Հովտաշեն (Արթիկ)

From armeniapedia.org
Revision as of 05:13, 4 April 2007 by Envoy (talk | contribs)
(diff) ← Older revision | Latest revision (diff) | Newer revision → (diff)
Jump to: navigation, search

Հովտաշեն, (hОвташен, Hovtashen), Գութնիղշյաղ, Հուտնիղշլաղ, Ղութլի, Ղութլիղշլաղ, Ղութլուղշլաղ, Ղութնիղշլաղ, Ղութնիղջլաղ, Ղութնղջլաղ, Ղուտնիղշլաղ - Գյուղ ՀՍՍՀ Արթիկի շրջում, նախկինում՝ Երևանի նահ–ի Ալեքսանդրապոլի գավ-ում։ Գտնվում է Արթիկ ք-ից մոտ 9 կմ հս-արմ, Մանթաշ գետի աջ ափին։ Գ–ում կան մրգատու և դեկորատիվ ծառեր։ Տները թեք տանիքով են և քարակերտ։ Խմելու ջուրը բերված է 19 կմ հեռավորությունից: Հ է վերանվանվել 15.7.1948 թ: 1831-ին ուներ 37, 1897–ին՝ 192, 1936-ին՝ 255, 1939-ին՝ 275, 1959–ին 213, 1970-ին՝ 251, 1979-ին՝ 238 Հայ բնակիչ։ Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի , ճակնդեղի, կերային կուլտուրաների մշակությամբ, անասնաբուծությամբ։ Ունի տարրական դպրոց, ակումբ, գրադարան։ Հիմնել են Կարսից եկածները 1830 թ: