Հացավան (Սիսիան)

From armeniapedia.org
Revision as of 14:31, 15 March 2007 by Envoy (talk | contribs)
(diff) ← Older revision | Latest revision (diff) | Newer revision → (diff)
Jump to: navigation, search

Հացավան, (Ацаван, Hacavan), Սիսիան, Սիսիան Վերին, Սոյնիք, - Գյուղ ՀՍՍՀ Սիսիանի շրջ-ում, Սիսիան ք–ից 9 կմ հր–արմ, Որոտանի ավազանի Զայ գետակի ձախ ափին , արգավանդ և բարեբեր հովտում , մեղմաթեք լ–նալանջի վրա: Կլիման ցուրտ է, բայց առողջարար: Խմելու ջուրը բերված է 3—3,5 կմ հեռավորռւթյունից։ Հ է վերանվանվել 2. 3. 1940 թ: Գերագույն սովետի 30. 5. 87 թ հրամանագրով Հ—ի գ—սովետի կազմի մեջ է մտցվել Աշոտավան գ-ը: 1831-ին ուներ 34, 1897-ին՝ 795, 1926-ին 201 , 1939-ին՝ 336, 1950-ին՝ 341, 1970-ին՝ 368, 1979-ին՝ 262 հայ բնակիչ: Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի , ծխախոտի, կերային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։ Ունի 8-ամյա դպրոց , ակումբ, գրադարան, կինո , բուժկայան: Այտեղ պահպանվել են "Գյոզալգարա" գ–ատեղին , գերեգմանոցներ , մի հին կամուրջ։ Գ-ի հս-արմ կողմում բարձրացող զառիվեր բլրի վրա նշմարվում են մի հին բերդի մնացորդներ՝ պարիսպների առանձին հատվածները և ստորերկրյա զանազան անցքեր: Տեղացիների ասելով այն հին Սյունիք բերդն է։ Ոմանք այստեղացի են համարում Իսրայել Օրուն: