Difference between revisions of "Աղստեվի Հովտի Պատմուդյան եվ Կուլտուրայի Հուշարձանները"

From armeniapedia.org
Jump to: navigation, search
Line 7: Line 7:
 
Հովտի վերին ու միջին մասերում կլիման մեղմ է, իսկ ստորին շրջանում  մոտենում է Կուրի հարթավայրի չոր մերձարևադարձային կլիմային: Մթնոլորտային տարեկան տեղումները տատանվում են 500—800 մմ սահմաններում: Վեգիտացիոն շրջանը 225 —115 օր է:
 
Հովտին բնորոշ են քարքարոտ լանջերը, սեռանաձև լեռնակատարները: Տարածքի մեծ մասն ունի 800 —1700 մ բարձրություն, հարավ-արևմուտքից հյուսիս-արևելք՝ ընդհանուր թեքություն: Առանձին գագաթներն ունեն ավելի քան 2000 մ բարձրություն (Հովքը՝ 2507 մ): Տիրապետում են լեռնաանտառային և չոր լեռնատափաստանային լանդշաֆտները: Գերակշռում են անտառային դարչնագույն, գյուղատնտեսության համար պիտանի հողերը, անտառա֊յին գորշ, հումուսակարբոնատային, մարգագետնային և վարելահողատեսքերր: Բուսածածկույթում տիրապետում են ա՚նտառներր (600 — 2900 մ բարձրության վրա), որուն՚ց տարածությունը հասնում Է մոտ 70 հազար հեկտարի (հանրա¬պետության րնդհան՚ուր անտառների 20 տոկոսը): Աճում Է ավելի քան 120 բուսատեսակ: Հիմնական ծառատեսակներն են՝ հաճարենին, կաղնին և բոխին, կան նաև ընկուզենի, լորենի, հացենի, կեչի, գիհի և այլն:
+
Հովտին բնորոշ են քարքարոտ լանջերը, սեռանաձև լեռնակատարները: Տարածքի մեծ մասն ունի 800 —1700 մ բարձրություն, հարավ-արևմուտքից հյուսիս-արևելք՝ ընդհանուր թեքություն: Առանձին գագաթներն ունեն ավելի քան 2000 մ բարձրություն (Հովքը՝ 2507 մ): Տիրապետում են լեռնաանտառային և չոր լեռնատափաստանային լանդշաֆտները: Գերակշռում են անտառային դարչնագույն, գյուղատնտեսության համար պիտանի հողերը, անտառա֊յին գորշ, հումուսակարբոնատային, մարգագետնային և վարելահողատեսքերր: Բուսածածկույթում տիրապետում են ա՚նտառներր (600 — 2900 մ բարձրության վրա), որուն՚ց տարածությունը հասնում Է մոտ 70 հազար հեկտարի (հանրապետության րնդհան՚ուր անտառների 20 տոկոսը): Աճում Է ավելի քան 120 բուսատեսակ: Հիմնական ծառատեսակներն են՝ հաճարենին, կաղնին և բոխին, կան նաև ընկուզենի, լորենի, հացենի, կեչի, գիհի և այլն:
  
Աղստևի հովտի հինավուրց հողում որպես հազարամյակների հիշատակ, պահպանվել են մի շարք ծառատեսակներ (ռելիկտներ): Դրանցից են` արջա֊տխլին, կենին, կաղնին, սոսին: Բուսական և կենդանական աշխարհի պահպանման, հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակներ ստանալու նպատակով 1958 թվականից Դիլիջանի անտառտնտեսությունը վերակազմավորվել Է պետական արգելանոցի: Հարուստ Է նրա բուսական ու կենդանական աշխարհը, հանդիպում են Կովկասյան գորշ արջ, վայրի խոզ, այծյամ, գայլ, աղվես, կզաքիս: Բնակվում են մոտ 140 տեսակի թռչուններ:
 
Line 73: Line 73:
 
ՍՍՀՄ    կոմպոզիտորների    միության    ստեղծագործական    տունը    դարձել Է անվանի շատ արվեստագետների սիրած վայրերից մեկը:  Կառուցվում Է  
 
ՍՍՀՄ    կոմպոզիտորների    միության    ստեղծագործական    տունը    դարձել Է անվանի շատ արվեստագետների սիրած վայրերից մեկը:  Կառուցվում Է  
 
ՍՍՀՄ կինեմատոգրաֆիստների ստեղծագործական տունը: Երևան — Ւջևան — Թբիլիսի և Դիլիջան— Կիրովական ավտոմոբիլային մայրուղիների հատման տեղում կանգնեցվել Է Հայաստանում սովետական կարգերի հաստատման  50 ամյակի կոթողը: Կանաչ բլրի վրա գտնվում Է Հայրենական մեծ պատերազմում զոհված դիլիջանի մարտիկների հիշատակին նվիրված հուշա րձանը: Դիլիջանի նշանակությունն Էլ ավելի կմեծանա առաջիկայումս, երբ կավարտվեն Դիլիջան — Սևան գետնուղու, կեռմաններում Էստակադային ճանապարհի և քաղաքով անցնող Իջևան - Հրազդան երկաթուղագծի  կառուցումը:
 
ԳՐՉՕՋԱԽՆԵՐ
 
ԳՐՉՕՋԱԽՆԵՐ
 +
 +
Հայ ժողովրդի գրչարվեստի և կրթության պատմության մեջ որոշ դեր են խաղացել նաև Աղստևի հովտի միջնադարյան գրչօջախներն ու դպրոց֊ները, որոնք իրենց համեստ լուման ներդրել են հայ ժողովրդի մտավոր մշակույթի զարգացման զործում: Նրանց նպատակը ձեռագրերի բազմացումն էր առօրյա օգտագործման, ուսուցման ու ընթերցման կարիքները բավարարելու և. հետագա սերունդներին փոխանցելու համար: Գրչության արվեստի լայն ընդգրկումը ցույց է տալիս ձեռագրերի ընդօրինակման այն ցանցը, որ գոյություն է ունեցել այստեղ: Ուսումնասիրություններից պարզվում է, որ եկեղեցական բնույթի գրքերից բացի գերակշռող մաս են կազմում Մխիթար
 +
Գոշի, Կիրակոս Գանձակեցու, Խաչատուր Տարոնացու և այլոց պատմությունների ու աշխատությունների րնդօրինակած ձեռագրերը, որոնք ոչ միայն սոսկ բնագրերի ընդօրինակություններ են, այլև գրիչների բարձրարվեստ աշխատանքներ՝ բազմաթիվ և բազմաբնույթ մանրանկարներով և այլ զարդանկարներով:
 +
 +
Մ. Մաշտոցի անվան մատենադարանում պահված ձեռագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Գոշավանքում, Հաղարծնում, Դեղձուտում և
 +
Մակարավանքում բարձր կազմակերպվածության է հասել գրչարվեստի  ուսուցումը: Գոշավանքի բարձրագույն տիպի դպրոցում (վարդապետարան) դասավանդվել է աստվածաբանություն, մաթեմատիկա, փիլիոփայություն, քերականագիտություն, երաժշտություն, օտար լեզու, գրչարվեստ, բնական գիտությոլններ և այլ առարկաներ:
 +
 +
Գրչագրված մագաղաթե և թղթե ձեռագրերի բազում էջերում իրենց ծաղկազարդերն ու մանրանկարներն են երկնել մի շարք ծաղկողներ, նկարիչներ ու մանրանկարիչներ, որոնց ինքնատիպ և բարձրարվեստ աշխատանքների մի մասն է մեզ հասել: Գրչօջախներում հատուկ ուշադրության է արժանացել նաև կազմարարական արվեստը: Զարդարվեստում հմտորեն օգտագործվել են բուսական, երկրաչափական և այլ բազմազան զարդեր, հոգևոր պատկերումներ: Կազմարարական արվեստի ուշադրության արժանի մի քանի նմուշներ պահպանվում են Մատենադարանում:
 +
 +
Գոշավանքի, Դեղձուտի, Հաղարծնի, Մորոձորի, Կիրանցի, Առաքելոց վանքերի գրչատներում աշխատել են տասնյակ գրիչներ, ծաղկողներ, կազմող¬ներ, գրչարվեստի մեկնիչներ, մատենագիրներ, որոնք գիտության, գրակա¬նության և արվեստի նկատմամք ունեցած իրենց սերն ու եռանդը դրսևորել են ձեռագրերի բազմացման, ծաղկման և այլ բնագավառներում:
 +
 +
Գոշավանքը և Դեղձուտը XII—XIII դարերում դարձել էին լուսավորության և մշակութային կյանքի աչքի ընկնող կենտրոններ, որտեղ կրթություն ստացած շատ աշակերտներ ցրվում էին Հայաստանի զանազան կող¬մերը և իրենց գիտելիքները ի սպաս դնում հայ ժողովրդի գրի ու գրականության, պատմության պահպանման ու ամրապնդման գործին:
 +
 +
Գրչության արվեստը Գոշավանքում ծաղկում է հատկապես Մարտիրոս վարդապետի առաջնորդության տարիներին, նա վարժ գրչապետ էր, արա¬գագիր գրիչ: Բազմաթիվ ձեռագրերի պահպանման համար նա կառուցել է տա- լիս գրատուն, որտեղ կենտրոնացնում է ամբողջ ձեռագրերն ու գրքերը: 1232 թվականին Ստեփանոս Գրիչը Խաղբակա որդի Ջաջռո դուստր Վանեն իշխանուհու պատվերով մագաղաթի վրա երկաթագրով գրում է մի ավետա¬րան և նկարազարդում: 1224 թվականին նրա պատվերով է գրվում նաև մի ուրիշ ձեռագիր, որը նվիրվում է Խորանաշատ վանքի առաջնորդ Վանա¬կան վարդապետին: Սարգիս հռետորի ձեռքով գրված ավետարանում հիշվում են վարդապետ Մխիթարը, Սերոբ և Հովասափ միաբանները և գրիչի աշակերտ Ստեփանոսը, ինչպես նաև իշխան Սադունը: Մատենադարանում պահվում է Մխիթար Գոշի N 2606 ձեռագիրը՝ «Մեկնութիւն համառոտ մա֊կագրութւան Երեմիայի» աշխատությունը ,որը արտագրվել է 1197 թվականին, ամփոփված է ուշ ժամանակի մի կաշվեպատ կազմի մեջ: Վերջում գրված է Մխիթար Գոշի հիշատակարանը:
 +
 +
Գոշավանքի դպրոցի շրջանավարտներից էր Թորոս վարդապետ Գանձակեցին: 1262 թվականին նա գտնվում էր Հռոմում, իր այնտեղ գրած մի ձեռագիր հիշատակարանում նշում է, որ ավարտել է Գետկավանքի վարդապետարանը: Թորոսի ձեռագիրը Հոոմից հասել է Պարսկաստան, նոր Ջուղա և պահվում է հայկական Ամենափրկիչ վանքում:
 +
 +
Գետիկի աշակերտներից Սարգիսը, երբ 1274 թվականին գտնվել է Դեղ¬ձուտի վանքում մի ձեռագիր է գրել տվել Գետկավանքում: Այդ նույն ժամանակից հիշվում է Մխիթար Անեցի անունով մի աշակերտ, որից մեզ է հասել երկու ձեոագիր: 1273 թվականին Մխիթարը Գետկավանքում սուրբ Աստվածածնի հովանու տակ արտագրում է ուշագրավ մի ժողովածու, որի նյութերը անհրաժեշտ էին ուսման համար: Գոշավանքի գրապահոցը հարում է ս. Աստվածածին եկեղեցուն, որի վերնահարկը զանգակատուն է: Եկեղեցու այդ մասի վրա իրենց բարձր վարպետությունը քարերին և դարերին են թողել ճարտարապետներ Դաստապետն ու Կարապետը:
 +
 +
Մի ավանդության մեջ ասվում է, որ Լենկ Թեմուրն իրեն հատուկ դաժանությամբ պահանջել է Գոշավանքից ու բնակիչներից հարստություն ու ոսկի: Սակայն մարդիկ ընդունել են մահը, իսկ բռնակալին ոչինչ չեն տվել: Կատաղել է Լենկ Թեմուրը և դիմել իր իմաստունների օգնությանը:
 +
 +
— Ով աշխարհափառ, —ասել են նրանք,— այս ազգը ունի մի հին սո֊վորություն, դա այն է, որ իր կյանքից ավելի սիրում ու պաշտում է գիրքը: Դուք գործը բռնեք գրքերից և կտեսնեք կտան ձեզ այն, ինչ որ դուք անզոր եք ստանալ սրով:
 +
 +
Բռնակալը հրամայում է այրել վանքի գրապահոցի բոլոր գրքերը: Կատարվում է մոգական հրաշք. երբ կրակի բոցը մոտենում է գրքերին, բնակիչները աշխարհակալի ոտքերի առաջ են լցնում պահված գանձերն ու ոսկին և փրկում ամեն ինչից թանկ գիրն ու գրականությունը:
 +
 +
Գոշավանքի դպրոցի հարևանությամբ գործել է Դեղձուտի Առաքել  վարդապետի հռչակավոր դպրոցը, որտեղ սովորելու էին գալիս Հայաստանի տարբեր ծայրերից:
 +
 +
Առաքել վարդապետը եկել էր Կիլիկիայի Տարսոն գավառից՝ Հովհաննես Վանականի դպրոցում սովորելու, ավարտելուց հետո, ստանալով վարդապետական աստիճան և տեղափոխվելով Դեղձուտի վանքը, հիմնադրել էր իր դպրոցը:
 +
 +
Զեռագրերում Դեղձուտի անվանր հանդիպում ենք XI դարավերջին. Արարատյան նահանգի Բասեն գավառի մի ավետարանում (N 6348), որը Դեղձուտի վանքին էր նվիրել Հովհաննես անունով մի աշխարհական: 1340 թվականին այս ձեռագիրը, որը գրված էր երկաթագրով, արտագրվում է Դավիթ քահանայի ձեռքով: Կրկնագրելիս սովորաբար քերում էին կամ լվանում դրածը, մաքրում մագաղաթը և նոր գրում:
 +
 +
Դեղձուտի վանքում կրկնագրության այլ ձև էին կիրառում: Այստեղ գրված և մեզ հասած առաջին ձեռագիրը թվագրված է 1280 թվականին: Իսկ մինչև այդ, Սարգիսը, որը սովորել էր Գոշավանքում 1270-ական թվական֊ներին սովորում էր Դեղձուտի Առաքել վարդապետի մոտ, իսկ 1280 թվականին նա արդեն վարպետ էր: Այդ ժամանակ Գևորգը, որը եկել էր Խաչենի մեծահռչակ Գանձասարի վանքից, արտագրում է մի շատ արժեքավոր ձեռագիր ժողովածու, որը ծառայում էր որպես ուսումնական ձեռնարկ: Նրան օգնել են իր դասընկերներ Վահրամը, Ստեփանը, Ավետիսը և Դավիթը, որոնք այստեղ էին եկել Արարատյան երկրից, հռչակավոր Առաքել վարդապետի մոտ սովորելու: Ձեռագրի ուսումնասիրությունը ցույց է տալիս Դեղձուտի Առաքել վարդապետի դպրոցի բարձր մակարդակը: Ձեռագրում, որը համարվել է ուսումնական ձեռնարկ, կան պատմագրական, գրական, դի¬ցաբանական, փիլիսոփայական, ժամանակագրական, խրատական, աստղաբւսշխական և այլ շատ ուշագրավ նյութեր: Ձեռագրում պատմությունը սկսվում է Հունական դիցաբանությունից, (80 պատմություն) Ադամից մին֊չև Հերակլեսը (VII դար): Կարևոր են Արշակունի հայ թագավորների, Պարսից թագավորների, Հռոմեական կայսրերի մաստին տեղեկությունները: Շատ արժեքավոր է Աստվածաշնչի յոթանասուներկու թարգմանիչների ցանկը և այլն: Հիշատակարանի  մի  մասը գրված է չափածո: Մարգիս վարդապետը ունեցել է նաև բանաստեղծելու կարողություն:
 +
 +
Հաղարծնի վանքը ծաղկում է հռչակավոր երաժիշտ Խաչատուր Տարոնեցու առաջնորդության ժամանակ (1178—1205) և հետագայում Հովհաննես Արմանեցու օրոք: 1284 թվականին Հուսկա որդի Աստվածատուրը արտա¬գրում է մի ավետարան: 1296 թվականին Սարգիսը վերակազմում է Խարբերդի մոտ արտագրված ձեռագիրը, որն այժմ պահվում է Մատենադարանում: Հաղարծնում բարձր մակարդակ է ունեցել կազմարարության արվեստը, իսկ կազմում են այնտեղ, որտեղ գրում են: 1624 թվականին Հովհաննես կրոնավորը ծաղկում է Հայսմավուրքը, որը պահվում է Մատենադարանում (N 6198):
 +
 +
Ձեռագրերի գրիչներն ու պատվիրատուները, կազմողներն ու նորոգողները, ընթերցողների հիշատակությանն արժանանալու ակնկալությամբ, ձեռագրերի վերջում և առանձին հատվածներից հետո թողել են համառոտ հիշատակարաններ, ձեռագրերի, գրչության, նորոգման կամ գնման, ժամա֊նակի աշխարհիկ ու հոգևոր տերերի մասին, ժամանակագրական տվյալներ են  թողել, հաճախ նկարագրել են իրենց ժամանակի պատմությունը՝ երկրի վիճակը, քաղաքական անցուդարձերը և այլն: Դրանք անգնահատելի աղբյուրներ են պատմության մի շարք բնագավառների ուսումնասիրման համար:
 +
 +
Հաղինակները լինելով հասարակության գրագետներ, կամ եկեղեցական պաշտոնյաներ, մոտ են եղել ժողովրդին: Նրանք նույնպես կրել են ժամանակակից արհավիրքների դառնությունը, վշտացել ժողովրդի վշտով և օբյեկտիվորեն ՚նկարագրել ու գնահատել պատմական եղելությունը: Ձեռագիրը իր ծննդավայրի, գրչության կենտրոնի, վանքի, անցյալի ձայնն է, որով նա խոսում է մեզ  հետ:
 +
 +
Դարեր շարունակ Աղստևի հովտի գրիչները, ծաղկողներն ու կազմողները անօրինակ ջանասիրությամբ, անձնուրաց աշխատասիրությամբ ստեղծել են բազմաթիվ ձեռագիր գրքեր, իրենց հայրենանվեր ավանդը ներդրել հայ գրի, պատմության, մշակույթի պահպանման գործում:
 +
 +
ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐ

Revision as of 14:30, 9 February 2006

ՆԵՐԱԾՈԻԹՅՈԻՆ

Աղստևի հովիտը տարածված է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան մասում: Արևելքից սահմանակից է Ադրբեջանական ՍՍՀ Ղազախի , հյուսիսից՝ Հայկական ՍՍՀ Նոյեմբերյանի , հարավ֊ա-արևելքից՝ Շամշադինի և Կրասնոսելսկի շրջաններին: Արևմուտքում տարածվում են Գոլգարաց, հարավում Արեգունու լեռնաշղթաները: Հարավ-արևմուտքում Հալաբի լեռներն են, արևելքում՝ Միափորի լեռնաբազուկները: Մակերևույթի հիմնական մասը կազմում է Դիլիջան քաղաքի և Իջևանի շրջանի տարածքը հատող Աղստևի հովիտը, որը ամենաբանուկ ասֆալտապատ, միութենական կարգի ճանապարհով Սովետական Հայաստանը կապում է եղբայրական Վրացական և Ադրբեջանա֊կան հանրապետությունների հետ:

Հայաստանի մասին հաճախ ասում են «թանգարան բաց երկնքի տակ»: Այդպիսի հարուստ թանգարանի ուշագրավ մի սրահ է Աղստևի հովիտն իր անկրկնելի շռայլ բնանկարներով, բնության անձեռակերտ հուշարձաններով, քաղցրահամ աղբյուրներով, հազվագյուտ ծառատեսակներ պահպանած թավ անտառներով, կիկլոպյան ամրոցներով և միջնադարյան ճարտարապետական արվեստի մեծարժեք կոթողներով, որոնց թիվր հասնում է 3ՕՕ-ի:

Հովտի վերին ու միջին մասերում կլիման մեղմ է, իսկ ստորին շրջանում մոտենում է Կուրի հարթավայրի չոր մերձարևադարձային կլիմային: Մթնոլորտային տարեկան տեղումները տատանվում են 500—800 մմ սահմաններում: Վեգիտացիոն շրջանը 225 —115 օր է:

Հովտին բնորոշ են քարքարոտ լանջերը, սեռանաձև լեռնակատարները: Տարածքի մեծ մասն ունի 800 —1700 մ բարձրություն, հարավ-արևմուտքից հյուսիս-արևելք՝ ընդհանուր թեքություն: Առանձին գագաթներն ունեն ավելի քան 2000 մ բարձրություն (Հովքը՝ 2507 մ): Տիրապետում են լեռնաանտառային և չոր լեռնատափաստանային լանդշաֆտները: Գերակշռում են անտառային դարչնագույն, գյուղատնտեսության համար պիտանի հողերը, անտառա֊յին գորշ, հումուսակարբոնատային, մարգագետնային և վարելահողատեսքերր: Բուսածածկույթում տիրապետում են ա՚նտառներր (600 — 2900 մ բարձրության վրա), որուն՚ց տարածությունը հասնում Է մոտ 70 հազար հեկտարի (հանրապետության րնդհան՚ուր անտառների 20 տոկոսը): Աճում Է ավելի քան 120 բուսատեսակ: Հիմնական ծառատեսակներն են՝ հաճարենին, կաղնին և բոխին, կան նաև ընկուզենի, լորենի, հացենի, կեչի, գիհի և այլն:

Աղստևի հովտի հինավուրց հողում որպես հազարամյակների հիշատակ, պահպանվել են մի շարք ծառատեսակներ (ռելիկտներ): Դրանցից են` արջա֊տխլին, կենին, կաղնին, սոսին: Բուսական և կենդանական աշխարհի պահպանման, հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակներ ստանալու նպատակով 1958 թվականից Դիլիջանի անտառտնտեսությունը վերակազմավորվել Է պետական արգելանոցի: Հարուստ Է նրա բուսական ու կենդանական աշխարհը, հանդիպում են Կովկասյան գորշ արջ, վայրի խոզ, այծյամ, գայլ, աղվես, կզաքիս: Բնակվում են մոտ 140 տեսակի թռչուններ:

1962 թվականին Իջևան քաղաքում հիմնադրվել Է բուսաբանական այգի (դենդրարի ), որտեղ հիմնականում աճեցվում են մերձարևադարձային ծա¬ռատեսակներ: Այստեղ հաջողությամբ կլիմայավարժեցվել են երկրագնդի մերձարևադարձային տարբեր գոտիների ավելի քան 500 ծառեր ու թփատեսակներ: Մեծ հետաքրքրություն են ներկայացնում հատկապես մշտադալար սաղարթավոր ծառատեսակները `խոշորածաղիկը` մագնոլիան, ճապոնական կաղնիները, ձիթենիները, դափնեկեռասը, շիմշիրները, իսկ փշատերև մշտաղալար տնկարկներից` իտալական, հիմալայան, կարաիբյան սոճիները, հիմալայան եղևնին և այլն: Այգին կլիմայավարժեցված ծառաթփատեսակներ Է մատակարարում հանրապետության համապատասխան անտառային տնտեսություններին և քաղաքներին:

Աղստևի հովիտը հարուստ Է լեռնային աղբյուրներով ու գետակներով, որոնցից գլխավորը Աղստև (Լոպնաս) գետն է, որը պատկանում է Հայաստա֊նի միջին գետերի լեռնային տիպին: Սկիզբ է առնում Հալաբի լեռներ՚ից, իր մեջ ընդունելով տասնյակ գետակներ, անցնում 133 կմ տարածություն և թափվում Կուր գետը:

Ժողովրդական տնտեսության զարգացման առաջին հնգամյակում Ազատամուտ (Մայիսյան) ավանում կառուցված հիդրոկայանը հանրապետության առաջնեկներից մեկն է: Իջևանի և Ղազախի շրջանների սահմանագծին կառուցվել է 120 միլիոն խորանարդ մետր տարողությամբ խոշոր ջրամբար: Ջողաղ գետի վրա կառուցվում է 45 միլիոն խորանարդ մետր ջրատարողու¬թյամբ մի նոր ջրամբար, որը ոռոգելի կդարձնի Իջևանի և Նոյեմբերյանի շրջանների ավելի քան 5000 հեկտար հողատարածություններ:

Աղստևի հովտում տասից ավելի մեծ ու փոքր լճեր գրավում են բնության հազարավոր երկրպագուների: Դիլիջան քաղաքից դեպի արևելք գտնվում է բնության հազվագյուտ գեղեցկուհիներից մեկը՝ Պարզ լիճը, օղակված խիտ անտառով:

Դիլիջան և Իջևան քաղաքների շրջակայքը հարուստ է հանքային աղբյուրներով, որոնք հայտնի են իրենց բուժիչ հատկություններով, դրանց թիվը հասնում է 20-ի: Տարեկան արտադրվում է ավելի քան 10 միլիոն շիշ «Դիլիջան», առաջիկա հնգամյակում այն կհասցվի 15—20 միլիոնի: Հանքային ջուրը օգտագործվում է աղեստամոքսային տրակտի, լյարդի և լեղային ուղիների խրոնիկական հիվանդությունների, սակավարյունության և նյութափոխանակության խանգարումների բուժման համար:

Վերջերս Դիլիջան-Սևան ուղեգծի հորատումների ժամանակ հայտնաբերվել են երկու տաք ակունքներ, որոնք իրենց բաղադրությամբ հիշեցնում են հանրահայտ «Յղալթուբոն» և «Արարատը»:

Իջևանի շրջանի Ակնաղբյուր գյուղի “Կուծախ” հանդամասում հայտնաբերվել է վայրկյանում 60 լիտր բխող հանքային նոր աղբյուր:

Աղստևի հովիտը հարուստ է նաև օգտակար հանածոներով: Հանդիպում են մետաղային և ոչ մետաղային բազմատեսակ հանքավայրեր, պղնձի, երկաթի, մանգանի, ոսկու, կիսաթանկարժեք քարերի (ագաթ, շպատ), բենտոնիտային կավերի, ածխի, այրվող թերթաքա՚րերի մեծ պաշարներ:

Սարի գյուղի բենտոնիտային կավերի բազայի վրա Ազատամուտ ավանում կառուցվել է միութենական նշանակություն ունեցող խոշոր կոմբինատ, որը տարեկան երկրին տալիս է 300 — 350 հազար տոննա բենտոնիտային փոշի և կավահումք, այն մեծ կիրառություն ունի ժողովրդական տնտեսության մի շարք բնագավառներում: Կոմբինատի արտադրանքը առաքվում է մոտ 400 հասցեով:

Աղստևի հովիտը հարուստ է բնական մի շարք շինանյութերով: Մարմարր լայն կիրառություն ունի շինարարության մեջ, օգտագործվում է որպես գեղազարդող նյութ, դեկորատիվ երեսապատման համար: Իջևանյան վարդագույն մարմարը Ուրալի հայտնի սպիտակ մարմարի հետ Կրեմլի համագումարների բազմահարկ պալատի ճեմասրահներում բացառիկ ներգաշնակություն է կազմում :Մեծ տարածում ունեն կարբոնատային նստվածքային մաքուր կրաքարերը: Դոլոմիտներն օգտագործվում են մետաղական մագնեզիում ստանալու նոլատակով, միաժամանակ այն լավագույն հումք է արհեստական մետաքսաթելերի արտագրության համար: Կան կոնգլոմերատներ, վիմագրական քարեր, որոնց մաքուր տեսակները օգտագործվում են ալմաստ սինթեզելու համար:

Աղստևի հովիտը վաղուց իր վրա է հրավիրել բազմաթիվ հասարակական գործիչների, պատմաբանների, գրողների, նկարիչների, ճանապարհորդների ուշադրությունը: Նրանք հիացրել են ու զմայլվել, գովեստի խոսքեր ասել, այն համարել համաշխարհային համբավ վայելող գեղատեսիլ վայրերից մեկը:

Ռուս նշանավոր զինվորական գործիչ Դ. Ս արգովցևր 1882 թվականին իր “Յիշատակարան տպավորութեանց ճանապարհին Այրարատ” գրքում դրել է. «Շատ եմ կարդացել ու շատերից լսել, որ Բոսֆորի դիրքն ու զեղեցկությունը միակն է աշխարհում: Շատ եմ կարդացել ու շատերից լսել, որ Ղրիմի հարավային ափերի նման գեղեցկություն չկա Եվրոպայում:

Ես, որ ականատես եմ եղել այդ երկու գեղեցկություններին և այժմ էլ ականատես եմ Աղստևի հովտին, հաստատապես պնդում եմ, որ այդ երեք գեղեցկությունները համեմատելը մեծ սխալ է: Այդ համեմատությունը նման է երեք անհավասար մեծություններր միացնելուն: Աղստևի հովիտը հմայում է իր աննկարագրելի գեղեցկությամբ: Ճոխ բուսականությունն ու լեռների խրոխտ կատարները, սաղարթախիտ ու բարձրակատար ծառերը ստիպում են քեզ չհավատալ, որ հասարակածից բավականին հեռու ես…”::

Հայ դասական գեղանկարիչ Գ. Բաշինջաղյանը իր ճանապարհորդական նոթերում գրում է. «Դիլիջանի ձորը հիացրեց ինձ: Ռազմավիրական ճանապարհը, որ սովորաբար նմանեցնում են հիշյալ ձորին, նույնպես հիանալի է , բայց ես մի առանձին նմանություն չեմ գտնում այդ երկու գեղագրական տեսակների միջև... Դիլիջանի ձորը նման է կուսական անտառների մեջ մեծացած մատաղահաս գեղեցկուհու, որի կրակոտ աչքերր արտահայտում են անվեհերություն, բնական պարզություն և անմեղություն”:

1928 թվականին Դիլիջանով Երևան է մեկնել ռուս մեծ գրող Մաքսիմ Գորկին: Ճանապարհորդության մասին իր տպավորություններում նա գրել է. “Այո, զարմանալի գեղեցիկ Է: Թվում Է թե լեռները գրկել են և պահում են հարթավայրը կենդանի Էակների նրբությամբ ու սիրով: 1500 մ բարձրության վրա օդն անսովոր թափանցիկ Է և կարծես թե գունավորված Է նուրբ փայլող կապույտ երանգով: Սեղմությունը հարթավայրի գերակշռող տպավորությունն Է: Նրա ,խոր հունը լցված Է այգիների առատ կանաչով և Գոկչա լճի ուղղությամբ տները կարծեք հանդարտ լողում են կանաչ ալիքների մեջ: Հարավային Կովկասն ապշեցնում Է իր գեղեցկությունների հարստությամբ և բազմազանությամբ , այդ հարթավայրն Անդրկովկասում ամենազեղեցիկներից մեկն Է”:

Աղստևի հովիտն իր հնամյա ճարտարապետական կոթողներով ու նոր ինքնատիպ կառույցներով մի թանգարան Է , որ այսօր գրավում Է այցելուների ուշադրությունը:

Ամեն տարի աշխարհի տարբեր երկրներից այստեղ են գալիս հազարավոր մարդիկ: Նրանց գրավում Է ոչ միայն գեղատեսիլ և անկրկնելի բնությունը, այլև հրապուրում Է հայ ժողովրդի հարուստ ու ինքնատիպ մշակույթը, նրա բազմաբովանդակ առօրյան : Տարեցտարի աճու Է Դիլիջանի և Իջևանի տուրիստական հանգրվանների այցելուների թիվը: Նրանք այստեղից հեռանում են հաճելի տպավորություններով, կրկին այցելելու ցանկությամբ :

Բժշկական գիտությունների դոկտոր , պրոֆեսոր Գոլուբցևան Դիլիջանի տուրիստական հանգրվանի տպավորությունների գրքում հետևյալ գրառումն Է արել “Մնաս բարով, արևի ու անտառի երկիր, մնաս բարով Դիլիջան , ես հեռվում միշտ կերազեմ քո հինավուրց տաճարները, բարձր լեոներն ու քաղցր ջուրր, կենարար օդը, քո խենթ ու խաչտուն Աղստևը»:

Ուկրաինացի գրող Ա. Ի. Պոլտորացկին իր “Մեր ժամանակի հերոսը” գրքում նշում Է. “Ւնձ թվում Է, որ Դիլիջանի բնական պայմաններն ավելի օգտակար են ժամանակակից քաղաքացու նյարդային համակարգը ամրաց¬նելու համար, մանավանդ, որ բուժիչ օդին միացել Է նաև նույնքան բուժիչ հանքային ջուրը”:

“Դիլիջանը բուժում Է հիվանդին առանց դեղ ու բժշկի», — գրում Է ադրբեջանական ժողովրդական գրող Մ . 0րդուբադին :

Հարավսլավացի լրագողներից մեկր Հայաստանի տեսարժան վայրերի մասին գրած իր ակնարկաշարն այսպես Է սկսել.

“Հայաստանի յուրաքանչյուր շրջան այցելելս ես հազիվ Էի զսպում իմ զարմ- մանքը: Առանձնապես հրապուրիչ Էր Իջևանը: Եթե ուզում ես գերագույն հաճույք ստանալ , պետք Է գիշերը Սպիտակ ջրի մոտից նայես այդ քաղաքին , որ հազարագույն լույսերով ողողված տոնածաոի պես ելնում է լեռնապարերի միջից: Քաղաքի արտակարգ գեղեցկությունր հրապուրում է քեզ անգամ մի քանի կիլոմետր հեռվից»:

Մոսկվայի Մ. Գորկու անվան կինոստուդիայի ավագ օպերատոր Յ.Մ. Վիշնևսկին, որը նոր էր վերադարձել Շվեյցարիայից և որոշել էր լինել Անդըրկովկասում, Իջևանի տուրիստական հանգրվանի տպավորությունների գրքում հետևյալ գրառումն է արել, «Իսկական Շվեյցարիա: Եթե ինձ բախտ վիճակվի երկրորդ անգամ լինել դրախտի այս փոքրիկ անկյունում չպետք է մոռանալ կինոապարատը: Չես կարող այստեղ ժապավեն տնտեսել”:

Սոսկովյան ճանաչված լրագրող Յու. Կրիլովան Հայաստանին նվիրված իր գրքում գրել է. «Ասում են եթե դրախտում էլ անտառներ լինեին, հանքային ջրեր և մաքուր օդ, ապա դրախտը կնմանվեր Դիլիջանին»:

Շատ ջրեր են հոսել այդ ժամանակներից. Իջևանը, երբեմնի խղճուկ Քարվանսարան, այժմ բարեկարգ ու գեղեցիկ քաղաք է: Նա առաջնակարգ տեղ է գրավում հանրապետությունում իր զարգացող գյուղատնտեսությամբ ու արդյունաբերությամբ: Մշակվող բուսատեսակներից ամենաբնորոշը ծխախոտն է, որը տալիս է գյուղատնտեսական արտադրանքի ավելի քան 70 տոկոսը: Զարգացած են խաղողագործությունն ու պտղաբուծությունը, աճում են նաև մերձարևադարձային կուլտուրաներ: Գյուղատնտեսության մյուս առաջատար ճյուղը անասնաբուծությունն է:

Շրջանը հայտնի է իր արդյունաբերական մի շարք ձեռնարկություն-ներով: Արտադրվում են բենտոնիտային կավեր, բարձրորակ մեքենայական գորգեր, նրբատախտակ, մանրատախտակ և արտադրանքի շատ այլ տեսակ֊ներ, որոնք առաքվում են հարյուրավոր հասցեներով:

Շրջանի էկոնոմիկայի զարդացմանը մեծապես նպաստեց Աղստաֆա — Երևան երկաթուղագծի Իջևանի հատվածի կառուցումը: Ավարտվել է քաղաքի 3 կմ երկարությամբ գետնուղու կառուցումը և շարունակվում է Իջևւսն — Դիլիջան հատվածի շինարարությունը:

Քաղաքում կառուցվել են բազմահարկ բնակելի շենքեր, կուլտուր-կենցաղային, առողջապահական, լուսավորական բադմաթիվ օբյեկտնե: Քաղաքին հատուկ շուք են տալիս իննը հարկանի հյուրանոցի, տուրիստական հանգր֊վանի, գորգագործական կոմբինատի, երկաթուղային կայարանի, կապի և մյուս շենքերը: Քաղաքի հյուսիս-արևելյան մասում, մի բարձունքի վրա վեր Է խոյացել «Վերածնունդ» հուշարձան-կոթողը, որը խորհրդանշում Է 11-րդ կարմիր բանակի մուտքը Հայաստան:

Շքեղ բնություն ունեցող, բայց նախասովետական շրջանում աննախանձելի խղճուկ Դիլիջանը սովետական տարիներին դարձել Է հանրապետության ծաղկուն քաղաքներից մեկը, առողջարանային և մշակութային նշանավոր կենտրոն: Դիլիջանը համաշխարհային նշանակություն ունեցող բնության այն եզակի անկյուններից մեկն Է, որը հայտնի Է իր կենարար օդով ու տևական արևափայլով: Այստեղ գործում են մի քանի առողջարաններ ու պանսիոնատներ, որոնց թիվը տարեցտարի ավելանում Է: Քաղաքն ունի հանրակրթական դպրոցների լայն ցանց` երաժշտական դպրոց, պրոֆտեխուսումնարան, բժշկական տեխնիկում, Երևանի Կ. Մ արքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուի մասնաճյուղ մշակույթի մի քանի պալատ և այլն :

ՍՍՀՄ կոմպոզիտորների միության ստեղծագործական տունը դարձել Է անվանի շատ արվեստագետների սիրած վայրերից մեկը: Կառուցվում Է ՍՍՀՄ կինեմատոգրաֆիստների ստեղծագործական տունը: Երևան — Ւջևան — Թբիլիսի և Դիլիջան— Կիրովական ավտոմոբիլային մայրուղիների հատման տեղում կանգնեցվել Է Հայաստանում սովետական կարգերի հաստատման 50 ամյակի կոթողը: Կանաչ բլրի վրա գտնվում Է Հայրենական մեծ պատերազմում զոհված դիլիջանի մարտիկների հիշատակին նվիրված հուշա րձանը: Դիլիջանի նշանակությունն Էլ ավելի կմեծանա առաջիկայումս, երբ կավարտվեն Դիլիջան — Սևան գետնուղու, կեռմաններում Էստակադային ճանապարհի և քաղաքով անցնող Իջևան - Հրազդան երկաթուղագծի կառուցումը:

ԳՐՉՕՋԱԽՆԵՐ

Հայ ժողովրդի գրչարվեստի և կրթության պատմության մեջ որոշ դեր են խաղացել նաև Աղստևի հովտի միջնադարյան գրչօջախներն ու դպրոց֊ները, որոնք իրենց համեստ լուման ներդրել են հայ ժողովրդի մտավոր մշակույթի զարգացման զործում: Նրանց նպատակը ձեռագրերի բազմացումն էր առօրյա օգտագործման, ուսուցման ու ընթերցման կարիքները բավարարելու և. հետագա սերունդներին փոխանցելու համար: Գրչության արվեստի լայն ընդգրկումը ցույց է տալիս ձեռագրերի ընդօրինակման այն ցանցը, որ գոյություն է ունեցել այստեղ: Ուսումնասիրություններից պարզվում է, որ եկեղեցական բնույթի գրքերից բացի գերակշռող մաս են կազմում Մխիթար Գոշի, Կիրակոս Գանձակեցու, Խաչատուր Տարոնացու և այլոց պատմությունների ու աշխատությունների րնդօրինակած ձեռագրերը, որոնք ոչ միայն սոսկ բնագրերի ընդօրինակություններ են, այլև գրիչների բարձրարվեստ աշխատանքներ՝ բազմաթիվ և բազմաբնույթ մանրանկարներով և այլ զարդանկարներով:

Մ. Մաշտոցի անվան մատենադարանում պահված ձեռագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Գոշավանքում, Հաղարծնում, Դեղձուտում և Մակարավանքում բարձր կազմակերպվածության է հասել գրչարվեստի ուսուցումը: Գոշավանքի բարձրագույն տիպի դպրոցում (վարդապետարան) դասավանդվել է աստվածաբանություն, մաթեմատիկա, փիլիոփայություն, քերականագիտություն, երաժշտություն, օտար լեզու, գրչարվեստ, բնական գիտությոլններ և այլ առարկաներ: