Մարմարաշեն

From armeniapedia.org
Revision as of 13:28, 8 February 2007 by Envoy (talk | contribs)
(diff) ← Older revision | Latest revision (diff) | Newer revision → (diff)
Jump to: navigation, search

Մարմարաշեն, (Мармарашен, Marmarashen), Ախամզալու, Ահամզալու, Աղահամզալու,Աղամզալու, Աղհամզալի, Աղահամզալու, Աղհամզալու, Թաթարական Աղհամզալու, Աղհամզալու Հայկական, Լուկաշին, Մարմարիկ - Գյուղ ՀԽՍՀ Մասիսի շրջ-ում, Երևան-Նախիջևան ավտոմայրուղու վրա, Մասիս ք-ից 6 կմ հր-արլ, այգեպատ վայրում: Տները քարակերտ են,խմելու ջուրը Գառնիի ջրմուղից: Նախկին Աղհամզալուն Մ. է վերանվանվել 25.2.1967թ: Նախկինում ունենալով խառը բնակչություն կոչվել է նաև Թաթարական Աղհամզալու և Հայկական Աղհամզալու: 1897թ ուներ` 793, 1926թ` 658, 1939թ` 671, 1959թ` 1416, 1970թ` 2128, 1979թ` 2349 բնակիչ: Մ-ի կոլտնտեսությունն զբաղվում է բանջարաբուծությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կինո, հեռախոսակայան, կենցաղսպասարկման տաղավար, մսուր-մանկապարտեզ, բուժկայան: Բնակիչների նախնիների մի մասը եկել է Խոյի և Սալմաստի շրջ-ներից` 1828-29 թթ: Այստեղ է ծնվել Խորհրդային Միության հերոս Վ. Առուստամյանը: