Հովհաննավանք

From armeniapedia.org
Revision as of 05:07, 4 April 2007 by Envoy (talk | contribs)
(diff) ← Older revision | Latest revision (diff) | Newer revision → (diff)
Jump to: navigation, search

Հովհաննավանք, (hОвhаннаванк, Hovhannavank), Ամատունյաց ս Կարապեա,Անավանք, ս Իոհանի վանք, Հանավանք, Հաճնավանք, Հովանանք, Հովաճնավանք, Հովաճնու վանք, Հովճանա անապատ, Հոգճանավանաց մենաստան, Հովճանավանք, ս Հովհաննես, ս ՀովհաննուԿարապետի վանք, ս Հովհաննուվանք, Սյուղի վանք, Սովի վանք, Սուղի վանք, Օհանավան, Օհանավանք - Վանք Մեծ Հայքի Այրարատ աշխ-ի Արագածոտն գավ-ում, այժմյան ՀՍՍՀ Աշտարակի շրջ-ի Օհանավան գ-ում, Քասախ գետի կիրճի աջ եզրին, գեղատեսիլ վայրում: Կառուցվել է 5- 13-րդ դդ: Ավանդությունը նրա հիմնադիրը համարում է Գրիգոր Լուսավորչին: Սկզբում վանահոր` Սյուզի անունով կոչվել է Սյուզի կամ Սովի վանք, իսկ ժողովուրդը սովորաբար կոչել է Հաննավանք: Առաքել Դավրիժեցու վկայությամբ Հ է կոչվել վանքի առաջնորդ Հովհաննի անունով, որին Ղազար Փարպեցին իր փոխարեն թողել էր որպես վանքի առաջնորդ: Վանքի հնագույն կառույցը 5-րդ դ-ի է, միանավ մի բազիլիկա, որի փայտե ծածկը 6-րդ դ փոխարինվել է քարե թաղածածկով: Այն խարխուլ վիճակում հասել է մինչև օրս: Գլխավոր տաճարը կառուցվել է 1216-1221 թթ`Վաչե Վաչուտյան իշխանի հրամանով: Գավիթը, որ արմ-ից կցված է նշված եկեղեցիներին , կառուցել է տվել նրա որդի Քուրդ իշխանը 1250 թ:8-րդ ի վեր Հ արդեն հիշատկվում է որպես “մեծահոչակ”: Եկեղիներից ուգավիթից բացի համիլիրի մեջ մտնում էին զանազան շենքեր, դպրատունը, գերեզմանոցը են: Հ մեծ սեփականատեր էր:Տարբեր ժամանակներում ունեցել է ընդարձակ վարելահողեր, արոտավայրեր, այգիներ, սեփական գ-եր, ձիթահանք, ջրաղացներ: Նրա շենքերի պատերին կան 13-18-րդ դդ բազմաթիվ արձանագրություններ, որոնք գերազանցապես վերաբերում են վանքի կառուցումներին ու վերանորոգումներին, նվիրարատվություններին: 19-րդ դ սկզբներից վանքի գործունեությունը դադարում է: Վանքի պատմությունը գրել է Զաքարիա Սարկավագը (17-րդ դ): Ուներ հարուստ մատենադարան: Եղել է հայ գրչության հայտնի կենտրոններից. այստեղ գրված ձեռագրերից պահպանվել են մինչև մեր օրերը: Վանքին կից գերեզմանոցում կան բազմաթիվ մահարձաններ և խաչքարեր : Վանքի համալիրը վերջին անգամ վերանորոգման է ենթարկվել սովետական տարիներին: Այն պահպանվում է պետության կողմից: