Հովնանաձոր

From armeniapedia.org
Revision as of 05:09, 4 April 2007 by Envoy (talk | contribs)
(diff) ← Older revision | Latest revision (diff) | Newer revision → (diff)
Jump to: navigation, search

Հովնանաձոր, (hОвнанадзор, Hovnanadzor), Թազագյուղ, Թարմակատար, Հովանդարա, Հոնհաննաձոր, Հովհաննեսաձոր, Օվանաձոր, Օվանդարա, Օվանեսաձոր - Գյուղ ՀՍՍՀ Ստեփանավանի շրջ-ում, Ստեփանավան ք-ից 11 կմ արլ, գեղատեսիլ ձորակողի վրա: Նախկինում մտնում էր Թիֆլիսի նահ-ի բորչալուի գավ-ի մեջ: Հ է վերանվանվել 14.4.1950 թ: Տները թեք տանիքով են ուքարակերտ, բակերում կան մրգատու ծառեր: Խմելու ջուրը տեղից է: Կլիման`չափավոր խոնավ: Հրաշալի ամառանոցավայր է: 1831-ին ուներ 8, 1897-ին`313, 19269-ին`466, 1939-ին` 483, 1959-ին` 133, 1970-ին` 182, 1979-ին`59 հայ բնակիչ: Միավորված է Կողեսի կոլտնտեսության հետ: Զբաղվում են անասնապահությամբ , դաշտավարությամբ, այդեդործությամբ, մեղվաբուծությամբ: Ունի ակումբ, գրադարան: Հիմնադրվել է 1867-ին: 1949-ին բնակչության մի մասը տեղափոխվել է ՀՍՍՀ Հոկտեմբերյանի շրջ, ինչպես և Կիրովական ու Ստեփանավան ք-ները: Ունի մի աննշան եկեղեցի: Գ-ից փոքր-ինչ հեռու, ձորակի մեջ կա մի հին հայակական գերեզմանոց, ուր գտնվում է նաև Տուտե իշխանի դամբարանը: