Հալավար

From armeniapedia.org
Revision as of 16:02, 2 February 2007 by Envoy (talk | contribs)
(diff) ← Older revision | Latest revision (diff) | Newer revision → (diff)
Jump to: navigation, search

Հալավար, (Àлавар, Halavar)- Գյուղ ՀՍՍՀ Գուգարքի շրջ—ում, Կիրովական ք-ից 8 կմ հր—արլ Փամբակի աջակողմյան վտակ Բայդակ գետի գեղատեսիլ ձորալանջին։ Շրջակայքի լ-ները անտառապատ են ։ 1831 թ ուներ 111, 1873-ին՝ 625, 1919-ին՝ 455, 19Ց9-ին՝ 951, 1959-ին՝ 1020, 1970– ին՝ 1838, 1979-ին՝ 2181 բնակիչ: Տները քարաշեն են, թեք տանիքներով։ Կլիման մեղմ է, տեղումները՝ բավարար; Մինչև 1964 թ մտնում էր ՀՍՍՀ Սպիտակի շրջ-ի մեջ: Կոլտնտեսությունն ղբաղվում է անասնաբուծությամբ (խոզաբուծություն, մանր եղջերավոր անասնապահություն՝), դաշտավարությամբ, պտղաբուծությամբ, բանջարա բուծությամբ, մեղվաբուծությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ–գրադարան , բուժտեղամաս։ Գ-ի բնակիչների ասելով՝ իրենց նախնիները այստեղ են եկել Իրանից: