 768—773 թթ., հետագայում՝ 775 թ., կաթողիկոս։ IX դ. մինչև. XIII դ. 2-րդ կեսերը Գողթնի եպիսկոպոսությունը միացվել է Տաթևին։ 1280-ական թվականներից այն նորից հանդես է եկել որպես առան ձին եպիսկոպոսություն:

ԵՍԱՅԻ (XVIII դ.) – գրիչ։ Գործել է, Երնջակի Ապրակունիսի ս. Կարապետ վանքում։ 1698 — 99 թթ. նրա գրչագրած մի ժողովածուն պահպանվում է Երևանի Մաշտոցյան Մատենադարանում (N 3478)։

ԵՍԱՅԻ (XVIII դ.)- գուլիս քաղաքի մելիք, պարսից Ազատ խանի կողմից 1752 թ. հոկտեմբերի 12-ին Ագուլիսի գրավելու դիմադրության կազմակերպիչ։ Զոհվել է 1752 թ.՝ Ագուլիսի համար մղած մարտերի ժամանակ, որը Ազատ Խանին մերժել էր նրա զորքին դրամ և պարենամթերք տրամադրելու համար։

ԵՎԱՏ (XVI դ.) - բարերար։ Ծնվել և գործել է Գողթն գավառում։ 1593 թ. ստացել է Ցղնայում Ստեփանոս գրչի գրչագրած Ավետարաններից մեկը։

ԵՐԱՄԻԱ (V դ.) — Նախճավան գավառի եպիսկոպոս 450 թ.։

ԵՐՆՋԿՅԱՆ ՕՀԱՆ (մահացել է 1892 թ.)— հոգևոր գործիչ։ Ծնվել և Երնջակ գավառի Փորադաշտ գյուղում։ Գործել է Երնջակ գավառում և հայրենի գյուղում։

ԵՐՆՋԱԿՅԱՆ Մովսես (XIX դ.) – Երնջակ գավառի Փորադաշտ գյուղի տանուտեր։

ԵՓՐԵՄ (XVII դ.) – գրիչ։ Ծնվել և գոր ծել է Ագուլիս քաղաքում։ Սրա գրչագրած Ձեռագրերից հայտնի է Ստորին կամ Դաշտ Ագուլիսում 1651 թ. գրչագրած մի Հայսմավուրքը:

ԵՓՐԵՄ (XVI դ.) – մանրանկարիչ։ Ծնվել և գործել է Ագուլիս քաղաքում։ Նրա ձեռագրերից Հայտնի է 1551թ. Ավետարանը, որը ձաղկել է Մարիամ կուսակրոնի հիշատակին։

ԵՓՐԵՄ (XVII-XVIII դդ.) - գրիչ, մանրանկարիչ։ Ծնվել է Երնջակ գավառի Շոռոթ գյուղաքաղաքում, Հովհաննես քահանայի և Զանազանի որդին է: Նրա Գրչագրած և մանրանկարած ձեռագրերից մեկը՝ 1708 թ. Ավետարանը, պահպանվում է Երևանի Մաշտոցյան Մատենադարանում (N 2590) : Հայտնի է նաև Ագուլիսում 1690 թ. գրչագրած նրա Հայսմավուրքը ևս:

ԵՓՐԵՄ (XVII–XVIII դդ.) - գրիչ։ Ծնվել և գործել է Ագուլիս քաղաքում։ Մեզ է հասել 1690 թ. և 1733թ. գրչագրած նրա մի Հայսմավուրքը և մի Ավետարանը։

Զ

ԶԱՐԳԱՐՅԱՆ տոհմ (XIX–XX դ.) -Ստորին կամ Դաշտ Ագուլիսի աչքի ընկնող տոհմերից։ Թիֆլիսում, Մոսկվայում և այլ վայրերում ունեցել են գործարաններ ու առևտրական ուներ, կատարել են բարեգործություններ։ Տոհմի մտավորականներից առավելապես հայտնի են մանկավարժներ Մկրտիչ ու Մեխակ Զարգարյանները, թատերագիր, բժիշկ Արիստակես (Ռուստեմ) Զարգարյանը, ատամնաբույժ Եվգենիա Զարգարյանը, որոնք Ագուլիսից բացի հիմնականում գործել են Թիֆլիսում ու Երևանում, Մոսկվայում, ուր և բնակվում են նրանց շառավիղները։ Թիֆլիսում բացած Ավետիս և Հարություն Զարգարյանների կաշվի գործարանը ժամա¬նակին մեծ համբավ է ունեցել։

ԶԱՐԳԱՐՅԱՆ Արիստակես Հայրապետի (Ռուստեմ, 1864—1935) -հասարակական գործիչ, բժիշկ, գրող։ Ծնվել է Գողթնի Ստորին կամ Դաշտ Ագուլիսում։ Լազարյան ճեմարանում սովորելուց հետո ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Գործել է Մոսկվայում, Թիֆլիսում, Թավրիզում։ Մինչև 1905 թ. եղել է Պետերբուրգի պալատական բժիշկ, որին հրավիրել է Միխայիլ Նիկոլաևիչ ցարը։ Թավրիզում եղել է խորհրդային հյուպատոսարանի գրականագիտական ընկերության փոխնախագահ, Հայաստանի կարմիր խաչիԹավրիզի բաժնի նախագահ, ՀՈԿ–ի նախա գահության անդամ։ Թիֆլիսում եղել է հայոց հրատարակչական ընկերության նախագահ, սերտ կապերի մեջ է եղել Հ. Թումանյանի հետ։ Խմբագրել է 1919 թ. Թիֆլիսում լույս տեսնող (զոկական բարբառով) «Զոկի ճրոյգ» թերթը։ Գրել է 16 գրական երկեր, որոնցից 4-ը գրական լեզվով, իսկ 12-ը՝ զոկական բարբառով։ Հիմնակա¬նում Ագուլիս քաղաքի կենցաղը արտահայտող և զոկական բարբառով գրված նրա «Ադաթ չի՚, «Փրշտա կատու», «Աստված թակի զոկի խասիաթը» և այլ ոդևիլները ժամանակին բեմադրվել են Թիֆլիսի, Զաքաթալայի, Բաքվի թատրոններում և մեծ ճանաչում են բերել հեղինակին։ 1992 թ. Թավրիզում Հր. Աճառյանին օգնել է Ագուլիսի բարբառին նվիրված նրա աշխատանքի շտկմանն ու համալրմանը։ Զբաղվել է նաև նկարչությամբ և հիմնականում իր կտավներում պատկերել է Ագուլիսի ու Գողթնի բնապատկերները։

ԶԱՐԳԱՐՅԱՆ եվգենիա (1870–ական - 1930-ական թվականներ)- բժիշկ։ Ծնվել է Ստորին կամ Դաշտ Ագուլիսում։ Մոսկվայի համալսարանի ատամնաբուժական բաժինը ավարտելուց հետո գործել է Թիֆլիսում։

ԶԱՐԳԱՐՅԱն Մեխակ (1870-ական – 1930-ական թվականներ) — մանկավարժ։ Ծնվել է Ստորին կամ Դաշտ Ագուլիսում։ Մոսկվայի համալսարանի բնագիտական բաժինը ավարտելուց հետո որպես ուսուցիչ գործել է Թիֆլիսում, Երևանում։

ԶԱՐԳԱՐՅԱՆ Մկրտիչ (XIX դ.) - բարեգործ։ Ծնվել և գործել է Ագուլիս քաղաքում։ 1857 թ. Դաշտ Ագուլիսում բացել է մասնավոր դպրոց։ Այն գործել է շուրջ 10 տարի և ամեն տարի ունեցել 30 — 40 ձրիավարժ աշակերտներ։ Ուսուցիչն է եղել դաշտեցի Պողոս Ադամալյանցը։

ԶԱՐԴԵՂ (XII–XIII դդ.)- բարերար։ Ծնվել և գործել է Շահապոնք գավառամասի Կուքի գյուղում։ 1215 թ. մի խաչքար է կանգնեցրել Կուլքիի վանքի մոտ գտնվող ջրաղացի ձորում։

ԶԱՔԱՐԻ վարդապետ (մահացել է 1660 թ.) – կրոնական գործիչ։ Ծնվել և գործել է Նախճավանի Աստապատ ավանում։ Թաղ¬վել է ավանի Կարմիր կամ ս. Ստեփանոս վանք ում։

ԶԱՔԱՐԻԱ (XIII– XIV դդ.) - Նախճավան գավառի եպիսկոպոս 1321 թ.։

ԶԱՔԱՐԻԱ. (XIV դ.) – Գողթն գավառի եպիսկոպոս 1375թ.։

ԶԱՔԱՐԻԱ (XIV դ.) - գրիչ։ Գործել է, երնջակ գավառի Քռնայի վանքում։ Գրչագրել է մի շարք ձեռագրեր։ 1308 թ. նրա գրչագրած ձեռագրերից մեկը՝ «Գիրք Եւթն առաքինութեանց Պետրոսի Արագոնացւոյ» մատյանը, պահպանվում է Երևանի Մաշտոցյան Մատենադարանում (N 59441) :

ԶԱՔԱՐԻԱ (XVIII դ.) – վաճառական։ Ծնվել է, Ագուլիս քաղաքում։ Հեռավոր ճանապարհորդությունից քարավանով Ագուլիս վերադառնալու 1790 թ. հունվարի 10-ին, Արաքսի ափին ենթարկվում է շուրջ 1000 հոգուց կազմված այլադավանների հարձակմանը և սպանվում։ Թաղված է Ագուլիսի մեծ գերեզմանատանը։

ԶԱՔԱՐԻԱ աբեղա (XVII դ.) - կրոնական գործիչ։ Գործել է Շահապոնք գավառի Կուքի գյուղի ս. Նշան կամ Հազարաբյուրաց վանքում։ 1658 թ. նորոգել է տվել վանքի շինությունները, որի մասին պահպանվել է վիմագրություն։

ԶԱՔԱՐԻԱ Ագուլեցի (1630-1691) – վաճաոական, ճանապարհորդ, բարեգործ։ Ագուլեցի Քրդունց Աղամիրի և Սավգուլի որդին է։ Հայրեն Ագուլիս քաղաքից դուրս գալով նա 1647—81 թթ. ճանապարհորդելով եղել է Պարսկաստանում, Թուրքիայում, Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում Հոլանդիայում։ Իր ճանապարհորդական նոթերը ամփոփել է մի աշխատության մեջ, որը հայտնի է, «Զաքարիա Ագուլեցու գրությունը` վերնագրով և լույս է տեսել Երևանում 1938թ.։ Այդ աշխատության մեջ մեծ տեղ է հատկացված XVII դ. 2-րդ կեսի Հայաստանի, հարևան և եվրոպական երկրների բնության ու բնակչության, հուշարձանների ու ճանապարհների, քաղաքա¬կան և սոցիալտնտեսական այլևայլ հար¬ցերին։ Մեծ աշխատանքներ է կատարել Ագուլիսի մշակութային կյանքի կազմակերպման և հուշարձանների նորոգման գործում։

ԶԱՔԱՐԻԱ Խոշկաշենցի (XVI դ.) - գրիչ։ Ծնվել է Երնջակ գավառի Խոշակունիք, Խոշկաշեն գյուղում։ Ճամփորդել է Իտալիա։ 1570թ. Ֆլորենցիա քաղաքում գրչագրել է մի «Ժամագիրք կարգին Դոմինիկեանց» ձեռագիրը։

ԶԱՔԱՐԻԱ Շոռոթեցի (XVII դ.) – կրոնական գործիչ։ Ծնվել է Երնջակի Շոռոթ գյուղաքաղաքում: Եղել է Երնջակ գավառի Ապրակունիսի ս. Կարապետ վանքի վանահայրը։ 1630 թ. եղել է Հռոմում, 1652 թ. Վենետիկում։


ԶԱՔԱՐԻԱ Շոռոթեցի (XVIII դ.) – արքեպիսկոպոս։ Գործել է հայրենի Շոռոթում, Աբրակունիսում և այլ բնակավայրերում։ 1779 թ. եղել է Աբրակունիսի ս. Կարապետ վանքի վանահայր։

ԶԱՔԱՐՅԱՆ Ալմաստ Գրիգորի (1924)– գրականագետ։ Ծնվել է Գողթն գավառի Փառակա գյուղում։ Հեղինակ է բազմաթիվ բանասիրական ու գրականագիտական ուսումնասիրությունների։ Առանձին լույս է ընծայել 10-ից ավելի գրքեր: Կազմել և ծանոթագրել է ե. Չարենցի ակադեմիական հրատարակության 6 հատորները, հեղինա¬կակից է «Սովետահայ գրականության տա¬րեգրություն» և այլ աշխատությունների։

ԶԵԼԻՆՍԿԻ (Մկրտչյան) Ստեփան Պավելի (Ամիրզադի, 1847—1904) - ազգագրագետ, տնտեսագետ, պատմաբան։ Ծնվել է Նախճավան գավառի Յարմջա գյուղում։ Գործել է Թիֆլիսում և Երևանում։ Հայերենից բացի տիրապետել է ռուսերենին, արևելյան և եվրոպական մի քանի լեզուների։ 1870—83 թթ. Թիֆլիսում և Երևանում զբաղվել ուսուցչությամբ։ 1882 թ. ռուս գրող և պատմաբան Դ. Լ. Մորդովցևի հետ մասնակցել է Արարատի զագաթը կատարած վերելքին։ Թիֆլիսում մասնակցել է Հայոց բարեգործական ընկերության, կայսերական ազգագրական ընկերության աշխատանքներին։ Մամուլում հրատարակել է Նախիջևանի գավառի հայերն կենցաղի, ժողովրդական բժշկության, Անդրկովկասի այգեգործության, ուսումնական գործի և ազգագրության մասին մի շարք հոդվածներ: Գրել է բազմաթիվ հոդվածներ և ուսումնասիրություններ, որոնց մեծ մասը մինչև այժմ անտիպ են։

ԶՈՐՅԱն տոհմ (XIX–XX դդ.)-Ցղնայի նշանավոր տոհմերից։ Այն հիմնականում հայտնի է ՀՀԴ հիմնադիրներից Ստեփան (Ռոստոմ) Զորյանի գործունեությամբ։Ռոստոմից բացի Զորյան տոհմից ազգային, հեղափոխական գործիչներ ու ազատամարտիկներ են եղել նաև նրա եղբայրները՝ Զորի և Արիստակես Զորյանները։

ԶՈՐՅԱՆ Արիստակես (1871—1897) – ազգային-ազատազրական պայքարի մար տիկ։ Հեղափոխական անունը՝ Կարո։ Ծնվել է Գողթնի Ցղնա ավանում, հայ հեղափոխական դաշնակցության հիմնադիրներից Ստեփան Զորյանի կրտսեր եղբայրն է։ Գործել է Թիֆլիսում, Պարսկաստանում։ Թիֆլիսում սովորելով զինագործի արհեստը դաշնակցության մարտիկներին մատակարարել է զենք ու զինամթերք: Մասնակցել է մի շարք բնակավայրերի պաշտպանությանը։ 1897 թ. հուլիսին զոհվել է Խանասորի ճակատամարտում։ Սրա մասին ժամանակին տարածված է եղել ազգային հայրենսաիրական «Կարոյի հիշատակին» երգը.

«Ագուլիսի քաջ պատանի,
Մահվան լուրդ ով կտանի,
Քեզ պեսներին բյուր երանի,
Դուք եք հույսը Հայաստանի։
Խունկ ու մոմով գամ Խանասոր,
Արցունք թափեմ ես ամեն օր,
Քեզ տեսնելով մնացի մոլոր,
Նստած կուլամ միշտ սգավոր։
Արտասուքս հեղեղ դարձավ,
Պայծառ, օրս խավարեցավ,
Դաշտ ու ձորեր արյուն դարձավ,
Խանի պես քաջը զոհվեցավ։
Արեք հարյուր հայ քաջերով՝
Բոլոր զինված մոսիներով,
Շերիֆ բեկին մեծ ջարդ տալով՝
Կարոն ընկավ վրեժ կազմելով»։

ԶՈՐՅԱՆ Զորի (1870–ական-1934) - հասարակական-քաղաքական գործիչ։ Ծնվել է; Գողթնի Ցղնա ավանում, ՀՀԴ հիմնադիր¬ներից Ստեփան Զորյանի եղբայրն է։ 1900–ական թվականներից ակտիվորեն մասնակցել է ՀՀԴ գործունեությանը։ 1918—1920 թթ. եղել է Ախալցխայի քաղաքագլուխ և մեծ ծառայություն ունի Ախալցխայի ինքնապաշպանության կազմակերպման գործում։

ԶՈՐՅԱՆ Ստեփան (Ռոստոմ, 1867–1919) — հասարակական-քաղաքական գործիչ, հայ Դաշնակցություն կուսակցության հիմնադիրներից։ Ծնվել է Գողթնի Ցղնա ավանում։ Հեղինակն է ՀՀԴ կուսակցության ծրագրի տեսական մասի։ 1881 թ. տեղափոխվել է Թիֆլիս։ 1882—86 թթ. ավարտել է Թիֆլիսի ռուսական ռեալական դպրոցը։ Այնուհետև ընդունվել է Վարշավայի Նովո Ալեքսանդրյան զյուղատնտեսական բարձրագույն դպրոցը, որտեղ ուսանողական ցույցերին մասնակցելու համար ձերբակալվել է և ոստիկանական հսկողության ներքո աքսորվել է Ցղնա։ Հայրենի ավանում Աբրահամյան ազգանունով անցագիր ձեռք բերելով մեկնել է Թիֆլիս և Քրիստափոր Միքայելյանի հետ ձեռնամուխ եղել գաղտնի տպարան բացելու գործին, որը նյութական միջոցների պակասի պատճառով ձախողվում է: Աբրահամյան կեղծանունով ավարտական քննություններ է հանձնել Բաքվում և Մոսկվայում ընդունվել գյուղատնտեսկան բարձրագույն դպրոց, ուր ուսանում էին Ս. Զավարյանն ու Ա. Սահակյանը։ Այստեղ ակտիվորեն մասնակցելով հայ և ռուս ուսանողության հավաքնե¬րին ու ցույցերին նորից ձերբակալվել է և աքսորվել հայրենի ավան՝ Ցղնա։ Այստեղից նորից մեկնելով Թիֆլիս իր հայրենա¬կից Ք. Միքայելյանը և Ս. Զավարյանի հետ ամբողջովին նվիրվում է ՀՀ Դաշնակցության գործունեության։ Գործել է Թիֆլիսում, Մոսկվայում, Պետերբուրգում, Պարսկաստանում, Բուլղարիայում։ 1892—95 թթ. խմբազրվել է դաշնակցության խոս նակ «Դրոշակ» թերթը։ Բալկաններում գտնվելու ժամանակ 1898 թ. իր կնոջ՝ Լիզա Մելիք-Շահնազարյանի, հետ բացել է մասնավոր դպրոց։ 1890—91 թթ. դասավանդել է Թավրիզի Արամյան ազգային դպրոցում։ Ք. Միքայելյանի և Ս. Զավարյանի մա¬հից հետո մինչև իր կյանքի վերջը անձնվիրաբար նվիրվել է հայ ազգային-ազատագրական շարժմանը, կրել է ժամանակաշրջանի վարչակարգի դաժանությունները, ղեկավարել դժվարին ժամանակների ազգային պայքարը։

ԶՐՈԻԱՆԴԱՏ (IV դ.)- Գողթն գավառի 6–րդ եպիսկոպոսը Սահակից հետո։

ՋՈԻԼ-ԿԱՐՆԱՅՆ (Ալեքսանդր, XVI դ.) — բանաստեղծ, պետական գործիչ։ Ծնվել է 1550 թ. Հնդկաստանի Քաշմիր քաղաքում բնակություն հաստատած վաճառական Հա կոբ Ջուղայեցու և Աբդուլ Հայի դուստր Հուլիանայի ընտանիքում։ Պատմական փաստերի համաձայն Ջուղա քաղաքից այդտեղ տեղափոխված Հակոբի իննամսյա որդուն Հնդկաստանի Աքբար թագավորը (1566– 1605 թթ.) զավակ չունենալու պատճառով որդեգրում է։ Աքբար թագավորը, որը ուներ Մարիամ Բեգում անունով հայ կին (9-րդը, թագուհի), ընդունելով Հակոբ Ջուղայեցու առաջադրած պայմանը, պարտավորվում է պահպանել Ալեքսանդրի ազգությունը և քրիստոնյա դավանանքը։ Արքունիքում Ալեքսանդրը ստանում է լավ դաստիարակություն, կրթություն և Ջուլ-Կարնայն մականունը, որը նշանակում է երկեղջյուր։ Հետագայում Աքբար թազավորը ունենում է սեփական որդի, որն էլ նրա մահից հետո տիրում է Հնդկաստանի գահին։ Ալեքսանդր–Ջուլ–Կարնայնը հասունեության տարիներին կառավարել է Զամբահարի երկրամասը, Բենգալի նահանգը և զանազան պատասխանատու պաշտոններ վարել Հնդկաստանի այլ վայրերում։ Կյանքի վերջին տարիներին քաղաքական կյանքից հեռանալով բնակվել է Բենգալ նահանգի Հուգլի քաղաքում։ Այդտեղ նա գրել է բանաստեղծություններ ու պոեմներ, եր գեր, որոնց թեման հիմնականում փիլիսոփայական մոտիվներ ունեն։ Հնդկերեն գրված այդ ստեղծագործությունները լայն ճանաչում են գտել Հնդկաստանում և իրենց բարձարվեստ արժեքով տեղ գտել հնդ կերենի նշանավոր «Ռազմալ» կոչվող տաղարանում։

Է

ԷԴԻԼՇԱՅ Ագուլեցի (XV դ.) – Ագուլիս քաղաքի մեծահարուստներից, բարեգործ, Ազուլիսի տանուտեր 1436 թ.։ Հայտնի է եղել է իր բարեպաշտությամբ, «տածող և խնամածու Ագուլեաց, հայր սրբերու և այրեա»։

ԷԼԻԿՈՒՄ (XIV դ.)– Շահապոնք գավառամասի Նորս զյուղի իշխան։ 1391 թ. մի խաչքար է կանգնեցրել Նորսում։

ԷԽԱՆեՆՑ Աբրահամ (XVII դ.) - Ագուլիս քաղեքի մելիք 1680 թ.։

ԷՎԱԶ (XVII դ.) – վաճառական, բարերար։ Ծնվել ու գործել է Ագուլիս քաղաքում։ 1655 թ. Ագուլիսում մի Ավետարան զրչագրել տալով ստացել է ու նվիրել Աուլիս

ս. Աստվածածին եկեղեցուն։

ԷՎԱԼ (XVII դ.) – բարերար։ Ծնվել է Ագուլիս ք աղաքում, Ղոլգուլի և Չալաքի որդին է։ 1671 թ. Մովսես վարդապետին գրչագրել տալով մի Ավետարան այն ստացել է ու նվիրել Ագուլիսի ս. Աստվածածին եկեղեցուն։