Մրգանուշ

From armeniapedia.org
Revision as of 12:33, 4 March 2007 by Envoy (talk | contribs)
(diff) ← Older revision | Latest revision (diff) | Newer revision → (diff)
Jump to: navigation, search

Մրգանուշ, (Мргануш, Mrganush), Զոհաբլու,Զոհրաբլը, Զոհրաբլի, Զոհրաբլու, Զոհրապլու, Զոռբալու, Զորբալու- Գյուղ ՀԽՍՀ Արտաշատի շրջ-ում, Արտաշատ ք-ից 8 կմ հս-արլ: Մ է վերանվանվել 20.8.1945թ: Առանձնատները 1-2 հարկանի են, քարաշեն, ճաշակով ու հարմարավետ` կից պարտեզներով այգիներով: 1873թ ուներ 164, 1897թ` 281, 1926թ` 405, 1939թ` 470, 1959թ` 689, 1970թ` 1521, 1979թ` 878 բնակիչ, որոնց մի մասի նախնիները գաղթել են Պարսկահայաստանի Խոյի և Սալմաստի գավ-ների գ-երից 1828-29թթ: Կոլտնտեսությունն զբաղվում է խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց ( հիմնադրված 1911թ), մշակույթի տուն, գրադարան, կենցաղսպասարկման տաղավար, բուժկայան: Այստեղ է գտնվում Վերին Արտաշատի գինու կոմբինատի մասնաճյուղը: