Difference between revisions of "Գրողը եւ հայկական իրականությունը"

From armeniapedia.org
Jump to: navigation, search
(Created page with "'''Գրողը եւ հայկական իրականությունը''' '''Լուսին Գասպարյան, ԱՄՆ, Հունվար 2020''' '''[https://keghart.com/L-Kasbarian-...")
 
 
Line 11: Line 11:
  
 
Սա հայերի և լրասփյուռի մասին երկմաս հոդվածաշարի երկրորդ մասն է (Առաջին մաս), որը հրապարակվում է՝ ի պատիվ կաթողիկոս Արամ Առաջինի կողմից 2019-ը որպես Հայկական լրասփյուռի տարի նշելու[i]։ Հոդվածն առաջին անգամ ներկայացվել է «Սփյուռքի երկրորդ սերնդի արձագանքներ» կլոր սեղանի ժամանակ, որը անցկացվել է 2017 թ. մայիսի 6-ին՝ ի պատիվ Համազգային մշակութային միության Նյու Յորքի գլխամասի 50-րդ տարեդարձի ։
 
Սա հայերի և լրասփյուռի մասին երկմաս հոդվածաշարի երկրորդ մասն է (Առաջին մաս), որը հրապարակվում է՝ ի պատիվ կաթողիկոս Արամ Առաջինի կողմից 2019-ը որպես Հայկական լրասփյուռի տարի նշելու[i]։ Հոդվածն առաջին անգամ ներկայացվել է «Սփյուռքի երկրորդ սերնդի արձագանքներ» կլոր սեղանի ժամանակ, որը անցկացվել է 2017 թ. մայիսի 6-ին՝ ի պատիվ Համազգային մշակութային միության Նյու Յորքի գլխամասի 50-րդ տարեդարձի ։
 +
  
 
«Գրականությունը զարդանախշ, հաճելի ժամանց կամ գեղեցիկ ծաղիկ չէ,
 
«Գրականությունը զարդանախշ, հաճելի ժամանց կամ գեղեցիկ ծաղիկ չէ,
 
գրականությունն անարդարության դեմ պայքարելու զենք է»:
 
գրականությունն անարդարության դեմ պայքարելու զենք է»:
  
Զապել Եսայան (1878–1943), հայ վիպասան, թարգմանիչ և գրականության դասախոս''
+
 
 +
'''Զապել Եսայան''' (1878–1943), հայ վիպասան, թարգմանիչ և գրականության դասախոս''
  
  

Latest revision as of 18:07, 21 January 2020

Գրողը եւ հայկական իրականությունը


Լուսին Գասպարյան, ԱՄՆ, Հունվար 2020


Գեղարդ - January 2020


Անգլերեն բնագիրի The Writer and the Armenian Reality թարգմանությունը՝ Անահիտ Աբրահամյանի և Աշոտ Աբրահամյանի, Երևանի պետական համալսարան:

Սա հայերի և լրասփյուռի մասին երկմաս հոդվածաշարի երկրորդ մասն է (Առաջին մաս), որը հրապարակվում է՝ ի պատիվ կաթողիկոս Արամ Առաջինի կողմից 2019-ը որպես Հայկական լրասփյուռի տարի նշելու[i]։ Հոդվածն առաջին անգամ ներկայացվել է «Սփյուռքի երկրորդ սերնդի արձագանքներ» կլոր սեղանի ժամանակ, որը անցկացվել է 2017 թ. մայիսի 6-ին՝ ի պատիվ Համազգային մշակութային միության Նյու Յորքի գլխամասի 50-րդ տարեդարձի ։


«Գրականությունը զարդանախշ, հաճելի ժամանց կամ գեղեցիկ ծաղիկ չէ, գրականությունն անարդարության դեմ պայքարելու զենք է»:


Զապել Եսայան (1878–1943), հայ վիպասան, թարգմանիչ և գրականության դասախոս


Այս հոդվածը վերաբերում է պատմությունների, որոնք սփյուռքահայ գրողները ցանկանում են հայտնել Հայաստանի, Արցախի, Հայոց ցեղասպանության և դրանց առնչվող հարցերի մասին։ Ո՞րն է այսպիսի հոդվածի նպատակը։ Մեր «պատմությունը» հաղորդել հայերին և ոչ հայերին, որպեսզի մարդիկ ավելի լավ հասկանան մեզ և հաշվի առնեն մեր տեսակետներն ու շահերը։


Գրողների և հայկական իրականության հետ կապված չորս դրական իրողություն կարելի է նշել.


1.Սփյուռքահայ գրողները (որոշ բացառություններով) ապրում են այնպիսի երկրներում, որտեղ կա խոսքի ու մամուլի ազատություն։


2. Աջակցության խմբերի, գրողների և ուրիշների շնորհիվ ավանդական և այլընտրական ոչ հայկական լրատվամիջոցները ավելի լավ, սակայն դեռևս սահմանափակ ըմբռնում ու համակրանք ունեն հայկական տեսակետների շուրջ՝ ներառյալ Հայոց ցեղասպանությունը։


3. Այժմ ոչ հայկական լրատվամիջոցներում ավելի շատ են լուսաբանվում հայկական քաղաքական հիմնահարցերը, քան երբևէ։ Սա մասամբ 1991թ.-ից անկախ Հայաստանի գոյության և Արցախի չլուծված հիմնահարցի հետևանք է։ Մենք պետք է իմանանք, որ սա հիմնականում Սփյուռքի տասնամյակների եռանդուն քաղաքական ու լրագրողական աշխատանքի բարձրակետն է։


4. Ամբողջ աշխարհում այժմ կան Սփյուռքի հայկական հարյուրավոր լրատվամիջոցներ։


Այժմ՝ գրողների և հայկական իրականության հետ կապված չորս բացասական իրողություններ։


1. ԱՄՆ-ն, Եվրոպան և շատ արևմտյան ու մերձավորարևելյան երկրներ ունեն վաղուց ի վեր հաստատված քաղաքական, տնտեսական և ռազմական հարաբերություններ Թուրքիայի և Ադրբեջանի հետ։


2. Այսպիսով՝ թեև մամուլի ազատությունը արևմուտքի ավանդական լրահոսում վաղուց համարվում է «ինքնին տրված», սակայն հեղինակային հոդվածները մեծապես արտացոլում են ԱՄՆ պետական և պաշտպանության դեպարտամենտների, արտաքին քաղաքականությունը կառավարող շրջանների, վերլուծական կենտրոնների, պաշտպանական ու էներգետիկ արդյունաբերությունների, ՆԱՏՕ-ի և հրեական լոբբիի թուրքամետ, ադրբեջանամետ, ուստի և հակահայկական և հակաարցախյան քաղաքականությունը։


Օրինակ՝ անգամ Ադրբեջանի խոստովանած հրադադարի խախտումները ներկայացվում են այնպես, կարծես հայկական զինուժը հավասարապես մեղավոր է։ Նման շատ հոդվածներ գրվում են ադրբեջանական լոբբիի վարձած ձեռքերով։ Մի վրդովեցուցիչ հոդված Հայաստանին մեղադրում էր III համաշխարհային պատերազմ հրահրելու մեջ։ Լոնդոնյան տխրահռչակ թուրքամետ «The Economist» հանդեսը գրել էր, որ 1915 թվականին հայերը պարզապես «հեռացել են» Թուրքիայից։ Այսպիսով՝ հայ գրողները և մեր աշխարհասփյուռ հայ համայնքները մշտապես դժվարին պայքար են մղում՝ դիմագրավելու ապատեղեկատվությանն ու թշնամանքին։


3. Հայ համայնքներն ու կազմակերպությունները, որպես կանոն, հայ գրողներին կենսապահովման նվազագույն միջոցներ չեն առաջարկում։ Ուստի շատերը, ովքեր այլ դեպքում կզբաղվեին գրողի մասնագիտությամբ, կա՛մ որևէ այլ աշխատանք են ընտրում, կա՛մ իրենց մասնագիտական հմտությունները կիրառում են ոչ հայկական լրատվամիջոցներում։


4. Հայերին և թուրքերին «հաշտեցնելու» գաղափարը տարածում է ստանում որոշ հայ և ոչ հայ գրողների մոտ[ii]։ Սրա հիմնական պատճառն այն է, որ այս գաղափարն առաջ մղելու համար գումարներ ներդրած զանազան խմբեր վճարներով և/կամ աշխատանքով գայթակղում են հայ գրողներին, որոնք, ինչպես ես նշել եմ, բարձր աշխատավարձ ստացողներ չեն։ Ինչպես գիտենք, որոշ կառավարություններ և հասարակական կազմակերպություններ օգտագործում են այսպես կոչված «հաշտեցման» նախաձեռնությունները՝ հայերի նկատմամբ վերականգնողական արդարադատության կիրառելուց խուսափելու և այսօր Թուրքիայի կողմից Հայաստանին սպառնացող վտանգը հերքելու համար։


Այս իրողությունները՝ դրական թե բացասական, կարող են կա՛մ բարոյալքել, կա՛մ միավորել մեզ և գործելու դրդել։


Այժմ անդրադառնանք ամերիկյան ավանդական լրատվամիջոցներին (կրճատ՝ ԱԱԼ)։


Անձը՝ հայ թե ոչ հայ, ԱԱԼ-ում աշխատանքային առաջխաղացում է ունենում, եթե ենթարկվում է խաղի կանոններին և չի ճոճում նավակը։ Հայկական հիմնահարցերը հասկանալը կամ դրանց կարեկից լինելը հազվադեպ է այդ խաղի կանոնների մաս կազմում։


Դժբախտաբար, ԱԱԼ-ում աշխատող մեծ քանակությամբ ամերիկահայերից քչերն են առաջ քաշել հայկական հիմնահարցերը։ «Washington Post»-ից Դեյվիդ Իգնատիուսի երկարատև գործունեությունը հիմնականում նվիրված է եղել Թուրքիան գովաբանելուն[iii]։ ԱԱԼ-ն երբեմն հրապարակում է Մելինե Թումանեի գրվածքները։ Նա ջատագովն է այն թյուր գաղափարի, որ մենք՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածների հետնորդներս, «ատողներ ենք»[iv]։


Հանուն արդարության նշենք, որ եթե շահագրգռված հայ գրողը դեռևս իր հաստատուն տեղը չունի, կարող է խնդիրներ ունենալ ԱԱԼ-ում հայկական հիմնահարցերը լուսաբանելիս։ 2007-ին «LA Times»-ի թղթակից Մարկ Արաքսը փորձեց Հակազրպարտչական լիգայի՝ մեր ցեղասպանությունը ժխտելու մասին հոդված հրատարակել։ Նրա ղեկավարը՝ թուրքասեր Դուգլաս Ֆրանցը, կասեցրեց այն և հոդվածը գրել հանձնարարեց մի հրեա գրողի։ Արաքսին վտարեցին «LA Times»-ից, թեև ի վերջո նույն ճակատագրին արժանացավ նաև Ֆրանցը[v]։


Բարեբախտաբար, կան նաև պայծառ կետեր։ «The New Yorker»-ից Րաֆֆի Խաչատուրյանը Հայաստանի մասին մի քանի հոյակապ հոդված է գրել այդ հանդեսում[vi]։ Քրիս Բոհջալյանը, որը հիմնականում հայտնի է որպես վիպասան, հաջողված հոդվածներ է գրել ԱԱԼ-ում[vii]։


Մենք իրո՞ք ցանկանում ենք, որ հայերը հաջողեն ԱԱԼ-ում, եթե նրանք պետք է անտեսեն մեր Դատն ու վնասեն նրան՝ իրենց աշխատանքային վերընթացն ապահովելու համար։


Բարեբախտաբար, թեև տպագիր և հեռարձակվող ԱԱԼ-ն դեռևս հզոր է, սակայն հասարակական մտքի վրա իր երբեմնի մենաշնորհը այլևս չունի։ Մենք պետք է ավելի լավ օգտվենք անկախ, այլընտրական լրատվամիջոցներից, որոնք համացանցի հայտնվելուց ի վեր ավելի ու ավելի են հզորանում։ ԱԱԼ-ին ձեռնտու է, որ Դուք մտածեք, որ այլընտրական լրատվամիջոցները լի են այսպես կոչված «կեղծ լուրերով»։ Իրականում այլընտրական լրատվամիջոցներից շատերը բարի համբավ ունեն, մինչդեռ շատ ավանդական լրատվամիջոցներ թութակի պես կրկնում են կա՛մ կառավարության, կա՛մ քաղաքական ողջ ձախ-աջ-կենտրոն ներկապնակի հզոր շահերին համապատասխանող գիծը։


Լավ նորությունն այն է, որ հայ գրողները ավելի ու ավելի շատ են օգտագործում այլընտրական լրատվամիջոցները։ Նման գրողներից է Ջոուքիմ Հակոբյանը[viii], որի գործերը անկեղծ են ու հակասական, սակայն միշտ հետաքրքիր։ Այլընտրական լրատվամիջոցները դեռևս լիարժեք չեն օգտագործվում։


Այժմ անդրադառնանք հայկական Սփյուռքի լրատվամիջոցներին։ Նշենք որոշ առավելություններ.


1. Ցանկացած նպատակասլաց հայ գրող կարող է նախնական մասնագիտական հմտություններ ձեռք բերել՝ գրելով մեր հայ համայնքի թերթերի ու կայքերի համար։ Այն ժամանակ անհայտ Վիլյամ Սարոյանը իր առաջին նյութերը գրել է Բոստոնի «Hairenik Weekly»-ի համար[ix]։


2. Հայկական լրատվամիջոցներում մեր գրողները կարող են այնպիսի թեմաներով բացահայտ հրապարակումներ անել, որոնցից ոչ հայկական լրատվամիջոցները կհրաժարվեին։ Նման հոդվածները կարող են տեղեկացնել և համախմբել մեր ժողովրդական զանգվածներին։


3. Մենք տեսնում ենք նաև, որ ոչ հայերը տեղեկատվության առնչությամբ խորհրդատվություն են տալիս հայկական լրատվամիջոցներին, հատկապես այժմ, երբ համարյա ամեն ինչ առցանց է։


Այժմ՝ մի նախազգուշացում:


Հայկական լրատվամիջոցներում համայնապատկերը կազմված է գրողներից, որոնց մեծ մասն աշխատում է տարբեր հայկական կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների համար։ Առավել քան հմուտ աշխատելով հանդերձ՝ հնարավոր է, որ այդ գրողները ստիպված լինեն հետևել լրատվամիջոցների սեփականատերերի թելադրանքին։ Սեփականատերերը կարող են լինել հայկական եկեղեցիներ, բարեգործական կազմակերպություններ, խոշոր ընկերություններ, քաղաքական կուսակցություններ կամ լոբբիստական խմբեր։ Այս իրողության առավելությունն այն է, որ հնարավոր է լինում ճշգրտորեն հետամուտ լինել լրատվամիջոցների սեփականատերերի ազնիվ առաքելությանը, օրակարգին կամ քաղաքական ծրագրին։ Այս իրողության թերությունն այն է, որ Ձեր տեսակետը միշտ չէ, որ կարող է ողջունելի լինել։ Եվ հնարավոր է, որ լրատվամիջոցների սեփականատերերը չկարողանան կամ չցանկանան այնքան քննադատաբար մոտենալ որոշ խնդիրների, ինչքան այլ պարագայում, ճիշտ նույն կերպ, ինչպես մենք տեսնում ենք ոչ հայկական լրատվամիջոցներում։ Սա մեզ չպետք է ետ պահի առաջընթացի փորձերից։ Թերևս ամենակարևորն այն է, որ անհրաժեշտ են ավելի անկախ, ինքնապահովվող հայկական լրատվամիջոցներ։ Դրան դժվար կլինի հասնել, եթե հնարավոր բարերարները և գովազդատուները որոշակի խմբագրական պայմաններ ակնկալեն ֆինանսավորման դիմաց։


Ստորև ներկայացնում ենք 11 առաջարկություններ՝ սփյուռքահայերի գրվածքները ցանկացած միջավայրում առաջ մղելու համար։


1. Հայկական լրատվամիջոցների տերերին. վճարե՛ք, խնդրեմ, Ձեր գրողներին, թեկուզ համեստ չափերով։ Մենք պետք է խրախուսենք նպատակասլաց գրողների ու լրագրողների վարպետությունը։


2. Մեր կազմակերպություններին ու համայնքներին. ներդրումնե՛ր կատարեք մեր երիտասարդ գրողների համար. հովանավորե՛ք, կրթե՛ք, աշխատանքի՛ ընդունեք նրանց, որպեսզի նրանք ծառայեն մեր ժողովրդի շահերին։ Օրինակ՝ Ռոդ Այլենդում գտնվող Հայ ուսանողների միությունը լրագրության գծով կրթաթոշակ է սահմանել[x] «Armenian Weekly» և «Armenian Mirror-Spectator» թերթերում ուսումնական գործաշրջանի հեռանկարային թեկնածուների համար։ Անհրաժեշտ է հետևել այս օրինակին։ Ի պատիվ Համազգայինի՝ նշենք, որ այն ստեղծել է Թոլոլյան գրական մրցանակ[xi]՝ հայկական թեմաներով գրողների համար։ Կազմակերպությունը նաև մեկնարկել է H-Pem լրատվական նախագիծ, որին կարող են մասնակցել սկսնակ և փորձառու գրողներ[xii]։


Մեկ այլ օրինակ. գրող Մարգարեթ Աճեմյան-Աներթի լրագրողական կրթաթոշակով խրախուսվում են Հայաստանի կին գրողները, որոնք պետք է համաձայնեն աշխատել Հայաստանում այնքան տարի, որքան դրամաշնորհի ժամկետն է[xiii]։ Մեզ պետք են ավելի շատ ֆինանսական օգնության ծրագրեր ու մրցույթներ՝ հայ գրողներին խրախուսելու համար։ Բարերարները պետք է պայման դնեն, որ մրցանակն ընդունելու դեպքում հաղթողները պետք է իրականացնեն այնպիսի լրագրողական պարտականություններ, որոնք կնպաստեն հայկական շահերին։


3. Գրողներին. մտածե՛ք Ձեր հոդվածները այլընտրական լրատվամիջոցներին հանձնելու ուղղությամբ[xiv]։ Մասնավորապես, ինձ հայտնի է, որ հայ լրագրողական աշխարհում գործում են այնպիսի անկախ լրատվական հարթակներ, ինչպիսիք են՝ « Keghart.com » և «USA Armenian Life»:


4. Օգտվե՛ք գրքերի ինքնահրատարակման հարթակներից, ինչպիսին է CreateSpace.com-ը կամ Lulu.com-ը։ Իմ՝ գրահրատարակչությունների համար որպես հրապարակախոս աշխատելու տարիներին շատ հայեր, որոնք գրել են գործեր ի նպաստ Հայ դատի, ասել են ինձ, որ չեն կարողանում իրենց հայկական պատմությունների համար գործակալ գտնել կամ հանձնել դրանք որևէ ավանդական հրատարակչություն։ Եթե հրատարակչությունները Ձեզ մերժում են, պատմությունը վերափոխելու, ուրիշների հետաքրքրություններին հարմարեցնելու փոխարեն ինքնե՛րդ հրատարակեք Ձեր պատմությունն այնպես, ինչպես կուզեիք, որ այն պատմվեր։


5. Օգտվե՛ք ավելի փոքր լրատվամիջոցներից։ Հայ գրողները մեծ ու փոքր քաղաքներում, տարածաշրջաններում գործող ավելի փոքր ավանդական թերթերը օգտագործում են հայկական հարցերի համար։ Այս թերթերը սովորաբար ավելի բարյացակամ են, քան ավելի խոշոր ավանդական լրատվամիջոցները։


6. Տեղադրե՛ք Ձեր մեկնաբանությունները այն առցանց հոդվածների տակ, որոնք վերաբերում են հայկական, թուրքական, ադրբեջանական և հարակից հարցերի։ Կանադայում հայերի «Պահակ» կոչվող մի խումբ ոչ պաշտոնապես վերահսկում էին մամուլը և արձագանքում կեղծիքներին։ Այժմ որոշ ակտիվիստներ, և ոչ միայն Կանադայում, նույնպես ստանձնել են այդ գործառույթը: Այս գաղափարը պետք է ընդօրինակել ողջ աշխարհում։


7. Շարունակ նամակնե՛ր գրեք խմբագրին։ Թեև հնարավոր է, որ շատ թերթեր միշտ բարեհաճ չլինեն և նույնիսկ գրաքննության ենթարկեն հայկական տեսակետը, սակայն չհրապարակված նամակները կարող են կրթական ազդեցություն ունենալ խմբագիրների վրա։ Տեղական թերթերը սովորաբար ավելի բաց են։ Թող ուրիշները, օրինակ՝ մեր աջակիցների խմբերը, իմանան, որ Դուք նման նամակ եք ուղարկել։


8. Անհատները և կազմակերպությունները կարող են հետևել ավանդույթին և միաժամանակ զարգանալ։ Այսօր հայկական ծագմամբ համաշխարհային գրողները իրենց գործերը գրում են այլ լեզուներով։ Այս իրողության հետ կապված՝ Համազգայինի Նյու Յորքի գլխամասը նախաձեռնել է «Գրական գոհարներ և գինի» պարբերական միջոցառումը՝ ընթերցումներ անգլերենով ստեղծագործող խոստումնալից հայ գրողների գործերից[xv]։ Նման ծրագրերը պետք է ընդօրինակել։


9. Այլ հայ գրողների և լրատվամիջոցներում աշխատողների ցա՛նց ստեղծեք։ Մեր հայ գրողների առաջընթացին զուգընթաց նրանց և մեր համայնքների կապը պահպանելու անհրաժեշտություն է առաջ գալիս։ Տարբերակներից մեկը կարող է լինել Սփյուռքահայ գրողների միություն և տվյալների շտեմարան ստեղծելը։ Հայաստանն ու Արցախն ունեն լրագրողների միություններ[xvi], սակայն մենք Սփյուռքում՝ ոչ[xvii]։ Ես նաև կցանկանայի տեսնել, որ Հայաստանի անգլերեն լրատվամիջոցները աշխատանքի ընդունեին Սփյուռքի անգլալեզու խմբագիրների, որպեսզի ոչ հայերը մի կողմ չդնեին այդ հոդվածները քերականական անճշտությունների պատճառով։


10. Գիտակցենք մեր ուժը։ Օրինակ՝ Հայաստանը գտնվում է կարևորագույն աշխարհաքաղաքական տարածքում, թեև մեծ տերությունները կուզենային, որ մենք այդպես չկարծենք։ Թույլ մի՛ տվեք, որ ուրիշները նսեմացնեն Հայաստանի արժեքը աշխարհի մի շատ կարևոր, անկայուն տարածքում։


11. Յուրաքանչյուր հայ Հայ դատի զինվոր է։ Մեզնից յուրաքանչյուրը թեկուզ նվազագույն չափով գրող է։ Հզոր ուժերի դեմ պայքարելն ու նրանց հաղթելը հայկական ԴՆԹ-ի մասն է։ Մեր նախնիները հետևում են մեզ, և մենք չենք կարող ու չպետք է նահանջենք։


[i] http://westernprelacy.org/en/2019-year-of-the-armenian-media/

[ii] https://www.keghart.com/Editorial-Appraising-Reconciliation

[iii] https://www.journalnow.com/opinion/columnists/david-ignatius-democracy-reigns-in-turkey/article_4a5bfd94-1125-11e5-bad7-0f8f0e7871a7.html

[iv] https://www.washingtonpost.com/opinions/review-there-was-and-there-was-not-hate-and-possibility-by-meline-toumani/2014/12/05/5c7587e0-5959-11e4-8264-deed989ae9a2_story.html?utm_term=.ab7d35a606ed

[v] http://asbarez.com/55207/la-times-managing-editor-resigns-after-killing-article-on-armenian-genocide/

[vi] https://www.newyorker.com/magazine/2015/01/05/century-silence

[vii] http://chrisbohjalian.com/naming-the-armenian-genocide-for-what-it-is/

[viii] https://www.globalresearch.ca/the-nagorno-karabakh-story-the-us-does-not-want-you-to-know/5519678

[ix] https://armenianweekly.com/2011/09/25/the-irony-behind-armenian-pen-names/

[x] http://www.asainc.org/national/ASAjournalism2012.pdf

[xi] http://hamazkayin-usa.org/tololyan/

[xii] https://www.h-pem.com/en/main/

[xiii] https://flarmenians.com/2017/07/28/margaret-ahnert-has-become-a-role-model-for-journalism-students/

[xiv] https://www.activistpost.com/2018/08/directory-accurate-independent-alt-media-sources-syria.html

[xv] https://armenianweekly.com/2012/08/30/contemporary-armenian-women-writers-read-their-works-in-new-york/

[xvi] http://www.ysu.am/cooperation/en/unionjurnalists

[xvii] https://asja.org