Մաքենիս

From armeniapedia.org
Revision as of 15:28, 29 January 2007 by 217.113.20.108 (talk)
(diff) ← Older revision | Latest revision (diff) | Newer revision → (diff)
Jump to: navigation, search

Մաքենիս, (Макенис, Makenis), Կզըլվանք, Կիզիլվանք, Ղզըլվանք, Ղզըլքիլիսա, Ղզլվանք,Ղըզըլվանք, Ղըզըլքիլիսա, Մակենիս, Մաքենոց, Մաքենոց գյուղ, Մաքինիս, Մաքինոց գյուղ, Չիչագլի, Չիչակլի, Չիչակլու - Գյուղ ՀԽՍՀ Վարդենիսի շրջ-ում, Վարդենիս քտա-ից մոտ 15 կմ հր-արմ, Կարճաղբյուր ( նախկին` Մաքենիս ) գետի աջ ափին, ոչ գարձր լ-նաճյուղի վրա, գեղատեսիլ վայրում: Օդն առողջարար է, ջուրը ժ` առատ: Տները տափակ կտուրով են, քարակերտ: 1897 թ ուներ 564, 1926թ` 502, 1939թ` 816, 1959թ` 468, 1970թ` 596, 1979թ` 493 բնակիչ: Անասնապահական պետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի , կերային կուլտուրաների և ծխախոտի մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, հեռախոսակայան, բուժկայան: Մ-ի բնակիչների նախնիները այստեղ են եկել 1828-30թթ Վանի, Մուշի, Կարսի շրջ-ներից: Այստեղ է գտնվում Մաքենյաց նշանավոր վանքը, որի անվամբ էլ գ-ը նախկինում կոչվել է (Մաքենիս, Մաքենոց գյուղ): Այլազգիները վանքը և գ-ը կոչել են Ղզըլվանք: Վերջինս 24.7.1940թ վերանվանվել է Չիչակլի, իսկ սա էլ 25.1.1987թ` Մ: