Հովտաշատ

From armeniapedia.org
Revision as of 05:11, 4 April 2007 by Envoy (talk | contribs)
(diff) ← Older revision | Latest revision (diff) | Newer revision → (diff)
Jump to: navigation, search

Հովտաշատ, (hОвташат, Hovtashat), Մեղմանդար, Մեհմանդար, Միճմանդար, Շալլու, Շոլլի մեմանդար , Շոռլու Մեկմանջար, Շոռլու Մեհմանդար, Շոռլու Մեկմանճար, Շորլու Մեհմանդար- Գյուղ ՀՍՍՀ Մասիսի շրջ-ում, Մասիս քտա-ից 12 կմ հս-արլ, հարթազայրում, թաղված այգիների ու բանջարանոցների մեջ: Տները քարակերտ են, թեք տանիքով և հարմարավետ: Հ է վերանվանվել 25.1.1978 թ: 1831-ին ուներ 406, 1897-ին` 1824, 1926-ին` 1016, 1939-ին` 1300, 1959-ին` 1419, 1970-ին` 1843, 1979-ին` 2955 բնակիչ: Բանջարաբուծական պետական տնտեսությունն զբաղվում է նաև այգեգործությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և անասնաբուծությամբ:Ունի միջնակարգ դպրոց. մշակույթի տուն, գրադարան, մշտական կինո, մսուր-մանկապարտեզ, բուժկայան, կենցաղասպասարկման տաղավար: Հ-ի հետ միավորված է նախկին Ռահիմարազ դ: