Մուսայելյան (Ախուրյան)

From armeniapedia.org
Revision as of 14:02, 4 March 2007 by Envoy (talk | contribs)
(diff) ← Older revision | Latest revision (diff) | Newer revision → (diff)
Jump to: navigation, search

Մուսայելյան, (Мусаелян, Musayelian), Ախուրյան մեծ, Քեփենեկ Մեծ: Քյափանակ Մեծ- Գյուղ ՀԽՍՀ Ախուրյանի շրջ-ում, Լենինական ք-ից 10-12 կմ հր-արլ, Փամբակի լշ-ի փեշերին: Մ է վերանվանվել 3.1..1935թ`ի հիշատակ հեղափոխական Ս.Գ. Մուսայելյանի (1882-1920): Բարձրադիր է, կլիման` խիստ, տեղումները բավարար: Առանձնատները քարաշեն են, հարմարավետ: Խմելու ջուրը բերվում է ջրմուղով ` 3կմ հեռավորությունից: 1831թ ուներ 512, 1897-ին`1892, 1926-ին` 1394 , 1939-ին` 1667, 1959-ին` 1439, 1970-ին` 1606, 1979-ին` 1420, հայ բնակիչ,որոնց մի մասի նախնիները գաղթել են Արմ Հայաստանի Բասենի Խնուսի և այլ շրջ-ների գ-երից 1829թ: Կոլտնտեսությունը զբաղվում է հացահատիկների, շաքարի ճակնդեղի, կերային և բանջարանոցային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ: Աճեցնում են խնձորենի, տանձենի և այլ ծառատեսակներ: ՈՒնի պանրագործարան, կենցաղսպասարկման օբյեկտների, միջնակարգ դպրոց , մշակույթի տուն, գրադարան, կինո, հեռախոսացանց, մանկապարտեզ, բուժկայան: Եկեղեցին կառուցված է սրբատաշ տուֆով, վերակառուցված է սրբատաշ տուշով, վերակառուցված 1842թ: մոտակայքում կան գ-ատեղիներ , խաչքարեր, գերեզմանոց: