Հարթավան

From armeniapedia.org
Revision as of 13:43, 14 February 2007 by Envoy (talk | contribs)
(diff) ← Older revision | Latest revision (diff) | Newer revision → (diff)
Jump to: navigation, search

Հարթավան, (Артаван, Hartavan), Գարագիլիսե, Կարաքիլիսա, Կարաքլիս, Ղարաքիլիս, Ղարաքիլիսա, Ղարաքիլիսե, Ղարաքլիս - Գյուղ ՀԽՍՀ Ապարանի շրջ-ում, շրջկենտրոնից 14 կմ հր, Գեղարոտ գետի ձախափնյա մասում, Երևան- Ապարան ճանապարհին: Տները քարաշենեն, բարեկարգ: Խմելու սառնորակ ջուրը բերված է և կմ հեռավորությունից: Հ է վերանվանվել 19. 4.1950 թ: 1831-ին ուներ 178, 1897-ին`689, 1926 ին` 669, 1939-ին` 483, 1959-ին`465, 1970-ին` 620, 1979-ին` 600 բնակիչ, որոնց նախնիների մի մասն այստեղ է եկել Արմ Հայաստանից` Ալաշկերտի շրջ-ից: Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, հացահատիկի և բանջաչեղենի մշակությամբ: Ունի 8-ամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան: Այստեղ է գտնվում Աստվածընկալ վանքը, որի եկեղեցին կառուցվել է 1244 թ`Քուրդ իշխանի պատվերով: Գ-ի եկեղեցին, որ նույնպես սև սրբատաշ տուֆից է, նոր շրջ-ի անշուք կառույց է: Հ-ում է ծնվել աշուն Զեբեդը ( 1915):