Աղստեվի Հովտի Պատմուդյան եվ Կուլտուրայի Հուշարձանները

From armeniapedia.org
Revision as of 14:24, 9 February 2006 by Envoy (talk | contribs)
Jump to: navigation, search

ՆԵՐԱԾՈԻԹՅՈԻՆ

Աղստևի հովիտը տարածված է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան մասում: Արևելքից սահմանակից է Ադրբեջանական ՍՍՀ Ղազախի , հյուսիսից՝ Հայկական ՍՍՀ Նոյեմբերյանի , հարավ֊ա-արևելքից՝ Շամշադինի և Կրասնոսելսկի շրջաններին: Արևմուտքում տարածվում են Գոլգարաց, հարավում Արեգունու լեռնաշղթաները: Հարավ-արևմուտքում Հալաբի լեռներն են, արևելքում՝ Միափորի լեռնաբազուկները: Մակերևույթի հիմնական մասը կազմում է Դիլիջան քաղաքի և Իջևանի շրջանի տարածքը հատող Աղստևի հովիտը, որը ամենաբանուկ ասֆալտապատ, միութենական կարգի ճանապարհով Սովետական Հայաստանը կապում է եղբայրական Վրացական և Ադրբեջանա֊կան հանրապետությունների հետ:

Հայաստանի մասին հաճախ ասում են «թանգարան բաց երկնքի տակ»: Այդպիսի հարուստ թանգարանի ուշագրավ մի սրահ է Աղստևի հովիտն իր անկրկնելի շռայլ բնանկարներով, բնության անձեռակերտ հուշարձաններով, քաղցրահամ աղբյուրներով, հազվագյուտ ծառատեսակներ պահպանած թավ անտառներով, կիկլոպյան ամրոցներով և միջնադարյան ճարտարապետական արվեստի մեծարժեք կոթողներով, որոնց թիվր հասնում է 3ՕՕ-ի:

Հովտի վերին ու միջին մասերում կլիման մեղմ է, իսկ ստորին շրջանում մոտենում է Կուրի հարթավայրի չոր մերձարևադարձային կլիմային: Մթնոլորտային տարեկան տեղումները տատանվում են 500—800 մմ սահմաններում: Վեգիտացիոն շրջանը 225 —115 օր է:

Հովտին բնորոշ են քարքարոտ լանջերը, սեռանաձև լեռնակատարները: Տարածքի մեծ մասն ունի 800 —1700 մ բարձրություն, հարավ-արևմուտքից հյուսիս-արևելք՝ ընդհանուր թեքություն: Առանձին գագաթներն ունեն ավելի քան 2000 մ բարձրություն (Հովքը՝ 2507 մ): Տիրապետում են լեռնաանտառային և չոր լեռնատափաստանային լանդշաֆտները: Գերակշռում են անտառային դարչնագույն, գյուղատնտեսության համար պիտանի հողերը, անտառա֊յին գորշ, հումուսակարբոնատային, մարգագետնային և վարելահողատեսքերր: Բուսածածկույթում տիրապետում են ա՚նտառներր (600 — 2900 մ բարձրության վրա), որուն՚ց տարածությունը հասնում Է մոտ 70 հազար հեկտարի (հանրա¬պետության րնդհան՚ուր անտառների 20 տոկոսը): Աճում Է ավելի քան 120 բուսատեսակ: Հիմնական ծառատեսակներն են՝ հաճարենին, կաղնին և բոխին, կան նաև ընկուզենի, լորենի, հացենի, կեչի, գիհի և այլն:

Աղստևի հովտի հինավուրց հողում որպես հազարամյակների հիշատակ, պահպանվել են մի շարք ծառատեսակներ (ռելիկտներ): Դրանցից են` արջա֊տխլին, կենին, կաղնին, սոսին: Բուսական և կենդանական աշխարհի պահպանման, հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակներ ստանալու նպատակով 1958 թվականից Դիլիջանի անտառտնտեսությունը վերակազմավորվել Է պետական արգելանոցի: Հարուստ Է նրա բուսական ու կենդանական աշխարհը, հանդիպում են Կովկասյան գորշ արջ, վայրի խոզ, այծյամ, գայլ, աղվես, կզաքիս: Բնակվում են մոտ 140 տեսակի թռչուններ:

1962 թվականին Իջևան քաղաքում հիմնադրվել Է բուսաբանական այգի (դենդրարի ), որտեղ հիմնականում աճեցվում են մերձարևադարձային ծա¬ռատեսակներ: Այստեղ հաջողությամբ կլիմայավարժեցվել են երկրագնդի մերձարևադարձային տարբեր գոտիների ավելի քան 500 ծառեր ու թփատեսակներ: Մեծ հետաքրքրություն են ներկայացնում հատկապես մշտադալար սաղարթավոր ծառատեսակները `խոշորածաղիկը` մագնոլիան, ճապոնական կաղնիները, ձիթենիները, դափնեկեռասը, շիմշիրները, իսկ փշատերև մշտաղալար տնկարկներից` իտալական, հիմալայան, կարաիբյան սոճիները, հիմալայան եղևնին և այլն: Այգին կլիմայավարժեցված ծառաթփատեսակներ Է մատակարարում հանրապետության համապատասխան անտառային տնտեսություններին և քաղաքներին:

Աղստևի հովիտը հարուստ Է լեռնային աղբյուրներով ու գետակներով, որոնցից գլխավորը Աղստև (Լոպնաս) գետն է, որը պատկանում է Հայաստա֊նի միջին գետերի լեռնային տիպին: Սկիզբ է առնում Հալաբի լեռներ՚ից, իր մեջ ընդունելով տասնյակ գետակներ, անցնում 133 կմ տարածություն և թափվում Կուր գետը:

Ժողովրդական տնտեսության զարգացման առաջին հնգամյակում Ազատամուտ (Մայիսյան) ավանում կառուցված հիդրոկայանը հանրապետության առաջնեկներից մեկն է: Իջևանի և Ղազախի շրջանների սահմանագծին կառուցվել է 120 միլիոն խորանարդ մետր տարողությամբ խոշոր ջրամբար: Ջողաղ գետի վրա կառուցվում է 45 միլիոն խորանարդ մետր ջրատարողու¬թյամբ մի նոր ջրամբար, որը ոռոգելի կդարձնի Իջևանի և Նոյեմբերյանի շրջանների ավելի քան 5000 հեկտար հողատարածություններ:

Աղստևի հովտում տասից ավելի մեծ ու փոքր լճեր գրավում են բնության հազարավոր երկրպագուների: Դիլիջան քաղաքից դեպի արևելք գտնվում է բնության հազվագյուտ գեղեցկուհիներից մեկը՝ Պարզ լիճը, օղակված խիտ անտառով:

Դիլիջան և Իջևան քաղաքների շրջակայքը հարուստ է հանքային աղբյուրներով, որոնք հայտնի են իրենց բուժիչ հատկություններով, դրանց թիվը հասնում է 20-ի: Տարեկան արտադրվում է ավելի քան 10 միլիոն շիշ «Դիլիջան», առաջիկա հնգամյակում այն կհասցվի 15—20 միլիոնի: Հանքային ջուրը օգտագործվում է աղեստամոքսային տրակտի, լյարդի և լեղային ուղիների խրոնիկական հիվանդությունների, սակավարյունության և նյութափոխանակության խանգարումների բուժման համար:

Վերջերս Դիլիջան-Սևան ուղեգծի հորատումների ժամանակ հայտնաբերվել են երկու տաք ակունքներ, որոնք իրենց բաղադրությամբ հիշեցնում են հանրահայտ «Յղալթուբոն» և «Արարատը»:

Իջևանի շրջանի Ակնաղբյուր գյուղի “Կուծախ” հանդամասում հայտնաբերվել է վայրկյանում 60 լիտր բխող հանքային նոր աղբյուր:

Աղստևի հովիտը հարուստ է նաև օգտակար հանածոներով: Հանդիպում են մետաղային և ոչ մետաղային բազմատեսակ հանքավայրեր, պղնձի, երկաթի, մանգանի, ոսկու, կիսաթանկարժեք քարերի (ագաթ, շպատ), բենտոնիտային կավերի, ածխի, այրվող թերթաքա՚րերի մեծ պաշարներ:

Սարի գյուղի բենտոնիտային կավերի բազայի վրա Ազատամուտ ավանում կառուցվել է միութենական նշանակություն ունեցող խոշոր կոմբինատ, որը տարեկան երկրին տալիս է 300 — 350 հազար տոննա բենտոնիտային փոշի և կավահումք, այն մեծ կիրառություն ունի ժողովրդական տնտեսության մի շարք բնագավառներում: Կոմբինատի արտադրանքը առաքվում է մոտ 400 հասցեով:

Աղստևի հովիտը հարուստ է բնական մի շարք շինանյութերով: Մարմարր լայն կիրառություն ունի շինարարության մեջ, օգտագործվում է որպես գեղազարդող նյութ, դեկորատիվ երեսապատման համար: Իջևանյան վարդագույն մարմարը Ուրալի հայտնի սպիտակ մարմարի հետ Կրեմլի համագումարների բազմահարկ պալատի ճեմասրահներում բացառիկ ներգաշնակություն է կազմում :Մեծ տարածում ունեն կարբոնատային նստվածքային մաքուր կրաքարերը: Դոլոմիտներն օգտագործվում են մետաղական մագնեզիում ստանալու նոլատակով, միաժամանակ այն լավագույն հումք է արհեստական մետաքսաթելերի արտագրության համար: Կան կոնգլոմերատներ, վիմագրական քարեր, որոնց մաքուր տեսակները օգտագործվում են ալմաստ սինթեզելու համար:

Աղստևի հովիտը վաղուց իր վրա է հրավիրել բազմաթիվ հասարակական գործիչների, պատմաբանների, գրողների, նկարիչների, ճանապարհորդների ուշադրությունը: Նրանք հիացրել են ու զմայլվել, գովեստի խոսքեր ասել, այն համարել համաշխարհային համբավ վայելող գեղատեսիլ վայրերից մեկը:

Ռուս նշանավոր զինվորական գործիչ Դ. Ս արգովցևր 1882 թվականին իր “Յիշատակարան տպավորութեանց ճանապարհին Այրարատ” գրքում դրել է. «Շատ եմ կարդացել ու շատերից լսել, որ Բոսֆորի դիրքն ու զեղեցկությունը միակն է աշխարհում: Շատ եմ կարդացել ու շատերից լսել, որ Ղրիմի հարավային ափերի նման գեղեցկություն չկա Եվրոպայում:

Ես, որ ականատես եմ եղել այդ երկու գեղեցկություններին և այժմ էլ ականատես եմ Աղստևի հովտին, հաստատապես պնդում եմ, որ այդ երեք գեղեցկությունները համեմատելը մեծ սխալ է: Այդ համեմատությունը նման է երեք անհավասար մեծություններր միացնելուն: Աղստևի հովիտը հմայում է իր աննկարագրելի գեղեցկությամբ: Ճոխ բուսականությունն ու լեռների խրոխտ կատարները, սաղարթախիտ ու բարձրակատար ծառերը ստիպում են քեզ չհավատալ, որ հասարակածից բավականին հեռու ես…”::

Հայ դասական գեղանկարիչ Գ. Բաշինջաղյանը իր ճանապարհորդական նոթերում գրում է. «Դիլիջանի ձորը հիացրեց ինձ: Ռազմավիրական ճանապարհը, որ սովորաբար նմանեցնում են հիշյալ ձորին, նույնպես հիանալի է , բայց ես մի առանձին նմանություն չեմ գտնում այդ երկու գեղագրական տեսակների միջև... Դիլիջանի ձորը նման է կուսական անտառների մեջ մեծացած մատաղահաս գեղեցկուհու, որի կրակոտ աչքերր արտահայտում են անվեհերություն, բնական պարզություն և անմեղություն”:

1928 թվականին Դիլիջանով Երևան է մեկնել ռուս մեծ գրող Մաքսիմ Գորկին: Ճանապարհորդության մասին իր տպավորություններում նա գրել է. “Այո, զարմանալի գեղեցիկ Է: Թվում Է թե լեռները գրկել են և պահում են հարթավայրը կենդանի Էակների նրբությամբ ու սիրով: 1500 մ բարձրության վրա օդն անսովոր թափանցիկ Է և կարծես թե գունավորված Է նուրբ փայլող կապույտ երանգով: Սեղմությունը հարթավայրի գերակշռող տպավորությունն Է: Նրա ,խոր հունը լցված Է այգիների առատ կանաչով և Գոկչա լճի ուղղությամբ տները կարծեք հանդարտ լողում են կանաչ ալիքների մեջ: Հարավային Կովկասն ապշեցնում Է իր գեղեցկությունների հարստությամբ և բազմազանությամբ , այդ հարթավայրն Անդրկովկասում ամենազեղեցիկներից մեկն Է”:

Աղստևի հովիտն իր հնամյա ճարտարապետական կոթողներով ու նոր ինքնատիպ կառույցներով մի թանգարան Է , որ այսօր գրավում Է այցելուների ուշադրությունը:

Ամեն տարի աշխարհի տարբեր երկրներից այստեղ են գալիս հազարավոր մարդիկ: Նրանց գրավում Է ոչ միայն գեղատեսիլ և անկրկնելի բնությունը, այլև հրապուրում Է հայ ժողովրդի հարուստ ու ինքնատիպ մշակույթը, նրա բազմաբովանդակ առօրյան : Տարեցտարի աճու Է Դիլիջանի և Իջևանի տուրիստական հանգրվանների այցելուների թիվը: Նրանք այստեղից հեռանում են հաճելի տպավորություններով, կրկին այցելելու ցանկությամբ :

Բժշկական գիտությունների դոկտոր , պրոֆեսոր Գոլուբցևան Դիլիջանի տուրիստական հանգրվանի տպավորությունների գրքում հետևյալ գրառումն Է արել “Մնաս բարով, արևի ու անտառի երկիր, մնաս բարով Դիլիջան , ես հեռվում միշտ կերազեմ քո հինավուրց տաճարները, բարձր լեոներն ու քաղցր ջուրր, կենարար օդը, քո խենթ ու խաչտուն Աղստևը»:

Ուկրաինացի գրող Ա. Ի. Պոլտորացկին իր “Մեր ժամանակի հերոսը” գրքում նշում Է. “Ւնձ թվում Է, որ Դիլիջանի բնական պայմաններն ավելի օգտակար են ժամանակակից քաղաքացու նյարդային համակարգը ամրաց¬նելու համար, մանավանդ, որ բուժիչ օդին միացել Է նաև նույնքան բուժիչ հանքային ջուրը”:

“Դիլիջանը բուժում Է հիվանդին առանց դեղ ու բժշկի», — գրում Է ադրբեջանական ժողովրդական գրող Մ . 0րդուբադին :

Հարավսլավացի լրագողներից մեկր Հայաստանի տեսարժան վայրերի մասին գրած իր ակնարկաշարն այսպես Է սկսել.

“Հայաստանի յուրաքանչյուր շրջան այցելելս ես հազիվ Էի զսպում իմ զարմ- մանքը: Առանձնապես հրապուրիչ Էր Իջևանը: Եթե ուզում ես գերագույն հաճույք ստանալ , պետք Է գիշերը Սպիտակ ջրի մոտից նայես այդ քաղաքին , որ հազարագույն լույսերով ողողված տոնածաոի պես ելնում է լեռնապարերի միջից: Քաղաքի արտակարգ գեղեցկությունր հրապուրում է քեզ անգամ մի քանի կիլոմետր հեռվից»:

Մոսկվայի Մ. Գորկու անվան կինոստուդիայի ավագ օպերատոր Յ.Մ. Վիշնևսկին, որը նոր էր վերադարձել Շվեյցարիայից և որոշել էր լինել Անդըրկովկասում, Իջևանի տուրիստական հանգրվանի տպավորությունների գրքում հետևյալ գրառումն է արել, «Իսկական Շվեյցարիա: Եթե ինձ բախտ վիճակվի երկրորդ անգամ լինել դրախտի այս փոքրիկ անկյունում չպետք է մոռանալ կինոապարատը: Չես կարող այստեղ ժապավեն տնտեսել”:

Սոսկովյան ճանաչված լրագրող Յու. Կրիլովան Հայաստանին նվիրված իր գրքում գրել է. «Ասում են եթե դրախտում էլ անտառներ լինեին, հանքային ջրեր և մաքուր օդ, ապա դրախտը կնմանվեր Դիլիջանին»:

Շատ ջրեր են հոսել այդ ժամանակներից. Իջևանը, երբեմնի խղճուկ Քարվանսարան, այժմ բարեկարգ ու գեղեցիկ քաղաք է: Նա առաջնակարգ տեղ է գրավում հանրապետությունում իր զարգացող գյուղատնտեսությամբ ու արդյունաբերությամբ: Մշակվող բուսատեսակներից ամենաբնորոշը ծխախոտն է, որը տալիս է գյուղատնտեսական արտադրանքի ավելի քան 70 տոկոսը: Զարգացած են խաղողագործությունն ու պտղաբուծությունը, աճում են նաև մերձարևադարձային կուլտուրաներ: Գյուղատնտեսության մյուս առաջատար ճյուղը անասնաբուծությունն է:

Շրջանը հայտնի է իր արդյունաբերական մի շարք ձեռնարկություն-ներով: Արտադրվում են բենտոնիտային կավեր, բարձրորակ մեքենայական գորգեր, նրբատախտակ, մանրատախտակ և արտադրանքի շատ այլ տեսակ֊ներ, որոնք առաքվում են հարյուրավոր հասցեներով:

Շրջանի էկոնոմիկայի զարդացմանը մեծապես նպաստեց Աղստաֆա — Երևան երկաթուղագծի Իջևանի հատվածի կառուցումը: Ավարտվել է քաղաքի 3 կմ երկարությամբ գետնուղու կառուցումը և շարունակվում է Իջևւսն — Դիլիջան հատվածի շինարարությունը:

Քաղաքում կառուցվել են բազմահարկ բնակելի շենքեր, կուլտուր-կենցաղային, առողջապահական, լուսավորական բադմաթիվ օբյեկտնե: Քաղաքին հատուկ շուք են տալիս իննը հարկանի հյուրանոցի, տուրիստական հանգր֊վանի, գորգագործական կոմբինատի, երկաթուղային կայարանի, կապի և մյուս շենքերը: Քաղաքի հյուսիս-արևելյան մասում, մի բարձունքի վրա վեր Է խոյացել «Վերածնունդ» հուշարձան-կոթողը, որը խորհրդանշում Է 11-րդ կարմիր բանակի մուտքը Հայաստան:

Շքեղ բնություն ունեցող, բայց նախասովետական շրջանում աննախանձելի խղճուկ Դիլիջանը սովետական տարիներին դարձել Է հանրապետության ծաղկուն քաղաքներից մեկը, առողջարանային և մշակութային նշանավոր կենտրոն: Դիլիջանը համաշխարհային նշանակություն ունեցող բնության այն եզակի անկյուններից մեկն Է, որը հայտնի Է իր կենարար օդով ու տևական արևափայլով: Այստեղ գործում են մի քանի առողջարաններ ու պանսիոնատներ, որոնց թիվը տարեցտարի ավելանում Է: Քաղաքն ունի հանրակրթական դպրոցների լայն ցանց` երաժշտական դպրոց, պրոֆտեխուսումնարան, բժշկական տեխնիկում, Երևանի Կ. Մ արքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուի մասնաճյուղ մշակույթի մի քանի պալատ և այլն :

ՍՍՀՄ կոմպոզիտորների միության ստեղծագործական տունը դարձել Է անվանի շատ արվեստագետների սիրած վայրերից մեկը: Կառուցվում Է ՍՍՀՄ կինեմատոգրաֆիստների ստեղծագործական տունը: Երևան — Ւջևան — Թբիլիսի և Դիլիջան— Կիրովական ավտոմոբիլային մայրուղիների հատման տեղում կանգնեցվել Է Հայաստանում սովետական կարգերի հաստատման 50 ամյակի կոթողը: Կանաչ բլրի վրա գտնվում Է Հայրենական մեծ պատերազմում զոհված դիլիջանի մարտիկների հիշատակին նվիրված հուշա րձանը: Դիլիջանի նշանակությունն Էլ ավելի կմեծանա առաջիկայումս, երբ կավարտվեն Դիլիջան — Սևան գետնուղու, կեռմաններում Էստակադային ճանապարհի և քաղաքով անցնող Իջևան - Հրազդան երկաթուղագծի կառուցումը:

ԳՐՉՕՋԱԽՆԵՐ