Difference between revisions of "Աղստեվի Հովտի Պատմուդյան եվ Կուլտուրայի Հուշարձանները"

From armeniapedia.org
Jump to: navigation, search
Line 13: Line 13:
 
1962 թվականին Իջևան քաղաքում հիմնադրվել Է բուսաբանական այգի (դենդրարի ), որտեղ հիմնականում աճեցվում են մերձարևադարձային ծա¬ռատեսակներ: Այստեղ հաջողությամբ կլիմայավարժեցվել են երկրագնդի մերձարևադարձային տարբեր գոտիների ավելի քան 500 ծառեր ու թփատեսակներ: Մեծ հետաքրքրություն են ներկայացնում հատկապես մշտադալար սաղարթավոր ծառատեսակները `խոշորածաղիկը` մագնոլիան, ճապոնական կաղնիները, ձիթենիները, դափնեկեռասը, շիմշիրները, իսկ փշատերև մշտաղալար տնկարկներից` իտալական, հիմալայան, կարաիբյան սոճիները, հիմալայան եղևնին և այլն: Այգին կլիմայավարժեցված ծառաթփատեսակներ Է մատակարարում հանրապետության համապատասխան անտառային տնտեսություններին և քաղաքներին:
 
Աղստևի հովիտը հարուստ Է լեռնային աղբյուրներով ու գետակներով, որոնցից գլխավորը Աղստև (Լոպնաս) գետն է, որը պատկանում է Հայաստա֊նի միջին գետերի լեռնային տիպին: Սկիզբ է առնում Հալաբի լեռներ՚ից, իր մեջ ընդունելով տասնյակ գետակներ, անցնում 133 կմ տարածություն և թափվում Կուր գետը:
+
Աղստևի հովիտը հարուստ Է լեռնային աղբյուրներով ու գետակներով, որոնցից գլխավորը Աղստև (Լոպնաս) գետն է, որը պատկանում է Հայաստա֊նի միջին գետերի լեռնային տիպին: Սկիզբ է առնում Հալաբի լեռներից, իր մեջ ընդունելով տասնյակ գետակներ, անցնում 133 կմ տարածություն և թափվում Կուր գետը:
  
Ժողովրդական տնտեսության զարգացման առաջին հնգամյակում Ազատամուտ (Մայիսյան) ավանում կառուցված հիդրոկայանը հանրապետության առաջնեկներից մեկն է: Իջևանի և Ղազախի շրջանների սահմանագծին կառուցվել է 120 միլիոն խորանարդ մետր տարողությամբ խոշոր ջրամբար: Ջողաղ գետի վրա կառուցվում է 45 միլիոն խորանարդ մետր ջրատարողու¬թյամբ մի նոր ջրամբար, որը ոռոգելի կդարձնի Իջևանի և Նոյեմբերյանի  շրջանների ավելի քան 5000  հեկտար հողատարածություններ:
+
Ժողովրդական տնտեսության զարգացման առաջին հնգամյակում Ազատամուտ (Մայիսյան) ավանում կառուցված հիդրոկայանը հանրապետության առաջնեկներից մեկն է: Իջևանի և Ղազախի շրջանների սահմանագծին կառուցվել է 120 միլիոն խորանարդ մետր տարողությամբ խոշոր ջրամբար: Ջողաղ գետի վրա կառուցվում է 45 միլիոն խորանարդ մետր ջրատարողությամբ մի նոր ջրամբար, որը ոռոգելի կդարձնի Իջևանի և Նոյեմբերյանի  շրջանների ավելի քան 5000  հեկտար հողատարածություններ:
  
Աղստևի  հովտում տասից  ավելի  մեծ  ու փոքր լճեր  գրավում  են  բնության հազարավոր  երկրպագուների: Դիլիջան  քաղաքից  դեպի  արևելք  գտնվում      է բնության    հազվագյուտ  գեղեցկուհիներից  մեկը՝    Պարզ  լիճը, օղակված  խիտ անտառով:
 
Line 21: Line 21:
 
Դիլիջան և Իջևան քաղաքների շրջակայքը հարուստ է հանքային աղբյուրներով, որոնք հայտնի են իրենց բուժիչ հատկություններով, դրանց թիվը հասնում է 20-ի: Տարեկան արտադրվում է ավելի քան 10 միլիոն շիշ «Դիլիջան», առաջիկա հնգամյակում այն կհասցվի 15—20 միլիոնի:  Հանքային ջուրը  օգտագործվում է աղեստամոքսային տրակտի, լյարդի և լեղային ուղիների խրոնիկական հիվանդությունների, սակավարյունության և նյութափոխանակության խանգարումների բուժման համար:
 
Վերջերս Դիլիջան-Սևան ուղեգծի հորատումների ժամանակ հայտնաբերվել են երկու տաք ակունքներ, որոնք իրենց բաղադրությամբ հիշեցնում են հանրահայտ «Յղալթուբոն» և «Արարատը»:

Իջևանի շրջանի Ակնաղբյուր գյուղի “Կուծախ” հանդամասում հայտնաբերվել է վայրկյանում 60 լիտր բխող հանքային նոր աղբյուր:
 
Line 33: Line 33:
 
Աղստևի հովիտը վաղուց իր վրա է հրավիրել բազմաթիվ հասարակական գործիչների, պատմաբանների, գրողների, նկարիչների, ճանապարհորդների ուշադրությունը: Նրանք հիացրել են ու զմայլվել, գովեստի խոսքեր ասել, այն համարել համաշխարհային համբավ վայելող գեղատեսիլ վայրերից  մեկը:
 
Ռուս նշանավոր զինվորական գործիչ Դ. Ս արգովցևր 1882 թվականին իր “Յիշատակարան տպավորութեանց ճանապարհին Այրարատ” գրքում դրել է. «Շատ եմ կարդացել ու շատերից լսել, որ Բոսֆորի դիրքն ու զեղեցկությունը միակն է աշխարհում: Շատ եմ կարդացել ու շատերից լսել, որ Ղրիմի                      
+
Ռուս նշանավոր զինվորական գործիչ Դ. Ս արգովցևր 1882 թվականին իր “Յիշատակարան տպավորութեանց ճանապարհին Այրարատ” գրքում դրել է. «Շատ եմ կարդացել ու շատերից լսել, որ Բոսֆորի դիրքն ու զեղեցկությունը միակն է աշխարհում: Շատ եմ կարդացել ու շատերից լսել, որ Ղրիմի հարավային               
հարավային  ափերի  նման  գեղեցկություն  չկա  Եվրոպայում:
+
ափերի  նման  գեղեցկություն  չկա  Եվրոպայում:
  
Ես, որ ականատես եմ եղել այդ երկու գեղեցկություններին և այժմ էլ ականատես եմ Աղստևի հովտին, հաստատապես պնդում եմ, որ այդ երեք գեղեցկությունները համեմատելը մեծ սխալ է: Այդ համեմատությունը նման է երեք անհավասար մեծություններր միացնելուն: Աղստևի հովիտը հմայում է իր աննկարագրելի գեղեցկությամբ: Ճոխ բուսականությունն ու լեռների խրոխտ կատարները, սաղարթախիտ ու բարձրակատար ծառերը ստիպում են քեզ չհավատալ, որ հասարակածից բավականին հեռու ես…”::
 
Line 49: Line 49:
 
Բժշկական գիտությունների դոկտոր , պրոֆեսոր Գոլուբցևան Դիլիջանի տուրիստական հանգրվանի տպավորությունների գրքում հետևյալ գրառումն Է արել “Մնաս բարով, արևի ու անտառի երկիր, մնաս բարով Դիլիջան , ես հեռվում միշտ կերազեմ քո հինավուրց տաճարները, բարձր լեոներն ու քաղցր ջուրր, կենարար օդը, քո խենթ ու խաչտուն Աղստևը»:
 
Ուկրաինացի գրող Ա. Ի. Պոլտորացկին իր “Մեր ժամանակի հերոսը” գրքում նշում Է. “Ւնձ թվում Է, որ Դիլիջանի բնական պայմաններն ավելի օգտակար են ժամանակակից քաղաքացու նյարդային համակարգը ամրաց¬նելու համար, մանավանդ, որ բուժիչ օդին միացել Է նաև նույնքան բուժիչ հանքային ջուրը”:
+
Ուկրաինացի գրող Ա. Ի. Պոլտորացկին իր “Մեր ժամանակի հերոսը” գրքում նշում Է. “Ւնձ թվում Է, որ Դիլիջանի բնական պայմաններն ավելի օգտակար են ժամանակակից քաղաքացու նյարդային համակարգը ամրացնելու համար, մանավանդ, որ բուժիչ օդին միացել Է նաև նույնքան բուժիչ հանքային ջուրը”:
  
“Դիլիջանը բուժում Է հիվանդին առանց դեղ ու բժշկի», — գրում Է ադրբեջանական ժողովրդական գրող Մ . 0րդուբադին :
 
Line 55: Line 55:
 
Հարավսլավացի լրագողներից մեկր Հայաստանի տեսարժան վայրերի մասին գրած իր ակնարկաշարն այսպես Է սկսել.
 
“Հայաստանի յուրաքանչյուր շրջան այցելելս ես հազիվ Էի զսպում  իմ զարմ- մանքը: Առանձնապես հրապուրիչ Էր Իջևանը: Եթե ուզում ես գերագույն հաճույք ստանալ , պետք Է գիշերը Սպիտակ ջրի մոտից նայես այդ քաղաքին , որ հազարագույն լույսերով ողողված տոնածաոի պես ելնում է լեռնապարերի միջից: Քաղաքի արտակարգ գեղեցկությունր հրապուրում է քեզ անգամ մի քանի կիլոմետր հեռվից»:
+
“Հայաստանի յուրաքանչյուր շրջան այցելելս ես հազիվ Էի զսպում  իմ զարմմանքը: Առանձնապես հրապուրիչ Էր Իջևանը: Եթե ուզում ես գերագույն հաճույք ստանալ , պետք Է գիշերը Սպիտակ ջրի մոտից նայես այդ քաղաքին , որ հազարագույն լույսերով ողողված տոնածաոի պես ելնում է լեռնապարերի միջից: Քաղաքի արտակարգ գեղեցկությունր հրապուրում է քեզ անգամ մի քանի կիլոմետր հեռվից»:
  
Մոսկվայի  Մ. Գորկու անվան կինոստուդիայի ավագ օպերատոր Յ.Մ. Վիշնևսկին, որը նոր էր վերադարձել Շվեյցարիայից և որոշել էր լինել Անդըրկովկասում, Իջևանի տուրիստական հանգրվանի տպավորությունների գրքում հետևյալ գրառումն է արել, «Իսկական Շվեյցարիա: Եթե ինձ բախտ վիճակվի երկրորդ անգամ լինել դրախտի այս փոքրիկ անկյունում չպետք է մոռանալ կինոապարատը: Չես կարող այստեղ ժապավեն տնտեսել”:
 
Սոսկովյան ճանաչված լրագրող Յու. Կրիլովան Հայաստանին նվիրված իր գրքում գրել է. «Ասում են եթե դրախտում էլ անտառներ լինեին, հանքային ջրեր և մաքուր օդ, ապա դրախտը կնմանվեր Դիլիջանին»:

Շատ ջրեր են հոսել այդ ժամանակներից. Իջևանը, երբեմնի խղճուկ Քարվանսարան, այժմ բարեկարգ ու գեղեցիկ քաղաք է: Նա առաջնակարգ տեղ է գրավում հանրապետությունում իր զարգացող գյուղատնտեսությամբ ու արդյունաբերությամբ: Մշակվող բուսատեսակներից ամենաբնորոշը ծխախոտն է, որը տալիս է գյուղատնտեսական արտադրանքի ավելի քան 70 տոկոսը: Զարգացած են խաղողագործությունն ու պտղաբուծությունը, աճում են նաև մերձարևադարձային կուլտուրաներ: Գյուղատնտեսության մյուս առաջատար ճյուղը անասնաբուծությունն է:
 
Line 65: Line 65:
 
Շրջանը  հայտնի  է  իր  արդյունաբերական      մի  շարք  ձեռնարկություն-ներով:  Արտադրվում  են  բենտոնիտային    կավեր,      բարձրորակ      մեքենայական գորգեր,  նրբատախտակ,  մանրատախտակ  և  արտադրանքի  շատ  այլ  տեսակ֊ներ,  որոնք առաքվում են հարյուրավոր հասցեներով:
 
Շրջանի էկոնոմիկայի զարդացմանը մեծապես նպաստեց Աղստաֆա — Երևան երկաթուղագծի Իջևանի հատվածի կառուցումը: Ավարտվել է քաղաքի 3 կմ երկարությամբ գետնուղու կառուցումը և շարունակվում է Իջևւսն — Դիլիջան հատվածի շինարարությունը:
+
Շրջանի էկոնոմիկայի զարդացմանը մեծապես նպաստեց Աղստաֆա — Երևան երկաթուղագծի Իջևանի հատվածի կառուցումը: Ավարտվել է քաղաքի 3 կմ երկարությամբ գետնուղու կառուցումը և շարունակվում է Իջևան — Դիլիջան հատվածի շինարարությունը:
  
Քաղաքում կառուցվել են բազմահարկ բնակելի շենքեր, կուլտուր-կենցաղային, առողջապահական, լուսավորական բադմաթիվ օբյեկտնե: Քաղաքին հատուկ շուք են տալիս իննը հարկանի հյուրանոցի, տուրիստական հանգր֊վանի, գորգագործական կոմբինատի, երկաթուղային կայարանի, կապի և մյուս շենքերը: Քաղաքի հյուսիս-արևելյան մասում, մի բարձունքի վրա վեր Է խոյացել «Վերածնունդ» հուշարձան-կոթողը, որը խորհրդանշում Է 11-րդ կարմիր բանակի մուտքը Հայաստան:                       
 
Line 85: Line 85:
 
Գրչագրված մագաղաթե և թղթե ձեռագրերի բազում էջերում իրենց ծաղկազարդերն ու մանրանկարներն են երկնել մի շարք ծաղկողներ, նկարիչներ ու մանրանկարիչներ, որոնց ինքնատիպ և բարձրարվեստ աշխատանքների մի մասն է մեզ հասել: Գրչօջախներում հատուկ ուշադրության է արժանացել նաև կազմարարական արվեստը: Զարդարվեստում հմտորեն օգտագործվել են բուսական, երկրաչափական և այլ բազմազան զարդեր, հոգևոր պատկերումներ: Կազմարարական արվեստի ուշադրության արժանի մի քանի նմուշներ պահպանվում են Մատենադարանում:
 
Գոշավանքի, Դեղձուտի, Հաղարծնի, Մորոձորի, Կիրանցի, Առաքելոց վանքերի գրչատներում աշխատել են տասնյակ գրիչներ, ծաղկողներ, կազմող¬ներ, գրչարվեստի մեկնիչներ, մատենագիրներ, որոնք գիտության, գրակա¬նության և արվեստի նկատմամք ունեցած իրենց սերն ու եռանդը դրսևորել են ձեռագրերի բազմացման, ծաղկման և այլ բնագավառներում:
+
Գոշավանքի, Դեղձուտի, Հաղարծնի, Մորոձորի, Կիրանցի, Առաքելոց վանքերի գրչատներում աշխատել են տասնյակ գրիչներ, ծաղկողներ, կազմողներ, գրչարվեստի մեկնիչներ, մատենագիրներ, որոնք գիտության, գրականության և արվեստի նկատմամք ունեցած իրենց սերն ու եռանդը դրսևորել են ձեռագրերի բազմացման, ծաղկման և այլ բնագավառներում:
  
Գոշավանքը և Դեղձուտը XII—XIII դարերում դարձել էին լուսավորության և մշակութային կյանքի աչքի ընկնող կենտրոններ, որտեղ կրթություն ստացած շատ աշակերտներ ցրվում էին Հայաստանի զանազան կող¬մերը և իրենց գիտելիքները ի սպաս դնում հայ ժողովրդի գրի ու գրականության, պատմության պահպանման ու ամրապնդման գործին:
+
Գոշավանքը և Դեղձուտը XII—XIII դարերում դարձել էին լուսավորության և մշակութային կյանքի աչքի ընկնող կենտրոններ, որտեղ կրթություն ստացած շատ աշակերտներ ցրվում էին Հայաստանի զանազան կողմերը և իրենց գիտելիքները ի սպաս դնում հայ ժողովրդի գրի ու գրականության, պատմության պահպանման ու ամրապնդման գործին:
  
Գրչության արվեստը Գոշավանքում ծաղկում է հատկապես Մարտիրոս վարդապետի առաջնորդության տարիներին, նա վարժ գրչապետ էր, արա¬գագիր գրիչ: Բազմաթիվ ձեռագրերի պահպանման համար նա կառուցել է տա- լիս գրատուն, որտեղ կենտրոնացնում է ամբողջ ձեռագրերն ու գրքերը: 1232 թվականին Ստեփանոս Գրիչը Խաղբակա որդի Ջաջռո դուստր Վանեն իշխանուհու պատվերով մագաղաթի վրա երկաթագրով գրում է մի ավետա¬րան և նկարազարդում: 1224 թվականին նրա պատվերով է գրվում նաև մի ուրիշ ձեռագիր, որը նվիրվում է Խորանաշատ վանքի առաջնորդ Վանա¬կան վարդապետին: Սարգիս հռետորի ձեռքով գրված ավետարանում հիշվում են վարդապետ Մխիթարը, Սերոբ և Հովասափ միաբանները և գրիչի աշակերտ Ստեփանոսը, ինչպես նաև իշխան Սադունը: Մատենադարանում պահվում է Մխիթար Գոշի N 2606 ձեռագիրը՝ «Մեկնութիւն համառոտ մա֊կագրութւան Երեմիայի» աշխատությունը ,որը արտագրվել է 1197 թվականին, ամփոփված է ուշ ժամանակի մի կաշվեպատ կազմի մեջ: Վերջում գրված է Մխիթար Գոշի հիշատակարանը:
+
Գրչության արվեստը Գոշավանքում ծաղկում է հատկապես Մարտիրոս վարդապետի առաջնորդության տարիներին, նա վարժ գրչապետ էր, արա¬գագիր գրիչ: Բազմաթիվ ձեռագրերի պահպանման համար նա կառուցել է տա- լիս գրատուն, որտեղ կենտրոնացնում է ամբողջ ձեռագրերն ու գրքերը: 1232 թվականին Ստեփանոս Գրիչը Խաղբակա որդի Ջաջռո դուստր Վանեն իշխանուհու պատվերով մագաղաթի վրա երկաթագրով գրում է մի ավետարան և նկարազարդում: 1224 թվականին նրա պատվերով է գրվում նաև մի ուրիշ ձեռագիր, որը նվիրվում է Խորանաշատ վանքի առաջնորդ Վանական վարդապետին: Սարգիս հռետորի ձեռքով գրված ավետարանում հիշվում են վարդապետ Մխիթարը, Սերոբ և Հովասափ միաբանները և գրիչի աշակերտ Ստեփանոսը, ինչպես նաև իշխան Սադունը: Մատենադարանում պահվում է Մխիթար Գոշի N 2606 ձեռագիրը՝ «Մեկնութիւն համառոտ մա֊կագրութւան Երեմիայի» աշխատությունը ,որը արտագրվել է 1197 թվականին, ամփոփված է ուշ ժամանակի մի կաշվեպատ կազմի մեջ: Վերջում գրված է Մխիթար Գոշի հիշատակարանը:
  
Գոշավանքի դպրոցի շրջանավարտներից էր Թորոս վարդապետ Գանձակեցին: 1262 թվականին նա գտնվում էր Հռոմում, իր այնտեղ գրած մի ձեռագիր հիշատակարանում նշում է, որ ավարտել է Գետկավանքի վարդապետարանը: Թորոսի ձեռագիրը Հոոմից հասել է Պարսկաստան, նոր Ջուղա և պահվում է հայկական Ամենափրկիչ վանքում:
 
Գետիկի աշակերտներից Սարգիսը, երբ 1274 թվականին գտնվել է Դեղ¬ձուտի վանքում մի ձեռագիր է գրել տվել Գետկավանքում: Այդ նույն ժամանակից հիշվում է Մխիթար Անեցի անունով մի աշակերտ, որից մեզ է հասել երկու ձեոագիր: 1273 թվականին Մխիթարը Գետկավանքում սուրբ Աստվածածնի հովանու տակ արտագրում է ուշագրավ մի ժողովածու, որի նյութերը անհրաժեշտ էին ուսման համար: Գոշավանքի գրապահոցը հարում է ս. Աստվածածին եկեղեցուն, որի վերնահարկը զանգակատուն է: Եկեղեցու այդ մասի վրա իրենց բարձր վարպետությունը քարերին և դարերին են թողել ճարտարապետներ Դաստապետն ու Կարապետը:
+
Գետիկի աշակերտներից Սարգիսը, երբ 1274 թվականին գտնվել է Դեղձուտի վանքում մի ձեռագիր է գրել տվել Գետկավանքում: Այդ նույն ժամանակից հիշվում է Մխիթար Անեցի անունով մի աշակերտ, որից մեզ է հասել երկու ձեոագիր: 1273 թվականին Մխիթարը Գետկավանքում սուրբ Աստվածածնի հովանու տակ արտագրում է ուշագրավ մի ժողովածու, որի նյութերը անհրաժեշտ էին ուսման համար: Գոշավանքի գրապահոցը հարում է ս. Աստվածածին եկեղեցուն, որի վերնահարկը զանգակատուն է: Եկեղեցու այդ մասի վրա իրենց բարձր վարպետությունը քարերին և դարերին են թողել ճարտարապետներ Դաստապետն ու Կարապետը:
  
Մի ավանդության մեջ ասվում է, որ Լենկ Թեմուրն իրեն հատուկ դաժանությամբ պահանջել է Գոշավանքից ու բնակիչներից հարստություն ու ոսկի: Սակայն մարդիկ ընդունել են մահը, իսկ բռնակալին ոչինչ չեն տվել: Կատաղել է Լենկ Թեմուրը և դիմել իր իմաստունների օգնությանը:
 
Line 107: Line 107:
 
Զեռագրերում Դեղձուտի անվանր հանդիպում ենք XI դարավերջին. Արարատյան նահանգի Բասեն գավառի մի ավետարանում (N 6348), որը Դեղձուտի վանքին էր նվիրել Հովհաննես անունով մի աշխարհական: 1340 թվականին այս ձեռագիրը, որը գրված էր երկաթագրով, արտագրվում է Դավիթ քահանայի ձեռքով: Կրկնագրելիս սովորաբար քերում էին կամ լվանում դրածը, մաքրում մագաղաթը և նոր գրում:
 
Դեղձուտի վանքում կրկնագրության այլ ձև էին կիրառում: Այստեղ գրված և մեզ հասած առաջին ձեռագիրը թվագրված է 1280 թվականին: Իսկ մինչև այդ, Սարգիսը, որը սովորել էր Գոշավանքում 1270-ական թվական֊ներին սովորում էր Դեղձուտի Առաքել վարդապետի մոտ, իսկ 1280 թվականին նա արդեն վարպետ էր: Այդ ժամանակ Գևորգը, որը եկել էր Խաչենի մեծահռչակ Գանձասարի վանքից, արտագրում է մի շատ արժեքավոր ձեռագիր ժողովածու, որը ծառայում էր որպես ուսումնական ձեռնարկ: Նրան օգնել են իր դասընկերներ Վահրամը, Ստեփանը, Ավետիսը և Դավիթը, որոնք այստեղ էին եկել Արարատյան երկրից, հռչակավոր Առաքել վարդապետի մոտ սովորելու: Ձեռագրի ուսումնասիրությունը ցույց է տալիս Դեղձուտի Առաքել վարդապետի դպրոցի բարձր մակարդակը: Ձեռագրում, որը համարվել է ուսումնական ձեռնարկ, կան պատմագրական, գրական, դի¬ցաբանական, փիլիսոփայական, ժամանակագրական, խրատական, աստղաբւսշխական և այլ շատ ուշագրավ նյութեր: Ձեռագրում պատմությունը սկսվում է Հունական դիցաբանությունից, (80 պատմություն) Ադամից մին֊չև Հերակլեսը (VII դար): Կարևոր են Արշակունի հայ թագավորների, Պարսից թագավորների, Հռոմեական կայսրերի մաստին տեղեկությունները: Շատ արժեքավոր է Աստվածաշնչի յոթանասուներկու թարգմանիչների ցանկը և այլն: Հիշատակարանի  մի  մասը գրված է չափածո: Մարգիս վարդապետը ունեցել է նաև բանաստեղծելու կարողություն:
+
Դեղձուտի վանքում կրկնագրության այլ ձև էին կիրառում: Այստեղ գրված և մեզ հասած առաջին ձեռագիրը թվագրված է 1280 թվականին: Իսկ մինչև այդ, Սարգիսը, որը սովորել էր Գոշավանքում 1270-ական թվական֊ներին սովորում էր Դեղձուտի Առաքել վարդապետի մոտ, իսկ 1280 թվականին նա արդեն վարպետ էր: Այդ ժամանակ Գևորգը, որը եկել էր Խաչենի մեծահռչակ Գանձասարի վանքից, արտագրում է մի շատ արժեքավոր ձեռագիր ժողովածու, որը ծառայում էր որպես ուսումնական ձեռնարկ: Նրան օգնել են իր դասընկերներ Վահրամը, Ստեփանը, Ավետիսը և Դավիթը, որոնք այստեղ էին եկել Արարատյան երկրից, հռչակավոր Առաքել վարդապետի մոտ սովորելու: Ձեռագրի ուսումնասիրությունը ցույց է տալիս Դեղձուտի Առաքել վարդապետի դպրոցի բարձր մակարդակը: Ձեռագրում, որը համարվել է ուսումնական ձեռնարկ, կան պատմագրական, գրական, դիցաբանական, փիլիսոփայական, ժամանակագրական, խրատական, աստղաբւսշխական և այլ շատ ուշագրավ նյութեր: Ձեռագրում պատմությունը սկսվում է Հունական դիցաբանությունից, (80 պատմություն) Ադամից մին֊չև Հերակլեսը (VII դար): Կարևոր են Արշակունի հայ թագավորների, Պարսից թագավորների, Հռոմեական կայսրերի մաստին տեղեկությունները: Շատ արժեքավոր է Աստվածաշնչի յոթանասուներկու թարգմանիչների ցանկը և այլն: Հիշատակարանի  մի  մասը գրված է չափածո: Մարգիս վարդապետը ունեցել է նաև բանաստեղծելու կարողություն:
  
Հաղարծնի վանքը ծաղկում է հռչակավոր երաժիշտ Խաչատուր Տարոնեցու առաջնորդության ժամանակ (1178—1205) և հետագայում Հովհաննես Արմանեցու օրոք: 1284 թվականին Հուսկա որդի Աստվածատուրը արտագրում է մի ավետարան: 1296 թվականին Սարգիսը վերակազմում է Խարբերդի մոտ արտագրված ձեռագիրը, որն այժմ պահվում է Մատենադարանում: Հաղարծնում բարձր մակարդակ է ունեցել կազմարարության արվեստը, իսկ կազմում են այնտեղ, որտեղ գրում են: 1624 թվականին Հովհաննես կրոնավորը ծաղկում է Հայսմավուրքը, որը պահվում է Մատենադարանում (N 6198):
 
Line 118: Line 118:
  
ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐ
 
ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐ
 +
 +
Հայ ժողովրդի դարավոր մշակույթի պատմության մեջ ուրույն տեղ է գրավում Աղստևի հովիտը, որը հետաքրքիր  է իր հնագույն հուշարձաններով: Հայտնաբերված հազարամյա առարկաները վկայում են, որ այս տերիտորիան եղել է մարդկային բնակության հնագույն վայրերից մեկը: Այդ են հաստա֊տում Դիլիջան քաղաքի երկրագիտական, ինչպես նաև Մոսկվայի, Երևանի, Թբիլիսիի, Բաքվի պատմության պետական թանգարաններում պահվող Հարուստ և Հետաքրքիր ժողովածուները:
 +
 +
Աղստևի hովտում առաջին Հնագիտական ոաումնասիրությունները կատարվել են 1850-ական  թվականներին, Դիլիջանի Ռեդկին լագեր կոչվող վայրում: Այդ վայրի անունն առաջացել է ճանապարհաշինարար ինժեներ Ռեդկինի անունից, որն իր ճամբարը տեղադրել էր քաղաքից 6 կմ հյուսիս, Աղստև գետի աչ ափին: Այդ ժամանակ դեպի Երևան տանող ճանապարհը կտրում անցնում էր դամբարանադաշտի միջով, որտեղ և բացվել են մի շարք դամբարաններ:
 +
 +
1876 թվականին բացվոսմ են ևս մի քանի դամբարաններ: Ճարտարապետ Վայս Ֆոն-Վայսենհոֆը այդ մասին հայտնում է Կովկասի հնագիտություն սիրողների ընկերությանը:Նույն թվականին այստեղ այցելեց ընկերության քարտուղար Վիրուբովը, որը պեղեց մի քանի դամբարան, իսկ 1879 թվականի գարնանը այս hետաքրքիր hուշարձանի պեղումները վերսկսեց Ֆ. Բայերնը: Հետագայում 80-ական թվականներին նույն դամբարանադաշտը դարձավ մի շարք գիտնականների պեղումների վայրը (Ֆիլիմոնով, Ուվարովա, Ցիլոսեանի, Մուրյե): 1891 թվականին այստեղ աշխատանքներ ծավալեց Ա. Ա. Պիոտրովսկին: 1942 թվականին պեղումներ կատարեց նաև Ի, Բ. Պիոտրովսկին :Նա տվեց հիմնավորված թվագրումը, որը հիմք ծառայեց Անդրկովկասի մի շարք հուշարձանների ժամանակը ճշտելու համար:
 +
 +
Ֆ. Բայերնի և Մուրյեի նյութերի հիման վրա այս դամբարանադաշտի ուսումնասիրությամբ զբաղվել է նաև հնագետ Հ. Ա. Մարտիրոսյանը, թվագրելով այն մ.թ. ա. I հազարամյակի սկզբով:
 +
 +
Ռեդկին լագերի նյութերը ուսումնասիրել է նաև պատմական գիտու¬թյունների դոկտոր Ս. Ա. Եսայանը, նա պարզել ,է, որ այդտեղ թաղումները կատարվել են դեռևս մ. թ. ա. III հազարամյակից և ապա ավելի ուշ, բրոնզե և երկաթե դարերում: Ուվարովայի հայտնաբերած իրերի մեջ նա գտել է մի քանի ապարանջան, որոնք վկայում են, որ դամբարանադաշտը գոյություն է ունեցել վաղ ժամանակաշրջանում: Բացի Ռեդկին լագերից, Դիլիջանի տարածքում պեղվել են նաև մի շարք այլ հետաքրքիր հուշարձաններ՝ Գոլովինոյի, Խրտանոցի և Պապանինոյի դամբարանադաշտերը:
 +
 +
Խրտանոցում բացված դամբարանների հիմնական մասը թվագրվում է մ. թ. ա. VII—VI դդ. նյութերի մեջ կան բրոնզե և երկաթե նիզակներ, երկաթյա դաշույններ և դանակներ, ինչպես նաև հինգ բրոնզե գոտիների բեկորներ, որոնք զարդարված են փորագիր տարբեր զարգանախշերով, մեծ քանակությամբ բրոնզե զարդեր՝ ապարանջաններ, օղեր, վզնոցներ, գլանաձև խողովակներ, քունքազարդեր կամ հերազարդեր և սարդիոնից, ագաթից, հասպիսի շաղախից պատրաստված ուլունքներ, քարե հուռութք ու կախիչներ: Առանձնապես հետաքրքրություն են ներկայացնում բազմաքանդակ խեցեղեն առարկաները (կճուճները, անոթները, քրեղանները), որոնք տարբերվում են իրենց տարատեսակությամբ և ձևերով: Անոթներն աչքի են ընկնում իրենց պատրաստման եղանակով, արտաքին ձևավորմամբ և հիասքանչ փայլով:
 +
 +
1950—53 թվականներին Գոլովինոյի շրջակայքի դամբարաններում հնագետ Հ. Ա. Մնացականյանի կատարած պեղումների ժամանակ գտնվել են բրոնզե թրեր ու դաշույններ, քրեղաններ, սափորներ, օղեր և ուրիշ առարկաներ: Հաստատված է, որ այս դամբարանադաշտում թաղումներ կատարվել են մ. թ. ա. XII—XI դարերում, դամբարանադաշտը իր գոյությունը պահպանել է ընդմիջումներով, մինչև մեր թվարկության սկիզբը:
 +
 +
Պապանինոյի դամբարանադաշտում 1960 թվականին հնագետները մի դամբարանում հայտնաբերել են զրահաշապիկ, չորս մեծ զարդանոթ և իննսուներկու մանր կոճակ, որոնց հետ պահպանվել են նաև կտորի մնացորդները:    Այս    հետաքրքիր    ժողովածուն      պատկանել      է    զինվորի      և  թվագրվել մ. թ.  ա. IX– VIII դդ.:
 +
 +
Հայաստանի հյուսիս-արևելյան շրջանների և հատկապես Աղստևի հովտի հուշարձանների ուսումնասիրման գործում կարևոր աշխատանք է կա֊տարել պատմական գիտությունների դոկտոր Ստեփան Եսայանը:
 +
 +
Իջևանի շրջանի Ենոքավան գյուղից դեպի արևելք, մեկ կիլոմետր հե¬ռավորության վրա գտնվող Աստղի բլուր ամրոցի պեղումների ժամանակ Ս. Եսայանը հայտնաբերել է մ, թ. ա  IX—VIII և VI—V դարերին պատ֊կանող գերեզմաններ, որտեղ գտնվել են բրոնզե գոտիներ, զենքեր, դանակներ, բազմաթիվ կավե ամաններ, կենցաղային բազմաթիվ իրեր: Խաշթա֊րակ և Լուսաձոր գյուղերի տարածքում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել են թրեր, դաշույններ և զենքի այլ տեսակներ, որոնք թվագրվում են մ. թ. ա. II հազարամյակի վերջով:
 +
 +
Ուշագրավ է 1957 թվականին Խաշթարակ գյուղից գտնված առարկաների ժողովածուն: Այն բաղկացած է լավ պահպանված, կտրված ծայրով թրից, որի շեղբը զարդարված է միջանկյալ ողով, սլաքաձև նևյուրներով, երկշարք սպիրալաձև նախշով և երկու այծի պատկերով: Միաձույլ կիսակլոր եզրերով դաստապանը ավարտվում է կիսագնդաձև, աստղաձև նախշերով զարդարված գլխիկով, և արևի հավերժական շարժումը ընդգծող սպի¬րալաձև նախշով:
 +
 +
Գտնված առարկաների մեջ պահպանվել են երկու խոշոր բրոնզե սակ֊րեր, որոնց կոթառների վրա կան մասսիվ ելուստներ, երեք միլիմետրանոց բրոնզե թիթեղից կտրված չորս մանգաղ, որոնք կոր են և ներսի կողմից սրված: Լայնացող հիմքի վրա կան երկուական անցք՝ բռնակները ամրացնելու համար: Հայտնաբերված խեցեղեն առարկաների մեջ կան երկու խնոցի: Դրանցից մեկն ունի սև, փայլեցված խոշոր անկանթ սափորի ձև: Իրանի վերին մասը զարդարված է ցանցաձև գծերով, մի նախշաձև, որը տարածված է եղել բրոնզե դարում: Մյուս կարմիր խնոցին փոքր է, երկար իրանով, կարճ  վզով և կլոր բերանով: Գտնված են նաև սափորներ, կճուճներ, քրեղաններ, որոնք զարդարված են զիգզագաձև գոտիներով, յոթ դաշույն և մեկ նիզակ: 1967 թվականին նույնանման դաշույն և երկու մանգաղ են հայտնաբերվել Լուսաձոր գյուղի տարածքում: Նույն թվականին Իջևան քաղաքում շինարարական աշխատանքների ժամանակ (այժմյան քաղաքային հիվանդանոցի մոտակայքում) հայտնաբերվել են քարարկղային դամ֊բարաններ, որտեղից գտնվել են մեծ քանակությամբ խեցամաններ` զարդարված երկրաչափական, ալիքավոր և գծային նախշերով: Աղստև գետի ձախ ափին հայտնաբերված ուշ բրոնզեդարյան դամբարաններից նույնպես հայտնաբերվել են սև, փայլեցված խեցամաններ: Հատկապես արժեքավոր է կացինը, որը նման է Մերձավոր Արևելքի երկրներում գտնված նմուշներին:
 +
 +
1978 թվականին, Ջողազի ջրամբարից ջրատարի շինարարության աշխատանքների ժամանակ Սարիգյուղ բնակավայրի շրջանում դամբարսններ բացվեցին:
 +
 +
Հայկական ՍՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Հայաստանի պատմության պետական թանգարանի համատեղ արշավախում֊բը փորձնական, հետազոտական պեղումներ կատարեց ջրատարի շինարարու֊թյան շրջանում: Արշավախումբը հաստատեց այդ տարածքում հին դամբարանների առկայությունը և միջոցներ ձեռնարկվեցին սիստեմատիկ պեղումներ սկսելու համար: Հետագայում գյուղի շրջակայքի ուսումնասիրությունը և հետազոտումը ի հայտ բերեցին հնագիտական նոր հուշարձաններ: Դրանցից ամենաաչքի ընկնողը գյուղից հյուսիս-արևմուտք ընկած բլրի ավերված ամրոցն է: Գետնի վրա նկատվում են անմշակ քարերից շարված պարսպի հետքերը և մի քանի շինության մնացորդները: Հնագետները ամրոցը թվագրել են մ. թ. ա. I հազարամյակի սկզբներով:
 +
 +
Գյուղից հարավ-արևմուտք ընկած հանդամասում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել են բրոնզե կախիչներ և զարդեր, բրոնզե գոտի և երկաթե դաշույններ, սարդիոնե ուլունքներ, տարբեր չափի ու մեծության սև կավե անոթներ:
 +
 +
Շատ հետաքրքիր տեսարան բացվեց Գութանքար կոչվող տարածքում: Հայտնաբերվեցին երկու տիպի դամբարան սալարկղային և հիմնահողային: Դամբարանադաշտը հիմնականում պատկանել է մ. թ. ա. VIII—VII դա֊րերին: Ավելի ուշ թվագրվում են հիմնահողային դամբարանները: Հայտնաբերվել են տարբեր տիպի բրոնզե մի քանի ապարանջաններ, որոնցից աչքի է ընկնում հատկապես բրոնզե լարից զիգզագաձև պատրաստվածը: Ուշագրավ են բրոնզե մեծ և փոքր կոճակները, լարից պատրաստված պարուրաձև մատանին ու խեցե ուլունքները: Գտնվել են նաև կավե անոթներ, քրեղաններ, փայլանախշով և խորագիր նախշերով զարդարված պուլիկներ, դրանց մեջ ուշագրավ է կավե խնոցին: Առանձնապես հետաքրքիր է հազվագյուտ բրոնզե գոտին. ուղղանկյուններ կազմող ուղղահայաց և հորիզոնական ալիքաձև նախշերով, ինչպես նաև բազմաթիվ մեծ ու փոքր խեցանոթներն ու ագաթե ուլունքները:
 +
 +
Հայտնաբերված նյութերից կարելի է ենթադրել, որ վերը նշված վայրերում կյանքը հարատևել է նաև III հազարամյակի վերջերին: Սակայն Աղստևի հովիտը խիտ բնակեցվել է մ. թ. ա. II հազարամյակի վերջին և հատկապես I հազարամյակում:
 +
 +
ԱՐՀԵՍՏՆԵՐ
 +
 +
Արհեստներն անցել են զարգացման երկար ուղի: Արտադրողական ուժերի աճի, տնտեսության զարգացման, մանավանդ երկրագործությունից արհեստների անջատման շնորհիվ զարգանում ու փոփոխվում Է արհեստագործության տեխնիկան, կատարելագործվում են գործիքները, աճում Է արհեստավորների հմտությունը: Աղստևի հովտում հնագույն ժամանակներից զարգացած Էին մետաղագործությունը և մետաղի, փայտի ու քարի մշակումը, ջուլհակությունը և ա յլ արհեստներ:
 +
 +
Աղստևի տեղաբնիկները ունեցել են մետաղագործության համար բացառիկ բարենպաստ պայմաններ: Պղնձի հանքերը Դիլիջանում, Հաղարծնում, Մա– կարավանքում, Սանգարում (Ենոքավան գյուղի մոտ) ինչպես և հարուստ անտառները, որոնք տալիս Էին փայտածուխ, թույլ են տալիս ենթադրել, որ մետաղամշակումը սկիզբ Է առել հնագույն ժամանակներից: Դժբախտաբար այստեղ չեն գտնվել հնագույն մետաղյա իրեր, սակայն բրոնզե հուշարձաններից ենթադրում են, որ Աղստևի հովտի բնակիչները մետաղագործությամբ զբաղվել են դեռևս մ. թ. ա. III հազարամյակից: Հատկապես բազմաթիվ իրեր են գտնվել ուշ բրոնզե դարաշրջանից, դրանց թվին են պատկանում Դիլիջանից, Գոլովինոյից  և  Խաշթարակից գտնված հոյակապ մշակված թրերը, Իջևանից և Խաշթարակից դաշույնները, սակրերը, մանգաղը և զարդերը:
 +
 +
Աղստևի  հովիտը  հարուստ  Է  նաև  երկաթով,  որի  հանքերը  Շնող  գյուղի մոտից  (Թումանյանի  շրջան) Կողբի վրայով  (Նոյեմբերյան  շրջան)  հասնում են  մինչև Սևքար (Իջևանի շրջան):  Երկաթե    դարում և    միջնադարում    այդ հանքերի  շահագործման  մասին  վկայում  են  ոչ  միայն  տեղում  գտնված խարամները,  այլև  Դիլիջանից,  Գոլովինոյից,  Խրտանոցից,  Աստղի  բլուրից  և  այլ վայրերից  գտնված  երկաթե  զենքերն  ու գործիքները:
 +
 +
Մխիթար Գոշից մեզ է հասել մի հետաքրքիր ավանդություն պզնձագործի և երկաթագործ դարբնի վեճի մասին, թե ում արհեստն է առաջնակարգ և նրանք դիմում են ծերերի ատյանին:
 +
 +
“Եվ նոքա մեծարգոյ ցուցին զերկաթագործ ասելով, թէ հասարակուց օգտակարն պատուական է”:
 +
 +
... Ւսկ նրանք հարգանք մատուցեցին երկաթագործին (դարբնին), ասելով, որ հասարակությանը օգուտ տվողը արժանի է պատվի:
 +
 +
Աղստևի հովիտը հարուստ է շինանյութի և զանազան իրեր պատրաստելու համար գործածվող քարերով, միանգամայն բնական է, որ միջնադարում զարգացած են եղել քարի մշակման հետ կապված մի շարք արհեստներ, քարհատություն, քարտաշություն, որմնադրություն, քարակոպություն, քանդակագործություն և այլն:
 +
 +
Ւջևանի շրջանում բրոնզե և երկաթե դարերում կառուցվել են մի շարք կիկլոպյան ամրոցներ: Ենոքավան գյուղից 1—8 կմ հեռավորության վրա կառուցվել են 5 ամրոց, որոնց պարիսւպները ունեն 40000 գծամետր երկարություն, 3 մ միջին լայնություն և 4—5 մ բարձրություն: Այդ պարիսպների կառուցման համար օգտագործվել Է 48000 — 60000 խմ քար: Եթե  հաշվի առնենք, որ առանձին քարեր կշռում են  մինչև 2 — 3 տոննա, ապա պարզ կդառնա թե ինչ մարդկային և քաշող ուժ Է անհրաժեշտ եղել այդ ամրոցները կառուցելու համար:
 +
 +
Միջնադարում շինարարական արվեստը  ավելի Է զարգանում, այդ մասին են վկայում ոչ միայն ամրոցաշինությունը, այլև հատկապես վանքաշինությունը, որի մասին կխոսենք ստորև:
 +
 +
Ուսումնասիրելով մարդկանց, կենդանիների ու թռչունների մեզ հասած պատկերաքանդակները, ինչպես և XII—XIII դարերի համար բնորոշ բուսական ու երկրաչափական քանդակները, դժվար չէ համոզվել, որ քանդակագործությունը առավելապես ինքնուրույն զբաղմունք էր դարձել և պատկանում էր արվեստների բնագավառին:
 +
 +
Շինարարները և քանդակագործները իրենց դարավոր քրտնաջան աշխատանքով ճարտարապետների ղեկավարությամբ, ստեղծագործել և թողել են  խոշորագույն  արժեք  ներկայացնող  կուլտուրական  ժառանգություն:  Կրից և  գիպսից  պատրաստել  են  հատուկ  զարդեր՝      շենքերը  ներսից  նախշազարդելու  համար:  Վարդացած  էր  նաև  փայտամշակման  արհեստը,  փայտի  գեղարվեստական փորագրությունը:
 +
 +
Միջնադարում տարածված էր ճարտարապետական կառուցվածքների վրա զանազան արձանագրություններ թողնելը, որոնց բովանդակությունը բազմազան է: Նոր Գետիկում, Հաղարծնում, Մակարավանքում, Մորոձորի վանքում պահպանվել են հասարակական, տնտեսական այս կամ այն հարցերին, հարկերին վերաբերող, ինչպես և շինարարական, ռազմական նվիրատվական արձանագրությունները: Գրիչ արհեստավորները գրագետ քարագործներ էին, որոնք փորագրել են արձանագրությունը կամ ներկով և այլ նյութերով գրել:
 +
 +
Գրիչների անունները հիշատակված են նոր Գետիկի, Մորոձորի, Հաղարծնի, Մակարավանքի, Դեղձուտի, Առաքելոց վանքի և Կիրանցի հուշարձանների արձանագրությունների մեջ:
 +
 +
Շինարարության հետ կապված արհեստ էր կրագործությունը: Մոնումենտալ շենքերը, լինեին դրանք քարից, թե թրծած աղյուսից, կառուցվում էին կրաշաղախով: Անտաշ կամ կոպիտ տաշված քարերը սվաղում էին կրով: Սվաղել են նաև մոնումենտալ շենքերի սրբատաշ շարվածքը ներսից և այդ սվաղը կոկելով՝ բույսերի և ծաղիկների որմնանկարներ են արել:
 +
 +
Խեցեգործությունը Աղստևի հովտում հայտնի է հնագույն ժամանակաշրջանից, առաջին իրերը այստեղ հայտնի են դեռևս մ. թ. ա. III հազարամյակից և գտնվել են Ռեդկին լագերից ու Ջողազից:
 +
 +
Այդ իրերը սև, փայլեցրած փոքրիկ սափորներ են, զարդարված երկ¬րաչափական նախշերով: Խեցեղեն իրեր հատկապես շատ են գտնվել ուշ բրոնզե և երկաթե դարերում:
 +
 +
Ռեդկին լագերից, Գոլովինոյից, Խրտանոցից, Աստղի բլրից դամբարաններից և կիկլոպյան ամրոցներից գտնվել են սափորներ, կճուճներ, թասեր, քրեղաններ, որոնք զարդարված են տարբեր երկրաչափական նախշերով: Դրանց մեջ հանդիպում են նաև անոթներ՝ զարդարված արևի խորհրդանիշ հանդիսացող խաչով և սվաստիկայով, ինչպես նաև այծերի ու խոյերի, մարտակառքերի պատկերներով, բազմաթիվ միջնադարյան անոթներ, որոնց մեծ մասը ջնարկված և զարդարված է բուսական և երկրաչափական նախշերով:
 +
 +
Միջնադարում տարածված էր ջրատար խողովակների պատրաստումը և օգտագործումը: Բրուտագործ վարպետները օգտագործելով տեղական հումքը պատրաստում էին կժեր, սափորներ, քրեղաններ և այլ իրեր: Հատկապես տարածված էր կղմինդրի պատրաստումը:
 +
 +
Կաշեգործությունը հնագույն արհեստներից մեկն է, որի մասին սակայն շատ քիչ տեղեկություններ են պահպանվել: Աղստևի հովտում կաշվե իրեր են գտնվել Գոլովինոյում: Դրանցից կաշվե զրահաշապիկը, որի վրա կարված էին բրոնզե կոճակներ և մեծ ու փոքր օղակներ: Հետաքրքիր տվյալներ կան Աստղի բլրի դամբարանադաշտից: Բրոնզե գոտու տակ գտնվեցին հորթի կաշվի մնացորդներ, որը հնում մշակվել է աղի և բուսական նյութերի միջոցով:
 +
 +
Միջնադարյան արհեստների թվին են դասվում նաև ջուլհակությունը և գորգագործությունը: Հնագույն ջուլհակության մասին են վկայում Ռեդկին լագերից, Գոլովինոյից, Աստղի բլրից և այլ վայրերից գտնված իլիկի քարե և ոսկրե գլուխներ: Դրա մասին են վկայում նաև կենդանիների սնամեջ խողովակաձև ոսկորները և եղջերուների եղջյուրները, Գոլովինոյում, Ռեդկին լագերւմ, Աստղի բլրում, Խրտանոցում, Լուսաձորում, և Ւջևանի շրջանի այլ հնավայրերում գտնված բրնզե ասեղները: Իջևանցիները անհիշելի ժամանակներից սիրել են գորգագործությունը, իրենց նախնիներից ժառանգած այդ բարդ ու նրբագեղ արհեստը: Գորգագործությունը տնային արհեստ էր, որով զբաղվում էին մեծ մասամբ ձմռանը, ազատ ժամանակ, ամբողջ ընտանիքով կամ ընտանիքի իգական սեռի բոլոր անդամները, որոնք հմուտ գորգագործ հոր կամ մորղեկավարությամբ հորինում էին ամեն տեսակի ու երանգի ծաղիկներ ու պատկերներ: Գորգերը գործածվում էին առավելապես վերնախավի կենցաղում: Միջին խավի բնակիչների տներում գործածական էին կարպետները, որոնք գույների, զարդանախշերի ու պատկերների ճոխությամբ չէին զիջում գորգերին: Գործվածքի թելերը ներկելու համար օգտագործվել են հանքային, կենդանական (որդան կարմիր) և հատկապես բուսական (տորոն, դեղնածաղիկ, ընկույզի, սոխի կեղև) ներկեր: Գորգը գործվել է հանգուցավոր գործվածքով, երեք տեսակ թելերով՝ հենքի թել, միջնաթել և գործաթել: Զարդանկարները նման են մանրանկարչությանը: Գորգերը բազմագույն զարդանկարներով, խավածածկ կամ առանց խավի, քառանկյուն գեղարվեստական գործվածք են, ծառայում են որպես փռոց, ծածկոց, բնակարանը ղարդարելու, ինչպես և ձայնընկալման համար: Զարդանկարները բաղկացած են կենտրոնական մասից և եզերող շրջանակներից: Գեղարվեստական առանձնահատկությունները որոշվում են գործվածքի մակերեսով (խավոտ կամ առանց խավի), նյութով (բուրդ, վուշ, բամբակ), ներկանյութերով, չափսերով, զարդեզրի և կենտրոնական դաշտի փոխհարաբերությամբ, զարդանկարի բնույթով ու հորինվածքով, գունային կառուցվածքով:
 +
 +
Ըստ    մատենագիտական  աղբյուրների,    Աղստևի    հովիտը    աչքի  է    ընկել իր  բարձրարժեք    գորգերով,    ներկերի,  թելերի    և    գործվածքի    որակով,    վառ գույների    համադրությամբ,    կարմիր    դաշտով,    զարդանկարների    հարստությամբ և    բազմազանությամբ:
 +
 +
Գործվածքների  արտադրությունը  միչնադարյան      արհեստագործության առավել տարածված և զարգացած մի ընդարձակ ճյուղ էր:
 +
 +
Բրդից, բամբակից, կանեփից, մետաքսից գործվածքներ արտադրելու արհեստը հայտնի էր մի շարք անուններով: Առավել գործածական է եղել կտավագործություն տերմինը: Օգտագործվում էին երկու տեսակի հաս¬տոցներ կամ դազգահներ՝ հորիզոնական և ուղղահայաց:
 +
 +
Կիրակոս Գանձակեցու պատմելով Ամիր Քրդի որդի Սադունի քույր.Արզու Խաթունը, որը  Հաթերքի իշխան Վախթանգի կինն էր, Մխիթար Գոշի կառուցած Գետիկի նորակառույց եկեղեցուն ՈԽԵ (1196), նվիրել էր մի վարագույր:
 +
 +
Պատմիչը այդ մասին գրում է, «Արար և վարագույր գեղեցիկ՝ դստերեք իւրովք ծածկոյթ սուրբ խորանին, զարմանալի տեսողաց, ի մազոյ այծից կակղագունաց, ներկեալ պէսպէս և զանազան, գործ քանակակերպ նկարեալ պատկերօք ճշգրտագոյն հանուածովք, տնտօրինականօք փրկիչին և այլ սրբոց, որ հիացուցանէր զտեսողան»:
 +
 +
...Իր աղջիկների հետ գործեց մի գեղեցիկ վարագույր սուրբ խորանի համար, այծի փափկագույն մազերից, գույնզգույն ներկված և քանդակակերպ գործված, վրան ճշտորեն պատկերված փրկիչը և այլ սրբեր, որը հիացմունք էր պատճառում տեսնողներին:
 +
 +
Արզու Խաթունը այդպիսի վարագույրներ կամ ծածկոցներ նվիրել էր նաև Հաղբատին, Մակարավանքին  և Դադի վանքին:
 +
 +
Գորգագործության հինավուրց ավանդները պահպանվում և ժառանգաբար անցնում են սերունդներին: 1964 թվականին Ւջևան քաղաքում հիմնադրվել է գորգագործական խոշոր կոմբինատ, որն իր արտադրանքի ծավալով առաջինն է Անդրկովկասում և երրորդը՝ Սովետական Միությունում: Կոմբինատը թողարկում է երկպաստառ, ժակարդային, հինգ գույնի և տիպաչափ հիսուներկու տեսակի գորգ:
 +
 +
Որպես հումք օգտագործվում է նորզելանդական բուրդը, հայրենական կապրոնը և պղնձաամիակային նրբաթելը: Ազգային նրբաճաշակ զարդարան֊քը և ժամանակակից ձևավորումը իջևանյան գորգերին համաշխարհային ճանաչում են բերել: Դրանք ցուցադրվել են Մոնրեալի, Սան Պաուլոյի, Բեյրութի, Բաղդադի, Պրագայի, Պլովդիվի, Լայպցիգի միջազգային ցուցահանդեսներում        և    ՍՍՀՄ    ժողովրդական    տնտեսության    նվաճումների    ցուցա¬հանդեսում:
 +
 +
Կոմբինատը տարեկան արտագրում է 1 — 1,2 միլիոն քառ. մ գորգ, որը առաքվում է Սովետական Միության բազմաթիվ բնակավայրեր, ինչպես նաև արտասահմանյան 12 երկրներ: Կոմբինատի արտագրած «էրեբունի 2750». “Իջևան”, «Գուգարք» գորգերը արժանացել են պետական որականիշի:
 +
 +
1979 թվականից կոմբինատում շահագործման է հանձնվել հայկական կարպետի արտադրամասը, տեղագրված 22 հաստոցները տարեկան գործում են 18 — 20 հազար քառ. մ կարպետ:
 +
 +
Գավառի մի շարք բնակավայրերում կային ձիթհաններ, յուղատու բույսերի` կտավատի, քնջութի, հաճարի սերմերից ձեթ հանելու համար: Ըստ վիմական արձանագրությունների, դրանք պատկանում էին մեծատուններին և վանքերին:
 +
 +
Ձիթաքարը գոմշի ուժով պտտվելով, մանրացնում էր բոված կտավատը, հաճարը, փողինդ էր դարձնում, հետո այն քամում էին:
 +
 +
Ջրաղացները նույնպես պատկանում էին եկեղեցիներին ու մեծատուններին և մեծ եկամուտներ էին բերում: Գետիկի, Հաղարծնի և Առաքելոց վանքերի մոտ գտնվող մի քանի ջրաղացները պատկանում էին վանքերին:
 +
 +
Ֆեոդալական հասարակարգում արտադրության հիմնական միջոցները գտնվում էին իշխող դասերի ձեռքում: Դա իր իրավաբանական ձևակերպումն է ստացել Մխիթար Գոշի “Դատաստանագրքում”. “Ազատ Արարչին եղև մարդկայինս բնութիւն, այլ ծառայել տիրանց յաղագս պիտոյից եղև հողոյ և ջրոյ»:
 +
 +
Արարիչը մարդուն ազատ է ստեղծել, իսկ տերերին (իշխաններին) ծառայելը՝ հողի և ջրի կարիքի պատճառով է առաջացել:
 +
 +
Տերերին էին պատկանում արոտներն ու անտառները, որսավայրերը և ընդերքի հարստությունները: Գոշի «Դատաստանագրքում» կարդում ենք, որ գավառի տերիտորիայում գտնվող պղնձի, երկաթի և  այլ հանքերը պատկանում էին իշխաններին և այդ իրավունքը տալիս էր թագավորը:
 +
 +
Վերջերս (1979 թ.) նշանակալից իրադարձություն տեղի ունեցավ Դրլիջանի մշակութային կյանքում: Այստեղ բացվեց ժողովրդական արվեստի պետական թանգարանի Դիլիջանի մասնաճյուղը:
 +
 +
Այս թանգարանում ամեն ինչը յուրօրինակ է` շենքը, նրա արտաքին հարդարանքը, ամենափոքր մանրամասները, որոնք կատարվել են ազգային արվեստի լավագույն ավանդույթների կիրառումով, և սրահների ներքին կահավորանքը: Բայց ամենակարևորը՝ թերևս, թանգարանի էքսպոզիցիան է: Այնտեղ ներկայացված են ժողովրդական կիրառական արվեստի ավելի քան 300 առարկաներ՝ փայտե, երկաթե, թանկարժեք մետաղե, բրդե իրերք խեցեղեն, ձեռագործեր, գորգեր, գեղանկարներ, աշխատանքի ու կենցաղի գործիքներ: Այցելուների վրա մեծ տպավորություն են գործում ասեղնագործ աշխատանքները:
 +
 +
Հարուստ երանգներով աչքի են ընկնում Վարդան Զորավարի, Խաչատուր Աբովյանի դիմանկարները, որոնց հեղինակն է ազգային ստեղծագործության հմուտ վարպետ Փառանձեմ Ավետիսյանը: Բարձր վարպետությամբ և գեղարվեստական ճաշակով աչքի Է ընկնում դրվագազարդ փայտե սկահակը, որը հայ ժողովրդական ստեղծագործության լավագույն ավանդույթներով պատրաստել Է վարպետ Արսեն Փանոսյանը: Ավանդական ոճով Է պատրաստված գդալամանը, որի հեղինակն Է Հայկ Մեխակյանը:
 +
 +
Ժողովրդական արվեստի պետական թանգարանի Դիլիջանի մասնաճյուղը ստեղծվել Է ազգային ստեղծագործության մեծ գիտակ, Հայկական ՍՍՀ. վաստակավոր նկարիչ Հովհաննես Շարամբեյանի նախաձեռնությամբ: Նկարիչը թանգարանին Է նվիրել ոչ միայն ժողովրդական արվեստի ստեղծագործության իր հարուստ հավաքածուն, որ նա ստեղծել Է շուրջ 30 տարվա ընթացքում, այլև իր արվեստանոցը դարձրել Է թանգարանի ցուցասրահներից մեկը:
 +
 +
Ցուցանմուշներից բազմաթիվ գործեր Հ. Շարամբեյանին են ուղարկել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մարոկոյի և աշխարհի այլ երկրների հայ գաղթավայրերից:
 +
 +
Դիլիջանի թանգարանի ստեղծման գործում նկարչին մեծ օգնություն են ցույց տվել կուսակցության քաղաքային կոմիտեն, քաղսովետի գործկոմը, քաղաքի հասարակական կազմակերպությունները, նրա արվեստակից ընկերները՝ Ղազարոս Ղազարյանը, Լևոն Նալբանդյանը, տեղի նկարչական դպրոցի դիրեկտոր Վարազդատ Ամյանը, ինչպես նաև Ւջևանի, Շամշադինի և Կրասնոսելսկի շրջանների աշխատավորները, որոնք հավաքել են ժողովրդի կիրառական արվեստի առարկաներ, մասնակցել էքսպոզիցիայի կազմմանը:
 +
 +
Թանգարանի խնդիրը ոչ միայն բնակչությունից ժողովրդական վարպետների ստեղծագործություններ հավաքելը և ցուցադրելն է և ինքնուս վարպետներին գիտամեթոդական օգնություն ցույց տալը, այլև ստուդիայի կազմակերպումը, որտեղ երիտասարդությունը ստեղծագործական որակյալ օգնություն կստանա, խորամուխ կլինի ազգային արվեստին ու ժողովրդական ստեղծագործությանը:
 +
 +
ԱՄՐՈՑՆԵՐ ԵՎ ԻԵՐԴԵՐ

Revision as of 14:52, 9 February 2006

ՆԵՐԱԾՈԻԹՅՈԻՆ

Աղստևի հովիտը տարածված է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան մասում: Արևելքից սահմանակից է Ադրբեջանական ՍՍՀ Ղազախի , հյուսիսից՝ Հայկական ՍՍՀ Նոյեմբերյանի , հարավ֊ա-արևելքից՝ Շամշադինի և Կրասնոսելսկի շրջաններին: Արևմուտքում տարածվում են Գոլգարաց, հարավում Արեգունու լեռնաշղթաները: Հարավ-արևմուտքում Հալաբի լեռներն են, արևելքում՝ Միափորի լեռնաբազուկները: Մակերևույթի հիմնական մասը կազմում է Դիլիջան քաղաքի և Իջևանի շրջանի տարածքը հատող Աղստևի հովիտը, որը ամենաբանուկ ասֆալտապատ, միութենական կարգի ճանապարհով Սովետական Հայաստանը կապում է եղբայրական Վրացական և Ադրբեջանա֊կան հանրապետությունների հետ:

Հայաստանի մասին հաճախ ասում են «թանգարան բաց երկնքի տակ»: Այդպիսի հարուստ թանգարանի ուշագրավ մի սրահ է Աղստևի հովիտն իր անկրկնելի շռայլ բնանկարներով, բնության անձեռակերտ հուշարձաններով, քաղցրահամ աղբյուրներով, հազվագյուտ ծառատեսակներ պահպանած թավ անտառներով, կիկլոպյան ամրոցներով և միջնադարյան ճարտարապետական արվեստի մեծարժեք կոթողներով, որոնց թիվր հասնում է 3ՕՕ-ի:

Հովտի վերին ու միջին մասերում կլիման մեղմ է, իսկ ստորին շրջանում մոտենում է Կուրի հարթավայրի չոր մերձարևադարձային կլիմային: Մթնոլորտային տարեկան տեղումները տատանվում են 500—800 մմ սահմաններում: Վեգիտացիոն շրջանը 225 —115 օր է:

Հովտին բնորոշ են քարքարոտ լանջերը, սեռանաձև լեռնակատարները: Տարածքի մեծ մասն ունի 800 —1700 մ բարձրություն, հարավ-արևմուտքից հյուսիս-արևելք՝ ընդհանուր թեքություն: Առանձին գագաթներն ունեն ավելի քան 2000 մ բարձրություն (Հովքը՝ 2507 մ): Տիրապետում են լեռնաանտառային և չոր լեռնատափաստանային լանդշաֆտները: Գերակշռում են անտառային դարչնագույն, գյուղատնտեսության համար պիտանի հողերը, անտառա֊յին գորշ, հումուսակարբոնատային, մարգագետնային և վարելահողատեսքերր: Բուսածածկույթում տիրապետում են ա՚նտառներր (600 — 2900 մ բարձրության վրա), որուն՚ց տարածությունը հասնում Է մոտ 70 հազար հեկտարի (հանրապետության րնդհան՚ուր անտառների 20 տոկոսը): Աճում Է ավելի քան 120 բուսատեսակ: Հիմնական ծառատեսակներն են՝ հաճարենին, կաղնին և բոխին, կան նաև ընկուզենի, լորենի, հացենի, կեչի, գիհի և այլն:

Աղստևի հովտի հինավուրց հողում որպես հազարամյակների հիշատակ, պահպանվել են մի շարք ծառատեսակներ (ռելիկտներ): Դրանցից են` արջա֊տխլին, կենին, կաղնին, սոսին: Բուսական և կենդանական աշխարհի պահպանման, հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակներ ստանալու նպատակով 1958 թվականից Դիլիջանի անտառտնտեսությունը վերակազմավորվել Է պետական արգելանոցի: Հարուստ Է նրա բուսական ու կենդանական աշխարհը, հանդիպում են Կովկասյան գորշ արջ, վայրի խոզ, այծյամ, գայլ, աղվես, կզաքիս: Բնակվում են մոտ 140 տեսակի թռչուններ:

1962 թվականին Իջևան քաղաքում հիմնադրվել Է բուսաբանական այգի (դենդրարի ), որտեղ հիմնականում աճեցվում են մերձարևադարձային ծա¬ռատեսակներ: Այստեղ հաջողությամբ կլիմայավարժեցվել են երկրագնդի մերձարևադարձային տարբեր գոտիների ավելի քան 500 ծառեր ու թփատեսակներ: Մեծ հետաքրքրություն են ներկայացնում հատկապես մշտադալար սաղարթավոր ծառատեսակները `խոշորածաղիկը` մագնոլիան, ճապոնական կաղնիները, ձիթենիները, դափնեկեռասը, շիմշիրները, իսկ փշատերև մշտաղալար տնկարկներից` իտալական, հիմալայան, կարաիբյան սոճիները, հիմալայան եղևնին և այլն: Այգին կլիմայավարժեցված ծառաթփատեսակներ Է մատակարարում հանրապետության համապատասխան անտառային տնտեսություններին և քաղաքներին:

Աղստևի հովիտը հարուստ Է լեռնային աղբյուրներով ու գետակներով, որոնցից գլխավորը Աղստև (Լոպնաս) գետն է, որը պատկանում է Հայաստա֊նի միջին գետերի լեռնային տիպին: Սկիզբ է առնում Հալաբի լեռներից, իր մեջ ընդունելով տասնյակ գետակներ, անցնում 133 կմ տարածություն և թափվում Կուր գետը:

Ժողովրդական տնտեսության զարգացման առաջին հնգամյակում Ազատամուտ (Մայիսյան) ավանում կառուցված հիդրոկայանը հանրապետության առաջնեկներից մեկն է: Իջևանի և Ղազախի շրջանների սահմանագծին կառուցվել է 120 միլիոն խորանարդ մետր տարողությամբ խոշոր ջրամբար: Ջողաղ գետի վրա կառուցվում է 45 միլիոն խորանարդ մետր ջրատարողությամբ մի նոր ջրամբար, որը ոռոգելի կդարձնի Իջևանի և Նոյեմբերյանի շրջանների ավելի քան 5000 հեկտար հողատարածություններ:

Աղստևի հովտում տասից ավելի մեծ ու փոքր լճեր գրավում են բնության հազարավոր երկրպագուների: Դիլիջան քաղաքից դեպի արևելք գտնվում է բնության հազվագյուտ գեղեցկուհիներից մեկը՝ Պարզ լիճը, օղակված խիտ անտառով:

Դիլիջան և Իջևան քաղաքների շրջակայքը հարուստ է հանքային աղբյուրներով, որոնք հայտնի են իրենց բուժիչ հատկություններով, դրանց թիվը հասնում է 20-ի: Տարեկան արտադրվում է ավելի քան 10 միլիոն շիշ «Դիլիջան», առաջիկա հնգամյակում այն կհասցվի 15—20 միլիոնի: Հանքային ջուրը օգտագործվում է աղեստամոքսային տրակտի, լյարդի և լեղային ուղիների խրոնիկական հիվանդությունների, սակավարյունության և նյութափոխանակության խանգարումների բուժման համար:

Վերջերս Դիլիջան-Սևան ուղեգծի հորատումների ժամանակ հայտնաբերվել են երկու տաք ակունքներ, որոնք իրենց բաղադրությամբ հիշեցնում են հանրահայտ «Յղալթուբոն» և «Արարատը»:

Իջևանի շրջանի Ակնաղբյուր գյուղի “Կուծախ” հանդամասում հայտնաբերվել է վայրկյանում 60 լիտր բխող հանքային նոր աղբյուր:

Աղստևի հովիտը հարուստ է նաև օգտակար հանածոներով: Հանդիպում են մետաղային և ոչ մետաղային բազմատեսակ հանքավայրեր, պղնձի, երկաթի, մանգանի, ոսկու, կիսաթանկարժեք քարերի (ագաթ, շպատ), բենտոնիտային կավերի, ածխի, այրվող թերթաքա՚րերի մեծ պաշարներ:

Սարի գյուղի բենտոնիտային կավերի բազայի վրա Ազատամուտ ավանում կառուցվել է միութենական նշանակություն ունեցող խոշոր կոմբինատ, որը տարեկան երկրին տալիս է 300 — 350 հազար տոննա բենտոնիտային փոշի և կավահումք, այն մեծ կիրառություն ունի ժողովրդական տնտեսության մի շարք բնագավառներում: Կոմբինատի արտադրանքը առաքվում է մոտ 400 հասցեով:

Աղստևի հովիտը հարուստ է բնական մի շարք շինանյութերով: Մարմարր լայն կիրառություն ունի շինարարության մեջ, օգտագործվում է որպես գեղազարդող նյութ, դեկորատիվ երեսապատման համար: Իջևանյան վարդագույն մարմարը Ուրալի հայտնի սպիտակ մարմարի հետ Կրեմլի համագումարների բազմահարկ պալատի ճեմասրահներում բացառիկ ներգաշնակություն է կազմում :Մեծ տարածում ունեն կարբոնատային նստվածքային մաքուր կրաքարերը: Դոլոմիտներն օգտագործվում են մետաղական մագնեզիում ստանալու նոլատակով, միաժամանակ այն լավագույն հումք է արհեստական մետաքսաթելերի արտագրության համար: Կան կոնգլոմերատներ, վիմագրական քարեր, որոնց մաքուր տեսակները օգտագործվում են ալմաստ սինթեզելու համար:

Աղստևի հովիտը վաղուց իր վրա է հրավիրել բազմաթիվ հասարակական գործիչների, պատմաբանների, գրողների, նկարիչների, ճանապարհորդների ուշադրությունը: Նրանք հիացրել են ու զմայլվել, գովեստի խոսքեր ասել, այն համարել համաշխարհային համբավ վայելող գեղատեսիլ վայրերից մեկը:

Ռուս նշանավոր զինվորական գործիչ Դ. Ս արգովցևր 1882 թվականին իր “Յիշատակարան տպավորութեանց ճանապարհին Այրարատ” գրքում դրել է. «Շատ եմ կարդացել ու շատերից լսել, որ Բոսֆորի դիրքն ու զեղեցկությունը միակն է աշխարհում: Շատ եմ կարդացել ու շատերից լսել, որ Ղրիմի հարավային ափերի նման գեղեցկություն չկա Եվրոպայում:

Ես, որ ականատես եմ եղել այդ երկու գեղեցկություններին և այժմ էլ ականատես եմ Աղստևի հովտին, հաստատապես պնդում եմ, որ այդ երեք գեղեցկությունները համեմատելը մեծ սխալ է: Այդ համեմատությունը նման է երեք անհավասար մեծություններր միացնելուն: Աղստևի հովիտը հմայում է իր աննկարագրելի գեղեցկությամբ: Ճոխ բուսականությունն ու լեռների խրոխտ կատարները, սաղարթախիտ ու բարձրակատար ծառերը ստիպում են քեզ չհավատալ, որ հասարակածից բավականին հեռու ես…”::

Հայ դասական գեղանկարիչ Գ. Բաշինջաղյանը իր ճանապարհորդական նոթերում գրում է. «Դիլիջանի ձորը հիացրեց ինձ: Ռազմավիրական ճանապարհը, որ սովորաբար նմանեցնում են հիշյալ ձորին, նույնպես հիանալի է , բայց ես մի առանձին նմանություն չեմ գտնում այդ երկու գեղագրական տեսակների միջև... Դիլիջանի ձորը նման է կուսական անտառների մեջ մեծացած մատաղահաս գեղեցկուհու, որի կրակոտ աչքերր արտահայտում են անվեհերություն, բնական պարզություն և անմեղություն”:

1928 թվականին Դիլիջանով Երևան է մեկնել ռուս մեծ գրող Մաքսիմ Գորկին: Ճանապարհորդության մասին իր տպավորություններում նա գրել է. “Այո, զարմանալի գեղեցիկ Է: Թվում Է թե լեռները գրկել են և պահում են հարթավայրը կենդանի Էակների նրբությամբ ու սիրով: 1500 մ բարձրության վրա օդն անսովոր թափանցիկ Է և կարծես թե գունավորված Է նուրբ փայլող կապույտ երանգով: Սեղմությունը հարթավայրի գերակշռող տպավորությունն Է: Նրա ,խոր հունը լցված Է այգիների առատ կանաչով և Գոկչա լճի ուղղությամբ տները կարծեք հանդարտ լողում են կանաչ ալիքների մեջ: Հարավային Կովկասն ապշեցնում Է իր գեղեցկությունների հարստությամբ և բազմազանությամբ , այդ հարթավայրն Անդրկովկասում ամենազեղեցիկներից մեկն Է”:

Աղստևի հովիտն իր հնամյա ճարտարապետական կոթողներով ու նոր ինքնատիպ կառույցներով մի թանգարան Է , որ այսօր գրավում Է այցելուների ուշադրությունը:

Ամեն տարի աշխարհի տարբեր երկրներից այստեղ են գալիս հազարավոր մարդիկ: Նրանց գրավում Է ոչ միայն գեղատեսիլ և անկրկնելի բնությունը, այլև հրապուրում Է հայ ժողովրդի հարուստ ու ինքնատիպ մշակույթը, նրա բազմաբովանդակ առօրյան : Տարեցտարի աճու Է Դիլիջանի և Իջևանի տուրիստական հանգրվանների այցելուների թիվը: Նրանք այստեղից հեռանում են հաճելի տպավորություններով, կրկին այցելելու ցանկությամբ :

Բժշկական գիտությունների դոկտոր , պրոֆեսոր Գոլուբցևան Դիլիջանի տուրիստական հանգրվանի տպավորությունների գրքում հետևյալ գրառումն Է արել “Մնաս բարով, արևի ու անտառի երկիր, մնաս բարով Դիլիջան , ես հեռվում միշտ կերազեմ քո հինավուրց տաճարները, բարձր լեոներն ու քաղցր ջուրր, կենարար օդը, քո խենթ ու խաչտուն Աղստևը»:

Ուկրաինացի գրող Ա. Ի. Պոլտորացկին իր “Մեր ժամանակի հերոսը” գրքում նշում Է. “Ւնձ թվում Է, որ Դիլիջանի բնական պայմաններն ավելի օգտակար են ժամանակակից քաղաքացու նյարդային համակարգը ամրացնելու համար, մանավանդ, որ բուժիչ օդին միացել Է նաև նույնքան բուժիչ հանքային ջուրը”:

“Դիլիջանը բուժում Է հիվանդին առանց դեղ ու բժշկի», — գրում Է ադրբեջանական ժողովրդական գրող Մ . 0րդուբադին :

Հարավսլավացի լրագողներից մեկր Հայաստանի տեսարժան վայրերի մասին գրած իր ակնարկաշարն այսպես Է սկսել.

“Հայաստանի յուրաքանչյուր շրջան այցելելս ես հազիվ Էի զսպում իմ զարմմանքը: Առանձնապես հրապուրիչ Էր Իջևանը: Եթե ուզում ես գերագույն հաճույք ստանալ , պետք Է գիշերը Սպիտակ ջրի մոտից նայես այդ քաղաքին , որ հազարագույն լույսերով ողողված տոնածաոի պես ելնում է լեռնապարերի միջից: Քաղաքի արտակարգ գեղեցկությունր հրապուրում է քեզ անգամ մի քանի կիլոմետր հեռվից»:

Մոսկվայի Մ. Գորկու անվան կինոստուդիայի ավագ օպերատոր Յ.Մ. Վիշնևսկին, որը նոր էր վերադարձել Շվեյցարիայից և որոշել էր լինել Անդըրկովկասում, Իջևանի տուրիստական հանգրվանի տպավորությունների գրքում հետևյալ գրառումն է արել, «Իսկական Շվեյցարիա: Եթե ինձ բախտ վիճակվի երկրորդ անգամ լինել դրախտի այս փոքրիկ անկյունում չպետք է մոռանալ կինոապարատը: Չես կարող այստեղ ժապավեն տնտեսել”:

Սոսկովյան ճանաչված լրագրող Յու. Կրիլովան Հայաստանին նվիրված իր գրքում գրել է. «Ասում են եթե դրախտում էլ անտառներ լինեին, հանքային ջրեր և մաքուր օդ, ապա դրախտը կնմանվեր Դիլիջանին»:

Շատ ջրեր են հոսել այդ ժամանակներից. Իջևանը, երբեմնի խղճուկ Քարվանսարան, այժմ բարեկարգ ու գեղեցիկ քաղաք է: Նա առաջնակարգ տեղ է գրավում հանրապետությունում իր զարգացող գյուղատնտեսությամբ ու արդյունաբերությամբ: Մշակվող բուսատեսակներից ամենաբնորոշը ծխախոտն է, որը տալիս է գյուղատնտեսական արտադրանքի ավելի քան 70 տոկոսը: Զարգացած են խաղողագործությունն ու պտղաբուծությունը, աճում են նաև մերձարևադարձային կուլտուրաներ: Գյուղատնտեսության մյուս առաջատար ճյուղը անասնաբուծությունն է:

Շրջանը հայտնի է իր արդյունաբերական մի շարք ձեռնարկություն-ներով: Արտադրվում են բենտոնիտային կավեր, բարձրորակ մեքենայական գորգեր, նրբատախտակ, մանրատախտակ և արտադրանքի շատ այլ տեսակ֊ներ, որոնք առաքվում են հարյուրավոր հասցեներով:

Շրջանի էկոնոմիկայի զարդացմանը մեծապես նպաստեց Աղստաֆա — Երևան երկաթուղագծի Իջևանի հատվածի կառուցումը: Ավարտվել է քաղաքի 3 կմ երկարությամբ գետնուղու կառուցումը և շարունակվում է Իջևան — Դիլիջան հատվածի շինարարությունը:

Քաղաքում կառուցվել են բազմահարկ բնակելի շենքեր, կուլտուր-կենցաղային, առողջապահական, լուսավորական բադմաթիվ օբյեկտնե: Քաղաքին հատուկ շուք են տալիս իննը հարկանի հյուրանոցի, տուրիստական հանգր֊վանի, գորգագործական կոմբինատի, երկաթուղային կայարանի, կապի և մյուս շենքերը: Քաղաքի հյուսիս-արևելյան մասում, մի բարձունքի վրա վեր Է խոյացել «Վերածնունդ» հուշարձան-կոթողը, որը խորհրդանշում Է 11-րդ կարմիր բանակի մուտքը Հայաստան:

Շքեղ բնություն ունեցող, բայց նախասովետական շրջանում աննախանձելի խղճուկ Դիլիջանը սովետական տարիներին դարձել Է հանրապետության ծաղկուն քաղաքներից մեկը, առողջարանային և մշակութային նշանավոր կենտրոն: Դիլիջանը համաշխարհային նշանակություն ունեցող բնության այն եզակի անկյուններից մեկն Է, որը հայտնի Է իր կենարար օդով ու տևական արևափայլով: Այստեղ գործում են մի քանի առողջարաններ ու պանսիոնատներ, որոնց թիվը տարեցտարի ավելանում Է: Քաղաքն ունի հանրակրթական դպրոցների լայն ցանց` երաժշտական դպրոց, պրոֆտեխուսումնարան, բժշկական տեխնիկում, Երևանի Կ. Մ արքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուի մասնաճյուղ մշակույթի մի քանի պալատ և այլն :

ՍՍՀՄ կոմպոզիտորների միության ստեղծագործական տունը դարձել Է անվանի շատ արվեստագետների սիրած վայրերից մեկը: Կառուցվում Է ՍՍՀՄ կինեմատոգրաֆիստների ստեղծագործական տունը: Երևան — Ւջևան — Թբիլիսի և Դիլիջան— Կիրովական ավտոմոբիլային մայրուղիների հատման տեղում կանգնեցվել Է Հայաստանում սովետական կարգերի հաստատման 50 ամյակի կոթողը: Կանաչ բլրի վրա գտնվում Է Հայրենական մեծ պատերազմում զոհված դիլիջանի մարտիկների հիշատակին նվիրված հուշա րձանը: Դիլիջանի նշանակությունն Էլ ավելի կմեծանա առաջիկայումս, երբ կավարտվեն Դիլիջան — Սևան գետնուղու, կեռմաններում Էստակադային ճանապարհի և քաղաքով անցնող Իջևան - Հրազդան երկաթուղագծի կառուցումը:

ԳՐՉՕՋԱԽՆԵՐ

Հայ ժողովրդի գրչարվեստի և կրթության պատմության մեջ որոշ դեր են խաղացել նաև Աղստևի հովտի միջնադարյան գրչօջախներն ու դպրոց֊ները, որոնք իրենց համեստ լուման ներդրել են հայ ժողովրդի մտավոր մշակույթի զարգացման զործում: Նրանց նպատակը ձեռագրերի բազմացումն էր առօրյա օգտագործման, ուսուցման ու ընթերցման կարիքները բավարարելու և. հետագա սերունդներին փոխանցելու համար: Գրչության արվեստի լայն ընդգրկումը ցույց է տալիս ձեռագրերի ընդօրինակման այն ցանցը, որ գոյություն է ունեցել այստեղ: Ուսումնասիրություններից պարզվում է, որ եկեղեցական բնույթի գրքերից բացի գերակշռող մաս են կազմում Մխիթար Գոշի, Կիրակոս Գանձակեցու, Խաչատուր Տարոնացու և այլոց պատմությունների ու աշխատությունների րնդօրինակած ձեռագրերը, որոնք ոչ միայն սոսկ բնագրերի ընդօրինակություններ են, այլև գրիչների բարձրարվեստ աշխատանքներ՝ բազմաթիվ և բազմաբնույթ մանրանկարներով և այլ զարդանկարներով:

Մ. Մաշտոցի անվան մատենադարանում պահված ձեռագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Գոշավանքում, Հաղարծնում, Դեղձուտում և Մակարավանքում բարձր կազմակերպվածության է հասել գրչարվեստի ուսուցումը: Գոշավանքի բարձրագույն տիպի դպրոցում (վարդապետարան) դասավանդվել է աստվածաբանություն, մաթեմատիկա, փիլիոփայություն, քերականագիտություն, երաժշտություն, օտար լեզու, գրչարվեստ, բնական գիտությոլններ և այլ առարկաներ:

Գրչագրված մագաղաթե և թղթե ձեռագրերի բազում էջերում իրենց ծաղկազարդերն ու մանրանկարներն են երկնել մի շարք ծաղկողներ, նկարիչներ ու մանրանկարիչներ, որոնց ինքնատիպ և բարձրարվեստ աշխատանքների մի մասն է մեզ հասել: Գրչօջախներում հատուկ ուշադրության է արժանացել նաև կազմարարական արվեստը: Զարդարվեստում հմտորեն օգտագործվել են բուսական, երկրաչափական և այլ բազմազան զարդեր, հոգևոր պատկերումներ: Կազմարարական արվեստի ուշադրության արժանի մի քանի նմուշներ պահպանվում են Մատենադարանում:

Գոշավանքի, Դեղձուտի, Հաղարծնի, Մորոձորի, Կիրանցի, Առաքելոց վանքերի գրչատներում աշխատել են տասնյակ գրիչներ, ծաղկողներ, կազմողներ, գրչարվեստի մեկնիչներ, մատենագիրներ, որոնք գիտության, գրականության և արվեստի նկատմամք ունեցած իրենց սերն ու եռանդը դրսևորել են ձեռագրերի բազմացման, ծաղկման և այլ բնագավառներում:

Գոշավանքը և Դեղձուտը XII—XIII դարերում դարձել էին լուսավորության և մշակութային կյանքի աչքի ընկնող կենտրոններ, որտեղ կրթություն ստացած շատ աշակերտներ ցրվում էին Հայաստանի զանազան կողմերը և իրենց գիտելիքները ի սպաս դնում հայ ժողովրդի գրի ու գրականության, պատմության պահպանման ու ամրապնդման գործին:

Գրչության արվեստը Գոշավանքում ծաղկում է հատկապես Մարտիրոս վարդապետի առաջնորդության տարիներին, նա վարժ գրչապետ էր, արա¬գագիր գրիչ: Բազմաթիվ ձեռագրերի պահպանման համար նա կառուցել է տա- լիս գրատուն, որտեղ կենտրոնացնում է ամբողջ ձեռագրերն ու գրքերը: 1232 թվականին Ստեփանոս Գրիչը Խաղբակա որդի Ջաջռո դուստր Վանեն իշխանուհու պատվերով մագաղաթի վրա երկաթագրով գրում է մի ավետարան և նկարազարդում: 1224 թվականին նրա պատվերով է գրվում նաև մի ուրիշ ձեռագիր, որը նվիրվում է Խորանաշատ վանքի առաջնորդ Վանական վարդապետին: Սարգիս հռետորի ձեռքով գրված ավետարանում հիշվում են վարդապետ Մխիթարը, Սերոբ և Հովասափ միաբանները և գրիչի աշակերտ Ստեփանոսը, ինչպես նաև իշխան Սադունը: Մատենադարանում պահվում է Մխիթար Գոշի N 2606 ձեռագիրը՝ «Մեկնութիւն համառոտ մա֊կագրութւան Երեմիայի» աշխատությունը ,որը արտագրվել է 1197 թվականին, ամփոփված է ուշ ժամանակի մի կաշվեպատ կազմի մեջ: Վերջում գրված է Մխիթար Գոշի հիշատակարանը:

Գոշավանքի դպրոցի շրջանավարտներից էր Թորոս վարդապետ Գանձակեցին: 1262 թվականին նա գտնվում էր Հռոմում, իր այնտեղ գրած մի ձեռագիր հիշատակարանում նշում է, որ ավարտել է Գետկավանքի վարդապետարանը: Թորոսի ձեռագիրը Հոոմից հասել է Պարսկաստան, նոր Ջուղա և պահվում է հայկական Ամենափրկիչ վանքում:

Գետիկի աշակերտներից Սարգիսը, երբ 1274 թվականին գտնվել է Դեղձուտի վանքում մի ձեռագիր է գրել տվել Գետկավանքում: Այդ նույն ժամանակից հիշվում է Մխիթար Անեցի անունով մի աշակերտ, որից մեզ է հասել երկու ձեոագիր: 1273 թվականին Մխիթարը Գետկավանքում սուրբ Աստվածածնի հովանու տակ արտագրում է ուշագրավ մի ժողովածու, որի նյութերը անհրաժեշտ էին ուսման համար: Գոշավանքի գրապահոցը հարում է ս. Աստվածածին եկեղեցուն, որի վերնահարկը զանգակատուն է: Եկեղեցու այդ մասի վրա իրենց բարձր վարպետությունը քարերին և դարերին են թողել ճարտարապետներ Դաստապետն ու Կարապետը:

Մի ավանդության մեջ ասվում է, որ Լենկ Թեմուրն իրեն հատուկ դաժանությամբ պահանջել է Գոշավանքից ու բնակիչներից հարստություն ու ոսկի: Սակայն մարդիկ ընդունել են մահը, իսկ բռնակալին ոչինչ չեն տվել: Կատաղել է Լենկ Թեմուրը և դիմել իր իմաստունների օգնությանը:

— Ով աշխարհափառ, —ասել են նրանք,— այս ազգը ունի մի հին սո֊վորություն, դա այն է, որ իր կյանքից ավելի սիրում ու պաշտում է գիրքը: Դուք գործը բռնեք գրքերից և կտեսնեք կտան ձեզ այն, ինչ որ դուք անզոր եք ստանալ սրով:

Բռնակալը հրամայում է այրել վանքի գրապահոցի բոլոր գրքերը: Կատարվում է մոգական հրաշք. երբ կրակի բոցը մոտենում է գրքերին, բնակիչները աշխարհակալի ոտքերի առաջ են լցնում պահված գանձերն ու ոսկին և փրկում ամեն ինչից թանկ գիրն ու գրականությունը:

Գոշավանքի դպրոցի հարևանությամբ գործել է Դեղձուտի Առաքել վարդապետի հռչակավոր դպրոցը, որտեղ սովորելու էին գալիս Հայաստանի տարբեր ծայրերից:

Առաքել վարդապետը եկել էր Կիլիկիայի Տարսոն գավառից՝ Հովհաննես Վանականի դպրոցում սովորելու, ավարտելուց հետո, ստանալով վարդապետական աստիճան և տեղափոխվելով Դեղձուտի վանքը, հիմնադրել էր իր դպրոցը:

Զեռագրերում Դեղձուտի անվանր հանդիպում ենք XI դարավերջին. Արարատյան նահանգի Բասեն գավառի մի ավետարանում (N 6348), որը Դեղձուտի վանքին էր նվիրել Հովհաննես անունով մի աշխարհական: 1340 թվականին այս ձեռագիրը, որը գրված էր երկաթագրով, արտագրվում է Դավիթ քահանայի ձեռքով: Կրկնագրելիս սովորաբար քերում էին կամ լվանում դրածը, մաքրում մագաղաթը և նոր գրում:

Դեղձուտի վանքում կրկնագրության այլ ձև էին կիրառում: Այստեղ գրված և մեզ հասած առաջին ձեռագիրը թվագրված է 1280 թվականին: Իսկ մինչև այդ, Սարգիսը, որը սովորել էր Գոշավանքում 1270-ական թվական֊ներին սովորում էր Դեղձուտի Առաքել վարդապետի մոտ, իսկ 1280 թվականին նա արդեն վարպետ էր: Այդ ժամանակ Գևորգը, որը եկել էր Խաչենի մեծահռչակ Գանձասարի վանքից, արտագրում է մի շատ արժեքավոր ձեռագիր ժողովածու, որը ծառայում էր որպես ուսումնական ձեռնարկ: Նրան օգնել են իր դասընկերներ Վահրամը, Ստեփանը, Ավետիսը և Դավիթը, որոնք այստեղ էին եկել Արարատյան երկրից, հռչակավոր Առաքել վարդապետի մոտ սովորելու: Ձեռագրի ուսումնասիրությունը ցույց է տալիս Դեղձուտի Առաքել վարդապետի դպրոցի բարձր մակարդակը: Ձեռագրում, որը համարվել է ուսումնական ձեռնարկ, կան պատմագրական, գրական, դիցաբանական, փիլիսոփայական, ժամանակագրական, խրատական, աստղաբւսշխական և այլ շատ ուշագրավ նյութեր: Ձեռագրում պատմությունը սկսվում է Հունական դիցաբանությունից, (80 պատմություն) Ադամից մին֊չև Հերակլեսը (VII դար): Կարևոր են Արշակունի հայ թագավորների, Պարսից թագավորների, Հռոմեական կայսրերի մաստին տեղեկությունները: Շատ արժեքավոր է Աստվածաշնչի յոթանասուներկու թարգմանիչների ցանկը և այլն: Հիշատակարանի մի մասը գրված է չափածո: Մարգիս վարդապետը ունեցել է նաև բանաստեղծելու կարողություն:

Հաղարծնի վանքը ծաղկում է հռչակավոր երաժիշտ Խաչատուր Տարոնեցու առաջնորդության ժամանակ (1178—1205) և հետագայում Հովհաննես Արմանեցու օրոք: 1284 թվականին Հուսկա որդի Աստվածատուրը արտագրում է մի ավետարան: 1296 թվականին Սարգիսը վերակազմում է Խարբերդի մոտ արտագրված ձեռագիրը, որն այժմ պահվում է Մատենադարանում: Հաղարծնում բարձր մակարդակ է ունեցել կազմարարության արվեստը, իսկ կազմում են այնտեղ, որտեղ գրում են: 1624 թվականին Հովհաննես կրոնավորը ծաղկում է Հայսմավուրքը, որը պահվում է Մատենադարանում (N 6198):

Ձեռագրերի գրիչներն ու պատվիրատուները, կազմողներն ու նորոգողները, ընթերցողների հիշատակությանն արժանանալու ակնկալությամբ, ձեռագրերի վերջում և առանձին հատվածներից հետո թողել են համառոտ հիշատակարաններ, ձեռագրերի, գրչության, նորոգման կամ գնման, ժամա֊նակի աշխարհիկ ու հոգևոր տերերի մասին, ժամանակագրական տվյալներ են թողել, հաճախ նկարագրել են իրենց ժամանակի պատմությունը՝ երկրի վիճակը, քաղաքական անցուդարձերը և այլն: Դրանք անգնահատելի աղբյուրներ են պատմության մի շարք բնագավառների ուսումնասիրման համար:

Հաղինակները լինելով հասարակության գրագետներ, կամ եկեղեցական պաշտոնյաներ, մոտ են եղել ժողովրդին: Նրանք նույնպես կրել են ժամանակակից արհավիրքների դառնությունը, վշտացել ժողովրդի վշտով և օբյեկտիվորեն ՚նկարագրել ու գնահատել պատմական եղելությունը: Ձեռագիրը իր ծննդավայրի, գրչության կենտրոնի, վանքի, անցյալի ձայնն է, որով նա խոսում է մեզ հետ:

Դարեր շարունակ Աղստևի հովտի գրիչները, ծաղկողներն ու կազմողները անօրինակ ջանասիրությամբ, անձնուրաց աշխատասիրությամբ ստեղծել են բազմաթիվ ձեռագիր գրքեր, իրենց հայրենանվեր ավանդը ներդրել հայ գրի, պատմության, մշակույթի պահպանման գործում: