Ճոճկան

From armeniapedia.org
Revision as of 08:20, 20 February 2007 by Envoy (talk | contribs)
(diff) ← Older revision | Latest revision (diff) | Newer revision → (diff)
Jump to: navigation, search

Ճոճկան, (Чочкан, Chochkan) Կարմիր Ճոճկան, Չոչկան – Գյուղ ՀՍՍՀ Թումանյանի շրջ-ում, Ալավերդի շրջկենտրոնից 20-21 կմ հս-արլ, Դերեդ գետի ձախ կողմում, Վիրահայոց լշ-ի հարավ-հայաց բարձրադիր լանջին. Գ-ի շրջակայքում ընդարձակ դաշտեր են, ինքը թաղված է մրգատու ծառերի մեջ: Կլիման մեղմ է: Տները նորաշեն են, թեք տանիքով։ Խմելու ջուրը տեղից է: 1873թ ուներ 501, 1897-ին՝ 646, 1926-ին 1071, 1939-ին՝ 1401, 1959-ին 1337, 1970-ին՝ 1822, 1979-ին՝ 1819 րնակիչ: Գ-ի պտղաբան-ջարաբուծական պետական տնտեսությունն զբաղվում է նաև անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ գրադարան, 2 մանկապարտեզ, ամբուլատորիա: Գ-ի եկեղեցին 19-րդ դ է և կառուցվել է գեներալ Լոռիս Մելիքովի մոր ծախքով։ Շրջակայքում պահպանվել են Նահատակի վանք կոչված մատուռը (1612 թ, ուր իբր ամփոփված է Վարդան նահատակի նշխարը, Շփրթնավանքը (17-րդ դ, որմնափակ խաչարձան (13-րդ դ), գերեզմանոց` 13—17-րդ դդ խաչարձաններով, գ-ատեղիներ: Սատուռի մոտ գտնվում է փոքրիկ լճակ, քարաժայռերից այդտեղ թափվող ջուրը առաջացնում է փոքրիկ ջրվեժ։ Գ-ից մի քանի կմ դեպի Հաղպատ կա մի ժայռ, որը կոչվում է, Լենկթեմուրի քար։ Ճ 19-րդ դ վերջերին եղել է գեներալ Լոռիս Մելիքովի և իշխան Լևոն Մելիքովի կալվածքը: