Ճամբարակ

From armeniapedia.org
Revision as of 08:14, 20 February 2007 by Envoy (talk | contribs)
(diff) ← Older revision | Latest revision (diff) | Newer revision → (diff)
Jump to: navigation, search

Ճամբարակ, (Чамбарак, Chambarak) – Գյուղ Ելիզավետպոլի նահանգի Ղազախի գավ-ում, այժմյան ՀՍՍՀ Կրասնոնոսելսկի շրջ-ում: Երբեմն Ճ են անվանում նախկին Ճամբարակ Ներքին և Ճամբարակ Վերին գ-երը:

Ճամբարակ Ներքին, Ճամբարակ, Չամբարակ, Չամբարակ Ներքին, Չամբարաք, Չոմբորակ, Ջամբարակ Ներքին - Գյուղ ՀՍՍՀ Կրասնոսելսկի շրջ–ում, Կրասնոսելսկի քտա-ից հս–արմ, Գետիկ գետի աջ ափին, գեղադիր գետահովտում` երկու կողմերից շրջապատված ՝ մեղմաթեք և կանաչապատ լ-ներով։ Տների մեծ մասը տանիքով Է, խմելու ջուրը՝ տեղից: Բակերում կան խնձորենիների փոքրիկ այգիներ։ Բարձր ավելի քան 2000 մ: Կլիման խիստ է: Մոտերքում կան հանքային ջրեր:1897 թ ուներ 636, 1914-ին՝ 1334, 1926-ին՝ 528, 1939-ին՝ 533, 1959-ին՝ 669, 1970-ին՝ 625 հայ բնակիչ։ Զբաղվում Էին անասնապահությամբ, դաշտավարությամբ (ծխախոտագործությամբ, կերի և բանջարաբոստանաչին կուլտուրաների մշակությամբ)։ Ուներ 8-ամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան։ Ուներ կիսավեր եկեղեցի, հին գերեզմանատուն։ Շրջակայքում կան գա– տեղի (Գյոզալդարա հանդամասի Բակեր կոչված տեղում) և քարայրներ։ 1970-ական թթ սկզբներին մտել Է Կրասնոսելսկ քտա–ի շրջագծի մեջ: Այստեղ են ծնվել բանաստեղծ, հեղափոխական գործիչ Բաքվի 26 կոմիսարներից մեկը՝ Ա. Հ. Բորյանը (1886—1918), պատմաբան, հեղափոխական գործիչ Բ. Հ. Բորյանը, (1882–1937), հեղափոխական գործիչ Խ. Հ. Բորյանը (1892—1919)։

Ճամբարակ Վերին, Ճամբարակ, Չամբարակ, Չամբարակ Վերին, Չամբարաք, Չոմբորակ - Գյուղ ՀՍՍՀ Կրասնոսելսկի շրջ-ում, Կրասնոսելսկ քտա-ի հս կողմում, Գետիկ գետի աջ ափին, գեղատեսիլ հովտում` բոլոր կողմերից շրջապատված մեղմաթեք, կանաչապատ լ-ներով։ Տների մեծ մասը տանիքով Է։ Խմելու ջուրը տեղից Է։ Բարձր ավելի քան 2000 մ։ Կլիման խիստ Է, առողջարար: Տեղ-տեղ կան խնձորենու այգիներ։ 1873 թ ուներ 535, 1897-ին՝ 585, 1914-ին՝ 1210, 1026ին՝ 1287, 1939-ին՝ 1534, 1959-ին՝ 1794, 1970-ին՝ 1825 հայ բնակիչ։ Զբաղվում Էին անասնապահությամբ, դաշտավարությմբ (ծխախոտագործությամբ, կերի և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ)։ Ուներ 8-ամյա դպրոց, ակումբ, գրադարան, մանկապարտեզ, բուժկայան։ 19-րդ դ վերջերին ուներ եկեղեցի (այժմ՝ կիսավեր), ձիթհանք և շուկա։ Գ-ից արմ կային գերեզմանոց` խաչքարերով, գ-ատեղի և ավերակ եկեղեցի։ 1970-ական թթ սկզբներին մտել է Կրասնոսելսկ քտա–ի շրջագծի մեջ։ Այստեղ է ծնվել լեզվաբան-հնագետ,ք բանասիրական գիտ թեկնածու, ղոցենտ Ս. Ավագյանը (1918—1983)։