Մելիքգյուղ

From armeniapedia.org
Revision as of 09:49, 20 February 2007 by Envoy (talk | contribs)
(diff) ← Older revision | Latest revision (diff) | Newer revision → (diff)
Jump to: navigation, search

Մելիքգյուղ, (Меликгюх, Melikgyugh), Մելիք, Մելիքի գյուղ, Մելիքյանդի, Մելիքքենդի, Մելիքքյանդ - Գյուղ ՀԽՍՀ Արագածի շրջ-ում, Ծաղկահովիտ գ-ից 12-կմ հս-արլ, Ծաղկունյաց լ-ների հր. փեշերին, զովասուն և բուսականությամբ հարուստ սարավանդի վրա: Ունի բարեկարգ, տուֆակերտ մենատներ: Խմելու սառնորակ ջուրը բերված է գ-ի հր-արլ կողմից, 3 կմ հեռավորությունից: Մ. է կոչվել 15.7.1946թ: 1831 թ ուներ 309, 1897թ` 844, 1926թ` 1120, 1939թ` 1379, 1959թ` 867, 1970թ` 891, 1979թ` 862 բնակիչ:Անասնապահական պետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ: Արդեն աճեցնում են( տանձ, խնձոր,սալոր) ծառեր: Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, ակումբ, մանկապարտեզ, բուժկայան: 1912է այստեղ գործել է երկդասյան դպրոց: Հին եկեղեցու տեղում պահպանվել է ս, Հովհաննես անշուք եկեղեցին (19-րդ դ). ունի հին գերեզմանոց: Գ-ի մոտերքում գտնվում են Մեծ և Փոքր Ջամշլու գ-ատեղիները, մի ավերակ, որն ըստ ավանդության, եղել է Էջմիածնի ամառանոցը: